Երեկ՝ հունվարի 3-ին իր ծննդյան 46-րդ տարեդարձն էր նշում լեգենդար ավտոարշավորդ, Ֆորմուլա - 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը:
Այդ առիթով Շումախերի թիմը, որի ղեկին ավտոարշավորդը չեմպիոնական 5 տիտղոս է նվաճել, շնորհավորել է նրա ծննդյան տարեդարձը.
««Ֆերարիի» ամբողջ անձնակազմը, երկրպագուները շնորհավորում են Շումախերին, նրանք մտածում են ավելի քան մարդու մասին, ով բարձր է պահել մեր անունը:
Մեկ տարի առաջ չարաբաստիկ դեպքից հետո մինչ այժմ մեր երկրպագուները հոգեպես նրա կողքին են եղել: Այս տարի Միխայելը ծննդյան տարեդարձը տանն է նշում, շրջապատված է սիրելիներով: «Ֆերարիում» բոլորը և ամբողջ աշխարհում մեր երկրպագուները իրենց բարեմաղթանքներն են ուղարկում Շումախերին»,- գրված է հաղորդագրությունում: