ՌԴ-ն արդեն փոքր շուկա է. ԵՏՄ-ին չանդամակցելու ևս մեկ պատճառ՝ ըստ տնտեսագետի
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրին, հայտարարեց, որ ճիշտը չանդամակցելն է, իսկ մտնելուց հետո էլ հետագայում դուրս գալ այդ աշխարհաքաղաքական-աշխարհատնտեսական բլոկից։ Ըստ նրա՝ ՌԴ-ում սպառումն անկախ պատժամիջոցներից և անկախ ամեն ինչից կրճատվում է, և խաբկանք են այն պնդումները, թե հայերն այնտեղ հնարավորություններ ունեն՝ այս արժեզրկման պայմաններում, տրանսպորտային ենթակառուցվածքների այս պայմաններում, երբ Հայաստանը ուղղակի Ռուսաստանի հետ սահման չունի:
-Պարո՛ն Եղիազարյան, ԱՄՆ դոլարի փոխարժեքը Հայաստանում օր օրի աճում է, սա չե՞ք բացատրում նրանով, որ օրինակ՝ ռուսաստանցի հայերը կամ նույն ռուսական իշխանությունները, որոնք դոլարի մեծ պահանջարկ ունեն, գնում և կապիտալի արտահոսք են կազմակերպում Հայաստանից: Եվ պահանջարկի ավելացման արդյունքում ուղղակի բարձրանում է արտարժույթի արժեքը:
-Այն, որ դոլարի կուրսը բարձրանում է, դրամն էլ արժեզրկվում է, դրա վրա կարող են տարբեր գործոններ ազդել, այդ թվում՝ Հայաստանից կապիտալի արտահոսքը՝ դոլարի տեսքով: Պարզապես այս պահի վիճակագրական ցուցանիշներին չեմ տիրապետում, դրանց հրապարակվելուց հետո կկարողանանք ավելի կոնկրետ գնահատական տալ։ Բայց կարելի է, այո՛, ենթադրել, որ Հայաստանից կարող է հոսել: Կարելի է ենթադրել, որ Հայաստան կարող է նաև գալ:
-Հայաստանի ստոմատոլոգիական ընկերություններից մեկի ղեկավարը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության համատեքստում հայտարարել էր, որ կներկվեն սարքավորումներ՝ շատ ավելի որակյալ ու էժան, ինչի արդյունքում Հայաստանում կէժանանա ատամնաբուժական ծառայությունը:
-Ծանոթ չեմ (ծիծաղում է), բայց չեմ կարծում, որ նման բան լինի, որովհետև չեմ կարծում, որ Ռուսաստանում նման սարքավորումները ռուսական են, բոլորը, կարծեմ, բերում են Գերմանիայից և Իսրայելից:
-ԵՏՄ և Հայաստանի գյուղատնտեսություն, ի՞նչ կասեք:
-Դա ավելի շուտ քարոզչություն է, չեմ կարծում, որ ոգևորիչ կամ արդարացուցիչ պահերից բացի այստեղ ինչ-որ մի լուրջ բան կա: Դրա մասին բազմիցս խոսվել է, և ես չեմ կարծում, որ մեր գյուղատնտեսությունը նախ պատրաստ է դրան, մենք ունենք նման հզորություններ և այլն, որովհետև նախ մենք ենք պարենի կախվածություն ունեցող երկիր: Հարկավոր է մտածել հենց այդ կախվածությունը թոթափելու մասին, գոնե՝ մեր պարենային անվտանգության աստիճանը բարձրացնելու: Եթե այս խնդիրը չենք լուծում, ի՞նչ արտահանման մասին է խոսքը: Այստեղ կարող են լուրջ շուկայական ձևախեղումներ առաջանալ. ինչ-որ ապրանքների վրա ուշադրություն դարձվի, արտահանվի, փոխարենը տուժեն մեզ համար ավելի մեծ նշանակություն ունեցող ապրանքները: Բայց ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ հայկական գյուղմթերք արտադրողներն ունեն մրցակցային առավելություններ: Ինքը՝ ռուսական շուկան, հարցը նրանում է, որ գնալով փոքրանում է: Եթե Ռուսաստանը ինչ-որ ապարանքների ներմուծման վրա սահմանափակումներ է դրել, սահմանափակումները համընկնում են նաև իրականության հետ, որովհետև ռուս գնորդն ի վիճակի չէ արդեն շատ ապրանքներ սպառել:
-Այսինքն՝ նկատի ունեք ռուսաստանցի սպառողի գնողունակության անկումը:
-Այո՛, որովհետև նրանց սպառումն անկախ ամեն ինչից կրճատվելու էր, անկախ էմբարգոյից: Պարենային ներմուծման կրճատման միտումները ակնհայտ են, որովհետև գնորդը գնողունակ չէ՝ շուկան փոքրանում է: Ու էդ ամեն ինչը խաբուսիկ է, որ հայերն այնտեղ հնարավորություններ ունեն՝ այս արժեզրկման պայմաններում, տրանսպորտային ենթակառուցվածքների այս պայմաններում, երբ մենք ուղղակի Ռուսաստանի հետ սահման չունենք: Այս ամեն ինչը խաբկանք է:
-ՀՀ գինեգործների միության նախագահն ասել էր, որ Հայաստանից Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ արտահանողները օրական 4 միլիոն ռուբլու կորուստ են ունենում, քանի որ իրենց արտադրանքը ռուբլով են վաճառում և ստանում են այդ արժեզրկված ռուբլին: Նրա հավելմամբ, եթե ռուբլին չկայունանա, ապա Հայաստանի տնտեսությունը մեծագույն վնասներ է կրելու: Սա, ի դեպ, միայն գինուն չի վերաբերում:
-Համամիտ եմ:
-Նաև այլ ընկերություններ են ասում, որ ովքեր լսեցին Կառավարությանը, ով ասում էր՝ գնացե՛ք, արտահանե՛ք, ամեն օր կորուստներ են կրում ու վախները սրտերում հետևում են ռուբլու կուրսին:
-Սա մեզ համար,մեծ հաշվով, փակված շուկա է, մեզ այլընտրանքային շուկաներ են պետք: Իսկապես դա այդպես է, մենք այնտեղ ոչինչ չունենք տալու: Ու այնպես չէ, որ մենք պետք է իրենց ինչ-որ բան տանք, այլ իրենք պետք է ինչ-որ բան ծախեն մեզ: Իրականությունն էդպես է, մանավանդ, եթե վերաբերում է գյուղմթերքին, սա շատ նուրբ հարց է: Որպես ամփոփում ասեմ՝ միայն այն, որ գործարքները կնքվում են ռուբլով, ինքնին մեծ ռիսկեր են, ո՞վ կգնա դրան: Կարծում եմ՝ ոչ ոք:
-Ըստ Ձեզ՝ ռուբլու տատանումները մինչև որտե՞ղ և ե՞րբ կարող են շարունակվել, արդեն իսկ 32 տոկոսի արժեզրկում է եղել:
-Ռուբլու տատանումների վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Եվ եթե նույնիսկ որոշակի իմաստով, որոշակի ժամանակով ռուբլին կայունանա, ապա դա չի նշանակում, որ դա լինելու է նախկին շուկան, դա արդեն փոքրացած շուկա է լինելու: Պատկերացրեք՝ ռուսական շուկայից դուրս են գալիս ներդրումները, մուտք չեն գործում նախկին ծավալի նավթադոլարներ, դա արդեն փոքր շուկա է: Եվ ռուսաստանյան շուկայի ռիսկերը ոչ միայն կապված են արտարժույթի հետ, ընդհանուր Ռուսաստանը շարունակում է մնալ մեկուսացման մեջ, պատժամիջոցները շատ երկար են լինելու, արդեն իրենք՝ ռուսներն են խոստովանում, և անկայունությունը չի վերանալու: Ու դեռ հայտնի չէ, թե դրամավարկային ինչ քաղաքականություն կիրականացնի Ռուսաստանը հետագայում, արդյո՞ք սահմանափակումներ կդնի կապիտալի արտահոսքի վրա, արդյո՞ք կֆիքսի ռուբլին, թե այն ազատ լողացող ռեժիմի տակ կընկնի: Ոչ ոք չգիտի՝ իրադարձություններն ինչպիսի ընթացք կունենան, որովհետև Ռուսաստանը երկիր է, որի նկատմամբ իրականացվում է մեկուսացման քաղաքականություն՝ դրանից բխող բոլոր ռիսկերով: Այսինքն՝ չկա բիզնես միջավայր, ներդրումային գրավչություն, և չգիտեմ՝ ինչում է Հայաստանի ձեռնարկատերերի ոգևորությունը: Մանավանդ, որ փաստեր էլ հայտնի չեն, ավելի շատ քարոզչություն է:
-Այս դեպքում ինչո՞ւ են ռուս վերլուծաբաններն ասում, որ Ռուսաստանի հետ շատ ավելի վատ քաղաքական հարաբերություններ ունեցող Վրաստանը արդեն մեծ ծավալի արտահանումներ է իրականացնում և այլն, և այլն:
-Իրական փաստերով թող խոսեն, չեմ կարծում, որ նման գործընթացներ կան, կարծում եմ՝ քաղաքական բնույթի քարոզչություն է: Ռուսաստանը նախկինում կիրառում էր սահմանափակումներ նաև Մոլդովայի ու Ուկրաինայի նկատմամբ, երկրներ, որոնք համարվում են ազատ տնտեսական գոտու մասնակիցներ, նաև Վրաստանը, և այս երեք երկրների՝ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո, ըստ էության, ազատ առևտրի գոտին դադարում է գոյություն ունենալ: Ըստ էության, փաստացի դադարում է գոյություն ունենալ նաև ԱՊՀ-ն, որովհետև այն ենթադրում էր ավելի շատ մեծ թվով երկրների մասնակցություն: Կոնկրետ Վրաստանի պարագայում, կարծում եմ՝ ավելի շատ քաղաքական PR-ի հետ գործ ունենք: Էդ դեպքում, թող ներկայացնեն միտումները, թեև դրանք էլ շատ բան կարող են չտալ, որովհետև սանկցիաների հետևանքները նոր են սկսվել:
-Ես հետևում եմ ռուսական լրատվամիջոցներով քննարկումներին, որոնք հարցն այսպես են դնում՝ «սա մեր սեփական արժանապատվության հարցն է», որ ոչ մի փոխզիջումների չեն գնա: Իրենք ունեն ռեսուրսներ՝ իրենց ազգային արժանապատվության համար պայքարելու համար, մենք ունե՞նք ռեսուրսներ՝ ԵՏՄ ճամբարում հայտնվելու համար վնասներ կրելու:
-Հայերը կարծես թե ընդդիմադիր են դարձել՝ ռուսների ընդդիմադիր կեցվածքին հետևելով, որովհետև նրանց կեցվածքը ընդդիմադիրի վարքագիծ է: Հայերը երևի սիրում են Պուտինին, որովհետև իրենք էլ են ընդդիմադիր, բայց դա մեզ համար կատաստրոֆիկ ավարտ կարող է ունենալ, որովհետև մեր ռեսուրսները ավելի սահմանափակ են, քան ռուսներինը։ Բայց նրանցն էլ գործնականում անսահմանափակ չէ. նրանցն էլ արագ է սպառվելու: Մնում է ընդամենն այլընտրանքային լուծում գտնել, այսինքն՝ վերականգնել այլընտրանքը:
-Դա ո՞րն է:
-Դուրս գալ այդ աշխարհաքաղաքական-աշխարհատնտեսական բլոկից: Միանշանակ լուծումը դա է լինելու, վաղ թե ուշ:
-Մենք դեռ չենք էլ մտել:
-Դա նույնիսկ չկա էլ, այդ ԵՏՄ ասածը, բայց պայմանագրային պարտավորությունները քաղաքական բնույթի են և սահմանափակումներ են առաջացնում մեր համար՝ ինչ վարքագիծ դրսևորենք, ինչ քաղաքականություն իրականացնենք:
-Ուսումնասիրե՞լ եք, թե վավերացնելուց հետո ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի նկատմամբ:
-Վավերացնել ու դո՞ւրս գալ: Կարծում եմ՝ ռիսկերն ավելի քիչ կլինեն, եթե չենք վավերացնում, մնացածը քաղաքական բնույթի ռիսկեր են, այսօր դժվար է ասել՝ ինչպիսի վարքագիծ կձևավորի «իզգոյ» դարձած երկիրն ու նրա ղեկավարը: Բայց կարծում եմ, որ մնալը, անորոշ կեցվածքով մնալը շատ ավելի վտանգավոր է:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Մամուլի տեսություն 08:16 • 26/11 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
18:43 • 26.11.24 Մեսսին կզբաղվի հեծանիվի արտադրությամբ
-
16:16 • 26.11.24 Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի
-
15:43 • 26.11.24 Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին
Իրադարձային
-
21:01 • 26.11.24 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի որոշ հատվածներում մերկասառույց է
Մամուլի տեսություն
-
08:20 • 26.11.24 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
19:48 • 26.11.24 Փոխարտգործնախարար Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի պաշտոնակցի հետ
-
19:31 • 26.11.24 ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոք է ներկայացվել