Մենք ասում ենք՝սիրելի երիտասարդներ, պետք է ձեր ապագայի համար անցնեք կուտակային համակարգին. Տիգրան Սարգսյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիս անցկացրեց, որի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցեր ուղղեցին գործադիրի ղեկավարին:
16.29
Այլընտրանք չկա, ունենք միակ հնարավորությունը և մենք դիմել ենք այդ հնարավորությանը՝ անցնել պարտադիր կուտակային համակարգին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախընտրեց առավել մանրամասն պարզաբանել պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման անհրաժեշտությունը, և հայտարարեց, որ պետությունն այլընտրանք չունի։ Վարչապետը նշեց, թե աշխարհի ամենաբարդ ռեֆորմը մասնագետները համարում են հենց կենսաթոշակային ռեֆորմը, ինչն ըստ նրա, պարզ բացատրություն ունի։
«Որովհետև ենթադրում է առնվազն 35 տարվա հաշվարկներ և առնչվում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների և յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Պետական կառավարման բոլոր ոլորտներում էլ պետք է լինեն հատուկ համակարգեր, որոնք առնչվում են կենսաթոշակների ռեֆորմների հետ։ Դրա համար էլ այս ռեֆորմի նախապատրաստման համար 10 տարի ժամանակ ենք ծախսել, աշխարհի լավագույն մասնագետների ու լավագույն կառույցների հետ են աշխատել»,-ասաց նա և նշեց, թե սա այն բացառիկ օրենքներից մեկն է, որ ընդունվել է 2010թ-ին, բայց ուժի մեջ է մտնում 2014-ի հունվարի 1-ից։
Իսկ թե ինչու է նման դժգոհությունների ալիք առաջացել հիմա, Տիգրան Սարգսյանը համեմատեց վատ սովորող ուսանողի հետ, երբ քննությունից մի քանի ժամ առաջ է սկսում ծանոթանալ նյութերի հետ։ «Նույնը տեղի ունեցավ մեզանում, երբ մարդիկ սկսեցին հաշվել, որ հունվարից հետո ինչ է տեղի ունենալու իրենց եկամուտների հետ»,-ասաց նա և անցավ բովանդակությանը։
«Կարևորագույն քաղաքական սկզբունք է այն է, որ արմատական փոփոխություն է ենթադրում և որ այսուհետ ապահով ծերության համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պետությունը, այլ նաև քաղաքացին, եթե աշխատանք ունեք, ապա դուք պարտավոր եք մտածել ապահով ծերության մասին։ Մենք սրանով հրաժարվում ենք սերունդների համերաշխության սկզբունքից, որովհետև մեր պետությունն այլընտրանք չունի, եթե ուզում են ապահով ծերություն տալ մեր քաղաքացիներին։ Ես հավաստիացնում եմ այլընտրանք չկա»,-շեշտեց նա։
Վարչապետի խոսքով՝ այսօր ՀՀ-ում կա 500 հազար քաղաքացի, որոնք վճարում են միասնական սոցիալական հարկ, իսկ կառավարությունը պետք է այդ հարկերն ուղղի 550 հազար թոշակառուներին, որպեսզի այնպիսի թոշակ վճարի, որ նրան ապահով անցկացնեն մարդիկ իրենց ծերությանը։ Մինչդեռ, ըստ նրա, այս համակարգն այդ երաշխիքը չի ստեղծում։
«Որովհետև մեր 500 հազար հարկ վճարողների գումարները բավարար չեն պատշաճ ծերություն ապահովել: Այսօր մենք միջինը 33 հազար դրամ թոշակ ենք ապահովում, այն պարագայում, երբ դա աղքատության շեմին է հավասար։ Ստացվում է, որ մարդը ստանում է այնքան կենսաթոշակ, որ նա կարող է մինիմալ սննդի պահանջը բավարարել։ Իսկ դա նշանակում է, որ թոշակի անցար, ուրեմն հայտնվեցիր աղքատության մեջ»,-նշեց նա։
