Այստեղ փրկության հարց կա․ Ռուբեն Շուգարյանն առաջարկում է համոզել միջազգային հանրությանը՝ ԼՂ հիմնախնդրում առաջնորդվել նոր միջազգային նորմով
1991-1992թթ. Հայաստանի Նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան, 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո մենք ունենք բոլոր հիմքերը, որպեսզի ապացուցենք ու պահանջենք ընդունել, որ ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է մյուս հակամարտություններից: Նա Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց իր տեսակետը․ղարաբաղյան հիմնահարցը տարբերվում է և՛ հետխորհրդային երկրների, և՛ Արևելյան Եվրոպայի, և՛ այլ վայրերի հակամարտություններից նրանով, որ այստեղ խնդիրը ոչ միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի յուրացումն է, կամ տարածքային ամբողջականությունը, այլ այստեղ ուղղակի փրկության հարց կա:
-Պարո՛ն Շուգարյան, ապրիլյան պատերազմից հետո Դուք շատ եք նշել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմը պետք է փոխի իր գործողությունների տրամաբանությունը՝ ցույց տա միջազգային հանրությանը, թե ինչպիսին է Ադրբեջանը: Բայց միայն հայկական կողմի գործողությունները բավարա՞ր են․ արդյոք միջազգային հանրությունը հիմա պատրա՞ստ է տեսնել Ադրբեջանի քաղաքականությունը:
-Իհարկե, միայն Հայաստանից չէ կախված Ադրբեջանի նկատմամբ տրամադրությունների փոփոխությունը: Դա նաև միջազգային հանրությունից է կախված: Բայց, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա ճշգրիտ արձագանքել և իր դիրքորոշման մեջ որոշակի ճշտումներ մտցնել, պետք է Հայաստանը որոշակի լրամշակումներ անի իր գործողություններում: Անհրաժեշտ է, որ Հայաստանն այս հարցում նախաձեռնողականությունը վերցնի իր վրա և ավելի ակտիվ լինի:
Փոփոխություններ արդեն կան, և դրանք միայն Ադրբեջանի հետ չեն կապված։ Փոփոխություններ կան միջազգային քաղաքականության արժեքային համակարգի մեջ: Որոշակի վերագնահատումներ են արվում:
Հիմա միջազգային հանրության քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ փոխվել է մի քանի ասպեկտներով: Նախ` ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ փոխվեց․այստեղ ուշադրության է արժանանում, թե ինչպես կատարվեց այն: Արդեն ինչ-որ ձևով ակնհայտ դարձավ Ադրբեջանի քաղաքականությունը: Այն համեմատվում է աշխարհում կատարվող ահաբեկչական խոշոր գործողությունների հետ, և դա ալիևյան վարչակազմի ոճն էր․ ռազմագերիների հետ վարվելը, հանցագործությունը դարձել էր Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Ես նշել եմ՝ սկսած Սաֆարովի հանցագործությունից, շարունակած Ալիևի հայտարարություններով՝ Ստեփանակերտում օդանավակայանի բացման առիթով և վերջացրած ապրիլյան պատերազմով, ամբողջը գործընթաց էր․ապրիլյան պատերազմը այդ գործընթացի գագաթնակետն էր: Սա մի ուղղություն է, որտեղ միջազգային հանրությունը սկսեց դանդաղ փոխել իր քաղաքականությունը:
Նախկինում կար «կեղծ հավասարության նշան»: Այդ «կեղծ չեզոքությունը» վտանգ է պարունակում, ոչ մի լավ բանի ոչ մի տեղ չի բերում: Եվ մենք տեսանք դրա արդյունքները: Այդ չեզոքությունն ինչ-որ չափով փոխվեց ապրիլյան պատերազմից հետո․ հետաքննման մեխանիզմների ներդրման, վստահության մեխանիզմներ ստեղծելու առաջարկներն այդ մասին են խոսում: Անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում ինչ-որ բան փոխվեց, որոշ շեշտադրումներ փոխվեցին: Դանդաղ է գործընթացը գնում, բայց փոփոխություն կա:
Միջազգային հանրության փոփոխության երկրորդ ասպեկտն այն է, որ Ադրբեջանի ներքին կյանքում խնդիրներ կան․քաղբանտարկյալներ, լրագրողների ձերբակալություններ և այլն:
Միջազգային հանրության կարծիքի փոփոխման պատճառ է նաև այդ երկրում եղած կոռուպցիան: Կոռուպցիան հասել է այն մակարդակի, որ արդեն այլ անդրադարձ է պահանջում: Դա նոր երևույթ է: Մենք արդեն տեսնում ենք, որ Արևմուտքի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ սկսում է փոխվել: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հոդվածներ են հայտնվում միջազգային մամուլում Ադրբեջանի մասին: Համակարգային փոփոխություն կա Արևմուտքի վերաբերմունքի մեջ՝ Ադրբեջանի նկատմամբ:
-Ձեր կարծիքով՝ միջազգային մամուլում հայտնվող կոռուպցիոն սկանդալներն Ադրբեջանի մասին, արևմտյան մամուլի կողմից պարբերաբար արվող բացահայտումներն իրենց ազդեցությունն ունենո՞ւմ են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, թե՞ դրանք լծակներ են այլ հարցերում Ադրբեջանին զսպելու կամ ճնշելու համար:
-Չէ, իհարկե փոխում են: Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա աշխարհում խնդիրները ոչ թե և ոչ միայն որոշվում են ավանդական իրավական նորմերով, այլ նոր համակարգով: Վերցնենք, օրինակ, ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում․կատարվել են այնքան բացթողումներ, որովհետև հույսները դրել են կեղծ կայունության կամ տնտեսական, կարճաժամկետ կամ միջնաժամկետ շահի վրա, արդյունքում` վտանգվել է ավելի կարևորը, ճգնաժամային իրավիճակ է ստեղծել, համագործակցել են բռնապետների հետ, կամ մտածել են, որ կարելի է համագործակցել նույնիսկ ամենակոռումպացված առաջնորդների հետ, եթե նրանք ապահովում են կայունություն:
Հիմա նույն իրավիճակը, իհարկե, ավելի փոքր մասշտաբով կարող է ղարաբաղյան հիմնախնդրի դեպքում լինել: Բայց ես միայն Ադրբեջանի մասին չեմ խոսում, այլ օրինակներ էլ կան:
Հիմա վերագնահատում է տեղի ունենում, և այսօրվա արժեքային քաղաքական համակարգում մենք տեսնում ենք, որ դանդաղ կատարվում են փոփոխություններ վերաբերմունքի մեջ: Այստեղ արդեն անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը շարունակեն ապացուցել, որ քաղաքակիրթ աշխարհի մաս են կազմում:
-Հայաստանն ու Եվրամիությունը վերջերս ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Դա փոփոխություններ բերո՞ւմ է մեր քաղաքականության մեջ: Կարո՞ղ ենք ասել, որ այդպես էլ քաղաքակիրթ աշխարհի մաս ենք կազմում։
-Դա էլ նկատի ունեմ: Այդ համաձայնագրի ստորագրումը չափազանց մեծ նշանակություն ունի հենց քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու հարցում:
Ես տեսնում են՝ հայաստանյան փորձագետները գնահատականներ են հնչեցնում դրա վերաբերյալ․մի մասը համարում են, որ ստորագրումը դրական քայլ էր, մյուս մասը նկատում է, որ համաձայնագրում բացակայում է ազատ առևտրի մասը, բայց մոռանում են, որ կարևորը հենց համաձայնագրի ստորագրման փաստն է․ Հայաստանը կարողացել է Եվրամիության հետ միասին գործընթացը հասցնել դրական արդյունքի:
-Դու՞ք էլ եք կարծում, որ Հայաստանը հաջողել է «և-և»-ի քաղաքականությունը․ հայտնի է, որ Հայաստանը հիմնականում դիտարկվում է որպես ռուսական ազդեցության գոտի:
-Այո, պետք է ասել, որ չնայած մենք, երբեմն, հոռետես ենք լինում, այնուամենայնիվ, կարողանում ենք, երբեմն, դիվանագիտական հաջողություններ ունենալ: Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը, եթե չասեմ «և-և»-ի հաղթանակն է, ապա կասեմ, որ, իրոք, հաջողություն է, որովհետև Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, որն ունի համագործակցության համաձայնագիր Եվրամիության հետ, և միաժամանակ Հայաստանը Եվրամիության հետ սկսում է մի գործընթաց, որն իր համար բացում է լայն հնարավորություններ. և այն ոչ թե այլընտրանք է, այլ ուղղակի ճանապարհ է` մեր ապագան կառուցելու մի քիչ ուրիշ ձևով:
Եվրամիության հետ Համաձայնագրի ստորագրումն իսկապես ուղարկում է կարևոր ուղերձ, որ Հայաստանը ձգտում է լինել քաղաքակիրթ, նոր արժեքային համակարգի մի մաս:
-Պարո՛ն Շուգարյան, համաձայնագրում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ էլ կան ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի էին։ Սպասվում է, որ Ադրբեջանը նույնպես Եվրամիության հետ համաձայնագիր կկնքի: Կարծիք կա, որ դժվար թե այդ համաձայնագրում Եվրամիությունն իր ձևակերպումները փոխի: Ի՞նչ եք, այդ ձևակերպումները որևէ բան փոխում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, թե վերահաստատումներ են պարզապես անում:
- Դրանք դինամիկայի մասին են խոսում: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրմանը, ապա պետք է նկատենք, որ Ադրբեջանի ներքին քաղաքական իրադրությունը շատ վատն է: Մենք, երբեմն, տեսնում ենք այնտեղ քաղաքացիական հասարակության կողմից շատ լուրջ պոռթկումներ, դա տեսնում է նաև միջազգային հանրությունը, և այդ իրավիճակում ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է մտածել մեծ քայլերի կամ փոփոխությունների մասին:
-Եվրամիությունում, կարծես, դրական տրամադրվածություն կա Հայաստանի նկատմամբ։ ԱլԳ գագաթնաժողովից առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց հռչակագիր, որտեղ ևս մեզ համար ընդունելի ձևակերպումներ կային: ԱլԳ գագաթնաժողովի հռչակագիրն էլ մեզ վնասող ձևակերպումներ չպարունակեց: Դրանք է՞լ են դրական դինամիկա բերում ղարաբաղյան կարգավորման գործընթացում, թե՞ պարզապես իրավիճակից բխող, նաև Ադրբեջանից «հաշվեհարդար» տեսնելուն ուղղված քայլեր են:
-Ո՛չ, իհարկե «հաշվեհարդարի» համար չեն, դրանք փոխում են մթնոլորտը, դրական ֆոն են ապահովում մեզ համար: Իհարկե, Եվրամիությունը կամ այլ եվրոպական կազմակերպություններն անմիջական պատասխանատուները չեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար, ԵԱՀԿ Մինսկի խումբն է պատասխանատուն, բայց, իհարկե, դա շատ կարևոր է, և մեծ ազդեցություն ունի: Եվ չի կարող այդ մթնոլորտը, այդ միտումը, և այն, որ Հայաստանը արդեն նոր կարգավիճակով է հանդես գալիս միջազգային ասպարեզում, չեն կարող ազդեցություն չունենալ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Հիմա մենք կարող ենք ակնկալել նոր վերաբերմունք: Իհարկե, այստեղ մենք նաև պետք է աշխատենք Ռուսաստանի հետ, որպեսզի «խանդի տեսարաններ» այլևս չստեղծվեն, դա արդեն ժամանակի ընթացքում կարող է ի օգուտ մեզ օգտագործվել, որովհետև Ռուսաստանն էլ պետք է գիտակցի, որ այս կարգավիճակով Հայաստանը շատ ավելի հուսալի և շատ ավելի ուժեղ գործընկեր կարող է լինել, քան թուլացած վիճակով:
-Պարո՛ն Շուգարյան, ենթադրում եմ, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլի մանրամասներին չեք տիրապետում, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ տպավորություն եք ստանում ներկայիս ընթացքից: Ի՞նչ եք կարծում՝ բանակցություններում ինչ-որ առաջարկներ քննարկվու՞մ են, թե՞ դրանք բանակցություններ են բանակցությունների համար:
-Այո՛, դրանք բանակցություններ են բանակցությունների համար: Բայց դա էլ է կարևոր: Իհարկե, ես բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ չեմ, բայց, կարծում եմ, այսօր նույնիսկ քաղաքակիրթ երկխոսություն ապահովելը մեզ համար կարևոր է, որովհետև դա գոնե ինչ-որ տեղ լրացուցիչ երաշխիք է, որ Ադրբեջանը գոնե մի քիչ ավելի զուսպ կլինի իր քայլերում:
Եվ այն, որ նախագահների հանդիպումներից հետո լինում են փոխհրաձգություններ, Ադրբեջանը հարձակվում է, լինում են զոհեր, դրանք միայն այդ օրերին են վերաբերում․ նյարդային, հոգեբանական հարձակումներ են:
Հանդիպումներ, ամեն դեպքում, անհրաժեշտ են, նույնիսկ եթե դրանք այսօր ոչ մի բովանդակային խնդիր չեն լուծում կամ ոչ մի շոշափելի առաջընթաց չեն ապահովում: Պետք է նորից նշեմ, որ մեզ անհրաժեշտ է զուգահեռ գործընթաց: Մենք պետք է անդրադառնանք համեմատաբար նոր միջազգային նորմին՝ անջատում կամ սուվերենություն հանուն փրկության: Դա գոյություն ունի արդեն 2000 թվականից հետո՝ այն ժամանակվա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ելույթից հետո, դա կիրառվել է Կոսովոյի հակամարտության դեպքում՝ ճանաչում՝ հանուն փրկության:
Մենք գոնե վերջին շրջանում՝ ապրիլյան պատերազմից հետո, ունենք բոլոր հիմքերը, որպեսզի ապացուցենք, որպեսզի պահանջենք, որ ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է մյուս հակամարտություններից: Այն տարբերվում է և՛ հետխորհրդային երկրների, և՛ Արևելյան Եվրոպայի, և՛ այլ վայրերի հակամարտություններից նրանով, որ այստեղ խնդիրը ոչ միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի յուրացումն է կամ տարածքային ամբողջականությունը, այլ այստեղ ուղղակի փրկության հարց կա: Ենթադրենք՝ Վրաստանում կա հակամարտություն Հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի հետ, բայց այնտեղ չկա ֆիզիկական ոչնչացման սպառնալիք, և ոչ միայն այդ գոտում, այլ թեկուզ այլ մի չեզոք վայրում, ինչպես եղավ, օրինակ, Գուրգեն Մարգարյանի դեպքում՝ Բուդապեշտում, երբ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց նրան: Պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, որ այսօր Ադրբեջանը քարոզում է հանցագործություն, և երբ բռնությունը դառնում է պետական քաղաքականություն, երբ մարդասպանները պարգևատրվում են նախագահի կողմից, արդեն ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է առաջանում:
Այդ քաղաքականությունը պետք է ձևավորվի ոչ միայն մեր արտաքին գործերի նախարարությունում, այլ նաև՝ այլ կառույցներում, ինչպես, օրինակ, արվում է Արցախում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից․Ռուբեն Մելիքյանը միջազգային հանրությանը ներկայացնում է ապրիլյան պատերազմի ժամանակ եղած հանցագործությունները:
-Պարո՛ն Շուգարյան, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս հայկական կողմը հաճախ է խոսում փոխզիջումների մասին, ինչը հանդիպում է հասարակության ավելի լայն զանգվածի դժգոհությանը: Մենք կարգավորմանն ուղղված որոշ առաջարկներից տեղյակ ենք, հնարավոր փոխզիջումների մասին էլ պատկերացումներ ունենք: Հետաքրքիր է՝ Դո՞ւք ինչպես եք վերաբերում փոխզիջումային քաղաքականությանը, Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է գնալ փոխզիջման Ադրբեջանի նման հակառակորդ ունենալու պարագայում:
-Իհարկե՛, առանց փոխզիջման որևէ լուծում հնարավոր չէ, և փոխզիջումը չի էլ կարող լինել մեկ կողմից, դա հնարավոր չէ: Բայց եթե մենք խոսեինք փոխզիջումների մասին Ապրիլյան պատերազմից առաջ, դա մեկ այլ կարգավիճակ կլիներ: Ապրիլյան պատերազմից հետո շատ բաներ փոխվել են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է գնա փոխզիջումների: Ո՛չ, անպայման պետք է գնա փոխզիջումների, բայց դրան զուգահեռ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի․
Մադրիդյան սկզբունքներին զուգահեռ պետք է առաջ քաշել սուվերենություն կամ անջատում՝ հանուն փրկության սկզբունքը:
Այդ ժամանակ մենք ստիպված չեն լինի քննարկել փոխզիջումները․ դրանք կվերաբերեն արդեն մյուս փուլին: Առաջնայինը նոր կարգավիճակ ձեռքբերելը կլինի, և հետո արդեն այդ կարգավիճակից, միջազգային հանրության կողմից նոր մոտեցումից հետո կարելի կլինի խոսել փոխզիջումների մասին:
-Պարո՛ն Շուգարյան, խոսեցինք Եվրամիության՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ մոտեցումների որոշակի փոփոխության մասին: Հետաքրքիր ՝ Ձեր տպավորությունը ԱՄՆ-ի քաղաքականության մասին: Տեսակետ կա, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանում է իր «ձեռքը վերցնել» Հարավային Կովկասի վրայից: Իրականում այդպե՞ս է, Միացյալ Նահանգները, ի դեմս նոր վարչակազմի, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր պասի՞վ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
-Իհարկե, նման միտում կա, բայց այդ միտումը երկարաժամկետ բնույթ չունի: Թրամփի վարչակազմի աշխատանքի արդյունքում է նման տպավորություն ստեղծվում: Այն փորձում է վերանայել քարտուղարության և դիվանագիտական համակարգի կառուցվածքը, և ոչ միայն դա վերաբերում է Ղարաբաղին, այլ վերաբերում է շատ հարցերի: Այդ քաղաքականությունն ամերիկյան քաղաքագետների կողմից շատ է քննադատվում, և կարծում եմ՝ դրա արդյունքում այն կվերանայվի: Ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը կփոխվի այս վարչակազմի ընթացքում:
Իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված է Հայաստանով ոչ միայն այն պատճառով, որ այստեղ կա ղարաբաղյան հակամարտությունը, այլ նաև այն պատճառով, որ այստեղ կան նաև մեզ հարևաններ, որոնս հետ ինքը չի կարող ընդմիշտ մնալ թշնամի: Խոսքս Իրանի մասին է: Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր և հետաքրքիր է նաև այն պատճառով, որ ունի հայերի մեծ համայնք:
Բացի դրանից` կուզեմ մի հետաքրքիր պարադոքսի մասին էլ խոսել․ 1990-ականներին, երբ խորհրդային միությունը փլուզվեց, և ԱՄՆ-ը սկսեց կառուցել իր հարաբերությունները խորհրդային միության նախկին անդամների հետ, բացի Ռուսաստանից, ինչ-որ տեղ Ուկրաինայից ու նաև Հայաստանից, որևէ այլ Հանրապետություն ճանաչում չուներ Վաշինգտոնում: Նույն Վրաստանը խորացված գործընթացներ չէր սկսել Միացյալ Նահանգների հետ: Այդ ժամանակ Հայաստանը դարձավ շատ կարևոր գործընկեր ԱՄՆ-ի հետ տարածաշրջանում, հետո այդ ժամանակ Հայաստանը դարձավ ամենաշատ մարդասիրական օգնություն ստացողը և բազմակուսակցական համակարգի, տնտեսական բարեփոխումների արևմտյան քաղաքականության հաջողության օրինակը նախկին խորհրդային միության երկրների մեջ: Հետո մնացած երկրները եկան, հասան այն մակարդակին, որում գտնվում են հիմա:
Եթե Միացյալ Նահանգները հետ քաշվի տարածաշրջանից, ինչպես նկարագրվում է, ապա դա իր ազդեցությունը կունենա, կանդրադառնա Վրաստանի կամ Ադրբեջանի վրա: Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող այսօրվա մակարդակից ավելի ներքև իջնել, որովհետև կան այն գործոնները, որոնք նշեցի՝ կա հայ համայնք և Հայաստանին հարևան Իրան, և կա հարաբերությունների ստեղծման պատմություն:
- Հիմա ի՞նչ սպասենք Ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով Ձեր նշած առկա դրական դինամիկան, տարածաշրջանային զարգացումները․ կտրուկ փոփոխությունները սպասելի՞ են:
-Երբ գործ ունես անկանխատեսելի առաջնորդների և երկրների հետ, դժվարանում ես ինչ-որ բան կանխատեսել: Բայց, այսօրվա դրությամբ, զսպող մեխանիզմների թիվը ավելանում է, և այդ զսպող մեխանիզմները լինում են և՛ ուղիղ, և՛ անուղղակի: Անուղղակի մեխանիզմներից է, օրինակ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի տարբեր երկրների խորհրդարանների կողմից վավերացումը: Դա անվտանգային բաղադրիչ է: Ասում են, որ համաձայնագրում չկա անվտանգությանը վերաբերող բաղադրիչ, այո՛, չկա համաձայնագրում գրված, բայց համաձայնագրի վավերացումը անվտանգության երաշխիք է դառնում:
Կարծում եմ`բանակցություններում շոշափելի առաջընթաց չկա և չի կարող լինել, բայց գործընթացում, որը կապված է միջազգային քաղաքականության և միջազգային հանրության մեջ կատարվող փոփոխությունների հետ, նկատում եմ որոշ փոփոխություններ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Քաղաքականություն 13:32 • 25/11 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը. ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները Վրաստանի 11րդ գումարման խորհրդարանը ստանձնել է լիազորությունները, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։ Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցութ
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
17:40 • 25.11.24 «Բարսելոնա»-ի՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները․ Goal
Իրադարձային
-
21:13 • 25.11.24 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
20:09 • 25.11.24 Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Քաղաքականություն
-
18:43 • 25.11.24 Լեհաստանի նախագահը ժամանեց Հայաստան
Իրավունք
-
19:16 • 25.11.24 ՆԳՆ-ն միանում է գենդերային բռնության դեմ քարոզարշավին
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)