Խոշոր հարկատուներն այնքան էլ շատ չեն
13:17 • 25.10.08

Չնայած Հայաստանում տարածված այն կարծիքին, որ խոշոր ընկերությունները հարկեր քիչ են վճարում, վիճակագրությունն այլ բան է ասում։ Այսպես, 2008 թ. 9 ամսում պետական բյուջե են մուտքագրվել 436 մլրդ դրամիհարկեր, որից 95 մլրդ դրամը կամ 22%-ը վճարել են խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդգրկված ընկերությունները։ Այսպիսով, «Կապիտալ» օրաթերթում հրապարակված վերլուծական հոդվածի հեղինակը, եզրակացության է գալիս, որ մեր բյուջեի «բարեկեցությունը» մեծապես կախված է նրանից, թե խոշոր հարկատուների գործերն ինչպես են ընթանում։
Հատկանշական է, որ խոշոր հարկատուների առաջին տասնյակի ընկերություններից 5-ը գործում են կարգավորվող սակագներով։ Սա նշանակում է, որ նրանց հարկային վճարներում մեծ դեր են խաղում բնակչությանը իրացվող ծառայությունների արժեքում ներառված ավելացված արժեքի հարկը։ Դա վերաբերում է և՛ առաջին տեղը զբաղեցնող «Ղ-Տելեկոմին», որի վճարած 23 մլրդ դրամից 12 մլրդ դրամը ԱԱՀ-ն է, և՛
«Հայռուսգազարդին» (3-րդ տեղ, ընդամենը վճարել է 12 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամը` ԱԱՀ), և «ԱրմենՏելին» (4-րդ տեղ, վճարել է 11.5 մլրդ դրամ, որից 6.7 մլրդ դրամ` ԱԱՀ ), և՛ «Հայաստանի էլեկտրական ցանցերին» (8-րդ տեղ, վճարել է 4.6 մլրդ դրամ, որից 2.6 մլրդ դրամը` ԱԱՀ), ինչ-որ չափով նաև «Հայկական երկաթուղիներին» (9-րդ տեղ, վճարել է 3.6 մլրդ դրամ, որից 3.3 մլրդ դրամը` ԱԱՀ)։ Այսպիսով, բյուջեի կատարման համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե ՀՀ քաղաքացիները ինչքան էլեկտրաէներգիա կամ գազ են սպառում և հատկապես` թե որքան ժամանակ են ծախսում բջջային հեռախոսներով զրուցելու համար։ Քանի որ բջջային կապից ամենաշատը օգտվում են սիրահարները, որ զգալիորեն առաջ են անցել գործարարներից, ճիշտ կլինի, որ Կառավարությունը սիրահարներին խրախուսելու համար չբավարարվի սիրահարների միայն մեկ այգի կառուցելով։
Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ղ-Տելեկոմը» բյուջեի հանդեպ բավական ազնիվ է գտնվել նաև շահութահարկի վճարների գծով` մոտ 8 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ «Ղ-Տելեկոմը» Հայաստանի ամենաշահութաբեր ընկերությունն է` գերազանցելով նույնիսկ հանքարդյունաբերական հսկային` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որը վճարել է 6 մլրդ դրամ շահութահարկ։
Հանքարդյունաբերություն
Երկար տարիներ Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը հանդիսանում էր ոչ միայն խոշորագույն հարկատուն, այլև ամենաշահութաբեր ընկերությունը։ Սակայն այս տարի իրավիճակը փոխվել է։ Նախորդ տարվա համեմատ Քաջարանի կոմբինատը պակաս է վճարել մոտ 8 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամը` շահութահարկի գծով։ Այստեղ դեր է խաղացել երկու գործոն։ Նախորդ տարիներին արտահանող կազմակերպությունները խնդիրներ ունեին ԱԱՀ-ի գերավճարները ետ ստանալու առումով։ Այս տարի Կառավարությունն ավելի պարտաճանաչ է գումարները ետ վերադարձնելիս և այդ պարտաճանաչությունը բյուջեի վրա «նստում է» 20-25 մլրդ դրամ։ Միայն Քաջարանի կոմբինատն այդ պատճառով «շահել է» մոտ ‘6 մլրդ։ Մյուս գործոնն այն է, որ միջազգային շուկայում սրընթաց նվազում են մետաղների գները։ Ներկայումս 1 տոննա պղինձը Լոնդոնի բորսայում արժե 4000 դոլար` նախորդ տարվա 6-7 հազար դոլարի փոխարեն։ Սա վերջին 3 տարվա նվազագույն գինն է, և եթե այս միտումը պահպանվի, ՀՀ պետական բյուջեն լուրջ կորուստներ կունենա։ Նշենք, որ պղնձի հանքավայրերի շահագործման հետ կապված բոլոր ներդրումային ծրագրերը հաշվարկված են նվազագույնը 1 տոննա/2000 դոլար արժեքով, ուստի առայժմ ներդրումային ծրագրերի սառեցում չի սպասվում (օրինակ` Թեղուտում)։
Առայժմ Հայաստանի ոչ բոլոր հանքարդյունաբերական ընկերություններն են նվազեցրել հարկերի վճարումները։ Օրինակ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 1.3 մլրդ դրամ և հարկատուների ցանկում զբաղեցնում է 37-րդ տեղը (նախորդ տարի ընկերությունը վճարել էր 1.1 մլրդ դրամ)։
Ալավերդու պղնձաձուլարանը շահագործող ACP ընկերությունը այս տարի վճարել է 520 մլն դրամ, նախորդ տարվա 402 մլն-ի փոխարեն։ Ընդ որում, վճարումներն ավելացել են նաև շահութահարկի գծով։
Զգալիորեն բարելավել են հարկերի վճարումը մոլիբդենի հումքի մշակմամբ զբաղվող ընկերությունները։ Այսպես, «Մաքուր երկաթ» գործարանը ներկայումս ‘2.8 մլրդ վճարումներով զբաղեցնում է 13-րդ տեղը։ Նախորդ տարվա համեմատ գործարանը համարյա կրկնակի ավելի հարկեր է վճարել։ Շատ ավելի զգալի է առաջընթացը «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» մոտ։ Նախորդ տարվա 9 ամիսների 320 մլն դրամի փոխարեն ընկերությունն այս տարի վճարել է 1.4 մլրդ դրամ, որից միայն 1.2 մլրդ դրամը` շահութահարկ։ Այս երկու ընկերությունները զբաղվում են ֆեռոմոլիբդենի արտադրությամբ` օգտագործելով ոչ միայն Քաջարանի, այլև ներմուծվող հումքը։
Հարկերի վճարումն ավելացրել է նաև «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», որը սակայն 562 մլն դոլարի վճարումներով (95-րդ տեղ) զգալիորեն զիջում է պղինձ և մոլիբդեն արտադրողներին։ Զգալիորեն բարելավել է դիրքերը նաև «Արմենիան տիտանիում փրոդաքշնը»` 450 մլն դրամով զբաղեցնելով 123-րդ տեղը, չնայած նախորդ տարի 251-րդում էր։
Այսպիսով, Հայաստանի հանքարդյունաբերական և մետաղագործական ձեռնարկությունները այս տարի հիմնականում ավելացրել են հարկերի վճարումը։ Որոշ խնդիրներ կան միայն պղնձի արտադրության ոլորտում։
Ծխախոտ և ալկոհոլ
Որպես կանոն, Հայաստանի բյուջեին հսկայական հարկեր են վճարվում ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ոլորտներից։ Դա պայմանավորված է ոչ միայն մեր ազգաբնակչության «վատ» սովորույթներով, այլ նրանով, որ այս ապրանքատեսակները նաև ենթաակցիզային են։ Ծխախոտային ընկերություններից խոշորագույն հարկատուներն են «Գրանդ տոբակոն» (3.6 մլրդ դրամ, 10-րդ տեղ), «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը» (2.8 մլրդ դրամ, 12-րդ տեղ), «Պարես Արմենիան» (2.7 մլրդ դրամ,14-րդ տեղ) և «Արսօյլը» (2.2 մլրդ դրամ, 19-րդ տեղ)։ Առաջին երկուսն արտադրողներ են, մյուսները` ներմուծողներ։
Ալկոհոլային խմիչքների ոլորտում խոշորագույն հարկատուն Երևանի կոնյակի գործարանն է` 1.8 մլրդ դրամ և 28-րդ տեղ։ Կոնյակագործները կարճատև ընդմիջումից ետ են վերադարձրել առաջատարի դափնիները, որն անցյալ տարի զիջել էին Ավշարի գինու գործարանին։
Ալկոհոլային խմիչք ներմուծող ընկերություններից ամենամեծ վերընթաց թռիչքը կատարել է «Սովռանոն». ավելի քան 1 մլրդ դրամ վճարումով այս ընկերությունը 73-րդ տեղից բարձրացել է 53-րդ տեղ։
Էներգետիկա
Ինչպես միշտ, խոշոր հարկատուների ցանկում շատ են էներգետիկ կազմակերպությունները։ Միայն առաջին հարյուրակում 4 այդպիսի կազմակերպություն կա` «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (8-րդ տեղ, 4.6 մլրդ դրամ), ատոմակայանը (11-րդ տեղ, 3 մլրդ դրամ), Հրազդանի ՋԷԿ-ը (51-րդ տեղ, 1 մլրդ դրամ), «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (52-րդ տեղ, 1 մլրդ դրամ)։ Հիմնականում էներգետիկ ընկերությունները ավելացրել են հարկերի վճարումները, սակայն նշենք, որ առայժմ մեզ անհայտ պատճառներով Որոտանի ՀԷԿ-ը, որ միշտ էլ տեղ էր զբաղեցնում խոշոր հարկատուների առաջին քսանյակում, այս տարի ետ է գնացել մինչև 147-րդ տեղ` վճարումները կրճատելով համարյա 7 անգամ։ Նշենք, որ էլէներգիայի արտադրության նվազում այս կայանում չի արձանագրվել։ Նախորդ տարվա համեմատ ավելի քիչ հարկեր է վճարել նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» պետական ընկերությունը։
Բանկինգ
Հայտնի է, որ Հայաստանում անմենաարագը զարգանում է բանկային հատվածը։ Դա անդրադառնում է նաև նրանց վճարած հարկերի վրա։ 11 բանկեր հայտնվել են 300 խոշոր հարկատուների ցանկում։ Բանկերից խոշորագույն հարկատուն «Արդշինինվեստբանկն» է, որը վճարել է 1.9 մլրդ դրամ և զբաղեցնում է 17-րդ տեղը։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում բանկը վճարել էր ընդամենը 731 մլն դրամ և զբաղեցնում էր 53-րդ տեղը։ Հարկատուների ցուցակի 30-րդ տեղում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն» է, որը վճարել է 1.5 մլրդ դրամ։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» 1.3 մլրդ դրամ վճարումներով հայտնվել է 36-րդ տեղում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկային համակարգը մոտ 2.5-3 անգամ ավելի շատ հարկեր է վճարել, քան նախորդ տարի։
Ներմուծողներ
Բնականաբար, խոշոր հարկատուների ցանկում չափազանց շատ են ներմուծող ընկերությունները։ Սա հարկատուների ամենախոշոր հատվածն է։ Առաջնությունն այստեղ պատկանում է «Ալեքս-Գրիգին», որը վճարել է 8 մլրդ դրամ և գտնվում է 5-րդ հորիզոնականում։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ ընկերությունն այս տարի առաջին անգամ է հայտնվել խոշոր հարկատուների ցանկում` փոխարինելով շաքարավազի մենաշնորհատեր «Սալեքս գրուփին»։ Սակայն նշենք, որ երկու ընկերություններն էլ նույն անձին են պատկանում։ Պարզապես շահութահարկի մասին օրենքում մի այսպիսի արտոնություն կա. եթե ընկերության կապիտալում օտարերկրյա ներդրողի մասնաբաժինը գերազանցում է 500 մլն դրամը, ապա ընկերությանը երկու տարով շահութահարկի արտոնություն է տրվում։ Այս արտոնությունից օգտվելու համար էլ որոշ ընկերություններ ժամանակ առ ժամանակ «լուծարվում են», այնուհետև վերստեղծվում այլ անվամբ։ Հանուն արդարության նշենք, որ «Սալեքս գրուփի» իրավահաջորդը ավելի շատ հարկեր է վճարել իր նախորդի համեմատ։
Խոշոր հարկատուների տասնյակում իրենց մշտական տեղն ունեն բենզին և դիզվառելիք ներմուծող երկու ընկերությունները` «Ֆլեշն» ու «Քաղպետրոլսերվիսը»։ Նրանք վճարել են ‘7-ական մլրդ, համարյա նույնքան, որքան նախորդ տարի։ Սա պայմանավորված է բենզինի հարկման մեխանիզմով. ներմուծվող վառելիքը հարկվում է հաստատագրված վճարով, որի հիմքում ոչ թե արժեքն է, այլ տոննան։ Հետևաբար, վառելիքի գների տատանումը հարկի մեծության վրա չի ազդում։
ԼՐԱՀՈՍ • Օրվա բոլոր նորությունները
06:59 • 17/05
06:57 • 17/05
«Հրապարակ». Արարատի մարզպետը իրեն պատկանող «Ռենեսանս» ռեստորանում քեֆ է կազմակերպել
06:54 • 17/05
«Հայկական ժամանակ». Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մասին կա 3 տեսագրություն
06:51 • 17/05
«Հայկական ժամանակ». Երգիչ Արսեն Գրիգորյանը պատրաստվում է նոր ալբոմ թողարկել
06:48 • 17/05
06:44 • 17/05
«Ժողովուրդ». Զարուհի Փոստանջյանին ճնշում են Թևան Պողոսյանի պատճառո՞վ
06:42 • 17/05
«Ժողովուրդ». Մանկապարտեզի վարիչը քաղաքապետարանի աշխատակիցների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց
06:38 • 17/05
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը մտադիր է խորհրդարանական 4 ուժերին համագործակցության առաջարկ անել
06:36 • 17/05
«Հրապարակ». Աշոտ Արսենյանը կիսա՞տ է թողել Վայք քաղաքի ասֆալտապատման աշխատանքները
06:33 • 17/05
«Հայկական ժամանակ». ՍԴ-ն վեց թեկնածուից դիմումներ է ստացել
06:03 • 17/05
«Հայկական ժամանակ». Ո՞վ է Աժ ամենատարեց պատգամավորը
05:22 • 17/05
Դրոգբան ամենավտանգավոր ֆուտբոլիստն է Չելսիի կազմում. Նոյեր
04:34 • 17/05
ՆԱՏՕ-ի երկրների դեսպանատները թունավոր նամակներ են ստացել
03:57 • 17/05
«Միլանը» երկարաձգել է Մասիմո Ամբրոզինիի պայմանագիրը
03:17 • 17/05
Superjet-100-ի ինքնագիրն արձանագրել է օդաչուների խոսակցությունները
02:11 • 17/05
Զանգվածային հարսանիքներ Նիգերիայում. ամուսնացել են այրի և բաժանված կանայք
01:34 • 17/05
01:07 • 17/05
Քարդաշյանը Forbes-ի ամենաազդեցիկ աստղերի վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը
00:52 • 17/05
Մեկնարկել է Կաննի կինոփառատոնը
00:34 • 17/05
00:32 • 17/05
«Ռեալը» հաղթեց Քուվեյթին և ստացավ 3 միլիոն եվրո
00:19 • 17/05
«Մարդասպան թագուհի» Սյուզի Կենտիկյանը չկարողացավ հաղթել ամերիկացի Մելիսա Մաքմորոուին
23:50 • 16/05
Շունը սովորել է հոտով ախտորոշել երեխայի մոտ ինսուլինի նվազումը (տեսանյութ)
23:48 • 16/05
23:46 • 16/05
Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ» ռազմական ուղղաթիռն այս շաբաթ կներկայացվի Մոսկվայում (տեսանյութ)
23:44 • 16/05
Honda-ն «գրասենյակային ինքնաշարժ» է ստեղծել (տեսանյութ)
23:41 • 16/05
Ռուսական «ԳԱԶ» ընկերությունը հաջորդ տարի 60 հազար Volkswagen ընկերության ավտոմեքենա կարտադրի
23:36 • 16/05
Լրի՞վ են գժվել, ի՞նչ Աթաթուրք. Ծոմակ
23:31 • 16/05
Մերկ մարդը դուրս է եկել փողոց՝ երշիկ գնելու (լուսանկարներ)
23:26 • 16/05
Գագիկ Շամշյանը գիշերն անցկացրել է Ս.Հարության տաճարում. օր 3-րդ (լուսանկարներ) 
22:42 • 16/05
Ընդդիմության կողմում պայքարում են օտարերկրյա վարձկանները. Ասադ
22:30 • 16/05
21:24 • 16/05
Գերմանիան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսելուն
21:00 • 16/05
Լիվերպուլը պաշտոնանկ արեց Քեննի Դալգլիշին
20:43 • 16/05
Հայերը քննարկում են Ս.Նշանի վերանորոգման խնդիրը, իսկ վրացիները սկսել են այն
20:38 • 16/05
Պյատիգորսկում վառվում է տարածաշրջանի խոշորագույն մեծածախ շուկան
20:25 • 16/05
Արցախի բանակն ունի ակնհայտ առավելություններ. Դավիթ Ջամալյան
19:55 • 16/05
Օսկանյանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին դժգոհել է ընտրությունների արդյունքներից
19:36 • 16/05
19:33 • 16/05
19:25 • 16/05
Հայաստանում առավելագույնը դիտված 50 հեռուստահաղորդումները. 07.05-13.05 (աղյուսակներ)
19:22 • 16/05
Հայաստանում առավելագույնը դիտված 10 հեռուստաալիքները (գրաֆիկներ). 07.05-13.05
19:10 • 16/05
Եվրոպայում սեքսի մասին ամենաշատը մտածում են իռլանդացիները
19:07 • 16/05
Թագուհու 91-ամյա ամուսինը անվայել առաջարկ է արել կարմիր զգեստով աղջկան (լուսանկարներ) 
18:46 • 16/05
18:39 • 16/05
Քիսինջերին մանրակրկիտ խուզարկել են Նյու Յորքի օդանավակայանում
18:39 • 16/05
Պարոնյան փողոցում վերակառուցվում են դիտահորերը
18:31 • 16/05
Եգիպտոսում նախագահի թեկնածուն խոստացել է Ղուրանը դարձնել երկրի սահմանադրությունը
18:30 • 16/05
Առաջարկ Ոստիկանապետին ՄԻՊ–ից. մշակել հստակ չափորոշիչներ
18:23 • 16/05
«Երևան Ջուր»-ը աշխատանքից ազատել է 40 աշխատակցի
18:22 • 16/05
Ռուսաստանը 53 մլն դոլարի իսրայելյան անօդաչու ինքնաթիռներ կգնի
18:16 • 16/05
Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները հրաժարվել են մեկնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
18:08 • 16/05
ԵՊՀ 19 ուսանողներ արժանացան լավագույն ուսանողի պատվոգրին
18:07 • 16/05
18:02 • 16/05
Գյուլը և Օլանդը առանձնազրույց կունենան
17:58 • 16/05
Կահույք շների և կատուների համար. արգենտինական ընկերության նորույթը (լուսանկարներ) 
17:53 • 16/05
ԼՂ խնդրի մասին ադրբեջանցիների «սրտով» չխոսելու համար գերմանացի պատգամավորին «նեղել» են
17:46 • 16/05
Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի մասին օրենքներն ուժի մեջ կմտնեն հունիսի 1–ին
17:46 • 16/05
ԵՄ-ն խորհուրդ է տալիս Վրաստանին վերանայել «Գրավյալ տարածքների մասին» օրենքը
17:43 • 16/05
Ինտերնետային կապերը 2011-ին 50 մլն դոլար են արժեցել օգտատերերին
17:26 • 16/05
Ստեղծվել է աշխարհի ամենամեծ շոկոլադե քանդակը 
17:21 • 16/05
Մայրաքաղաքում կկայանա «Երևան. բիզնես-վազք - 2012» մարաթոնը
17:21 • 16/05
Հայտնաբերվել են Զատկի կղզու արձանների… մարմինները (ֆոտոշարք) 
17:08 • 16/05
Էրեբունի հիվանդանոցի բժիշկի ինքնասպանության գործով նյութեր են նախապատրաստվում
17:03 • 16/05
Ստեփանակերտում նոր մանկապարտեզ է կառուցվում
17:00 • 16/05
Հայտնի է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
16:58 • 16/05
Գետը չհասած բոբիկանալ պետք չէ. Արտաշես Գեղամյան
16:58 • 16/05
Իտալիային 40 մլն եվրո պարտք Մարադոնան 50 մլն-ի պահանջով դատի կտա իտալական հարկայինին
16:52 • 16/05
«Եվրատեսիլ»-ին ընդառաջ Բաքվում ցույցերը շատացել են. Deutsche Welle
16:44 • 16/05
Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ–ում Քուվեյթի դեսպանին
16:43 • 16/05
Գերմանիայում ձերբակալվել է հարսանյաց նվերների սերիական գողը
16:38 • 16/05
Դպրոցական խորհրդարան՝ Գագրայի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում
16:35 • 16/05
Իտալիան կալանք է դրել Կադաֆիի հյուրանոցի վրա
16:28 • 16/05
ԱՄՆ-ում 4.62 մլն դոլարով 1955թ Մերսեդես է վաճառվել (լուսանկարներ) 
16:20 • 16/05
«Ժողովրդի իշխանությունը» դառնալու է կուսակցություն և Կոնգրեսից դուրս չի գա
16:18 • 16/05
Վիետնամցի աղջիկն այրում է այն ամենն, ինչին դիպչում է 
16:01 • 16/05
Իտալուհին ինքնասպան է եղել` նետվելով Պիզայի աշտարակից
15:58 • 16/05
Եվրո-2020-ի հայտերի լրացման գործընթացը կտևի 18 ամիս
15:43 • 16/05
Լրագրողները փորձում են պարզել, թե քաղաքական ուժերն ինչու են լռում
15:38 • 16/05
Թուրքիայում քուրդ պատգամավորին կդատեն գրոհայինի թաղմանը մասնակցելու համար
15:37 • 16/05
Գազավորված ըմպելիքները բթացնում են ուղեղը, վնասում հիշողությանը. հետազոտություն
15:20 • 16/05
«Երևան ջուր» ՓԲԸ-ն 80%-ից ավել ջրային կորուստներ է տալիս. Արմեն Պողոսյան
15:19 • 16/05
Դոնալդ Թրամփը «թվիթերային» պատերազմ է հայտարարել Շերին
15:14 • 16/05
Ֆրանսիան նոր վարչապետ ունի և նա խոստացել է մինչև երեկո նոր կաբինետ ձևավորել
15:12 • 16/05
Վիկտոր Դալլաքյանը հանգստանում է և կխոսի միայն տասն օր անց
15:10 • 16/05
Հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը
15:08 • 16/05
15:02 • 16/05
Էլիզաբեթ Երկրորդի թագավորման հոբելյանին ընդառաջ`կցուցադրվի աշխարհի ամենամեծ ադամանդը.լուսանկարներ 
14:59 • 16/05
14:57 • 16/05
Ուկրաինայի նախագահի կասկածելի բիզնեսը. Spiegel
14:46 • 16/05
Հայաստանում արդեն 4-րդ անգամ կնշվի տոնածիսական կերակուրների ցուցահանդես-համտես
14:43 • 16/05
Բաթմանում աղբանոցի վերածված 11-րդ դարի հայկական եկեղեցուց 10 տոննա աղբ են հանել
14:39 • 16/05
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հայկական թոնրին նվիրված փառատոն
14:38 • 16/05
Մլադիչը խոստովանել է իր մեղքը. Հաագայի դատարանի ներկայացուցիչ
14:33 • 16/05
Դեյր էզ Զորում նավթամուղ է պայթեցվել
14:28 • 16/05
Զենք–զինամթերքի հայտնաբերման միանգամից 4 դեպք՝ մեկ օրում
14:02 • 16/05
ԱՄՆ-ում 3.5 հազ դոլար է առաջարկվում 3 ամիս ֆասթֆուդից սնվելու համար
14:01 • 16/05
Սերժ Սարգսյանն առաջիկա 5 տարիներին դարձավ դրության տերը. Պարույր Հայրիկյան
13:54 • 16/05
Փարպեցի փողոցի վրա գտնվող ակումբները իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար
13:43 • 16/05
Դերսիմի բնակչության 75 տոկոսը հայկական ծագում ունի. Միհրան Փրկիչ
13:43 • 16/05
ՀՀ ԿԳՆ–ը կմասնակցի Eurostudent նախագծի 5-րդ կոնսորցիումի աշխատանքներին
13:36 • 16/05
Օլիմպիական ջահը Լոնդոն կբերի Դեյվիդ Բեքհեմը
13:31 • 16/05
Մեր խնդիրն ավելի գլոբալ է. Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը
13:31 • 16/05
Բակո Սահակյանը և Շավարշ Քոչարյան քննարկել են ՀՀ–ԼՂՀ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
13:31 • 16/05
Թայվանի նախագահին տուգանել են Facebook-ում քարոզչության համար
13:25 • 16/05
Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրություններում, հավանաբար, կառաջադրի իր թեկնածությունը
13:24 • 16/05
Իրան-արաբական երկրներ փոխհրաձգությունը շարունակվում է. Թեհրանը սուր հայտարարություն է արել
13:18 • 16/05
Ի՞նչ կլինի, եթե ինտերնետը վերանա. հետազոտություն
13:16 • 16/05
UNESCO-ից պատասխանել են չճանաչված պետություններում կրթության իրավունքի մասին՝ Աշոտյանի նամակին
13:11 • 16/05
ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի
13:08 • 16/05
Իրանը համաձայնել է գալիք շաբաթ շարունակել միջուկային բանակցությունները
13:05 • 16/05
ԲՀԿ-ն կոալիցիա գնալով կդառնա հերթական ՕԵԿ-ը. Քաղաքագետ
13:05 • 16/05
Բոգոտայում նախկին նախարարի դեմ մահափորձից 39 մարդ է տուժել (լուսանկարներ) 
12:58 • 16/05
Ներկայացվեց «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» վերլուծական հանդեսը
12:57 • 16/05
Ռումինացի վարորդը երթևեկելիս երեխաներին տեղավորել է բեռնախցիկում (տեսանյութ)
12:55 • 16/05
Հայ հասարակությունը դեռ գտնվում է վախի ազդեցության ներքո. քաղաքագետ
12:53 • 16/05
Սաակաշվիլիի վարկաբեկման գործընթացը արագ տեմպերով է զարգանում. Qvela Siakhle
12:49 • 16/05
Ռուսաստանում ոստիկանները ծեծել են իրենց դիմած բռնաբարված կնոջը
12:45 • 16/05
Տրանսատլանտյան գազատարի կառուցումը կարժենա 7 մլրդ դոլար
12:42 • 16/05
Երևանում կանցկացվի EducationUSA կրթական ցուցահանդես
12:36 • 16/05
Միասեռականների համար Եվրոպայի ամենավատ երկիրը Ռուսաստանն է
12:32 • 16/05
Քննարկել են Վրաստանի կալանավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների ներման հարցերը
12:30 • 16/05
Մանչինի. Սիթին պետք է ծախսի նույնքան, որքան Բարսան և Ռեալը
12:28 • 16/05
Բաքուն «Եվրատեսիլ 2012»-ի օրերին ապակայունացման փորձեր կանի. ռազմական փորձագետ
12:27 • 16/05
Վրաստանում ՀՀ դեսպանը քննարկել է Սուրբ Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքը
12:22 • 16/05
Օլանդը կարող է նպաստել ԼՂ հակամարտության լուծմանը. թուրք պատգամավոր
12:20 • 16/05
Ամերիկուհին սպանել է 4 երեխաներին ու ինքնասպան եղել
12:18 • 16/05
Հագուստի ուղղում ուղիղ եթերում. բրիտանացիների տեխնիկական թերացումը
12:17 • 16/05
Միասեռականությունը հիվանդություն է և նրանց թիվը Հայաստանում ավելանում է. հոգեբան
12:13 • 16/05
Եվրոպական հարևանության քաղաքականության Երկրի առաջընթացի վերաբերյալ զեկույցը Հայաստանի մասին
11:48 • 16/05
Օլանդն ու Մերկելը չեն ցանկանում, որ Հունաստանը լքի եվրոգոտին
11:46 • 16/05
Շուտով Դավիթ Ամալյանը մենահամերգ կունենա Երևանում
11:37 • 16/05
Վայոց ձորում երկու մարդ է հոսպիտալացվել օձի խայթոցից թունավորումով
11:33 • 16/05
Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյանը և մի շարք ՕԵԿ–ականներ
11:31 • 16/05
Հարուստներն աղքատներից 15 տարով երկար են ապրում. հետազոտություն
11:25 • 16/05
Այսօր մեկնարկում է Կաննի միջազգային կինոփառատոնը
11:19 • 16/05
Խորհրդարանական ընտրություններից հետո հույները բանկերից վերցնում են իրենց գումարները
11:00 • 16/05
Հայաստանը նայում է Եվրոպային. Տիգրան Սարգսյան
10:56 • 16/05
Ֆերդինանդը կրկին բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը
10:51 • 16/05
Ուզբեկստանը ծրագրել է վաճառել մոտ 500 պետական ակտիվներ
10:46 • 16/05
Այսօր մեկնարկում է Ռատկո Մլադիչի դատավարությունը
10:24 • 16/05
DIY ակումբի վրա հարձակում չի եղել. Ոստիկանություն
10:12 • 16/05
Կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր լինել Հայաստանի համար. ԵՄ
10:12 • 16/05
Ավանում գողին բռնել են հանցանքի վայրում
10:09 • 16/05
Լեռնապատի 25-ամյա բնակիչն ապօրինի հատել է շուրջ 15 ուռենի և լորենի
10:07 • 16/05
Բարդ է հաղթել ընտրություններում, երբ անունդ Բարաք Հուսեյն Օբամա է. Օբամա
10:02 • 16/05
Բուսկետս. Պետք է նվաճենք գավաթը
09:57 • 16/05
Լեգենդար Բո Սանսի ադամանդը վաճառվել է 10 մլն դոլարով
09:55 • 16/05
Երևանում 3 մարդ է վրաերթի ենթարկվել
09:44 • 16/05
Սոֆիայում սպանության ծրագրման մեղադրանքով 3 հայ է ձերբակալվել
09:43 • 16/05
Խաչիկ Գալստյանը հրաշալի խոսնակ է. Նաիրա Զոհրաբյան
09:26 • 16/05
Օբամայի ընտանիքին պատկանող ակտիվները գնահատվել են 8.3 մլն դոլար
09:20 • 16/05
Կամչատկայում երեխան մահացել է շտապ օգնության չգալու պատճառով
09:05 • 16/05
Պետդեպը ծիծաղելի է համարել Սիրիայի խորհրդարանական ընտրությունները
08:02 • 16/05
07:59 • 16/05
07:56 • 16/05
«Ժողովուրդ». Հնարավոր է`առաջիկայում ՀՅԴ բյուրոյի անդամների փոփոխություն տեղի ունենա
07:54 • 16/05
«Երկիր». Արամ Սաֆարյանն ու Խաչիկ Գալստյանը նախարարնե՞ր
07:52 • 16/05
07:50 • 16/05
«Չորրորդ ինքնիշխանություն». Քոչարյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանին և նրան «զադանիա» տվել
Ամենից շատ կարդացված նյութեր
13:54 • 16/05
Փարպեցի փողոցի վրա գտնվող ակումբները իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար
17:08 • 16/05
Էրեբունի հիվանդանոցի բժիշկի ինքնասպանության գործով նյութեր են նախապատրաստվում
11:33 • 16/05
Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյանը և մի շարք ՕԵԿ–ականներ
23:36 • 16/05
Լրի՞վ են գժվել, ի՞նչ Աթաթուրք. Ծոմակ
16:58 • 16/05
Գետը չհասած բոբիկանալ պետք չէ. Արտաշես Գեղամյան
10:24 • 16/05
DIY ակումբի վրա հարձակում չի եղել. Ոստիկանություն
22:30 • 16/05
13:31 • 16/05
Մեր խնդիրն ավելի գլոբալ է. Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը
20:25 • 16/05
Արցախի բանակն ունի ակնհայտ առավելություններ. Դավիթ Ջամալյան
10:12 • 16/05
- Ոչ թե Արամ Գոռի Հակոբյան, այլ Արամ Գոռ Հակոբյան. ծնողները դժգոհում են զավակների ծննդյան վկայականներից
- Լրի՞վ են գժվել, ի՞նչ Աթաթուրք. Ծոմակ
- ՕԵԿ–ի «բանը բուրդ»–ից մինչև ՀՅԴ–ի «գերազնվությունը». Կուսակցական անդամների և ստացած ձայների համադրության հետընտրական հայացք
- Հայերը քննարկում են Ս.Նշանի վերանորոգման խնդիրը, իսկ վրացիները սկսել են այն
- Արցախի բանակն ունի ակնհայտ առավելություններ. Դավիթ Ջամալյան
- Պարսից ծոցի երկրները, ԱՄՆ-ի համաձայնությամբ, Սիրիայի ընդդիմությանը զենքի խոշոր խմբաքանակներ են փոխանցում
- Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ» ռազմական ուղղաթիռն այս շաբաթ կներկայացվի Մոսկվայում (տեսանյութ)
- Ռուսական «ԳԱԶ» ընկերությունը հաջորդ տարի 60 հազար Volkswagen ընկերության ավտոմեքենա կարտադրի
- Գերմանիան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսելուն
- Պյատիգորսկում վառվում է տարածաշրջանի խոշորագույն մեծածախ շուկան
- «Ժողովուրդ». Կառավարությունը մտադիր է վաճառել Կոնսերվատորիան, որի տեղում վեր կխոյանա հերթական էլիտարը
- «Հրապարակ». Արարատի մարզպետը իրեն պատկանող «Ռենեսանս» ռեստորանում քեֆ է կազմակերպել
- «Հայկական ժամանակ». Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մասին կա 3 տեսագրություն
- «Հայկական ժամանակ». Երգիչ Արսեն Գրիգորյանը պատրաստվում է նոր ալբոմ թողարկել
- «Ժողովուրդ». Խորհրդարան չեն անցնի ՀՀԿ-ականներ Ռաֆիկ Պետրոսյանը, Հովհաննես Սահակյանը, Վազգեն Կարախանյանը և այլք
- ՆԱՏՕ-ի երկրների դեսպանատները թունավոր նամակներ են ստացել
- Superjet-100-ի ինքնագիրն արձանագրել է օդաչուների խոսակցությունները
- Զանգվածային հարսանիքներ Նիգերիայում. ամուսնացել են այրի և բաժանված կանայք
- Քարդաշյանը Forbes-ի ամենաազդեցիկ աստղերի վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը
- Պարսից ծոցի երկրները, ԱՄՆ-ի համաձայնությամբ, Սիրիայի ընդդիմությանը զենքի խոշոր խմբաքանակներ են փոխանցում
- Քարդաշյանը Forbes-ի ամենաազդեցիկ աստղերի վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը
- Ռուսական «ԳԱԶ» ընկերությունը հաջորդ տարի 60 հազար Volkswagen ընկերության ավտոմեքենա կարտադրի
- Կահույք շների և կատուների համար. արգենտինական ընկերության նորույթը (լուսանկարներ)
- Ինտերնետային կապերը 2011-ին 50 մլն դոլար են արժեցել օգտատերերին
- Իտալիային 40 մլն եվրո պարտք Մարադոնան 50 մլն-ի պահանջով դատի կտա իտալական հարկայինին
- Զանգվածային հարսանիքներ Նիգերիայում. ամուսնացել են այրի և բաժանված կանայք
- Քարդաշյանը Forbes-ի ամենաազդեցիկ աստղերի վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը
- Պարսից ծոցի երկրները, ԱՄՆ-ի համաձայնությամբ, Սիրիայի ընդդիմությանը զենքի խոշոր խմբաքանակներ են փոխանցում
- Շունը սովորել է հոտով ախտորոշել երեխայի մոտ ինսուլինի նվազումը (տեսանյութ)
- Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ» ռազմական ուղղաթիռն այս շաբաթ կներկայացվի Մոսկվայում (տեսանյութ)
- Շունը սովորել է հոտով ախտորոշել երեխայի մոտ ինսուլինի նվազումը (տեսանյութ)
- Ինտերնետային կապերը 2011-ին 50 մլն դոլար են արժեցել օգտատերերին
- Գազավորված ըմպելիքները բթացնում են ուղեղը, վնասում հիշողությանը. հետազոտություն
- ԱՄՆ-ում 3.5 հազ դոլար է առաջարկվում 3 ամիս ֆասթֆուդից սնվելու համար
- Ի՞նչ կլինի, եթե ինտերնետը վերանա. հետազոտություն
- Հայաստանում արդեն 4-րդ անգամ կնշվի տոնածիսական կերակուրների ցուցահանդես-համտես
- Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հայկական թոնրին նվիրված փառատոն
- UNESCO-ից պատասխանել են չճանաչված պետություններում կրթության իրավունքի մասին՝ Աշոտյանի նամակին
- Ներկայացվեց «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» վերլուծական հանդեսը
- Շուտով Դավիթ Ամալյանը մենահամերգ կունենա Երևանում
- Քարդաշյանը Forbes-ի ամենաազդեցիկ աստղերի վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը
- Հայաստանում առավելագույնը դիտված 50 հեռուստահաղորդումները. 07.05-13.05 (աղյուսակներ)
- Հայաստանում առավելագույնը դիտված 10 հեռուստաալիքները (գրաֆիկներ). 07.05-13.05
- Թագուհու 91-ամյա ամուսինը անվայել առաջարկ է արել կարմիր զգեստով աղջկան (լուսանկարներ)
- Կահույք շների և կատուների համար. արգենտինական ընկերության նորույթը (լուսանկարներ)



















