Այս պահին «կիսամիանալը» կլինի ամենախղճուկ տարբերակը. իրավապաշտպանը ԵՄ-ի հետ ստորագրվելիք հնարավոր համաձայնագրի մասին
Tert.am–ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադարձել է հարցին, թե ինչու է որոշել դատի տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Մաքսային միությանը միանալու հարցում միանձնյա որոշում կայացնելու հայցով: Նա անդրադարձել է նաև ՄՄ-ի հետ կապված իրենց գրասենյակի հարցումներին, պատգամավորների դիրքորոշումներին և այն հարցին, թե, ի վերջո, Հայաստանն ինչ փաստաթուղթ կստորագրի ԵՄ-ի հետ:
-Պարոն Սաքունց, որոշել եք, որ դատական ատյանո՞վ եք վիճարկելու Մաքսային միությանն անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ձեր ձևակերպմամբ՝ միանձնյա որոշում ընդունելը, և արդյոք հայցը կոլեկտիվ բնույթ չի՞ կրի, թե՞ միայն կլինի՝ Արթուր Սաքունցն ընդդեմ Սերժ Սարգսյանի:
- Վարչական դատավարության օրենսգրքով են իրականացվում վարչարարություն իրականացնող մարմինների կողմից որոշումները և գործողությունները: Կա նաև քաղաքացիական օրենսգրքի դրույթ՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքների և քաղաքացիների շահերի խախտմանը»: Բայց խնդիրն այն է, որ երբ հայտը կձևակերպենք, այն ժամանակ արդեն մեր մարտավարությունը կորոշենք: Միանշանակ է, որ հարցը պետք է տեղափոխվի իրավական հարթություն: Խնդիրը հետևյալն է. Սերժ Սարգսյանը խախտել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները. նախ՝ բարեխիղճ վարչակազմ ունենալու իրավունքը, որը ենթադրում է հաշվետու ու վարքագծով կանխատեսելի: Իսկ ինչ վերաբերում հայցադիմումը՝ կոլեկտիվ է լինելու, թե անհատական, ապա հայցադիմումին միանալը բաց է:
- Թեև հայտնի են Ձեր աշխարհաքաղաքական համակրանքներն ու կողմնորոշումները, բայց այնուամենայնիվ, ինչո՞ւ չորոշեցիք ՀՀ իշխանություններին դատի տալ, երբ հայտարարվում էր, որ Հայաստանը նախաստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, եթե Ձեզ համար հարցն այդքան սկզբունքային է:
- Որովհետև Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի շուրջ արդեն 3,5 տարի է աշխատում է: Այսինքն՝ համաձայնագրի նախաստորագրությանը նախորդած (այս մասին հայտարարություններին- Tert.am) պրոցեսների մասին ես իրազեկ եմ եղել: Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, կանխատեսելի է եղել իշխանության վարքագիծը էն պրոցեսների տեսանկյունից, որոնց մասին տեղեկացված եմ եղել:
-Ի՞նչ պրոցեսների մասին է խոսքը. ասել են ՝ փաստաթուղթ է բանակցվում, կնախաստորագրենք…
-Արևելյան գործընկերության շրջանակներում գործում է քաղաքացիական հասարակության ֆորում: Արևելյան գործընկերության շրջանակներում հիմնադրվել, ձևավորվել է ազգային պլատֆորմը, որում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ: Այսինքն՝ նույն Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի տրամաբանությունը հայտնի է. մենք մասնակցել ենք որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ:
-Բայց չէ՞ որ բուն բանակցվող համաձայնագրի տեքստին, անգամ իշխանության ներկայացուցիչներն էին ասում, որ իրազեկ են մի քանի հոգի:
-Ասոցացման՝ որպես փաստաթուղթ, համաձայնագրի բովանդակությունը բացված է հենց Քաղաքացիական հասարակության ֆորումում. մարդու իրավունքների պաշտպանություն, լավ կառավարում, էներգետիկա, բնապահպանություն, տնտեսական բլոկ և չորրորդ բլոկում խոսքը վիզաների և մարդկային շփումների մասին է: Այսինքն՝ Ասոցացման համաձայնագրի լուծվելիք խնդիրների շրջանակն արդեն պարզ է: Ավելին՝ այդ խնդիրները հրապարակային են դրված եղել, այդ խնդիրների լուծման ուղղությամբ մեր առաջարկները պարբերաբար ներկայացրել ենք Արևելյան գործընկերության ֆորումների ժամանակ:
Մաքսային միության հետ կապված հասարակական մասնակցության որևէ ձև մեզ չի առաջարկված և չգիտենք էլ: Այսինքն՝ գտնվել ենք մի պրոցեսի մեջ, որը կոչվում էր Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրի ձևավորման պրոցես, որին ոչ թե ուղղակիորեն ենք մասնակցել, այլ նրանում ներառված են եղել մեր մոտեցումները, առաջարկները, մտահոգությունները: Սա է ժողովրդավարական պետությանը բնորոշ վարքագիծն ու ընթացակարգը: Եվ ասեմ նաև, որ այս տարվա մայիսից Ճանապարհային քարտեզ էր մշակված, որը ներկայացնելու էինք Քիշնևում կայացած ֆորումին: Եվ մեր իշխանությունը հանձնառություն է վերցրել, թե մինչև համաձայնագրի ստորագրումը ի՞նչ խնդիրներ պետք է լուծի: Համաձայնագիրն արդեն տեխնիկական կողմն է՝ որպես փաստաթուղթ, բայց նրա բովանդակության ձևավորմանը մենք մասնակցել ենք մինչև սեպտեմբերի 3-ը:
Այսինքն՝ դա չի կարող համեմատվել ՄՄ փաստաթղթի հետ, որը միանգամայն տարբեր է այն առումով, որ Մաքսային միությանը միանալու հայտարարությանը չի նախորդել որևիցե քննարկում, այն դեպքում, երբ, կրկնեմ, ԵՄ-ին նախորդել է 3, 5 տարվա գործընթաց. դրանք և՛ ռեսուրսներ են, և՛ միջոցներ, և՛ ժամանակ:
-Մոտ 35 միլիոն դրամ կամ 87 հազար ամերիկյան դոլար:
-Այո, այնպես որ, պետք չէ ինձ անսկզբունքայնության մեջ մեղադրել, քանի որ ԵՄ ցանկացած ծրագիր ինքը շատ թափանցիկ գործընթաց է:
-Անկախության երթին, որի նպատակը Մաքսային միությանը «ոչ» ասելն էր, մարդիկ քիչ էին: Ու բացի այդ, գործընթացը ցույց տվեց, որ ՄՄ-ին «ոչ» ասելու հարցում կոնսոլիդացիա չկա։
- Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը բավական իներտ է հանրային ընկալման տեսակետից, եթե խոսենք դրա պատճառների մասին: Բայց դա չի նշանակում, որ պետք է դրանով հիմնավորենք հետագա անգործությունը: Եվ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս Մաքսային միության վերաբերյալ, ոչ թե եվրաինտեգրման: Բացառությամբ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, որոնք պաշտոնապես հայտարարել են իրենց անհամաձայնությունը Մաքսային միությանն անդամագրվելու մտադրության վերաբերյալ, Ազգային ժողովում ներկայացված հիմնական քաղաքական ուժերը կողմ են արտահայտվում ՄՄ-ին: Գիտեք, մենք հարցումներ ենք ուղարկում, և էդ նախնական պատկերը էնպիսին է. հանրապետական կուսակցությունը գերակշիռ մեծամասնությունը արտահայտվում է կողմ միանալու օգտին, չնայած միանալու օգտին կողմ արտահայտվում են՝ ելնելով զուտ էն փաստից, որ Սերժ Սարգսյանն է այդպես որոշել: «Բարգավաճ Հայաստանը» մնում է հիմնականում սպասողական վիճակում, բայց էլի հստակ դիրքորոշում չունի Մաքսային միությանն անդամագրվելու մասին: Իսկ մնացածը՝ ՀԱԿ, «Ժառանգություն», Դաշնակցություն՝ լռություն է: Այսինքն՝ ի՞նչ է դուրս գալիս՝ այն, որ Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը միանալու միանձնյա որոշումն ինքը չի հանդիսանում քննարկման առարկա՝ քաղաքական ուժերի կողմերից, որոնք, փաստորեն, հաշտվել են այդ միանձնյա որոշման հետ:
Բովանդակության մասին էլ չենք խոսում, բայց նույնիսկ ընթացակարգի կողմից այդ հարցը չի դառնում քննարկման առարկա: Եվ այստեղ հասարակության անտարբերութունը, նորից եմ կրկնում, պայմանավորված է քաղաքական ուժերի իներտությամբ, որն ի դեպ նորություն չէ: Այդ իներտությունը շատ հետաքրքիր ձևով դրսևորվեց նախագահական ընտրությունների ժամանակ, երբ որ ԱԺ-ում ներկայացված էն քաղաքական ուժերը, որոնք առավել մեծ ներկայացվածություն ունեն կամ հաղթահարել էին այդ շեմը, նույնիսկ իրենց թեկնածուներին չառաջարկեցին հանրությանը: Այսինքն՝ հանրության պասիվացումը և անտարբերությունը սկսվել է դեռ էն ժամանակ, երբ հիմնական քաղաքական ուժերը՝ հանձինս ԲՀԿ-ի և Դաշնակցության ու ՀԱԿ-ի, որևէ թեկնածու չառաջադրեցին:
-Ի դեպ, որևէ հանրապետականից պատասխան չե՞ք ստացել, որ դեմ են Մաքսային միությանը:
-Շատ հետաքրքիր էր Նիկոյանի պատասխանը, ով գրել էր, որ եվրաինտեգրման ջատագով է, բայց «ինձ համար Սերժ Սարգսյանի որոշումն է կարևոր»: Մարգարիտ Եսայանն էլ շատ հետաքրքիր բնորոշում տվել, որ իր ցանկությունները և իրականությունը միշտ իրարից տարբերվում են։ Այսինքն՝ սա կարելի է ներկայացնել որպես՝ ցանկալի է ԵՄ-ն, բայց իրականությունն այլ է: Սա այն դեպքում, երբ մինչև սեպտեմբերի երեքը չի եղել բացարձակապես մի խոսք Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու մասին: Ավելին՝ կարող եմ ասել, որ երբ եղել են առանձին մտահոգություններ, թե կարո՞ղ է հարցեր ծագեն, եղել են հավաստիացումներ, որ ոչ մի խնդիր չի ծագի:
- Հանրապետականներն իրենք մեկնաբանում են, որ Լեհաստան կատարած այցի ժամանակ է ՀՀ նախագահը ասել է, որ «կամ, կամ» չի կարող լինել և ակնարկել, որ ՀՀ–ն գնալու է Մաքսային միության ուղով:
-Չէ, դա թող չկապեն, որովհետև մինչ այդ Ֆյուլեն էլ, Էշթոնն էլ, ԵՄ այլ ներկայացուցիչներն էլ հստակ խոսել են այն մասին, որ երկու տեղում միաժամանակ գտնվելու հնարավորությունը բացառվում է: Բայց մի բան կարող եմ ասել, և դա պետք է հրապարակային ասել, որ Եվրամիությունն ինքը մեթոդական սխալ թույլ տվեց: Տեսե՛ք, նշեցի, որ Արևելյան գործընկերությունը շատ ավելի թափանցիկ պրոցես է եղել, բայց Բրյուսելում՝ Քաղաքացիական հասարակության ֆորումում, ես լավ հիշում եմ՝ մի հարց բարձրացրեցի՝ «Բա Ռուսաստա՞նը»: Ես պետք է ասեմ, որ Եվրամիությունը, ցավոք սրտի, Ռուսաստանի դերը Ասոցացման համաձայնագրի ձևավորման պրոցեսին թերագնահատեց: Եվ հիմա նոր եկել են համոզման, որ զուգահեռաբար պետք էր երկկողմ քննարկում: Իհարկե, իրենք էլ՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն երկկողմ ունեն, բայց էդ քննարկման դաշտում Արևելյան գործընկերության հարցը երկկողմ չի քննարկվել: Այսինքն, երբ դուրս եկավ, որ երբ Ռուսաստանի գործոնի հետ չաշխատեցին, ինքը դարձավ իրապես վտանգավոր գործոն: Եվ հիմա է, որ սկսել են մտածել, որ չէ, այնուամենայնիվ Ռուսաստանի հետ պետք է որոշակի աշխատանք տարվի: Բայց ես պետք է նշեմ, որ պուտինյան Ռուսաստանի այսօրվա վիճակը որպես դիկտատորական պետություն, որը ակնհայտ ցեղասպանություն է իրականացրել չեչենների նկատմամբ և ողջ իր ժողովրդի նկատմամբ՝ հալածանքներ ու հետապնդումներ, այդ Ռուսաստանը հենց որ տեսնում է, որ հարևան երկրները ձգտում են դեպի այլ արժեքային համակարգ, որի հիմքում ընկած է իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության սկզբունքը, ինքը վատ է զգում: Եվ ինքը կուզենար, որ ի դեմս այն երկրների, որոնք շրջապատում են իր տարածքը և բուֆերային դեր են խաղում՝ ԵՄ-Ռուսաստան փոխհարաբերություններում, դառնան այն հագուստը, որը կպատսպարեր իր մերկությունը: Եվ հիմա Հայաստանը , ցավոք սրտի, դարձավ այդ ռուսական մերկությունը պատսպարելու միջոց:
-Ի դեպ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից էլ պատասխան չեք ստացել:
- Դեռ չենք ստացել, ինձ համար տարօրինակ է պարոն Օսկանյանի անձնապես լռությունը: Չնայած հասկանում եմ, որ դրա համար պայմաններ է ծնել իր խմբակցության ընդհանուր դիրքորոշումը: Եվ շատ հետաքրքիր կլիներ, որ նույն պատասխանը ստանայինք Վարդան Օսկանյանից, որ դեռևս ծանոթ չէ ՄՄ փաստաթղթին: Բայց ես կուզենայի էս կոնտեքստում մի ինդիկատոր նշեմ, որ Գլխավոր դատախազի քվեարկության արդյունքներն էին, որ մի ունիկալ պատկեր ի ցույց դրեցին: Նման քվեարկության արդյունքները վկայում են հենց քաղաքական դիրքորոշումների բացակայության մասին: Այսինքն՝ այս կոնսենսուսը, ցավոք սրտի ասեմ, թե ի ուրախություն, ինքը երկրի համար ճակատագրական նշանակության հարցերում առկա է և շատ բարձր մակարդակում է գտնվում:
-Ի դեպ, շատ է խոսվում, որ ՀՀ իշխանությունները Վիլնյուսից առաջ կամ հետո ինչ-որ մի փաստաթուղթ են ստորագրելու, կարևոր չէ՝ ինչ, թեկուզ դրանում գրված լինի՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Այսինքն՝ տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ բան ստորագրեցինք:
-Ուրեմն այսպես ասեմ, արժեքային համակարգ ունեցող երկիրը չի կարող միաժամանակ գտնվել երկու տարբեր համակարգերում: Եվ էս տեսակետից ՀՀ այսպես կոչված արտաքին կոմպլեմենտար քաղաքականությունը չի կարող երկրում կոմպլեմենտար լինել, դա անթույլատրելի է: Երկրում միավեկտոր պետք է լինի և համապատասխանի Սահմանադրության դրույթներին: Այս պահին կիսամիանալ տարբերակը կլինի ամենախղճուկ տարբերակը: Նաև չէի ուզի, որ հանկարծ այդ պայքարը (ընդդեմ ՄՄ-ի) ձևակերպվի որպես ազգային, որովհետև շատ կարևոր է համամարդկային, համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ արժեքների վրա հենված պայքարը: Այստեղ վտանգի էլեմենտ կա, եթե համամարդկային արժեքների փոխարեն գերիշխի ազգայնական ուղղվածությունը, չնայած ազգայնականները լռում են ու ռազմահայրենասիրական բաներ ոչ միայն չեն անում, այլև լռության են մատնում այդ մարտահրավերը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 17:52 • 23/11 Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
10:22 • 24.11.24 Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
-
21:03 • 23.11.24 «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
12:43 • 24.11.24 ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»