ՀԱԿ-ն արեց իր գործը և կարող է հեռանալ. մինչ 2017թ. պայքարն ընթանալու է ընդդիմադիրների միջև. Է. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով կարծում է, որ մինչև 2017 թվականը, փաստորեն, ընդդիմադիր դաշտում են ներքաղաքական պրոցեսներն ընթանալու. ընդդիմության տարբեր թևերի մեջ պայքար պետք է գնա ընդդիմադիր էլեկտորատի համար: «Ինչպես Շիլլերն է ասում, որ «մավրն իր գործը արեց, մավրը կարող հեռանալ», այս դեպքում դառնում է՝ «Լևոնն արեց իր գործը, Լևոնը կարող է հեռանալ»»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
-Պարո՛ն Շարմազանով, երբ ասում եք՝ «ՀԱԿ-ն արել է իր գործը, ՀԱԿ-ը կարող է հեռանալ», փաստորեն, պատմությո՞ւն եք ուղարկում ՀԱԿ-ին ու իր առաջնորդին:
-Ես չեմ ուղարկում, ինքն արդեն ուղարկված էր. իրենց գործունեության արդյունքում հայտնվել են քաղաքական պրոցեսների լուսանցքում: Եվ այդ իմաստով, այո, ինչպես Շիլլերն է ասում, որ «մավրն իր գործը արեց, մավրը կարող հեռանալ», այս դեպքում դառնում է՝ «Լևոնն արեց իր գործը, Լևոնը կարող է հեռանալ»: Կամ՝ «ՀԱԿ-ը արեց իր գործը, ՀԱԿ-ը կարող է հեռանալ»: Ինչ վերաբերում է գործին, ապա այն շուտ էր արված, այն էր՝ 2008-ից հետո հիմնել խմբակցություն, որը, ի դեպ պառակտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունից հետո, երբ իր թիմը վերածվեց «Բարգավաճ Հայաստանի» դեռևս ֆորմալ առաջնորդի վերջին վագոնին, և հենց որ ԲՀԿ-ն որոշեց, որ ինքն այլևս հանրահավաքային պայքար չի մղում կամ այլևս չի գնում ցնցումների և բարիկադների ճանապարհով, ինչի մասին բազմիցս հայտարարել էր, Տեր-Պետրոսյանը մնաց քաղաքական «օֆսայդում»: Քաղաքական «օֆսայդ» նշանակում է քաղաքական խաղից դուրս: Իսկ նրանք, ովքեր խաղից դուրս են, բնականաբար, արդեն քաղաքական անելիք չունեն: Եվ վերջին հանրահավաքն էլ ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի թիմը նույնիսկ ընդդիմության մեջ դարձել է մարգինալացված թիմ, որովհետև Տեր-Պետրոսյանն արեց այն, ինչում ինքը քննադատում էր ուրիշներին: Ինքը դարձավ ընդդիմության ընդդիմություն: Ինքը սկսեց քարկոծել իր ընդդիմադիր գործընկերներին: Ինքը նրանց մեղադրում էր մարգինալացման մեջ, բայց ինքը դարձավ մարգինալ։ Եվ ավելին՝ մենք տեսնում ենք, որ նա ժողովրդկանություն չի վայելում, անելիք չունի, ուստի ինձ համար, որպես քաղաքական գործչի, հետաքրքրություն ներկայացնում են Տեր-Պետրոսյանի հրապարակումները զուտ քաղաքագիտական տեսանկյունից, որպես առաջին Նախագահի տեսական գնահատական, որպես քաղաքագիտական նյութ, այլ ոչ որպես ակտիվ քաղաքական դերակատար:
-Հայոց ցեղասպանության մասին իր՝ ՀՀ Նախագահին ուղղված առաջարկներում նա ընդգծեց իր պատմաբանասեր լինելը:
-Ինքը որպես պատմաբան, շատ լավ պատմաբան է: Որ Տեր-Պետրոսյանը կիրթ, գրագետ, խելացի, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է, դա փաստ է: Որ Տեր-Պետրոսյանը փայլուն մտավոր կարողություններ ունի, դա բոլորը գիտեն, բայց դրանով հանդերձ՝ քաղաքականության մեջ իր հաշվարկները չարդարացան, և նա այսօր այլևս գտնվում է մարգինալացման դաշտում: Եվ այն մարդիկ, ովքեր 2008-ին նրա շարժման միս ու արյունն էին հանդիսանում, այլևս իր կողքին չեն և այն, որ ինքն իր երբեմնի հետևորդներին իր շտաբի պետից՝ Ալիկ Արզումանյանից սկսած, վերջացրած… անուններ չեմ ուզում տալ, ում անունը տամ, պետք է ասի՝ իշխանության դրածո է... բոլորին, ովքեր դուրս են եկել, սկսում է քարկոծել: Եվ եթե Տեր-Պետրոսյանի նման գործիչն իրեն թույլ է տալիս բաներ, որի համար ինքը քննադատել է ուրիշներին, նշանակում է՝ ինքը ջղաձգվում է: Իսկ ջղաձգվում է նա, ով անելիք չունի:
-Բայց մյուս կողմից, ասաց՝ չեմ խանգարի մինչև ապրիլի 24-ը...
-Իսկ ինչ եք կարծում՝ ինքը այլ ճանապարհ ունե՞ր: Ինքը մինչ այդ չգիտե՞ր, որ ապրիլի 24 է լինելու: Կամ բոլոր նրանք, ովքեր ապրիլի 24-ը հիշեցին, չնայած դրական եմ վերաբերում բոլոր նրանց, ովքեր մինչ այդ ժամկետը զերծ են մնում իրենց հանրահավաքային պայքարից, ներքին լարումներից: Բայց մենք լուսնից չենք իջել. քաղաքական պրոցեսները այնպես ընթացան, որ այլևս Տեր-Պետրոսյանի և՛ միտինգն էր ուշացած, և՛ հայտարարությունները, և՛ նամակները: Իր համար էին ուշացած, որովհետև այլևս գործընթացների վրա լուրջ ազդեցություն գործելու հնարավորություն չկա: Ինչ է՝ Տեր-Պետրոսյանը հնարավորություն ունի 20-30 հազարանոց միտինգ անելու, չի անո՞ւմ: Եվ ինչ է՝ մինչև Նախագահի հայտնի ելույթը չգիտեի՞ն, որ «ապրիլի 24 է լինելու»: Ու խոսքը միայն նրա մասին չէ, բա հայտարարում էին մոբիլիզացիայի մասին, բարիկադների, և այլն:
-Մոբիլիզացիայի ու բարիկադների, ՀՀԿ-ի մասով, իր՝ այլևս նախկին գործընկերոջն էր զգուշացնում, որ պետք է հանրահավաքներ անել աշնանը, այլապես ՀՀԿ-ն դրանից հետո կմոբիլիզացնի իր ուժերը:
-Ես էլ այն եմ ասում, երբ պայքարը, ռազմավարությունն ու մարտավարությունը դնում ես մեկ այլ քաղաքական առաջնորդից ու թիմից կախվածության մեջ, դառնում ես մեկ այլ քաղաքական թիմի կցորդը, կապ չունի «Բարգավաճի՞», թե այլ քաղաքական թիմի: Ընդգծեմ, որ «Բարգավաճ -1»-ի, որովհետև ակնհայտ է, որ հիմա խոսքը «Բարգավաճ-2»-ի մասին է:
-«Բարգավաճ-2» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
-Նոր թիմ, նոր առաջնորդ, նոր անելիքներ:
-ԲՀԿ-1-ը Ձեր տերմիններով այլընտրանք էր Ձեր՝ ՀՀԿ-ի համար...
-Խոսքը մեր մասին չէ, ես պրոցեսներն եմ մեկնաբանում. ԲՀԿ-1-ը ուներ որոշակի ազդեցություն: ԲՀԿ-1-ից ոչ ոք դուրս չէր գալիս, հիմա 10 հոգուց ավելի մարդ է դուրս եկել: Հետո մեկ բան է «Բարգավաճ Հայաստանը» Ծառուկյան Գագիկով, լրիվ այլ բան՝ առանց Ծառուկյան Գագիկի: Անելիքների խնդիր է, մեկ բան է՝ այլընտրանք, մեկ այլ բան է ընդդիմություն, եթե վաղը դարձան ընդդիմություն:
-Ի՞նչ կցանկանայիք, որ դառնային, որ հայտարարեն, որ մնում են այլընտրա՞նք, թե՞ ընդդիմություն:
-Ես կցանկանայի մեր երկրին խաղաղություն, երկրի քաղաքացիներին առողջություն, ժողովրդին արևշատություն, բոլորիս էլ՝ շատ բալիկներ, անկախ նրանից՝ ԲՀԿ են, հանրապետական են, ՕԵԿ-են, «Ժառանգություն», թե Դաշնակցություն: Կցանկանայի, որ բոլորը գործեն ի փառս Հայաստանի, և ցանկացած զգացմունքային որոշում կայացնելուց առաջ մինչև տասը հաշվենք, նոր կայացնենք, որովհետև յուրաքանչյուր օր ավարտվելու է, և նոր լուսաբաց է սկսվելու,և բոլորս պետք է նայենք իրար աչքերի:
Լինենք ավելի զուսպ, ավելի հարգալից և քաղաքական պայքարը վարենք բացառապես քաղաքական տրամաբանության մեջ:
-Հասկանում եմ՝ լավ բաներ եք մաղթում, բայց կոնկրետություններին վերադառնանք։ Որպես իշխող ուժի ներկայացուցիչ Ձեր համար ի՞նչն ավելի ընդունելի կլիներ, որ հայտարարվեր, որ նրանք ընդդիմությո՞ւն են, թե՞ այլընտրանք:
-Ընդունելի կլիներ, որ մնային քաղաքական տրամաբանության մեջ: Յուրաքանչյուր իշխանության համար ընդունելի է քաղաքական տրամաբանության մեջ գործող և ուժեղ ընդդիմությունը: Ուժեղ ընդդիմությունը վզի հաստությունը չէ, շատ փողը չէ, լավ պաշտոնը չէ, դա գաղափարներն են։
-Դե իրենք էլ ասում են, որ իշխող ուժը ամեն ինչ անում է, որպեսզի իրենք ուժեղ ընդդիմություն չլինեն, թույլ ընդդիմություն լինեն:
-Եթե ընդդիմությունը ուժեղ լիներ, որևէ իշխանություն, որևէ բան չի կարող անել: Եթե ընդդիմությունը ուժեղ լինի, կես ժամվա ընթացքում 6 անգամ իր կարծիքը չի փոխի: Ուժեղ ընդդիմությունն այն չէ, խոսքը «Բարգավաճ»-ին չի վերաբերում, որ ասում են՝ էս կանեք, էն կանենք, և ոչ մի բան անելուց հետո սկսում են իրենց գործընկերներին հայհոյել:
-Գուցե դաշտում լինելու այսպես կոչված՝ հիմնական ընդդիմադիրի խնդիր կա՞:
-Այո, բա մի ժամ է՝ դա եմ ասում: Դրա համար եմ ասում՝ ՀԱԿ-ը արեց իր գործը, ՀԱԿ-ը կարող է հեռանալ: Ընդդիմության համար այս փուլը ավարտվեց: Հիմա մինչև 2017 թիվը ընդդիմության դաշտում է լինելու պայքար՝ ընդդիմադիր էլեկտորատին տիրանալու համար, որովհետև, ուզենք թե չուզենք, իշխանությունը ավելի ամուր է գտնվել, ավելի կարգապահ, ավելի կազմակերպված և գաղափարական: Եվ իշխանությունը մի քանի քայլ ավելի առաջ է, իշխանությունը ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական օրակարգն ինքն է թելադրում:
Իսկ ընդդիմությունը մեզ մոտ բազմաշերտ է. հիմա «Ժառանգությունը» իր տարբեր թևերով, մյուս կողմից ՀԱԿ-ը՝ իր տարբեր թևերով ու բեկորներով՝ ՀՀՇ, «Ազատ դեմոկրատներ», «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճի» հետ կապված դեռևս չգիտեք: «Օրինաց երկիրն» է ընդդիմադիր դաշտում... Հիմա մինչև 17 թիվը պայքարը գնալու է էդ դաշտում, հիմնականում: Եվ էդ իմաստով ականատես լինենք ընդդիմադիր միգուցե նոր միավորումների, ընդդիմադիր նոր ծրագրերի, նոր գործիչներ: Եվ այս փուլը՝ 2015-2017 և պառլամենտական ընտրությունները, սրանք Հայաստանի քաղաքական ընդդիմության համար կլինեն կամ ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման փորձ, կամ, հաջողության դեպքում, ինստիտուցիոնալ ընդդիմության արտահայտում: Բայց դա պետք է լինի գաղափարական հենքի վրա, մարդիկ պետք է իմանան ո՞վ են իրենք՝ լիբերա՞լ, պահպանողակա՞ն, եվրասիականի կողմնակի՞ց, թե ԵՄ-ի:
Մի բան էլ եմ ուզում ասել՝ Ռուբիկ Հակոբյանը Տեր-Պետրոսյանին ջան-ջիգյար ասելով՝ միտինգ էր անում, հիմա մոտավորապես ասում է՝ Տեր-Պետրոսյանն ով է, որ ես իրեն մեկնաբանեմ:
-Ձեզ էլ ասում է՝ դերվիշի շորեր հագեք, գնացեք ժողովրդին հարցրեք, թե ուզո՞ւմ է սահմանադրական փոփոխություն, թե ոչ:
-Ռուբիկ Հակոբյանն իմ գործընկերն է, մի հատ թող ինքը իր շորերը հագնի, մի հատ իր կուսակցության մեջ ման գա, տեսնի՝ իր խմբակցությունում իր ասածը քանի՞ հոգի են լսում, նոր մեզ խորհուրդ տա՝ մենք ինչ շոր հագնենք ու ուր գնանք: Մենք ժողովրդի մեջ ենք ու շատ լավ գիտենք, որ էս ժողովրդի վիճակը հենց ընդդիմության վիճակից է ավելի վատ: Ընդդիմությունից ավելի շատ է հիասթափված, ու մեր խնդիրն է, որպեսզի մաքրենք քաղաքական համակարգը բոլոր ոչ քաղաքական տարրերից: Երբ քաղաքականության մեջ գործի քաղաքական տրամաբանությունը, ժողովրդին դուրս չեն բերի փողոց, հետո ասեն՝ գնացեք տուն: Կամ, որ առաջ Տեր-Պետրոսյանը լավն էր, հիմա ուժեղ տղա են դարձել, էլ նրան չեն մեկնաբանում։
Երբ ամեն ինչը գնում է անձնականի վրա՝ անձնական պայքարի, հաճոյախոսությունների, նման հիմքի վրա ոչ իշխանություն կարող է երկար գոյություն ունենալ, ոչ՝ ընդդիմություն:
Սա պրոբլեմ է, բայց քանի որ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», շատ չեմ ուզում գնահատականներ տալ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»