Մարդիկ արդեն սնանկացել են, մարդիկ տեղ չունեն ողնաշարն ուղղելու, դուք հասել եք ձեր ուզածին. Հ. Խառատյան (տարբերակ 8,լուսանկարներ)
Ազատության հրապարակում մեկնարկել է Նախախորհրդարանի հրավիրած հերթական երկշաբաթյա բաց քննարկումը։ Ըստ կազմակերպիչների՝ կներկայացվի ժողովրդի կազմակերպման միջոցով Հայաստանի ազատագրման և նոր որակի պետության ձևավորման համազգային պայքարի գործընթացը: Մասնակիցների հետ կքննարկվեն նաև օրվա հրատապ թեմաներն ու առաջիկա անելիքները:
Հիշեցնենք, որ նման քննարկում է անցկացվել նաև մայիսի 31-ին:
21.16
Մի անգամ ենք մեռնելու պատվով մեռնենք, բայց կարող ենք նաև պատվով ապրել. Հրանուշ Խառատյան
Նախախորհրդարանի հրավիրված քննարկումներին, որը Տիգրան Խզմալյանը նշեց, թե կարելի է անվանել հանրաժողով, քանի որ իրենք նախախորհրդարան են և խորհուրդ հարցնելու խնդիր ունեն, ելույթի խոսք ասաց Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա խոսեց երկրի ներքին խնդիրներից:
Ազգագրագետը նշեց, որ այսօր Հայաստանում բռնադատվածների օրն է, որը մոռացության է մատնված: «Դա մոռացված օր է, չնայած ակտուալ է, քանի որ նույն քաղաքական բռնաճնշումն է տեղի ունենում այսօր մեր երկրում, մի երկրում, երբ մի կուսակցություն կա, որն ուզուրպացրել է իշխանությունը և ամեն անգամ ինքն իրեն վերարտադրում է և ավելի ու ավելի ծանր վիճակ է ստեղծում բնակչության համար»,- նշեց նա:
Հրանուշ Խառատյանը նկատել է, որ հայերի մեջ արմատացած վախի զգացումը շարունակում են նաև այսօր: «Օր չի անցնում, որ տարբեր մարդիկ չմոտենան և ասեն, որ դուք չեք վախենո՞ւմ: Ես ուզում եմ ասեմ, որ վախենում եմ, իշխանությունից, քաղաքական անցուդարձից, իմ ընտանիքի համար, անձի, բայց գիտեմ, որ այսպես ապրելը շատ ավելի վատ է, մի անգամ ենք մեռնելու պատվով մեռնենք, բայց կարող ենք նաև պատվով ապրել»,- նշեց նա:
Նախախորհրդարանի անդամը հավատացնում է, որ իրեն ամեն օր մոտենում են և ասում, թե՝ «Երանի ինձ աքսորեին, առանց փող կգնայինք, Հայաստանից, հազար անգամ այդ աքսորը լավ է Հայաստանում ապրելուց»: «Մենք մեր երկրում ապրելը գերադասում ենք աքսորից, սա մեր 20-ամյա ձեռքբերումն է: Մենք մեր երկրից աքսորվում ենք տարբեր մեթոդներով, մեր հետևից չեն գալիս սև մեքենաներով, բայց մենք փնտրում ենք այդ ճանապարհը»,- ասաց նա:
Հրանուշ Խառատյանը փորձեց հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել իրենց նախորդ հանդիպումից հետո: Նա մեջբերեց իշխանությունների տեսակետը, թե լրատվամիջոցները նեգատիվ տեղեկություն տալով` նեգատիվ ալիքը մեծացնում են:
Նա հատ-հատ անդրադարձավ այդ տեղեկություններից ամենակարևորներին և հարցրեց, թե բացի վատից ի՞նչ լավ բան է եղել, որ նրանք չեն լուսաբանել:
Հրանուշ Խառատյանն անդրադարձավ Սյունիքի մազում տեղի ունեցած ողբերգական միջադեպին: «Դա ցավալի դեպքերից մեկն է, երբ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցող միջադեպի ժամանակ պետական ոչ մի ինստիտուտ չկար, ամբողջը քաղաքացիների վրա էր, ինչպես բոլոր դեպքերում»,- ասաց նա:
Հաջորդ կարևոր իրադարձությունն ըստ նրա այն էր, որ կարկուտից տուժած գյուղացիներին հիշել են: «ԱԺ նախագահն հանկարծ հիշել է և ասել, որ կարճաժամկետ, բարձր տոկոսներով վարկերը, չի ասել սնանկացնում են, այլ նշել, թե ընդունելի չեն, ես կասեի, ինչպես կարելի է, ավելի մեղմ ասած, վաշխառուական վարկերով են տալիս»,- ասաց նա և նշեց, որ այդ վարկերը տալիս են խոպանի փողի համար, նախ արտագաղթին են նպաստում, մյուս կողմից էլ ներկայացնում են, թե ինչ հիանալի բիզնես ծրագրեր են իրականացրել: «Այստեղից ուզում եմ Հովիկ Աբրահամյանին և տնտեսավարկային, բանկային համակարգի մեծ սիրահար Տիգրան Սարգսյանի ականջին ոչ թե շշնջալ, այլ ասել, որ մարդիկ արդեն սնանկացել են, մարդիկ տեղ չունեն ողնաշարն ուղղելու, դուք հասել եք ձեր ուզածին»,- նշեց նա:
Ազգագրագետը նաև խոսեց երեկ ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացրած «թալանի» մասին զեկույցից, որը նա համոզված է, որ ավելին է, քան ներկայացվում է: Հրանուշ Խառատյանին ոչ թե այդ չարաշահումներն են զարմացրել, այլ այն, որ դրանից զարմացել է և հետո զայրացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Այսքանից հետո նա հարցնում է. «Լավ, բա ի՞նչ գրեն լրատվամիջոցները, որ բնակիչների տրամադրությունը բարձրանա: Ի՞նչ լավ բան ա եղել, որ տրամադրությունը փոխի առկա իրավիճակը: Ես փնտրել եմ կառավարության որոշումներն էլ նայել եմ, չեմ գտնում»,- ասաց նա:
Այսքանից հետո Հրանուշ Խառատյանն այդուհանդերձ ընդգծեց վարչապետի՝ ընդդիմության հասցեին արված հայտարարությունը: «Վարչապետը, նախարարաց նախարարը, ԱԺ-ում կշտամբանքով ասաց, թե ընդդիմությունն էլ է մեղավոր արտագաղթի համար, միայն մենք չենք մեղավոր, որովհետև այս հասարակությունը տեսնում է՝ այլընտրանք չկա, հիասթափվում է»,- ասաց նա և վերլուծեց, որ այդ բացականչությունները, թե ընդդիմություն չկա, այլընտրանք չկա, նրա համար են, որ դրանով էլ են ուզում հասարակությանը հավատացնել, որ իսկապես այլընտրանք չկա:
21.28
Վարչախումբը կիսով չափ իրականացրել է «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը. Տիգրան Խզմալյան
Հայաստանի իշխանությունները ոչ թե վատ կառավարիչներ են, այլ լավ կառավարիչներ, որոնք կիսով չափ իրականացրել են «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը՝ որպես ներքին ու արտաքին ծրագրերի կատարյալ համադրություն, ելույթ ունենալով հայտարարեց կինոռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը, ով հավաքի համակարգողն էր:
Խոսելով Ջավախքի մասին՝ Խզմալյանն ասաց. «Մենք ունենք հայաբնակ, հպարտ, հզոր հողակտոր, որը հավասարազոր է իր կարևորությամբ Արցախին: Ի՞նչ են անում այս իշխանությունները տարիներ շարունակ, սահմանը, որը գոյություն չուներ տասնյակ տարիներ, սովետից հետո անգամ, որը դարձել է իրական պետական սահման՝ Հայաստանի կողմից: Մենք երբեք չենք մոռանա, որ Վահագն Չախալյանին ձերբակալեցին Հայաստանում՝ Հայաստանի հատուկ ծառայությունները և տարան, հանձնեցին վրացիներին»,- հայտարարեց Տիգրան Խզմալյանը:
Նա անդրադարձավ այն օրենքին, որը վրացական սահմանին մոտ գտնվող բնակչությանը ստիպում է ամեն անգամ սահմանը հատելիս փաստաթղթեր լրացնել ու հազարական դրամներ մուծել: Այն, ինչ կատարվում է, ըստ Տիգրան Խզմալյանի՝ «մաքուր բիզնես է, ոչ մի անձնական բան»:
Բանախոսը հայտարարեց, որ այս շրջանների բնակչության մեծ մասը աշխատում են որպես տաքսու վարորդներ և ստիպված են օրը մի քանի անգամ հատել սահմանը՝ տուն-աշխատանքի և հակառակը ճանապարհին:
Տիգրան Խզմալյանը հիշեց դեպքեր, երբ Վերին Լարսի անցակետում հայ ազգաբնակչությունը արգելափակված է մնացել, անգամ կանայք են ծննդաբերել, և օգնության է եկել Կարմիր խաչը, միայն թե ոչ Հայաստանի իշխանությունները, որոնք այնտեղ չեն լինում, որտեղ պետք է մարդկանց օգնություն:
Կինոռեժիսորը մի լավ բան ուներ ասելու՝ «վարչախումբը պարտվել է 4-րդ իշխանության ֆրոնտում», և ինքը խիստ կասկածում է, որ մարդիկ ցանկություն ունեն դիտելու այսօրվա հեռուստաալիքները, որոնք, ըստ նրա, «տելեկանալիզացիա» կամ «հարուստատեսություն» են:
21.30
Նախախորհրդարանը ձմեռվանից այս կողմ 18 աջակցող խումբ է ստեղծել հանրապետության մարզերում. Վարուժան Ավետիսյան
Փետրվարի 20-ից այս կողմ Նախախորհրդարանը 18 աջակցող խմբեր է ձևավորել հանրապետության տարբեր մարզերում ու Երևանում՝ այնտեղ հայտարարված ազգային-ազատագրական պայքարը տանելու համար, հայտարարեց Նախախորհրդարանի անդամ, գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը:
Հանդիպումներ են անցկացվել Գառնիում, Կապանում, Գորիսում, Արմավիրում, Բյուրականում, հանդիպել են կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիների հետ:
«Այժմ նախատեսվում է Կապանում առաջիկայում հանրահավաք անցկացնել, և դրանից հետո կձևավորվեն աջակիցների խմբեր: Շիրակի տարածաշրջանում ունենք համակարգող խումբ, արդեն կառույց է ձևավորվել, ունենք գրասենյակ: Լոռիում շուտով նույն բանը տեղի կունենա»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, ով նախկինում աշխատում էր ՊՆ Գլխավոր շտաբում, սակայն թողել է այդ աշխատանքը՝ Նախախորհրդարանի համար աշխատելու նպատակով:
Նրանք եղել են նաև Բյուրականում, որին ըստ Վարուժան Ավետիսյանի՝ սպառնում է կատարյալ անապատացում այնտեղ կառուցվող հերթական ՀԷԿ-ի «գիշատչական քաղաքականության գործադրմամբ»:
Նախախորհրդարանի անդամը հայտարարեց, որ մեր հայրենի բնության այս չքնաղ հատվածի խրոխտ բնակիչները լիովին գիտակցում են, որ իրենց դեմ գործում է համակարգ, որի դեմ պետք է պայքարեն իրենց սեփական համակարգը ունենալով: «Մարդիկ հասկանում են, որ միայն իրենց գյուղի կամ թաղամասի խնդիրը լուծելով մեծ բանի չեն հասնի»,- ավելացրեց բանախոսը:
Ամռան շրջանում Նախախորհրդարանը նախատեսում է բակային հանդիպումներ կազմակերպել, և առաջինը Արաբկիրի տարածքում արդեն անցկացվել է :
Վարուժան Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ հավաքի ժամանակ հայտարարել էին, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հնչել են սպառնալիքներ:
Եվ, ահա, ոստիկանությունը արձագանքել է այդ հայտարարություններին «շատ հետաքրքիր ու անօրինական կերպով», քանի որ ըստ բանախոսի՝ օրենքով չնախատեսված եղանակով Սեֆիլյանին հրավիրել էին բացատրություն տալու՝ հայտնելով, որ նա պարտավոր է ներկայանալ:
Ոստիկանությունը երկրորդ անգամ է ուղարկել ծանուցագիրը՝ «պարտավոր եք» -ը փոխարինելով ՝ «խնդրում ենք» բառերով
21.36
Վարդան Պետրոսյանը կվերադառնա Հայաստան՝ հիմնական բնակության. Գարեգին Չուգասզյան
Ելույթ ունեցավ «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը և ընդգծեց, որ սփյուռքում արդեն սկսվել են ինքնակազմակերպման աշխատանքներ և դրանք արդեն ընթանում են 8 երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Կանադայում, ԱՄՆ-ում:
«Ստեղծվել են «վերակենդանացման բաժանմունքներ», աշխատանքներ են տարվում այլ երկրներում նման բաժանմունքներ ստեղծելու: Այս աշխատանքը խոստումնալից սկիզբ է, քանի որ բոլորը գիտակցում են, որ, ի վերջո, հայության ապագայի հարցերը լուծվում են Երևանում: Ամբողջ սփյուռքի գիտակցության բանալիները գտնվում են Երևանում, ստիպում արթնանալ սփյուռքին: Հնարավոր չէ պատկերացնել, որ աշխարհում որևէ տեղ հայությունը կկարողանա լուծել նույն հայության հարցը, չունենալով Երևանում այնպիսի կառավարման համակարգ, որը կարողանա տիրություն անել ամբողջ հայությանը»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ քաղաքացիների մեծ մասը աքսորված է հայրենիքից, սակայն վիրտուալ կերպով մասնակցում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Նա նշեց, որ սփյուռքահայերը ակցիաներ են անցկացնում սփյուռքում՝ կապված Հայաստանի ներքաղաքական խնդիրների հետ:
«Այսօր այդ բողոքի ձայնը չի լռել ու գնալով հզորանում է»,- ասաց նա:
Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ նախորդ 10 օրվա ընթացքում ինքը եղել է տարբեր երկրներում ու հանդիպել սփյուռքահայ բարեկամների: Նա առանձնահատուկ շեշտեց իր հանդիպումների ժամանակ երիտասարդների մասնակցությունը, հատկապես Ռուսաստանում։
«Նրանց հետ հանդիպումները ամրապնդեցին այն զգացողությունները, ըստ որոնց՝ իրենց ապագան կապում են հայրենիքի հետ: Բոլոր քաղաքացիական շարժումներին են նպաստում: Կան հայեր, որոնք վերադառնում են Հայաստան: Պետք է նշել, որ արտագաղթի ահագնացող ալիքի պարագայում, կան հայեր, որոնք որոշել են իրենց վերադարձով ընդգծել ներգաղթի կարևորությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ Փարիզում հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանին, որն ասել է, թե հունիսի 10-ից հետո ինքը տեղափոխվում է Հայաստան:
21.43
Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց Նախախորհրդարանի և քաղաքացիների միջև կնքվելիք պայմանագիրը
Ելույթ ունենալով երկրորդ անգամ՝ Վարուժան Ավետիսյանը հավաքվածներին ներկայացրեց այն պայմանագիրը, որն ըստ Նախախորհրդարանի, պետք է կնքվի քաղաքացիների ու նրանց կողմից կազմվելիք հիմնադիր խորհրդարանի միջև:
Նա նշեց, որ պայմանագիրը կազմված է լինելու երկու մասից՝ հավելվածից և բուն պայմանագրից:
«Հավելվածը ծավալուն է լինելու, իսկ բուն պայմանագիրը երկու օրինակից, որոնցից մեկը կտրվի քաղաքացուն, մյուսը՝ Հիմնադիր խորհրդարանին: Այն կպարունակի նաև քաղաքացու անձնագրի պատճենը: Առաջին էջի վրա նշված կլինի, որ քաղաքացին ճանաչում է հիմնադիր խորհրդարանին՝ որպես իրեն ներկայացնող լիազոր մարմին, իսկ հիմնադիր խորհրդարանը պարտավորվում է այդ լիազորության հիման վրա հավելվածում նշված ժամկետում իրականացնել հավելվածում նշված նպատակները»,- ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ քաղաքացուն է վերապահված լինելու վերահսկողությունը խորհրդարանի գործողությունների նկատմամբ, և վերջինիս կողմից պայմանագրով կատարված պարտավորությունները չիրականացնելու դեպքում, կարող է լուծել պայմանագիրը:
«Հավելվածը ունի իրավական ուժ: Պայմանագրի հավելվածը պետք է սահմանի հիմնադիր խորհրդարանի լիազորությունները՝ պարտավորեցնելով ընդունել նոր որակի, ազգային բնույթի պետության ռազմավարական հայեցակարգը: Դրա նախագիծը արդեն գրեթե պատրաստ է: Բայց դա պետք է լրացնենք, փոփոխենք, նոր միայն հրապարակենք: Հիմնադիր խորհրդարանը նոր սահմանադրություն պետք է կազմի ու ներկայացնի: Պետք է անցումային կառավարության դատական ու պետական կառավարման լիազորությունները սահմանվեն պայմանագրում, պետք է սահմանի՝ անցումային փուլում ինչպիսի կառավարման համակարգ է գործելու»,- ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ պայմանագրում չի նախատեսվելու նախագահի ինստիտուտ, այդ պատճառով նշված կլինի նաև, թե որ կառույցը պետք է իրականացնի նրա գործառույթները:
21.59
Լֆիկի շինարարությունը շարունակվում է ի հեճուկս ամեն ինչի, սա արդեն վերջն է. Սաշուր Քալաշյան
Նախախորհրդարանի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտարարեց, որ չնայած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը հայտարարվել է, որ Երևանի Փակ շուկան բազմաբնակարան շենք ու սուպերմարկետ չի դառնալու, բայց իրենք նրանց ոչ մի խոսքին չեն հավատում:
«Նույն շուկայի տիրոջ՝ Լֆիկի շինարարությունը շարունակվում է ի հեճուկս ամեն ինչի։ Սա արդեն վերջն է: Մենք բողոքելու տեղ չունենք: Մենք պետք է ուղղակի ֆիզիկապես գնանք, չթողնենք։ Բառացիորեն: Մեզ հետ ինչպես կվարվեն, թող իրենք որոշում կայացնեն»,- ասաց ճարտարապետը:
Մինչ այդ, հավաքը վարող Տիգրան Խզմալյանը նախքան Սաշուր Քալաշյանին խոսափողը կտրամադրեր, հայտարարեց, որ Հանրապետության հրապարակի վերակառուցումը իրենց մարմիններով են փակելու:
22.03
Նախախորհրդարանը հուլիսի 12-ին հանրահավաք կկազմակերպի Ազատության հրապարակում։
լուսանկարները՝ Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
20:05 • 23.11.24 Հրդեհ՝ Կողբ գյուղում
-
19:45 • 23.11.24 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»