ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   13:36 • 21.09.24 Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով ու հավատով է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը, կառուցում պաշտպանված, բարեկեցիկ, ուժեղ և արդար երկիր․ Սուրեն Պապիկյան Մեր Անկախությունը գոյության, ինքնության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը:
-
Իրադարձային   13:28 • 21.09.24 Սեպտեմբերի 24-ին Եռաբլուրում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը;
-
Սպորտ   13:23 • 21.09.24 Անհեթեթություն է․ «Նանտի» նախագահը՝ ակումբը վաճառելու վերաբերյալ լուրերի մասին Ավելի վաղ L’Equipe պարբերականը հայտնել էր, որ Ալեքսանդեր-Առնոլդը մտադիր է գնել ֆրանսիական ակումբն իր հոր գլխավորած ներդրումային ընկերության միջոցով։ Նշվում էր, որ Կիտան և ֆուտբոլիստը տեսակապով շփվել էին նախորդ տարվա ամռանը։
-
Իրադարձային   13:14 • 21.09.24 ԱՄՆ-ում կարծում են, որ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության հնարավոր սրացումը կհանգեցնի լայնածավալ պատերազմի. Politico Նշվում է, որ Իսրայելը Վաշինգտոնին հայտնել է դիվանագիտական լուծման հասնելու մտադիրության մասին, որի համար, սակայն, անհրաժեշտ է ռազմական գործողությունների միջոցով ճնշում գործադրել «Հեզբոլլահ»-ի վրա։
-
Քաղաքականություն   13:03 • 21.09.24 Այսօր գտնվում ենք նիկոլական անկման ժամանակաշրջանում, պետք է պարտադրել իշխանության հրաժարականը. Ալբերտ Բազեյան «Ադրբեջանն անընդհատ պահանջում է, ՀՀ-ի առաջ դնում է նոր պահանջներ: Խաղաղության համաձայնագիր կկնքեն միայն այն դեպքում, երբ Հայաստանն իր Սահմանադրությունից հանի Ցեղասպանության խնդիրը, Արցախի հետ կապված հարցերը»,- ասաց նա:
-
Իրադարձային   12:50 • 21.09.24 Երևանում ԱԱԾ հարբած աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը սկզբում հրաժարվել է սթափության թեստ հանձնել, սակայն սթափության փորձաքննությունից հետո պարզվել է, որ նա սփափ չի եղել, ինչի համար 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավուքից:
-
Իրադարձային   12:17 • 21.09.24 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար․ Ավինյան Մեր երեխաներին թողնելով ինքնիշխան ու զարգացող երկիր՝ մենք վստահ ենք, որ նրանք կշարունակեն պահպանել ու պաշտպանել մեր արժեքներն ու անկախությունը։ Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն է։
-
Քաղաքականություն   12:10 • 21.09.24 Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին․ Լուկաշենկո Լուկաշենկոն նաև նշել է, որ բելառուսին և հայ ժողովրդին միավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացումը, ինչպես նաև մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործընկերությունը։
-
Քաղաքականություն   11:48 • 21.09.24 ԱՄՆ-ն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում․ Բլինկեն Բլինկենը շեշտել է՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Նահանգները հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ:
-
Իրադարձային   11:34 • 21.09.24 Եղբայրական հայ ժողովրդին դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի կողքին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին:
-
Իրադարձային   10:57 • 21.09.24 Մեր գողացված երազների օրն է, «Եռաբլուրին» պարտք ունենք. Բագրատ Սրբազան «Մեր այցելությունը նահատակներին՝ առաջին հերթին «Եռաբլուր», ուխտի նշանակություն ունի: Ինչպես միշտ ասել եմ, առաջին պայմանով այդ հաղթանակը, երազանքը, հայրենիքը իրենց վերադարձնելու ուխտն է»,-ասաց նա:
-
Իրադարձային   10:28 • 21.09.24 Երևանում բախվել են «Opel Astra»-ն և «Volkswagen Polo»-ն․ վիրավորների թվում կան երեխաներ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
-
Մամուլի տեսություն   10:11 • 21.09.24 ՔՊ-ում փոշմանել են, չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարևան դառնալ․ «Հրապարակ» Տարածքն անգամ կահավորել էին, բարեկարգել, դիմացի մայթը հիմնովին փոխել, աղբամանները հեռացրել, որ ՔՊ-ն Սայաթ Նովայի գրասենյակից տեղափոխվի կենտրոն` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ: Ամիսներ առաջ նորոգումն ավարտվել է, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի տեղափոխվել:
-
Մամուլի տեսություն   10:08 • 21.09.24 ՀՀ անկախության տոնին պարգևներ և կոչումներ կշնորհվեն. որևէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ. «Ժողովուրդ» Անկախության հռչակումից 33 տարի անց Մայր Հայաստանը իր անկախությունը նշում է առանց հայկական երկրորդ պետության, դեռ ավելին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ապօրինի ներխուժման պայմաններում:
-
Մամուլի տեսություն   09:58 • 21.09.24 5 մլն 470 հազար դրամ հուշանվերների համար. ինչու են ԱԺ-ում նախապես նվերներ գնում և պահեստավորում. «Ժողովուրդ» «IPU-ի համար չի եղել գնումը: Կազմակերպչական նպատակահարմարությունից ելնելով, սովորաբար, նախապես գնում ենք տարբեր նվերներ, պահեստավորում ենք՝ հետագայում ԱԺ այցելող տարբեր պատվիրակություններին նվիրելու համար», - հայտնել են ԱԺ-ից։
-
Իրադարձային   09:48 • 21.09.24 Այսօր նոր փորձությունների միջով է անցնում մեր երկիրն ու ժողովուրդը, վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների առջև․ Գարեգին Բ Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։
-
Քաղաքականություն   09:12 • 21.09.24 2020-ին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու հնարավորություն․ Փաշինյան Այն ժամանակ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ պետություն: