Մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի Հիտլերն իրավացի դուրս չգա. Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու, Կաթոլիկ Եկեղեցու, Գերմանիայի եպիսկոպոսաց ժողովի և Հայ Առաքելական Եկեղեցու գերմանահայոց թեմի կողմից Բեռլինի Տաճարում մատուցված էկումենիկ պատարագի ժամանակ ոգեկոչման և հիշատակի խոսք է հղել հայերի, արամեացիների և Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակման առթիվ։ Նախագահի խոսքը ներկայացվում է ամբողջությամբ։
«Այս ժամին մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի հարյուրհազարավոր այն զավակներին, ովքեր մեկ դար առաջ ծրագրված և կանոնավոր սպանությունների զոհ դարձան: Կին թե տղամարդ, երեխա թե ծեր՝ անխտիր տեղահանվեցին, բռնեցին աքսորի ճամփան, առանց որևէ պաշտպանության ու առանց սննդի քշվեցին տափաստաններ ու անապատներ, ողջ-ողջ այրվեցին, տանջամահ եղան, դաժանաբար ծեծվեցին ու սպանվեցին: Այս ծրագրված և հաշվարկված հանցագործությունը հայերին պատուհասեց մեն միակ պատճառով՝ նրանք հայ էին: Նմանապես այն պատուհասեց իրենց բախտակիցներին՝ Պոնտոսի հույներին, ասորիներին կամ արամեացիներին:
Մեր նորօրյա գիտակցությամբ և անցած տասնամյակների քաղաքական ու հումանիտար սարսափների հեռապատկերին մեզ համար այսօր ակնհայտ է՝ հայերի ճակատագիրը 20-րդ դարն այնքան սարսափելի կերպով բնորոշող զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների, և անգամ ցեղասպանությունների պատմության օրինակ է:
Այս հանցագործությունները կատարվեցին պատերազմների ստվերում. պատերազմը նաև օրինականություն ապահովեց այս հանցանքների համար: Այսպես պատահեց հայերի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և այսպես պատահեց այլ վայրերում հետագա հարյուր տարիներին և ցայսօր ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում շատ այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների հետ: Նրանց լրտեսներ էին անվանում, օտար իշխանությունների գործակալներ, ազգային միաբանությանը սպառնացող խառնակիչներ, դասակարգային կամ ռասսայական թշնամիներ, հիվանդության օջախ՝ ազգի մարմնում: Մենք ոգեկոչում ենք զոհերին, որպեսզի նրանք և նրանց ճակատագիրը չմոռացվեն: Մենք հիշեցնում ենք նրանց մասին՝ ի սեր իսկ նրանց: Սա ամենից առաջ հիշեցում է յուրաքանչյուր մարդու անօտարելի արժանապատվության մասին: Այս արժանապատվությունը չի կարող ոչնչացվել, բայց նրա դեմ անվերջ կարելի է մեղանչել՝ արհամարհելով ու տրորելով այն: Մենք հիշեցնում ենք զոհերի մասին, որպեսզի նրանք ոգեկոչման մեջ վերստին ձայն ստանան, որ պատմվի նրանց պատմությունը, այն պատմությունը, որն ամեն կերպ պետք է մոռացվեր:
Այո', մենք հիշատակում ենք զոհերին նաև ի սեր մեզ: Մեր սեփական մարդկայնությունը մենք կարող ենք պահպանել միայն այն դեպքում, եթե ոչ միայն հաղթողներն ուղղորդեն պատմությունն ու մեր՝ ապրողներիս հիշողությունը, այլև կեղեքվածներն ու կորուսյալները, մատնվածներն ու ոչնչացվածները: Զոհերի հիշատակումը, սակայն, լիարժեք չի լինի, եթե չխոսվի նաև ոճրագործների մասին: Առանց ոճրագործների զոհեր չեն լինում: Ոճրագործները՝ Օսմանյան կայսրության այն ժամանակվա ղեկավարները և նրանց գործակիցները, ինչպես առհասարակ լինում է ռասսիստական, էթնիկ կամ կրոնական շարժառիթներով զանգվածային սպանդի բոլոր կազմակերպիչների դեպքում, մոլեռանդորեն համոզված էին իրենց գործողության ճշմարտության մեջ: Երիտթուրքական գաղափարախոսությունն էթնիկ առումով համասեռ, կրոնական առումով միասնական ազգային պետության մեջ էր փնտրում կործանվող Օսմանյան կայսրության մեջ կողք կողքի և իրար հետ ապրող տարբեր ազգերի ու կրոնների գոյակցության անհետացող ավանդույթի այլընտրանքը: Տարբերակումն ըստ ազգային խմբերի, էթնիկ զտումներն ու տեղահանությունները հաճախ էին խոսում 20-րդ դարի սկզբին կազմավորվող ազգային պետությունների մութ կողմերի մասին: Բայց միատարրության ու մաքրապաշտության գաղափարախոսությունները ոչ հազվադեպ են հանգուցալուծվում մերժման ու տեղահանման և որպես վերջնահետևանք՝ սպանության հանցանքի մեջ: Օսմանյան կայսրությունում դրանից թափ առավ ցեղասպանական մի ընթացք, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը:
Մենք այժմ անհրաժեշտաբար քննարկում ենք, թե որ անվանումն առավել կպատշաճեր հարյուր տարի առաջ տեղի ունեցածին: Աչալուրջ ենք, սակայն, որ այս քննարկումը չսահմանափակվի մեկ եզրույթին վերաբերվող տարբերություններով: Ամենից առաջ կարևոր է, անգամ հարյուր տարիներ անց, ճանաչել, ցավել և սգալ մի ժողովրդի հանդեպ ծրագրված բնաջնջումն իր ողջ սարսափելի իրականությամբ: Այլապես կկորցնենք մեր ուղենիշային կողմնացույցը և հարգանքը մեր իսկ նկատմամբ: Եթե մենք պատմությունը գնահատելիս հասնենք փոխըմբռնման, եթե մենք բարձրաձայնենք անարդարությունը, անգամ եթե դա արել են մերոնք, եթե մենք հավասարապես հավաստենք, ինչու ոչ՝ մեր կյանքի օրինակով ապացուցենք, որ հարգում ենք արդարությունն ու մարդու իրավունքները, ապա կպահպանենք զոհերի արժանապատվությունը և միասնական մարդասիրական հիմք կստեղծենք ներքին և սահմանանց համակեցության համար:
Հիշելով՝ մենք ներկայում ապրողներից ոչ ոքի մեղադրյալի աթոռին չենք գամում: Այն ժամանակվա ոճրագործներն այլևս չեն ապրում, և նրանց զավակներին ու թոռներին չպետք է վերագրվի նրանց մեղքը: Այն ինչ, սակայն, իրավացիորեն կարող են ակնկալել զոհերի հետնորդները՝ պատմական իրողությունների ճանաչումն ու դրանով նաև պատմական մեղքի ճանաչումն է: Այսօրվա սերնդի պատասխանատվությունն է պարտավորված զգալ վարելու այնպիսի քաղաքականություն, որը հարգի և պաշտպանի յուրաքանչյուր անհատի, ինչպես նաև յուրաքանչյուր փոքրամասնության կյանքի իրավունքն ու մարդու իրավունքները: Հայերի պարագայում, այսպիսով, մենք որևէ այլ սկզբունքի չենք հետևում, քան խոր մարդկային կենսափորձի սկզբունքն է. մենք չենք կարող ազատվել մեղքից, եթե ժխտենք այն, վանենք այն մեզնից կամ թերարժևորենք այն: Մենք Գերմանիայում դժվարությամբ և մասամբ ամոթալի հապաղումով սովորեցինք հիշատակել նացիոնալսոցիալիզմի հանցանքները, հատկապես Եվրոպայի հրեաների դեմ հալածանքն ու նրանց բնաջնջումը: Սովորեցինք նաև տարբերակել ոճրագործների մեղքը, որն անվերապահորեն պետք է ճանաչվի, հետագա սերունդների՝ հանուն պատշաճ հիշատակման կրելիք պատասխանատվությունից: Հայ ժողովրդի սպանության հիշատակումը նաև այստեղ մեզ մոտ՝ Գերմանիայում, իր խոր իմաստն ու հստակ արդարացումն ունի: Մեր կողքին ապրում են հայերի և թուրքերի սերունդներ՝ ամեն մեկն իր առանձին պատմությամբ:
Խաղաղ գոյակցության համար, սակայն, կարևոր է, որ ամենքը կողմնորոշվեն անցյալի վերաիմաստավորման միևնույն լուսավորական սկզբունքներով: Այս պարագայում նաև մենք՝ գերմանացիներս, ընդհանուր առմամբ դեռ պետք է անդրադառնանք վերաիմաստավորման գործին, հատկապես՝ երբ խոսքը հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մեջ ունեցած մեր բաժին պատասխանատվությանը, որոշ հանգամանքներում անգամ մեղսակցությանն է վերաբերում: Այդ գերմանացի զինվորականներն էին, որ մասնակցում էին տեղահանությունների կազմակերպմանն ու որոշ դեպքերում նաև իրագործմանը: Հայերի հանդեպ «Գերմանացի զինվորականները մասնակցում էին տեղահանությունների կազմակերպմանն ու մասամբ նաև կազմակերպմանը: Ի տարբերություն թուրք ազգայնականների՝ նրանց համար էթնիկ փաստարկներն այնքան նշանակություն չունեին: Նրանց համար կարևորը ռազմական հաշվարկներն էին, հատկապես՝ ռուսների դեմ արևելաանատոլական ճակատի ամրացումը և իրականացվող գործողությունների մեջ վերջիններիս բնաջնջումը հստակորեն կանխազգացած գերմանացի դիտորդների և դիվանագետների զգուշացումները շրջանցվում ու անտեսվում էին: Քանզի Գերմանական կայսրությունը չէր ցանկանում վտանգել հարաբերություններն իր օսմանյան դաշնակցի հետ: Ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգը, ում հատուկ հանձնակատարն ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել էր հայերի դեմ հետապնդումների մասին, 1915թ. դեկտեմբերին կարճ ու հատու նշում է. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողքին պահելն է, կարևոր չէ, թե այդ ընթացքում հայերը կկործանվեն, թե ոչ»: Բայց հենց գերմանացիներն էին նաև, ամենից առաջ՝ մեծ նվիրյալ Յոհաննես Լեփսիուսը, ում հրապարակախոսական գործունեության շնորհիվ հայոց տառապանքը հայտնի դարձավ աշխարհին: Սանիտարական ծառայության սպա Արմին Թեոֆիլ Վեգներն էր, ով իր լուսանկարներով վավերացրեց և պատերազմի ավարտից հետո Գերմանիայում կազմակերպած իր դասախոսություն-ցուցադրություններով պատմեց հայոց ճակատագրի մասին: Ավստրիացի Ֆրանց Վերֆելը, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով գեղարվեստական հուշակոթող կանգնեցրեց այն դիմադրությանը, որ հայ ժողովուրդը ցույց տվեց իր հանդեպ ծրագրված բնաջնջմանը: Լույս տեսնելուց հետո գիրքը շատ արագորեն՝ 1933թ. արգելվեց. Բիալիստոկի և Վիլնիուսի հրեական գետտոներում, սակայն, այն կարդում էին որպես կանխանշան հրեաներին սպասվելիք դեպքերի: Երկու կողմն էլ՝ թե' Երրորդ Ռայխի գրաքննիչները, թե' հրեաներն, այսպիսով, ճշգրտորեն ընկալել էին գիրքն ու դրանում պատմվող պատմությունը:
Երբ Ադոլֆ Հիտլերն իր՝ 1939թ. օգոստոսի 22-ի մարտական հրամանում գերմանական ցամաքային զորախմբերի գլխավոր հրամանատարներին հրամայում է հարձակվել լեհերի վրա՝ բացատրելով իր պլանները՝ «առանց խղճալու մահվան գիրկն ուղարկել լեհական ծագմամբ և լեհախոս թե՛ տղամարդ, թե՛ կին, թե՛ երեխայի», հավաքական անտարբերության ակնկալիքով իր խոսքը գերմանաօսմանյան դաշինքի ամրապնդումը»: Յորն Լեոնհարդ, «Պանդորայի արկղը. Առաջին համաշխարհային պատերազմի պատմություն», Մյունխեն 2014, էջ 413 եզրափակում է հռետորական այս հարցով. «Ո՞վ է այսօր դեռ խոսում հայերի բնաջնջումից» : Մե՛նք ենք խոսում այդ մասին: Այսօր էլ՝ հարյուր տարի անց, մենք հստակ գիտակցումով խոսում ենք այդ մասին. այդ մասին և մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ կատարված այլ հանցանքների մասին: Մենք դա անում ենք, որպեսզի Հիտլերն իրավացի դուրս չգա: Մենք անում ենք դա, որպեսզի ոչ մի բռնապետ, ոչ մի բռնակալ և ոչ ոք, ով օրինական է համարում էթնիկ զտումները, չկարողանա ակնկալել, որ իր գործողությունները կանտեսվեն ու կմոռացվեն: Այո', մենք շարունակում ենք խոսել նաև տհաճ տեղյակության, պատասխանատվությունից խուսափելու և հին մեղքի մասին: Մենք դա չենք անում՝ կապվելու համար անցյալի ճնշող իրողություններին, այլ՝ որպեսզի արթուն լինենք և ժամանակին արձագանքենք, երբ բնաջնջումն ու ահաբեկչությունը սպառնում են մարդկանց ու ժողովուրդներին: Լավ է, երբ մենք միասնաբար ենք հիշում՝ առանց դավանանքային ու կրոնական, լեզվական, էթնիկ ու պետական սահմաններով բաժանված լինելու: Այսօր մենք երախտապարտ ենք հիշատակման և հաշտեցման այն ազդակների համար, որոնք ստացվում են ողջ աշխարհից: Հատկապես ուրախ եմ թուրքերի և հայերի միջև փոխըմբռնման և միմյանց ընդառաջ գալու յուրաքանչյուր քաջալերող դրսևորման համար: Ոչ ոք չպետք է վախենա ճշմարտությունից: Միայն միասնաբար մենք կարող ենք հաղթահարել այն, ինչ տրոհել ու տրոհում է մեզ: Միայն միասնաբար մենք կարող ենք լավ ապագա ունենալ այս մեկ ու մեզ բոլորիս վստահված աշխարհում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»