Հանրապետության հրապարակում հանրահավաքին ելույթ ունեցողները հայտարարեցին՝ պայքարը շարունակվելու է (տեսանյութեր, լուսանկարներ)
23։30
Բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր իրենց էջերում հրապարակում են կաթսաներով և շերեփներով ակցիայի տեսանյութեր:
Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանի առաջարկով հայտարարվել էր «Կաթսա-շերեփ» ակցիայի մասին. քաղաքացիները ժամը 23:00-ին իրենց պատուհաններից պետք է դուրս հանեին կաթսաները և հարվածեին շերեփներով։
21։28
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց ժամը 22:00-ից հետո չմնալ փողոցներում:
«Ժամը 10-ից հետո ոչ ոք փողոցում չի մնում: Փոքրիկ համերգից հետո բոլորս գնում ենք տուն: Սոնա Շահգելդյանը ելույթ կունենա, որից հետո բոլորս գնում ենք տուն: Ով ժամը 22:30-ից հետո մնաց փողոցում և գործողություններ կատարեց, նա մեզ հետ կապ չունի»,- հայտարարեց նա:
Սոնա Շահգելդյանը երգեց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր, հայրենի» երգը, որի ժամանակ քաղաքացիները ըստ ավանդույթի վառեցին հեռախոսների լույսերը և սկսեցին միասին երգել:
21:13
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին իր խոսքում ասաց, որ չպետք է շեղվել ի սկզբանե հայտարարվածից՝ խաղաղ անհնազանդությունից և շարունակել պայքարն այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում չստորագրի:
«Սե՛րժ Սարգսյան, ես Ձեզ խնդրում եմ՝ շուտ արեք այդ բանը: Չնայած մենք դեմ չենք վայելել այս իրավիճակը, որ կատարվում է Երևանի փողոցներում, դա մեզ միայն ու միայն հաճույք է պատճառում: Բայց ես խնդրում եմ, մի՛ վտանգեք պետությունը և օր առաջ կատարեք ձեր քայլը»,- ասաց նա:
Իր խոսքի վերջում Աննա Հակոբյանը հավաքվածներից խնդրեց ողջունել այս պահին անազատության մեջ գտնվող բոլոր ցուցարարներին:
21։ 05
Ելույթ ունեցավ դերասան Հովհաննես Ազոյանը՝ նշելով, որ ստիպված է խոսել, քանի որ Նիկոլը հրապարակում չէ։
«Մարտի 1 այլևս չի լինելու: Որովհետև «Մարտի 1-ի» զոհերը մեզ նվիրեցին կյանք: Մեզ նվիրեցին ապրելու իրավունք, մեզ նվիրեցին քաղաքակիրթ ապրելու իրավունք: Հիմա մեր գործը, մեր իմաստը գոյության քաղաքակիրթ ապրելն է: Որովհետև մեր պայքարն էլ քաղաքակիրթ երկիր ունենալն է:
Քաղաքակիրթ հասարակություն ունենալն է, քաղաքակիրթ մարդ լինելն է»,-Հովհաննես Ազոյանը հարցրեց՝ ինչ է մեզ խանգարում՝ լինել այնքան քաղաքակիրթ, որ քաղաքակիրթ աշխարհը չհանդուրժի, որ երիտասարդությանը վնասեն:
Նա հրապարակի մասնակիցներին խնդրեց ավելի քաղաքակիրթ, շատ ավելի քաղաքակիրթ լինել, քան 1 վայրկյան առաջ:
«Խնդրում եմ՝ պահեք ձեզ շատ քաղաքակիրթ»,-Հովհաննես Ազոյանը իր խոսքը հավելեց՝ ասելով՝ կեցցե քաղաքակիրթ Հայաստանը:
21։00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի կազմակերպիչներից Մարիա Կարապետյանը հավաքվածներին ինքնակազմակերպվելու կոչեր արեց: Նա նշեց, որ վաղվանից աշխատանքի նման պետք է գնալ հեղափոխության: Մարիա Կարապետյանը նաև հորդորեց ինքնակազմակերպվել մասնագիտական խմբերի միջոցով՝ բժիշկներ, մանկավարժներ:
«Այս օրերի ընթացքում մենք յուրացրել ենք մեր փողոցը, մենք հաղթահարել ենք վախը, հուսահատությունը և անտարբերության մթնոլորտ՝ խաղաղ անհնազանդության մեթոդով, որովհետև այն անպարտելի է: Այս օրերի ընթացքում հաջողվել է նաև մեր և ոստիկանության միջև ջրբաժանը փոքրացնել: Նրանք հասկացել ենք, որ մենք գտնվում ենք նույն նավի մեջ: Ոստիկա՛ն, զենքդ դիր և միացիր մեզ»,- հայտարարեց Մարիա Կարապետյանը:
«Մենք նաև ակցիայի ձև ենք մտածել: Այսօր երեկոյան ժամը 11-ին, երբ արդեն տանը կլինեք, բոլորդ ձեր պատուհաններից հանեք կաթսաները և շերեփները և հնչեցրեք Սերժ Սարգսյանի վերջին զանգը»,- ասաց նա:
Նշենք, որ հարթակին մոտեցավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, սակայն նրան թույլ չտվեցին ելույթ ունենալ՝ «հե-ռա-ցիր» վանկարկումներով:
Քիչ հետո Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ամբիոնից ու ներողություն խնդրեց Զարուհի Փոստանջյանից միջադեպի համար:
«Պատճառն այն էր, որ նա մինչև շարժումն սկսելը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է»,-հավելեց Աննա Հակոբյանը:
20։41
Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո ի հայտ է եկել նոր կարգախոս՝ առաջնորդը ես եմ, որը հրապարակը վանկարկում էր:
Հանրահավաքը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարելով, որ իրեն մոտենում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և ցանկանում ելույթ ունենալ:
«Ես ուզում եմ բացատրել, թե ինչով է պայմանավորված մեր այսքան սելեկտիվ մոտեցումը, որովհետև շատ կարևոր է, որ այս հարթակից հնչեն միանման, տրամաբանական ելույթներ: Ես խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին չնեղանալ, սա հստակության խնդիր է, իսկ հստակությունը այսպիսի գործերում կարևորագույն պահանջ է: Բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք ցանկանում են միանալ մեր շարժմանը, ես անձամբ պատրաստ եմ հանդիպել և խոսել: Եթե ազատության մեջ լինեմ»,-ասաց երիտասարդը։
Ապա հրապարակին ողջույնի խոսք հղեց դերասան Նիկոլայ Եղիազարյանը:
«Ողջույն, իմ միասնական և հպարտ ժողովուրդ: Հպարտ եմ, որ ձեզնից մեկն եմ, հպարտ եմ, որ մենք մեկն ենք, բայց մենք շատ ենք: Ու ավելի ենք շատանալու: Եվ մեր քայլը մեկն է՝ միացում և քայլ առաջ»,-ասաց դերասանը:
20։10
Ուսանող Դավիթ Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք շարունակելու են դասադուլ իրականացնել: Նա ընդգծեց, որ եթե շարժման ակտիվ անդամներից ինչ-որ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ իրենք հեռանում ենք մեր հաղթանակից:
«Շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր խաղաղ անհնազանդությունը: Սա արդեն մեր արժանապատվության համար պայքար է: Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի սադրեն, բայց մենք շատ մոտ ենք հաղթանակին, քանի որ ամեն հատվածում ժողովուրդն ինքնակազմակերպվում է: Մենք պետք է շարունակենք ապակենտրոնացված շարժումը: Ժողովուրդն ապացուցեց, որ ազատ անկախ երկրում պետք է ապրենք»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
20։04
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ամբիոնից հայտարարվեց, որ ամեն առավոտ ժամը 8:15-ից սկսած տեղի են ունենալու ինքնաբուխ հավաքներ: Կոչ արվեց մարզերի բնակիչներին գալ Երևան, իսկ եթե չեն կարողանում, ապա թող իրենց քաղաքներում բողոքի գործողություններ իրականացնեն:
«Ամեն օր գործողությունները ըստ ավանդույթի պետք է ավարտվեն Հանրապետության հրապարակում: Չենք մոռանում դասադուլների և գործադուլների մասին: Այս պրոցեսը այսուհետև մեր միակ գործն և մեր դասը: Եթե կհայտնվեն ինչ-որ քաղաքական գործիչներ, նրանց կոչերը տարբերվեն մեր մարտավարությունից, հեռացրեք նրանց: Այս մարտավարության դեմ խաղ չկա»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
20։00
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը:
Մեկնարկին աղավնիներ բաց թողնվեցին՝ ի նշան խաղաղության:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց գիշերը չմնալ փողոցում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Նա ևս մեկ անգամ կոչ արեց ոչ մի դեպքում բախման չգնալ ոստիկանության հետ: Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները վանկարկում են՝ «Նիկոլ, Նիկոլ», «ազատություն», «խաղաղություն»:
Ցույցի կազմակերպիչները նաև հայտարարեցին, որ վաղը առավոտվանից շարունակվելու են իրականացվել քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններ ամբողջ Հանրապետության տարածքում. «Մենք ամեն օր անելու ենք դա, մինչև Սերժ Սարգսյանը չընկրկի: Մենք այլևս չենք պարտվելու, ՀՀ քաղաքացին հաղթելու է»։
18։32
Ցուցարարներն այս պահին տարբեր փողոցներով շարժվում են դեպի Հանրապետության Հրապարակ։
Նրանց թվում է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իրավիճակը որակեց ճգնաժամային և բեկումնային։
«Հրաշալի այս երիտասարդական շարժման երրորդ էշելոնը լինելու պատիվը ունեմ ես և պարզապես հպարտանում եմ այդ վճռականությամբ, խաղաղասիրությամբ, սահմանադրականությամբ, որով օժտված է այս շարժումը: Այս շարժումն արդեն 20 և ավելի տարի գնում է տարբեր ղեկավարների առաջնորդությամբ: Իսկ այս փուլը առաջնորդեց Նիկոլ Փաշինյանը։ Սա պայքար է երիտասարդության, Հայաստանի ապագայի համար, և այլ հեռանկար չի կարող ունենալ, քան պարոն Սերժ Սարգսյանի հրաժարականը»,-ասաց նա, իսկ անցնող ցուցարարները նրան ողջունեցին «այո՛» բացականչություններով:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պետք է հասկանա այս վիճակի բախտորոշ լինելը, հրաժարական տա, և ժամանկավոր կառավարություն ստեղծվի և վերջում նոր ընտրակարգով ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն:
«Եվ Սերժ Սարգսյանը նաև պիտի հասկանա, որ միջազգային հանրությունը հետևում է այս իրադարձություններին, Հանրապետական կուսակցությունը՝ իր ղեկավարությամբ, ԵԺԿ անդամ է. ես այսօր դիմել եմ ԵԺԿ-ին և նաև միջազգային կազմակերպություններին՝ հարց դնել, թե արդյոք նման ղեկավար ունեցող կուսակցությունը կարող է մնալ ԵԺԿ-ի կազմում»,-հավելեց նա և նկատեց, որ հայ ժողովուրդն այսօր աննախադեպ միացյալ է:
Հրապարակում արդեն բավականին շատ մարդ է հավաքված։ Նշենք, որ հրապարակում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով հանդես եկավ ելույթով։
17:20
ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի առաջ հավաքված բազմահազարանոց ցուցարարներին կոչ արեց շարժվել դեպի Հանրապետության հրապարակ: Նշենք, որ ժամը 19:00-ին այստեղ հայտարարվել է, որ հանրահավաք կանցկացվի:
Ցուցարարներն արդեն շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:
16:36
Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի առաջ հավաքված բազմահազարանոց ցուցարարների առաջ ելույթ ունեցավ ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը:
Նա կոչ արեց շարունակել անհնազանդության գործողությունները բոլոր քաղաքներում ու փողոցներում: Նա կոչ արեց ժամը 19:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում:
«Այսօր այն, ինչ փորձեցին անել, չստացվեց: Բռնելով պատգամավորներին՝ հույս ունեին, որ դուք դուրս չեք գա և այստեղ չեք լինի, բայց տարբեր փողոցներ, մայրուղիներ լիքն են հայ ժողովրդով»,- ասաց նա և կոչ արեց՝ հեռու մնան ոստիկանությունից:
«Իշխանությունն այսօրվա հանդիպումից հետո ցայտնոտի մեջ է, չգիտեն՝ ինչ անեն, չեն հասկանում, որ Հայաստանը երբեք էլ նույնը չի լինելու: Ուղղակի չեն գիտակցել դա, Սերժ Սարգսյանը չի հասկանում՝ ինչ է կատարվում երկրում»,- հայտարարեց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք Նժդեհի փողոցում կսպասեն որոշ ժամանակ և ապա կշարժվեն Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու հանրահավաք:
Ալեն Սիմոնյանը իշխանություններին կոչ արեց, որ ազատ արձակեն պատգամավորներին, քանի որ ինքը վստահ չէ, որ կարող է նման բազմաքանակ քաղաքացիներին առաջնորդել:
16:13
Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում բազմաթիվ նոր ցուցարարներ միացան: Ոստիկանության ուժերը բաժանմունքը շրջափակել են՝ թույլ չտալով մոտենալ ցուցարարներին:
Հավաքվածներից ոմանք ասացին, թե տեղեկություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը ևս Շենգավիթի ոստիկանության բաժանմունքում է:
15:58
«Էրեբունի ԲԿ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ 11 քաղաքացի է տեղափոխվել ԲԿ, որոնցից մեկը ոստիկան է:
ԲԿ տնօրենն ասաց, որ 8 քաղաքացի արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, 4-ի մոտ եղել է ճնշման տատանում, բարձր ճնշում են ունեցել, 4 հոգու մոտ փոքր վերքեր: «Նրանց համապատասխան վիրաբուժական մշակումից հետո դուրս են գրվել»,-ասաց նա:
Միքայել Մանուկյանն ասաց, որ 3 երիտասարդ դեռևս հիվանդանոցում են՝ 21,25 և 27 տարեկան, որոնք ունենք գլխի վրա վերքեր: «Բուժօգնություն է ցուցաբերվել, լուրջ վնասումներ չկան, մեկ ժամ հետո կարող են ուղարկել տուն»,- ասաց նա:
15:47
Ցուցարարների մեծ խումբը, որն առաջնորդ չունի, շարժվում է դեպի Էրեբունի վարչական շրջան: Մեկ այլ խումբ էլ հավաքվել է Ոստիկանության Շենգավիթի բաժնում, որտեղ գտնվում են ԱԺ երկու պատգամավորները՝ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Ազատության հետ զրույցում ասել է, որ ինքը երկու պատգամավորների կողքին է, նրանց խուզարկել են, և որևէ անօրինական է իր չի հայտնաբերվել:
Նիկոլ Փաշինյանի պահման վայրը դեռևս հայտնի չէ:
15:39
Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ՔՊ անդամ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:
15:20
Պատգամավոր Արարատ Միրզոյանի մոտ է այս պահին գտնվում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթեր էր մտել:
Նա հարցրեց Արարատ Միրզոյանից, թե ինչ հիմքով են իրենց ոստիկանության բաժնում պահում, Միրզոյանը պատասխանեց, որ ասել են, թե սպասում ենք քննիչներին:
Միրզոյանը նաև ասաց, որ քննիչները եկել են: Այնուհետև ուղիղ եթերը ընդհատվեց, ըստ ամենայնի փաստաբանը ուղիղ եթեր էր մտել գաղտնի:
15:13
Բազմամարդ ցույցը հասավ ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի մոտ և միացավ այստեղ հավաքված ավելի փոքրաթիվ խմբին: Նրանք ծափերով բացականչում են. «Ոստիկանը մերն է»:
Նշենք, որ այստեղ են գտնվում պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:
ՔՊ վարչության անդամ Զարուհի Բոթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա գտնվում է Էրեբունի ոստիկանության բաժանմունքում:
15:08
Էրեբունի վարչական շրջանում ոստիկանները ավելի քիչ թվով մնացած ցուցարարների շարքերից երկու քաղաքացու բերման ենթարկեցին:
15:05
ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:
14:48
Էրեբունի վարչական շրջանում «Շանթ» հեռուստաընկերության Հորիզոն լրատվականի լրագրող Արտակ Ղուլյանին ծեծի են ենթարկել:
Լրագրողը պատմեց, որ իրեն ծեծել են խմբով մարդիկ:
«Այստեղ Արշակ անվամբ մականունավորներ կան, իրենց տղաներն են եղել»,- ասաց նա և նշեց, որ որևէ ոստիկան չի միջամտել: «Ինձ ծեծում էին, իսկ ոստիկանությունն ուղղակի կողքի վրա կանգնած էր»,- ասաց նա:
Ցուցարարաներից պատմեցին, որ էրեբունիում շենքերի բակերից դուրս են եկել մի քանի տասնյակ դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք, քարերով ու շշերով հարձակվել ցուցարարների վրա:
Ցուցարարը պատմեց, որ քաղաքացիներից էլ տուժածներ կային:
14:38
Ցուցարարների բազմամարդ խումբն այս պահին գտնվում է Մանկավարժական համալսարանի հարակից հատվածում: Ցույցն առաջնորդող Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց մեկ այլ խումբ է միանում: Նա հայտարարեց, որ Խանջյան փողոցով է երթը շարժվելու:
Նշենք, որ ժամը 13:00-ի դրությամբ մոտ 50 մարդ է բերվել ոստիկանության բաժանմունքներ:
14:27
Հանրային ռադիոյի կայքից տեղեկանում ենք, որ այսօր Արցախ-Էրեբունի խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել նաև «Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը։
Նա կարողացել է հասնել Ռադիոտուն, որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։
14:18
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ևս ցուցարարների հետ է: Ալեն Սիմոնյանը հավաքվածերին տեղեկացրեց, որ շարժվում են Մաշտոցի պողոտա:
Զուգահեռ Շենգավիթում ցուցարարաների ու ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել: Ցուցարարները հայտարարում են, որ չտրվեն սադրանքներին և բարձրացնում ձեռքերը:
14:12
Քաղաքապետարանի առջևից բազմամարդ երթը շարժվում է դեպի Հաղթանակի կամուրջ: ՔՊ անդամ Ալեն Սիմոյանը կոչ արեց երթը շարունակել և պահաջեց, որ ոստիկանների հետ որևէ շփում չլինի:
14:10
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը քիչ առաջ դուրս եկավ Շենգավիթի ոստիկանության բաժնից, որտեղ բերման ենթարկվածներ կան: Նա ասաց, որ պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ գտնվում է ներսում, ում հետ թույլ չեն տվել որպես փաստաբան տեսակցել:
Նշենք, որ մինչ այս պահը տեղեկություն չկա, թե որտեղ է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը հրաժարվում է տեղեկություն հաղորդել նրա գտնվելու վայրի մասին:
14:03
Ցուցարարների մեծ խումբ երթով հասավ Հանրապետության հրապարակ: Ոստիկանները, շղթա կազմած, հրապարակի կենտրոնից քաղաքացիներին պահանջում են դուրս գալ, որոշ ցուցարարներ բերման են ենթարկվում:
13:42
Ցուցարարներից մեկը պահանջեց դիմակավոր ոստիկաններից հանել դիմակները:
«Եթե ճիշտ բանի համար եք դրել, ինչո՞ւ եք դիմակ դրել, հանե՛ք, ինչո՞ւ եք դրել»,- հայտարարեց նա:
Ոստիկանության գնդապետն ընդառաջ գնալով ցուցարարի կոչին՝ հրամայեց հանել դիմակները:
13:38
Ոստիկանները Մաշտոցի պողոտայում փակել են փողոցը:
Նրանք հոգևորականներից պահանջում են, որ խորհուրդ տան ցուցարարներին գնալ «տներով»:
Ցուցարարներից դերասանուհի Ելենա Բորիսենկոն ասաց, որ իրենք չունեն առաջնորդ, և սա խաղաղ ցույց է, և պահանջեց թույլ տալ շարունակել քայլերթը:
Ոստիկանները պահանջում են լրացուցիչ լարվածություն չստեղծել:
Քաղաքացիներին տարբեր փողոցներից բերման ենթարկելու գործողությունները շարունակվում են:
13:31
Փաստաբան Հարություն Բաղդասարյանին ոստիկանները թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալների հետ: Նա հայտարարեց, թե եկել է պատգամավորներ Արարատ Միզոյանի և Սասուն Միքայելյանի շահերը պաշտպանելու, սակայն շուրջ 15 րոպե է՝ սպասում է:
«Փոխանցե՛ք, որ պաշտպանը սպասում է իր պաշտպանյալին»,- ասաց նա:
Ոստիկանները շարունակում են թույլ չտալ՝ նշելով, թե ըստ կարգի կարող է բողոքարկել:
13:26
Էրեբունուց վերադարձած ցուցարարները շարժվում են Մաշտոցի պողոտայով: Նրանք շրջանցեցին Հանրապետության հրապարակը, որտեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված:
Նշենք, որ մեկ այլ խումբ էլ Էրեբունի վարչական շրջանում է երթ անցկացնում:
13:24
Կառավարության շենքը շրջափակված է մեծաթիվ ոստիկաններով: Ոստիկանները շղթա կազմած փորձում են ցուցարարաներին ցրել:
13:13
Ոստիկանները մեծ ուժեր են կուտակել Հանրապետության հրապարակում և թույլ չեն տալիս՝ քաղաքացիները հավաքվեն այստեղ:
Ոստիկանները Կառավարության շենքի շուրջ պատ են կազմել:
Ոստիկանները բարձրախոսով նախազգուշացնում են, որ հավաքն անօրինական է, հավաքին մասնակցող մարդիկ ենթակա են պատասխաատվության:
Նրանք պահանջում են հեռանալ Հանրապետության հրապարակից: Մինչդեռ քաղաքացիները սուլելով են արձագանքում Ոստիկանության նախազգուշացմանը և չեն հեռանում:
Ոստիկանությունը կրկին մեծ ուժեր է կուտակում:
13:08
Ամիրյան փողոցում ևս քաղաքացիներ են բերման ենթարկվում: Tert.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այստեղից արդեն 4 քաղաքացու են ոստիկանները բերման ենթարկել: Քաղաքացիները հերթական անգամ փորձում են փողոցը ակցիաններով փակել:
12:55
Իրավիճակը լարված է նաև Երևանի Ամիրյան փողոցում: Ոստիկանների հարյուրավոր կուտակումներ են նկատվում քաղաքի տարբեր հատվածներում:
12:54
ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում քաղաքացիներին դուրս գալ փողոց:
«Բոլորին, բոլորին, բոլորին. դո՛ւրս եկեք փողոց, մի քիչ ա մնացել։ Դուրս եկեք փողոց, հենց հիմա է անձամբ ձեր դուրս գալու պահը»,- գրել է նա:
12:48
Ցուցարարները բաժանվել են երկու խմբի, մի խումբը շարժվում է Արշակունյաց պողոտայով: Մեկ այլ խումբ Էրեբունի վարչական շրջանում է շարունակում քայլերթը:
12:34
ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Ելքից» ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են»:
Հիշեցնենք, որ նրանք ԱԺ պատգամավորներ են և ունեն անձեռնմխելիություն:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում անձի ան¬ձեռնմխելիությանը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրություն, 96-րդ հոդվածով. 2.
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
12:17
Ցուցարարները Արցախի փողոցից քայլում են դեպի Հանրապետության հրապարակ: Արցախի փողոցը լքում են նաև ոստիկանները:
12:10
Ցույցի վայր է ժամանել Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը:
Նա ասաց, որ տեղյակ չէ, թե ամուսնուն ուր են տանում: Նա ասաց, որ այս պահին գալիս էր ցույցի մասնակցելու, քանի որ ճանապարհները փակ էին, նա միայն այստեղ իմացավ, որ Փաշինյանին տարել են:
«Ձեզանից եմ ուզում ինֆորմացիա ստանալ»,- ասաց նա:
Աննա Հակոբյանն ասաց, որ իր և երեխաների անվտանգության համար մտավախություն չունի:
Նշենք, որ բացի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանից ու Սասուն Միքայելյանից, տարածքից ոստիկանները տարել են նաև Արարատ Միրզոյանին:
Կրկին մարդ է վատացել: Փորձում են առաջին բուժօգնություն ցուցաբերել:
12:00
Ոստիկանությունը դադար առնելուց հետո պատ է կազմում և կրկին ուժ գործադրում ցուցարարների նկատմամբ:
Քաղաքացիներից մեկը վատացել է, պարզ չէ՝ նա տուժել է բախումից, թե ինքնազգացողությունն է վատացել: Շտապօգնություն են պահանջում: Նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Ոստիկանությունից ասում են, թե ավելի ուշ կմեկնաբանեն Փաշինյանի կարգավիճակը, արդյոք նա բերման է ենթարկվել, թե ոչ:
11:53
Դիմակավորված ոստիկանները ցույցի վայրից բռնի ուժով տարան նաև Սասուն Միքայելյանին:
11:51
Սասուն Միքայելյանը կոչ արեց ցուցարարներին, որ տեղերից չշարժվեն:
«Սպասե՛ք, ոչ մեկից չվախենալ, ոչ մի տեղ չգնալ: Սարգսյանն ուլտիմատում է տալիս մեր ազատությանը, ցույցին: Կոչ եմ անում մնալ տեղերում, համախմբվենք Երևանում: Համախմբվենք, Նիկոլին ազատենք»,- ասաց նա:
11:47
Ոստիկանական պատի առաջ կանգնած ցուցարարներին փորձում է բախման չտանել Սասուն Միքայելյանը:
Նրանք բաց ձեռքերն են ցուցադրում:
Հիշեցնենք, որ Փաշինյանն անձեռնմխելիություն ունի:
Նշենք, որ բացի Նիկոլ Փաշինյանից այլ բերման ենթարկված էլ կան:
11:43
Ուժայինները տարել են Նիկոլ Փաշինյանին:
Դրությունը ծայրահեղ լարված է Երևանի Արցախի փողոցում:
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում:
11:16
Քայլերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, կանգնելով ոստիկանական պատի առաջ, կոչ արեց նրանց որևէ հրաման չկատարել:
«Կոչ եմ անում որևէ ձևով չկատարել այդ ոչ ադեկվատ մարդու հրամանները, որովհետև նա չի հասկանում իրավիճակը, գտնվում է հիստերիկ նոպայի վիճակում: Կոչ եմ անում՝ մեր հայրենիքը հանկարծ չզոհաբերեք նրա կոռումպացված կլանին, տղե՛րք, սա ձեր երեխաների, ընտանիքների ճակատագրի հարցն է, վա՛յր դրեք ձեր զենքերը և միացեք ժողովրդին: Սա ձեր պատասխանատվությունն է ՀՀ ժողովրդի և պետության առաջ»,- հայտարարեց նա:
11:03
Նիկոլ Փաշինյանը հազարավոր ցուցարարների առաջնորդում է Տիգրան Մեծի պողոտայով: Նրա գլխավորությամբ բողոքի գործողությունները տեղի են ունենալու, ինչպես նախապես հայտարարվել էր, Էրեբունի վարչական շրջանում:
Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին շարունակել, եռակի բազմապատկել անհնազանդության գործողությունները և նոր թափ հաղորդել շարժմանը:
10:48
Մարտի մեկի հիշատակումը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին. Սերժ Սարգսյանի հետ կարճատև հանդիպումից հետո հավաքված լրագրողների հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես շատ հստակ ձևակերպել եմ, թե ինչի համար եմ այսօր առավոտյան գալիս Մարիոթ հյուրանոց, կետ-կետ ճշտել եմ, թե արդյոք իրար ճիշտ ենք հասկանում, ասել են, որ այո՛, ճիշտ ենք հասկանում, խոսելու ենք Սերժ Սարգսյանի անցնցում հեռացման մասին»,- ասաց նա:
Հարցին, թե մտավախություն չունի, որ ուժի կիրառման կդիմեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«ՀՀ-ի ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանը իրականության զգացումը կորցրել է, և չկատարեն նրա հրամանները: Նա գտնվում է անհավասարակշիռ, հիստերիկ վիճակում, և ուժային կառույցները պետք է գիտակցեն, որ ներվային վիճակում գտնվող մարդու հրամանները չպետք է կատարել»:
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունը չի կրակի սեփական ժողովրդի վրա, և «Մարտի մեկ» չի կարող կրկնվել:
«Ոստիկանությունը չի կարող սեփական ժողովրդի վրա կրակել, այսօր ՀՀ-ում չկա այդպիսի ոստիկանություն: Ես ասում եմ՝ Մարտի մեկի հետ համեմատություններն իզուր են, որովհետև այս քաղաքական պրոցեսում Սերժ Սարգսյանը մենակ է մնացել, իսկ ՀՀ-ի և Սփյուռքի ճնշող մեծամասնությունը մասնակցում է այս գործողությանը»,- ասաց նա:
----------------------------------------
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո հայտարարեց՝ պետք է արձանագրել, որ սա ապացույց է, որ Սերժ Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին:
«ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում կրկնակի թափով գործողությունների անցնել: Շարունակել զանգվածային անհնազանդությունների գործողությունները և այսօր՝ ժամը 19:00-ին, հանրահավաքին գալ: Սերժ Սարգսյանը ադեկվատության զգացումը կորցրել է, լավ չի տիրապետում իրավիճակին, ճնշումները շարունակենք, քանի դեռ Սարգսյանը համարժեքության զգացումը չի վերականգնել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ինքը չի եկել խոսելու «Ելք» խմբակցության անունից, այլ եկել է խոսելու ժողովրդի անունից, ինչի համար լիազորված է:
«Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա: Երբ ասում են անդառնալի հետևանքներից խուսափել, եթե նրանք չեն ուզում, որ խնդիրներ առաջանան և ազգային անվտանգության ոլորտում պրոբլեմներ լինեն, այսօր երեկոյան, հիմա իսկ պարտավոր է հրաժարական տա: Համոզված եմ, որ ժողովուրդն իր պայքարով հասնելու է այդ հանգրվանին»,- ասաց նա:
Հարցին, թե պատրաստ է էլի հանդիպել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ պատրաստ եմ քննարկել իշխանությունից իր հեռացման պայմանները խաղաղ ու անցնցում, որ պահից ընդունեց, ես պատրաստ եմ ընդունել դա»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո դուրս եկավ հյուրանոցի առջև հավաքվածների մոտ: Նրան դիմավորեցին ծափողջյուններով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Մամուլի տեսություն 08:16 • 26/11 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Մամուլի տեսություն 08:16 • 26/11 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
18:43 • 26.11.24 Մեսսին կզբաղվի հեծանիվի արտադրությամբ
-
16:16 • 26.11.24 Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի
-
15:43 • 26.11.24 Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին
Իրադարձային
-
21:01 • 26.11.24 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի որոշ հատվածներում մերկասառույց է
Մամուլի տեսություն
-
08:20 • 26.11.24 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
19:48 • 26.11.24 Փոխարտգործնախարար Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի պաշտոնակցի հետ
-
19:31 • 26.11.24 ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոք է ներկայացվել