Թրեյնինգների պոպուլյար դառնալը մեր երկրում ոչ թե հերթական նորաձևությունն է, այլ օբյեկտիվ իրականության պահանջ. Սերգեյ Ուսնունց
Հայաստանում նոր թափ ստացած թրեյնինգների, դասական և մոտիվացնող կրթության, շուկայի հեռանկարների, թեյնինգների անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Skill.am կայքի հիմնադիր Սերգեյ Ուսնունցի հետ:
-Պարո՛ն Ուսնունց, աշխարհում բավական մասսայական երևույթ հանդիսացող մոտիվացնող, բիզնես կամ այլ ուղղությունների թրեյնինգները, կարծես, վստահ քայլերով մուտք են գործել նաև Հայաստան։ Մասնավորապես, վերջին մի քանի տարում աննախադեպ մեծ քանակի թրեյնինգների և թրեյներների մասին լսեցինք։ Խնդրում եմ ասել Ձեր գնահատականը թրեյնինգային դաշտի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների մասին։
-Թրեյնինգները մեզանում նոր երևույթ չեն. Հայաստանում բիզնես թրեյնինգներ սկսել են վարվել դեռ 90-ական թվականներից, սակայն թրեյնինգներն այդ տարիներին հիմնականում եվրոպական կառույցների կողմից էին կազմակերպվում և դրանց մեծ մասն ուսուցողական բնույթ էր կրում ու վերաբերում էր այդ կառույցների կողմից իրականացվող սպեցիֆիկ ծրագրերին: Այդ տարիներին Թրեյնինգների Հայաստան գալու հիմնական պատճառը նոր-նոր անկախացած Հայաստանի բնակիչներին, որոնց գրեթե 100 տոկոսը խորհրդային կրթություն էր ստացել, նոր գիտելիքներով օժտելն էր, վերապատրաստելը և աջակցելն էր, որպեսզի այդ մարդիկ արդեն նոր ֆորմատով՝ եվրոպական մեթոդներով աշխատեն։ Ժամանակի ընթացքում եվրոպական այդ ծրագրերում ներառված մասնագետները սկսեցին ծառայություններ մատուցել Հայաստան եկող միջազգային կազմակերպություններին, որոնք որակյալ մասնագետների կարիք ունեին։ Այդ տարիներին բացվեցին առաջին խորհրդատվական ընկերությունները, որոնցից շատերը խորհրդատվություն և թրեյնինգներ են մատուցում նաև այսօր։
Պետք է նշել, որ թրեյնինգների պոպուլյար դառնալը մեր երկրում ոչ թե հերթական նորաձևությունն է, այլ օբյեկտիվ իրականության պահանջ, որը մի շարք գործոններով է պայմանավորված։
Թրեյնինգերի հաճախելու մարդկանց ցանկությունն առաջին հերթին բարձրագույն կրթության ճգնաժամի հետևանք է, որովհետև այսօր, առավել քան երբևէ, բարձրագույն կրթություն ստացած շատ մարդիկ աշխատանք չեն կարողանում գտնել ու լրացուցիչ գիտելիքներ ստանալով փորձում են մրցունակ մասնագետներ դառնալ։ Այսօր աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների արագության պատճառով հաշված տարիների ընթացքում հնանում են ոչ միայն մարդկանց գիտելիքներն ու ունակությունները, այլև ամբողջական մասնագիտություններ: Բուհերն էլ արագ չեն կարողանում արձագանքել այդ փոփոխություններին... Իհարկե ոչ թե այն պատճառով, որ նրանք վատն են կամ թերի են, այլ որ մեծ են, իսկ մեծ համակարգերում փոփոխություններն արագ չեն կատարվում:
Հաջորդ գործոնը ինֆորմացիայի փոխանակման արագության մեծացումն ու ինֆորմացիայի էլ ավելի հասանելի դառնալն է: Այսօր շատ թրեյներներ այնպիսի գիտելիքներ են մատուցում մարդկանց, որոնք տարիներ առաջ կարող էին ստանալ միայն խոշոր ընկերությունների հատուկ աշխատակիցներ, ինչպես օրինակ՝ 100-200 տարի առաջ բարձրագույն կրթությունն էր հասանելի միայն եզակի թվով անհատների համար։
Էական գործոն է նաև այն, որ շատ փոքր կազմակերպություններ են մտել շուկա, որոնք խոշորների հետ մրցակցելու համար փնտրում են դինամիկ ու նոր գիտելիքներով օժտված մասնագետներ: Իսկ այդ գիտելիքները, ցավոք, բուհերը չեն հասցնում տալ։
Թրեյնինգային ոլորտը բավական հետաքրքիր է, որտեղ առաջատարն ԱՄՆ-ն է։ Սա հենց այն պատճառով, որ ԱՄՆ-ն առաջատար է նաև բիզնեսում։ Իհարկե, եվրոպական հայտնի թրեյնինգային ընկերություններ ևս կան, ասիական՝ նույնպես, բայց ԱՄՆ-ն այս առումով իսկապես մեծ առաջընթաց է ապրել։ Ցավոք, մենք այս ոլորտի զարգացվածության մակարդակով չենք կարող համեմատվել անգամ Ռուսաստանի հետ։ Վրաստանը տարածաշրջանային առաջատար է թրեյնինգային ոլորտում, որտեղ բաց դասեր են արել այնպիսի դեմքեր ինչպիսիք են Բրայան Թրեյսին, Դևիդ Ալենը, երկու շաբաթից Բաթումի կժամանի Մարշալ Գոլսմիթը, Քևին Գասաքելը և այլք։ Վրաստանն առհասարակ իրադարձությունների մարկետինգի (event marketing) առումով մեծ առաջատար է և այնպես է անում, որ իր անունը պարբերաբար հնչի գործարար ոլորտում։ Երբ թրեյնինգներից մեկի ժամանակ ռուս թրեյներին հարցրի, թե Ռուսաստանի բնակչության քանի տոկոսն է զբաղվում ինքնակրթությամբ, նա ասաց, որ 1.5 տոկոսը: ԱՄՆ–ում ամեն 10-րդն է զբաղվում ինքնակրթությամբ։ Հայաստանում այդ թիվն ավելի քիչ է. հուսամ՝ դա առայժմ: Այս թիվը մեծացնելու համար պետք է քարոզել ու ճիշտ ճանապարհ ցույց տալ մարդկանց։ Մենք մեծ ներուժ ունենք այս առումով, որովհետև, վստահ եմ ասում, մեր ազգը գիտելիքին ավելի է ձգտում, քան հարևանները: Մինչև 80-ականները մեր երկրում գիտելիքապաշտություն էր, որը, ցավոք, դիպլոմապաշտության վերածվեց։ Հիմա այս անիվը փորձում ենք հետ շրջել ու վստահ ենք, որ գիտելիքի գերակայության հաստատումը դեռ առջևում է։
-Հայաստանում անցկացվող թրեյնինգները հիմնականում ի՞նչ թեմաներով են և որ թեմաներն են ամենամեծ ժողովրդականությունը վայելում։ Ո՞ր թրեյնինգներն են ամենապահանջվածը Skill.am-ում և ի՞նչ թրեյնինգների պահանջարկ կա, որը դեռ չի բավարարվում։
–Նախ՝ դաշտում մատուցվող լրացուցիչ կրթության դասերը եկեք բաժանենք 4 հիմնական մասի՝ սեմինար, թրեյնինգ, դասընթաց և վարպետության դաս։ Սեմինարն ավելի շատ դասախոսություն է։ Բանախոսը կարդում է մի թեմա, դու լսում ես 2-3 ժամ ու ոչ ոք չի ստուգում դու յուրացրիր դա, թե ոչ։ Այստեղ 70 տոկոսը թեորիա է։
Թրեյնինգները սովորաբար մի քանի շաբաթ են տևում, որոնց ընթացքում և՛ դասախոսություն է լինում, և՛ գործնական աշխատանք։ Թրեյնինգների օպտիմալ լսարանը 12-15 հոգանոց լսարանն է։ Թրեյնինգը 20 տոկոսով բաղկացած է թեորիայից և 80 տոկոսով պրակտիկ աշխատանքից։ Թրեյնինգների արժեքը 30 000-100 000 դրամի միջակայքում է տատանվում։
Դասընթացները ներառում են նոր մասնագիտության յուրացում, որը մինչև մի քանի ամիս կարող է տևել, իսկ վարպետության դասը հայտնի բանախոսի կողմից սեփական ունակությունների ցուցադրություն է։ Վարպետության դասերի ժամանակ պրակտիկ աշխատանքը կարող է ժամանակի մինչև 90 տոկոսը խլել։
Ինչպես մենք բոլոր գազի կաթսաներին «Բաքսի» ենք ասում, այնպես էլ շատ հաճախ սեմինարներին ու դասընթացներին ասում ենք «թրեյնինգ»։ Փաստացի այսօր ավելի շատ սեմինար է անցկացվում, քան թրեյնինգ, այնինչ լուրջ թրեյնինգների կարիք իսկապես կա: Իհարկե, այս սեմինարներից շատերը վերաճելու են թրեյնինգների մոտ ապագայում, ինչին պետք է պարզապես սպասել:
Շուկայում այսօր ամեն թեմայով թրեյնինգ ու դասընթաց է առաջարկվում՝ կավագործությունից մինչև հոգեբանություն: Ամենապոպուլյար թեմաներն են՝ մարքեթինգը, վաճառքները, բանակցությունները և վեբ դասընթացները։
- Հայաստանում ովքե՞ր են հաճախում թրեյնինգների։ Խնդրում եմ, նշել հիմնական տարիքային սեգմենտը, սոցիալական կարգավիճակը, զբաղվածությունը, հետաքրքրությունները։
– Թրեյնինգների հաճախող մարդկանց կարելի է դասել 4 հիմնական խմբի.
· Փոքր ձեռնարկատերեր, որոնք ցանկանում են հաջողակ բիզնես կառուցել, բայց չունեն նոր աշխատակիցներ ներգրավելու հնարավորություն, ուստի՝ ամեն ինչ փորձում են անել ինքնուրույն։ Այս ձեռնարկատերերը գնում են թրեյնինգների՝ սովորելու նախագծերի կառավարում, ժամանակի կառավարում, բանակցային հմտություններ, սոցիալ մեդիա մարքեթինգ և այլն։
· Մեծ ընկերությունների աշխատակիցներ, որոնց ուղարկում են բաց թրեյնինգների, քանի որ ընկերություններից քչերը հնարավորություն ունեն որակյալ բանախոսներով փակ թրեյնինգներ կազմակերպել միայն իրենց աշխատակիցների համար։ Այս դեպքում գործատուն, որպես կանոն, վճարում է աշխատակցի փոխարեն։
· Մարդիկ, ում ինչ–որ կերպ չի գոհացնում իրենց ներկա կենսակերպը և նրանք ցանկանում են բարելավել կամ փոխել այն։
· Մարդիկ, ովքեր հաճախում են թրեյնինգների կապեր ձեռք բերելու համար, քանի որ, ինչպես հայտնի է, թրեյնինգները գործնական կապեր հաստատելու բավական հարմար միջավայր են։ Ի դեպ, կապեր ձեռք բերելու համար թրեյնինգների հաճախողները կազմում են թրեյնինգների հաճախողների 50 տոկոսը։
Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա ասեմ, որ 45 տարեկանից բարձր թրեյնինգների հաճախող մարդկանց դժվար է հանդիպել: Այցելում են հիմնականում 25-40 տարեկան մարդիկ, իսկ ամենաակտիվ լսարանը 25-35 տարեկաններն են։
Ուսանողները թրեյնինգային լսարան չեն համարվում, քանի որ նրանք արդեն ուսման մեջ են ու չեն զգում լրացուցիչ ուսուցման կարիք։
– Ձեր ընկերությունը համալսարանային այցեր է կազմակերպում ու հանդիպումներ է ունենում ուսանողների հետ։ Այս դեպքում ո՞րն է այս այցերի նպատակը։
– Համալսարանային այցերի անցկացման նպատակն ուսանողներին աջակցելն ու կողմնորոշելն է։ Հանդիպումների ընթացքում օգնում ենք նրանց
ընտրած մասնագիտության մեջ խորանալու հարցում, օգնում ենք ճիշտ մտածել, կայքեր ու գրականություն ենք տալիս՝ աճելու, զարգանալու, ավելի լավ մասնագետ դառնալու համար, ասում ենք, թե ինչ հմտություններ ձեռք բերեն, որ վաղը պահանջված լինեն աշխատաշուկայում: Իսկ նրանց, ովքեր իրենց կարծիքով սխալ մասնագիտություն են ընտրել, օգնում ենք հասկանալ՝ ինչ անել հետագայում։ Բացատրում ենք, որ դա դեռ վերջը չէ և նրանք հնարավորություն ունեն ամենը փոխելու, սխալը հեշտությամբ շտկելու. և որ կյանքը դեռ առջևում է։
-Որքանո՞վ են որակյալ Հայաստանում անցկացվող թրեյնինգները և ինչպե՞ս տարբերել լավ թրեյներին վատից, որովհետև skill.am-ում դա կարծես չի նշվում և սպառողը մոլորության մեջ կարող է հայտնվել։
-Իսկ ինչպե՞ս է մարդը տարբերում մարգարինը կարագից, օրինակ՝ ինչպե՞ս եք Դուք դա սկսել տարբերել: Իմ կարծիքով լավ արտադրանքը կտարբերեն վատից, միայն փորձ ու ժամանակ է պետք: Հատկապես ինտերնետի դարում այս պրոցեսը շատ է արագանում։ Բայց Skill.am-ն էլ ձեռքերը ծալած չի նստում և մշակում է թրեյներների և թրեյնինգների ռեյտինգավորման արդար համակարգ, որի մասին մոտ ապագայում, անպայման, կլսեք։ Գաղտնիք բացեմ՝ առաջին հերթին թրեյներներն են մեզ դրդում մտցնել այդ համակարգը, քանի որ դա բոլորի համար օրախնդիր է: Այսինքն՝ մի կողմից շուկան ինքն իրեն ամեն ինչ իր տեղը կդնի, մյուս կողմից մենք կաջակցենք մեր համակարգով: Ի դեպ, մեր համակարգում հնարավորություն կլինի գնահատել ոչ միայն թրեյներին, այլև դահլիճի որակը, ձայնը և այլն:
- Քանի՞ թրեյներ կա այսօր Հայաստանում։ Ովքե՞ր են լավագույնները և ինչո՞ւ, կամ ովքե՞ր են ամենապահանջվածները։ Որքանո՞վ է թրեյնինգ վարելով հնարավոր, այսպես ասած, տուն պահել։ Շուկան շատ փոքր չէ՞։
– Դժվար է ասել երկրում գործող թրեյներների հստակ թիվը, կարծում եմ՝ առնվազն մի քանի հարյուր: Skill.am-ում, որը 3.5 ամսական է, դեռևս գրանցված է 40 թրեյներ: Մի քանի ամիս հետո հստակ թիվ ամեն դեպքում կունենանք։
Ամենամասսայական հայ թրեյները Գրիգոր Առաքելյանն է իր «Զարթուցիչ» նախագծով։ Հայտնի են Սամվել Գևորգյանը, Վահրամ Միրաքյանը, Հայկ Մանասյանը, Վահե Այվազյանը, ով լավ պահանջարկ ունի:
Շուկան, իհարկե, դեռ բավական փոքր է, բայց թրեյներներն ամբողջ աշխարհում ոչ միայն թրեյնինգով են գումար աշխատում։ Գուցե Ձեզ համար տարօրինակ թվա, բայց թրեյներների հիմնական ֆինանսական հոսքերը գալիս են խորհրդատվությունից. այդպես է նաև Հայաստանում։ Միայն թրեյնինգով, եթե չասեմ, որ անհնար է, ապա կասեմ, որ շատ բարդ է ապրելը։ Թրեյնինգներ հիմնականում արվում են ճանաչելիության, բիզնես կապեր գտնելու և հաճախորդներ ներգրավելու համար: Իհարկե, մեկ կարևոր փաստ ևս. մարդկանց սովորեցնելով՝ թրեյներները հենց իրենք են սովորում և դառնում են ավելի պրոֆեսիոնալ։
- Մարդիկ հիմնականում նախընտրում են չվճարել թրեյնինգների համար։ Փաստ է, որ հայաստանյան անվճար թրեյնինգներին 200-ից ավել մարդ է հաճախում, իսկ վճարովիներին՝ առավելագույնը 50։ Մարդկանց մեջ ե՞րբ կլինի այն գիտակցումը, որ պետք է վճարել թրեյնինգների համար։ Իսկ գուցե չեն ցանկանում վճարել, որովհետև թրեյներների որակի խնդիր կա։ Երբ դրսից որևէ թրեյներ է գալիս Հայաստան, օրինակ՝ Ֆիլիպ Կոտլերը, դահլիճը լեփ-լեցուն է։ Ի դեպ, գները հեռու են մատչելի լինելուց։
- Դուք ճիշտ եք ասում, վճարովի միջոցառումներին ավելի քիչ մարդ է գնում, քան անվճարներին: Օրինակ՝ հիմա էլ եթե մեծ սուպերմարկետում տրվի անվճար գինի, բոլորը սիրով դա կվերցնեն, բայց հաջորդ օրը ոչ բոլորը կգնան և կգնեն այդ գինին: Նույնը լրացուցիչ կրթության դեպքում է: Աշխարհում ընդունված են անվճար միջոցառումներ անցկացնել՝ մարդկանց քո արտադրանքի հետ ծանոթացնելու համար. դա գովազդային արշավի մաս է։ Ուստի՝ բնական է, որ երբ գալիս է վճարելու պահը, մարդկանց քանակն էականորեն նվազում է: Ճիշտ թիվ եք նշում՝ 200 և 50, սովորաբար այդպես էլ լինում է, վճարովի կրթական միջոցառումներին 4 անգամ պակաս մարդ է գալիս, և դա բնավ էլ վատ ցուցանիշ չէ:
Ինչ վերաբերվում է դրսից եկած թրեյնինգների շատ վաճառքներին, ապա ասեմ, որ դրսից, որպես կանոն, գալիս են լավագույն թրեյներները ու Ձեր համեմատականն այս դեպքում առնվազն արդար չէ հայ թրեյներների նկատմամբ, որովհետև Ձեր հարցում դուք խոսում եք մարդու մասին, ով հանդիսանում է մարքեթինգի և կառավարման թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ, առաջատար ամսագրերի համար գրված 100-ից ավել հոդված ունի և բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակներ է շահել։ Վերջապես հենց Կոտլերն է սիստեմավորել մարքեթինգի մասին բոլոր գիտելիքները, որոնք առաջ տարբեր գիտությունների մեջ էին մտնում։
Մեր գործընկերներից մեկն առաջիկայում հրավիրելու է Իգոր Մանին, ով Ռուսաստանի թոփ 10 թրեյներների մեջ է և ում եկամուտը 2016-ին 1 մլն դոլար է եղել։ Բնական է, որ նրա կրթական միջոցառմանը ավելի շատ մարդ կգնա։ Ի դեպ, նույն հարցը կարող եք տալ այն դեպքում, երբ պարզեք, որ Բեյոնսեի երևանյան համերգին ավելի շատ մարդ է եղել, քան Սոֆի Մխեյանի համերգին։
- Ի վերջո, 21-րդ դարում բուհական կրթությո՞ւն, թե՞ թրեյնինգ: Սրանք լրացնո՞ւմ են իրար, թե՞ փոխարինում։
-Ես շատ էի ցանկանում, որ բոլորը, ովքեր հետաքրքրվում են կրթություն ստանալով, իրենց տան այդ հարցը: Չի կարելի հակադրել դասական կրթությունն ու լրացուցիչ կրթությունը, չի կարելի խառնել դասական և լրացուցիչ կրթությունը և հակառակը, սա սխալ է: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ եթե մեզանից ինչ-որ մեկի հետ բան պատահի, գնա այն բժշկի մոտ, ով անցել է երեք կամ հինգ թրեյնինգ: Պիտի լինի ավանդական կրթություն, սակայն առանց թրեյնինգների չի լինում:
-Եթե հետևենք գովազդներին, ապա ցանկացած առաջարկվող թրեյնինգից հետո մեր կյանքը փոխվելու է, մենք ապրելու ենք ավելի երջանիկ և ավելի հարուստ ենք լինելու։ Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ այսօր քիչ չեն մարդիկ, որոնք պնդում են, որ վճարված 40-50 000 դրամից հետո իրենց կյանքում խոստացված փոփոխությունները չեն հետևել։ Սա թրեյների՞, թե՞ մասնակցի սխալն է, կամ գուցե գովազդի՞։ Եվ արդյոք վտանգ չկա՞, որ հիասթափված մարդկանց քանակի ավելացման դեպքում դաշտը, դեռ չկայացած, կարող է արժեզրկվել։
-Գիտեք ինչպիսի իրավիճակ է, մեզ խորհրդային ժամանակներում սովորեցրել են, որ մեզ համար ամեն ինչ պետք է անի կառավարությունը՝ դպրոց, հետո համալսարան, հետո մեզ երեք տարով ուղարկում էին ինչ-որ տեղ աշխատելու, հետո թոշակ և այլն: Ժամանակները փոխվել են, սակայն մեր մտածելակերպից դա, կարծես թե, դուրս չի գալիս: 20-25 տարեկան երիտասարդները գոնե չպետք է այդպես մտածեն, նրանք Խորհրդային Միություն չեն տեսել: Աշխարհում չկա որևէ թրեյնինգ և թրեյներ, ում կգնաս ուղղակի կլսես և քո կյանքը ավտոմատ կերպով կփոխվի: Չկա նման բան ոչ մի տեղ՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Ռուսաստանում: Եթե խոսքը մոտիվացնող թրեյնինգների մասին է, ապա դրանք շատ կարևոր են, բայց ասել, որ կգնաս մոտիվացնող թրեյնինգի և քո կյանքը կփոխվի, նշանակում է խաբել մարդուն. ոչինչ չի փոխվում, քանի դեռ դու ինքդ չես սկսել աշխատել: Թրեյները քեզ մոտիվացնում է, դու պետք է դուրս գաս և աշխատես, աշխատես քեզ հետ, քո շրջապատի հետ: Եթե դու խնդիրներ ունես հարևանների հետ, ուրեմն մտածիր ինչպես լուծել դրանք: Եթե մարդը չի ուզում ինչ-որ բան անել, ապա հաստատ պատճառներ կգտնի՝ թրեյները լավը չէր, գովազդ էր, բոլորը վատն են: Դրա պատճառն այն է, որ մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց վրա նույնիսկ իրենց սեփական կյանքի համար: Նրանք ուզում են, որ անգամ իրենց կյանքի համար պատասխանատու լինի նախագահը, վարչապետը, հարևանը, բոլորը, բայց ոչ ինքը: Բայց ես կասեմ ո՛չ, հենց դո՛ւ ես պատասխանատու քո կյանքի համար, լա՞վ է, թե՞ վատ, բայց դու ես պատասխանատու:
-Skill.am-ի առաջնային նպատակը, կարծես, Հայաստանի բոլոր թրեյներներին մի տեղում հավաքելն է։ Ոլորտի զարգացման ի՞նչ խնդիրներ եք դնում դուք:
-Skill.am-ը բաց հարթակ է բոլորի համար: Հենց հիմա ցանկացած մեկը կարող է բացել Skill.am-ը, գրանցվել, էլեկտրոնային պայմանագիր կնքել, անել իր միջոցառումը, օրինակ՝ ինչպես վերցնել հարցազրույց Սերգեյ Ուսնունցից, նշել գինը և կենտրոնանալ սպասվելիք միջոցառման կոնտենտի վրա։ Ցանկացած մարդ կարող է միանալ մեր հարթակին և օգտվել մեր լսարանից, և դրա համար գումար պետք չէ: Մեզ մոտ դուք կտեսնեք ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն հայտնի թրեյներների։ Սկսնակների համար, կարծում եմ, լավ մոտիվացիա է հայտնվել դաշտում կայացած թրեյներների կողքին, իսկ արդեն հայտնի թրեյներների համար սա եղանակ է մեծացնելու իրենց վաճառքները։
Skill.am-ը նաև լավ հնարավորություն է դրսից որակյալ թրեյներներ բերելու և դրանով ազդելու դաշտի որակի վրա։ Առաջիկայում Հայաստան կգան Լևիտասը, Բրայան Թրեյսին, աշխարհի թոփ 10-ից էլի այլ հայտնի թրեյներներ: Թրեյսին, օրինակ, եղել է հետխորհրդային բոլոր երկրներում, բացի Հայաստանից: Ինչո՞ւ չի եղել այստեղ, որովհետև ոչ ոք չի հրավիրել։ Մենք անում ենք այդ քայլը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի բնական սեռն իգական էԽմբ հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։
-
Քաղաքականություն 15:05 • 18/11 Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։
-
Քաղաքականություն 12:44 • 18/11 Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
-
Քաղաքականություն 12:19 • 18/11 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի բնական սեռն իգական էԽմբ հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։
-
Քաղաքականություն 15:05 • 18/11 Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։
-
Քաղաքականություն 12:44 • 18/11 Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
-
Քաղաքականություն 12:19 • 18/11 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
17:32 • 17.11.24 Ռուսաստանը կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
21:59 • 18.11.24 Ֆուտբոլի պատմության լավագույն հավաքականների վարկանիշը
Իրադարձային
-
23:53 • 18.11.24 ՌԴ-ն ՄԱԿ-ի միջազգային դատարանին նյութեր է տրամադրել
-
22:50 • 18.11.24 Կապանում վրшերթի է ենթարկվել 27-ամյա հետիոտն
Քաղաքականություն
-
20:24 • 18.11.24 ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
Իրավունք
-
16:20 • 18.11.24 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով
-
15:32 • 18.11.24 Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը
Ժամանց
-
17:07 • 15.11.24 Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել