ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   12:28 • 20.05.24 ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ-ն ուսանողների հետ այցելել է եզդիների հոգևոր կենտրոն (լուսանկարներ) Անահիտ Մանասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերելի խնդիրները համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։
-
Իրադարձային   12:19 • 20.05.24 Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ) Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից։
-
Իրադարձային   12:12 • 20.05.24 «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Իսրայելը ներգրավված չէ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանմանը, ինչի հետևանքով զոհվել են նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ևս մի քանի պաշտոնյա. այս մասին երկուշաբթի Reuters-ին ասել է իսրայելցի պաշտոնյան:
-
Քաղաքականություն   12:07 • 20.05.24 Պատրաստ եմ հանդիպելու Սրբազանի հետ՝ զրուցելու «չարի ու բարու, ստի և ճշմարտության» կամ «սև ու սպիտակ ուժերի» մշտարդիական պայքարի մասին. Մարության Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018-ի Ժողովրդական շարժումից հետո և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը։
-
Իրադարձային   11:50 • 20.05.24 Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի. լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառումը (տեսանյութ) Միայն թե չասեք, թե մարդիկ տուն են պահում, ախր շքեղաշուք ճարտարապետական գոհարներով շրջապատված հրապարակը հեչ տուն պահելու տարածք չէ, էլի, այն էլ՝ այս կարգի»,- գրել է նա:
-
Քաղաքականություն   11:39 • 20.05.24 Սկանդալ Իսպանիայի և Արգենտինայի միջև. Մադրիդը նախագահ Միլեյից ներողություն է պահանջում Իսպանիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Արգենտինայում իր դեսպանին, ինչպես նաև ներողություն է պահանջել հարավամերիկյան հանրապետության նախագահ Խավիեր Մայլիից, ով եվրոպական երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջը՝ Բ
-
Իրադարձային   11:35 • 20.05.24 Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափելի լուրից․ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու առնչությամբ «
-
Իրադարձային   11:20 • 20.05.24 Տափերական գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Պ.-ն (ծնված 2004 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
-
Իրադարձային   11:12 • 20.05.24 Եթե պարզվեց, որ սա աhաբեկչnւթյուն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։
-
Իրադարձային   10:05 • 20.05.24 «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով (տեսանյութ) Ըստ Րաֆֆի Օհաննեսիանի՝ ֆինանսական գրագիտությունն սկսվում է կարիքներն ու ցանկությունները տարբերակելուց․ «Կարևոր է հասկանալ, թե մենք որքան եկամուտ ունենք, որքան ենք ծախսում և խնայում։ Եվ դա պետք է սովորեցնել երեխաներին փոքրուց»։
-
Իրադարձային   10:04 • 20.05.24 Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական աշխատանքներն ավարտվել են (տեսանյութ) Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական աշխատանքներն ավարտվել են, հայտնել են Կարմիր մահիկից։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
-
Քաղաքականություն   09:51 • 20.05.24 Իրանի կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների. հայտարարություն Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն երկրի Սահմանադրության, երկու ամսով կփոխանցվեն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։ Նա կստանձնի երկրի ղեկավարությունն առաջիկա երկու ամիսներին, իսկ 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն։
-
Իրադարձային   09:41 • 20.05.24 Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
-
Իրադարձային   09:08 • 20.05.24 Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին:
-
Իրադարձային   09:06 • 20.05.24 Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։