Իսլամիստներն արգելել են քրիստոնյաներին, այդ թվում` հայերին, լքել սիրիական Ռաքքա քաղաքը. լրատվամիջոցներ

10:08 • 01.04.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արգելել է ասորի քրիստոնյաներին և հայերին լքել սիրիական Ռաքքա քաղաքը, հայտնում է Fox News հեռուստաալիքը։

 

«Քրիստոնյաների տառապանքները սկսվեցին, երբ ԻՊ-ը վերահսկողություն հաստատեց Ռաքքա քաղաքում։ ԻՊ-ը քրիստոնյաներին անհավատ է համարում»,- հայտարարել են ակտիվիստները:

 

Քաղաքում ներկայում մնացել է ոչ ավելի քան 40 ընտանիք, որոնց պարտավորեցրել են գրանցվել և հարկ վճարել նրա համար, որ իրենց չվնասեն։ Նրանք զրկված են Ռաքքան լքելու իրավունքից:

 

«Բոլոր քրիստոնյաները, որոնք ապրում են Սիրիայում և Իրաքում, գտնվում են վտանգի և անորոշության մեջ։ Մենք ցանկանում ենք, որ քրիստոնեությունը գոյատևի Մերձավոր Արևելքում, հատկապես՝ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում»,- հայտարարել է ամերիկյան Open Doors կազմակերպության նախագահ Դևիդ Քարին: