Հայ–շվեդական հարաբերություններում չիրացված ներուժ կա. դեսպան Արտակ Ապիտոնյան
Tert.am–ի հետ բացառիկ զրույցում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն ասում է, որ Շվեդիան մեզ համար առանցքային երկիր է հյուսիսային Եվրոպայում, որի հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցություն վարելը մեր եվրոպական օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասերից է։ Դեսպանի խոսքով՝ տնտեսական հարաբերությունների հարցում մեծ անելիքներ կան։ «Առևտրաշրջանառության ծավալները հեռու են առկա հնարավորություններին համապատասխանելուց, թեև անցյալ տարվա համեմատ ունենք մոտ 30%-ի աճ»,– ասում է դեսպանը՝ ավելացնելով, որ առևտրա-տնտեսական հարաբերություններին զարկ տալու ուղղությամբ դեսպանությունը մշակել է բազմաթիվ միջոցառումներից բաղկացած ծրագիր, որը հետևողականորեն իրականացնելու է։
– Մեկ շաբաթ առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցի շրջանակներում տեղի ունեցավ Շվեդիայում Հայաստանի դեսպանության բացումը: Դեսպանության ողջ անձնակազմին մաղթում ենք հաջողություններ ձեր առաքելության մեջ։ Հայաստան–Շվեդիա երկկողմ հարաբերություններն ի՞նչ բնութագրական հատկանիշներով կներկայացնեք:
– Շնորհակալություն բարեմաղթանքների համար։ Այո՛, նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը, թեպետ հարկ է նշել, որ տվյալ դեպքում բացման արարողությունն առավել խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ դեսպանությունը արդեն լիարժեք գործում է հունվար ամսից: Այդուամենայնիվ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը և դեսպանության պաշտոնական բացման արարողությունը ևս մեկ առիթ էր շվեդ հասարակությանը, ինչպես և դիվանագիտական շրջանակներին ազդարարելու Հայաստանի և Շվեդիայի միջև խորացված համագործակցության նոր սկիզբը, այսպիսով` ներկայացնելով այն կարևորությունը, որը Հայաստանը հատկացնում է Շվեդիայի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչը փաստվում է այդ երկրում դիվանագիտական ներկայացուցչության հիմնումով։
Մեզ համար Շվեդիան հանդիսանում է առանցքային երկիր է հյուսիսային Եվրոպայում, որի հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցություն վարելը մեր եվրոպական օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասերից է։ Վերջին տասնամյակում նկատվում է նաև Շվեդիայի կողմից հարավային Կովկասի և, մասնավորապես Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճ՝ պայմանավորված, ի թիվս այլոց, նաև ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ այս երկրի կարևոր դերակատարությամբ: Կարծում եմ երկու երկրների համատեղ որոշումը մեկ տարվա ընթացքում բացել դեսպանություններ Ստոկհոլմում և Երևանում, այն պարագայում, երբ շատ տեղերում նկատվում է հակառակ գործընթացը, խոսում է երկուստեք տրվող քաղաքական կարևորության մասին։
Եթե բնութագրելու լինենք հայ-շվեդական հարաբերություններն այսօր, կարող ենք խոսել վստահալից գործընկերության և փոխըմբռնման բարձր մակարդակի մասին, որի բնութագրիչն է ակտիվ քաղաքական երկխոսությունը, հատկապես արտգործնախարարությունների և անձամբ նախարարների մակարդակով։ Այս առումով արտգործնախարար Նալբանդյանի այցը խիստ կարևոր էր և բացառիկ հաջող` նոր կառավարության և խորհրդարանի հետ շփումների հաստատման և հայ-շվեդական երկխոսության շարունակականության ապահովման տեսանկյունից թե´ երկկողմ ձևաչափով, թե´ ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում: Ներկայումս քայլեր ենք ձեռնարկում այդ երկխոսությունն ընդլայնելու ուղղությամբ՝ ընդգրկելով նաև կառավարական և խորհրդարանական շրջանակները։
Մենք բարձր ենք գնահատում նաև Շվեդիայի՝ որպես Մինսկի խմբի անդամ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և միջազգային հարթակներում խնդրի արծարծման ժամանակ նրա դրսևորած ծանրակշիռ, անկողմնակալ ու կառուցողական դիրքորոշումը։
