Որևէ իշխանություն չի համաձայնի վերահսկողական լծակներ տրամադրել ընդդիմությանը. Գագիկ Ջհանգիրյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե չի հավատում, որ կգտնվի մի իշխանություն, որը կհամաձայնվի վերահսկողական լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Ըստ նրա՝ դա բարի ցանկություններից ժանրից է։
«Ես չեմ հավատում մի իշխանության, որը կգա ու վերահսկողական բոլոր լծակները կամ լծակների մեծ մասը կտա ընդդիմությանը, այդպիսի իշխանություն չեմ տեսել, կներեք ինձ, և դա բարի ցանկությունների ժանրից է։ Եթե ընդդիմությունն ասում է՝ լավ, դուք մեծամասնություն եք, բոլոր վերահսկողական բոլոր լծակները տվեք մեզ... իհարկե կան երկրներ, որտեղ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը կամ չգիտեմ մեկ այլ վերահսկողական մարմին օրենքով կամ Սահմանադրությամբ տրվում է ընդդիմությանը, բայց մեզ մոտ այդպիսի ավանդույթներ չի եղել»,- նշեց նա։
Ավելին՝ ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ իշխանությունը վերցնում է ոչ միայն այն, ինչ իրենց ընտրությամբ է հասնում, այլ նաև վերցնում է ավելին։ «Հիմա ուզում եք իշխանությունն ինքն իրեն վերահսկելու լծակները տա ընդդիմությանը, դա այդպես, շատ կներեք ինձ, չեմ ուզում այդ հարցի հեղինակներին նեղացրած լինեմ (նկատի ունի ՀՅԴ–ին և «Ժառանգությանը»), բայց դա շատ երևակայական պատկերացում է։ Մեծ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի այդպիսի առաջարկություններ անել»,-ասաց նա։
Հարցին, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեմ չէ վերահսկողական լծակները տրամադրել ընդդիմությանը, բայց հավելեց, թե ընդդիմությունն այն վիճակում չէ, որ նրան լիազորություններ վստահվեն, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, թե դա ընդամենը պատճառ է հարցից խուսափելու համար։
«Ես կարծում եմ, որ ընդդիմությունը երբեք էլ այդ վիճակին չի լինի, որ նրան վստահեն, որովհետև եթե չեն վստահում՝ պատճառներ միշտ էլ գտնում են, իսկ իշխանությունն այն վիճակո՞ւմ է, որ իրեն վստահում են, հա՞։ Ես կարծում եմ այստեղ էլ շատ մեծ վերապահումներ կա»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով նա ընդդիմությանն ու իշխանություններին համեմատում էր մարդու աջ և ձախ ձեռքերի հետ և նշում, որ նրանք պետք է համագործակցեն, ապա նախկին զինդատախազը նկատեց, թե դա շատ լավ առաջարկ է, որը, ցավոք, միայն խոսք է։
«Շատ լավ բան է, որ պետությունն ընկավում է որպես օրգանիզմ՝ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը՝ որպես տարբեր ձեռքեր, նույն կենդանի օրգանիզմի, բայց խոսքերն ասելը մի բան է, իրական կյանքն այլ բան։ Այդ ինչպե՞ս է, որ աջ ձեռքը միշտ ձախ ձեռքին նեղում է, բանտերն է գցում, ասենք գործից է հանում, հետապնդում է, այդ ո՞նց է, որ ձախ ձեռքն է միշտ արտագաղթում, ինչի՞ իշխանությունը չի արտագաղթում և ընդհակառակը փթթում, հարստանում է։ Ասելը լավ է, ես նորմալ եմ վերաբերվում, այդպիսին պետք է լիներ, բայց իրականում ծայրահեղ անհավասար պայմանների մեջ են՝ և՛ իրավական, և՛ փաստացի, և՛ նյութական։ Դուք լսե՞լ եք, որ որևէ պաշտոնյա իր պաշտոնից դուրս գալու դիմում գրի և արտագաղթի, եթե, իհարկե, նրա նկատմամբ քրեական հետապնդում չեն սկսել»,-հարցրեց նա և նշեց, որ առանց ձախ ձեռքի մարդը խեղված մարդ է։
Հարցին, թե խեղված չի՞ նաև այն, որ մեր պարագայում ի դեմս այլընտրանք համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական դաշտն ունի երեք ձեռք, Ջհանգիրյանն արձագանքեց. «Դա դուք եք այդպես մեկնաբանում, ես կարծում եմ՝ այս քառյակի ձևաչափի մեջ բաժանել երրորդ ձեռք, չորրորդ ձեռք չկա, առայժմ չկա, թե ինչ կլինի, ես չգիտեմ, բայց առայժմ չկա»։
Անդրադառնալով իշխանությունների սահմանադրական բարեփոփոումներ իրականացնելու նախաձեռնությանը, Գագիկ Ջհանգիրյանը նշեց, թե ինքը մեծ հարցականի տակ կդներ բուն սահմանադրական բբարեփոխումների իրականացման խնդիրը։
«Այնպես չէ, որ իշխանություններն արդեն որոշել են և դա իրականացնում են, որովհետև տրամաբանական կլիներ, որ հայեցակարգի ստեղծումից անմիջապես հետո ստեղծվեր աշխատանքային խումբ, դրան ներգրավեին քաղաքական ուժեր և այլն, և այլն, այդ բոլորը չկա, այնպես որ ես այն կարծիքին չեմ, որ իշխանությունը ցանկանում է նախաձեռնել սահմանադրական բարեփոխում»,– ավելացրեց նա։
Խոսելով հայեցակարգի հատկապես այն դրույթի մասին, որը վերաբերում էր անցում խորհրդարանական հանրապետության մոդելին, ՀԱԿ պատգամավորը նշեց, որ իր կարծիքով՝ դա հստակ «մեսիջ էր կամ խայծ»՝ ուղղված մի քանի քաղաքական ուժերի։
«Ձեզ հայտնի և այդ ամբողջ հայեցակարգի մշակման և, հատկապես, պառլամենտական մոդելի ընդգրկումը հայեցակարգի մեջ՝ մի նպատակ ուներ, այսպես խաթարել քառյակի համագործակցությունը, բնականաբար, քառյակից երկուսը կամ ավելի ուժերը համաձայնվեին խորհրդականին, պետք է մտնեին այդ բովանդակային աշխատանքի մեջ՝ փաստորեն դուրս գալով պառլամենտական համագործակցությունից կամ ձևաչափից»,-նշեց նա։
Իսկ թե ճշտող հարցին, թե ինչպե՞ս պետք է խաթարեր, պատգամավորը բացատրեց. «Որովհետև քառյակի հայտնի գործընկերը (ԲՀԿ – Tert.am) այդ իրականացումը մերժեց այս պահին»։
Գագիկ Ջհանգիրյանի պնդմամբ՝ «երկրի այսօրվա ճգնաժամային վիճակի մեջ Սահմանադրությունն ամենաքիչն է մեղավոր. «Ավելի լուրջ մեղավորներ ու պատասխանատուներ կան, որոնք պետք է ուղղակի կատարեն Սահմանադրությունը, իսկ Սահմանադրությունը չեն կատարում, ձեզ համար նորո՞ւյթ է, որ Սահմանադրությունը չեն կատարում, ես այդ հայտնագործության հեղինակային իրավունքը չեմ ուզում յուրացնել, դա, երևի թե, ուրիշներին է պատկանում»։
ՀԱԿ պատգամավորն ընդգծեց, թե Սահմանադրությունը ևս կատարելագործման և բարելավման կարիք ունեցող իրավական փաստաթուղթ է, բայց այդ կարիքը, ըստ նրա, պետք է լուրջ քննարկվի և գիտակցվի։
«Վատ է, որ ամեն նախագահ փորձում է Սահմանադրություն ձևել կամ ընդունել՝ անկախ նրանից, ում մտքին ինչպիսի փաստարկներ կան։ Սահմանադրությունն այն եզակի պետական, քաղաքական փաստաթուղթն է, որ դրա շատ փոփոխելը, շատ ձևափոխելը երբեք լավ բանի չի հանգեցնի։ Պարզագույն մի սկզբունք ասեմ՝ հարգանք Սահմանդրության նկատմամբ։ Եթե մենք այդ սկզբունքն ուզում ենք, որ տիրապետող դառնա, նախ իշխանությունները պետք է պաշտպանեն Սահմանդրությունը, այնուհետև նաև քաղաքացիները և մենք չպետք է օրումեջ Սահմանադրություն փոխենք»։
Ի պատասխան պնդման, որ Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են, եթե ցանկանում ենք իրավական պետություն ձևավորել, Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց. «Մեր Սահմանադրության մեջ արդեն գրած է, որ ՀՀ-ն իրավական պետություն է ... մենք արդեն վաղուց պետք է իրավական պետություն լինեինք, և այդ դրույթը գրված է 1995թ-ի Սահմանադրության խմբագրման մեջ, այնպես որ մենք պետք է ապահովենք այս գրածները և Սահմանադրության մեջ հռչակած մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, իշխանությունների բաժանման սկզբունքը հազար ու մի դրույթներ, և ոչ թե հաճախակի փոխենք այդ դրույթները»։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Սպորտ 17:32 • 15/11 Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ 58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում տասը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:
-
Տնտեսություն 13:17 • 15/11 Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ, Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման, այս մասին ասել է Ադրբեջանի
-
Տնտեսություն 17:27 • 15/11 Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։
-
Քաղաքականություն 17:03 • 15/11 Աբխազիայի իշխանությունները խորհրդարանից հետ կկանչեն զանգվածային ցույցերի տեղիք տված փաստաթուղթը Երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով Աբխազիայի նախագահի վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում խորհրդարանից Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի վավերացումը հետ կանչելու մասին, ուրբաթ հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
-
11:27 • 15/11 Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթների ակտիվ տարածողն եք, Դուք նաև Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագուն եք. Ագնեսա Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին (տեսանյութ) Ըստ Մեսրոպյանի՝ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո իր մեջ նման կամք և ուժ գտել է և կարող է լինել չեզոք, հավասարակշռված հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, ինչը պահանջում է տվյալ պաշտոնի անձնագիրը։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Սպորտ 17:32 • 15/11 Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ 58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում տասը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:
-
Տնտեսություն 13:17 • 15/11 Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ, Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման, այս մասին ասել է Ադրբեջանի
-
Տնտեսություն 17:27 • 15/11 Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։
-
Քաղաքականություն 17:03 • 15/11 Աբխազիայի իշխանությունները խորհրդարանից հետ կկանչեն զանգվածային ցույցերի տեղիք տված փաստաթուղթը Երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով Աբխազիայի նախագահի վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում խորհրդարանից Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի վավերացումը հետ կանչելու մասին, ուրբաթ հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
-
11:27 • 15/11 Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթների ակտիվ տարածողն եք, Դուք նաև Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագուն եք. Ագնեսա Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին (տեսանյութ) Ըստ Մեսրոպյանի՝ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո իր մեջ նման կամք և ուժ գտել է և կարող է լինել չեզոք, հավասարակշռված հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, ինչը պահանջում է տվյալ պաշտոնի անձնագիրը։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
16:32 • 15.11.24 ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
Սպորտ
-
23:05 • 15.11.24 Գործը կիսատ է մնացել․ Կրոսը չի բացառել, որ կվերադառնա «Ռեալ»
-
20:57 • 15.11.24 Լավ է հնչում. Լապորտը՝ «Ռեալի» կողմից հետաքրքրության մասին
-
19:33 • 15.11.24 Աշիկ Անդրեյանը` ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
23:18 • 15.11.24 Երևանում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա տուժած
-
22:48 • 15.11.24 Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն