ԵՊՀ դիմաց հավաքված ուսանողները պատրաստվում են գիշերել այնտեղ՝ ի աջակցություն հացադուլ հայտարարած ընկերների (թարմացվում է)
18.07
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի դիմաց հավաքված ուսանողները ցանկություն ունեն գիշերել այսօր այդտեղ, և այդպիսով սատարել մասնաշենքի լսարաններից մեկում հացադուլը շարունակող իրենց ընկերներին, քանի որ մտավախություն ունեն նաև, որ կարող է վտանգ սպառնալ տղաների անվտանգությանը:
Անդրադառնալով քաղաքական ուժերի գործելաոճին, Կոստանյանը նկատել է. «Մի կողմից Հանրապետական կուսակցությունից անհանգստացած են, որ հացադուլ է տեղի ունենում, մյուս կողմից չեն արձագանքում ընդդիմության կոչերին՝ կասեցնելու օրենքի ընդունման գործընթացը»:
Կոստանյանը նաև անդրադարձել է այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հայտարարությանը, թե նախաձեռնության անդամները «Բաց հասարակություններ» հիմնադրամի կողմից են ֆինանսավորվում և 20 հազար եվրո գումար են ստացել:
«Հայկ Բաբուխանյանի ֆանտաստիկ օրինակները ՌԴ-ում այս հիմնադրամի գործունեության արգելման մասով խոսում են նրա աշխարհընկալման կամ ուսանողների աշխարհընկալումը չընկալելու մասին: Կան մարդիկ, որոնց համար անհասկանալի է, որ մարդիկ կարող են առանց ֆինանսավորման պայքարել: Պարոն Բաբուխանյանին խորհուրդ կտայի նայել Հանրապետական խմբակցության իր պատգամավորների, հատկապես կին պատգամավորների շրջանում, և շատ հետաքրքիր բացահայտումներ կանի, թե իրականում ովքեր են ֆինանսավորվում «Բաց հասարակություններ» հիմնադրամի կողմից»,-ասել է Կոստանյանը:
17.27
Տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողները վերադարձել են ԵՊՀ և բողոքի ակցիան շարունակում են Ֆիզիկայի ֆակուլտետի շենքի դիմաց՝ նստացույցի ձևաչափով։
16.36
ԱԺ-ի դիմաց հավաքված դասադուլի ակցիայի մասնակիցները «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամների առաջարկով որոշեցին կրկին հետ գնալ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենք, որի լսարաններից մեկում դեռ շարունակվում է 5 ուսանողների հացադուլը:
Նախաձեռնության անդամները որոշեցին վաղը առավոտյան ժամը 09:30-ից հավաքվել ԱԺ-ի դիմաց, որտեղ շարունակվելու են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկումները:
16.17
ԱԺ-ի դիմաց հավաքված դասադուլի ակցիայի մասնակիցներին Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանն ընթերցեց նախաձեռնության հայտարարությունը:
«Մենք՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության մասնակիցներս, հայտարարում ենք մեր հիասթափությունն առ այն, որ շուրջ վեց օր դասադուլի ընթացքում բազմաքանակ ուսանողների հնչեցրած մտահոգությունների, պահանջների վերաբերյալ պետական կառույցները դրսևորում են լիարժեք մերժողական դիրքորոշում»,- ընթերցեց Վահան Կոստանյանը:
Նա այնուհետև նշեց, որ շարժման մասնակիցները շարունակում են հավատարիմ մնալ իրենց կողմից առաջադրված պահանջներին, սակայն զրկված լինելով այդ պահանջը պատկան մարմիններին որևէ հարթակից լսելի դարձնելու հնարավորությունից և գիտակցելով, որ ուսանողության ձայնը շարունակում է անլսելի մնալ և անուշադրության մատնված, հինգ անդամ հայտարարել է հացադուլ:
«Հացադուլի նպատակները վերահաստատել են մեր պահանջները տարկետման իրավունքի սահմանափակման մասով և պահանջել, որ ԱԺ-ում կազմակերպվի հարցի առնչությամբ ներկայացուցչական, բազմակողմանի քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ ներառյալ ուսանողների ուղիղ ներգրավմամբ:
«Հայտարարում ենք, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն պարագայում, երբ կառավարության կողմից հայտարարվի օրենքի ընդունման գործընթացի առժամանակ կասեցման և խնդրի շուրջ լայն հանրային քննարկում սկսելու մասին: ԱԺ մեծամասնությունը երեկ մոլեր էր բացում, իսկ էսօր մեր տղաները հացադուլ են անում»:
ԱԺ-ի շենքից դուրս եկավ և ուսանողներին ողջունեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը. «Այն, ինչ ուսանողությունն անում է, ճիշտ է, ես հակված չեմ քննադատելու, ովքեր սեփական առողջությունը վտանգի տակ են դնում: Որպես մարդ` կոչ կանեի հացադուլից դուրս գալու, որովհետև եթե հացադուլ անելով խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի, բայց Հանրապետական մեծամասնությունը դրան չի նայում: Խնդիրները այլ հարթության վրա է դրել»,-ասաց պատգամավորը:
15.48
«Տարկետում լինելու է» վանկարկումով դասադուլի ակցիայի մասնակիցները երթով հասան ԱԺ-ի շենք, որտեղ քննարկվում է տարկետման իրավունքը սահմանափակող դրույթ պարունակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
15.44
«Տարկետում լինելու է» վանկարկումով դասադուլի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ԱԺ շենք, որտեղ այս պահին քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Ոստիկանության աշխատակիցները հորդորեցին ուսանողներին փողոցի երթևեկելի հատվածը ազատել և երթը շարունակել մայթով:
Մհեր Մկրտչյանի այրին, դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը, անցնելով ուսանողների կողքով, լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ այս ամենը պիտի զուգակցվի ընդհանուր ժողովրդական ընդվզմամբ և պիտի վերջապես երիտասարդները դառնան տերը երկրի. «Ես ուզում եմ հարց տալ. այս իրենց նոր օրենքով չծառայած պաշտոնյաները և կամ նրանց զավակները, որոնք շարունակելու են չծառայել, իրենք կսկսե՞ն ծառայել: Դե թող հավաքվեն բոլոր չծառայած պաշտոնյաները, գնան առաջնագծում կանգնեն»,- ասաց Հովհաննիսյանը:
15.00
«Միացեք» և «Տարկետում լինելու» է վանկարկումներով ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի դիմացից դասադուլի ակցիան իրականացնող ուսանողները երթով շարժվեցին դեպի Տնտեսագիտական համալսարան:
Այստեղ էլ բարձրախոսով իրազեկեցին, որ 5 ուսանողներ հացադուլ են սկսել և ի պաշտպանություն նրանց ու ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի` նրանք շարժվում են դեպի ԱԺ-ի շենք, որտեղ էլ այս պահին քննարկվում է, նրանց դիտարկմամբ, վիճահարույց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
14.45
ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի դիմաց շարունակվում է ուսանողների դասադուլի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի և ի պաշտպանություն լսարաններից մեկում հացադուլ սկսած հինգ ուսանողների:
Բողոքի ակցիային մասնակցող ուսանողները նշեցին, որ խաղաղ միջոցով են փորձում իրենց ձայնը հասցնել Կառավարությանը: Ուսանողներից մեկի խոսքով` եթե ԱԺ-n չլսի ուսանողների ձայնը և ընդունի օրենքը, ապա դա չի նշանակի ուսանողների պարտություն, քանի որ հավաքվելն ու նմանատիպ պայքար ձեռնարկելը արդեն իսկ մեծ իրողություն է նրանց համար:
Նշենք, որ հացադուլ հայտարարած ուսանողներին միանալու ցանկություն է հայտնել ևս մեկ ուսանող Պոլիտեխնիկի համակարգչային ճարտարապետության բաժնից:
13.37
ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի դիմաց շարունակվում է ուսանողների դասադուլի ակցիան: Ակցիայի մասնակիցներին երաժշտական կատարմամբ ողջունեցին երաժշտական կրթություն ստացող ջութակահար ուսանողները:
Այնուհետ բոլորով վանկարկեցին հացադուլ իրականացնող տղաների պահանջը՝ «Կա-սե–ցում»:
12.56
ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի դիմաց շարունակվում է ուսանողների դասադուլի ակցիան, որին միացել են նաև Կոմիտասի անվան Կոնսերվատորիայից 30 ուսանող: Ուսանողներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց.«Մենք չէինք կարող անտարբեր լինել, պետք էր սատարել: Մենք պետք է ցույց տանք, որ արվեստի բուհը՝ Կոնսերվատորիան ուսանողության կողքին է»:
Կոնսերվատորիայի ուսանողը նաև մեկնաբանեց, թե որքանով են իշխանության փաստարկները տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի ընդունման համար հիմնավոր: «Իշխանության փաստարկները հիմք ունեն, բայց այլ ճանապարհով պետք է կոռուպցիայի խնդիրները հանրապետությունում լուծել»:
Կոնսերվատորիայի ուսանողները նշեցին, որ դեռ որևէ խնդիր չեն ունեցել իրենց բուհի ղեկավարության հետ: Ավելին՝ նրանք նշեցին, որ հատկապես երաժիշտների համար օրենքի ընդունումը խնդրահարույց կլինի։
«Շատ վտանգավոր է: Եթե երաժիշտը երկու տարի չնվագի չի կարող շարունակել, պետք է տարկետման հնարավորությունը պահել»,-ասաց ուսանողներից մեկը:
12.30
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եկել է ԵՊՀ այն մասնաշենք, որտեղ 5 ուսանողներ հացադուլ են սկսել: Նա փորձեց ուսանողներին համոզել դադարեցնել հացադուլը: Անվտանգության աշխատակիցները տեղում աշխատող լրատվամիջոցներին թույլ չտվեցին հանդիպումը նկարահանել:
Լսարանից դուրս գալով` Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը, քանի որ դա պայքարի ծայրահեղ գործիք է:
«Նրանք շատ առողջ են պետք մեր հասարակությանը և՛ այս, և՛ այլ պայքարների համար: Թեև իրենք շատ հաստատակամ են իրենց որոշման մեջ, բայց ես կփորձեմ շարունակել համոզել, որ դադարեցնեն»,-ասաց Միրզոյանը:
Միրզոյանը նաև ասաց, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին տեղեկացրել է ուսանողների հացադուլի մասի և որ նրանք վճռական են տրամադրված։
«Այս պահին Արտակ Զաքարյանի արձագանքը դրական չէր, բայց հորդորեցի մտածել այն մասին, որ իշխանությունը պետք է զիջման գնա, ուրիշ լուծում է պետք, չորով օրենքն անցկացնելը լուծում չէ»,-ասաց պատգամավորը:
12.01
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ ուսանողները շարունակում են դասադուլի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի և ի աջակցություն ներսում՝ լսարանում գտնվող 5 ուսանողների հացադուլի ակցիայի:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը կոչ արեց քաղաքացիներին, ուսանողներին միանալ իրենց ակցիային և սատարել հացադուլ իրականացնող իրենց ընկերներին: Նա նշեց, որ դեռ երկար ժամանակ գտնվելու են այդ տարածքում:
11.53
Ազատություն ռադիոկայանը մոտեցել է ԵՊՀ այն լսարանին, որտեղ հացադուլ են իրականացնում հինգ ուսանողներ: Նրանց թվում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով էլ «Ազատությանը» դռան ետևից տեղեկացրեց, որ իրենց հացադուլն անժամկետ է, իրենք գիշերելու են լսարանում, իսկ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը կասեցվի:
«Մենք սկզբունքորեն որոշել ենք, որ դուռը պետք է չբացվի՝ հաշվի առնելով հանգամանքները, որ մեզ դուրս կհանեն ու կդադարեցնեն գործընթացը, որոշել ենք ոչ մի դեպքում դուռը չբացել, նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ ուզենան մեզ միանալ»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նա Ազատության հետ զրույցում նաև ասաց, որ ԱԺ-ն չցանկացավ, որ ուսանողները միանան քննարկմանը, իսկ հացադուլ իրականացնելով ուսանողները փորձում են ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայն կարող է ազդեցություն ունենալ և պետք չէ անտարբեր լինել:
Դավիթ Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ իրենց հետ կապ հաստատելու, բանակցելու փորձեր արվել են միայն ԵՊՀ ղեկավարության կողմից՝ ի դեմս պրոռեկտորի, իսկ իշխանության ներկայացուցիչներից որևէ արձագանք չեն ստացել:
Դավիթը հորդորել է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել դրսում հավաքված և դասադուլի ակցիան իրականացնող իրենց ընկերներին:
ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը հավաստիացրեց, որ ֆիզիկական ուժ չի կիրառվի ԵՊՀ լսարանում փակված և հացադուլ իրականացնող ուսանողների հանդեպ:
11.15
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում շարունակում է հացադուլը 4 ուսանողների հետ:
Հացադուլ հայտարարած ուսանողները «Ազատություն» ռադիոկայանից համաձայնություն են ձեռք բերել լսարանից օնլայն հեռարձակմամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, սակայն համալսարանի ղեկավարությունը թույլ չի տալիս գնալ լսարան և առաջարկում է, որ Դավիթ Պետրոսյանը դուրս գա լսարանից և հայտնի իր տեսակետը:
10.57
Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր էր մտել, որում տեղեկացրեց՝ հացադուլ են սկսել, իսկ հացադուլի հիմնական նպատակը հասարակական անտարբերության, ինչպես նաև տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարելն է:
Պետրոսյանը կոչ արեց լսարանի դուռը չջարդել, սադրանքների չգնալ, քանի որ իրենց նպատակն արդար է, խաղաղ:
10.50
ԵՊՀ 5 ուսանողներից մեկը, ովքեր այսօր առավոտից հացադուլ են հայտարարել, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն է:
Նախաձեռնության մյուս անդամ Վահան Կոստանյանը տեղեկացրեց, որ հացադուլ իրականացնող 5 տղաներից 4-ը ծառայել են բանակում:
Իսկ հացադուլի նպատակն է ապացուցել, որ իրենց պայքարը տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ է, ոչ թե բանակից խուսափելը կամ դասալքության քարոզը։
10.48
Տարկետման սահմանափակումների դեմ գրեթե մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաների մասնակից ուսանողներն այսօր կրկին հավաքվել են Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ:
Դասադուլի ակցիայի մասնակիցներին ողջունեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը: Նա հիշեցրեց, որ այսօր ԱԺ-ում քննարկվելու է, իրենց դիտարկմամբ, խնդրահարույց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:
Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ իրենց ուսանողական ընկերներից 5-ը հացադուլ են սկսել Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
«Մեր ընկերներից մի քանիսը ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ են սկսել ուսանողության շրջանում անտարբերության պատճառով: Մենք բոլորս մեղավոր ենք, որ մեր ընկերներից հինգը դիմել են այդ քայլին: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր շարքերը ժամերի ընթացքում մի քանի տասնյակով ավելանան»,-ասաց Կոստանյանը:
Այնուհետև ուսանողները բաժանվեցին խմբերի և շրջեցին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներով:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում շրջելով լսարաններով՝ ուսանողներն իրենց ընկերներին կոչ արեցին միանալ դասադուլի ակցիային և այսպիսով կանխել իրենց մյուս ուսանող ընկերների հացադուլը։
Լսարաններից մեկում դաս անցկացնող դասախոս Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ողջունեց ուսանողների պայքարը։
«Լավ է, որ ուսանողներն իրենց իրավունքները պաշտպանում են, իրենց իրավունքն է՝ մասնացել դասերին, թե չմասնակցել: Իրենք են նախապատվությունը տալիս՝ որտեղ լինեն այս պահին, իսկ հացադուլը շատ ծայրահեղ քայլ է։ Ես էլ կփորձեմ այցելել նրանց, համոզել, որ պայքարի այլ միջոցներ ընտրեն, բայց ընտրությունը նրանցն է»,-ասաց նա։
Իսկ Արևելագիտության ֆակուլտետի մեկ այլ դասախոս՝ Ռուբեն Մելքոնյանը, նշեց, որ օրինագծի վերաբերյալ տեսակետ հայտնելու ավելի ճիշտ հարթակ պետք է գտնել, իսկ ինքն այդ քննարկումներին պատրաստ է մասնակցել։
«Դասադուլն առանց ֆակուլտետային բաժանումների կարող է լինել: Ուսանողները կարող են իրենց իրավունքները տարբեր կերպ բարձրաձայնել, դասապրոցեսը չպետք է տուժի, այն հատվածը, որ ցանկանում է դասի նստել, չպետք է տուժի»,- ասաց Մելքոնյանը:
Իսկ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ ուսանողների դասադուլը ճիշտ չի համարում:
«Ճիշտ չէ, ուսումնական գործընթացն իր հունով գնում է, ով ուզում է մասնակցել դասադուլին մասնակցում է, ով չէ՝ չի մասնակցում: Ես այս օրենքի նախագիծը համարում եմ անհրաժեշտ ու կարևոր, որովհետև չունեմ հստակ տվյալներ, թե վերջին 20 տարիների ընթացքում ովքեր օգտվել են այս իրավունքից, գիտության ոլորտում ինչ հաջողությունների են հասել: Չեմ կարող ասել՝ նման նախագիծը ինչ վնասներ կարող է տալ»,- եզրափակեց Մարտիրոսյանը:
Ուսանողներն ակցիան շարունակեցին՝ վերադառնալով ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ: Այստեղից էլ որոշեցին շարժվել դեպի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենք, որտեղ էլ հացադուլ է իրականացնում 5 ուսանող:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Քաղաքականություն 16:43 • 16/11 Անընդունելի ենք համարում ԵԱՀԿ համաժողովում դանիական պատվիրակության հնչեցրած հայտարարությունները․ Ռուսաստանը բողոք է ներկայացրել «Համաժողովում թշնամանքի և ատելության լեզուն սկսեց հնչել նոր եռանդով, հնչեցին Ռուսաստանի ղեկավարությանը «պատժելու» կոչեր, որոնք Դանիայի դեսպանը բացահայտորեն անվանեց «ոգեշնչման աղբյուր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 18:47 • 16/11 Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
-
Իրադարձային 19:48 • 16/11 Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Հասարակական շինությունները քանդելու առաջին դեպքերը գրանցվել են գարնանը, այնուհետև Ադրբեջանի վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող Արմենիա հյուրանոցը։
-
Իրադարձային 10:18 • 17/11 Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 10։30-ի սահմանում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:58 • 16/11 Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ. Hetq.am Եթե նախկինում ընկերությունն իր արտադրանքը՝ ոսկի, արծաթ պարունակող Դորե ձուլակտորներն արտահանում էր հիմնականում Շվեյցարիա, ապա 2020 և 2021թթ․ (2022 և 2023թթ-ի տվյալները դեռևս հասանելի չեն) սկսել է արտանահել նաև ԱՄԷ։
-
Քաղաքականություն 16:43 • 16/11 Անընդունելի ենք համարում ԵԱՀԿ համաժողովում դանիական պատվիրակության հնչեցրած հայտարարությունները․ Ռուսաստանը բողոք է ներկայացրել «Համաժողովում թշնամանքի և ատելության լեզուն սկսեց հնչել նոր եռանդով, հնչեցին Ռուսաստանի ղեկավարությանը «պատժելու» կոչեր, որոնք Դանիայի դեսպանը բացահայտորեն անվանեց «ոգեշնչման աղբյուր»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
-
Քաղաքականություն 18:47 • 16/11 Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
16:32 • 15.11.24 ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
Սպորտ
-
19:59 • 16.11.24 Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ․ Ադելիա Պետրոսյան
Իրադարձային
-
11:18 • 17.11.24 Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել