Եթե սահմանին զարգացումներն ավելի խորանան, բոլորս պետք է պատրաստ լինենք զենքը ձեռքներիս հայրենիքը պաշտպանելու. Ա. Զուրաբյան
ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի, թե այս պայմաններում, երբ առաջին գծում ծայրահեղ լարված է, որը պետք է լինի ընդդիմության «օրինակելի մոդելը» և որն է այն սահմանը, որ իշխանությունների կողմից միասնական լինելու առաջարկը չվերածվի շանտաժի, ասաց. «Աստված մի արասցե, եթե զարգացումներն ավելի խորանան, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զենքը ձեռքներիս մեր հայրենիքը պաշտպանելու։ Բայց մնացած բոլոր երևույթների մասով կասեմ, որ այստեղ կա նաև որոշակի շանտաժի էլեմենտ, որովհետև իշխանությունն էլ պետք է զերծ մնա այնպիսի քայլերից, ինչպիսիք են օրինակ՝ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը, կենսաթոշակայինի էս ձևով կիրառումը և այլն։ Այսինքն՝ իշխանությունն էլ իր քայլերով չպետք է հրահրի որոշակի գործողություններ, որոնք կարող են իրավիճակ փոխել։ Կարծում եմ, որ ցանկացած քաղաքականությամբ զբաղվող մարդ այնքան ողջախոհություն կունենա, որ կգիտակցի, թե որտեղ է սահմանը»:
-Ի՞նչ բնորոշում կտաք ներկա իրավիճակին, արդյոք պատերազմի նախերգա՞նք է, թե՞ ինչ-որ լարված իրավիճակ, որն ինչ-ինչ նկատառումներով է՛լ ավելի է լարվում։
-Մի բան ակնհայտ է, որ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Բնականաբար, ինչ-որ մի օր զարգացումներ լինելու են։ Շատ ցավալի է, որ այս իրավիճակն է, որ մարդիկ են զոհվում, երիտասարդ մարդիկ՝ թե՛ այս և թե՛ այն կողմից: Վերջին մասն ասում եմ՝ վստահ լինելով, որ ոչ ոք իմ հայրենասիրության վրա չի կասկածի:
Բնականաբար, իրավիճակը խորքային պատճառներ ունի, և այսօր չէ, որ պրոբլեմն առկա է։ Ակնհայտ է, որ պատճառներից մեկն այն է, որ մեր իշխանությունները մշտապես զբաղված են եղել միմիայն մեկ նպատակով՝ պահպանել իշխանությունը, իսկ մնացած բոլոր խնդիրները ստորադասվել են։ Բայց Ղարաբաղի հարցը ստորադասել չի կարելի, և հիմա տեղի են ունենում գործողություններ, որոնք շատ մոտ են պատերազմականին: Իսկ երբ ծանր զինատեսակներից գնում է հրթիռակոծություն այս կամ այն կողմ, սա շատ վտանգավոր է և ցանկացած պահի կարող է վերածվել պատերազմի։
-Այսինքն՝ արձանագրենք, որ Դուք ստատուս քվոյի փոփոխությո՞ւն եք սպասում:
-Ընդհանրապես այդ ստատուս քվոն չի կարող անվերջ պահպանվել։ Հիմա, մի բան ևս ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքակրթական զարգացումները մեզ համար շատ անբարենպաստ դիրք են ընդունել, քանի այսօր մենք գտնվում ենք մի դաշտում, որտեղ մեր դաշնակից Ռուսաստանի նկատմամբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սանկցիաներ է կիրառում։ Սեպտեմբերի 3-ից հետո մենք շատ ծանր վիճակում ենք գտնվում՝ ձգտելով մի միության, որը գոյություն չունի, բայց որի մասին խոսվել է շատ։
Հրաժարվեցինք քաղաքակրթական լուրջ ընտրությունից, և հիմա, երբ սանկցիաներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, նաև արդեն ամերիկյան դեսպանատունը պաշտոնապես դիմելով հայկական կողմին՝ իր մոտեցումներն է արտահայտում և փորձում է զերծ պահել այդ մարդկանց՝ Հայաստանի իշխանությունների, ռուսական կապիտալի, ռուսական տնտեսության հետ համագործակցությունից, սա, իրոք, շատ վտանգավոր վիճակ է մեզ համար: Դրան գումարենք այս ռազմական գործողությունները։ Չմոռանանք նաև, որ Ռուսաստանի թեթև ձեռքով Ադրբեջանն է՛լ ավելի է ռազմականորեն հզորացել, որովհետև միայն վերջերս 4 մլրդ դոլարի զենք և զինամթերք ստացավ։ Դա նաև որոշակի թողտվություն է իր մեջ պարունակում, այսինքն՝ եթե զենքը տալիս ես, նաև մի քիչ մատների արանքով ես նայում դրա կիրառմանը։
-Իրենք հակառակն են ասում՝ հայտարարելով, թե զենքը տալիս են, բայց «կնոպկաներն» իրենց ձեռքում են , ինչպես Մինսկի խմբի նախկին համանախագահ Կազիմիրովն ակնարկեց:
-Ցանկացած պարագայում կարող է նման թվացյալ պատկեր լինել, բայց որևէ մեկը չի կարող 100 տոկոսով վստահ լինել, որ կարող է կանխարգելել որևէ երևույթ. ռազմական գործողությունները այս կամ այն զարգացման ընթացքում կարող են խորանալ։ Առաջին հերթին քաղաքակրթական մի կանոն կա, որ կոնֆլիկտի կողմերին չեն զինում: Բայց մեր ռազմավարական դաշնակիցն է զբաղվում նրանով, որ, փաստորեն, զինում են մեր հակառակորդին:
-Այսօր արդեն պաշտպանության նախարարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ և ՀՀԿ խոսնակի շուրթերով հնչեց, որ բոլորը պետք է միասնական լինեն: Հիմա, փաստորեն, ընդդիմության գործողությունները կաշկանդվելու են և ներքին հարցերով ձեռնարկելիք յուրաքանչյուր հնարավոր արմատական քայլ դիտվելու է դավաճանություն։ Ուզում եմ ասել՝ այս իրավիճակում ընդդիմության «օրինակելի» պահվածքը ո՞րը պետք է լինի։
-Նախ, արձանագրենք, որ «ընդդիմություն» հասկացությունը մեզանում մի քիչ տարրալուծված է ինչ-որ այլ երևույթների մեջ, որը շատ անհասկանալի է: Դրա համար արձանագրենք, որ մեզ մոտ ընդունված է՝ «ոչ իշխանական ուժեր» ձևակերպումը։ Երկրորդ. չեմ կարծում, որ Հայաստանում լինի քաղաքական ուժ, որ պատերազմի՝ այս ռազմական գործողությունների զարգացման պարագայում շարունակի իշխանության համար կռիվ տալ։ Կարծում եմ, որ այնքան խոհեմ կլինի հայկական քաղաքական միտքը, որ նման բանի չի գնա: Սակայն ակնհայտ է մի բան, որ այս իշխանությունը դեռևս չծնված իրեն սպառած է եղել, և հիմա, ցավոք սրտի, մի այսպիսի իրողություն է, երբ ռազմական գործողություններ են գնում, բոլոր նորմալ հասարակությունները գնում են միավորման, թողնում են ամեն ինչ մի կողմ և մտածում են ինքնապաշտպանության մասին։ Աստված մի արասցե, եթե զարգացումներն ավելի խորանան, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զենքը ձեռքներիս մեր հայրենիքը պաշտպանելու։ Բայց մնացած բոլոր երևույթների մասով կասեմ, որ այստեղ կա նաև որոշակի շանտաժի էլեմենտ, որովհետև իշխանությունն էլ պետք է զերծ մնա այնպիսի քայլերից, ինչպիսիք են օրինակ՝ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը, կենսաթոշակայինի էս ձևով կիրառումը և այլն։ Այսինքն՝ իշխանությունն էլ իր քայլերով չպետք է հրահրի որոշակի գործողություններ, որոնք կարող են իրավիճակ փոխել։ Կարծում եմ, որ քաղաքականությամբ զբաղվող ցանկացած մարդ այնքան ողջախոհություն կունենա, որ կգիտակցի՝ որտեղ է սահմանը և որ պահից է պետք դադարեցնել քաղաքական այս կամ այն գործընթացը, որպեսզի ավելի չվտանգի իրավիճակը:
Չեմ կարծում, թե ինչ-որ զարգացումներ կլինեն: Ավելի շատ սա նման է նրան, որ ռուսական կողմը մեսիջ է ուղարկում Հայաստանի իշխանություններին՝ իր դրածոների, իր կամքը կատարողների միջոցով, նկատի ունեմ ոչ իշխանական ուժերի հատվածին, որ եթե ինչ-որ քայլեր անեն, որ ռուսական ուղեծրից դուրս գան, մենք կհրահրենք այստեղ իշխանափոխություն։ Ընդամենը սա է։
-Եթե հանկարծ սահմանին լարվածությունը պահպանվի, եթե անգամ իշխանությունը չկատարի քառյակի 12 կետերը, կարծում եք, որ քառյակում կլինեն ուժեր, որոնք հե՞տ կկանգնեն նախապես հայտարարված ծրագրերից՝ հանրահավաք, «թեժ աշուն» և այլն: Եվ դա ո՞ր ուժը կլինի:
-Ես կարծում եմ, որ «թեժ աշնան» մասին այնքան հայտարարություններ են արվել, որ այս հասարակության մեջ որևէ մեկն այդ թեժաշուններին չի հավատում: Եկեք մի բան հիշենք, քանի որ իրավիճակը շատ նման է անցյալ տարվա նույն ժամանակահատվածին, երբ նույն քառյակի մաս կազմող ուժերը հայտարարում էին, որ աշնանը հուժկու հանրահավաքներ են սկսելու և սկսելու են իշխանափոխության գործընթաց, կարծում եմ, որ դա ուղղակի շանտաժ էր՝ միտված իշխանությանը՝ Մաքսային միության հետ փաստաթղթեր ստորագրելուց և եվրաինտեգրումից հրաժարվելու հետ կապված: Եվ կոնկրետ որևէ բան չեղավ:
-Գարնանը կարծես եղավ և ավարտվեց վարչապետի հրաժարականով:
-Գարնանը ինչ-որ պրոցեսներ եղան, որոնք միտված չէին իշխանափոխությանը, այլ իշխանության մեջ փոփոխությանը: Հիմա էդ իշխանության մեջ փոփոխությունը տեղի է ունեցել, որևէ մեկից չեմ լսում շատ լուրջ քննադատություն էսօրվա Կառավարության նկատմամբ: Նկատի ունեմ՝ այն ծավալի, որ կար նախորդի նկատմամբ: Ինչևէ պրոցեսներ են, որոնք պետք է ընթանան:
-Դե ասում են՝ ժամանակ են տվել…
-Կարծում եմ, որ ցանկացած ողջամիտ մարդու համար հասկանալի է, որ այդ 12 կետերը կամ նմանատիպ որևէ 12 կետ որևէ որոշիչ բան չունեն: Հայաստանում մի բան կա, որ ակնհայտ է, որ ի սկզբանե, արդեն 2 տասնամյակ, ձևավորվում է իշխանություն, որը չունի լեգիտիմություն, այդ իշխանությունը բոլոր մեթոդներով փորձում է պահպանել իր աթոռը, ամբողջ հասարակությունը գիտակցում է, թե ինչպես է այդ իշխանությունը ձևավորվում: Եվ հասարակությունը մեկ խնդիր պետք է ունենա՝ օրինական ճանապարհով գեթ մեկ անգամ ձևավորել իշխանություն: Երկրորդ նման խնդիր գոյություն չունի: Ընդ որում՝ հասարակությունը, քաղաքական ուժերը դա պետք է անեն անկախ նրանից այսօր ընտրություններ են, ընտրություններ չեն և այլն: Եվ հասարակական մոբիլիզացիան չի կարող կայանալ որևէ այլ հարցի շուրջ: Իսկ մեզ մոտ պրոցեսը, որպես այդպիսին, ընթանում է ինչ-որ փոքրիկ հարցերի լուծման շուրջ. 12 կետի, վարչապետի փոփոխության և այլն:
-Ամեն դեպքում երկրի համար օրակարգային հարցեր են:
-Ոչ կարևոր հարց չկա, ցանկացած հարց կարևոր է, բայց առանցքային մեկ հարց կա, որ…
-Պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նը…
-Ոչ թե պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ քաղաքական գործունեությունը պետք է միտված լինի նրան, որ իշխանությունից հեռացվեն նրանք, ովքեր ապօրինի զավթել են իշխանությունը և ձևավորվի օրինական իշխանություն: Քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը միշտ դա պետք է լինի: Ուզում եմ հիշեցնել. մի քանի տարի առաջ սենց խոսակցություններ էին, որ «մեզ մոտ լինելու են արտահերթ ընտրություններ», «օր առաջ էլ՝ անցկացնելու ենք արտահերթ ընտրություններ», հիմա օրակարգի այդ հատվածն ընդհանրապես բացակայում է:
Մեկ այլ նկատառում. ռուսական ուղղվածության՝ իշխանական և ոչ իշխանական քաղաքական ուժերը մրցակցում են ռուսական իշխանությունների առաջ, թե ով է ավելի նվիրյալ Ռուսաստանին և ով կարող է Հայաստանում իշխանություն վարել: Սրան հակակշիռ պետք է գոյանա, դա էլ շատ բարդ է…
-Այո՛, ինչո՞ւ չկայացավ «Եվրոպական ալյանսը»:
-Կգոյանա, հավատացած եղեք, որովհետև ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Մի բան ակնհայտ է, հասարակությունն այնքան է հիասթափված, այնքան է հավատը կորցրած, որ մի քիչ պասիվ է, քնած է, բայց միևնույն է, հասարակությունը անվերջ չի քնում, մի օր ոտքի է կանգնելու, արթնանալու է: Եվ հիմա կարևորագույն հարցն է, որ լինեն ուժեր, մարդիկ, որոնք կարող են այդ հասարակական էներգիան ուղղորդել ճիշտ ճանապարհով և տանել նրան, որ Հայաստանում ձևավորվի նորմալ իշխանություն: Հիմա դա կլինի այսօ՞ր, վա՞ղը, թե՝ մյուս օրը, կարևոր չէ, միևնույնն է լինելու է: Չկա մի երկիր, որտեղ դա չլինի: Որտեղ, որ չի լինում, այդ երկիրը վերջում վերածվում է Հյուսիսային Կորեայի:
-Եվս մեկ ճշգրտում. ասացիք, որ իշխանություններ էլ քայլեր չպետք է անեն, որոնք իրավիճակ կփոխեն: Հիմա, եթե անցկացվի սահմանադրական հանրաքվե և ընտրվի կառավարման խորհրդարանական մոդելը, սա ևս նման քայլ կդիտարկե՞ք:
-Տարիներ շարունակ, այն քաղաքական ուժը, որը ես եմ ներկայացնում, մշտապես խոսել է այն մասին, որ պետք է անցնել այդ մոդելին: Եվ, մեծ հաշվով, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը սրա մասին խոսել են: Բայց, իհարկե, պատերազմական իրավիճակում սահմանադրական փոփոխություններ չեն անում: Եթե հարցը եկել հասել է սրան, ապա նախ պետք է ապահովել խաղաղությունը, նոր խաղաղ պայմաններում փորձել ստանալ փաստաթուղթ, որը կլինի երկրի մայր օրենքը և մեզ կտանի քայլ առաջ: Սակայն սրանից առաջ մենք պետք է իրոք երաշխավորություն ստանանք իշխանություններից, որ սա միտված չէ նրան, որ իրենք պահպանեն այս իշխանությունը:
- Սերժ Սարգսյանը մեկ անգամ ասել է, որ այլևս երբեք չի առաջադրվելու ինչպես ՀՀ Նախագահի պաշտոնի համար, և եթե վերջնական քննարկումների արդյունքում ընտրվի պառլամենտական կառավարման մոդելը, չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Այսինքն՝ ինչպե՞ս եք պատկերացնում նման երաշխիքները…
-Սերժ Սարգսյանը ասել է, բայց կարող է փոխել։ Սերժ Սարգսյանը շատ բան է ասել, ասել է օրինակ՝ Աղդամը հո Հայաստան չէ՞: Մեկի համար Հայաստան է, մեկի համար՝ ոչ: Իմ ասածն այն է, որ դա պետք է որպես իրավական նորմ ամրագրվի: Այսինքն՝ այս նախապայմանով, որպես կուսակցություն կառավարման էս ձևին կողմ կլինենք:
-Իսկ այս պատերազմական գործողությունների ֆոնին, Ձեր կարծիքով ԵՏՄ մտնելը Հայաստանի համար չարյաց փոքրագույնը չի՞ կարող լինել:
-Հարցը շատ ավելի խորքային է, որովհետև փորձենք հարցի մյուս՝ երկրորդ շերտը բացել, թե ինչ է կատարվում աշխարհում: Նորից եմ ասում՝ այն սանկցիաները, որոնք այսօր Ռուսաստանի դեմ կիրառվում են, դրանք խորանալու միտում ունեն և հսկայական հարված են հասցնելու ռուսական տնտեսությանը: Ընդհուպ գնահատականներ կան, որ ռուսաստանյան տնտեսությունը կարող է դրան չդիմանալ: Հիմա. մտնել մի.. լա՛վ, պայմանական ասած, տնտեսական բլոկի մեջ, որն ի սկզբանե հերիք չէ, որ քաղաքակիրթ աշխարհից իր ամբողջական պոտենցիալով նվազ պոտենցիալ ուներ, հիմա արդեն գնում է դեպի կործանում, անմիտ կլինի թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական առումով: Եվ ես կարծում եմ,որ մեր իշխանությունները պետք է շատ խորը մտածեն այդ քայլն անելուց առաջ և պետք է գիտակցեն, որ շատ լուրջ վտանգներ են ձևավորում Հայաստանի համար: Իրենք են այս իրավիճակը ձևավորել, պետք է փորձեն գտնել դրանից դուրս գալու ելքերը: Պատվով դուրս գալու ու կորուստներ չունենալու: Սա շատ բարդ խնդիր է, բայց ոչ անհնարին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:58 • 17/11 Միջազգայնագետը նշել է «ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք «Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում», - նշել է նա:
-
Իրադարձային 13:43 • 17/11 Բրազիլիայի առաջին տիկինը հրապարակավ վիրավորել է Մասկին, միլիարդատերն արձագանքել է G20-ի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ առաջին տիկնոջ ելույթի ժամանակ արտասովոր, բարձր ձայն է լսվել, ինչին ի պատասխան Բրազիլիայի նախագահի կինը ծիծաղել է ու ասել. «Կարծում եմ՝ դա Էլոն Մասկն է: Ես քեզնից չեմ վախենում... Գրողի ծոցը գնա (f**k you) Իլոն Մասկ»:
-
Իրադարձային 20:29 • 17/11 Արարատի նախկին մարզպետի տղան մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
-
Քաղաքականություն 15:29 • 17/11 Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիևը՝ ԱՄՆ կոնգրեսականներին Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը:
-
Քաղաքականություն 12:19 • 18/11 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
-
Քաղաքականություն 13:58 • 17/11 Միջազգայնագետը նշել է «ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք «Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում», - նշել է նա:
-
Իրադարձային 10:56 • 17/11 ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ» հրթիռներ՝ Տամբովից։
-
Իրադարձային 13:43 • 17/11 Բրազիլիայի առաջին տիկինը հրապարակավ վիրավորել է Մասկին, միլիարդատերն արձագանքել է G20-ի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ առաջին տիկնոջ ելույթի ժամանակ արտասովոր, բարձր ձայն է լսվել, ինչին ի պատասխան Բրազիլիայի նախագահի կինը ծիծաղել է ու ասել. «Կարծում եմ՝ դա Էլոն Մասկն է: Ես քեզնից չեմ վախենում... Գրողի ծոցը գնա (f**k you) Իլոն Մասկ»:
-
Իրադարձային 20:29 • 17/11 Արարատի նախկին մարզպետի տղան մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
-
Քաղաքականություն 15:29 • 17/11 Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիևը՝ ԱՄՆ կոնգրեսականներին Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը:
-
Ժամանց 11:35 • 17/11 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը (տեսանյութ) Նախորդ գիշեր Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք 2024» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյեր Թեիլվիգը21ամյա պարուհին առաջ է անցել մրցույթի ավելի քան 120 մասնակիցներից&nb
-
Իրադարձային 10:18 • 17/11 Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 10։30-ի սահմանում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։
-
Քաղաքականություն 10:36 • 17/11 Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Չինաստանի դիրքորոշումն ու գործողությունները ուկրաինական հարցում ազնիվ են և արդար։ Բացի այդ, նա «Թայվանի հարցը&raqu
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
17:32 • 17.11.24 Ռուսաստանը կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը
Մշակույթ
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
11:09 • 18.11.24 Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA դասակարգման աղյուսակում
-
10:57 • 18.11.24 Նեյմարի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին
Իրադարձային
-
12:54 • 18.11.24 Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել