ԼՐԱՀՈՍ
-
Տնտեսություն   13:26 • 19.09.24 Երևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրում Կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 18,000 քմ տարածքի վրա։ Կենտրոնի 10,000 քմ մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ: Այն ներառում է նաև կոնֆերանսների սենյակ բիզնես-բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք...
-
Քաղաքականություն   13:02 • 19.09.24 Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Այն պահանջում է ստեղծել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամ», որը կստանա բռնագրավված ադրբեջանական ակտիվները, այնուհետև այդ միջոցները կօգտագործի Արցախից տեղահանված իրավասու հայերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով իրենց ունեցվածքից, բիզնեսից և...
-
Քաղաքականություն   12:53 • 19.09.24 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, դա անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար․ հայտարարություն Տեղահանված ժողովուրդները հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք ունեն. Այս սկզբունքը վերահաստատել Է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերյանորոշմամբ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո բռնի տեղահանվածների անվտանգ և անարգել վերադարձը:
-
Իրադարձային   12:45 • 19.09.24 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել է Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
-
Տնտեսություն   12:27 • 19.09.24 Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել. ՊԵԿ «ՊԵԿ-ը ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը»,-ասված է հաղորդագրության մեջ:
-
Տնտեսություն   12:27 • 19.09.24 Air France, Lufthansa, ITA և մյուս ավիաընկերությունները չեղարկել են թռիչքներն Իսրայել Lufthansa նաև հայտարարել է դեպի Թեհրան բոլոր չվերթների չեղարկման մասին։ Միաժամանակ Lufthansa-ն հայտարարել է, որ ընկերությունների խմբի ինքնաթիռները կշրջանցեն ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի օդային տարածքը։
-
Սպորտ   11:56 • 19.09.24 Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը 8 տուրերի արդյունքներով կկազմվի 36 թիմերից բաղկացած աղյուսակ։ Լավագույն 8 թիմերն անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնող ակումբներն անցումային խաղեր կանցկացնեն՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար:
-
Իրադարձային   11:54 • 19.09.24 «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 1 մլրդ 940 մլն դրամ «ԲՏԱ նախարարության կողմից առաջարկվում է թվային փոխակերպման գործընթացի իրականացում ծրագրի չօգտագործված միջոցներից 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել ինժեներական քաղաք ծրագրին»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
-
Իրադարձային   11:25 • 19.09.24 Սեպտեմբերի 19-ը խարան է ՀՀ այսօրվա իշխանության ճակատին. Բագրատ Սրբազան Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ը խարան է նաև ողջ հանրության ճակատին՝ որպես ամոթի ու խայտառակության, ինչպես նաև ցավի և կորստյան օր, որ մինչև այսօր հանդուրժում են այս իշխանությունների գոյությունը։
-
Իրավունք   11:20 • 19.09.24 Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ․ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի բողոքը «Նման պայմաններում ՀՀ դատախազությունը չունի այլ տարբերակ, քան որոշում կայացնել Հ. Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քանզի վերջնական հաստատվեց, որ Հրաչյա Ղևոնդյանն առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ»,-գրել է Ալեքսանյանը։
-
Իրադարձային   11:03 • 19.09.24 Լիբանանում տեղի ունեցած նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կա ավելի քան 450 վիրավոր Նոր պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բեյրութում, երբ հուղարկավորում էին «Հեզբոլլահ»-ի երեք անդամի և մեկ երեխայի, որոնք սպանվել էին նախորդ օրը փեյջերների պայթյունի հետևանքով։
-
Քաղաքականություն   11:02 • 19.09.24 Մոտակա 1 ամսվա ընթացքում կարևոր իրադարձություններ են սպասվում. կպարզենք՝ Արևմուտքը, թե՞ ՌԴ-ն է պատասխանատվություն կրում այս իշխանության համար. Նարեկ Մալյան «Կապ ունի նաև, թե ովքեր կառաջնորդեն ընդդիմության ցույցերը: Այս պահին ես ոչ մեկի չեմ տեսնում: Երեք բան է պետք, որի դեպքում ցանկացած արաքին ուժ տեղի կտա՝ օրակարգ, ծրագիր և վճռականություն, եթե սրանցից որևէ մեկը պակասում է ընդդիմադիր որևէ լիդերի մոտ, ապա նա ուղղակի զավզակ է»,- ասաց Մալյանը:
-
Քաղաքականություն   10:18 • 19.09.24 Մեկ տարի առաջ ԼՂ բնակչության տեղահանությունն Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր. ԱԳՆ Անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային և միջնաժամկետ կարիքները, ինչպես նաև մշակելու երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր։
-
Տնտեսություն   10:00 • 19.09.24 Գրանդ Հոլդինգն այս տարի նշում է հայկական ծխախոտագործության 100-ամյակը 2012 թվականից Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, ստանձնել են «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունների ղեկավարումը: Ըստ տարեկան հաշվետվությունների՝ «Գրանդ Հոլդինգը» 2007 թվականից ՀՀ արտադրության ոլորտի առաջատար հարկատուն, արտահանողն ու գործատուն է:
-
Քաղաքականություն   09:57 • 19.09.24 Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին, որոնք արտահայտվում են և´ քաղաքական, և´ քարոզչական տիրույթում. Տիգրան Աբրահամյան Այն մարդիկ, ովքեր անտեսում են 44-օրյա պատերազմն ու դրանից հետո ստեղծված ծանր իրադրությունը, ովքեր լռում էին 9-ամսյա անմարդկային բլոկադայի օրերին, ովքեր անտեսում են արցախցիների դիմադրությունը, նրանք կա´մ լավագույն դեպքում մոլորյալներ են, կա´մ իշխանության հրահանգավորմամբ գործող քարոզիչներ:
-
Քաղաքականություն   09:52 • 19.09.24 Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածը դաս չդարձավ հայ ժողովրդի համար, սա մեկ դար առաջ տեղի ունեցածի շարունակությունն էր․ Գագիկ Բաղունց Դիտարկմանը, թե պարբերաբար մեղադրանքներ են հնչում, որ Արցախը չկա, քանի որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն է փաստաթուղթ ստորագրել, Բաղունցն ասաց՝ փաստաթուղթն իրավական ուժ չունի, իսկ դրա ստորագրումը ստիպված քայլ է եղել 120,000 արցախցիներին փրկելու և Արցախից դուրս բերելու համար։