«Գրականությունը հեռացել է ընթերցողի՞ց» կամ չարենցյան անտիպների հետքերով

15:40 • 17.03.09



Էլի իմ դեմ է պատկերդ,
Էլի ուզում եմ ես քեզ,
Էլի թեքվում են մտքերս
Դեպի մարմինդ հրկեզ։
Էլի սուզում եմ իմ մտքում
Նիզակս հուր քո մեջ, -
Նվաղում ես դու կիսաքուն
Գգվանքներով քո շեջ...

Ե. Չարենց (Բնագիր հանդեսի 8-րդ համարից)

2008թ-ի սեպտեմբերին Գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել Չարենցի ձեռագրերի վաճառք պետությանը` շուրջ 275 էջ ինքնագիր թղթեր, այդ թվում և անտիպներ։ Ձեռագրերի արժեքը սահմանվել էր 8 մլն դրամ, հետո պարզվել է, որ մշակույթի նախարարությունը միայն 70 տոկոսն է գնել` գումարի առկայության դեպքում մյուս մասն էլ գնելու պատրաստակամությամբ։ Ձեռագրերի այս հատվածը գնվել է մի անհատից, ում ձեռքերում դրանք հայտնվել են Արտաշես Էմինի հետ կատարած գործարքի արդյունքում։ Վերջինս էլ Չարենցի անտիպները ժառանգություն էր ստացել հորից` Գևորգ Էմինից, ով ներկա է եղել Չարենցին իր տնից վտարելու և իրերը դուրսբերելու ժամանակ և կարողացել էր վերցնել անտիպ ժառանգության մի մասը, որի մասին երկար ժամանակ լռում էր։

Անտիպ այդ էջերը մինչև Էմինի ձեռքերում հայտնվելն էլ երկար ճանապարհ են անցել ու հասանելի են եղել շատ քչերի։ Բայց հենց այդ անտիպ էջերում է բացահայտվում մի Չարենց, որին շատերս չենք ճանաչում։ Անտիպ էջերում տեղ են գտել սեռական բնույթի բանաստեղծություններ, որոնք հրեա գրականագետ Ջեյմս Ռասելին հնարավորություն էին տվել եզրակացնելու, որ Չարենցը նաև միասեռական է եղել։ Իսկ Ռասելին չարենցյան այդ բանաստեղծությունները փոխանցել և տպագրելու թույլտվություն տվել էր հենց Արտաշես Էմինը։

Այս պատմությունն ու դրա շուրջ արված վերլուծությունները վերջին շրջանում հայտնվել են մամուլի ու արվեստի գործիչների ուշադրության կենտրոնում։ Թեմայի շուրջ խոսակցություն ծավալվեց նաև այսօր «Հայելի» ակումբում` գրականագետ Դավիթ Գասպարյանի և արվեստի քննադատ, ժամանակակից արվեստագետ Արման Գրիգորյանի մասնակցությամբ։

Գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով, ծանոթ լինելով չարենցյան անտիպների բովանդակությանը, լուրջ զայրանում է ոչ պրոֆեսիոնալ կարծիքներից ու եզրակացություններից։ Նա մեծ ցանկություն ունի, որ պետությունն ամբողջությամբ գնի այդ ձեռագրերը և թույլ չտա, որ «ինչ-որ անհատներ մի քանի տող այստեղ-այնտեղ տպագրեն ու կարծիքներ կազմեն»։ «Բանաստեղծությունների այս շարքը Չարենցն ինքը խնդրել է չփչացնել ու հանձնել թանգարանին», - նշում է գրականագետը։ Նա հավատացնում է, որ անգամ 1930-ական թթ-ին Չարենցն այնքան ազատ մտածող ու պայքարող էր, որ երբեք չընկճվեց տոտալիտալ ռեժիմից ու ի վերջո զոհ գնաց հանուն գրականության։

Չարենց գրողին ու նրա անտիպ էջերի հետ կապված աղմուկը բոլորովին այլ դիրքերից է մեկնաբանում Արման Գրիգորյանը, ով համոզված է, որ «30-ականների արվեստի հետ կապված միշտ ինչ-որ խնդիր կա, որ, օրինակ, միշտ գովելով Չարենցին` ուզում ենք ինչ-որ բան թաքցնել»։ Արման Գրիգորյանը խոսում էր արվեստում տոտալիտարիստական պատկերացումների մասին, որ արվեստը ղեկավարելու չինովնիկական ցանկությունը սկսվել է 1920-ականների վերջից ու շարունակվում է մինչև այսօր։ Չարենցով առանձնապես հիացած չէ Արման Գրիգորյանը, բայց այս թեման նրան հետաքրքրում է այն առումով, որ գոնե հիմա պետք է կարողանալ համեմատել, ստեղծագործողին տեսնել իր ժամանակի մեջ, միջազգային համատեքստում։ Չարենցի դեպքում Արման Գրիգորյանը կոչ է անում վերջ դնել նրա շուրջ ձևավորված պաշտամունքին ու դիտարկել որպես պոետ, այլ ոչ թե կոթող։

Գրականագետ Դավիթ Գասպարյանի համոզմամբ մեր ժամանակների ազատությունը գռեհկաբանության ու այլասերվածության, սեքսուալ մերկության է տանում, ու հենց այդ պատճառով, ըստ նրա, ոչ թե ընթեցողն է հեռացել գրականությունից, այլ հակառակը։ Իսկ Արման Գրիգորյանը պնդում է, որ գրականությունն այլևս չպիտի ծառայի պետությանը, որ պետք է նաև վերանայել ժամանակը։ Նա մեջբերում է Հրանտ Մաթևոսյանին, ով նախկինում «Բնագիր» իսկ այժմ «Ինքնագիր» հանդեսի խմբագիր, գրող Վիոլետ Գրիգորյանի մասին ասել է, թե «Չարենցից պակաս գրող չէ»։
 

Tert.am

Share |








ԼՐԱՀՈՍ

17:23 • 16/03

Հայաստանում A H1N1-ի դեմ պատվաստումներ կկատարվեն աշնանը

17:21 • 16/03

«Վստրեչի կամուրջը» խոստանում են բացել հոկտեմբերին

17:03 • 16/03

Արցախցի դիվանագետները կաշխատեն տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ

17:01 • 16/03

ՀԱԿ–ը ԵԽ–ին ներկայացրեց ճգնաժամից դուրս գալու իր ժամանակացույցը

16:23 • 16/03

Հաստատվել է 2010թ. Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը

16:20 • 16/03

Twitter–ում աշխատել առանց Twitter մտնելու

16:05 • 16/03

Քլորոպրենային կաուչուկի արտադրության հայ-չինական համատեղ ձեռնարկության կառուցումն ավարտվում է

16:04 • 16/03

Լևոն Արոնյանը հաղթել է Յան Սմիթսին

15:58 • 16/03

Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ Հայաստանը ճանաչվեց ագրեսոր և օկուպանտ. Վահան Շիրխանյան

15:44 • 16/03

Վահե Գաբրիելյանը մասնակցել է Առաջնորդների oքսֆորդյան գագաթնաժողովին

15:36 • 16/03

Սլովակիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

15:33 • 16/03

«Հայաստանն այսօր» թեմայով դասախոսություն Հռոմի համալսարանում

15:33 • 16/03

Ամուսինները սեռական շահագործման նպատակով Թուրքիա են տարել երկու կանանց

15:28 • 16/03

Երիցյանն ու Վարդանյանն ավելի լուրջ են, քան Արամ Հարությունյանը

15:22 • 16/03

Առողջապահական ծառայությունների գները չե՞ն թանկանա

15:15 • 16/03

Ռոբերտ Քոչարյանն ական է դրել այս իշխանությունների տակ. Վահան Շիրխանյան

14:58 • 16/03

ԵԽԽՎ նախագահ. Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին

14:44 • 16/03

Միայն Ներսես Երիցյանը չի, որ թերություններ ունի. վարչապետ

14:23 • 16/03

Մարտի 29-ին` համարանիշերի հերթական աճուրդ

14:21 • 16/03

Միացյալ Նահանգները հիացա՞ծ է Էրդողանով

14:11 • 16/03

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել երկու նորանշանակ նախարարներին

14:06 • 16/03

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության բոլոր 14 դեպքերը բացահայտվել են

14:05 • 16/03

ՆԱՏՕ-ի խոշորագույն ուսումնավարժանքը Հայաստանում. «Արմենիա 2010»

14:02 • 16/03

Հիլարի Քլինթոնը կմեկնի Մոսկվա

13:51 • 16/03

Գագիկ Բեգլարյանը ելույթ կունենա Ստրասբուրգում

13:47 • 16/03

Թուրքիայում կրկին հայկական եկեղեցի կվերանորոգեն և կդարձնեն զբոսավայր

13:24 • 16/03

Արթուր Բաղդասարյանը չի մասնակցի նախագահական ընտրություններին

13:15 • 16/03

Արթուր Բաղդասարյանի և Տիգրան Սարգսյանի միջև հակասություններ չկան

13:11 • 16/03

Դավութօղլուն դեմ է Թուրքիայից հայերին վտարելուն

13:05 • 16/03

Ձերբակալվել է վրացական մաֆիայի պարագլուխ Շուշանաշվիլին

12:57 • 16/03

Քուշկյանը Քոչարյանի հետ ընդհանուր բիզնես չունի՞

12:50 • 16/03

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ռուսաստան

12:49 • 16/03

Քամին ավերածություններ է գործել Հայաստանի մարզերում

12:39 • 16/03

Հրդեհ Աղթամար թերակղզում գտնվող «Կարասար» ռեստորանում

12:37 • 16/03

Ռոքնռոլի փառքի սրահը համալրվել է հինգ նոր անուններով

12:33 • 16/03

Մադագասկարում Հյուբերտ պտտահողմը խլել է 36 մարդու կյանք

12:31 • 16/03

1000 լիտր արյուն` կառավարությանն անիծելու համար

12:26 • 16/03

Մանուկ Վարդանյանն ու Արմեն Երիցյանը Արթուր Բաղդասարյանի ընկերներն են

12:07 • 16/03

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի մահացել. Աբդուլլահ Գյուլ

12:01 • 16/03

ՕԵԿ-ի որոշումը պայմանավորված է կուսակցական բարեփոխումների նախաձեռնությամբ

11:50 • 16/03

Սարգսյան-Քոչարյան հանդիպում Ֆրանսիայում չի կայացել

11:43 • 16/03

Ֆասյեի հայտարարությունը ճիշտ չե՞ն թարգմանել

11:27 • 16/03

Երիցյանը Ծառուկյանին խորհուրդ է տալիս գնահատել իր կուսակից նախարարների աշխատանքը

11:25 • 16/03

«Կապիտալ». Բջջային օպերատորները կմրցակցեն նաև ինտերնետ-պրովայդերների հետ

11:23 • 16/03

«Առավոտ». Վախենում եմ

11:17 • 16/03

«Ժամանակ». ԼՂՀ բանակն անցնում է ՆԱՏՕ-ի հանդերձանքի

11:17 • 16/03

«Չորրորդ ինքնիշխանություն». Երեկ չէ առաջին օրը ինձ առաջարկեցին անդամակցել ՕԵԿ-ին և նախարար դառնալ

11:13 • 16/03

«Հայկական ժամանակ». Գյուղնախարարի պաշտոնը` 1,5 մլն դոլար

11:13 • 16/03

«Հրապարակ». Դորիանին դաժանաբար ծեծել են

10:59 • 16/03

Բեռլինից Էդվարդ Նալբանդյանն ուղևորվել է Փարիզ

10:52 • 16/03

Սերժ Սարգսյանը կայցելի Գերմանիա. այցի մանրամասները Նալբանդյանը քննարկել է Բեռլինում

10:49 • 16/03

Մահացել է աշխարհի ամենափոքր մարդը

10:46 • 16/03

Էրդողանն ապրիլի 24-ից առաջ չի՞ մեկնի Միացյալ Նահանգներ

09:59 • 16/03

Ավստրալիայի բնակիչը դարձել է պաշտոնապես առաջին անսեռ մարդը

09:42 • 16/03

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է երկրից վտարել ապօրինի բնակվող հայաստանցիներին

09:32 • 16/03

Բալոտելին կարող է բաց թողնել «Չելսիի» հետ հանդիպումը

09:28 • 16/03

Վաճառվում է Metro-Goldwyn-Mayer-ը

22:04 • 15/03

Ադրբեջանը ՄԱԿ-ի նպատակների դեմ է գործում. ՀՀ փոխարտգործնախարար

21:17 • 15/03

Նոր նախարարները նշանակվեցին

19:12 • 15/03

Պարտքի դիմաց ուղարկել է Թուրքիա և ենթարկել սեռական շահագործման

19:07 • 15/03

72-ամյա քաղաքացին մահացել է գազից թունավորվելու հետևանքով

19:06 • 15/03

Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ համագործակցության խորացմամբ

19:05 • 15/03

Գողացել է 30 զույգ կոշիկ

18:00 • 15/03

Հայաստանում ճնշում են միայն բիզնեսի հետ կապ ունեցող կրոնական կազմակերպություններին

17:56 • 15/03

Փլեյբոյի նապաստակին նվիրված ցուցահանդես կբացվի

17:48 • 15/03

Արոնյանը «Ամբերի» մրցաշարում անհաջող է հանդես գալիս

17:46 • 15/03

Էստոնիայի հայերը քաղաքական կուսակցություն են հիմնում

17:40 • 15/03

Լեոնարդոն կանխատեսել է աշխարհի վե՞րջը

17:34 • 15/03

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացին. Շտեֆան Ֆյուլե

17:18 • 15/03

Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել իր բելառուս գործընկերոջ հետ

17:16 • 15/03

Վիկինգների մասին ֆիլմը կդառնա Մել Գիբսոնի վերջին ռեժիսորական աշխատանքը

17:10 • 15/03

ՀՀ նախագահը օրենքներ է ստորագրել

17:09 • 15/03

Դպրոցների տնօրենները ներքաշված են կրոնական քարոզչություններում

16:59 • 15/03

Էրդողանը մեկնում է Լոնդոն. օրակարգում նաև Հայոց ցեղասպանության հարցն է

16:50 • 15/03

Թայլանդի վարչապետը փախել է ուղղաթիռով

Հայաստան Տարածաշրջան Քաղաքականություն Բիզնես Իրադարձային Գիտություն/տեխնիկա Մշակույթ Սպորտ Lifestyle Տեսանյութեր

Տեսանյութեր

«Մեդիա Սթայլ» ՍՊԸ
Հասցե` Հայաստան, 0023, Երևան,
Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 52 17 75 (524), +374 (91) 23 90 38
Էլ. փոստ`
Գովազդային պայմաններ

2008 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը tert.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց tert.am-ին հղման արգելվում է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: