ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   09:08 • 20.05.24 Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին:
-
Իրադարձային   09:06 • 20.05.24 Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։
-
Իրադարձային   08:36 • 20.05.24 Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
-
Իրադարձային   22:30 • 19.05.24 Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ից հետո նախագահին ուղեկցող 2 ուղևոր կապ են հաստատել փրկարարների հետ․ Իրանի փոխնախագահ Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հայտարարել է, որ ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին ուղեկցող երկու անձինք մի քանի անգամ կապի են դուրս եկել:
-
Իրադարձային   20:47 • 19.05.24 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
-
Իրադարձային   19:42 • 19.05.24 Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, ով ուղեկցել է Իրանի նախագահին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, մանրամասներ է հաղորդել նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին Ես ուղղաթիռում չէի և մեքենայով վերադարձա։ Նախագահին ուղեկցել է 3 ուղղաթիռ, երկու ուղղաթիռ վերադարձել է։
-
Իրադարձային   18:13 • 19.05.24 Տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վայրէջքի տարածք, սակայն վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել․ Իրանի ՆԳ նախարար Մենք կապվել ենք անձնակազմի հետ, սակայն, հաշվի առնելով թանձր մառախուղն ու տեղանքը, հուսով ենք, որ փրկարարական ջոկատներն ավելի վաղ կհասնեն դեպքի վայր և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն մեզ
-
Իրադարձային   17:34 • 19.05.24 Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 12:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Ռ. Մխիթարյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում՝ թիվ 109 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 38-ամյա Ա. Հարոյանին: