Թուրքիան ձևացնում է, թե դա ցեղասպանություն չէ. Է. Նալբանդյանի հարցազրույցը բրազիլական «Էստադաո» թերթին
Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր. այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում։
-Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնական հարցն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով:
-Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, այլև՝ միջազգային հանրության համար՝ կանխարգելելու մարդկության դեմ նոր հանցագործությունները, նոր ցեղասպանությունները: Եվ այս է պատճառը, որ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չափազանց կարևոր է: Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր:
-Արդյո՞ք կարծում էք՝ նրանից, ինչին մենք ականատես ենք մեր օրերում, հնարավոր էր խուսափել:
-Կարծում եմ՝ այո: Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհն ականատես եղավ Շոային, Ռուանդայում, Կամբոջայում, Դարֆուրում և այլ վայրերում իրականացված ցեղասպանությունների: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը` մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման նպատակով: Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը համահեղինակեցին 72 պետություն, այդ թվում նաև` Բրազիլը: Բանաձևն ընդունվեց կոնսենսուսով: Գրեթե յուրաքանչյուր երկու տարին մեկ մենք նախաձեռնում ենք նմանատիպ բանաձև` նպատակ ունենալով կատարելագործելու կանխարգելման տարբեր մեխանիզմները: Կարևոր է, որ բանաձևն ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նախօրեին:
Այս ապրիլին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հատուկ բանաձև` հստակ ուղերձով: Սա առաջին դեպքը չէ, երբ Եվրոպական խորհրդարանը ճանաչում է այն, սակայն նոր բանաձևը պարունակում է հստակ և պարզ ուղերձ Թուրքիային` առերեսվելու սեփական անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այդպիսով, ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար:
Շատ կարևոր է, որ նորանոր երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Կցանկանայի հատուկ մատնանշել Գերմանիայի և Ավստրիայի կողմից իրականացված քայլերը. առաջինը՝ նախագահի, իսկ մյուսը՝ խորհրդարանի մակարդակներով։ Նկատի ունեմ Գերմանիայի Նախագահի և Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունները, որոնք պարունակում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև հարյուր տարի առաջ տեղի ունեցածի համար պատասխանատվության իրենց մասնաբաժնի ճանաչում: Եվ մինչ Գերմանիան և Ավստրիան խոսում են պատասխանատվության իրենց բաժնի մասին, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։
- Այս համատեքստում նաև ունենք Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված բանաձև։
-Շատ կարևոր բանաձև է։ Սա առաջին քայլն է, և մենք հուսով ենք, որ այն կամբողջացվի այլ քայլերով՝ Բրազիլիայում պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով:
Այստեղ ես կցանկանայի ընդգծել այն կարևորությունն ու բարոյական նշանակությունը, որն ունեցավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նորին Սրբություն Հռոմի պապի կողմից արված հայտարարությունը Սուրբ Աթոռում կազմակերպված հատուկ պատարագի ընթացքում։ Պատարագից անմիջապես հետո լրագրողներն ինձ հարցրին, թե ինչպես կմեկնաբանեմ Թուրքիայի կառավարության արձագանքը։ Ես դեռ չգիտեի, թե ինչպիսին է եղել նրանց արձագանքը, քանի որ մասնակցում էի պատարագին։ Ուստի հարցրի նրանց, թե ինչպիսին է եղել արձագանքը, և նրանք ասացին, որ Թուրքիան սուր քննադատել է...
- Ինչպես միշտ:
- Ես ասացի, որ դա՝ այդ քննադատությունը, Թուրքիայի, այլ ոչ թե Նորին Սրբության խնդիրն է։ Նորին Սրբությունը ներկայացնում է աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկներին և հանդիսանում է աշխարհի բնակչության այս շատ կարևոր հատվածի հոգևոր առաջնորդը։ Անկարան քննադատում է Եվրոպական խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության կապակցությամբ նրա ընդունած բանաձևի պատճառով, հետ է կանչում իր դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նրանք վարվեցին Բրազիլիայի Սենատի կողմից բանաձևի ընդունումից հետո:
-Այո, այս պահին Թուրքիայում քաղաքական փոփոխություններ են ընթանում։ Ձեր կարծիքով սա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում:
-Գիտեք, մեր Նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ մենք սկսեցինք հարաբերությունների կարգավորման շատ կարևոր մի գործընթաց: Ունեցանք բանակցությունների մի քանի փուլեր և համաձայնության եկանք երկու փաստաթղթի շուրջ՝ երկու արձանագրության, որոնք ստորագրվեցին Ցյուրիխում՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին։
Սակայն թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել և կյանքի կոչել այդ երկու արձանագրությունները: Եվ միջազգային հանրության դիրքորոշումը եղել և մնում է շատ պարզ, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է։ Անհրաժեշտ է հարգել միջազգային հարաբերությունների հիմնական pacta sunt servanda սկզբունքը, այն է՝ անհրաժեշտ է հարգել ձեռք բերված համաձայնությունները և իրականացնել դրանք։ Թուրքական կողմը հետ քայլ կատարեց։ Ի՞նչ տեղի կունենա ապագայում։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ մենք պետք է միասին շրջենք այս էջը...
- Իհարկե:
-Բայց ոչ ժխտողականության քաղաքականությամբ։ Շատ հստակ է, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարևորությունը։ Տեսե՛ք, թե որքան երկրներ և միջազգային կազմակերպություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան ձևացնում է, թե այն տեղի չի ունեցել, թե դա ցեղասպանություն չէ:
- Տարիներ շարունակ այդ նույն վարքագի՞ծն է:
- Ցավոք՝ այո:
- Պարոն նախարար, Դուք Դամասկոսում էիք։ Հարցս վերաբերում է Սիրիային, Սփյուռքին, սիրիահայ համայնքին: Կարո՞ղ եք մի փոքր նկարագրել Սիրիայում բնակվող հայերի դրությունը:
- Սիրիայում բնակվող հայերը սիրիական ժողովրդի մաս են կազմում, որն այսօր շատ ծանր դրության մեջ է գտնվում։ Եվ ես կարծում եմ՝ այս իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, դադարեցնել ռազմական գործողությունները։ Երկրորդ՝ հարկավոր է երկխոսություն սկսել Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ առանց բացառության։ Երրորդ՝ պետք է հարգել փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների, ներառյալ՝ հայ փոքրամասնության իրավունքները։ Չորրորդ` պետք է համախմբել ուժերը՝ ահաբեկչության և ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու համար։ Ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում՝ ներառյալ այսպես կոչված Իսլամական պետություն, Ալ-Նուսրա և այլ խմբերով հանդերձ, իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն փոքրամասնությունների, քրիստոնյաների, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար և տարածաշրջանից դուրս: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչության դեմ իրենց պայքարում։
- Այս պահին կառավարությունը գործ ունի մի իրավիճակի հետ, երբ մեծ թվով սիրիահայեր վերադառնում են Հայաստան։ Այդպե՞ս է։
- Այո, այսօր մենք Հայաստանում ունենք մոտ 14 հազար սիրիահայ։ Որոշ այլ երկրներում փախստականների թիվը շատ ավելին կարող է լինել, սակայն փոքր Հայաստանի համար սա շատ մեծ թիվ է։
Եվ, իհարկե, մենք փորձում ենք աջակցել նրանց, ովքեր գալիս են Հայաստան։ Սակայն դեռ ունենք մեծ թվով՝ տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ապրում են Սիրիայում, այդ թվում՝ Հալեպում։ Շատ բարդ է կոնկրետ թիվ ասել։ Այդ պատճառով էլ մեր գլխավոր հյուպատոսությունը երբեք չդադարեցրեց իր ծառայությունը Հալեպում և այսօր հանդիսանում է այնտեղ գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունը: Իհարկե, մենք ունենք նաև մեր դեսպանությունը Դամասկոսում:
Այդ երկրում ընթացող իրադարձությունների մասին տեղեկատվությունը մեզ հասնում է ոչ միայն դեսպանությունից և գլխավոր հյուպատոսությունից, այլև՝ Սիրիայում բնակվող հայերից։
- Կապված Սփյուռքի հետ. այժմ էլ կցանկանայի խոսել Ռուսաստանից: Հայերի շատ կարևոր համայնք կա Ռուսաստանում՝ որպես մեծաթիվ համայնքներից մեկը: Ես կցանկանայի հարցնել արդյոք վերջին մի քանի ամիսները ... ինչ սկսվել է ուկրաինական ճգնաժամը: Ի վերջո Միացյալ Նահանգները, ինչպես նաև Եվրոպական երկրները որոշ պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ, որոնք բացասաբար են ազդել նրա տնտեսության վրա: Կցանկանայի հարցնել՝ արդյոք Ռուսաստանի տնտեսական այս իրավիճակի հետևանքները որևէ կերպ բացասական ազդեցություն են թողել Հայաստանի, Հայաստանի տնտեսության վրա:
- Երբ մենք խոսում ենք հետևանքների մասին, պետք է նշենք, որ հետևանքներն ազդում են ոչ միայն Ռուսաստանի և վերջինիս հետ սերտ տնտեսական կապեր ունեցող երկրների վրա, այլ նաև նրանց, որոնք որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել. բոլորի վրա է ազդեցությունը զգացվում։
Մենք կարծում ենք, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն երկխոսության, բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքների միջոցով։
Ինչ վերաբերում է Սփյուռքին, Ռուսաստանում ունենք մեծ հայկական համայնք` մոտ 2,5 միլիոն մարդ։ Ինչպես նաև Ուկրաինայում բնակվող մոտ 500 հազար հայեր ունենք։
- Կապված Հայաստանի հարևան, ինչպե՞ս անվանեմ՝ բարեկամ երկրի հետ. երեկ Տաթևի ճանապարհին՝ հարավում, հանդիպեցինք իրանական համարանիշներով բազմաթիվ բեռնափոխադրող ավտոմեքենաներ։ Հայաստանն Իրանի հետ ունի զարգացած տնտեսական հարաբերություններ։ Ի՞նչ է, պարոն նախարար, Հայաստանն ակնկալում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և միջնորդների միջև կնքվելիք համաձայնագրից։
- Հայաստանն առաջին երկրների շարքում էր, եթե ոչ առաջինը, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և վեց երկրների կողմից բանակցված շրջանակային համաձայնությունը, և մենք լիահույս ենք, որ հարցի լուծումը կարող է գտնվել մինչև այս ամսվա վերջ, ինչպես ակնկալվում էր, կամ մոտ ապագայում, և որը կտանի դեպի հիմնահարցի համապարփակ կարգավորում, որը կբխի ոչ միայն Իրանի և հարևան երկրների շահերից, այլև՝ ողջ տարածաշրջանի և անգամ դրանից դուրս։ Այսպիսով, մենք հուսով ենք, որ լուծումը կարող է գտնվել, և տարածաշրջանի երկրները կկարողանան ունենալ ավելի մեծ հնարավորություններ՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար։
- Հայաստանում ես խոսել եմ որոշ մարդկանց հետ և հանդիպել մի շատ հետաքրքիր պատմաբանի՝ պրոֆեսորի: Նա խոսում էր ինձ հետ՝ բացատրելով Ցեղասպանության հետ կապված այն մարդկանց դերի մասին, ովքեր պայքարել են Ցեղասպանության ընթացքում, Օսմանյան զորքերի դեմ ինքնապաշտպանության դիմել որոշ վայրերում, օրինակ՝ Վանում, Մուսա լեռան վրա… Նա ինձ պատմում էր, որ երբ մենք հիշում ենք Ցեղասպանությունը և Ցեղասպանության զոհերին, մենք պետք է նաև հիշենք նրանց, ովքեր դերակատարություն են ունեցել ինքնապաշտպանության մեջ: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է կառավարությունը վերաբերվում այն հարցին, որ զոհերի հիշատակման անունը պետք է փոխել զոհերի և հերոսների հիշատակման: Արդյո՞ք այդ ուղղությամբ որևէ աշխատանք տարվում է:
- Մեր Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 23-ին՝ 100-րդ տարելիցի նախօրեին, որոշեց սրբադասել Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին, և մենք Հայոց ցեղասպանության զոհերին ընկալում ենք որպես նահատակներ, որպես սրբեր: Բնականաբար, մեր ժողովուրդը հիշում է իր հերոսներին:
- Հարցս վերաբերում է Բրազիլիայի հետ հարաբերություններին: Երկկողմ հարաբերություններում ո՞ր հարցերն են ավելի կարևոր, և ի՞նչ ակնկալիքներ ունեք հարաբերությունների հետագա ընդլայնման, ավելի լայն համագործակցության վերաբերյալ:
- Կարծում եմ՝ մենք մեծ ներուժ ունենք, որը համատեղ ջանքերով կարող ենք առավել բացահայտել: Բայց չեմ կարծում, որ մինչ այժմ այդ ուղղությամբ շատ բան է արվել:
Մենք ձեր գեղեցիկ երկրում դեսպանություն ունենք 2011 թ.-ից, և դուք էլ 2006թ.-ից ունեք դեսպանություն Հայաստանում։ Մենք նաև գլխավոր հյուպատոսություն ենք հիմնել Սան Պաուլոյում 1998թ.-ին։ Հայաստանից մի քանի այցեր ենք կատարել, այդ թվում՝ Նախագահի, ԱԺ նախագահի, և տարբեր նախարարների, այդ թվում՝ արտգործնախարարի մակարդակով։ Ես այցելել եմ ձեր երկիր 2011թ. հունվարին՝ Նախագահ Դիլմա Ռուսսեֆֆի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։ Եվ իհարկե, նաև առիթ եմ ունեցել հանդիպելու իմ գործընկերոջ` նախկին արտգործնախարարի հետ։ Նա խոստացավ այցելել Հայաստան, որը սակայն իրականություն չդարձավ։
- Իսկ հիմա՞։
- Մեծ ակնկալիքներ ունենք՝ ընդլայնելու մեր երկկողմ համագործակցությունը։ Հույս ունենք ամրապնդել մեր հարաբերությունների իրավապայմանագրային դաշտը: Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունների ծավալը փոքր է։ Բրազիլից շատ ավելի փոքր բազմաթիվ այլ երկրների հետ ունենք ավելի մեծ ծավալով առևտրատնտեսական ցուցանիշներ:
Հուսով ենք, որ բրազիլական կողմից քայլեր կձեռնարկվեն՝ ընդարձակելու, խորացնելու մեր համագործակցությունը և գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Մենք շահագրգռված ենք և այդ մասին բազմիցս հայտարարել ենք, և որպես արտգործնախարար կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ մենք ձգտում ենք իրապես ամուր փոխգործակցություն ունենալ Բրազիլիայի հետ։ Մենք տնտեսական և առևտրային ավելի մեծ համագործակցություն ունենք Արգենտինայի, քան՝ Բրազիլիայի հետ։ Աշխարհագրորեն հեռու ենք Լատինական Ամերիկայից, սակայն աշխարհագրորեն Արգենտինան մեզ Բրազիլիայից ավելի մոտ չէ։
- Հատկապես հաշվի առնելով հայկական համայնքի թիվը Սան Պաուլոյում՝ Բրազիլիայում, որը Լատինական Ամերիկայում իր մեծությամբ երկրորդն է։
- Այո, սա նույնպես կարևոր գործոն է։ Հայկական համայնքը կամուրջի դեր է կատարում մեր հարաբերություններում և կարող է էլ ավելի ակտիվ դերակատարում ունենալ տարբեր հարթություններում մեր համագործակցության խորացման գործում։ Բրազիլիայում ապրում են տասնյակ հազարավոր հայեր, որոնց մեծ մասը՝ Սան Պաուլոյում։ Մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է աշխարհի թվով հարյուր երկրներում։ Աշխարհագրական տեսանկյունից Հայաստանը փոքր պետություն է, սակայն մենք մեծ թվով հայեր ունենք աշխարհով մեկ սփռված, մենք հարյուր «Հայաստաններ» ունենք աշխարհում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»