ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   21:58 • 12.05.24 Վաղն առավոտյան ժամը 8-ից գործադուլներ, դասադուլներ, անհնազանդության ակցիաներ կլինեն. Բագրատ Սրբազան Նա նաև ասաց, որ այսպիսի հանրահավաքները կլինեն այն ժամանակ, երբ կլինեն դրանց անհրաժեշտությունը, սակայն ամեն օրվա ավարտին Սբ Աննա եկեղեցու բակում կհավաքվեն` օրը ամփոփելու համար։
-
Իրադարձային   21:37 • 12.05.24 Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան Իշխանություն չէ, այլ օկուպացիոն ռեժիմ է, որն օկուպացրել է մեր երկիրը, նստել Կառավարության շենքում ու մի օր պետք է գնա ու ինչքան շուտ գնա՝ այնքան լավ։
-
Իրադարձային   20:19 • 12.05.24 Այս համաժողովրդական, առանց գույների, բայց բոլոր գույներով շարժումը վկայում է, որ եռագույնը հաղթել է սև ու սպիտակին․ Բագրատ Սրբազան Սրբազանի խոսքով՝ ստի և ճշմարտության պայքարի մասին է այս շարժումը, թշնամության և հաշտության պայքարի մասին է, որում անկասկած հաշտությունն ու ճշմարտությունը պետք է հաղթեն։
-
Քաղաքականություն   19:52 • 12.05.24 Սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի. Վահագն Մելիքյան Պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։
-
Իրադարձային   17:01 • 12.05.24 Իրավիճակը բարդ է Խարկովում, սակայն ամեն ինչ անում ենք պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար․ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Առավոտյան Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ Ռուսաստանին սահմանակից շրջաններից ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել։
-
Գիտություն/տեխնիկա   15:50 • 12.05.24 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային   15:34 • 12.05.24 Մեր դիմաց ծանր, բարդ օրեր են, բայց չկա ոչինչ, որ կարող է մեզ հետ պահել մեր իղձերի իրականացումից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեր դիմաց ծանր, բարդ օրեր են, բայց, ինչպես ասացի, չկա ոչինչ, որ կարող է մեզ հետ պահել մեր իղձերի իրականացումից, որոնք ոչ միայն մերն են՝ այսօր այստեղ ապրողների, այլ բոլոր նրանցը, որոնք գնացին մեր առջևից, որոնք գտնվում են ապագայում, որոնք իրենց կյանքն ընծայել են մեր կյանքի համար և սպասում են...
-
Իրադարձային   15:01 • 12.05.24 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում՝ բենզալցակայանի տարածքում, պայթյուն է տեղի ունեցել։
-
Իրադարձային   14:26 • 12.05.24 Բոլորին հրավիրում եմ 18:30-ին Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների․ Բագրատ Սրբազան Բոլորին հրավիրում եմ 18:30-ին Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների. այս մասին լրագրողներին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն բանից հետո, երբ մասնակցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին:
-
Սպորտ   13:57 • 12.05.24 «Ռեալ»-ը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթը Մադրիդի «Ռեալ»-ը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթը ակումբի մարզաբազայում։ Կառլո Անչելոտիի թիմը ժամանակից շուտ դարձել է Իսպանիայի չեմպիոն մայիսի 4-ին՝ «Կադիս»-ի դեմ 34-րդ տուրի խաղից (3:0) և «Բարսելոնա»-ի՝ «Ժիրոնա»-ից պարտությունից (2:4) հետո:
-
Իրադարձային   13:47 • 12.05.24 Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ) Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում, ուկրաինական հարվածի հետևանքով 10-հարկանի բնակելի շենքը մասնակի փլուզվել է, հաղորդվել է զոհերի և վիրավորների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել 12 մարդու, հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
-
Քաղաքականություն   13:35 • 12.05.24 Գազայի հատվածում հրադադար կարող է լինել հենց վաղը, եթե ՀԱՄԱՍ-ն ազատի իսրայելցի պատանդներին. Բայդեն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել «հենց վաղը», եթե վերջինս համաձայնի ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։&l
-
Գիտություն/տեխնիկա   13:11 • 12.05.24 Արեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ) Աշխարհի շատ երկրների բնակիչներ անցած գիշեր երկնքում նկատել են անսովոր ուժեղ հյուսիսափայլ: Գիտնականները նախազգուշացրել են, որ այն առաջացել է Արեգակի վրա «պոտենցիալ պատմական իրադարձության» հետևանքով, գրում է bbc.com-ը: