Մենք մեր միջի ռուսականությունը պետք է շրջենք դեպի եվրոպական արժեհամակարգ. Աղասի Ենոքյան
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի բյուրոյի նախկին տնօրեն Աղասի Ենոքյանը խոսել է Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի, ընդդիմության ու իշխանության, Եվրոպա, թե Ռուսաստան ընտրության, «և-և»-ի ու «կամ-կամ»-ի մասին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը։
–«Ազատությունից» ազատվեցիք և վերջապես մեդիայում ազատ արտահայտվելու հնարավորություն ստացաք, շնորհավորե՞մ :
-Դուք գիտեք: «Ազատություն» ռադիոկայանի կանոնակարգն արգելում էր հրապարակային ելույթներ ունենալ, ես էլ ենթարկվում էի կանոնագրքի պահանջներին։ Ազատվելուս պատճառներից մեկն էլ այն էր, որ կարողանամ հրապարակային ելույթներ ունենալ։
- Աղասի, այսօր ով ավելի վաղ է արթնանում, իր վրա գրում է քաղաքագետ կամ վերլուծաբան ու կախվում թերթերից ։ Ձեր կարծիքով, Հայաստանում քանի՞ պրոֆեսիոնալ քաղաքագետ կլինի։ Ընդհանրապես, Հայաստանում քաղաքագիտական մտքի ի՞նչ արտադրողականություն կա։
–Քանի քաղաքագետ կա Հայաստանում՝ դժվար է ասել։ Կարծես թե, ամեն օր մի նոր քաղաքագետ է ծնվում Հայաստանում, ասուլիս ու հարցազրույց է տալիս։ Այնպես որ, շատ քաղաքագետներ կան։ Խնդիրն այն է, թե ինչ ֆունկցիաներ ունեն այս քաղաքագետները։ Եվ ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ։ 90-ականներին Հայաստանի քաղաքագիտությունն այլ նպատակներ ուներ. հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քաղաքականության հետ, քաղաքական ուժերի հարաբերությունները, վերլուծել միտումները, տալ կանխատեսումներ և նախազգուշացումներ՝ ինչպես ներսում, այդպես էլ Հայաստան և արտաքին աշխարհ հարաբերություններում։
–Քաղաքագիտությունը հենց այդ գիտությունը չէ՞։
–Իհարկե, այդ գիտությունն է, բայց փոխվեց իրավիճակը, և «քաղաքագետներն» սկսեցին սպասարկել այս կամ այն քաղաքական ուժի շահերը։ Այսօր նրանք ոչ թե վերլուծում են ու գնահատում իրավիճակը, այլ՝ արդարացնում տվյալ քաղաքական ուժի քայլերը։ Դրա ամենացայտուն օրինակը հայ-թուրքական հարաբերությունների քննարկման ժամանակ էր, որը Հայաստանում բավականին երկիմաստ էր ընկալվել։ Եվ քաղաքագետների մի հսկայական բանակ սկզբում լծված էր այն գործին, որպեսզի բացատրեր, թե ինչու է անհրաժեշտ և ինչով է ձեռնտու հայ-թուրքական հարաբերությունների լուծումը Հայաստանի համար, ապա նույն քաղաքագետները բառացիորեն մի քանի ամիս հետո մեզ սկսեցին բացատրել, թե ինչու չէր կարելի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել։ Քաղաքագիտությունն այժմ դարձել է կոնյունկտուրային աշխատանք։ Այսինքն՝ այն, ինչ խորհրդային տարիներին անում էին պրոպագանդայի մասնագետները՝ ռայկոմների, կենտկոմների բաժնի վարիչները։ Խիստ խորհրդանշական է, որ այն տարիների գիտական կոմունիզմի ամբիոնների բազաների վրա են ստեղծվել քաղաքագիտական ամբիոնները։ Իսկ այսպիսի ժառանգությունը, ուզես թե չուզես, պարտավորեցնում է։
–Ինչպես բուհերում ՍՄԿԿ ամբիոնները վերածվեցին հայ ժողովրդի պատմության ամբիոնների, աթեիզմի դասախոսներն էլ մի գիշերում վերածվեցին աստվածաբանների։ Այնպես որ, ողջ փաստականն արդեն պատմական կշիռ է ստանում և քիչ է մնում հարցնեմ, թե Հայաստանում ընդհանրապես կա՞ քաղաքական համակարգ, իհարկե, քաղաքագիտական սահմանումներին դիմացող։
–Սահմանադրությամբ՝ կա։ Սահմանադրությամբ իշխանության մակարդակներն ապահովված են։ Սակայն պարզ քաղաքագիտական պահանջ է, որ պետության մեջ պետք է լինեն առնվազն երկու հակադիր ուժեր։ Այսօր լրիվ հասկանալի է, թե իշխանությունն ինչ է։ Իսկ ընդդիմության ֆունկցիան իրականացնելու համար նշանակվել են տարբեր քաղաքական խմբեր։ Ցավոք, նրանց մոտ դա չի ստացվում, որովհետև այդ խմբերը փորձում են իրենց տրված լիազորությունների շրջանակներում ընդդիմություն աշխատել։ Նրանք չեն կարող ո՛չ հասարակական «մոբիլիցիա», ո՛չ էլ քաղաքական միտք ստեղծել։ Ասենք, «Բարևը» դժվար է քաղաքական միտք համարելը։ Եվ մենք այսօր Հայաստանում ունենք շատ տխուր իրականություն. դա ընդդիմության բացակայությունն է։
–Այսինքն՝ այն, ինչ մինչև հիմա տեսել ենք հրապարակում, ամենևին էլ ընդդիմություն չէ՞ր։
–Այո, ծիծաղելի է այդ ամենը ընդդիմություն կոչելը։ Որովհետև նրանք զուտ Սահմանադրությամբ կամ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն են ընդդիմություն հռչակված։ Համենայն դեպս, նրանց նկատմամբ չկա հասարակական վստահություն։ Ժողովուրդը տարբեր բողոքներով դուրս է գալիս փողոց, և այսօր իշխանությանն իր խոսքը հասցնելու խողովակ չունի։
–Իսկ լրատվամիջոցներ՞ը, այսօր մեդիան անգամ իրադարձություններ է ստեղծում։
–Լրատվամիջոցներն՝ այո։ Բայց նրանք քաղաքական խողովակներ չունեն։ Իսկ այդ խողովակը կարող է լինել միայն ընդդիմությունը։ Կա տեսակետ, թե չկարգավորված բողոքները կմարեն։ Բայց կա նաև ավելի վատթար տարբերակը, երբ այդ բողոքը կբերի քաոսային ապստամբության։
– Գոնե Դուք լավ գիտեք, որ մեր ժամանակներում անգամ քաոսն է սանձահարելի, կառավարելի քաոսի տեսաբաններն ահագին ճգնել են դրա վրա։
–Ի՞նչ ասեմ՝ սանձահարելի է։ Ես կարծում եմ, որ բանը դրան չհասցնելու համար պետք է նորմալ ընդդիմություն ունենալ։Այսօր մեզ համար առաջին խնդիրն ընդդիմություն ստեղծելն է։
-Դե, պարզ է, Դուք դա ստեղծել չեք կարող:
-Բայց պրոյեկտ է: Ինչո՞ւ ոչ: Պետք է աշխատել։
-Իսկ նոր քաղաքական սերնդի մեջ տեսնո՞ւմ եք այնպիսի գործիչների, որոնց հետ կարելի է աշխատեցնել այդպիսի նախագծեր:
-Բավական ժամանակ հեռու եմ եղել: Մեկ ամիս է, ինչ վերադարձել եմ։ Կնայենք, կտեսնենք:
–Հայաստանում այս պահին մի բանավեճ է գոյացել և, զարմանալիորեն, քննարկվում է առաջին թարմությամբ՝ Եվրո՞պա, թե՞ Ռուսաստան։ Կարծես մեր երկիրը չէ, որ եվրաինտեգրումը հայտարարել է արտաքին քաղաքական գերակայություն, Եվրամիության հետ Գործընկերության և համագործակցության համաձայնագիր կնքել, միացել Եվրոպական հարևանության, ապա Արևելյան գործընկերության քաղաքական պրոցեսներին: Անիմաստ չէ՞ սրա շուրջ բանավեճը:
–Կան այլ փաստարկներ, որոնք իմաստավորում են այդ բանավեճը։ Այստեղ շատ հետաքրքիր շերտ կա. ասում են՝ ռուսամետ, արևմտամետ։ Իսկ ի՞նչ է, օրինակ, ռուսամետը։
–Իսկ միգուցե դա հենց հայ քաղաքագետնե՞րն են հորինել։ Կներեք, բայց նրանց մի մասը ծառայում է Արևմուտքին, մյուս մասը՝ Ռուսաստանին։
–Չէ, ուզես, թե չուզես՝ քաղաքականության մեջ այս երկվությունն ու երկմտությունն ստեղծվել են և կան։ Այսօր կա այդ դիսկուրսը։
– Բայց մեր օրենսդրությունն ամբողջությամբ այդ արժեհամակարգի կրողն է։ Նո՞ր պետք է քննարկենք մեր քաղաքակրթական կողմնորոշման հարցը։
–Ռուսաստանի օրենսդրության հիմքում էլ է դրված եվրոպական արժեհամակարգը։ Բայց նրանց համար ընդունելի է կոռուպցիան, գողությունը, քաղաքականության մեջ ստելն ու կեղծելը։ Եվ ունեն արդարացում, ասում են՝ «Ազգի շահերն ենք պաշտպանում»։ Երբ մարդու շահն է լինում բարձրագույնը, նման կեղծիքներն անթույլատրելի են։ Մենք պետք է մեր միջի ռուսականությունը շրջենք դեպի եվրոպական արժեհամակարգ։ Որովհետև ռուսական ուղիով որքան հնարավոր է զարգանալ, արդեն զարգացել ենք։ Այդ ճանապարհով այլևս տեղ չունենք գնալու։
-Փաստորեն Դուք էլ եք առաջարկում «և-և»-ից անցնել «կամ-կամ»-ին:
-Ովքեր պնդում են գնալ «և-և»-ի ճանապարհով, ասեմ ուղղակի՝ չեք կարող։ Չենք կարող ասել՝ գողանալը լավ է և գողանալը վատ է: Իսկապես, այստեղ աշխատում է «կամ-կամ»-ի համակարգը։ Ռուսական ճանապարհով գնալը բերել է այնպիսի մի անհեթեթության, որ Ռուսաստանը որոշեց լրացուցիչ ճնշումներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանում ինչ կար՝ արդեն նրանց ձեռքում է։ Եվ նրանք անցան լրացուցիչ ճնշումների։ Հետո Ադրբեջանի միջոցով սկսեցին տեռոր անել՝ նրանց զենք վաճառելով։ Հաջորդ քայլը, թերևս, լինի Թուրքիայի միջոցով լրացուցիչ ճնշումներ անել։ Եվ զարմանալի է, որ սրանից հետո էլ իշխանությունները եվրոպական արժեհամակարգի մասին շշուկով են խոսում։ Այսօր ռուսամետ ասելով ոչ թե պետք է հասկանանք ռուսական շահերի սպասարկող, այլ ավելի վատ բան՝ կոռումպացված ու գողացող, ոչ լեգիտիմ, ինչը էապես հակադրվում է արևմտյան համակարգին:
–Իհարկե, տրամաբանական է, թե քեզնից ուժեղն ինչպես կպատասխանի քեզ, եթե նրան գող ու տեռորիստ անվանես, բայց ամեն դեպքում, ինչպես ենք ցանկանում խզել մեր հարաբերությունները մի երկրի հետ, որի ձեռքում են հայտնվել մեր պետության ողջ ստրատեգիական պաշարները։
– Որքան քիչ Ռուսաստան, այնքան Հայաստանի ավելի բարձր անվտանգություն: Շատ որոշակի քայլերի հաջորդականությամբ կարելի է կամաց-կամաց Ռուսաստանին ռեգիոնից դուրս բերել. Առաջինը՝ Եվրոպա, երկրորդը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում: Կան նաև որոշակի մեխանիզմներ, որով հնարավոր է Ռուսաստանից ետ ստանալ ստրատեգիական պաշարները։
–Այդ ո՞ր հունարով։
–Դա ինտերվյուի բան չէ, բայց կա այդ մեխանիզմը։
–Եվ Դուք գիտե՞ք այդ մեխանիզմը:
-Այո, գիտեմ:
-Ինչի՞ց սկսել:
-Օրինակ, էներգետիկ համակարգից:
–Բայց գիտեք, Եվրոպայի մայրամուտի մասին հայտնի գույժն արդեն հնչել է, Եվրամիության քննադատներն ասում են, որ մի սովետ էլ նա է իր Բրյուսել «կրեմլով», որտեղից Լենինյան պաթոսով իրականացվում է եղբայրական երկրների ղեկավարությունը։ Այդ տնից անգամ տնեցիներն են բողոքում, ուր մնաց հարևանին թողնեն ոտին տեղ անի։
–Սովետ չի, նման բան չկա։ Եվրոպական արժեհամակարգ ասելով՝ աշխարհը հասկանում է մարդու արժեքի գերակայություն: Այն իրականում քրիստոնեական արժեհամակարգն է՝ մարդու արժեքի գերադրումը մնացած բոլոր արժեքներին: Մեծ խնդիր կա. այդ համակարգը դրված է եղել բողոքական արժեհամակարգի հիմքում: Հետագայում կաթոլիկները նույնպես եկան դրան: Բայց, ասենք, արևելյան եկեղեցիների հիմքով կարևորը ազգն է, պետությունը, որտեղ մարդը պարտավոր է զոհվել հանուն ազգի՝ ինչպես հայկական և ռուսական ուղղափառ եկեղեցիներն են։ Մենք, փաստորեն, պիտի փախչենք այդ «հանունից» և հանգենք եվրոպական արժեհամակարգին, այսինքն՝ մարդկայինին: Որովհետև ըստ այդ տրամաբանության, ազգի շահը պաշտպանելիս կարելի է լինել գող կամ կոռումպացված: Իսկ երբ մարդու շահն է լինում բարձրագույնը, նման կեղծիքները լինում են անհնարին և անթույլատրելի:
–Չէ, այսպես կհանգենք կրոնին, ավելի լավ է եկեք հիշենք իմ ու Ձեր վաղամեռիկ բարեկամ, մեծ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի Արևելյան տան թեզը, ով, դեռ ԱՊՀ-ն չկազմավորված, պնդում էր, որ Հայաստանը պիտի անդամակցի ոչ թե ԱՊՀ-ին, այլ իր շահերը տեսնի Մերձավոր Արևելքի քաղաքական տրամաբանության մեջ։
– Հետագայում, տեսաք, արդեն ոչ մեր նախաձեռնությամբ, այլ ստիպողաբար, երբ ԱՄՆ-ն 150 հազարանոց զորքը բերեց Իրաք, 100 հազարանոց զորքը՝ Աֆղանստան, մենք ուզած-չուզած սկսեցինք մտնել այդ տարածաշրջանի մեջ: Եթե շատ հարցերում Տիգրանի գաղափարներն իրականացվեին, իրավիճակը շատ ավելի լավը կլիներ:
–Իրականում գայթակղիչ է Հայաստանը մի պահ պատկերացնել եվրոպական կես միլիարդանոց շուկայում, մեր դարդոտ երկիրը՝ ժիր Եվրոպայի թևն ընկած, բայց հետաքրքիրն այն է, որ այսօր բոլոր մեծ շուկաները, մեծ հզորություններն Արևմուտքից տեղափոխվում են Արևելք: Արդյոք հիմա էլ չե՞նք ուշանում հեռավոր Արևելյան գնացքից:
-Հեռավոր Արևելքի ճանապարհը միմիայն Եվրոպայի միջով է. Ուրիշ տարբերակ չկա:
Հարցազրուցը՝ Վարդուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Իրավունք 17:51 • 14/11 Երևանի փողոցներից մեկում՝ պարսպի վրա, տելեգրամյան ալիքի տվյալներ գրող քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Միջնորդություն է հարուցվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է մասնակիորեն. դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Սպորտ
-
09:35 • 15.11.24 Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները
Իրադարձային
-
13:21 • 15.11.24 Վաղը երեկոյան անձրև է սպասվում
-
13:03 • 15.11.24 Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում