Աշունը թեժ է լինելու, բայց անձրևից բացի, ոչ մի թեժ բան չկա. Հայկ Մարության
Tert.am-ի հետ զրույցում սիրված դերասան, հաղորդավար Հայկ Մարությանն ասաց, որ սպասումներ չունի թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից, իսկ նրանց տեղը ըստ Հայկի՝ ինչ-որ չափով լրացնում են հասարակական շարժումները: «Բայց իրենք համակարգված չեն, ինչ-որ մի պահ, ինչ-որ մի բան անում են, հետո մարդիկ գնում են իրենց գործին, սա իրենց աշխատանքը չէ, իսկ քաղաքական գործիչը առավոտյան վեր է կենում, լողանում է, թրաշվում է, մարդ կա՝ լողանում է, չի թրաշվում, մարդ կա, թրաշվում է, չի լողանում, համենայն դեպս, էդ մարդը էդ օրը գնում է աշխատանքի՝ զբաղվելու նրանով, ինչով մենք կողքից ենք զբաղվում: Ու եթե մենք, օրինակ, մեր ֆիլմի վրա աշխատում ենք մինչև գիշերվա 4-ը, համոզված եմ, որ եթե թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունն էդքան զբաղվեին, սիրեին իրենց գործը, անկախ ամեն ինչից ավելի լավ երկիր կունենայինք, քան ունենք»,- ասաց Հայկ Մարությանը:
-Հայկ, ասում են՝ աշունը …
-Թեժ է լինելու, երկրորդ, թե՞ երրորդ տարին է, ասում են՝ թեժ է լինելու, բայց անձրևից բացի, ոչ մի թեժ բան չկա:
-Ձեզ ի՞նչ շարժումներում եք տեսնում տրանսպորտի թանկացման դեմ շարժումից բացի, թեժության ո՞ր հարթակներում, ո՞ր մակարդակում: Եվ տեսնո՞ւմ եք արդյոք:
-Անպայման, և յուրաքանչյուր շարժման մեջ, որը կարող է մի փոքր մեր երկիրը տանել դեպի դրական քայլ կամ կարող է դրություն փոխել երկրում:
-Իսկ դրանք ո՞ր շարժումները կարող են լինել:
-Եթե նման շարժում լինի, ինձ կտեսնեք այնտեղ, եթե ինձ ոչ մի տեղ դեռ չեք տեսել, աչքիս դեռ չկա: Ու տենց շարժումներ, որ երկիրը կարող են տանել լավ տեղ, չեմ տեսնում: Դուք կարող եք ասել՝ բա ինքներդ ինչո՞ւ չեք ստեղծում նման շարժում. ես աշխատում եմ այդ ուղղությամբ (ծիծաղում է), եթե մի օր կարողանամ, կստեղծեմ:
-Բայց տպավորություն է, որ հայ իրականության մեջ բոլոր հնարավոր շարժումները ստեղծվել են՝ «կարմիր գծերի» դեմ պայքար, պայքար Աֆրիկյանների տան քանդման դեմ, մի խոսքով...
-Ասեմ, իրականում այս պրոբլեմի մասին հենց այսօր մեր տանը խոսվում էր, տանը հաճախ ենք խոսում՝ երկրից, իրավիճակից, մի հետաքրքիր բան կինս նկատեց, ես էլ համաձայնեցի ու իր միտքը շարունակեցի, որ երբ բարձր աշխատավարձ ստացողների՝ «Դ!ԵՄ ԵՄ»-ի շարժումը կար, առևտրականներն իրենց գործերով էին, հիմա, երբ իրենք խնդիր ունեն, էս էրեխեքն են իրենց գործերով: Ի վերջո, ոչ մի բան չի ստացվում, որովհետև եթե մենք մի քանի միլիոնանոց երկիր լինեինք, եթե առևտրի բոլոր աշխատողները դուրս գային, կարող է մեկ միլիոն մարդ հայտնվեր փողոցում: Իսկ մենք, որ փոքր երկիր ենք, երբ մեր առևտրի ոլորտի աշխատողները դուրս են գալիս, մի 1500-2000 հոգի են հավաքվում:
-Սա Հայաստանի ողբերգությո՞ւնն է
-Կա չէ՞ «Մեր փրկությունը մեր միասնության մեջ է» ֆրազը, ու այն իզուր չի ասված: Իրոք, մեր փրկությունը մեր միասնության մեջ է:
-Բայց մենք քիչ ենք:
-Մենք քիչ ենք, որովհետև եթե լինեինք 20-30 միլիոնանոց երկիր, մի ոլորտի մարդկանց կտրուկ շարժումները կարող էին լուրջ հետևանքներ թողնել:
- Եռյակի հանրահավաքին գնալո՞ւ եք, Հայկ:
-Եթե կարողանամ, հիմա ակտիվ զբաղված եմ մեր ֆիլմով, կմասնակցեմ ֆիզիկապես, եթե ոչ՝ վիրտուալ կերպով: Այսինքն՝ կդիտեմ, կտեղեկանամ՝ ինչ է կատարվել:
-Գրառումներ կկատարեք: Ի դեպ, գրառում էիք կատարել՝ սուպեր մարզպետ: Իրոք Սյունիքի նախկին մարզպետի նշանակումը Ձեզ վրա նման տպավորությո՞ւն էր թողել:
-Ես ուղղակի զարմանում եմ մեր այսօրվա մեծամասնություն կազմող կուսակցության վրա, որ իրո՞ք իրենք կադր չունեն, դա է ինձ հետաքրքիր: Ու ես հասկանում եմ, որ իրենք իրոք կադր չունեն, դա է իմ միակ բացատրությունը:
-Դե հիմա Սուրիկ Խաչատրյանի մասին ասացին՝ հակասական կերպար է:
- Անհնար է՝ հակասական լինի, վստահ եմ, որ եթե ուրիշ կադր ունենային, էդ մարդուն չէին դնի, ուղղակի իրենք կադր չունեն, էդ մարդը չկա, որը կարող է գնալ՝ Սյունիքում իրենց հարցերը լուծել:
-Ի՞նչ հարցեր:
-Տարբեր, առօրյա հարցեր:
-Ժողովրդի՞ համար, իրե՞նց համար:
-Ե՛վ այդ, և՛ այն: Ե՛վ օգտակար ընդհանրապես, և՛ իրենց նեղ կուսակցական հարցեր: Էդ մարդը չկա, որ համ էն հարցը «պրավալ» չտա, համ էն մյուսը: Էս ա… ու ֆռում, ֆռում, իրենք էլ գիտեն, որ դրա պատճառով աղմուկ է լինելու, մարդիկ բողոքելու են, խոսելու են, անընդհատ քմծիծաղներ, բայց իրենք ասում են՝ «ոչինչ, թող էդ ամենը լինի, բայց էս ա»: Ուրիշ բացատրություն չունեմ, այլապես մարդ ոնց որ ուզենա իրեն վատություն անի:
-Որպես քաղաքացի ի՞նչ եք ակնկալում իշխանություններից, ինչ՝ ընդդիմությունից:
-Ինձ մոտ ակնկալիքները երկու կողմից էլ շատ քիչ են: Ցավոք, որքան չեմ ակնկալում իշխանություններից, որ ուզում են երկրի վիճակը մի քիչ լավացնել, նույնքան՝ ընդդիմությունից: Բացի վիրտուալից: Այ, եթե իրենք, ի դեպ, շատ հանրապետականներ եմ ճանաչում՝ ազնիվ, բարի, հայրենասեր, լավ մարդիկ են, էդ չի հարցը, որովհետև վիրտուալ բոլորն էլ կուզենային լավ բան անել, այստեղ հարցն է՝ ինչքանով են պատրաստ իրենց առողջությունից, իրեն ժամանակից, իրենց փողերից տրամադրել էդ ամեն ինչին: Դրա համար, այդ ակնկալիքները չունեմ, որ մի երկու ժամ ավել ինչ-որ բանով զբաղվեն, մի քիչ խորանան պրոբլեմի մեջ:
-Իսկ ընդդիմությունն ուզում է՝ չի կարողանո՞ւմ:
-Ընդդիմությունը նույն բանն է: Այսինքն՝ընդդիմությունը կորցրել է այն, ինչի համար ինքը ստեղծված է. եթե բացես քաղաքագիտական դասագիրք, այնտեղ ասվում է՝ ինչ ասել է «ընդդիմություն», ինչ՝ ձախեր, աջեր, կենտրոնամետ և այլն: Մեզ մոտ աջ, ձախ, ոչինչ չկա, կա Կառավարություն և ընդդիմություն, որն էլ ստեղծել է մի մարդ, որը աղքատ է ու բողոքում է:
-Բայց ինչ անի, չբողոքի՞:
-Առաջին հերթին ընդդիմությունը չպետք է լինի աղքատ, որ բողոքի ու ինքը, եթե ընդդիմություն է, պետք է հարուստ ժամանակ էլ բողոքի: Բայց, ամենակարևորը, ինքը դարձել է ոչ էֆեկտիվ:
-Իսկ ո՞ր ուժը պետք է ստանձնի այդ տեղը լցնելու դերը:
-Կարծում եմ՝ այդ ուժի՝ ընդդիմության դերը ստանձնել են հասարակական շարժումները, որոնք ավելի անկախ են, ավելի շահեր չունեն: Բայց իրենք համակարգված չեն, ինչ-որ մի պահ ինչ-որ մի բան անում են, հետո մարդիկ գնում են իրենց գործին, սա իրենց աշխատանքը չէ։ Իսկ քաղաքական գործիչը առավոտյան վեր է կենում, լողանում է, թրաշվում է, մարդ կա՝ լողանում է, չի թրաշվում, մարդ կա, թրաշվում է, չի լողանում, համենայն դեպս, էդ մարդը էդ օրը գնում է աշխատանքի՝ զբաղվելու նրանով, ինչով մենք կողքից ենք զբաղվում: Ու եթե մենք, օրինակ, մեր ֆիլմի վրա աշխատում ենք մինչև գիշերվա 4-ը, համոզված եմ, որ եթե թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունն էդքան զբաղվեին, սիրեին իրենց գործը, անկախ ամեն ինչից` ավելի լավ երկիր կունենայինք, քան ունենք: Անկախ ամեն ինչից, կոռուպցիայից: Մի օրինակ բերեմ՝ դիցուք ունենք 100 միավոր, դրանից 50-ը գողացվել է, մնացած 50-ն էլ, որ ճիշտ ծախսվի, ավելի լավ երկիր կունենանք: Պետք է սկսենք նրանից, որ հաջորդ տարի մնա 60, ոչ 50…
-Հայկ, որպես ՀՀ քաղաքացի, ակտիվ քաղաքացի որտե՞ղ ես քեզ տեսնում՝ Եվրասիական տնտեսական միությունո՞ւմ, թե՞ օրինակ՝ ԵՄ-ում: Չնայած, մենք արդեն ուղղությունը վերցրել ենք՝ մտնում ենք ԵՏՄ:
-Կարծեմ, մի երկու օր առաջ հրապարակվեց չէ՞ այն, ու մեզ համոզում են, բացատրում են, որ սա տնտեսական կառույց է, բայց իմ զգացումներով և ամեն ինչով տպավորություն ունեմ, որ սա ոչ թե տնտեսական կառույց է, այլ, որովհետև քաղաքական աստառն էնքան մեծ է, նաև քաղաքական է: Եվ էդ առումով երկար մտածել պետք չէ, այսինքն՝ կարող ես շատ պարզ համեմատել՝ գնալով մի քանի եվրոպական երկիր և տեսնել՝ ինչպես են այնտեղ մարդիկ ապրում և հետո թռնում ես Ղազախստան, Ուզբեկստան, Մինսկ, ինչու չէ՝ Ռուսաստան` Մոսկվայից մի քիչ այն կողմ, հենց Մոսկվա քաղաքից դուրս եք գալիս, ու ճանապարհ չկա: Դա լավ կիմանար Հիտլերի զորքը, ու ասեմ, որ 41 թվականից այն կողմ շատ բան չի փոխվել:
Ես կուզենայի ավելի բարեկեցիկ երկրում ապրել, տնտեսապես, ես չգիտեմ՝ էն մյուս կառույցում մենք ինչ տնտեսական օգուտներ կստանայինք, բայց եթե համեմատության մեջ ես դնում, պարզ է, չէ՞, որ լավ կլիներ, որ մեր տնտեսությունը, մեր քաղաքների մաքրությունն ու ճանապարհների որակը լինեին ավելի եվրոպական ստանդարտի:
-Բայց ԵՄ երկրներում էլ կան երկրներ, մասնավորապես՝ Պորտուգալիան, Հունաստանը, ինչո՞ւ ոչ, Իսպանիան, որ տնտեսապես շատ վատ վիճակում են:
-Երբ միլիարդատերը դառնում է միլիոնատեր, ասում է, որ «ես շատ վատ տնտեսական վիճակում եմ»: Ինչո՞ւ այդ օրինակը բերեցի. իրենց ամենավատ տնտեսական վիճակը մեր երկրի համար երազելի, ամենալավ տնտեսական վիճակից շատ ավելի լավ է:
-Չէ, ինչո՞ւ, կարդացի, որ օրինակ՝ Հունաստանի ֆուտբոլիստները քաղցած են, սննդի փողը չի հերիքում:
-Չեմ կարծում: Սա շատ նման է սովետական պրոպագանդային, որ էն ժամանակ «փտող կապիտալիզմ» հասկացությունը կար, որն ինչ-որ չափով ճիշտ է, բայց փաստն այն է, որ սոցիալիզմն էլ չկայացավ:
-Հայ ժողովուրդը շատ է սիրում «դավադրությունների տեսություն», հիմա մենք հայտնվում ենք ոչ ճիշտ տեղում, ի՞նչն է պատճառը:
-Նորից եմ ասում՝ ես վստահ չեմ, որ ճիշտ տեղում ենք ու դրա համար եմ ուզում կարդալ փաստաթուղթը, որ ավելի ստույգ պատասխան տամ: Ու նորից եմ կրկնում՝ երկու դեպքում էլ չգիտեմ՝ որպես արդյունք մենք ինչ կունենայինք: Որովհետև Եվրամիությունը, որ էսքան տարվա կառույց է, որ իրենց հարցնես՝ եվրասկեպտիկերը՝ Եվրամիության սկեպտիկները հաստատ Ձեզ կասեն, որ մենք սխալ ճանապարհով ենք գնացել:
-Ձեր «Սուպեր մամա» ֆիլմը ի՞նչ նոր բան կարող է ասել:
-Որ ճիշտն ասեմ՝ չգիտեմ, թե ինչ նոր բան... ամեն անգամ մի նոր ասելիք ունենք: Նորից հումորի տեսքով է ասելիքը, իր ժանրը՝ ռոմանտիկ կատակերգություն: Ինչ վերաբերում է ասելիքին, երկու բան կարող եմ ասել, առաջինը՝ նոր որակ ենք նորից տալիս, աշխատում ենք մեզ վրա ու պետք է նախորդ արածից մի քայլ առաջ գնանք, անում ենք դա, ինձ թվում է՝ ստացվել է, թեև հանդիսատեսը պետք է գնահատականը տա, երկրորդն էլ՝ հումորի միջոցով ինչ-որ բան ասել մարդկանց, այդպես ավելի լավ է ընկալվում:
-Ձեր ուղղվածությունը հայտնի է, բայց չեք կարծո՞ւմ, որ այդ հումորային ֆիլմերի ժանրը Հայաստանում չարաշահվում է:
-Դա հայտնի բան է, եթե մեկը շաուրմայանոց է բացում, 20 հոգի բացում են: Հիմա էս հումորային ֆիլմը շաուրմայանոցի պես մի բան է, մենք լավ շաուրմա ենք տալիս, իրենք ...
-Դուք մայր շաուրման եք:
-Այո՛, մենք մայր գործարանն ենք, կողքից 9 հատ բացում են՝ մեկը մի քիչ լավ, մեկը՝ մի քիչ վատ: Չես կարող, իրավունք էլ չունես, «ազատ երկիր» է, ի վերջո:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 17:52 • 23/11 Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:03 • 23.11.24 «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
11:02 • 24.11.24 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»