«Ո՞ր երկրից ես». մի հարցի պատմություն
«Էս տանը երկու իտալացի տղերք են ապրում, եթե համաձայնվեն, վարձը կիսեն ձեզ հետ, դուք էլ կարող եք մնալ: Լրիվ հնարավոր է՝ երկու լոգարան ու զուգարան կա, առանձին մուտքերով»,-ասում է հնդիկ տան տերը:
Չապորայում վարձով տուն ենք փնտրում: Գիշերել ենք մի սենյակում, որ շատ թանկ չէր, ամիսը 7 հազար ռուպի, մոտ 115 դոլար, բայց անհնար էր մնալ, փողոցի վրա էր, ու ամբողջ գիշեր սկուտերների ու ավտոների ղժժոցը չէր թողնում քնել: Մողեսները ոչինչ, բաց կտուրից մտնում, պատերի վրա արագ ֆռում, ցվրվում են: Անականկալ էր, բայց մեկ-երկու, սովորում ես, ու որ չեն հայտնվում, կարոտում ես:
Մի ամիս մնալու ենք, ուրեմն, մի քիչ ավելի խաղաղ սենյակ ենք փնտրում: Եթե իտալացիները համաձայնվեն, հիանալի կլինի, առանձնատունը փողոցից հեռու, այգու մեջ, տնից դուրս ես գալիս, սկուտերը խոդի տալիս և ուղիղ լողափ: Սկուտերը՝ մոտոցիկլետի պարզ տեսակ՝ միայն գազ ու արգելակ, ասում են 40կմ-ին 1լ բենզին է վառում, երևի ճիշտ են ասում, որտև երեք լիտրը մի շաբաթ քաշում է: Գոայում առանց սկուտեր չես ապրի, տունը մի տեղ, խանութը մի քանի կմ էն կողմ, ծովափն էլ մի քանի կմ ուրի տեղ:
Երևանում ինչի՞ սկուտեր չեն ծախում, շատ հարմար ու էժան տրանսպորտ է պարոն ներկրողներ:
Բայց իտալացիները տանը չեն, դուռը կողպեքով փակ է: Դռան դիմաց ճոճաթոռն է, կողքը մոխրաման՝ ծխուկներով լցված ու Ռոթմանսի դատարկ տուփ, որի վրա վրացերեն ազդարարվում է՝ ծխելը վտանգավոր է ձեր առողջությանը: Ուրիշ ինչ կարող է գրեին ծխախտոտի վրայի սև շրջանակի մեջ՝ «ռուսները օկուպա՞նտ են», դժվար: Լավ, կարևոր չի թե ինչ է գրված, կարևորը որ վրացերեն է և ոչ թե իտալերեն:
Այ քեզ բան, ուրեմն վրացիները ֆիքստուլացել, իրենց իտալացի են երևակայում, պիժոններ: Վրացիներից էլի եմ լսել՝ մենք իտալացիներին շատ նման ենք, երևի դրա համար են խոդ տված ուզում մտնեն Եվրոպա, որ նմանս զնմանն գտանե:
Հետո որ ֆռացինք, էլի տուն չգտանք, հետ էկանք, տղաներից մեկը եկել էր: Անունդ ի՞նչ է.
«Սանդրո»:
Չէ, չստացվեց հեռավոր Հնդկաստանի Գոա նահանգում, Արաբական ծովի ափին մի հարկի տակ կովկասյան ժողովուրդների բարեկամությունը չստացվեց, չհասավ գործը այնտեղ, որ նրանք համաձայնվեին կիսել տունն ու վարձը ու համատեղ ապրել: Սանդրոյի ընկերը երեկոյան էր գալու, մենք էլ մինչև դա Աշոկի խրճիթը վարձեցինք ամիսը 6 հազարով(100 դոլար):
Եթե Չապորա գնալու լինեք, խորհուրդ կտամ վարձեք: Կողքի հարևանը հայ է՝ Վեդ Սամվելը, ամբողջ Գոայի երկրորդ հայը: Մյուսը Ռաֆիկն է, ով յոգ է եղել, յոթ տարի նստել է, չէ, ոչ թե բերդում այլ լոտոս, ամեն օր չորս ժամ նստած մեդիտացիա արել, հետո թողել ու հիմա քյաբաբ է սարքում ծովափներից մեկում: Էլ հայ չկա:
Երկուսին էլ բիզնեսում ընկերնեը գցել են ու հասկանալու համար թե ինչ է կատարվել իրենց հետ հայտնվել են Հնդկաստանում:
-Փող էինք դրել միասին գործ անելու համար, մոտիկ հարազատներիս հետ, մեկ էլ էնպես խաբեց ինձ, փողերս յուրացրեցին, մնացի մոլորված,պատմում է Ռաֆիկը իր նամբըր ուան խորտակարնում,- լիքը հարցեր առաջացան. ինչի՞ տենց վարվեց, ուզում էի ճիշտը իմանալ: Չգտա ճիշտը, հասկացա որ մեր ժամանակներում ճիշտը չկա, բայց ինչ որ տեղ պիտի՞ լինի, ու սկսեցի փնտրել անցյալում, հազար-էրկու հազար տարի հետ գնացի:
Սամվելն էլ պատմում է, որ Դնեպրոպետրովսկում մի գիշերում գործընկերը սարքավորումները առել, թռել է ու բիզնեսը վարի գնացել.
-Չգիտեի ինչ անեմ: Տղաս կրիշնայականությումբ էր հետաքրքրվում, ասեց, պապ, արի գնա Հնդկաստան, ես տոմսի փողը տալիս եմ:
Սամվելն էլ յոթ տարի Հնդկաստանում է, արդեն դարձել է համարյա սադհու ու ռուս զբոսաշրջիկներին իրենց հասկանալի լեզվով բացատրում է հնդկական իմաստությունը:
Բայց երկու օր էլ չէր անցել ստիպված վրացիներին հիշեցի, ու հասկացա որ հեչ էլ պիժոն չեն, որովհետև հնդիկի աչքերին աչքերդ հանդիպեց, բարևի տեղը հարցնում է՝ վե՞ր ար յու ֆրոմ: Եթե ասես Հայաստանից, զարմացած քեզ կնայի: Եթե Հայաստանը չգիտեն, Շառլ Ազնավուր ու Արշիլ Գորիկի չգիտեն, Վրաստանը որտեղի՞ց իմանան, Իոսելյանիի խաթեր պիտի իմանա՞ն: Վերջին ոսկե Ծիրանին հասկացա, որ Իոսեիանին էն ռեժիսորը չի, որին աշխարհի ամենաշատ ֆիլմ արտադրող երկրներից մեկի ժողովուրդը ճանաչի:
Իսկ հնդիկները մի միլիարդ 200 միլիոն, թե՞ ավել, մի խոսքով էնքան շատ են, որ երկու վայրկյանը մեկ քեզ կհարցնեն՝ վե՞ր ար յու ֆրոմ: Հայաստան: Զարմացած նայում է ու ժպտում: Գիտե՞ս Իրանը: Այո: Այ Իրանի կողքի հանրապետությունն է: Գլուխը աջուձախ շարժելով է ժպտում, տեղը բերեց:
ԱՄՆ-ում էլ չգիտեն Հայաստանը, դա ես իմացա 2000 թվին, երբ լրագրողների, հասարակական ակտիվիստների ու քաղաքական գործիչների մի խմբի հետ այնտեղ ծանոթանում էինք ամերիկյան դեմոկրատիային: Բայց ամերիկացին միանգամից չէր հարցնում՝ որտեղի՞ց ես, առնվազն մի քանի նախադասություն պիտի խոսեիր հետը, հետո էլ, որ չակնարկեիր հայկական հինավուրց մշակույթի մասին, գուցե էլի չհարցներ, թե որ երկրից ես:
«Ներեցեք, իսկ որտեղի՞ց եք դուք»:
«Հայաստան»:
Ու այս պատասխանը լսելով հնդիկն ու ամերիկացին նմանվում են, երկուսն էլ զարմացած ժպտում են:
«Գիտե՞ք, Թուրքիան»,-ասում էին մեր ակտիվիստ հայրենակիցները:
«Այո»:
«Այ, նրա կողքի երկիրն է: Շատ հին երկիր է, հինգ հազար տարվա պատմություն ունի»:
«Ռիլի՞»:
Ծովի ալիքի տակից դուրս ես հանում գլուխդ, ու մինչև ալիքի շրխկոցը կլսես, մայկով լողացող հնդիկը հարցնում է՝ վե՞ր ար յու ֆրոմ: Այ քեզ պատմություն, թող մի հատ շունչ քաշեմ, հետո աշխարհագրությունը կբացատրեմ: Ես քեզ հարցնո՞ւմ եմ, թե խի ես մայկով լողանում: Իսկապես, խի՞ են հնդիկները մայկայով լողանում:
Մի քիչ մուգ լինեի, չէիր հարցնելու, չէ՞: Ու ես հասկացա, որ երբ ձախ փիլիսոփաները գրում են՝ «սպիտակ, տղամարդու իշխանությունը»՝ էդ ես եմ: Հնդիկները նայում են ինձ, ու իմ մեջ տեսնում անգլիացի գաղութարարի: Չեմ կարող հատիկ- հատիկ բացատրել, որ չէ, մաշկիս գույնին մի նայեք, քյասիբ, թշվառ երկիր ունենք, իսկ եվրոպական արժեքները թշնամանքով են ընդունվում:
Մոտոռիկշան չափսերով Երևանի մարշրուտնու կեսից էլ փոքր է, մոտոցիկլետ՝ թքփքում երկու շարքով ուղևորների նստարանները: Բայց հայկական մարշրուտնուց ավելի շատ ուղևոր է բեռնում. վարորդի երկու կողքերը մեկական ուղևոր, իրար դիմաց թափքում նստարաններին՝ չորս- չորս հոգի, էղավ տասը, երկու հոգի բագաժի տեղը ոտքերը դուրս կախած, էդ քեզ տասներկու:
Դեռ վերջը չի, երկու հոգի քո կախած ոտքերի արանքները ոտնաթաթերը խցկած-կանգնած մոտոյի տանիքից բռնված, էդ քեզ տասնչորս, մի հոգի տանիքին նստած՝ տասնհինգ, երկու հոգի էլ կողքրից բռնված-կանգնած՝ էնտեղ որտեղ կարող էր դուռը լինել, բայց ռիկշաները դուռ չունեն, ավելորդ ծանրություն: Տասնյոթ:
Տանիքին հեչի պես երեք հոգի էլ կարա խցկվի, ու կլինի քսան ուղևոր: Բայց երբ մենք Գովարդանից գալիս էինք Վրինդավան, մի պահ մոտոռիկշան 17 հոգի էր տանում: 15-ը հնդիկ, իսկ երկուսը անծանոթ ֆռուկտ: 15 հայացք մեր վրա, փորձում է հասկանալ, լավ, եթե անգլիացի չեն, բա ի՞նչ են:
«Ի՞նչ լեզվով են խոսում, սա անգլերեն չի»,-ռիկշայի մեջ ասում է իմ քիթը մտած հնդիկը Գայատրիի քիթը մտած հնդիկին:
«Չէ, անգլերեն չի հաստատ, բա ի՞նչ լեզու է տեսնես»:
«Լսի, անգլիացիները մի հարյուր տարի կլինի՞ որ հեռացել են»:
«Չէ, հիսուն տարի կլինի»:
Եթե Գայատրին հինդու չհասկանար, տենց էլ չէինք իմանա շարքային հնդիկ ուղևորի գիտելիքները հայրեինքի վերաբերյալ:
Ուրեմն, երբ պարզ դարձավ, որ հնդիկ ժողովուրդը շատ է ուզում իմանալ, թե ես որ երկրից եմ, բայց միևնույն ժանանակ չի լսել առաջին քրիստոնեություն ընդունած երկրի մասին, հասկացա որ այլևս չեմ պատասխանելու հարցին՝ «վե՞ր ար յու ֆրոմ»: Քանի՞ անգամ կարելի է նույն կադրը կրկնել, երկո՞ւ, երե՞ք, տա՞սը, քսա՞ն՝ Հայաստան, Իրանին հարևան, արտագաղթ, կործանվում է, նախագահը Սերժ Սարգսյանը, որը երկիը մտցրել է ԵՏՄ-ը ու վաճառել մեր անկախությունը:
Գոան ծովափ, արտասահմանցիները շատ, 70-ականներից կորած հիպիներ ու ռուսներ, որոնց համար այնքան կարևոր է ձմռանը արևի տակ պառկելը, որ ծովափին թափառող շներն ու կովերը չեն անհանգստացնում: Եթե 5-6 հազար կմ կտրել եկել է, ուրեմն, փող էլ կունենա, «վե՞ր ար յու ֆրոմ» հարցնես, որ հետո էկզոտիկ գույնզգույն շորեր, տարբեր աստվածների արձանիկներ, զանգուլակներ, ուլունքներ վաճառես վրան:
Բայց, պարզվում է, որ բարևի տեղը հարցնելը՝ վեր ար յու ֆրոմ, միայն Գոայի նահանգի ազգային սովորությունը չի, մի նահանգ, որը ի տարբերություն ամբողջ Հնդկասատանի ազատագրվել է ոչ թե Անգլիայից, այլ Պորտուգալիայից, և ոչ թե 1947-ին, այլ 1961-ին:
Ու ամենագլխավոր տարբերությունը՝ Հնդկաստանի ամենափոքր նահանգի՝ Գոայի բնակչության 26 տոկոսը քրիստոնյա է, ամենաշատը Հնդկաստանում: Ուրեմն, պորտուգալցիները ավելի համոզիչ են տարածել Փրկչի խոսքը, քան անգիլացիները:
Նույնն է Պուտտապարտիում՝ «վե՞ր ար յու ֆրոմ»: Այստեղ ուրիշ եվրոպացիներ են. պլանի հոտը չի խփում քթիդ ու կանայք սեքսուալ կարճ շորթերով սկուտեր չեն քշում, ինչպես Գոայում: Պուտտապարտիի եվրոպացի կանայք հեզորեն կրում են սարի՝ վերից վար փակ զգեստ ու գլխաշոր, նրանց այստեղ են բերել ոչ թե կայֆերը, այլ հոգևոր փնտրտուքը: Այստեղ, Պուտտապարտի, ուր երկրի վրա վերջին անգամ Աստված ոտք է դրել՝ հանձին Սաի Բաբայի(տես՝ «Ճանաչել Աստված և հրաշագործ Սաի Բաբային»):
«Սաի Բաբան Աստվա՞ծ է»:
«Այո, իսկապես Աստված է»,-ասում է իտալուհի Բարբարան, ամուսնացել է հնդիկի հետ ու պաշտում է Սաի Բաբային: Բաբան նրա կաթոլիկ կրոնն ու հինդուիզմը միահյուսել է ու մարդկանց սրտում տեղ բացել բոլոր կրոնների համար:
Բարբարայի հետ ծանոթանում ենք Գանեշի բնակարանում, երկուսն էլ Սաի Բաբայի հետևորդ՝ մեկը քրիստոնյա, մյուսը հինդուիստ:
Բայց Սաի Բաբայի առաքելությունը իսլամն ու հինդուիզմը միահյուսելն էր, որ վերջ դրվի հինդուների ու մուսուլմանների հարյուրամյակներ տևող արյունալի առճակտամանը. Աստված մեկ է, ճանապարհներն են մի քիչ տարբեր, ի՞նչ կարիք կա իրար կոտորելու: Իսկ դո՞ւ ով ես, որ նման բան ես ասում: Ես Աստված եմ,-ասում է Սաի Բաբան: Իրոք, միայն Աստված կարող է ասել, որ բոլոր կրոնները իր մոտ են տանում: Մարդ ասի, չեն հավատա:
Բարբարան չհրաժարվելով իր քրիստոնեությունից դարձել է հինդուիստ Սաի Բաբայի հետևորդ:
«Մենք այստեղ ենք եկել հոգևոր իդեալի հետևց, իսկ հնդիկները միայն ուզում են մեզնից փող կլպել»,-ասում է Բարբարան:
Այսինքն տարբերություն չկա, Սարի կհագնես, գլուխդ գլխաշորով կծածկես, թե ոտքերդ ու կուրծքդ բաց կխենթացնես հնդիկ տղամարդկանց, մեկ է, եվրոպացի ես, սպիտակ ես եկել ես, փող թափի:
Միայն մուրացկանները չեն հարցնում՝ վե՞ր ար յու ֆրոմ, բռնցնում են ու մատները տանում բերանին՝ յանըմ սոված եմ, ու ափը բաց յազվա ընկնում հետևիցդ: Ո՞վ կհաղթի, այստեղ երևում է որ իտալացի չես, եթե Հայաստանից ես՝ դու կհաղթես, առս քեզ ռուպի, եթե իտալացի ես՝ մուրացկանը, մի կոպեկ հաստատ կտաս:
Իսկ մյուսները, հարցնում են, մանավանդ՝ խանութպանները դեմդ փակում, հացնում են՝ վեր ար...:
Որ չես պատասխանում, ինքն է պատասխանում՝ իթալի՞: yes, իտալացի եմ, ու այսպես մտա վրաց եղբայր ժողովրդի վիճակի մեջ՝ իտալացի ասենք-պրծնենք: Մանավանդ Պուտտապարտիում իտալացիները շատ են, քաղաքում երկու սրճարան կա, ուր եվրոպացիներ են լինում, ուր երկու օտար լեզու է իշխում՝ իտալերեն և ռուսերեն: Այո, Եվրոպայի երկու հոգևոր ժողովուրդների անհանգիստ հոգիներին ձգել է հոգևոր քաղաք Պուտտապարտին: Այ, մեկ էլ Եվրոպայի մյուս հոգևոր ժողովուրդն է պակասում, լեհերը. Լեհաստանում պատարագները սեանսներով են մատուցում, կիրակի օրով մի քանի անգամ, ինչպես ֆիլմը կինոթատրոններում: Եկեք Պուտապարտի, գլխաշոր կապեք ու առավոտից իրիկուն մեդիտացիա արեք:
Բայց երեկ մի հնդիկ ինձ մեքսիկացու տեղ դրեց: Yes: Այո, մեքսիկացի եմ, իտալացի եմ, իսպանացի եմ, պարսիկ եմ, կողքի երկրից եմ, մի խոսքով, հնդիկները ինձ համոզեցին, որ կարևորը ոչ թե ազգությունն է, այլ մարդը:
Բայց հնդիկը լավ է, չգիտի Հայաստանը որն է, որ բացատրում ես, գիտելիքները հարստացնում ես, ժպտում է, վատ բան չի ասում, նույնիսկ երբ իմանում է որ նախագահդ Սերժ Սարգսյանն է, իսկ վարչապետը Հովիկ Աբրահմյանը, իսկ ընդդիմությունը Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքը բռնած:
Իսկ այ, թուրքը նույն հարցը տալու խասյաթը ունի, հարցնում է՝ որտեղի՞ց ես: Բայց խասյաթը փոխվում է, մխտռվում, երբ լսում է, որ Հայաստանից ես, վատ լուր իմացավ ու մխիթարում է՝ մարդս մարդ լինի:
Երկու տարի առաջ էր, Սև ծովի ափին Թուրքիայի Փազար քաղաքում խանութպանը հարցրեց, որտեղի՞ց եք, «Հայաստանից»,- ասինք: Ցավակցական ասեց. «Մարդս մարդ լինի: Էն մարդն էլ զազա ա, բայց լավ մարդ ա»:
Իսկ նույն օրը, արդեն Չինչիվա գյուղում մի թուրք(կամ էլ թուրքացած համշենցի) ծերունի ինձ տեսնելով ուրախ մոտեցավ՝ «չասես թե մենք ծանոթ չենք, քո դեմքը ինձ շատ ծանոթ է»,-ծիծաղելով ձեռքս սեղմեց: «Դժվար»,-ասում եմ: «Մի խաբի, մենք ծանոթներ ենք, բայց չեմ հիշում որտեղից», «Չէ, ես առաջին անգամ եմ էստեղ, Հայաստանից եմ եկել»,-դեմքը փոխվեց, լրջացավ , շուռ եկավ ու տուն մտավ(տես՝ «Ովքեր են նրանք. հայախոս, մուսուլման համշեցնիները(6)»):
Հիմա կարդում եմ լրագրող Աննա Մուրդայանի Ստամբուլում գրած խոսքը.
In Istanbul it is used to asking people where they come from, and this is understandable since it is an international city. The strange (of course to me) one is the answer when they got you are Armenian: "olsun", they say, which means «կլինի կամ դրա պես մի բան», yani don't worry, though you are Armenian, you are also human being, Armenians also are people.
«Ստամբուլում սովորաբար մարդկանց հարցնում են, թե որտեղից են, որը հասկանալի է, որովհետև այն միջազգային քաղաք է, սակայն հասկանալի չէ պատասխանը, երբ իմանում են, որ ասենք, հայ ես: Ասում են՝ olsun, որը նշանակում է կլինի, կամ էլ դրա պես մի բան: Եթե մեկնաբանելու լինենք, ստացում է, որ չնայած հայ ես, բայց դու էլ ես մարդ»:
Աննան նկատել է թուրքերի ատելությունը հայերի հանդեպ: Հնարավոր չի չնկատել:
Մեջբերեմ Հոփայում համշենցի ակտիվիստ Ջեմիլ Աքսուի խոսքը.
«Թուրքիայում բոլորի գիտակցության մեջ նստած է, որ Թուրքիան երեք թշնամի ունի` հայերը, ալևիները և կոմունիստները: Դա արտացոլվում է նաև դասագրքերում և խոսվում է նրանց մասին թշնամական արտահայտություններով` հպարտ ենք մենք, որ թուրք ենք, թուրքից լավը չկա, մեր բոլոր հարևանները աչք ունեն մեր հողերին, այս բոլորը դասագրքերում արտահայտվում են: Իշխող գաղափարախոսությունը այն է, որ ովքեր թուրքերեն են խոսում քաղաքակիրթ են, իսկ մնացած լեզուները համարվում են վայրենի մարդկանց լեզուներ, և այս մոտեցումը ամբողջ ժողովրդի մեջ մտցվում է»:
Մեկ այլ ակտիվիստ՝ Թաթարը ասում էր՝ Թուրքիան երկու թշանամի ունի՝ կոմունիստ և հայ(տես՝ «Ովքեր են նրանք. մուսուլման, հայախոս համշենցիներ(3)»):
Էլի ասեմ, հնարավոր չի չնկատել թուրքերի բարեհամբույր ատելությունը , չես նկատի, եթե ձեռ չի տալիս: Բայց, տարօրինակորեն այդ ատելությունը չեն նկատում այն բազմաթիվ հայ մտավորականները, որ պարբերաբար Ստամբուլում կոնֆերանսերի են մասնակցում: Չգիտեմ, գուցե շփվում են էն թուրք մտավորականների հետ, ովքեր իմացե՞լ են, որ մի ազգի ատելը սիրուն ու առաջադիմական չի, ու հայերին ատելը հեռացրել են անգիտակացականի խորքերը ու հմտորեն թաքցնում են և՛ իրենցից, և՛ հայ կոլեգաներից:
Իսկ գուցե շփվում են այնպիսի՞ թուրքերի հետ, ովքեր ճանաչում են հայոց ցեղասպանությունը, իրոք ցավ են ապրում իրենց պապերի կարտարած ոճրագործության համար, և ներում են հայցում հայերից: Չգիտեմ, չեմ հավատում թուրքերի ներեղության անկեղծությանը. մի ներեղություն են ասում, հումանիստ խաղում, բայց շարունակում են հարկ վճարել իրենց պետությանը, որը ցեղասպանությամբ չի բավաարավել, հիմա էլ փակ է պահում Հայաստանի սահմանը: Չտեսանք, որ ներողություն խաղացող մտավորականները ցույց անեն, նամակներ գրեն, ասեն՝ Էրդողան, հերիք չի ոչնչացրել ենք ամբողջ մի ժողովուրդ, հիմա էլ նրանց վերապրած մասին ենք շրջափակաման մեջ պահում, բացի սահմանը ու ճանաչի Ղարաբաղի անկախությունը որպես մեր կատարած ոճրի փոխհատուցում:
Կամ էլ հայ ակտիվիստնե՞րն են նկատելու հատկությունը էնպես թաքցրել, որ հանկարծ չվիրավորվի մի բան, որը խանգարում է թուրք ու ադրբեջանցու հետ ախպեր լինել ու ասել՝ ինչ կապ ունի ազգությունը, ես լավ թուրք ընկերներ ունեմ:
Ինչ էի ասելու, հնդիկների շնորհիվ կոսմոպոլիտ ես դառնում, թուրքերի շնորհիվ՝ ազգայնական:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:26 • 22.11.24 Հայտնի է՝ նախկին ակումբը որքան կվճարի Մբապեին
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Իրադարձային
-
10:15 • 23.11.24 Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»