ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   12:00 • 24.09.24 Արցախն այսօր համայն հայության խաչն է, որը պետք է ազատագրենք. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանում լինի լիարժեք՝ իր օրենսդիր ու գործադիր բոլոր կանոններով: Արցախը պետք է տեսանելի լինի և՛ Սփյուռքի, և՛ միջազգային հանրության համար
-
Իրադարձային   11:29 • 24.09.24 Եթե միջազգային պայմանագիր կա, որ պետք է ՍԴ-ն վավերացնի, բայց չի վավերացրել, ուրեմն այն ՀՀ համար իրավական ուժ չունի. ՍԴ նախագահ Հարցին՝ Կիրանցի սահմանազատումն ապօրինի՞ է, քանի որ կանոնակարգը չի հաստատվել, Դիլանյանն արձագանքեց. «Այս պահին որևէ գնահատական չեմ տա, ավելի լավ է սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք կասենք մեր գնահատականը»:
-
Իրադարձային   11:03 • 24.09.24 Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ:
-
Իրադարձային   10:59 • 24.09.24 Խնդրահարույց հարցեր կան, կբարձրաձայնեմ խորհրդակցական սենյակում. Թովմասյանը՝ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին Հրայր Թովմասյանը նշել է, որ եթե խնդիրներ նկատել է, առաջին հերթին խորհրդակցական սենյակում կբարձրացնի, ապա նոր լրատվամիջոցների համար։
-
Իրադարձային   10:27 • 24.09.24 Wizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի Իսրայել Wizz Air, British Airways, Azerbaijan Airlines ավիաընկերությունները չեղարկել են չվերթները դեպի Իսրայել: Պատճառն Իսրայելի և Լիբանանում «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ ավիահարվածներն են, գրում է Times of Israel-ը:
-
Իրադարձային   10:16 • 24.09.24 Լիբանանում Իսրայելի ավիահարվածների զոհերի թիվը հասել է 492-ի, հարավային շրջանների բնակիչները շտապում են հեռանալ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ, հայտնում է Times of Israel-ը:
-
Քաղաքականություն   09:50 • 24.09.24 Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվnւմ է, նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է․ Տիգրան Աբրահամյան Թե ինչ է իրենից ներկայացնում «ապագայում սպասվող իրադարձություն» ձևակերպումը կարելի է կանխատեսել, բայց դա ակնհայտորեն ոչ մի առնչություն չունի ՀՀ կառավարչի` ՄԱԿ-ում հնչեցված «ապագա կա» կարգախոսի հետ:
-
Մամուլի տեսություն   09:24 • 24.09.24 ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ» Մեր տեղեկություններով, ՔՊ գրասենյակի ազատվելու հետ կապված տեղի բնակիչների ու կազմակերպությունների աշխատակիցների ուրախությունը երկար չի տևել: Նրանք տեղեկություններ ունեն, որ ՔՊ-ի տեղափոխությունը առայժմ հետաձգվում է:
-
Մամուլի տեսություն   09:14 • 24.09.24 Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ» Վերականգնողական ծրագրերը կարող են իրականացվել ինչպես ազատազրկման վայրերում, այնպես էլ դրանցից դուրս, սակայն պետք է հետապնդեն նույն նպատակը և ծառայեն նույն խնդիրների լուծմանը:
-
Մամուլի տեսություն   09:06 • 24.09.24 Արդյոք «Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավորն է. «Ժողովուրդ» Այս տեղեկությունը «Ժողովուրդ օրաթերթը փորձեց պարզել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանից, սակայն նա չարձագանքեց մեր զանգերին, եւ երկար ժամանակ է՝ անպատասխան է թողնում մեր նամակները:
-
Մամուլի տեսություն   08:25 • 24.09.24 Սիսիանը նոր համայնքապետ կունենա․ ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա․ «Հրապարակ» ՔՊ-ն որոշել է համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն։
-
Մամուլի տեսություն   08:15 • 24.09.24 Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը. «Հրապարակ» Փարսյանն իրավապահների ուշադրության տակ է հայտնվել այն պահից ի վեր, երբ ամիսներ առաջ, Բագրատ սրբազանի՝ Սյունիք այցի ժամանակ, ի տարբերություն մյուս համայնքապետերի, ջերմ ընդունելության արժանացրեց նրան։
-
Մամուլի տեսություն   07:42 • 24.09.24 Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու` արցախցի պատգամավորների նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական պատգամավորները նիստին չեն եկել ու քվորում չեն ապահովել, ինչի պատճառով նախաձեռնությունը տապալվել է:
-
Քաղաքականություն   23:45 • 23.09.24 Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին Նախարար Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության անվերապահ հարգման, սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև տնտեսական փոխկապակցվածությանը միտված նախաձեռնությունների վրա։