ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   18:55 • 18.05.24 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային   18:43 • 18.05.24 Գեղարքունիքում «Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և 19-ամյա ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
-
Սպորտ   17:47 • 18.05.24 Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թիմային մարդիկ չենք, թիմային տրամաբանություն չունենք, «ՀՀ Վարչապետի գավաթ»-ը դա հերքելու համար է. Նիկոլ Փաշինյան «Սա մեր կրթության ռազմավարության մասն է, որովհետև մարմնակրթությունը կրթության անբաժանելի մասն է»,-հավելել է վարչապետը:
-
Քաղաքականություն   17:37 • 18.05.24 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Իրադարձային   17:10 • 18.05.24 Երևանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունը, ապա բազալտե եզրաքարն ու հայտնվել բենզալցակայանի տարածքում Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
-
Քաղաքականություն   17:04 • 18.05.24 ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ Ալմաթիում կայացած բանակցություններում քննարկված առանցքային հարցերը:
-
Քաղաքականություն   16:27 • 18.05.24 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է «Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատման սուր փուլը շարունակվում է․ եթե կարելի է այսպես ասել՝ եռում է։ Հակառուսական հռետորաբանության նկատմամբ մենք առանձնահատուկ ձգտում ենք տեսնում մեր եվրոպացի հարևանների մոտ»,- ասել է Սերգեյ Լավրովը։
-
Իրադարձային   15:39 • 18.05.24 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Մայր Աթոռը հայտնում է, որ սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն:
-
Իրադարձային   15:24 • 18.05.24 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ Ոստիկանությունը կատարում է բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները․ հայտարարություն Կոչ ենք անում՝ կեղծիք տարածելով չդառնալ գործիք որոշ շրջանակների համար, քանի որ սրանով ոչ թե վարկաբեկվում է կառույցը կամ պաշտոնյան, այլ հենց լրատվամիջոցը, որը հրապարակում է բացահայտ սուտ տեղեկություններ:
-
Իրադարձային   15:23 • 18.05.24 Որպես հայ պարտավոր ենք այսօր լինել մեր Սրբազանի կողքին, ես նրան շատ եմ վստահում. Ալլա Լևոնյան Յուրաքանչյուրս պարտավոր ենք միանալ այս շարժմանը, որպեսզի կարողանանք միասնաբար կերտել մեր այսօրվա օրը, կերտել մեր ապագան, և վերջիվերջո լինել այն հայրենակիցների կողքին, ովքեր այսօր սահմանամերձ գոտիներում ունեն դրա կարիքը:
-
Քաղաքականություն   15:17 • 18.05.24 «Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն հայտարարել են՝ շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ. Հայկ Մամիջանյան Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը խոսելու իրավունք ունե՞ն»:
-
Իրավունք   15:07 • 18.05.24 Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ս.Թ.-ի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են երեք հատ ПМ, մեկ հատ ТТ, մեկ հատ CZ P-07 մոդելի ատրճանակներ, մեկ հատ Pulsar մոդելի գիշերային տեսանելիության սարք և ընդհանուր 201 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։
-
Քաղաքականություն   14:48 • 18.05.24 Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Նա տեղեկացրեց, որ կուսակցությունները ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին և համագործակցության, համախոհության մեծ դաշտ գոյացնելուն։