Արյան հագուրդի համախտանիշ կամ ինչպես սպանեցին ազատամարտիկ Վարդան Թումանյանին
Օրերս դաժանաբար սպանեցին «Սուրմալու» ջոկատի ազատամարտիկ Վարդան Թումանյանին։ Վերջին քսանամյակում մեր երկրում վերածնվեց մարդաբանական նոր կաստա, որին մարդկությունը թողել էր հին աշխարհի պատմության մեջ. թվում էր՝ անվերադարձ չքացել են ապաչիների, վիկինգների, գլադիատորական արյունահեղությունների ժամանակները, ուր սրանց ստիպում էին դառնալ ամբոխի զվարճանք՝ նրա առաջ սփռելով իրենց մկաններում կուտակված տիղմը, արյան հագուրդն ու անասնական կրքերը։ Պատահական չէ, որ սրանց մսակույտերը դիզվում էին հենց ստրուկներից, ոճրագործներից կամ ռազմագերիներից. կյանքը սրանց տերերին սովորեցրել էր, որ ամենամեծ վախերն ապրում են հենց այս խմբերի ներսում և միայն նրանց վախերից կարող ես քամել անսահմանափակ ադրենալին՝ ստիպելով սրանց «մտածել» միայն ողնուղեղով։
Մյուս սենյակում քնած է աուտիզմով տառապող երեխան. նա, միգուցե, ամենալավն է զգում ինչ է պատահել. կզգա, նրա ենթագիտակցական խորշերն ավելի մոտ են և միգուցե ավելի շոշափելի։ Իսկ այս փոքրիկ, սենյականման հանգույցում ապրում են մնացածները՝ ևս երեք երեխաներն ու կինը. մի պահ թվաց, թե հանգուցյալի նկարն ավելի մեծ էր սենյակից. կմկմալով, մի կերպ կարողացա ձևակերպել առաջին հարցս.
-Ցավակցում եմ. Վարդանն ազնիվ մարդ էր... Գիտե՞ս, մենք շատ ենք շփվել, լավ գիտեինք իրար...
Վարդանի քույրը - Է՜հ, Վարդուհի ջան, բա ոնց չգիտեմ, քո մասին ասում էր...
-Լավ. կխնդրեի պատմել, թե ինչից է, ի վերջո, ծագել այդ վեճը, որի պատճառով մարդը կյանք կորցրեց։
Վարդանի քույրը- Ուրեմն, հուլիսի 13-ին՝ ժամը 4-5-ի սահմաններում, Վարդանը եկավ մեր մայրիկի տուն։ Մենք քույրերով նստած էինք, եկավ, ճաշեցինք ու դուրս եկավ։ 4. 30-ի սահմաններն էր, դուրս եկավ. բարձրացավ մանկապարտեզի մոտի զրուցարանը, այդտեղ ինքը միշտ շախմատ, նարդի է խաղում։
-Բայց ասում են՝ դեպքի օրը ինքը չէր խաղում, այլ հարևաններից մեկին է պաշտպանել, հուշումներ արել ու, կարծեմ, դրանից էլ սկսվել է ամենը։
Վարդանի քույրը- Հա՛, ճիշտ եք, մտել է, տեսել երկուսն արդեն խաղում են ու ինքը Երջանիկին է բալետ արել. այդ մարդը չի տեսնում՝ մի աչքը կույր է, նրան է անընդհատ օգնել։ Այստեղ էն մյուսը՝ Բաբկենը, բարկացել է ու Վարդանին ասել՝ թո՞ւրք ես։ Վարդանը կատակի է տվել-անցել, ասել է՝ «Հա, դե որտե՞ղ եք տեսել՝ ապարանցիք կրվել սիրեն»։ էդ խաղացողն էլ է ապարանցի։ Մեկ էլ սա շրջվել է, թե՝ «Իհարկե, ապարանցիք կրվել չեն սիրում,բայց թուրքերը սիրում են կրվել»։ Վարդանը հարցրել է՝ «Ի՞նչ նկատի ունես»։ Սա էլ թե՝ «Քեզ նկատի ունեմ, դու թուրք ես»: Փաստորեն, որ երրորդ անգամ նույնը կրկնում է, Վարդանն այստեղ շախմատը խառնում է, թե չարժի արդեն խաղը շարունակել...
-Այդ պահի՞ն է նա ուզել շախմատի տախտակով Վարդանին հարվածել, թե՞ դրանից առաջ։
Վարդանի քույրը- Չէ՛, հենց այդ ժամանակ։ Վարդանը վեր է կացել, այդ պահին նա շախմատի խաղադաշտը վերցրել է, որ հարվածի Վարդանին: Ինքը Վարդանի կեսից է՝ կարճլիկ մարդ է։ Վարդանն այստեղ հրում է նրան։ Ոչ թե խփում է, այլ՝ հրում։ Ինչո՞ւ եմ ասում՝ հրում է. Ոչ թե նրա համար, որ իմ եղբայրն է, ուզում եմ պաշտպանել, այլ ականատեսն եմ։ Այն մարդը, ում հետ խաղացել է, հենց նա է տվել այս ցուցմունքը, որ իրենք ընդամենը վիճել են, և Վարդանը հրել է։ Հրելու ժամանակ նա հետ-հետ է գնացել, կպել է աթոռին և ընկել է։ Այս մարդը ընկել է ու նորից է բարձրացել, որ Վարդանին հարվածի, բայց դու Վարդանին լավ գիտես, մանավանդ իրենից տարիքով մարդուն չէր կարող հարվածել։
-Անհավանական է, այո՛։ Մարիետա, հավատա, ես անգամ չեմ էլ իմացել, որ նա մասնակցել է պատերազմին. երբեք դրա մասին ոչ մի նախադասություն չի ասել, չի շահարկել երբեք։
Վարդանի քույրը- Որովհետև նա խնդիր չէր դրել որևէ բան պոկել պետությունից, նայի ինչ պայմաններում է ապրել։ Այս ընտանիքի բարոյականությունը, պատիվն այնքան բարձր է, այնպիսի արժեքներ ունեն, որ ես երբեմն հունից դուրս եմ գալիս, խելագարվում եմ։ Տեսնում եք, թե ինչ սարսափելի պայմաններում են ապրում։ Ազատամարտիկ, որին ամբողջ ջոկատը սիրելով՝ Ձի էր անվանում։ Եվ գիտե՞ք ինչի համար՝ որովհետև Լաչինում, երբ պիտի սար բարձրանային, մնացածները ուսապարկով բարձրանում էին, Վարդանը, երեք արկղ ականը մեջքին դրած, իջնում-բարձրացնում էր։ Նրանք մի անգամ էին բարձրացել, սա 10 անգամ բարձրանում էր, ու անունը դրեցին Ձի Վարդան։
-Լավ, իսկ այդ 4 բիլակավորները ե՞րբ են հայտնվում, ինչպե՞ս։
Վարդանի կինը-Նախ և առաջ ինքը հատուկ նպատակով գնում է տուն, որ տղային ուղարկի։ Հետո ես դուրս եկա, Վարդանին տեսա բազկաթոռին նստած։ Գույնը լավը չէր, դուրս չեկավ, բայց ասեց՝ գնում եմ։ Ու որ ինքը գունատված էր, ասացի՝ «Վարդան, մի գնա ոչ մի տեղ, արի գնանք պառկի մի քիչ։․Շոգ է, արդեն հովն ընկնում է, հետո կգնաս գործերիդ հետևից»։ Ասաց՝ «Չէ՛, ես գնում եմ»։ Հենց այդ պահին ոհմակի երկու ներկայացուցիչ եկան՝ Սարգիսն էր, մեկ էլ Վիկտորը։ Եկան ու՝ «Ո՞վ է Վարդանը»։ Վարդանն ասաց՝ «Ես եմ»։ Ասացին՝ «Հլը դուրս արի»։ Դիմելու ձևն ինձ զարմացրեց. Վարդանին ոչ ոք այդպես չի դիմել։ Վարդանին այնքան տարբեր մարդիկ են դիմում որպես լավ արհեստավորի ու ես բացի հարգալից վերաբերմունքից որևէ նման բան չեմ լսել։ Վարդանն իջավ աստիճաններով, ու իրենք իմ տեսադաշտից արդեն հեռացան։ Բայց ինձ այնքան դուր չեկավ դիմելու այդ ձևը, որ ես այսպես բոբիկ էլ վազեցի։
-Դուք, փաստորեն այդ ամբողջ ծեծկռտուքը տեսել ե՞ք։
Վարդանի կինը—Այո՛։ Գնացի, իրենք արդեն դարպասի մոտ էին, մտածեցի՝ միանգամից չգնամ, տղամարդիկ են, խոսում են։ Ու ա՛յ այս ծառի տակ մի թուփ կա, կանգնեցի, որ չերևամ։ Այն լսեցի, որ ասաց՝ «Ներողություն պիտի խնդրես»։ Վարդանն ասաց՝ «Չեմ խնդրի»։ Ասաց՝ «Պետք է խնդրես, խնդրելու ես»։ Վարդանն ասաց՝ «Ինչի՞ համար, չեմ խնդրի»։ Ու ուզում էր ընդամենը բացատրել, թե ինչ էր տեղի ունեցել։ Այդ «Չեմ խնդրի» բառի համար Սարգիս Ղուկասյանն արդեն հարվածեց երեսին։ Ես այդ պահին վազեցի, ու այդտեղ արդեն սկսեցին հարվածել երեսի, գլխի հատվածներում։ Ես արդեն մեջ ընկա ու քաշում եմ դրանց, որ էլ չխփեն։ Բայց առաջին հարվածն այնքան ուժեղ էր, որ Վարդանը թռավ ու ականջից արյուն սկսեց հոսել։ Գիտե՞ք զարմանալին որն էր՝ Վարդանը, գիտեք, հաղթանդամ էր, դե, պատկերացրեք հենց առաջին հարվածի ուժը։
-Դե նրանցից երեքը աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկներ են կարծեմ։
Վարդանի քույրը- Այո՛։ Վերջերս ճշտել եմ, որ այս մարդկանց ածականը «բուլդոկ» է: Երբ քաղաքում մի տեղ փող վերադարձնելու խնդիր է ծագում, իրենց են դիմում, որ գնան ծեծեն։ Սա, կարծես, վարժեցված շների մի ոհմակ է։ Այսօր Երևանի կեսը դրանց ճանաչում է։ Մյուսի մականունն էլ Ջունգլ է։ Սկզբում եկել են երկուսով, որից հետո միացել են Գևորգն ու հայրը։ Բռնցքամարտիկ են, գիտեք՝ իրենք հիմնականում հարվածում են դեմքին ու գլխին։ Այդ հարվածներից Վարդանի բերանի ամբողջ պրոթեզները ջարդվել էին, ու բերանի խոռոչն ամբողջությամբ «փրթված» էր, ատամներից մի քանիսն էլ ընկել էր գետնին, և երեք օր հետո հետախուզությունից մարդիկ եկան, իրենք պատահմամբ այս ասֆալտին գտան։
-Լավ, բա տարածքում մի կենդանի շունչ, մի տղամարդ չկա՞ր, որ հասներ, օգներ, բանը սպանելուն չհասներ։
Վարդանի կինը- Ո՞վ ռիսկ կաներ մոտենալ այդ մարդակեր գազաններին։ Վարդանը ձեռքը գցում էր գետնին, ու ես զարմանում էի, որ գոնե մի քար չի վերցնում։ Հիմա եմ հասկանում, որ նա գետինը շոշափում էր ու արդեն չէր տեսնում հենց իր դիմացի քարը։ Այդ պահին, որ քաշքշում էի, գոռում էի, Վարդանը մի պահ դուրս պրծավ դրանց ճիրաններից։ Այստեղ ավտոմեքենա կար, և Վարդանը, ըստ երևույթին, ուզում էր գնալ ծանր մետաղյա մի բան վերցնել մեքենայի ներսից։ Հենց այդ «Ռաֆի» ու պատի արանքում էլ վրա հասավ այդ Գևորգ- Ջունգլ կոչեցյալն ու սկսեց ուժեղ հարվածել գլխին։
-Սարսափելի է, չգիտեմ... Հիմա դրանցից քանի՞սն է արդեն բռնված։
Վարդանի քույրը- Ահագին չարչարանքներից հետո երկուսը բռնված են՝ Սարգիսը և Գևորգը՝ Ջունգլը։ Ուզում էին փախչել. սահմանի վրա նրանց բռնեցին։ Հորը ստորագրությամբ բաց են թողել, ով հենց հանցախմբի պարագլուխներից է, որովհետև ինքն է կազմակերպել այդ ջարդը։ Իսկ մյուսը՝ թոռը՝ Վիկտորը՝ փոքրը, 1994 թ. ծնված, նա այսօր դեռ փախուստի մեջ է։ Գործի մեջ նրա մասին ոչ մի տեղ խոսք չկա։ Բայց այսօրվա դրությամբ այդ Բաբկեն կոչեցյալն առավոտից երեկո մի քանի անգամ դուրս է գալիս այստեղ, հաղթողի կերպարով քայլում է։ Հատուկ պրովոկացիոն բաներ է անում, որ տղաները հունից դուրս գան, մի նոր բան ծագի։
-Բայց ի՞նչ կարող է նա անել. քրեական գործն արդեն հարուցված է 112 հոդվածի 2 մասի 6 և 14 կետերի հատկանիշներով՝ կազմակերպված խմբով դիտավորյալ մահ առաջացնելու հոդվածներն են, դժվար է դրանից ճողոպրելը։
Վարդանի քույրը-Տեսեք, Վիկտորը փախած է, հայրն ազատության մեջ է. մնացին երկուսը։ Ուզում են հոդվածը թեթևացնել, որ խմբակային չէ, և ամենը բարդել երկուսից մեկի՝ Սարգիսի վրա։ Իսկ Գևորգն առերեսման ժամանակ կնոջը՝ Տանյային ասում էր՝ «Տիկին Տանյա ինչո՞ւ եք ստում, չէ՞ որ ես Վարդանին գրկած բերում էի տուն, ես չէի հարվածում, ես ուզում էի օգնել Վարդանին», իսկ նրանց փաստաբանը՝ Մկրտչյան Կարենը, առերեսման ժամանակ ամեն ինչ անում էր, որ մեր կողմը դուրս գա հունից, քամահրանքով էր խոսում իր ամուսնուն կորցրած կնոջ հետ։ Իմ մտավախությունն այն է, որ կարող են այնպես անել, որ միայն Սարգիսը մեջը մնա և շատ հեշտությամբ 2-5 տարի տան, իսկ այդ Ջունգլ կոչեցյալը բնականաբար կասի՝ «Սարգի՛ս, դու արխային գնա, այնտեղ թագավոր կլինես, իսկ այդ ընթացքում ես քեզ ամեն ձևով կապահովեմ»։ Ես չեմ ուզում չհավատալ արդարադատությանը, ուզում եմ հավատալ, որ ազատամարտիկի պարագայում մեր երկիրն ամեն ինչ պիտի անի, որ արդարությունը հաղթի։ Եթե, Աստված մի արասցե, արդարադատությունը չհաղթեց, ես Հայաստանի առաջին կին ահաբեկիչն եմ դառնալու։ Ես այսօր բացահայտ ասում եմ և խնդրում եմ դուք էլ ձեր կայքում գրեք՝ ես պատրաստ եմ այդ մարդկանց ոչնչացնել, ես շատ սառն եմ դատում, այդ տականքների պատճառով ինչու՞ մնացածները պիտի տուժեն: Այսօր առերեսման ժամանակ այնքան լպիրշ էին պահում իրենց այդ երկու տղաները։ Տանյային էլ են սպառնացել այսքանից հետո։
-Տանյա ջան, խնդրում եմ ասեք, ո՞վքեր են Ձեզ սպառնացել, ի՞նչ են ասել։
Վարդանի կինը- Ջունգլը սպառնում էր։ Ախր շատ զզվելի երևույթ է այդ տեսակը։ Ես իրենց երբևէ մոտիկից չէի տեսել, նրա աչքերի ես տեսնում եմ միայն ու միայն գազանի։ Ինքն իր փաստաբանի ներկայությամբ ասում էր՝ «Տիկին Տանյա, չե՞ս վախենում»։ Հարցնում եմ ՝«Ումի՞ց վախենամ»։ Ասում է՝ «Նայի՛ր, վերևում մարդ կա»։ Ասում եմ՝ «Ո՞վ է այդ մարդը, ես չեմ վախենում»։ Ասում է՝ «Տիկին Տանյա, երեխաներ ունես, աղջիկ ունես, ա՛յ, քթիցդ կգա»։ Ասացի՝ «Լսի՛ր, դու՝ հաստ կենդանի, ի՞նչ ես դրանով ուզում ասել, սպառնու՞մ ես ինձ»։ Քննիչին ասում եմ՝ «Արձանագրեք, որ ինքն ինձ սպառնում է»։ Ասում է՝ «Չէ, ես վերևի մարդ ասելով՝ Աստված նկատի ունեմ»։ Այ սա է: Իսկ այդ Ջունգլն անգրագետ է, ինքը ոչինչ չի կարող, այս կյանքում ոչ մի տեղ պիտանի չէ։ Ինքը պիտանի է միայն նրանց, ում պատվերով կռվում է, փող է վաստակում...
-Կներեք, իսկ ջոկատի տղաներն ի՞նչ են ասում։ Հուղարկավորության ժամանակ տեսա նրանց, ամաչում էին գլուխները բարձրացնել, մի դույլ ծխեցին։
Վարդանի քույրը- Ջոկատի տղաները մտել են ոստիկանություն և ասել, որ մենք մինչև վերջ գնալու ենք։ Վերջ տվեք ազատամարտիկների որսին։ Տղաները պահանջել են արդար դատավարություն. սա «Հարսնաքարի» սինդրոմ է, հերթական սերիալը։ Այսօր այդ թիկնապահներն ահ ու սարսափ են տարածում ժողովրդի մեջ։ Ժողովուրդը պաշտպանված չէ։ Նա ինչո՞ւ է այդքան լպիրշորեն իրեն պահում Վարդանի կնոջ և աղջկա մոտ։ Ուրեմն, ինքը վստահ է, չէ՞, որ իրենք դուրս են պրծնելու։ Ամենաայլանդակ պահն ասեմ՝ ընկերս զանգահարում է իրենց տուն ու ասում է՝ «Գիտե՞ս, Վարդանը մահացել է»։ Պատասխանը գիտե՞ք որն է. Ասում է՝ «Ի՞նչ անեմ, որ մահացել է, բա որ ինքը իմ ամուսնուն հարվածել է....»։ Այսինքն, ամուսնուն հարվածելն ու մահը ինքը հավասարեցնում է իրար, և այդ կերպարին՝ բախտագուշակ Անահիտին, մեր հեռուստաընկերությունները դարձրել են աստղ, ով շառլատանությամբ փող է աշխատում։
-Ամենասարսափելին, թերևս, այն է, որ ընդամենը մեկ ականատես է համաձայնել ցուցմունք տալ, ընդամենը մեկը. չնայած՝ ինչո՞ւ ենք զարմանում՝ երբ «Առագաստում» Քոչարյանի թիկնազորը նույն սխրանքը գործեց, այդ մեկն էլ չգտնվեց, ընդ որում՝ սրճարանը լեփ-լեցուն էր մտավոր էլիտա կոչվածով։
Վարդանի քույրը-Հա, ես հպարտանում եմ այդ մի բնակչով, ով ականատես է եղել և այդ բոլորը մանրամասնորեն նկարագրել է, արժեքավոր ցուցմունքներ է տվել: Օրինակ այն, որ մինչև բանդային ուղարկելը, հայրը եկել է տարածք, մանրամասն հետախուզել ամեն ինչ։ Դուք պատկերացնու՞մ եք այդ սցենարը։ Եկել է հետախուզման և տեսել է, որ դրսում մարդուկին նստած են, ձեռքով է արել, տղաները դալանից մտել են։
-Չգիտեմ, իր մկաններն աջուձախ թափահարող այս տեսակը եթե չպատժվի, վաղը նրանց բեսպրեդելի դեմն առնել չի լինելու։ Մեզ համար, երևի, չկա ավելի վտանգավոր բան, քան բազկի ուժի գերազանցությունը, զոռբայության հաղթարշավը, այս աշխարհազորայինների մարդակեր գնդերը։
Վարդանի կինը-Մենք քրիստոնյա ազգ ենք, հայ ենք։ Այսքանից հետո գոնե սթափվեն։ Ես չեմ ցանկանա ուրիշ տեղ գնալ, երեխաներիս տանել ուրիշ պետություն։ Եթե ես ցանկանայի գնալ, ես կգնայի, ես այստեղ չէի ծվարի։ Միլիոնավորների նման կթողնեի կգնայի: Ես ուզում եմ այստեղ մնալ ու հուսով եմ, որ արդարադատությունն անպայման կհաղթի։ Իմ երեխան Ղարաբաղում է ծառայել, ամուսինս պատերազմին տվեց ինչ կարող էր, ինչ ուներ: Ինչո՞ւ ես պետք է թողնեմ գնամ այստեղից, նա կռվել է այս հողի համար, ինչո՞ւ պիտի ես լքեմ նրա պաշտպանած հողը։ Ջունգլներն ուզում են վախ տարածել՝ ազատամարտիկին օրը ցերեկով սպանելով, բայց ես չեմ վախենում այդ գազաններից, նրանց վերևի մարդուց, իրենց տանիքներից։ Վախկոտը հենց նրանք են, ովքեր առանց արժեքների են ապրում, միայն մի կտոր լափի համար։
-Տանյա, մի օր Վարդանին ասացի՝ «Բա որ նորմալ տունուտեղ չես կարողանում դնել, կինդ երեսովդ չի տալի՞ս, չի՞ խռովում քեզնից»։ Ասաց՝ «Որ իրեն տեսնես, էդ հարցը չես տա»։ Հիմա որ լսում եմ քեզ, տեսնում եմ քո արժեհամակարգը, նոր եմ հասկանում Վարդանն ինչ ասաց ինձ։
Վարդանի կինը-Վարդանը, ունենալով լավ երեխաներ՝ որպես հայր, իրեն մեղավոր էր զգում, որ տուն չունենք, այս մանկապարտեզում ենք ապրում: Յուրաքանչյուր ծնող վատ է զգում, որ իր երեխաների համար չի կարողանում գոնե մի տուն ստեղծել։ Բայց ես միշտ ասում էի իրեն՝ «Վարդան, հանգստացի՛ր, օջախը պատերը չեն, պատերը կարելի է կառուցել, ու մենք դա անելու ենք։ Սպասի՛ր, երեխաները նոր են մեծացել, նոր ենք ոտքի կանգնում, մենք տուն կունենանք, մենք լավ ընտանիք ունենք, ընտանիքը պատերը չեն»։ Հիմա Ջունգլն էլ լավ բնակարան ունի, ո՞ւր է այնտեղ ընտանիք: Եվ շատ այդպես մեծ դղյակներ ունեցողներ կան, բայց այնտեղ ընտանիք չկա, շունչ չկա, նրանք հաց չեն ուտում, լափում են։ Հիմա էլ հերթը հասել է մարդկանց լափելուն։ Ես հիվանդ երեխա ունեմ, չի քայլում, չի խոսում, բայց այսօրվա դրությամբ իմ պահանջը արդարադատությունն է։ Ես իմ պետությունից ուզում եմ, որ արդարադատություն լինի։ Միակ կերակրողին ենք կորցրել, բայց իմ երեխաներն էլի սոված չեն, թող արժանապատիվ լինեն։ Արժանապատիվ մարդը քիչ կուտի՝ համով կուտի, ուրիշի բաժինը չի ուտի։
-Ամեն դեպքում, ընտանիքը կերակրող միակ ձեռքին կորցրեց. հիմա դուք խնամում եք հիվանդ երեխային, աշխատել չեք կարող, մտածել է պետք ինչպես ապրել հետո... Արդարադատությունը միայն պատիժը չէ, այն պիտի ապրելու համար ելքեր ստեղծի։
Վարդանի քույրը-Վարդուհի ջան, այո՛, Ձեր հարցադրումը տեղին է։ Այսօրվա դրությամբ այդ մարդիկ պարտավոր են լուծել կերակրողին կորցրած ընտանիքի ֆինանսական խնդիրները։ Բայց ոչ հանցագործությունը մեղմելու համար։ Սրանք դիմել էին մեր ընկերներից մեկին։ Նա էլ պատասխանել էր՝ «Խնդրեք Աստծուն թող այդ մարդուն կենդանացնի, մենք մեր բողոքը հետ ենք վերցնում։ Ձեր միլիոնները մեզ չեն հուզում, դուք բերեք այդ մարդուն կենդանացրեք, տվեք իր ընտանիքին, մենք ոչ մի բանից բողոք չունենք»։ Իսկ հակառակ դեպքում, բնականաբար, այսօրվա արդարադատությունը նաև այս ասպեկտով էլ պետք է մտածի, որ բազմանդամ ընտանիք է, միակողմանի ծնողազուրկ երեխաներ, մեկը մանկուց հաշմանդամ՝ 12 տարեկան, երեխան չի քայլում, չի խոսում. տուն չունեն... Ամենամեծ հավատս դուք եք՝ լրագրողներդ, դուք որ մեր մեջքին կանգնած լինեք, մենք այս գործը մինչև վերջ կհասցնենք։ Ես հավատում եմ ձեզ, մեր հույսը դուք եք......
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:58 • 16/11 Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ. Hetq.am Եթե նախկինում ընկերությունն իր արտադրանքը՝ ոսկի, արծաթ պարունակող Դորե ձուլակտորներն արտահանում էր հիմնականում Շվեյցարիա, ապա 2020 և 2021թթ․ (2022 և 2023թթ-ի տվյալները դեռևս հասանելի չեն) սկսել է արտանահել նաև ԱՄԷ։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Սպորտ 17:32 • 15/11 Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ 58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում տասը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:
-
Տնտեսություն 17:27 • 15/11 Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։
-
Տնտեսություն 13:17 • 15/11 Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ, Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման, այս մասին ասել է Ադրբեջանի
-
Քաղաքականություն 17:03 • 15/11 Աբխազիայի իշխանությունները խորհրդարանից հետ կկանչեն զանգվածային ցույցերի տեղիք տված փաստաթուղթը Երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով Աբխազիայի նախագահի վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում խորհրդարանից Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի վավերացումը հետ կանչելու մասին, ուրբաթ հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
16:32 • 15.11.24 ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
Սպորտ
-
19:59 • 16.11.24 Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ․ Ադելիա Պետրոսյան
Ժամանց
-
17:07 • 15.11.24 Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել
-
12:49 • 15.11.24 Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը