ԼՐԱՀՈՍ
-
Իրավունք   11:30 • 25.09.24 Ավազակությամբ 38,250 կգ. ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլի (ավելի քան 1մլրդ 2 մլն դրամ) գումարի հափշտակության վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Նախաքննության ընթացքում մեղադրյալներից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Ութ մեղադրյալի մասն առանձնացվել է առանձին վարույթում:
-
Ժամանց   11:25 • 25.09.24 Կոչ եմ անում ազատ արձակել նրբերշիկներին. Մեծ Բրիտանիայի վարչապետը լեզվի սայթաքում է թույլ տվել (տեսանյութ) Նա դիմել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ ցանկանալով կոչ անել ազատել իսրայելցի գերիներին, սակայն free hostages արտահայտության փոխարեն սխալմամբ ասել է՝ free sausages (ազատեք նրբերշիկներին):
-
Իրադարձային   11:00 • 25.09.24 Ժամանակավորապես փակ է լինելու Երևանի Շերամի փողոցի՝ Շերամի-Օհանովի խաչմերուկից մինչև Շերամի-Տիչինայի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ.-Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ.-Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը:
-
Իրադարձային   10:50 • 25.09.24 «Թուրքական տուն»-ը, որտեղ Էրդողանն ընդունել է Փաշինյանին, ներքաշված է եղել կոռուպցիոն սկանդալում Հատկանշական է, որ 2023 թվականին «Թուրքական տուն»-ը հայտնվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ կոռուպցիայի գործով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննության կիզակետում:
-
Սպորտ   10:46 • 25.09.24 Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործկոմում, որը կկայանա սեպտեմբերի 24-ին։ Նշվում է, որ «Միլանը» դեռ հստակ որոշում չի կայացրել «Սան Սիրոյի» վերակառուցման հարցում։ Նրանք փոխել են իրենց կարծիքը այն քանդելու վերաբերյալ։
-
Իրադարձային   10:42 • 25.09.24 Սուրեն Պապիկյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին (տեսանյութ) ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։
-
Քաղաքականություն   10:19 • 25.09.24 Բայրամովն ու Արաղչին քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Նա ասել է, որ վերջնական խաղաղության պայմանագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, հատկապես այս երկրի Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է։
-
Իրադարձային   10:12 • 25.09.24 Տավուշում տղամարդը 87-ամյա հարևանուհու այգուց փորձել է ընկույզ գողանալ, սակայն ծառից ընկել և կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Պարզվել է, որ Արտյոմ Ս․-ն նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, մուտք է գործել իր տան հարևանությամբ գտնվող 87-ամյա Ռոզա Մ․-ին պատկանող ցանկապատված այգի՝ ընկուզենու ծառից ընկույզ գողանալու նպատակով:
-
Մամուլի տեսություն   08:59 • 25.09.24 Մինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, Փաշինյանն իր կուսակցությունն է գովազդում․ «Հրապարակ» Վահե Ղալումյանն արտառոց չի համարում, որ Փաշինյանը մեր խնդիրների փոխարեն կարգախոս է առաջ քաշել ողջ աշխարհի համար, նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հարթակն այն հարթակը չէր, որտեղ պետք է մեր խնդիրներին անդրադառնար, բայց Հայաստանն իրավական հիմք ունեցող իր պահանջներից չի հրաժարվել:
-
Մամուլի տեսություն   08:33 • 25.09.24 Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Ավելին՝ փաստաբաններից մեկի մասով ակտիվ քննարկումներ են ընթացել, բայց դեռ վերջնական որոշում չկա. իսկ ԲԴԽ գիտնական անդամի տեղը խորհրդում 2 ամիս է, ինչ դատարակ է։