ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   15:37 • 11.10.24 Զելենսկին Հռոմի պապին խնդրել է օգնել ռուսական գերությունից վերադարձնել ուկրաինացիներին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ։ Պետության ղեկավարը պոնտիֆիկոսին նկար է նվիրել Բուչայում ջարդերի մթեմայով՝ պոնտիֆիկոսին խնդրելով օգնել ռուսական գերությունից վերադարձնել ուկրաինացիներին: Այդ մասին հայտնում է Ansa-ն։
-
Քաղաքականություն   15:12 • 11.10.24 Այնքան ավելի հաճելի է առանց քաղաքականության, չեք պատկերացնի. Քերոբյան Ես նախարար դառնալուց երբեմն ասում էի, որ այո, բայց դրա փոխարեն կա մասշտաբի էֆեկտը, որ ճիշտ է դժվար է, դանդաղ է, բյուրոկրատական է, բայց ի վերջո, կարողանում ես ընդունել օրենքներ, որոնք դրական իմաստով մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա
-
Տնտեսություն   15:11 • 11.10.24 Թուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա Պատասխանելով այն հարցրին՝ Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում: Ըստ պաշտոնյայի՝ սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել է, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։
-
Քաղաքականություն   14:34 • 11.10.24 Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնային են. Պուտինն առաջին անգամ հանդիպել է Փեզեշքիանի հետ Ռուսաստանն ու Իրանն ակտիվորեն աշխատում են միջազգային ասպարեզում և հաճախ ունենում են իրադարձությունների վերաբերյալ նման գնահատականներ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ առաջ
-
Իրավունք   14:19 • 11.10.24 Կապանի բնակիչը համերկրացուն ձեռքերով հարվածներ հասցնելուց հետո նաև այրել է վերջինիս․ պարզվել են Կապանում կատարված սպանության իրական հանգամանքները Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն՝ դատարան ուղարկելու նպատակով։
-
Քաղաքականություն   14:09 • 11.10.24 Թրամփին հետաքրքրում է միայն իր էգոն, փողը և կարգավիճակը. Օբաման ամերիկացիներին կոչ է արել ընտրել Հարիսին «Ոչ մի նշան չկա, որ այս մարդն իրենից բացի մտածում է ուրիշի մասին: Նա 78-ամյա միլիարդատեր է, որը չի դադարում նվնվալ իր խնդիրների մասին այն պահից ի վեր, ինչ 9 տարի առաջ իջել է ոսկե շարժասանդուղքով»,- ասել է Օբաման։
-
Իրադարձային   13:29 • 11.10.24 Հայտնի է՝ ում է շնորհվել 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը Որոշումն ուրբաթ հայտարարել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն, որի ներկայացուցիչն ընդգծել է, որ Nihon Hidankyo-ն անխոնջ պայքարում է առանց միջուկային զենքի աշխարհի այն ժամանակ, երբ միջուկային տերությունները մեծացնում են իրենց միջուկային հնարավորությունները և կատարելագործում զենքերը:
-
Գիտություն/տեխնիկա   13:12 • 11.10.24 «Ապագան ինքնավար է». Tesla-ն ներկայացրել է ինքնավար տաքսի, նոր սերնդի ռոբոտ օգնական (լուսանկարներ) Ռոբոտաքսին հատուկ նախագծված ինքնավար մեքենա է, որը չունի ղեկ կամ ոտնակ: Ֆուտուրիստական դիզայնն առանձնանում է դեպի վեր բացվող դռներով և խցիկով, որը տեղավորում է ընդամենը երկու ուղևոր:
-
Իրավունք   13:10 • 11.10.24 Անկախ նրանից՝ մեղադրյալի աթոռին նստած կլինի նախագահ, թե վարչապետ, մրցակցային դատավարությունից մի գրամ շեղում չի լինելու. Քոչարյանի գործով դատավոր Դատախազը շարունակեց նշելով՝ ինչ վերաբերում է պաշտպանական կողմի պնդումներին քրեական վարույթը փոխելու վերաբերյալ, նախնական դատական լսումների փուլում նման ընթացակարգ նախատեսված չէ ու այդ պնդումները իրավազուրկ են:
-
Իրադարձային   12:39 • 11.10.24 Պետդեպի և ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անդամների հետ ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀում Միացյալ Նահանգների դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամների հետ Այս մասին առջաքելությունը հայտնել է Xի իր էջում
-
Քաղաքականություն   12:28 • 11.10.24 Բացի Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձանցից, փաստվում է ևս 80 անձանց գերեվшրnւթյшն հանգամանքը. Գեղամ Ստեփանյան Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին, ինչպես նաև նույն բովանդակությամբ նամակ պիտի հանձնեն ՀՀ ԱԳՆ:
-
Իրադարձային   12:24 • 11.10.24 Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Եթե իրականացվեն Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրերը կամ սպառնալիքները, դա շատ լուրջ սադրանք կլինի», - ուրբաթ Լաոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։
-
Քաղաքականություն   12:21 • 11.10.24 Ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու քննարկումները նույնիսկ իրացման դեպքում անգամ կես քայլով չեն մոտեցնի մեզ մեր պայքարի հիմնական նպատակին. Արմեն Աշոտյան Հայտնի հանգամանք է, որ ինքս դեմ եմ եղել 2021-ի արտահերթ ընտրություններին ընդդիմության՝ ընդհանրապես, և ՀՀԿ-ի՝ մասնավորապես, մասնակցությանը։
-
Իրադարձային   12:12 • 11.10.24 Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Ինչպես գրում է The Guardian-ը, ձկնորսի նավը փչացել է նախքան փոթորկի հարվածը: Տղամարդը կորցրել է առափնյա պահպանության հետ կապը։ Փոթորկի հանդարտվելուց հետո նրան գտել են Ֆլորիդայի ափից 48 կմ հեռավորության վրա, որտեղ նա կառչած էր սառցարանից:
-
Իրադարձային   11:55 • 11.10.24 Հայաստանն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հարթակում գերիների ու անհետ կորածների հարցը բարձրաձայնելու համար. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է Նա նաև նշեց, որ անընդունելի քայլ կլինի ՀՀ մասնակցությունը COP29-ին այն պարագայում, երբ ունենք գերիներ և չճշտված ճակատագրեր: