Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է կազմն ուժեղացնել «Անդերլեխտի» միանգամից 2 ֆուտբոլիստներով:
Ինչպես հայտնում է «Bild»-ը, դորտմունդիան ակումբի տրանսֆերային դիտակետում են հայտնվել բելգիական թիմի կիսապաշտպաններ Դենիս Պրատը եւ Յուրի Տիլեմանսը:
Պարբերականի հաղորդմամբ «Բորուսիան» այդ երկու ֆուտբոլիստների համար պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել:
Հավելենք, որ 20-ամյա Պրատն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ, իսկ 17-ամյա Տիլեմանսը մասնակցած 25 խաղում 1 գոլ է խփել: