Որևէ մեկի համար դժվար չի օֆշորային գոտում ձեռնարկություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի անունով. վարչապետի պարզաբանումները
Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի մասին եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մինչ այդ նշեց, որ, նախևառաջ, ցանկանում է անդրադառնալ իր անձի շուրջ առկա քննարկումներին՝ կապված օֆշորային գոտում իբր իր անունով գրանցված ձեռնարկության հետ:
Հիշեցնենք, որ ըստ Hetq.am էլեկտրոնային կայքի՝ «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրված հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվության՝ վարչապետը Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններից մեկի բաժնետեր է, իսկ նրա գործընկերներն են Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը:
«Վերջին 25 տարիների ընթացքում իմ մասնագիտական գործունեությունը տնտեսության ֆինանսական ոլորտում էր, փողերի լվացման դեմ պայքարի մեխանիզմներ, հայեցակարգը իմ անմիջական ղեկավարությամբ է ներդրվել ՀՀ-ում, պարոն Ջհանգիրյանն էլ կհաստատի դա, քանի որ մասնակցում էր այդ քննարկումներին: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ ես մի փոքր պատկերացում ունեմ ինչ բան է օֆշորային գոտին, օֆշորային հաշիվներ, փողերի լվացում»,- ասաց վարչապետը և զարմանք հայտնեց, թե իրեն այդքանից հետո ինչում են մեղադրում։
«Հիմա ինչո՞ւմ եմ ես մեղադրվում, որ օֆշորային գոտում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկություն՝ նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փող հատուցեն: Ֆինանսական համակարգի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է, որովհետև ավելի անհեթեթ սխեմա մշակել... բացատրությունների կամ հիմնավորումների կարիք էլ չկա, որ այդպիսի անհեթեթություն իմ մտքով կարող էր անցնել»,- ասաց նա և բացատրեց, թե ինչպես։
«Որևէ մեկի համար դժվարություն չի օֆշորային գոտում ձեռնարկություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը։ Եվ այդպիսի օրինակները բազմազան են: Այո, դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է, որ այդպիսի ձեռնարկություններ կարելի է ստեղծել ցանկացած մարդու անունով: Անհրաժեշտ բացատրություններ ես հրապարակային ձևով կներկայացնեմ` համարելով, որ սա անհեթեթություն է, որ ես ինքս չեմ գրանցել որևիցե ձեռնարկություն օֆշորային գոտում և որևիցե մեկի լիազորություն չեմ տվել իմ անունից գրանցելու»,-ասաց նա։
Ըստ վարչապետի՝ սրա նպատակը ոչ թե փողերի լվացումն է, այլ իրեն վարկաբեկելը: «Հասկանալի է, որ այս պատմությունը ունի բոլորովին այլ նպատակ, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդպիսի տեղերում փողեր չեն լվանում, այդպիսի ձևերով ինչ-որ տարօրինակ գործարքներ չեն անում: Նպատակը պարզ է, եթե ուզում ես մեկին վարկաբեկել դա շատ հիասքանչ ձև է»,-ասաց նա։
Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ինքը պատասխանել է «Հայկական ժամանակի» օրաթերթի հարցին, թե որտեղ է գտնվել 2010 թվականի մայիսի վեցին, երբ ձեռնարկությունը գրանցվել է, և նշեց, որ ինքը պատասխանել է, որ մանրակրկիտ հաշվետվություն է տվել, որ այդ օրը գտնվել է Պրահայում, և բազմաթիվ լրագրողներ եղել են իր հետ ու րոպե առ րոպե գիտեն՝ որտեղ է ինքը եղել, և ինքը միևնույն ժամանակ չէր կարող գտնվել Կիպրոսում։
«Բայց հանգիստ եմ վերաբերում այսպիսի մեղադրանքներին որովհետև սա ոչ վերջինն է ոչ` առաջինը: Իմ անունը կապվել է տարբեր տիպի սկանդալային պատմությունների հետ վերջին քսան տարիների ընթացքում բազմաթիվ են եղել: Երբ որ ես Կենտրոնական բանկի նախագահ էի ինձ մեղադրում էին, որ ես բանկերը սնանկացնում եմ` ունենալով մի նպատակ՝ դառնալ այդ բանկերի սեփականատեր: Թերթերում հայտնվում էին հոդվածներ, որ միջերկրական ծովի ափին ես ունեի դղյակ: Այդ ժամանակ լրագրողները գնացել էին այնտեղ և ոչ միայն նկարներն էին բերել, այլ հարցազրույցներ էին արել հարևանների հետ, որոնք ասել էին, այո, այստեղ մի հատ երեխա կար փոքր, և քանի որ վարչապետը ուներ երեխա, ուրեմն, դա հենց իր երեխան էր և այլն: Ապագայում դրանք էլ հերքվեցին: Շրջանառության մեջ դրվեցի նոր մեղադրանքներ. պարզվեց, որ Նաիրիտ գործարանի սեփականատերն եմ եղել ես»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ սրան պետք է հանգիստ վերաբերել, քանի որ դեմոկրատական զարգացումը հենց սա է ենթադրում:
19.30
Ներկայացնում ենք վարչապետի ելույթի սղագրությունն ամբողջությամբ՝ Կառավարության մամուլի ծառայության ներկայացմամբ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
Հարգարժան Ազգային ժողովի նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար: Ես կփորձեմ խմբավորել այն ելույթները, որոնք եղել են, այն հարցադրումները, որոնք հնչել են այս երկու շաբաթների ընթացքում և կփորձեմ տալ որոշակի գնահատականներ: Առաջին խումբ հարցերին, որ պետք է անդրադառնամ, վերաբերում են իմ անձին, այն մեղադրանքներին, որոնք հնչում են իմ անձի վերաբերյալ: Կարծում եմ, քանի որ այդ թեզերը հնչել են այս դահլիճում, անհրաժեշտ է հենց այս դահլիճում էլ պատասխանել այդ հարցերին:
Վերջին 25 տարիների ընթացքում իմ մասնագիտական գործունեությունը տնտեսության ֆինանսական ոլորտում էր: Փողերի լվացման մեխանիզմները, հայեցակարգը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է իմ անմիջական ղեկավարությամբ և պարոն Ջհանգիրյանն էլ կվկայի, քանի որ մասնակցում էր այն հանձնաժողովի աշխատանքներին, որը ես ղեկավարում էի հանրապետության նախագահի հանձնարարականով: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մի փոքր պատկերացում ունեմ, թե ինչ բան է օֆշորային գոտի, օֆշորային հաշիվներ, փողերի լվացում: Եվ հիմա, ինչում եմ ես մեղադրվում, որ օֆշորային գոտում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկություն՝ նպատակ ունենալով Հայաստանում խլել ինչ որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փոխհատուցեն:
Ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է, որովհետև ավելի անհեթեթ սխեմա մշակել այն էլ այդ ոլորտի հետ քչից թե շատից ծանոթ մարդու համար, ուղղակի, կարծում եմ, բացատրությունների կամ հիմնավորումների կարիք էլ չկա: Այդպիսի անհեթեթություն իմ մտքով չէր կարող անցնել: Ավելին, որևէ մեկի համար այսօր դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով, չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը դրա համար: Եվ այդպիսի օրինակները բազմազան են:
Այո, դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է, այդպիսի ձեռնարկություններ կարելի է ստեղծել ցանկացած մարդու անունով: Անհրաժեշտ բացատրություններ ես հրապարակային ձևով տվել եմ, համարելով, որ սա անհեթեթություն է, որ ես ինքս չեմ գրանցել որևէ օֆշորային գոտում ձեռնարկություն և որևէ մեկին լիազորություն չեմ տվել իմ անունից որևէ օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել: Հասկանալի է, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այսպիսի ձևերով փողեր չեն լվանում, ինչ որ տարօրինակ գործարքներ չեն անում: Նպատակը շատ պարզ է, եթե ուզում են մեկին վարկաբեկել, ապա սա հիասքանչ ձև է և հնարավորություն:
Ավելին, «Հայկական ժամանակ»-ն ինձ հարց էր տվել, թե որտեղ էի ես գտնվում հենց այդ օրը՝ 2010 թվականի մայիսի 6-ին, երբ գրանցվել է այդ ձեռնարկությունը: Մանրակրկիտ հաշվետվություն եմ ներկայացրել հանրությանը «Հայկական ժամանակ»-ի միջոցով, որ այդ օրը պաշտոնական այցով գտնվել եմ Պրահայում, որ բազմաթիվ լրագրողներ եղել են ինձ հետ, րոպե առ րոպես գիտեն թե ես որտեղ եմ եղել և հաշվետվությունն էլ հրապարակային ներկայացրել ենք հանրությանը: Ես միևնույն ժամանակ չէի կարող գտնվել Կիպրոսում, կամ Պրահայից թռչել Կիպրոս՝ այնտեղ ձեռնարկություն գրանցել: Ես հանգիստ եմ վերաբերվում այսպիսի մեղադրանքներին, որովհետև սա ոչ վերջին մեղադրանանքն է, ոչ էլ առաջին:
Ինչպես ճիշտ նշվեց այս դահլիճում՝ այդպիսի փորձեր՝ իմ անունը կապել տարբեր տիպի սկանդալային պատմությունների հետ, վերջին 20 տարիների ընթացքում բազմաթիվ են եղել: Երբ ես Կենտրոնական բանկի նախագահ էի, ինձ մեղադրում էին, որ ես բանկերը փակում եմ, սննկացնում եմ այդ բանկերին, ունենալով մի նպատակ՝ դառնալ այդ բանկերի սեփականատեր: Թերթերում հայտնվում էին հոդվածներ, որ Միջերկրական ծովի ափին ես ունեմ դղյակ, ավելին՝ ինչ որ լրագրողներ գնացել էին, ոչ միայն նկարներն էին բերել, այլև հարցազրույցներ էին արել հարևանների հետ, որոնք հավաստիացրել էին, ասել էին այո, այստեղ մի փոքր երեխա կար, և քանի որ վարչապետն ուներ երեխա, ուրեմն դա հենց նրա երեխան էր և այլն: Ապագայում այդ մեղադրանքներն էլ հերքվեցին: Շրջանառության մեջ դրվեցին նոր մեղադրանքներ. պարզվում է, որ Նաիրիտ գործարանի սեփականատերն եմ ես: Նմանատիպ օրինակները կարելի է շարունակել:
Ժողովրդավարական զարգացումը սա ենթադրում է և մենք գիտակցաբար գնում ենք այս ճանապարհով: Մեր կառավարության, քաղաքական մեծամասնության և մեր նախագահի հետևողական ջանքերի շնորհիվ մենք ընդունեցինք և կիրառում ենք կարևորագույն մի օրենք: Այն է, որ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները, ունեցավածքը պետք է դառնան հանրային հսկողության առարկա: Մենք ինքներս գիտակցաբար գնացինք այդ ճանապարհով և այն ժամանակ մեզ շատերն ասում էին մի արեք դա, որովհետև այն դառնալու է քաղաքական սպեկուլյացիայի առարկա: Բայց սա ճիշտ ճանապարհ է, որպեսզի ցանկացած բարձրաստիճան պաշտոնատար անձ ի սկզբանե կաշկանդված լինի՝ իմանալով, որ խոշորացույցով են նայելու նրա գործունեությանը, ունեցվածքին, եկամուտներին: Ես ուրախ եմ, որ այսօր թիրախը ես եմ և ապագայում էլ ես պատրաստ կլինեմ նմանատիպ մեղադրանքների և պատրաստ կլինեմ ներկայացնել բավարար ապացույցներ, եթե մենք գործ ունենք զրպարտության կամ տարբեր տիպի քաղաքական սպեկուլյացիաների հետ: Դեմոկրատական հասարակությունը սա ենթադրում է և սա անխուսափելի է:
Երկրորդ հարցադրումը՝ ինչպիսին պետք է լինի պետական բյուջեի հաշվետվությունը, որպեսզի մենք կարողանանք բավարարել մեր ընդդիմախոսներին, ինչպես նաև այն պատգամավորներին, որոնք ունեն հարցադրումներ:
Մենք ձեր դատին ենք ներկայացրել 2600 էջի վրա շարադրված հաշվետվություն: Ընդ որում, 1300 էջը ոչ ֆինանսական խնդիրներին վերաբերող հաշվետվություններ են: Ավելին՝ հանձնաժողովներում այս երկու շաբաթների ընթացքում եղել են բազմաթիվ լրացուցիչ հարցադրումներ, որոնց պատասխանները մենք նույնպես տվել ենք: Ուզում եմ այս ամենին ավելացնել մի կարևորագույն ձեռքբերում, որ ունի մեր երկիրը: Մենք աշխարհի պետությունների հնգյակի մեջ ենք մտնում, որ օն-լայն ռեժիմով ամեն օր հանրությանը հաշվետվություն ենք ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ: Ամեն օր դուք կարող եք իմանալ քանի գրիչ, քանի մատիտ, ինչ գնով և որտեղ ենք մենք ձեռք բերել: Ընդ որում, դուք կարող եք դա անել աշխարհի ցանկացած քաղաքից, որտեղ կա ինտերնետ: Սա թափանցիկության ամենաբարձր մակարդակն է, որ այսօր աշխարհում գոյություն ունի: Եվ դա նշանակում է, որ մենք նպատակ չունենք որևէ բան ձեզնից թաքցնել, բացարձակապես: Հակառակը, մենք շահագրգռված ենք լինել թափանցիկ և վերահսկելի, որովհետև դա երաշխիքներ է ստեղծում, որ բյուջետային միջոցները կծախսվեն արդյունավետ: Մենք ինքներս ենք խրախուսում, որպեսզի Վերահսկիչ պալատի քննարկումները լինեն հրապարակային, բաց ու թափանցիկ, որ բոլոր բացահայտումները, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսումը դառնա քննարկման առարկա, որովհետև դա է երաշխիքը, որ ապագայում մենք ձեզ հետ միասին ստեղծենք զսպող մեխանիզմներ, որպեսզի չլինեն չարաշահումներ: Այլ տարբերակ մենք չունենք: Այս ամենը դեմոկրատական հասարկություն, քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհին լրջագույն ձեռքբերում է: Այն երկխոսությունը, որ այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում, ես նույնպես համարում եմ կարևորագույն քայլ քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընդդիմադիր գործիչներին, որ ինձ հնարավորություն տվեցին այս ամբիոնից հնչեցնել այս հարցերի պատասխանները:
Երրորդ հարցը, արդյոք տնտեսական քաղաքականությունը ճիշտ է կառուցված, թիրախները ճիշտ են ընտրված և մեխանիզմները, որոնք մենք այսօր առաջարկում ենք, ճիշտ են: Մենք ձեզ հետ միասին ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում և, ցավոք սրտի, կանխատեսելիության մակարդակն այսօր բավականին ցածր է:
Օրեցօր գնահատականները փոխվում են, ընդ որում, մեր հիմնական տնտեսական գործընկերներ հանդիսացող երկրներում կանխատեսումներն այնքան էլ պոզիտիվ չեն: Դա նշանակում է, որ միջավայրը փոփոխվելու է, այն միջավայրը, որում մենք իրականացնելու ենք տնտեսական քաղաքականությունը: Ո՞րն է այս պարագայում ելքը: Մենք ձեզ հետ միասին այն այստեղ արձանագրեցինք, երբ քննարկում էինք կառավարության ծրագիրը: Հիմնական շեշտադրումն այս փուլում պետք է դնել ներքին ռեսուրսների բացահայտման վրա, մեր պոտենցիալը պետք է կարողանանք առավելագույնս օգտագործել, մեր ներքին խնայողություններն ի գործ դնել` հաշվի առնելով, որ արտաքին շուկաներից գալու են բացասական ազդեցություններ և դա նշանակում է, որ արդյունաբերական քաղաքականությունը, որն ունի արտահանման միտում, ամբողջությամբ արդարացված է, և ես ուրախ եմ, որ նաև հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես այս քաղաքականությանը տվեցին դրական գնահատական, որ այո, պետությունը պետք է իրականացնի արդյունաբերական քաղաքականություն: Մենք դա իրականացնում ենք ձեզ հետ միասին, և հաշվետվության մեջ նշված է, որ 2012 թվականին առաջին արդյունքները դարձել են մեզ համար շոշափելի, որովհետև զուտ արտահանման աճի տեմպերն այսուհետև կայուն բնույթ են կրում, և այս քաղաքականությունը պետք է շարունակել:
Երկրորդ քաղաքական խնդիրը և փոփոխությունը մեր ծրագրերում. սոցիալական ոլորտ, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Տարեցտարի մեզանից պահանջվում է ավելացնել ֆինանսական հատկացումները սոցիալական ոլորտին: Բայց որտեղի՞ց մենք պետք է վերցնենք այդ միջոցները: Հասկանալի է, որ առաջին հերթին մենք պետք է ապահովենք տնտեսական աճ, որպեսզի կարողանանք ունենալ լրացուցիչ եկամուտներ` սոցիալական խնդիրներ լուծելու համար: Դրա համար փոփոխությունը մեր սոցիալական քաղաքականության մեջ, որը նույնպես հաշվետվության մեջ ակնհայտ երևում է, հետևյալն է. այսուհետև մենք պայքարելու ենք ոչ թե աղքատության դեմ որպես սոցիալական լուրջ մարտահրավեր, այլ այն պատճառների դեմ, որոնք ծնում են աղքատությունը: Սա է հաջողության հասնելու գաղտնիքը, մանավանդ մեր նման երկրի համար, որտեղ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն ընդամենը 3000 ԱՄՆ դոլար է: Ուրեմն, տնտեսական աճի խթանման ճանապարհով և ներգրավելով սոցիալապես խոցելի խմբերին այդ տնտեսական աճն ապահովելու գործընթացների մեջ: Այսինքն` աղքատություն ծնող երկու հիմնարար պատճառներն են` կրթական ցածր ցենզը, որովհետև աղքատ ընտանիքներում մենք արձանագրում ենք, որ գոյություն ունի լրջագույն խնդիր. դա կրթությունն է: Մարդիկ ժամանակին չեն ստանում անհրաժեշտ կրթություն, ապագայում չեն կարողանում իրենց տնտեսական գործունեությամբ ապահովել իրենց ընտանիքի ապահով ապագան: Նշանակում է` կրթությունը նրանց համար պետք է հասանելի լինի: Կարևորագույն քաղաքական սկզբունքներ են ֆիքսված, և մենք 2012 թվականին սկսեցինք իրականացնել այդ սկզբունքները: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի պատճառ, որպեսզի անապահով ընտանիքները կրթություն ստանան: Այս խնդիրը մենք հետևողականորեն լուծելու ենք, և մեր պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը վկայում է դրա մասին: Երկրորդը` եթե սոցիալապես անապահով ընտանիքներում կան աշխատունակ մարդիկ, մենք առաջին հերթին պետք է նրանց ապահովենք աշխատանքով, ոչ թե ավելացնենք նրանց սոցիալական նպաստները, այլ հնարավորություն տանք այդ մարդկանց իրենց աշխատանքով վաստակել գումարներ: Այդ տեսակետից, չափազանց կարևոր է աշխատանքի ռեֆորմը, որովհետև եթե սոցիալական նպաստների և մինիմալ աշխատավարձի միջև տարբերությունը շատ չնչին է, վերանում է աշխատելու մոտիվացիան: Այս ռազմավարությունը նույնպես ներկայացվում է ձեր դատին, և հուլիսի 1-ից մենք ձեզ հետ միասին ավելացնելու ենք մինիմալ աշխատավարձը 30 տոկոսով, իսկ հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, և այն տեղի է ունենալու համակարգված ձևով, քանի որ ներկայացվելու է ձեզ միասնական սանդղակ, որը վերջապես հնարավորություն է տալու մեզ գալու քաղաքական կոնսենսուսի, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի քաղաքականությունը ըստ իշխանության տարբեր ճյուղերի:
Տնտեսական քաղաքականության վերաբերյալ եղան բազմաթիվ հարցադրումներ, այդ թվում նաև մեր ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնք ենթադրում են, թե մենք պետք է լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնենք ինչպես մասնագիտական պարզաբանումներ, կարծում եմ այդ բանավեճը կշարունակվի, այնպես էլ զուտ տեխնիկական բացատրություններ, թե բյուջեի կատարողականի ընթացքում այն շեղումները, որ արձանագրվում են օրենքի տառից են բխում, թե այստեղ կա օրենքի նորմերի խախտումներ: Մենք ձեզ հավաստիացնում ենք, որ ամեն ինչ արել ենք, որպեսզի աշխատենք օրենքի շրջանակում: Դրա համար էլ բյուջեն եկամտային մասով գերակատարվել է, իսկ ծախսային մասով` ոչ, մենք ունենք տնտեսումներ, ունենք չկատարված ծախսեր, որոնց վերաբերյալ պարզաբանումները նույնպես ներկայացվել են ձեր դատին:
Եվ հարցերի վերջին խումբը, որոնք վերաբերում են դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններին, արդյոք դրանք նպաստել են տնտեսական աճին, թե ոչ, և ինչպիսին է մեր ռազմավարությունը: Սկզբունքային հարցը հետևյալն է. երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալու համար մենք պետք է ապահովենք մակրոտնտեսական այնպիսի միջավայր, որ գնաճը լինի կանխատեսելի տնտեսվարող սուբյեկտների համար, և դա է լավագույն նախապայմանը կայուն տնտեսական աճ ապահովելու համար: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որն այսօր բոլոր դասագրքերում ամրագրված է, և կարծես թե տնտեսագետների մեջ այս հարցում կա կոնսենսուս: Երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար առավելագույն նպաստավոր պայման ստեղծում է կայուն մակրոմիջավայրը` կանխատեսելի գնաճով: Այդ տեսակետից, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է լինեն ճկուն: Եթե պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրվածից անհամեմատելի ցածր է, դա նշանակում է, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի ավելի ճկուն, և հակառակը, եթե դրամավարկային քաղաքականությունն ունի խնդիրներ ինֆլյացիայի հետ, այդ դեպքում նաև պետական բյուջեն պետք է օգնի մակրոտնտեսական կայունությունն ապահովելու տեսակետից: Բայց այստեղ կա մի քաղաքական շահարկում, որի վրա ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, քանի որ լինում են նաև մասնագիտական քննադատություններ մեր հասցեին, որ թող կառավարությունն իրականացնի ընդլայնողական քաղաքականություն, բայց արտաքին ու ներքին պարտքերը թող չաճեն, բյուջեի դեֆիցիտը թող լինի ցածր: Այսինքն` մեզ միևնույն ժամանակ քննադատում են նրա համար, որ մենք չափից ավելի շատ պարտք ենք վերցնում, բայց մյուս կողմից էլ մեզ քննադատում են, որ մենք զսպողական ենք: Շատ եկամուտ հավաքենք, քիչ ծախս անենք, ու լինենք ընդլայնողական: Այդպես չի լինում ուղղակի: Դրա համար մենք իրականում իրականացնում ենք հավասարակշռված քաղաքականություն և պատրաստ ենք նաև մասնագիտական պարզաբանումներ և բանավեճ ունենալ մեր ընդդիմախոսների հետ այս թեմայի շուրջ:
Ավարտելով խոսքս` հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ շահագրգիռ քննարկումների համար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Տնտեսություն 12:32 • 23/11 Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից «Ռուսաստանի կամ Բելառուսի մասնակցությամբ HSBC-ի միջոցով մշակված ցանկացած վճարում հնարավոր է հետաձգվի հետագա վերանայման համար և, մեր բացարձակ հայեցողությամբ, կարող է մերժվի և միջոցները վերադարձվեն»,- ասվում է HSBC-ի տարածած հաղորդագրության մեջ:
-
Քաղաքականություն 17:52 • 23/11 Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:03 • 23.11.24 «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
11:02 • 24.11.24 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
-
10:29 • 24.11.24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»