«Bild» պարբերականի տեղեկությունների համաձայն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ չի հանդիպել «Ռեալի» պաշտպան Ռաֆաել Վարանի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Նշենք, որ ավելի վաղ «Marca» պարբերականը հայտնել էր, որ գերմանական ակումբը հետաքրքրված է Վարանի ծառայություններով, իսկ Գվարդիոլան արդեն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալի հետ։