Բանակում մահվան դեպքերի նվազում ունենք, իսկ ինչ-որ բան թաքցնելու գործելաոճից վաղուց ենք հրաժարվել. ՀՀ զինդատախազ
ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունների վիճակագրության, հանցատեսակների, դրանց ուսումնասիրման մեխանիզմների, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արված հայտարարությունների, դրանց ընթացքի և այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,Արդարադատության I դասի խորհրդական Վահե Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունների թիվը նվազո՞ւմ է, թե՞ աճում, ի՞նչ միտում ու վիճակագրություն կա:
-Նախքան թվային պատկեր ներկայացնելը՝ հարկ եմ համարում նշել, որ ՀՀ զինվորական դատախազությունում յուրաքանչյուր կիսամյակը մեկ կատարվում է դեպքերի և հանցագործությունների ամփոփում, և համեմատություն է տարվում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի և հանցագործությունների վիճակագրական տվյալների հետ: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների կտրուկ նվազում՝ մոտ 30 %-ից ավելի: Սակայն այս արդյունքը համադրելի չեմ համարում, քանի որ այն հիմնականում պայմանավորված է 2016 թվականին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրված հակառակորդի սադրիչ գործողություններով, մասնավորապես՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում հակառակորդի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություններով: Սակայն 2017 և 2016 թվականների համեմատությունը վկայում է, որ աճ է արձանագրվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների առումով, ինչը պայմանավորված է երեք հիմնական գործոնով.
1. Դատախազական պատշաճ հսկողության և ՀՀ զինված ուժերում հրամանատարական կազմի և անձնակազմի հետ տարվող ամենօրյա բացատրական աշխատանքների արդյունքում ձևավորված փոխվստահության շնորհիվ գրեթե նվազագույնի է հասել դեպքերը և պատահարները թաքցնելու, տարբեր պատճառներով դրանք չհաշվառելու արատավոր պրակտիկան: Արդյունքում՝ տրամաբանորեն գրանցվում է հանցագործությունների աճ՝ նախորդ տարիների համեմատ:
2. Յուրաքանչյուր դեպքին արագ արձագանքելը և համապատասխան ընթացք տալը կանխարգելիչ ազդեցություն է ունենում, որպեսզի հետագայում հանցագործությունն ավելի ծանր հանցագործության չվերաճի: Արդյունքում՝ արձանագրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նվազում, փոխարենը՝ աճ է գրանցվում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թվում: Նշեմ, որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 83.6%, ծանր հանցագործությունների 16.1% նվազում:
3. Սահմանային լարվածության պայմաններում անձնակազմի ինքնագիտակցությունը բարձրանում է, սկսում են դեր կատարել համախմբվելու, մեկը մյուսի նկատմամբ ավելի հոգատար լինելու գործոնները, որոնց արդյունքում զինծառայողների շրջանում նվազում են կանոնադրային փոխհարաբերությունների խախտումները: Իսկ սահմանային լարվածության թուլացման պայմաններում պատկերը մի փոքր փոխվում է: Կարծում եմ՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների աճի գրանցման մյուս օբյեկտիվ պատճառը վերջինս է:
-Բանակում ամենատարածված հանցատեսակը ո՞րն է:
-Դեռևս օրակարգային է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների աճը, որը մտահոգիչ է հատկապես զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների մասով, ինչի նվազեցման առումով կատարվում են ամենօրյա աշխատանքներ: Վերջիններիս ցանկում կարելի է նշել կենտրոնական մարմնի և ենթակա ստորաբաժանումների դատախազների պարբերաբար այցելություններն իրենց սպասարկման զորամասեր: Անմիջական, անկաշկանդ բնույթ կրող շփումներում, որտեղ հնարավորինս նվազեցվում է պաշտոնականությունը, դատախազը կարողանում է ներկայացնել քաղաքացիական կյանքի համեմատ այն տարբերություններն ու սահմանափակումները, որ ծառայության զորակոչվելուց հետո նախատեսվում են զինծառայողների համար՝ այդ կերպ բարձրացնելով նրանց իրավագիտակցությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բաժնում ընդգրկված մի շարք հոդվածների, որոնք քաղաքացիական անձանց համար կա՛մ որպես հանցագործություն չեն որակվում (ապաքրեականացված են), կա՛մ մասնավոր հետապնդման գործեր են:
Հանդիպումների ժամանակ դատախազները ներկայացնում են նաև հանցագործություն ծնող պատճառները, պատասխանատվության անխուսափելիությունը, բերվում են օրինակներ, այդ թվում նաև դատարանների դատավճիռներ և վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, իսկ զինծառայողները կարողանում են իրենց հուզող հարցերը բարձրացնել:
Կարևոր դեր ունի նաև ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զորամասերում օպերատիվ իրավիճակին տիրապետելու հանգամանքը: Սա ավելի շատ նախականխող նշանակություն ունի: Իրականում քիչ են դեպքերը, երբ զինծառայողներն իրենք են բարձրաձայնում նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ կամ ճիշտ կողմնորոշվելու արդյունքում կարողանում ժամանակին կանխել առավել վտանգավոր հետևանքները: Եվ հանգամանքը, որ նման պայմաններում զորամասերի ղեկավար կազմն ամեն կերպ աջակցում է, որպեսզի ռազմական ոստիկանության աշխատակիցները տիրապետեն օպերատիվ իրավիճակին, գնահատում եմ որպես ստացված համագործակցություն իրավապահ կառույցների և ՀՀ զինված ուժերի անձնակազմի միջև:
-Ինչո՞ւ են զինվորների ու զինդատախազությանը վերաբերող գործերը փակ, դրանով ի՞նչ հարց է լուծվում: Գուցե դա միջոց է բացերը քողարկելո՞ւ։ Օրինակ՝ Դուք չե՞ք ցանկանում, որ այդ գործերը դատական տեղեկատվական համակարգում բաց լինեն:
-Փակ լինելը պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ քրեական գործերում մեծամասամբ ներառված են ծառայողական և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Օրինակ՝ զորամասի տեղակայման վայր, անձնակազմի թվաքանակ, մարտական հերթապահության բնագիծ և այլն: Հրապարակայնության սահմանափակումը նման տեղեկատվությունը հակառակորդի համար ոչ հասու և մատչելի դարձնելու նպատակ է հետապնդում:
Ինչ վերաբերվում է բացերը քողարկելուն, ապա հարկ եմ համարում նշել, որ դատական նիստերը հիմնականում կայանում են դռնբաց, մասնակցության իրավունք ունեն և՛ մամուլի ներկայացուցիչներ, և՛ քաղաքացիներ, և՛ տարբեր հասարակական կազմակերպություններ: Բացի դրանից՝ ՀՀ դատախազությունը բացառապես գործում է ՀՀ դատախազության մասին և մի շարք օրենքներով ամրագրված հրապարակայնության սկզբունքի պահպանմամբ:
Վերը նշածս գործոնների, օրենքի հրամայականների հաշվառմամբ հանդերձ՝ այս ոլորտում ևս մեր աշխատանքը բավարար հրապարակային է՝ նման դեպքերը, դրանց քննության արդյունքները պարտադիր հրապարակվում են ԶԼՄ-ներով: Եվ այս առումով մեր հանրությունն անհամեմատ ավելի տեղեկացված է՝ ի տարբերություն նմանատիպ իրավիճակում գտնվող բազմաթիվ երկրների՝ այդ թվում նաև մեր հարևան երկրի:
Երկրորդային չեմ համարում նաև բանակի և բանակում իրավախախտումների, հանցավորության վիճակի, հարուցված քրեական գործերով ընթացող քննությունների, դատավարությունների նկատմամբ քաղաքացիական հասարակության ընդգծված ուշադրությունը, որի պայմաններում գործնականում հնարավոր չէ, ավելին՝ անիմաստ է ինչ-որ բան թաքցնելու մասին մտածելը: Նման գործելաոճից մենք շատ վաղուց ենք հրաժարվել:
-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ մեխանիզմներով են ուսումնասիրվում զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և Ձեր գնահատականը այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ:
-ՀՀ զինված ուժերում արձանագրված ցանկացած մահվան ելքով դեպք, անկախ դրա վաղեմությունից, գտնվում է ՀՀ զինվորական դատախազության և անձամբ իմ ամենօրյա հսկողության ներքո, որպեսզի դրանցով ապահովվի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ու անկողմնակալ դիտորդի մոտ ձևավորվի համոզմունք, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ, քննչական և դատավարական միջոցառումները՝ գործի հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Ցավով պետք է նշեմ, որ դեռևս առկա են մահվան ելքով չբացահայտված դեպքեր, որոնց բացահայտման համար օգտագործվում է ողջ գործիքակազմը: Առավել բարդ և հանցագործության տաք հետքերով չբացահայտված քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարումը տեղերում իրականացվում է առավել փորձառու դատախազների՝ հիմնականում ստորաբաժանումների ղեկավարների կամ նրանց տեղակալների կողմից: Նախաքննությունը հանձնարարվում է առավել փորձառու քննիչներին, կազմվում են քննչական խմբեր, իսկ ավելի բարդ գործերի քննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչների կողմից: Համապատասխանաբար, այդ գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է Զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի դատախազների կողմից: Այստեղ ևս պետք է կարևորել հետաքննության մարմնի, մասնավորապես՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող աշխատակիցների գործոնը: Նրանք օպերատիվ մեծածավալ աշխատանքներ են ձեռնարկում հանցագործությունները լիարժեք բացահայտելու հարցում:
- Պարո՛ն Հարությունյան, պաշտոնական աղբյուրների հրապարակած տվյալների հիման վրա Tert.am-ի կատարած հաշվարկով՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հայկական կողմում տարբեր հանգամանքներում զոհվել է 52 զինծառայող, որից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարած տարբեր գործողությունների հետևանքով: Անցած տարի ևս սահմանից ներս գրանցված դեպքերն ավելի շատ էին: Ի՞նչ է արվում սահմանից ներս գրանցվող դեպքերը նվազեցնելու համար:
-Նախ՝ ցանկանում եմ մեկ ուղղում կատարել. ցավոք, 2017թ. ոչ թե 22, այլ 23 զինծառայող է զոհվել հակառակորդի կողմից կատարված տարբեր գործողությունների հետևանքով: ՀՀ զինված ուժերում ունեցած անդառնալի կորուստները ոչ միշտ են դիտավորությամբ կատարված հանցագործությունների հետևանք: Կոնկրետ 2017թ. մահվան ելքով դեպքերի թվում սպանության դեպքերը 3-ն են: Բավականին մեծ թիվ են կազմում անզգուշությամբ կատարված՝ զենքի օգտագործման կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործման կամ օգտագործման կանոնները խախտելու արդյունքում, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով մահվան ելքով դեպքերը: Միայն ականի պայթյունի և զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով 2017 թվականին արձանագրվել է մահվան ելքով 8 դեպք:
Իրականում ունենք մահվան ելքով դեպքերով նվազում: Համեմատության կարգով ներկայացնեմ 2015, 2016 և 2017 թվականների մահվան ելքով այն դեպքերի թվային պատկերը, որը կապված չէ սահմանային իրավիճակի հետ. 2015թ. գրանցվել է մահվան ելքով 31 դեպք, 2016 թվականին՝ 47, իսկ 2017 թվականին՝ 29-ը: Ինչո՞ւ եմ հատկապես կարևորում այս տվյալները, քանի որ խոսքը հայ զինվորի կյանքի մասին է, և անձամբ ինձ համար նույնիսկ մեկով նվազումը բավականին մեծ ձեռքբերում է: Ցանկացած մահվան ելքով գրանցված դեպքով թե՛ հարուցված քրեական գործերի, թե՛ նախապատրաստված նյութերի շրջանակներում դատախազների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում, վեր են հանվում դրանք ծնող պատճառներն ու պայմանները: Անկախ գործերի վերջնական արդյունքից՝ միջնորդագրեր և հաղորդումներ են ուղարկվում համապատասխան զորամասեր և զորամիավորումներ, որոնց հիման վրա անց են կացվում ծառայողական քննություններ, որոնց արդյունքները քննարկվում են դատախազների մասնակցությամբ: Քննարկումների արդյունքներով իրենց ծառայողական պարտականությունների մեջ թերացած զինծառայողները տույժի են ենթարկվում, իսկ հետագայում իրավապահ մարմինների կողմից ամենօրյա հսկողություն է սահմանվում նմանատիպ դեպքերը բացառելու համար:
-Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հասարակության ներսում քննարկման առիթ դարձավ և քննադատությունների ալիք բարձրացվեց այն մասով, որ, օրինակ, ՊՆ որոշ պաշտոնյաներ վառելիք են գողացել, տանկեր կան, որ դատարկ են, իրերի պահեստից կարևոր բաներ են պակասում։ Այս խոսակցությունները որևէ կերպ հիմնավորվե՞լ են, նման գործերով կոնկրետ անձանց մեղադրանքներ առաջադրվե՞լ են:
-Մամուլում բարձրացված նմանատիպ հարցերի կապակցությամբ մեր կողմից ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ ՊՆ և ՊԲ զորամասերում, որոնց արդյունքներով վստահաբար կարող եմ ասել, որ նմանատիպ դեպքեր չեն արձանագրվել, և բարձրացված հարցերը կրել են վերացական բնույթ: Ամեն դեպքում, մամուլում հրապարակված կամ այլ կերպ դատախազությանը հայտնի դարձած բոլոր տեղեկություններն ընդունվել են որպես հանցագործությունների մասին հաղորդումներ, որոնք ստուգվել են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, և ստուգման արդյունքում բոլոր դեպքերով տրվել է իրավական գնահատական:
-Պարո՛ն Հարությունյան, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն ազատվեց պաշտոնից, Պաշտպանության նախարարն անգամ բարձրաձայնեց պատճառը՝ թերացումներ: Զինդատախազությունը քայլեր ձեռնարկե՞լ է, պարզելու համար, թե ինչ թերացումների մասին է խոսքը:
-Դատախազությունը հանցագործության մասին վկայող պաշտոնական դիրքի չարաշահման, թերացումների կամ այլ հանցակազմ պարունակող փաստերի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել: ՀՀ պաշտպանության նախարարն իր հրապարակային խոսքում պարոն Բաղմանյանի զորացրման կապակցությամբ նշել էր, որ դա կապված է աշխատանքային պայմանավորվածությունների չկատարման հետ, ինչն առերևույթ հանցագործության մասին չի խոսում: Նմանատիպ տեղեկատվություն ստանալու դեպքում, վստահեցնում եմ, որ դա կդառնա քննարկման առարկա և պատշաճ ընթացակարգով ստուգվելուց հետո կտրվի իրավական գնահատական:
-Պարո՛ն Հարությունյան, և կրկին «Մատաղիս»-ի գործը: Այս տարվա հունիսին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մատաղիսի» գործով դատապարտված, ապա արդարացված նախկին զինվորներից մեկի՝ Արայիկ Զալյանի բողոքը: Այս գործը 12 տարվա վաղեմություն ունի և ծայրը չի երևում: Պաշտպանները պնդում են, երեք զինծառայողներին երեք ամիս Ռազմական ոստիկանությունում պահելու, նրանց խոշտանգելու և ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար որևէ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել: Ձեր պարզաբանումն այս գործով ո՞րն է։ Զինդատախազության համար, կարծես, բարդ գործ է, համամի՞տ եք:
-Այս գործի առանձնահատկությունն այն է, որ ՀՀ դատարանների կողմից գործով ձեռք բերված մի շարք ապացույցներ ճանաչվել են անթույլատրելի, իսկ նոր ապացույցների ձեռքբերումը և դեպքի իրական հանգամանքների բացահայտումն իրենից առանձնակի բարդություն է ներկայացնում, քանի որ դեպքից անցել է 14 տարի: Թեպետ պետք է նշեմ, որ այս ողջ ժամանակահատվածում՝ թե՛ նախաքննություն իրականացնող մարմինների, թե՛ հետաքննության մարմինների կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բազմածավալ քննչական, դատավարական ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ինչ վերաբերում է այդ գործով պաշտոնատար անձանց կողմից երեք զինծառայողներին երեք ամիս ռազմական ոստիկանությունում պահելու, նրանց խոշտանգելու և ինքնախոստովանական ցուցմունք կորզելու վերջիններիս պնդումներին և այդ կապակցությամբ իրավական գնահատականներ տալուն, ապա նշեմ, որ այս պահին հիշյալ փաստի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում է նախաքննություն: Դրա գաղտնիությամբ պայմանավորված՝ զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց:
-Պարո՛ն Հարությունյան, այժմ դատաքննության փուլում է գտնվում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը, որի ընթացքում գործով վկաները խոսում են գերիշխող դիրք ունեցող ուսանողների, պաշտոնյա հայրերի որդի և արտոնյալ լինելու մասին: Զինդատախազությունն այստեղ ի՞նչ անելիք ունի, որպեսզի բանակում, ռազմական հաստատություններում գերիշխողներ չլինեն։ Հետևո՞ւմ եք նշածս գործի ընթացքին, վկաների նման ցուցմունքներն ընթացք ստանո՞ւմ են, թե՞ ոչ:
-Կոնկրետ Հայկազ Բարսեղյանի դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ քննության ընթացքում հայտնաբերված նմանատիպ խախտումների վերաբերյալ քրեական գործի նյութերով նոր գործ է հարուցվել, որի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանը, իր որդու՝ նույն զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի կուրսանտ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ` չարաշահելով պաշտոնեական դիրքը: Բավարար ապացույցների համակցությամբ Զ. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, և ներկայումս նշված քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում: Չեմ ցանկանա առավել կոնկրետանալ որևէ գործի կամ դեպքի վրա, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ ցանկացած նման արատավոր երևույթի մասին տեղեկություն ստանալուն կամ քրեական հետապնդման մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս այդպիսի տվյալներ հայտնաբերելուն պես, ՀՀ զինվորական դատախազությունն անմիջապես արձագանքում է, որպեսզի ստուգվի տեղեկության իսկությունը և կանխվի անձի պաշտոնով պայմանավորված վերջինիս զինծառայող զավակին կամ ազգականին արտոնյալ կարգավիճակ տալը:
Վստահեցնում եմ, որ դատախազությունը կշարունակի անաչառ հետևողականություն ցուցաբերել, որպեսզի արտոնյալ կարգավիճակ ունեցող զինծառայողների, նրանց նման արտոնություններ տվող անձանց վարքագիծը մանրակրկիտ ուսումնասիրվի, խախտում կատարած անձինք խստագույնս ենթարկվեն պատասխանատվության:
-Պաշտպանության նախարարության և զինդատախազության համագործակցությունն ինչպիսի՞ն է, հակասություններ լինո՞ւմ են:
-Ավելի հզոր և կարգապահ զինված ուժեր ունենալու միասնական խնդիր լուծելուն ուղղված համագործակցությունը, բնականաբար, բոլոր օղակներում գտնվում է բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է հակասություններին, ապա նշեմ, որ երկու գերատեսչությունների միջև հակասություններ չկան: Յուրաքանչյուրը գործում է իրեն վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակում: Կարող են լինել առօրյա աշխատանքային տարաձայնություններ, որոնք լուծվում են օրենքով սահմանված կարգով, առողջ քննարկումների ձևաչափով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
08:06 • 25.11.24 Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչ
-
21:53 • 24.11.24 Սթիվ Կուպերն այլևս չի մարզի «Լեսթերը»
-
21:12 • 24.11.24 «Նոա»-ն 3:1 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին
Իրադարձային
-
09:30 • 25.11.24 Վիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Իրավունք
-
18:42 • 22.11.24 Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)