Այն առաջարկը, թե պետք է միասնական սոցիալական հարկերն ավելացնել, վարչապետը լուրջ չհամարեց, քանի որ դրանով «չեն կարողանա զսպել գնաճը»։ Նա նաև նշեց, որ այսօրվա թոշակային համակարգն արդար չէ, որովհետև հաշվի չի անում, թե ինչքան է մարդն աշխատել, ինչքան հարկ է վճարել, ինչ եկամուտներ է ունեցել, այլ պայմանավորված է նրանով, թե պետություն ինչ ֆինանսական հնարավորություն ունի։
«Դրա համար ունենք միակ հնարավորությունը և մենք դիմել ենք այդ հնարավորությանը՝ անցնել պարտադիր կուտակային համակարգին։ Մենք ասում ենք՝ սիրելի երիտասարդներ պետք է ձեր ապագայի համար անցնեք այդ համակարգին, ձեր եկամուտները կուտակեք և անցեք երաշխավորված ծերության, որպեսզի չառնչվեք աղքատության հետ 35-40 տարի հետո»,-ասաց նա։
Վարչապետը «սպեկուլյացիա» անվանեց քաղաքացիների այն պնդումները, թե պետք է օլիգարխներից այդ գումարները վերցնել և թոշակները բարձրացնել, քանի որ նման ձևով «չի հաջողվել թոշակ բարձրացնել ոչ մի երկրում, նույնիսկ հեղափոխություն անելուց հետո»։
Ստեղծված դիմադրողականությանը վարչապետը շատ տրամաբանական համարեց։ «Հասկանալի է, որ կա դիմադրողականություն և այդ դիմադրողականությունը չպետք է սուր ընդունել։ Յուրաքանչյուր բարեփոխում հասարակության կողմից այդպիսին պետք է լինի, ցանկացած պարտադրանքի գործառույթ պետք է դիմադրության արժանանա, իշխանությունն էլ պետք է լավ պատրաստվի, դրա համար էլ պատրաստվել ենք 10 տարի և հայտարարում ենք, որ այլընտրանք չունենք»,-ասաց նա։
16.11
Վարչապետն ամենաշահագրգռվածն է, որ «օֆշորային սկանդալը» բացահայտվի
«Օֆշորային սկանդալի վերաբերյալ ես ամենաշահագրգռված մարդն եմ, որ այս պատմությունը մինչև վերջ բացահայտվի»,-վստահեցրեց Տիգրան Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ մի բան արդեն պարզ է, որ այդ ձեռնարկության գրանցման հետ ինքը կապ չունի: «Երբ ես դարձել եմ վարչապետ, ես ընդհանրապես Կիպրոսում չեմ եղել: Ես հույս ունեմ, որ հետաքննող լրագրողները կբացահայտեն այդ պատմությունը»:
haynews.am-ից նշեցին թե, կան տեղեկություններ, որ օֆշորային սկադալի մեջ ևս մեկ անուն է հայտնվել, ով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի մերձավորն է: Ի պատասխան՝ վարչապետը մեկնաբանեց. «Ինձ համար նույնպես հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ինչ բացատրություն կտա, որ այդ ամենի հիմքում իր անձն է կանգնած»:
15.41
«Արդյո՞ք տալու եք հրաժարական, թե՞ ոչ» հարցը վարչապետը շրջանցեց
Վարչապետի պաշտոնանկության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի հարցին Տիգրան Սարգսյանը չպատասխանեց:
15.25
Ի՞նչ կտա ՄՄ-ին անդամակցությունը Հայաստանին
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը տնտեսական կարևորագույն իրադարձություն է, որը բխում է Հայաստանի շահերից և մեր տնտեսության ու քաղաքացիների համար տնտեսական լրջագույն օգուտներ է բերելու: Իհարկե, վարչապետը զգուշացնում է, բազմակողմանի վերլուծությունները փաստում են, որ ՄՄ-ին անդամակցելը բազմագործոն ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա և կան նաև բացասական գործոններ:
Դրական գործոնների շարքում է այն, որ Մաքսային միություն մուտք գործելը հայաստանյան բիզնեսին առաջին հերթին հնարավորություն կտա մուտք գործել մի մեծ շուկա, որտեղ հայկական ապրանքները կարող են իրացվել:
Իսկ թե ինչո՞ւ այս մասին որոշում չի կայացվել երեք տարի առաջ, երբ ձևավորվում էր Մաքսային միությունը, վարչապետն ասաց. «Այն ժամանակ մեզ մոտ կար ընդհանուր ըմբռնում, որ ընդհանուր սահմանի բացակայությունը լրջագույն խոչընդոտ է: Այդ ըմբռնումը կար ինչպես մեր ռուս գործընկերների, այնպես էլ մեզ մոտ: 2012թ. օգոստոսին ստեղծված աշխատանքային խումբը, որին հանձնարարվել էր ստեղծել նոր գործիքակազմ, գտել է համապատասխան լուծումները՝ թե ինչ անել, որ հայ գործարարները չհանդիպեն խոչընդոտների ՌԴ-ում իրենց ապրանքները իրացնելիս: Որպես լուծում գտնվել է Կալինինգրադի մարզի համար կիրառվող մոդելը: Այն է՝ այդ ապրանքները տրանզիտով են հասնում հարևան պետության սահմանը և հեշտացված ընթացակարգերի պայմաններում լուծվում են ապրանքաշրջանառության հարցերը:
Ըստ վարչապետի՝ ՄՄ-ին անդամակցելու դրական գործոններից է Հայաստանի տնտեսության համար կայուն տնտեսական աճի հիմքերի ստեղծումը: Լինելու են մեծածավալ ուղղակի ներդրումներ: Բերվեց օրերս ստորագրված «Ռոսնեֆտի» -ի օրինակը, որը, ըստ Տիգրան Սարգսյանի, մեծածավալ ներդրումներ կանի Հայաստանում: «Եվ դա Մաքսային միությանն անդամակցելու հետևանք է, քանի որ այս պրոյեկտը առանց ՄՄ-ին անդամակցելու չէր կարող իրականություն դառնալ, որովհետև շուկան հենց ՄՄ տարածքն է»,-նշեց վարչապետը:
Իսկ բացասական գործոնը, ըստ Տիգրան Սարգսյանի, այն է, որ կբարձրանան որոշ մաքսային դրույքաչափ. «լիբերալ տնտեսություն վարող Հայաստանի մաքսային դրույքաչափերը երրորդ երկրներից ներկրվող ապրանքների համար կազմում են 2,5 տոկոս, այն դեպքում, երբ ՄՄ անդամ պետություններում նույն ցուցանիշը 7 տոկոս է: Եվ դա նշանակում է, որ որոշ ապրանքներին մաքսատուրքերը պետք է բարձրացնենք, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կլինեն գնաճային ճնշումներ»:
13.49
Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՀ կառավարության խնդիրներից մեկն է աղքատության նվազեցումը երկրում, որն առաջացել է 92-93 թվականներին, երբ տնտեսական «կոլապս» ապրեց երկիրը: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարը նշեց, որ Կառավարությանն առայժմ չի հաջողվել երկրում ձևավորել միջին խավ, ինչը նրա խոսքով, լրջագույն խնդիր է Կառավարության համար:
Որպես աղքատության նվազեցման խնդրի լուծում՝ վարչապետը մատնանշեց երկու ճանապարհ
ՀՀ կառավարության ղեկավարը երկու հիմնական պատճառ է տեսնում աղքատության համար. դրանք են՝ աշխատատեղերի անհասանելիությունը և կրթության մատչելիությունը սոցիալապես անապահով խավերի համար: Այս մասին այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, որ 6 տարի առաջ պաշտոնավարումը սկսեց պայմաններում, երբ բնակչության աղքատության ցուցանիշը կազմում էր մոտ 20 տոկոս, իսկ հիմա մոտ 33 տոկոս է:
Տիգրան Սարգսյանը հավելեց, որ Կառավարությունը պատկերացնում է, որ պաշտոնական վիճակագրությամբ նշվող Հայաստանի մոտ 32,5 տոկոս աղքատությունը իրական պատկերը չէ, և որ այն առնվազն 2 անգամ ավելի շատ է:
«Մանավանդ այն քաղաքացիները, որոնք մինչև ԽՍՀՄ-ը ապրել են ավելի բարձր կենսամակարդակում, և սա լրջագույն մարտահրավեր է»,- ասաց վարչապետը և հավելեց.
«Ինչպե՞ս ենք լուծելու այս խնդիրները. դրանցից, առաջին հերթին, աշխատատեղերի ստեղծումն է, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ, խոսքը ոչ թե սովորական աշխատեղերի, այլ առնվազն 150 000 դրամ եկամուտ ապահովողների մասին է, որովհետև 3000 հազարից ավելի քաղաքացիների խնդիրը, որոնք առնչվում են աղքատության հետ, պատճառը համապատասխան վարձատրությամբ աշխատատեղերի պակասն է»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Նա հավելեց, որ 5 տարվա ընթացքում Կառավարությունն արմատական փոփոխություններ է կատարել այս ոլորի հանդեպ քաղաքականության մեջ և հիմա հիմնական սկզբունքն այն է, որ «մենք գիշերային պահակ չենք»: Այսինքն՝ փոխվել է կարծրատիպը, որ պետության միակ գործառույթը բիզնեսի համար միջավայր ստեղծելն է, իսկ բիզնեսը մնացած հարցերը ինքը կկարգավորի:
Դեղագործության ոլորտում, ըստ վարչապետի, արդեն 2-րդ տարին էական ու շոշափելի ցուցանիշներ են գրանցվել և 35 տոկոսով աճել են արտահանման ծավալները։
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ երկրորդ պատճառը, որ ծնում է աղքատություն, գիտելիքն է, կրթության հասանելիությունը: «Այսուհետ սոցիալական միջոցների բացակայությունը չի կարող պատճառ լինել, որ երիտասարդը չստանա բարձրագույն, մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն»,- ասաց Տիգրան Սարգսյանը :
Այս տարվա պետբյուջեով՝ պետությունը երաշխավորում է 4,5 հազար երիտասարդների համար սովորելու հնարավորություն:
Վարչապետը խոստացավ հետայսու ավելի ուշադիր լինել մայրենիի նկատմամբ
Ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը պարբերաբար ոտնահարում «Լեզվի մասին» օրենքը, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո բոլոր այն միջոցառումներ, որին ներկա է լինում ռուսական կողմը, լինի հուշարձանի բացում, թե այլ միջացառում, ելույթ է ունենում ռուսերենով:
Տիգրան Սարգսյանն ընդունեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագրի այս դիտողությունը և խոստացավ, որ հետայսու ուշադիր կլինի խնդրի նկատմամբ:
«Համաձայն եմ Ձեր դիտարկումների հետ, բայց միևնուն ժամանակ, ես բազաթիվ հրապարակային ելույթներ եմ ունեցել անգլերենով, որևիցե մեկը դիտողություն չի արել, թե ինչո՞ւ եք անգլերեն խոսում»,-իր հերթին նկատեց Տիգրան Սարգսյանը:
Նա զգում է, որ կա ռուսերենի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, և դա օբյեկտիվ է և հասկանալի, քանի որ անգլերենի իմացությունից վտանգներ մեր հասարակությունը, ըստ Տիգրան Սարգսյանի, չի զգում:
Պատճառը, վարչապետի բացատրությամբ, ԽՍՀՄ վերջին տարիներն էին, երբ ռուսերենը գերիշխում էր, և հայերենը զիջել էր իր դիրքերը:
«Եվ այդ հիշողությունը պահանջում է զգոնություն, որ ուշադիր լինենք մայրենիի նկատմամբ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Այո՛, Հայաստանի Հանրապետությունում կա օլիգոպոլիա
Երկրում օլիգոպոլիայի առկայության մասին վարչապետն ասաց, որ Կառավարության ծրագրում մատնանշված է մի կարևորագույն քաղաքական դրույթ, որի իրականացման դեպքում իրենք կհամարեն, որ իրենց հինգ տարվա գործունեության ծրագիրը հաջողությամբ է ավարտվել և այդ կետը վերաբերում է օլիգոպոլիային.
«Եթե մեզ չհաջողվի, մենք դա կհամարենք լրջագույն բացթողում, իսկ այդ պայքարը հեշտ չէ: Սովետական միությունից հետո որոշ ոլորտներ գտնվում են մի փոքր խմբի վերահսկողության ներքո: Այո, նման խնդիր կա Հայաստանի Հանրապետությունում և դա մշտապես Կառավարության վերահսկողության տակ է: Մի կողմից նրանց առնչվող օրենքները պետք է խստացնենք, մյուս կողմից պետք է զարգացնենք ՓՄՁ-ները»,-ասաց վարչապետը:
Իսկ կան հաջողություններ, թե ոչ, ըստ վարչապետի, ներկաներն ավելի լավ կարող են դատել: Նա նաև նշեց, որ հենց այդ օլիգարխներին պատկանող լրատվամիջոցներով հարձակումները կառավարության վրա ուժեղանում են, դա նշանակում է իրենք ցավոտ կետի են կպել, իսկ երբ հանդարտություն է այդ ուժերի կողմից, ուրեմն իրենք թերացել են:
Տիգրան Սարգսյանի վստահեցմամբ՝ արմատական լուծումը պետք է լինի այն, որ քաղաքականությամբ զբաղվելը տնտեսության վրա ազդեցություն չունենա:
Վարչապետն ասաց, որ նախկինում հայտարարագրեր էին ներկայացնում շուրջ 18.000 պետական ծառայողներ, ինչը վերահսկելն անհնար էր, և իրենք որոշեցին, որ պետք է դա անեն միայն 500 բարձրաստիճան պաշտոնյաներ և այն դարձրեցին հրապարակային:
20%-ի զիջումը որևէ վտանգ մեզ համար չի ներկայացնում
Իրանի հետ բանակցությունների, ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրերի և գազի պարտքի մասին հնչած հարցի առնչությամբ Տիգրան Սարգսյանը նախ ասաց, որ համաձայնագրերը հաջողված պայմանագրեր են, որովհետև ՀՀ-ն ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն, հետո ավելացրեց. «Այն թանկացումները, որոնց հետ առնչվում էր Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը, մենք երաշխավորված ենք, որ դա ՀՀ-ում չի լինելու»:
Ներկայացնելով համաձայնագրերի քաղաքական բովանդակությունը՝ նա նկատեց, որ էական նշանակություն ունի բովանդակությունը. «Առաջին և կարևոր համաձայնությունը եղել է այն, որ Ռուսաստանը գազ է տրամադրելու Հայաստանին այնպես, ինչպես իր ներքին սպառողի համար է: Երկրորդը՝ ինչո՞ւ այս երեք տարիների ընթացքում մենք չէինք կարողանում հայտարարել, թե այդ սակագինն ինչպիսին էր: Այն պարզ պատճառով, որ մեզ առաջարկված սակագինը մեզ համար անընդունելի էր և մենք ի վիճակի չէինք լինելու այդ բեռի տակից դուրս գալ: Մեր տնտեսության համար դա կլիներ կործանարար: Ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար, որը մեզ համար անընդունելի էր: Եվ այդ բանակցությունները հնարավոր եղան ավարտել միայն այս տարի, և մենք բոլոր հարցերի շուրջ եկանք համաձայնության: ՀՀ կառավարությունը դիմեց Ռոբերտ Նազարյանին՝ խնդրելով, որ այդ սակագները կիրառվեն 30% զեղչով: Եվ այն պարտքերը, որոնք կուտակվել էին, դարձան խնդիր, իսկ մեր և Ռուսաստանի միջև քաղաքական համաձայնությունն այն էր, որ հիսուն տոկոսն իր վրա վերցրեց Ռուսաստանը, հիսունը՝ մենք»:
Վարչապետն ընդգծեց, որ բոլոր մեթոդները, որոնք իրենք կիրառել են, ցույց են տվել, որ իրենք կարող են «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը զիջել: «Գները կարգավորվում են պետության կողմից, այդ առումով այդ քսան տոկոսի զիջումը որևէ վտանգ մեզ համար չի ներկայացվում, բոլոր որոշումները մեր կողմից վերահսկելի են, առանց մեզ որոշում չեն կարող կայացնել: Այդ երեք տարիների բանակցությունների արդյունքում կուտակված վնասի հարցը մենք լուծեցինք, և ապագայում որևէ վտանգ չի լինելու»,-ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ 30 տարով պետք է պայմանագիր կնքվի, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Նրա համար, որ սա կարգավորվող ոլորտ է, այդ ընկերությունների շահութահարկը պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության որոշումներով: Եվ այդ մարդիկ ասում են, որ եթե ուզում եք, որ մենք ձեր երկրում մեզ լավ զգանք, մեզ համար ստեղծեք դաշտ: Առնվազն երեսուն տարով մարդիկ ուզում են պատկերացնել իրենց երաշխավորված եկամուտն ունենալու են, թե չէ»:
Իրանի հետ բանակցությունների մասին վարչապետն ասաց, որ այլ ազդակ Իրանի կողմից իրենք չեն ստացել. «Սա ավելի շուտ պետք է դիտարկել որպես դիվանագիտական վրիպակ, և դա չպետք է պատճառ դառնա, որ մենք ստվեր գցենք մեր հարաբերությունների վրա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 21:26 • 22/11 Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սարուխանյանը մեկնաբանել է իր թեստի արդյունքները Անձինք, ովքեր պատերի տակ մշտապես խոսում էին իբր իրենք են ՔՊ թեկնածուն՝ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, շարունակեցին իմ դեմ արշավը՝ փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իմ անունը
-
Քաղաքականություն 21:06 • 22/11 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) Բոլոր վերջին նշանակվածները, սկսած գլխավոր դատախազից ու արտաքին հետախուզության ղեկավարից, ուղղակիորեն կապված են Փաշինյանի ընտանիքի հետ, Աննա Հակոբյանի մտերիմներն են։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
18:12 • 23.11.24 Ռանոսը ձմռանը վարձավճարով կարող է տեղափոխվել մեկ այլ ակումբ
Իրադարձային
-
19:12 • 23.11.24 ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին
-
18:54 • 23.11.24 Յամալի գործով 3 մարդ է ձերբակալվել
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»