ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   22:15 • 20.05.24 Մայիսյան-Հացիկ գյուղերի գյուղամիջյան ճանապարհին բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Զիլ»-ի վարորդին, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։
-
Քաղաքականություն   21:49 • 20.05.24 Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման այս պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից․ Վարդան Ոսկանյան Իզուր չէ, որ Իրանի ազգային շահերի տիրույթում գործող կարծիքի առաջնորդ վերլուծաբաններից նաև ուղղակի կոչ է հնչում, այս ամենը հաշվի առնելով, չեզոքացնելու հակաիրանական այդ ցանցը, որն, ի դեպ, ըստ իրավիճակի գործում է նաև հակահայկականության տիրույթում
-
Քաղաքականություն   21:22 • 20.05.24 Մենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և դա վերաբերելի է բոլոր ուղղություններին․ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարին Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։
-
Սպորտ   21:06 • 20.05.24 Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Առնե Սլոթը մերսիսայդցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։ Միաժամանակ անգլիական ակումբը «Ֆեյենորդին» կվճարի 13–15 միլիոն եվրո՝ որպես պայմանագրի վաղաժամկետ խզման փոխհատուցում։
-
Քաղաքականություն   20:42 • 20.05.24 Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հասարակության մեջ չի լինելու այն համախոհությունը, որն այս պահին առկա է Սրբազանի անձի նկատմամբ։
-
Քաղաքականություն   20:33 • 20.05.24 Տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար․ Էրդողանն՝ Ալիևին Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին
-
Իրադարձային   19:50 • 20.05.24 Միրզոյանն ու Գրոսսին քննարկել են ՀՀ ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործմանն ուղղված հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։
-
Քաղաքականություն   19:41 • 20.05.24 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը․ քննարկել են հայ-գերմանական հարաբերությունները Վերոնշյալի համատեքստում գերմանական կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և երկրի կայունությանն ու անվտանգությանը
-
Իրադարձային   19:32 • 20.05.24 ՀՀ-ն իր Ազգային գործողությունների ծրագրով լիարժեքորեն հետևում է միջազգային պարտավորություններին, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով․ Միրզոյան Մեր նպատակն է ստեղծել միջազգային ընկալում, առ այն, որ կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները:
-
Իրավունք   19:01 • 20.05.24 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ nւժի գործադրումը․ ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։
-
Իրադարձային   19:00 • 20.05.24 Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր է տարածված «կարծիքը», թե Հայոց Ցեղասպանության ժամանակ դիմադրություն չի եղել. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ) Վեց հազար հայերից շուրջ հազարը որոշել են ենթարկվել տեղահանման հրամանին՝ բռնելով գաղթի ճանապարհն ու հենց այդ ճանապրհին ցեղասպանվել են:
-
Քաղաքականություն   18:53 • 20.05.24 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան (տեսանյութ) Մեր զրուցակցի խոսքով՝ Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին ու այս հունիս-հուլիս ժամանակահատվածը Ադրբեջանը կարող է օգտագործել և ուժ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նոր զիջումների գնա Հայաստանը:
-
Իրադարձային   18:43 • 20.05.24 Երեկ մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը կբերվի միջազգային ստանդարտների. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) «Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար: Ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
-
Իրադարձային   18:26 • 20.05.24 Մեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ Դանիելյան Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին լարվել էր, ինչից հետո իրավապահներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:
-
Տնտեսություն   17:42 • 20.05.24 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Հավելենք, որ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ծառայություններն ավանդաբար ուղղված են եղել արագ աճող տնտեսական ոլորտներին, այդ թվում ՏՏ-ին, շինարարությանը, էներգետիկային և արտադրությանը, ինչպես նաև արտաքին առևտրի խթանմանը: