Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջատարը Արամ Դանիելյանն է. realelections.am (թարմացում 23)
01.34
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ անմիջապես ընտրական տեղամասերից առցանց ռեժիմով տրամադրվող տվյալների հիման վրա գործող realelections.am կայքի հաղորդմամբ՝ Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Ըստ կայքում հրապարակված արդյունքների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ստացել է 12 221 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ 10 158 քվե, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը՝ 1 204 քվե: 834 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
22.09
Հանել եմ ակնոցս, որ քվեարկեմ. ինչ է պատմում «կարուսելի հեղինակը» (տեսանյութ)
Armlur.am կայքը հայտնում է, որ իր տեսախցիկը ֆիքսել է «կարուսելի» փաստ Հրազդանի 25/01 տեղամասում. ընտրողն իր հետ բերում նախօրոք նշված քվեաթերթիկը, իսկ տեղամասից վերցված քվեաթերթիկն արդեն տանում իր հետ` մյուս ընտրողին փոխանցելու համար:
Ըստ աղբյուրի՝ քվեախցիկի մոտ գրիչով գործողություն չի կատարվում:
«Կարուսելի» հեղինակը ստորև տեսանյութում նշում է, որ գրպանից հանել է ակնոցը՝ քվեաթերթիկում նշում կատարելու համար։
21.22
Տեղամասերի փակվելուց հետո իրականացրել ենք հարցումներ զանգերի միջոցով. այս պահին մեր թեկնածուն ակնհայտ առաջատար է. Արամ Դանիելյանի շտաբի պետ
Տեղամասերի փակվելուց հետո իրականացրել ենք հարցումներ զանգերի միջոցով, և այս պահին մեր թեկնածուն ակնհայտ առաջատար է։
Այս մասին ասաց Արամ Դանիելյանի շտաբի պետ Կարեն Մարգարյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչպես են գնահատում իրավիճակը ընտրատեղամասերի փակվելուց հետո, և ինչ ակնկալիքներ ունի գործող քաղաքապետը։
«Ընտրություններն անցան ընդգծված խաղաղ և առանց լուրջ խնդիրների։ Թեկնածուներից մեկի թիմը նպատակադրել էր սադրել և սադրանքը հանրայնացնել ի օգուտ իրենց, բայց մենք մեր թիմով պատրաստ էինք նման ձեռագրի և մեր նյարդերը պինդ էին։
Իհարկե, մենք ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո իրականացնում ենք հարցումներ զանգերի միջոցով և այս պահին պատկերը գոհացուցիչ է, քանի որ մեր թեկնածուն ակնհայտ առաջատար է»,- ասաց Կարեն Մարգարյանը։
20.00
Հրազդանի ընտրատեղամասերը փակվեցին, սկսվեց ձայների հաշվարկը
Երեկոյան ժամը 20-ի դրությամբ Հայաստանի 8 մարզերի ընտրատեղամասերում, այդ թվում Հրազդանում փակվեցին ընտրական տեղամասերը, և սկսվեց ձայների հաշվարկը:
Նկատենք, որ ողջ օրվա ընթացքում նշված 33 համայնքներում ընտրողների բարձր ակտիվություն նկատվում էր հատկապես Հրազդանում, Թալինում և Սպիտակում:
Ինչպես Tert.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը` ժամը 17-ի դրությամբ Հրազդանում քվեարկել էր 22 365 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող 44 320 քաղաքացիների:
Այսինքն` նույն ժամի դրությամբ` Հրազդանի ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 50.46 տոկոսը:
19.52
Հրազդանում առաջադրվելու խնդիրը բացարձակ կապ չունի Հրազդանը ավելի լավ դարձնելու Սասուն Միքայելյանի ցանկության հետ։
Այս մասին Հրազդանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հրազդանում ընթացող ընտրություններում իրենց թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի մրցակից Սասուն Միքայելյանի գործելաոճին։
Խոսելով Սասուն Միքայելյանի թիմի կողմից հնչեցվող հայտարարությունների մասին, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվում, Արմեն Աշոտյանը հակադարձեց՝ ասելով, որ չկա գեթ մեկ ապացույց այն մասին, որ ընտրակաշառք է բաժանվել։
«Ստեղծվել է լրատվական, քաղաքական որոշակի ուժերի դաշինք, որոնց նպատակն էր ոչ թե անաչառ լուսաբանել, այլ՝ կողմնակալ, խեղված ներկայացնել իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարվեց, որ թեկնածուի կողմից 200-400 հազար ընտրակաշառք է բաժանվել, ընդունենք՝ միջինում 300 հազար, մեղադրեցին, որ տասը հազար դրամ է բաժանվում։ Ըստ մեր ընդդիմախոսների՝ թիվը պետք է հասներ 15 հազար մարդու։ Մեր մրցակիցները, սակայն, չունեն գեթ մեկ իրեղեն ապացույց, որը կֆիքսի ընտրակաշառքի բաժանման պահը։ Որևէ մի հոգի, որևէ լրատվամիջոց չունի ձայնա կամ լուսա ապացույց, այն դեպքում, որ պնդում են, որ 15 հազար ձայն է գնվել, որ Հրազդանի բնակիչների ճնշող մեծամասնությունն էլ իրենց համակիրներն են ու կրկնակի անհասկանալի է, թե ինչու պոտենցիալ կաշառքի դեպքերից ոչ մեկը չի հայտնվել լրահոսում։ Սա հերյուրանք ենք համարում, ընթացքը վարկաբեկելու անհաջող փորձ»,- հավաստիացրեց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ եթե ընդունել, որ 5 ընտրախախտում է տեղի ունեցել 22 հազար ընտրողների պարագայում, ու դրանք կատարված լինեն Արամ Դանիելյանի կողմնակիցների կողմից, ապա չի կարող ազդել ընտրությունների որակի, ընթացքի վրա։
«Որոշ լրագրողներ գրեցին, թե տարբեր քաղաքներից ժամանել են մարդիկ։ Ուզում եմ երկրորդել Նիկոլ Փաշինյանին, ասել, որ համաձայն եմ այն տեսակետի հետ, որ խոսքը գնում է ընտրությունների մասին, որոնց մասնակցում են ընտրողները։ Դրսից եկած ոչ մի մարդու հետ կապված չկա քվեարկության ահազանգ, որը կփաստեր, որ Երևանից, Արտաշատից կամ որևէ այլ տեղից ժամանած մարդիկ քվեարկել հրազդանցիների փոխարեն»,- հավաստիացրեց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիները ազատ են տեղաշարժվելու ու կարող են այցելել ցանկացած քաղաք, ցանկացած գյուղ, ցանկացած պահի, ցանկացած տեղափոխադրամիջոցով՝ «դա կլինի Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուս, թե այլ մեքենա»։
Արմեն Աշոտյանը նշեց, թե մրցակիցներից Հրազդան են ժամանել մարդիկ՝ աշխատելու Սասուն Միքայելյանի համար ու աչք է փակում իրենց հարյուրից ավել համախոհների ժամանման վրա։
«Ակնհայտ է, որ հասարակությանը մոլորության մեջ գցելու անհաջող փորձ է արվում»,- հավելեց Ա․Աշոտյանը։
18.45
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքը տարբեր տեղամասերում
18.35
Հրազդանում 17.00-ի դրությամբ քվեարկել է 22365 ընտրող
Հրազդան քաղաքում ընթացող քաղաքապետի ընտրություններին ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է 22365 ընտրող: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշել է թիվ 25 Ընտրատարածային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ընթացող քաղաքապետի ընտրություններում պայքարում են 3 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող Արթուր Միասկյանը:
18.26
Այլ համայնքներից քվեարկության եկած մարդկանց մասին լուրերը սուտ են. վստահված անձ
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հրազդանի թիվ 25/21 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սամվել Գրիգորյանը ընտրությունների ընթացքը ընդհանուր առմամբ գնահատել է նորմալ ՝ նշելով, որ ցուցակով գրանցված 1520 ընտրողներից քվեարկությանն արդեն մասնակցել են 700 ընտրող:
Ս. Գրիգորյանը հայտնել է, որ ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակներում և միջադեպեր տեղի չեն ունեցել: Բոլոր թեկնածուների կողմից ներկայացված են վստահված անձինք, ովքեր հսկում են գործընթացը:
Նույն տեղամասում ներկայացված քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձ Տիգրան Սարիբեկյանը նշել է, որ 25/21 տեղամասում միջադեպեր չեն գրանցվել և ընտրություններն անցնում են բնականոն հունով:
Տ. Սարիբեկյանը հերքել է տարածված տեղեկությունները, համաձայն որոնց՝ այլ համայնքների բնակիչներ եկել և մասնակցել են ընտրություններին:
17.32
Չեմ պարտվելու, ես իմ ժողովրդի, հրազդանցու դաբրոն ունեմ. Արամ Դանիելյան
Այսօր Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրություններին մասնակցեց գործող քաղաքապետ, թեկնածու Արամ Դանիելյանը, ով լրագրողներին ասաց, որ քվեարկել է հանուն կայուն, ապահով, խաղաղ Հրազդանի։
Tert.am-ի հարցին՝ ի՞նչ խնդիրներ է լուծել այս ընթացքում հրազդանցու համար, ի՞նչ հարցեր է լուծելու՝ վերընտրվելուց հետո։
«Ես 14 տարի տեսել եմ hրազդանցուն իմ թիկունքին, նրա աջակցությունը, ես էլ hրազդանցու թիկունքին եմ եղել, բազմաթիվ խնդիրներ լուծել Հրազդանի համար։ Քաղաքաշինական խնդիրներ ենք լուծել, քաղաքաշինությունը երկարատև ծրագիր է։ Չորս տարին մեկ տանիքներ ենք վերանորոգել, ասֆալտապատել, աղբահանություն, սանմաքրում, ձնամաքրում․․․»,- պատասխանեց նա։
Դիտարկմանը, թե ճանապարհները բարվոք չեն, քաղաքապետն այսպես արձագանքեց․ «Հրազդանն առանձնահատուկ քաղաք է, գյուղեր կան, բազմաթիվ նրբանցքներ, փողոցներ ու բնականաբար համայնքի բյուջեով չէինք հասցնի բոլորը ասֆալտապատել»։
Արամ Դանիելյանը նշեց, որ իր մրցակիցը՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սասուն Միքայելյանի թիմը դեռ վաղ առավոտից սրսկել էր անկայունություն սերմանել ընտրատեղամասերում։
«Մենք մեր համակիրներին խնդրեցինք առճակատման չգնալ»,- նշեց քաղաքապետը։ Ինչ վերաբերումէ լուրերին, որ Արամ Դանիելյանի շտաբում ընտրակաշառք են բաժանում, գործող քաղաքապետը հերքեց, ասաց, որ նման երևույթ չկա։
«Ես կարծում եմ, որ չեմ պարտվելու։ Ես իմ ժողովրդի դաբրոն ունեմ, հրազդանցու դաբրոն ունեմ»,- նշեց նա։
17.26
Սասուն Միքայելյանի թիմի ձեռագիրն է. Արամ Դանիելյանի վստահված անձը ներկայացնում է ծեծի մանրամասներ (տեսանյութ)
Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի 25/09 ընտրատեղամասի վստահված անձ Մաթևոս Ավանեսյանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց Մաթևոս Ավանեսյանը։
«Միջադեպը տեղի ունեցավ ընտրատեղամասից 70 մետր հեռավորության վրա, ես ինձ համար կանգնած էի, ինձ մոտեցավ ջիպ մեքենա, ապակին իջացրեց, Սասուն Միքայելյանն էր՝ մյուս թեկնածուն, հայհոյեց, բնականաբար, ես պատասխանեցի, դուրները չեկավ։ Երեք հոգի դուրս եկան մեքենայից, Սասուն Միքայելյանը, Կարենը, Մհերը, հարձակվեցին վրես։
Ընթացքում եղան հարվածներ, հարվածներ էին, դե բնական է, կռվի մեջ փլավ չեն բաժանում։ Փախա․․․ Նրանցից մեկը՝ Մհերը, հետևիցս խփեց, ընկա, կանայք, տղամարդիկ ամոթանք տվեցին, որովհետև կռվող մարդը երեք հոգով մեկ հոգու վրա չի հարձակվում։ Կռվող է, թող գնա սահման պահի, ոչ թե Կոտայքի մարզի կենտրոնում ահաբեկի»,- պատմեց Մաթևոս Ավանեսյանը։
Ըստ նրա՝ որևէ դրդապատճառ իրեն հարվածելու չի եղել, դա Սասուն Միքայելյանի թիմի ձեռագիրն է, ովքեր 14 տարի շարունակ բոլոր ընտրությունների ժամանակ ահաբեկել են, ավելին՝ սպառնացել անձամբ իրեն մեքենայի տակ գցել։
«Միշտ սպառնացել են, միշտ ասել են։ Ոչ մի անգամ չեմ դիմել ոստիկանություն, բայց այս անգամ դիմել են»,- նշեց Արամ Դանիելյանի վստահված անձը։
Նա նաև ասաց, որ Սասուն Միքայելյանը, թեև իրեն հարվածող մադկանց կողքին է եղել, բայց անձամբ չի հարվածել, որովհետև իրենից «կոլոտ» է։
15.18
«Սութա». հրազդանցի տարեց ամուսինները վստահեցնում են՝ ընտրակաշառք չի բաժանվել
«Սութա». հրազդանցի տարեց ամուսինները վստահեցնում են՝ ընտրակաշառք չի բաժանվել, որի մասին տեղեկանում ենք 1in.am-ի տեսանյությում։
16.37
Հրազդանի ընտրություններում ոստիկանությունը գործում է ադեկվատ և օպերատիվ
Շարքային բնակիչները հույս ունեն, որ ոստիկանական ուժերը չեն կիրառվի ընտրողների կամքին բռնանալու համար, այլ ոստիկանները կապահովվեն ընտրությունների բնականոն արդար թափանցիկ ընթացքը: Այս մասին գրում է Armlur.am կայքը։
Հարկ է նկատել, որ ոստիկաններն իսկապես այսօր ադեկվատ են գործում և փորձում են արագ արաձագանքել ամեն մի ահազանգի: Ընտրատեղամասերում ծագած վեճերը շատ դեպքերում ոստիկանների շնորհիվ է, որ հարթվում է:
15.27
Սասուն Միքայելյանի վստահված անձն օգնում է տեսողության խնդիր ունեցողներին
Հրազդանի 25/15 ընտրատեղամասի դրսի հերթը ոստիկանությունն է վերահսկում, իսկ Սասուն Միքայելյանի վստահված անձն՝ «օգնում» է տեսողության խնդիր ունեցողներին։
15.22
Հրազդանի 25/09 ընտրատեղամասում ոչ մի խախտում տեղի չի ունեցել. տեսանյութ
Հայլուր լրատվական հաղորդումն իր տեսանյութում ներկայացնում է Հրազդանի 25/09 ընտրատեղամասում ընթացող ընտրության ընթացքը։
14.57
Սասուն Միքայելյանի վստահված անձն «օգնում է» ընտրողներին
Սասուն Միքայելյանի վստահված անձն «օգնում է» ընտրողներին: Այս մասին իր տեսանյութում ներկայացնում է Հայլուր լրատվական հաղորդումը։
14.52
Հրազդանում 14.00-ի դրությամբ քվեարկել է 17300 ընտրող
Հրազդան քաղաքում ընթացող քաղաքապետի ընտրություններին ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 17300 ընտրող: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց թիվ 25 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
14.50
Սպիտակում 14:00-ի դրությամբ քվեարկել է 4874 ընտրող
Սպիտակում ընթացող քաղաքապետի ընտրություններում 14:00-ի դրությամբ քվեարկել է 4874 ընտրող: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանը:
14.47
Թալինում ընտրություններին մասնակցել է 1439 հոգի
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում 15-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը, ամփոփելով Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընթացող քաղաքապետի ընտրությունների ընթացքը, նշեց, որ ժամը 12:00-ի դրությամբ ընտրության իրավունք ունեցող 5310 քաղաքացիներից քվեարկել են 1439 հոգին:
14.40
Սպիտակում 14:00-ի դրությամբ քվեարկել է 4874 ընտրող
Սպիտակում ընթացող քաղաքապետի ընտրություններում 14:00-ի դրությամբ քվեարկել է 4874 ընտրող: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանը:
14.16
Հրազդանի 25/02 ընտրատեղամասում քվեարկել է 400 հոգի
Այս պահի դրությամբ ոչ մի միջադեպ և խախտում մեր ընտրատեղամասում չի գրանցվել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց 25/02 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը իրենց տեղամասում քվեարկությանը արդեն մասնակցել են 400-ից ավել ընտրողներ և ոչ մի խնդիր չի եղել:
Ընտրողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում և ինքը գոհ է ընտրություններից:
13.35
Ս. Միքայելյանի վստահված անձ. Միակ դժգոհությունն այն է, որ մարդիկ շատ են և կարող է կուտակում առաջանա.Aysor.am
«Բոլորս էլ եկել ենք ընտրելու: Մեր միակ ցանկությունն է, որ աշխատատեղ լինի»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ ընդգծելով, որ քաղաքում մեծագույն խնդիրներից է երիտասարդների գործազրկությունը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի թեկնածուներից Սասուն Միքայելյանի վստահված անձ Գեղամ Հակոբյանն ասաց, որ մինչև այս պահը ընտրական գործընթացից դժգոհություններ չունի:
«Միակ դժգոհությունն այն է, որ մարդիկ շատ են և կարող է կուտակում առաջանա, այդ պատճառով էլ անընդհատ հորդորում ենք, որ խումբ-խումբ մտնեն ու ներսում 15 հոգուց ավելի մարդ չլինի»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
13.11
Թալինում ընտրություններին մասնակցել է 500 հոգի. Panorma.am
Թալինն ունի 5310 ընտող, որոնցից ժամը 11:00-ի դրությամբ քաղաքի 3 ընտրատեղամասերում արդեն քվեարկել են 500 հոգի:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում 15-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը նշեց, որ մինչ այս պահը Թալինից եղել է մեկ ահազանգ, որը հերքվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
12.22
Ոստիկանության պարզաբանումն՝ Արամ Դանիելյանի վստահված անձին ծեծի ենթարկելու տեղեկության կապակցությամբ
Ապրիլի 17-ին՝ ժամը 11.30 -ին, Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել Ոստիկանության Հրազդանի բաժնում, որ ժամը 10 .40-ի սահմաններում Հրազդանի թիվ 14 դպրոցում տեղակայված 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մետր հեռավորության վրա փողոցում իր հետ վիճաբանել են
քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը և նրա հետ գտնվող ոմն Կարենը և Մհերը:
Այս մասին Tert.am -ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթևոս Ավանեսյանի պնդմամբ` Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը, իր վարորդն ու ևս մեկ անձ այսօր ընտրատեղամասից դուրս հարձակվել են իր վրա և ծեծել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
12.14
ԸԸՀ նախագահ. Այս պահին որևէ դիմում բողոք հանձնաժողովը չի ստացել. Panorama.am
Հրազդանում քվեարկությունն «ընդհանուր առմամբ նորմալ է ընթանում»: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
ԸԸՀ նախագահի խոսքով՝ թեև որոշ տեղամասերում որոշակի լարվածություն կա, սակայն հիմնականում նորմալ է ընթանում:
«Լարվածությունը բնական երևույթ է, միշտ էլ լինեում է: Հատկապես մի քանի տեղամասերում միշտ էլ լարվածություն լինում է»,- նշեց նա՝ մասնավորեցնելով, որ խոսքը 25/01, 25/15, 25/21 տեղամասերի մասին է:
Մանրամասները՝ սկզբնազբյուր կայքում։
12.04
Քվեատուփի լցոնում՝ Թալին քաղաքի 15/3 ընտրատեղամասում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայք էջի համապատասխան քարտեզից տեղեկանում ենք, որ ժամը 11:00-ի դրությամբ երեք խախտում է արձանագրվել:
Սպիտակ քաղաքի 29/2 ընտրատեղամասում՝ թիվ 8 միջնակարգ դպրոցի շենքում, ժամը 08:15-ին խախտվել է տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգը:
Ժամը 10:56-ին, Սպիտակի 29/1 ընտրատեղամասում՝ թիվ 5 հիմնական դպրոցի շենքում, արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն տեղամասում:
Թալին քաղաքի 15/3 ընտրատեղամասում՝ թիվ 2 հիմնական դպրոցի շենքում, ժամը 11:03-ին քվեատուփի լցոնման դեպք է արձանագրվել:
11:57
Մրցակից թեկնածուն ավելորդ լարվածութուն է ստեղծում. Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետ. Hayeli.am
Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետ Կարեն Մարգարյանը Hayeli.am-ի հետ զրույցում, խոսելով այն ահազանգի մասին, թե Արամ Դանիելյանի շտաբը ընտրակաշառք է բաժանում, նշեց.
«Դա ապատեղեկատվություն է, որը տարածեցին մրցակից թեկնածուին սպասարկող լրատվամիջոցները, որոնք զբաղված էին միակողմանի լուսաբանմամբ: Այդ հայտարարությունը ապացուցող որևէ արձանագրված փաստ չկա: Նշեմ, որ այս պահին էլ Հրազդանում մրացակից թեկնածուի կողմնակիցները փորձում են ավելորդ լարվածություն ստեղծել՝ Հրազդանին հայտնի և անհայտ մարդկանց միջոցով»,-խոսքը եզրափակեց Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետը:
Մանրամասները՝ սկզբնաղյուր կայքում։
11.51
Հրազդանի ընտրություններն անցնում են ակտիվ.Panorama.am
11:00-ի դրությամբ Հրազդանի 27 հազար ընտրողներից ընտրության է մասնակցել 7050 քաղաքացի:
Այս մասին տեղեկանում ենք Panoram.am կայքից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
11։45
Հրազդանցիներն ակտիվ մասնակցում են քաղաքապետի ընտրություններին.Panorama.am
Թիվ 25/16 ընտրատեղամասի առաջ մարդկային մեծ կուտակումներ են, և հանձնաժողովի նախագահ Սևակ Մկրտչյանը Panorama.am-ին ասաց, որ փորձում են այնպես անել, որ փոքր խմբերով մարդիկ մտնեն տեղամաս և մասնակցեն քվեարկությանը:
Քաղաքապետի թեկնածուներից Սասուն Միքայելյանի վստահված անձ Գեղամ Հակոբյանը Panorama.am-ին ասաց, որ որևէ խախտում չեն գրանցել, մեծ ակտիվություն են նկատում մարդկանց շրջանում:
Ի դեպ, Panorama.am-ի թղթակիցը թիվ 25/13 ընտրատեղամասի առաջ տեսել է մի տղայի, ով բացահայտ քարոզչություն էր անում՝ հագին ունենալով Սասուն Միքայելյանի դիմանկարով շապիկ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
11։13
Արամ Դանիելյանի շտաբի պետը հայտարարում է, որ Սասուն Միքայելյանը, իր վարորդն ու ևս մեկ անձ իրեն ծեծի են ենթարկել
Այսօր Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթևոս Ավանեսյանի պնդմամբ` Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը, իր վարորդն ու ևս մեկ անձ այսօր ընտրատեղամասից դուրս հարձակվել են իր վրա և ծեծել:
«Անպատիվ խոսք, հետո ծեծ, ես հիմա մի հատ շենքի առաջին հարկում նստած եմ»,-Tert.am-ին ասաց Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետը, խուսափելով այլ մանրամասներ ներկայացնել, պատճառաբանությամբ, որ վատ է զգում, չի կարող խոսել:
Հարցին էլ, թե չի՞ ստանալու բժշկական օգնություն, նշեց, որ հիմա չէ, բայց ընթացքը ցույց կտա:
Նա նաև նշեց, որ Սասուն Միքայելյանն իրեն փորձել է հարվածել, բայց չի ստացվել, քանի որ ինքը ավելի բարձրահասակ է, բայց մյուսները ծեծել են, իսկ երբ տեսել է, որ նրանք շատանում են, ինքը փախչել է:
«Սասունը, ուզեց խփի, բայց բոյով եմ` չստացվեց, սկզբից չէի ուզում փախչել, բայց հետո տեսա, որ շատանում են` փախա»,-ասաց թեկնածուի նախընտրական շտաբի պետը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
18:49 • 13.11.24 Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի
-
16:35 • 13.11.24 ԵԱՏՄ-ն գործարկել է համատեղ զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
Սպորտ
-
23:03 • 14.11.24 Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն
Ժամանց
-
09:32 • 13.11.24 Ռոնալդինյոն ժամանել է Բաքու
-
15:39 • 12.11.24 Ռաֆինյան ոսկե iPhone է նվիրել Յամալին