- Ո՞ր կապերն են՝ մշակութային, կրթական, տնտեսական, որ առավել զարգացած եք համարում և հարաբերությունների զարգացման ի՞նչ պոտենցիալ եք տեսնում։ Որքա՞ն է կազմում Հայաստան-Շվեդիա ապրանքաշրջանառությունը, արդյո՞ք դա բավարար եք համարում հայ-շվեդական տնտեսական համագործակցության ոլորտում:
– Քաղաքական երկխոսությանը զուգահեռ առաջնային ենք համարում, իհարկե, հարաբերությունների ամրապնդումը ձեր թվարկած բոլոր ուղղություններով։ Օրինակ՝ կրթամշակութային կապերի զարգացումը և խորացումը խիստ կարևոր դերակատարում ունի երկու ժողովուրդների փոխճանաչողության բարձրացման համար: Նույնիսկ ռեզիդենտ դեսպանությունների բացակայության պարագայում, մշակութային և կրթական կապերն անցած տարիներին գրանցել են հաջողություններ: Մի քանի տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել շվեդական առաջատար բուհերում, Շվեդիայում հյուրախաղերով հանդես են եկել Հայաստանից մշակույթի գործիչներ և խմբեր: Այդուհանդերձ պետք է նշեմ, որ կապերը հիմնականում կրել են ինքնաբուխ, անհատական կամ հատվածային բնույթ, որոնց զգալի մասը սառեցվել է Շվեդիայի կողմից Հայաստանին հատկացվող աջակցության ծրագրերի կրճատումից հետո:
Այդ կապակցությամբ առաջընթաց կարևոր քայլ եմ համարում «Շվեդական ինստիտուտ» կառավարական հաստատության կողմից 2015թ-ից հայաստանցի ուսանողներին կրթաթոշակների արտոնյալ տրամադրման վերսկսումը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա կրթական փոխանակումների վրա: ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ միասին փորձում ենք նաև վերակենդանացնել Շվեդիայում ուսանած հայաստանցի ուսանողների ասոցիացիայի գործունեությունը, ինչը թույլ կտա լիարժեք օգտագործել նախկին ուսանողների ներուժը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:
Մշակութային ոլորտում համատեղ հայ-շվեդական ծրագրերի իրականացման իմաստով նաև լավ հնարավորություններ է բացում Հայաստանի ներառումը նույն Շվեդական ինստիտուտի «Ստեղծագործական ուժ» ծրագրում՝ կրկին հաջորդ տարվանից: Պետք է զարկ տանք մշակութային փոխանակումներին՝ ցուցահանդեսներ, փառատոններ, համերգներ և ներկայացումներ, գրահրատարակչական ծրագրեր և այլն։
Շատ լավ արդյունքներ ունենք գրանցված երկու երկրների ճյուղային համագործակցության մեջ, օրինակ` վիճակագրության, արտակարգ իրավիճակների, միգրացիոն ծառայությունների ոլորտներում շվեդական օժանդակությունը ու լավագույն փորձի ներդրումը։ Այս ուղղություններն իրավամբ համարվում են ՀՀ պետական կառավարման համակարգում օրինակելիներից և կարծում եմ դրանց հաջողության մեջ առկա է նաև շվեդական գործոնը։
Ճյուղային համագործակցության աշխուժացման տեսանկյունից բարձր ենք գնահատում նաև Շվեդիայի կառավարության կողմից այս
տարվա ընթացքում հաստատված Բարեփոխումային համագործակցության նոր ռազմավարության ծրագիրը, որի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք շվեդական կողմի աջակցությամբ Հայաստանում իրականացնել ծրագրեր բնապահպանության, էներգետիկ արդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Կարևոր ենք համարում նաև նշված ռազմավարության շրջանակներում քաղաքացիական հասարակության ամրապնդման, հասարակությունում կանանց դերի բարձրացման և այլ ծրագրերի իրականացումը Հայաստանում:
Առանձին կցանկանայի անդրադառնալ տնտեսական հարաբերություններին, քանի որ այստեղ մեծ անելիքներ ունենք։ Առևտրաշրջանառության ծավալները հեռու են առկա հնարավորություններին համապատասխանելուց, թեև անցյալ տարվա համեմատ ունենք մոտ 30%-ի աճ։ Մեր արտահանումն այնքան չնչին է, որ նույնիսկ անհարմար է նշելը: Շվեդական ներկայացվածությունը Հայաստանում ավելի հուսադրող է, աշխատում են մոտ երկու տասնյակ շվեդական ընկերություններ՝ ուղղակի ներկայացուցչություններով կամ տարածաշրջանային գրասենյակների միջոցով, ընդ որում նաև մի շարք խոշոր ընկերություններ՝ «Էրիքսոն», «Էլեկտա», «Սկանիա», «Օրիֆլեյմ» և այլն։ Շվեդական «ԼԼ Բոլագետ» ընկերությունն աշխատանքներ է իրականացնելու Երևանի աղբահանության կազմակերպման ոլորտում։ Մենք կցանկանայինք շվեդական ընկերություններին ավելի ներգրավված տեսնել Հայաստանի տնտեսությունում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկու երկրների միջև գործում է ներդրումների խրախուսման մասին համաձայնագիր:
Առևտրա-տնտեսական հարաբերություններին զարկ տալու ուղղությամբ դեսպանությունը մշակել է բազմաթիվ միջոցառումներից բաղկացած ծրագիր, որը հետևողականորեն իրականացնելու ենք մեր պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ։ Օրինակ, քայլեր ենք ձեռնարկելու ամբողջացնելու բիզնես միջավայրը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը և, մասնավորապես բանակցելու և ստորագրելու երկհարկումից խուսափելու մասին համաձայնագիրը։ Աշխատանքներ ենք տանելու շվեդ գործարար շրջանակներին ներկայացնել մեր տնտեսության առաջատար ճյուղերը, և այս ուղղությամբ մյուս տարի ծրագրում ենք Ստոկհոլմում և Շվեդիայի այլ քաղաքներում հայկական առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացնել մի շարք թեմատիկ բիզնես համաժողովներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննարդյունաբերություն, ոսկերչություն և ադամանդագործություն և այլն։ Նպաստելու ենք հայկական ընկերությունների մասնակցությանը Շվեդիայում անցկացվող տարբեր ցուցահանդեսներին, որոշակի քայլեր ենք ձեռնարկելու հայկական ապրանքների համար շվեդական շուկան առավել հասանելի դարձնելու ուղղությամբ: Շարունակելու ենք շվեդական առաջատար ընկերությունների ներգրավումը Հայաստանում՝ նաև քաջալերելով նրանց մեր երկիրն օգտագործել որպես հարթակ տարածաշրջանային այլ պետությունների հետ բիզնես գործառնությունների համար։
Ուրախալի է, որ տնտեսական համագործակցությանը զարկ տալու մոտեցումը կիսում են նաև մեր շվեդ գործընկերները։ Երևանում դեսպանության գործունեության մեկնարկից ի վեր առաջին բարձրաստիճան այցը Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգինն էր, որին ուղեկցում էին նաև շվեդ գործարարներ։
Դեռևս շատ անելիքներ կան մեր երկկողմ հարաբերությունները առկա հնարավորությունների մակարդակին հասցնելու առումով։ Կարծում եմ անհրաժեշտ են երկուստեք ջանքեր՝ մեր հարաբերությունների որակը և արդյունավետությունը բարձրացնելու համար և, կրկնում եմ, ոգևորիչ է տեսնել նման ջանքեր նաև շվեդական կողմից:
- Շվեդիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2010-ին: Ֆրանսիայի և մի շարք երկրների օրինակով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին առաջարկներ երբևէ եղե՞լ են, կան և տեսնո՞ւմ եք նման հնարավորություն: Շվեդիայի խորհրդարանում հայանպաստ բանաձևերի, նախաձեռնությունների օգտին հանդես եկող ի՞նչ խորհրդարանականներ կան, նրանք ի՞նչ վարքագիծ են դրսևորում ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ ԽՎ-ում և այլ միջազգային կառույցներում:
– 2010թ. մարտին Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը ընդունեց 1915թ. Ցեղասպանության ճանաչման բանաձևը, սակայն նախկին կառավարությունը կասեցրեց բանաձևից բխող միջոցառումների իրականացումը՝ պայմանավորելով այն Թուրքիայի հետ հարաբերություններով: Այս տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Շվեդիայում իշխանության եկավ սոցիալ-դեմոկրատների և կանաչների դաշինքը, ում ջանքերով 2010թ-ին ընդունվեց բանաձևը: Հուսով ենք, որ հաստատակամություն կդրսևորվի ընդունված բանաձևը կյանքի կոչելու համար և Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին քայլեր կձեռնարկվեն բանաձևից բխող միջոցառումների իրականացման ուղղությամբ, առանց պայմանավորելու այն երրորդ երկրի հետ հարաբերություններով:
Խորհրդարանական համագործակցության ասպարեզում ձեռքբերումների պահպանման և շարունակականության տեսանկյունից կարևոր ենք համարում երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Քանի որ Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի մի շարք անդամներ որոշել էին չառաջադրվել սեպտեմբեր ամսին կայացած խորհրդարանական ընտրություններում, ներկայումս դեսպանությունը համայնքային կառույցների հետ սերտորեն աշխատանքներ է տանում համալրելու և ընդլայնելու խմբի կազմը, հուսով, որ այն շուտով կվերսկսի իր գործունեությունը։
Կարևոր է նաև երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցության հաստատումը միջազգային խորհրդարանական հարթակներում: Այս համատեքստում պետք է նշեմ, որ շվեդ պատգամավորները հիմնականում շատ պատասխանատու մոտեցում են ցուցաբերում Հայաստանին վերաբերող խնդիրների քվեարկության ժամանակ, հաշվի առնելով նաև շվեդական արտգործնախարարության հավասարակշիռ դիրքորոշումը։ Որպես ցավալի բացառություն պետք է նշեմ տխրահռչակ Յորան Լինդբլատին, որի ադրբեջանամետ գործունեությունը տխուր ավարտ ունեցավ հենց իր կարիերայի համար։
- Ինչպե՞ս կբնութագրեիք Շվեդիայում բնակվող հայ համայնքը, ո՞ր թվականներից է այն ձևավորվել, ի՞նչ գործունեություն են ծավալում, կա՞ն արդյոք հայկական կրթական-մշակութային հաստատություններ:
– Թեպետ հայ-շվեդական շփումներ գրանցվել են վաղ միջնադարում, իսկ 17-18-րդ դարերից արդեն առանձին անհատներ դիվանագիտական և առևտրական գործունեություն են ծավալել երկրում, կազմակերպված շվեդահայ համայնքի մասին կարող ենք խոսել միայն անցած դարի 1970-ական թվականներից, երբ սկսվեց Լիբանանից, Իրաքից, Իրանից, իսկ 1990-ականներից նաև նախկին խորհրդային երկրներից հայերի հոսքը Շվեդիա՝ պայմանավորված այդ երկրներում ստեղծված անկայուն քաղաքական կամ սոցիալական իրավիճակով և Շվեդիայում սոցիալական ապահովության բարձր մակարդակով: Վերջին տարիների ընթացքում մեծ թիվ կազմեց սիրիահայ համայնքից ներհոսքը, բերելով նաև որոշակի աշխուժություն համայնքի միութենական կյանքում։
Ներկայումս հայերի թիվը Շվեդիայում շուրջ 12 0000 է, որոնց մեծամասնությունը բնակվում է Ստոկհոլմում և արվարձաններում, ինչպես նաև Ուպսալա, Վեսթերոս և Սյոդերթելիե քաղաքներում։ Գրեթե բոլոր համայնքներում գործում են հասարակական կյանքը կազմակերպող մշակութային և մարզական միություններ։ Գործում են կիրակնօրյա դպրոցներ։ Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնը փորձում է համակարգել դրանց զգալի մասի գործունեությունը, ինչը բավականին դժվար խնդիր է՝ հաշվի առնելով համայնքի նման խայտաբղետ կազմը։
Դեսպանությունը հիմնման օրվանից ակտիվ համագործակցություն է հաստատել շվեդահայ համայնքի բոլոր կառույցների հետ՝ նպատակ ունենալով նպաստել հայապահպանությանը և համատեղ ուժերով իրականացնել համահայկական նշանակության ծրագրեր։ Վերջին տարվա ընթացքում որոշ աշխուժություն է նկատվում նաև հոգևոր կյանքում, համայնքը ձեռնամուխ է եղել եկեղեցաշինության նվիրական գործին։ Առաջ են գնում նաև լոբբիստական աշխատանքները՝ մի քանի ամիս առաջ ձևավորվեց Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը, որի հետ նույնպես սերտորեն աշխատում ենք։
- Շվեդիայի քաղաքացիները զբոսաշրջային առումով ինչ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի հանդեպ, այցելո՞ւմ են , ինչ հոսքերի մասին կարող է խոսք լինել:
– Տարեցտարի մեծանում է Շվեդիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը՝ մի քանի հազար անցյալ տարվա տվյալներով, դրանց զգալի մասը հանդիսանում են տեղի հայերը, ովքեր իրենց ամենամյա հանգիստը նախընտրում են կազմակերպել Հայաստանում։ Համայնքի մի շարք ակտիվ անդամներ իրենց հերթին ամեն տարի կազմակերպում են զբոսաշրջային խմբերի այց Հայաստանը, որոնցում սկսում են մեծ թիվ կազմել ոչ-հայ այցելուները։ Այնուամենայնիվ զբոսաշրջիկների ընդհանուր շարժը երկու երկրների միջև դեռևս աննշան է, ինչն էլ պատճառ և ինչ–որ չափով նաև հետևանքն է այն բանի, որ Շվեդիայի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ չեն իրականացվում։ Վստահ եմ, որ դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի ավելացման տեսանկյունից Շվեդիայում առկա են մեծ հնարավորություններ, և դա լինելու է նաև դեսպանության աշխատանքային ուղղվածություններից մեկը։
- Միջազգային լրահոսի վերջին լուրերից մեկն էր Շվեդիայում ներկառավարական ճգնաժամը։ Ինչպիսի՞ն է իրավիճակը և արդյո՞ք ազդեցություն կունենա Հայաստանի հետ համագործակցության վրա։
– 2014թ. հագեցված քաղաքական տարի էր Շվեդիայի համար, սեպտեմբերին տեղի ունեցան թե´ խորհրդարանական, թե´ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընտրությունների արդյունքը անակնկալ էր շատերի համար, տեղերի 14%-ը վերցրեց հակա-միգրացիոն դիրքերից հանդես եկող աջակողմյան «Շվեդիայի ժողովրդավարներ» կուսակցությունը, որի հետ չեն համագործակցում մյուս բոլոր քաղաքական կուսակցությունները։ Ի վերջո ձևավորվեց ձախ-կենտրոնամետ կոալիցիոն կառավարություն, որը չուներ մեծամասնություն խորհրդարանում։ Ակնհայտ էր, որ խորհրդարանում նման դասավորությունը ճգնաժամի մշտական հնարավորություն է, ինչն էլ ի հայտ եկավ 2015թ. բյուջեի քննարկումներում։ Ներկայումս դեռևս բաց են զարգացման սցենարները, արդյոք կառավարությունը հրաժարական կտա և փորձեր կարվեն ավելի լայն կոալիցիա ձևավորելու, թե ամեն ինչ գնում է դեպի արտահերթ ընտրություններ։ Պետք է նշել, որ վերջին տարբերակը բանակցային լուծումների և փոխընդունելի տարբերակների հակված շվեդների համար խիստ անսովոր է, վերջին հարյուրամյակում նրանք ունեցել են սոսկ մեկ արտահերթ ընտրություն՝ 1958թ.։
Ինչ վերաբերում է հայ-շվեդական համագործակցության անդրադարձին, ընդհանուր առմամբ աշխատում ենք և հստակ փոխըմբռնում ունենք շվեդական քաղաքական հիմնական ուժերի հետ, այդուհանդերձ ժամկետային առումով որոշ միջոցառումների հետաձգում չի բացառվում։ Նման իրավիճակ ունեինք նաև այս տարվա ողջ նախընտրական ժամանակահատվածում։
– Եվ վերջում կրկին վերադառնալով դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի ունեցավ Ստոկհոլմի պատմական շենքերից մեկում։ Ինչո՞ւ հենց այդ շենքում։
– Ռիդդարհյուսեթը կամ Ազնվականության պալատը Ստոկհոլմի պատմական շենքերից է, շուրջ երկու հարյուր տարի այն եղել է երկրի խորհրդարանի նստավայրը, կարելի ասել, այդտեղ է ծնունդ առել շվեդական ժողովրդավարությունը։ Այս առումով իսկապես պատվաբեր էր նման շենքում ազդարարել և տոնել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը, և այդ բացառիկ թույլտվության համար պետք է շնորհակալություն հայտնեմ պատկան մարմիններին։ Այդ շենքը նաև հասակակիցն է հայ-շվեդական պատմական վավերագրված շփումների, հենց 17-րդ դարում հայ վաճառականները արքայական հրովարտակով ստացել են Շվեդիայի հետ Իրանի և Ռուսաստանի ճանապարհով արտոնյալ առևտրի իրավունք։ Եվս մեկ հանգամանք, շվեդ ազնվական ընտանիքներից մեկի հիմնադիրն է նաև Իգնատիուս Մուրադջանյան-դ’Օհսոնը, որն իր հաջողակ դիվանագիտական կարիերայի համար շվեդ միապետի կողմից ազնվական տիտղոսի է արժանացել։ Ինչպես տեսնում եք, շենքի ընտրությունն իսկապես խորհրդանշանական է։
Հետգրություն
Հ.Գ. Մինչ մենք պատրաստում էինք հարցազրույցը թողարկման, հայտնի դարձավ, որ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, որոնք տեղի կունենան 2015թ. մարտին։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:26 • 22.11.24 Հայտնի է՝ նախկին ակումբը որքան կվճարի Մբապեին
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»