«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Կորդովայի» դեմ հանդիպմանը հանդես կգա մեկնարկային կազմում։ Պորտուգալացի ֆուտբոլիստի համար դա կլինի իր ակումբային կարիերայի 600-րդ հանդիպումը։
Նշենք, որ Ռոնալդուն 31 հանդիպում անցկացրել է «Սպորտինգում» (5գոլ), 292 խաղ «Մանչեսթեր Յունայթեդում» (118 գոլ) եւ 276 խաղ «Ռեալում» (288 գոլ)։
Հիշեցնենք, որ «Կորդովա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա այսօր Երեւանի ժամանակով 18։00-ին։
Ռեալի մեկնարկային կազմը՝ Կասիլյաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո, Կրոս, Խեդիրա, Խամես Ռոդրիգես, Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու։