Երկրում փոփոխությունները մեկ անձով պայմանավորելը բոլշևիկյան կլասիկ մոտեցում է. Արծվիկ Մինասյան
Tert.am –ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Դաշնակցության հնարավոր կոալիցիա կազմելու նորից ակտիվացած խոսակցություններին, նկատեց, որ քանի դեռ իրենց հայտնի նախապայմանները կատարված չեն, ՀՅԴ-ն ընդդիմություն է, սակայն ավելացրեց. «Այսինքն՝ ես ուզում եմ հարց տալ՝ ընդդիմություն նշանակում է պետական որևէ համակարգում չաշխատե՞լ, եթե դա է պատկերացումը, ուրեմն մենք ընդդիմություն չենք: Եթե ընդդիմություն ասելով հասկանում են ընդդիմություն պետությանը, պետականությանը, ուրեմն մենք էդ ընդդիմությունը չենք»:
-Պարո՛ն Մինասյան, նորից ակտիվորեն խոսվում է Դաշնակցության հնարավոր կոալիցիա կազմելու մասին:
-Անիմաստ եմ համարում անընդհատ նույն այդ բանի մասին խոսել, դրանք տարածում են մարդիկ, որոնք ոչ միայն սեփական խմբային շահերով են առաջնորդվում, այլ նաև պետականության ապագայի նկատմամբ սահմանափակումները պատկերացնում են իրենց և իրենց նեղ շրջապատի գրպաններով: Դաշնակցությունը երբեք ինքնանպատակ որոշումներ չի կայացրել: Այս պահին Դաշնակցությունը ընդդիմություն է: Եվ շարունակում է այդպիսին այնքան ժամանակ, քանի դեռ մեր առաջարված պայմանները չեն կատարվել: Հայ-թուրքական արձանագրություններն են /դրանց հետ վերցնելը/, 7 կետերն են հայտնի, և շատ այլ կետեր: Այսինքն՝ եթե ինչ-որ հարցերի հետ կապված իշխանության հետ կա համագործակցություն, դա բացառապես բխում է մեկ բանից՝ այդ պահի դրությամբ մեր պետականության առջև ծառացած հիմնախնդիրը սա՞ է, թե ոչ: Եթե դա է, մենք պատրաստ ենք համագործակցելու ցանկացածի, այդ թվում նաև՝ իշխանության հետ: Կամ ընդդիմադիր դաշտի ցանկացած ուժի: Երբ այս ամեն ինչը մարդիկ չեն տեսնում, անընդհատ մեղադրում են մեզ կամ Դաշնակցությանը փորձում են խցկել մի տեղ, որտեղ չէ Դաշնակցությունը, սա նշանակում է, որ կամ այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, կամ իրենց շահերից՝ անձնական ու ներխմբային, չի բխում Դաշնակցությանը պետականության ակունքներում տեսնելը:
- Փաստորեն, նման նախադրյալներ այսօր չկան, քանի դեռ սա չի կատարվել:
-Մենք այսօր ասում ենք՝ երկրի զարգացման տեսակետից սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն: Սա նաև իշխանության, երկրի նախագահի մոտեցումն է: Հիմա մեզ մեղադրում են, ասում են՝ դուք կոալիցիա եք ուզում կազմել: Մենք ասում ենք՝ եղբա՛յր, եթե սահմանադրական փոփոխությունների մասով կա տեսակետների համընկնում և մենք պաշտպանում ենք այդ փոփոխությունները, քանի որ դրանք մեր պատկերացրած սահմանադրական փոփոխություններն են, դրա անունը համագործակցություն եք դնում, դրեք, մենք դրանից չենք խորշում: Բայց դա չի նշանակում, որ մենք մտնում ենք Կառավարություն, կոալիցիա ենք կազմում: Կոնկրետ հարցի շուրջ կա հստակ համաձայնություն, եթե հասնենք դրան, երբ որ մենք ասում ենք՝ ԵՏՄ-ի հարցում Հայաստանը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երկրին, մեր պետականությանը օգտակար լինի և դրա շրջանակներում Արա Նռանյանին առաջարկ եղավ, դա չի նշանակում, որ Դաշնակցությունը մտավ իշխանություն, կոալիցիա կազմեց: Եվ անձով պայմանավորված՝ մի ամբողջ քաղաքական ուժի ներկայացնել ամբողջությամբ տրվելու մեղադրանք, դա ապուշություն է:
-Կներեք, բայց մի անձ, երկրորդ անձ, գիտեք՝ դրանից առաջ էլ մի շարք կարևոր մայրաքաղաքներում դիվանագիտական պաշտոններում դաշնակցականներ նշանակվեցին՝ չնայած հաղորդվեց, որ նրանց անդամությունը կուսակցությանը կախակայված է: Եվ ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ այդ մարդիկ աշխատում են պետական համակարգում:
-Այսինքն՝ ես ուզում եմ հարց տալ՝ ընդդիմություն նշանակում է պետական որևէ համակարգում չաշխատե՞լ, եթե դա է պատկերացումը, ուրեմն մենք ընդդիմություն չենք: Եթե «ընդդիմություն» ասելով հասկանում են ընդդիմություն պետությանը, պետականությանը, ուրեմն մենք էդ ընդդիմությունը չենք: Դե ուրեմն, բոլոր այն ընդդիմադիր կոչված քաղաքական ուժերի համակիրները և կուսակցականները, որոնք պետական ծառայության մեջ են, բոլորը պետք է դուրս գան:
– ժամանակին, երբ 2008 –ից հետո ռեպրեսիաներ ու հետապնդումներ էին սկսվել, շատերին աշխատանքից ուղղակի ազատեցին:
- Ո՞ւմ են աշխատանքից ազատել, մի հատ նման հայտարարություններ անողներին, որ անընդհատ մեղադրում են մեզ, թող մի հատ այսօր հրապարակեն իրենց ցանկը՝ սկսած 80 հազարանոց կուսակցությունից մինչև 400 հազարանոց, մի հատ տեսնենք էդ պետական շռայլության մեջ իրենցից մարդ չկա՞: Եվ սա աբսուրդ մեղադրանք է այն կողմից, որոնք մեղադրելով Դաշնակցությանը՝ ասում են՝ որևէ դաշնակցական պետությանը չպետք է ծառայի, չլինի քաղծառայող, չլինի դիվանագետ, չլինի հայեցողական պաշտոնում: Սա նշանակում է՝ ընդդիմություն ասելով իրենք հասկանում են պետությանը, պետականությանը, ի վերջո, ժողովրդին ընդդիմություն: Մենք մերժում ենք այդ մոտեցումը, երբ ես քննադատում եմ իշխանությանը, ես իրեն դիտում եմ որպես իշխանություն, բայց ոչ որպես պետություն: Սա սկզբունքային տարբերություն է, և եթե այդ մարդիկ իսկապես չեն հասկանում, ուրեմն իրենք քաղաքականության մեջ անելիք չունեն: Իսկ եթե հասկանում են ու շարունակում են կանխամտածված այդ վարքագիծը, վտանգավոր է այդ մարդկանց երբևէ իշխանությունում տեսնելը, որովհետև նույն ձևով են շարժվելու, ինչ ձևով, որ այսօրվա իշխանություններն են շարժվում:
-Որոշում կա՞ Արա Նռանյանի մասին, անձնապես և նաև՝ կուսակցական:
- Տեսակետ, որ կուսակցությունը առանձին որոշում պետք է կայացնի, այդ մասով մենք հստակ քննարկում չենք ունեցել, բայց մենք դեմ չենք, չենք առարկում: Ավելին՝ մենք ինքներս ենք ասել միշտ. դաշնակցական կադրը, երբ անցնում է պետական ծառայության, նախ, ինքը դադարեցնում է ակտիվ կուսակցական գործունեությունը: Սա նշանակում է, որ ինքը ֆորմալ լինելով անգամ կուսակցության մեջ, ինքը կուսակցական գործունեությամբ չի զբաղվում: Իսկ Դաշնակցության մեջ կուսակցական գործունեությունը բավականին դժվար աշխատանք է ու պատասխանատու աշխատանք: Եվ երկրորդ. մենք միշտ ենք ասել, որ պետականության շահը, եթե պահանջում է, մենք կհամագործակցենք: Անգամ բերդերում փակված դաշնակցականների պարագայում կուսակցությունը համագործակցում էր այն ժամանակվա իշխանության հետ՝ հանուն պետության շահի: Սա մեր համոզումն է, մեր մոտեցումն է: Եվ նրանք, ովքեր մեզ կփորձեն այս հարցում մեղադրել, առնվազն պետք է չհասկանան, թե պետականության շահը որն է: Նույնն է, որ այսօր մեղադրեն, թե ինչու են Ազգային ժողովում, չէ՞ որ դա էլ է իշխանություն:
-Բայց դա ընտրովի մարմին է:
-Ի՞նչ կապ ունի:
-Այդ մանդատը տրվել է ժողովրդի քվեով, ոչ թե իշխանության նշանակմամբ: Հետո չմոռանան, որ անգամ տեսակետներ են հնչել, որ բոյկոտեք, դրեք մանդատները և այլն: Ես տարբերությունն եմ մատնանշում:
- Չկա որևէ տարբերություն: Այն, երբ ընդդիմադիր գործընկերները իշխանության հետ տարբեր հարցերում համագործակցում են, դա համագործակցություն չէ, երբ Դաշնակցությունը Սահմանադրության հարցով ասում է, որ մենք պաշտպանում ենք, դա համագործակցություն է դառնում: Սա մերժելի մոտեցում է: Ինչպես նաև այն, որ մեր անձով են պայմանավորում ողջ երկրի զարգացումը: Սա աբսուրդ է: Սա ոչ այլ ինչ է, քան բոլշևիկյան քաղաքականություն: Դասական բոլշևիկյան քաղաքականություն:
-Այսինքն՝ երկրի զարգացումը, այլ խոսքով ՝ փոփոխությունները, այլ խոսքով՝ իշխանափոխությունը պայմանավորում են մեկ անձով:
- Նաև դա, որ իրենց կարծիքով՝ դրական փոփոխությունները պայմանավորում են մեկ անձով ... դա բոլշևիկյան կլասիկ մոտեցում է:
-Խոսքը այսինքն՝ եռյակից ԲՀԿ-ի մասի՞ն է:
- Բոլոր նրանց, ովքեր այդ մոտեցումն են որդեգրել: Բոլորովին կարևոր չէ՝ միայն պառլամենտական ուժերն են, թե պառլամենտից դուրս էլ, դրանք տարբեր տեղերում կան: Կամ, երբ ասում են՝ դրամ-դոլար փոխարժեքը կայունացավ, որովհետև արտահերթ նիստ արեցինք և կոնկրետ կուսակցությունների անուններ են տալիս: Լավ, ամոթ է, չէ: Ես այն մարդկանցից, պատգամավորներից եմ, ովքեր օր ու գիշեր այդ հարցով զբաղվել են: Արտահերթ նիստը ոչ մի միայն գաղտնի տեղեկատվություն չի փոխանցել, այլ նաև արտահերթի հոգեբանական ազդեցությունը այնքանով է եղել, որքանով, որ հասարակությունը մտածեց, որ Ազգային ժողովն էր զբաղվում այդ հարցով: Եվ եթե մարդկանց թվում է, թե իրենց հայտարարություններով ու գործողություններով, հատկապես, նկատի ունեմ ոչ իշխանականներին, որ դրանցով կուրսը կայունացավ, դա նշանակում է, որ իրենք են մեղավոր, որ կուրսը տատանվում էր: Լավ, կարելի՞ է նման հայտարարություն անել: Փոխանակ բոլորով հասկանան, որ կան հարցեր, որ արդեն պետականությանն ես վնասում, այստեղ չի կարելի ընդդիմություն-իշխանություն խաղալ, այստեղ պետք է նստես սեղանի շուրջ, քննարկես և հասնես ելքի: «Ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքը տանում է ոչ մի տեղ: Մենք անցել ենք այդ ճանապարհը, և եթե մարդկանց թվում է, որ իրենք հայտնագործություններ են անում, ապա դա աբսուրդ է:
-Ինչպե՞ս կգնահատեք եռյակի գործողությունները, որ փաստորեն հիմա խիստ պասիվ վիճակ է, չնայած իրենք ասում են, որ համաժողովրդական շարժման գրասենյակներ են հիմնում և այլն: Ակնհայտ է, որ ամեն ինչ մինչև հունվարի 20-ը կանգնած է լինելու: Գետը մտնելուց առաջ բոբիկանալ չէ՞ր այդ աշնանային երկուանգամյա ակտիվությունը՝ համապետական հանրահավաքները Երևանում: Եվ հիմա այս խորը լռությունը:
- Չեմ ուզում քննադատել որևէ քաղաքական ուժի վարքագիծ, ամեն մեկն ինքն է որոշում, եթե կա «եռյակ» ձևաչափ կամ «ՕԵԿ պլյուս» ձևաչափ, իրենք են որոշում, չեմ ուզում մտնել իրենց ներքին խոհանոց: Բայց մի բան պարզ է. ցանկացած օրակարգային հարց, եթե խորքային ձևով չի վերլուծվում և ծրագրավորված ձևով չէ ու նպատակը պետության ուժեղացումը չէ, ժողովրդի բարեկեցության բարելավումը չէ, ինքը րոպեական շահ կարող է ապահովել այդ կամ այն քաղաքական ուժի համար՝ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով հարվածելով նույն այդ ուժին: Դրա համար, դա նաև ապագա չունեցող մոտեցում է: Պասիվությունը … ես չգիտեմ՝ ինչ ակտիվություն պետք է լիներ այդ մեծ միտինգներից հետո: Եվ եթե այդ մեծ միտինգները իրենց ակտիվությամբ բավարար չեն, մյուսը, երևի, իրենք պետք է պատասխանեն, թե որն է ակտիվության այն շրջանը, որը պետք է բերի փոփոխությունների: Մենք այդ փոփոխությունները տեսնում ենք սահմանադրական փոփոխությունների մեջ՝ առանց քննադատելու իրենց վարքագիծը, իրենց մոտեցումները: Մենք ասում ենք՝ եկեք քննարկենք, բանակցենք, բանավիճենք անգամ, թե որ դրույթներ են, որ անհրաժեշտ են:
- Երբ Գագիկ Ծառուկյանը «Շանգրի Լա»–ին կից խաղատան բացմանը հայտարարեց, որ ինքը ձեռքը պահում է պուլսին, Ձեր կարծիքով՝ արդյո՞ք նման հավակնություններ ունեցող քաղաքական ուժի առաջնորդի խոսք էր, մանավանդ ենթադրում եմ, որ ասացիք՝ բոլշևիկյան մոտեցում, արդյո՞ք դա հենց նրան էր վերաբերում։ Նման հավակնություններ ունեցող քաղաքական ուժի առաջնորդին վայել հայտարարություն էր: Նաև հարմա՞ր էր ժամանակը վայրի հետ:
- Չեմ ուզում քննարկել Ծառուկյանի տնտեսական որոշումը: Դա իր բիզնեսն է, իր ցանկությունն է, բայց ինձ համար անհասկանալի է, երբ ակտիվ քաղաքականության մեջ գտնվող մարդը, ում համար արգելված է Սահմանադրությամբ՝ բիզնեսով զբաղվելը, այս մասին հրապարակային հայտարարում է: Որ զբաղվում է և լավ է անում, որ զբաղվում է: Եվ բոլոր այն գործիչների համար, ովքեր քաղաքականության մեջ են, ես Սահմանադրության, համենայն դեպս, այսօրվա կարգավորումներում, նրանց համար արգելված է նրանց՝ բիզնեսով զբաղվելը, զբաղվում են և դրա մասին էլ հայտարարում են: Չեմ ընդունում այդ մոտեցումը, չնայած, շնորհակալություն եմ հայտնում այն ներդրումների համար, որ կատարում է: Բայց մյուս կարևոր խնդիրը կա. երբ ես նայում եմ մամուլը, որ այս գաղափարը, այս ծրագրերը պաշտպանում է, ինձ թվում է՝ այդ մամուլն իսկապես չի տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին: Մեկ անձից կամ մեկ ոչ իշխանական ուժից այդքան բան պահանջելը ու այդքան բանը այդ ուժից պայմանավորելը, նշանակում է, որ մենք շարունակում ենք խարխափել խավարի մեջ:
- Դե երեք անձից է պահանջվում, նկատի ունեմ իշխանափոխության սպասումները: Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան:
– Ես նկատի ունեմ երկրում ներդրումների առումով. եթե մեկ անձն ի վիճակի է այդպիսի փոփոխություններ անել, մեկ անձը ունակ է երկում ներդրումային դաշտ փոխել, վայ մեզ, վայ մեր երկրին, որովհետև նշանակում է, որ եթե նույն անձը վաղը իրեն լավ չզգաց, ապա ուղիղ հակառակն է լինում: Դրա համար եմ ասում՝ անձնապաշտության ժամանակներն անցել են: Մեկ անձից կախված երկրում բան փոխելու մոտեցումներն անցել են:
Իսկ ինչ վերաբերում է եռյակին, առաջնորդներին, երեքն էլ փորձառություն ունեցող մարդիկ են, բայց իրենք նախ պետք է կողմնորոշվեն,թե ինչ են իրենք ուզում: Եթե ուզում են պահպանել նախագահական պոստը, ապա էս գլխից պետք է հայտարարեն, թե ով է այն անձը, որ պետք է լիդերը դառնա: Մյուսը, էդ տեսակետից պետք է հանրության կարծիքը հաշվի առնեն, հասկանան կամ գոնե քննարկելի դարձնեն: Եվ վերջապես. վերջին ամենակարևոր բանը. լավ, էս ժողովուրդը պետք է կրակն ընկած լինի որևէ մեկի մանկության ցանկությունից: Որ ինքը պետք է դառնա երկրի նախագահ: Ի վերջո, երկրի նախագահի աթոռը մեկն է, ցանկացողները՝ շատ, և, ի վերջո, մեր դրամի վիճակում է հայտնվելու նախագահի աթոռը: Էդքան չի կարելի ոչնչացնել պետականությունը, սա իսկապես ոչնչացում է նշանակում: Եվ մարդկային առումով շատ դեպքերում հասկանալով շատերի և, այդ թվում՝ առաջնորդների գործողությունները, այնուամենայնիվ,պետականության առումով, ինձ թվում է այդ գործողությունների հիմքում ազգասիրությունը պետք է լինի, ոչ թե նեղ խմբային շահերը: Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
10:57 • 22.11.24 Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները
-
09:48 • 22.11.24 Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը
Իրադարձային
-
11:07 • 22.11.24 Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է (տեսանյութ)
-
10:53 • 22.11.24 Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»