Իմ հաջողության գրավականներից մեկն իմ «կյանքի ուսուցիչներն» են. Ռուբեն Վարդանյան
Ազգությամբ հայ ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB ընկերության համանախագահ Ռուբեն Վարդանյանը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում պատմել է անձնականի մասին։ Հարցազրույցը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
Արմատների մասին
Վաղ մանկության տարիներս գրեթե չեմ հիշում. ինչ-որ դրվագներ են։ Ես ուշ ծնված երեխա եմ, և միշտ սիրով եմ շրջապատված եղել։ Այդ զգացողությունը շատ լավ եմ հիշում։
Հայրս ճարարապետ է, սովորել է Մոսկվայի համալսարանի ասպիրանտուրայում։ Հենց այնտեղ էլ ծանոթացել է մորս հետ։ Մայրս 10 տարով երիտասարդ է, սովորել է քիմիա-տեխնոլոգիականում։ Մի անգամ ֆիլմի պրեմիերայի ընթացքում հայրս եղել է հայ ընկերոջ հետ և տեղեկանալով մորս՝ իշխանական արմատների մասին (նրա արմատները հայ և վրացի իշխանների ընտանիքից են), հայրս ասել է, որ որմնադիր է։ Ցանկացել է ստուգել՝ կսիրահարվի պարզ մարդուն։ Սիրահարվել է։ Նրանք թաքուն ամուսնացել են ու Մոսկվայից տեղափոխվել Հայաստան։ Հայրս համարել է, որ դա է ճիշտը։ Նա սկզբունքային մարդ է։
Մանկության մասին
Իմ մանկությունն անցել է Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի միջև։ Դրանից մնացել է թեթև կյանքի տպավորությունը, չնայած եղել են խնդիրներ։ Օրինակ՝ դրամական։ Հայրս շատ էր ծախսում և գումարը միշտ չէր հերիքում։ Ընտանեկան բյուջեն մայրիկի մոտ էր։ Հայրս ուսանողներից կաշառք չէր վերցնում և խիստ էր նման հարցերում։ Ինձ ազգականներն էին գումար տալիս, ես դրանք հավաքում էի ու գաղտնի տալիս հորս։ Հիշում եմ, որ 9-րդ դասարանում վիճեցի նրա հետ. ասացի, որ ես կաշառք եմ վերցնելու, հաջողակ եմ լինելու, այլ ոչ նրա նման... Մի խոսքով՝ տարբեր էին իրավիճակները։ Ընդհանուր առմամբ, մանկությունից վառ տպավորություններ են մնացել։
Կրթությունը
Դպրոցում ինձ նույնպես սիրում էին։ Խաղում էի ֆուտբոլի, բասկետբոլի հավաքականներում, Ուրախների և հնարամիտների ակումբում։ Դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով և կատակելով ասում էի, որ խնայել եմ ծնողներիս միջոցները՝ սեփական ուժերով մեդալ ստանալով, քանի որ այդ ժամանակ մեդալն «արժեր» 3.000 ռուբլի։ Դա 80-ականներն էին, կոռուպցիայի ծաղկման ժամանակաշրջանը։
Ես երազում էի սովորել Մոսկվայի պետական համալսարանում, սակայն ծնողներս թույլ չէին տալիս։ Միայն մորս ընկերուհին կարողացավ նրանց համոզել, և ես հանձնեցի քննություններս։ Ընդունվեցի, սակայն առաջին կուրսից հետո ինձ տարան բանակ։ Պետք է ծառայեի Ադրբեջանում։ Այդ ժամանակ հակամարտություն չկար, սակայն Հայաստանի հետ արդեն լարվել էին հարաբերությունները։ Հետո ինձ մոտեցավ մի հայ զինվորական ու ասաց. «Կցանկանա՞ս Հայաստանում ծառայել»։ Ես ասացի. «Կուզեմ»։
«Տուր 300 ռուբլի և կմեկնես»,-ասաց նա։ «Մոտս չկա»,-ասացի։ «Լավ՝ 50»,-ասաց նա։ «Մոտս միայն 27 ռուբլի է»,- ասացի։ «Դա արդեն լկտիություն է»,-ասաց նա։ Հետո տղաները, որոնց հետ ես գնում էի, ասացին. «Մենք գումար ենք պահել ծխախոտի համար։ Ահա այն, գնա և ծառայիր Հայաստանում»։ Ես այդ 23 ռուբլին հիշեցի ողջ կյանքում։
Ընկերության մասին
Բնավորությամբ մորս եմ նման՝ թբիլիսյան մարդամոտությամբ, սակայն երբեմն կտրուկ եմ լինում, թեև ոչ այնքան, որքան հայրս. ես միշտ ավելի հանդուրժող եմ։ Ունեմ մանկության ընկերներ, համալսարանական, զինվորական։ Ցավոք, շատ ժամանակ չեմ ունենում ընկերների և հարազատների համար։ Որոշները նեղանում են իմ կողմից ուշադրության պակասից։
Սիրո մասին
Ես վստահ էի, որ կամուսնանամ հայուհու հետ, քանի որ տարբեր մշակույթների մարդկանց մոտ կան մի շարք խնդիրներ կենցաղային մակարդակում, որոնք բարդացնում են կյանքը։
Ինձ հետ լինելը հեշտ չէ, հավանաբար, ես պահանջկոտ եմ, նաև իմ հանդեպ։ Հայրս ինձ սովորեցրել է, որ պետք է ձգտել առավելագույնին։ Չեմ սիրում գովել կամ շնորհակալություն շռայլել։ Կարծում եմ, եթե շիլան այրվել է, պետք է այդ մասին ասել, իսկ եթե ոչ, ապա նորմալ է, և պետք չէ «շնորհակալություն» ասել։ Կանայք, որոնք եղել են իմ կողքին, դա հասկացել են։
Վերոնիկան իմ առաջին սերը չէ։ Ես նրանից առաջ էլ լուրջ հարաբերություններ եմ ունեցել։ Բոլոր կանայք ինձ շատ բան են տվել։ Ես նույնպես փորձում եմ շատ տալ, և ոչ թե միայն ստանալ։
Իմ ամուսնության պատմությունը գրեթե կրկնում է ծնողներիս։ Կնոջս հետ ծանոթացել եմ 20 տարի առաջ։ Հանդիպել ենք մեկ շաբաթ։ Երրորդ հանդիպումից հետո Վերոնիկային ասացի, որ ես հանդիպելու ժամանակ չունեմ... Մի խոսքով՝ ուզում եմ, որ նա իմ երեխաների մայրը լինի։ Վերոնիկան համաձայնվեց։ Ինչպես մայրս և հայրս, մենք էլ ամուսնացանք առանց ծնողների համաձայնության և առանց մեծ հայկական հարսանիքի։ Ծնողներս Վերոնիկայի հետ ավելի ուշ ծանոթացան։
Մենք շատ տարբեր ենք, սակայն միևնույն ժամանակ՝ շատ նման։ Երբեմն թվում է, թե ծնողներս նրան ավելի շատ են սիրում, քան ինձ։ Վերոնիկան իսկական կին է։ Նա եկավ մեր տուն, և փորձեց իմ հարազատներին ու մերձավորներին իրենը դարձնել, իսկ դա հեշտ չէ։
Վերոնիկան ինձնից ավելի հաճախ է լինում Հայաստանում, նա այնտեղ մի շարք նախագծեր ունի։ Նա չի դարձել հայուհի և պահպանել է իր ինքնությունը։
Հաջողության մասին
Հաջողությունը, իհարկե, ինձ փոխել է։ Իրավիճակն այլ էր. 23 տարեկանում ես դարձա գործադիր տնօրեն և պետք է ղեկավարեի ընկերություն՝ ինքնուրույն որոշումներ կայացնելով։ Դա մեծ պատասխանատվություն էր, որին ամեն ոք պատրաստ չէ։
Իհարկե, եթե դու երիտասարդ ես, պետք է ապավինես քեզնից մեծերին և արժանանաս նրանց հարգանքին։
Ես չեմ ունեցել ո՛չ կապեր, ո՛չ կապիտալ։ Ես սկսել եմ զրոյից՝ ռուս հաճախորդների, աշխատակիցների և օտարերկրացիների հետ։ Հավանաբար, մարդիկ ինձ ստուգել են։ Վստահությունն աշխարհի ամենասկզբունքային բանն է։
Եվս մի կարևոր բան՝ հորիզոնն ու հետևողականությունը։ Ոչ բոլորն են ընդունակ պլանավորել ապագան։ Բարեբախտաբար, դա միշտ եղել է իմ մրցակցային առավելությունը։
Իմ բախտը բերել է խորհրդատուների հարցում, և դա իմ հաջողության հիմնական մասն է։ Իմ խորհրդատուները եղել են ոչ միայն հայրս, քույրս կամ դպրոցի ուսուցիչներս, այլև հայտնի մարդիկ՝ Եվգենի Պրիմակովն ու Լի Կուան Յուն, և նրանք, ովքեր ինձ օգնեցին բիզնեսում։
Ազատության մասին
Կա սոցիալական փոփոխությունների 4 մոդել՝ էվոլյուցիա, հեղափոխություն, բարեփոխում և ինկվիզիցիա։ Ես նախընտրում եմ առաջինը, դա թույլ է տալիս փոփոխությունների հասնել առանց զոհերի և հաշտեցնել տարբեր խմբերի շահերը։ Միշտ փորձել եմ գտնել համագործակցության ուղին, և այդ կերպ ինչ- որ բան փոխել համակարգում։
Ես հազվադեպ եմ հանրահավաքների մասնակցել։ Եղել եմ 1991թ.-ին և երեք տարի առաջ, երբ Չուլպան Խամատովան (դերասանուհի- Tert.am) հանրահավաք էր անցկացնում ընդդեմ այլատյացության։ Ես հարգում եմ մարդկանց, որոնք հայտնում են իրենց տեսակետը հանրահավաքներին, սակայն զանգվածային միջոցառումներ չեմ սիրում։ Չնայած հիշում եմ 1988թ.-ի երևանյան ցույցերը Թատերական հրապարակում, վերելքը ֆանտաստիկ էր։
Ես հասկացել եմ, որ հանրահավաքները, ինքնին, անմիտ են, և համակարգի հետ այլ կերպ է պետք պայքարել։
Հեղափոխություններից հետո հաղթում են ոչ թե կարմիրները կամ սպիտակները, այլ մոխրագույնները, այդպիսին է օրինաչափությունը։ Իսկ մոխրագույնին փոխարինելու, ինչպես գիտենք, գալիս են սևերը։
Կարևորի մասին
Պետք է փորձել տեսնել քեզ սերնդի կոնտեքստում, որի վրա դու հետք ես թողնում։ Ինձ միշտ դուր է եկել անհնարինը հնարավոր դարձնելը, քանի որ մարդը պետք է ապրի՝ վաղվա օրվա մասին մտածելով։
Ռուսաստանում ապրում են օրով, սակայն նրանք, ովքեր իշխանության են, մտածում են, որ ապրելու և իշխելու են հավերժ...Նման հակասություններն ինձ զարմացնում են։
Հավատքի մասին
Ես Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամ եմ։ Երկար ժամանակ է՝ այցելում եմ վերականգնված հուշարձաններ, այդ թվում՝ հոգևոր։ Չեմ կարող ասել, որ պարբերաբար եկեղեցի եմ գնում և արարողակարգի մասնակցում, սակայն անկեղծ հավատում եմ Աստծուն և հիմնարար արժեքներին...
Վախի մասին
Ամենից ավելի վախենում եմ ինքս իմ հանդեպ հարգանքը կորցնելուց։ Ինձ համար լուրջ վախ է, որ կարող եմ անել մի քայլ, ինչն ինքս անընդունելի եմ համարում։ Փորձելով ապահովագրել ինքնահարգանքս՝ ես հաճախ նաև վնաս եմ հասցնում իմ բիզնեսին։
Փողի մասին
Երբ մեծ տղաս դարձավ 13 տարեկան, մենք Վերոնիկայի հետ որոշեցինք, որ գումար կծախսենք այնպիսի նախագծերի վրա, որոնք աշխարհն ավելի լավը կդարձնեն։ Մեր երեխաները գիտեն, որ նրանց ժառանգություն չի մնալու։ Մենք նրանց կրթություն ենք տալիս, և կարծում ենք, որ ապագայում նրանք կկարողանան ինքնուրույն ապրել։
Իհարկե, կա նաև անշարժ գույք՝ ոչ շատ շքեղ, որպեսզի նրանք ինչ-որ հիմք ունենան, սակայն միայն այդքանը։
Ես չափազանց հանգիստ եմ վերաբերվում նյութական բարիքներին, անտարբեր եմ մեքենաների, ինքնաթիռների և հարստության այլ ատրիբուտների հանդեպ։ Միակ բանը, որի վրա ես գումարներ եմ ծախսում, գրքերն են ու բարեգործական նախագծերը։ Մենք դրանցից շատ ունենք, և կարևորն ավարտին հասցնելն է։
Երեխաների մասին
Չորսն էլ շատ տարբեր են, բոլորն էլ տաղանդավոր՝ իմ հայրական աչքով։ Ցանկանում ենք, որ նրանք լինեն այն, ինչ որ կան, գտնեն իրենք իրենց և որ նպատակ ունենան։ Երբ ես 22 տարի առաջ մտա բոլորին անհայտ «Տրոյկա դիալոգ» ընկերություն՝ 10 անգամ ավելի ցածր աշխատավարձով, քան նախորդ աշխատավայրում, ես գիտեի, թե ինչի եմ ցանկանում հասնել ապագայում։ Եթե ունես նպատակ և հաջողության հասնելու համակարգ, ապա ապրելն առավել հեշտ է։
Երեք բնութագրող բառ
Առաջինը. Ես մարդամոտ եմ։ Ես չափազանց շատ կապեր ունեմ տարբեր՝ հաճախ անհամատեղելի խմբերում. կան ավագ սերնդի ներկայացուցիչներ, ռուսական և արևմտյան գործարարներ, մտավորականներ։ Չեմ կարող ասել, որ նրանք բոլորն ինձ «իրենցն» են համարում, սակայն այդ շրջանակներից յուրաքանչյուրն ինձ ընդունում է։
Երկրորդ. Ինձ հետաքրքիր է ապրել։ Ես «քաղց ունեմ» տարբեր նախագծերի հանդեպ, և հաճախ մի քանի բան միանգամից եմ անում։ Այդ պատճառով ես կարող եմ նեղացնել իմ անուշադրությամբ, սակայն շատ եմ ցավում դրա համար։
Երրորդ. Համառ եմ։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:48 • 22.11.24 Մեսսին կարոտում է Բարսելոնան
-
19:26 • 22.11.24 Հայտնի է՝ նախկին ակումբը որքան կվճարի Մբապեին
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
Իրադարձային
-
10:15 • 23.11.24 Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»