Իտալիայի հավաքականի եւ «Գալաթասարայի» նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մերժել է Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ երկրի ազգային հավաքականում աշխատելու առաջարկը։ Այս մասին հայտնում է «Sky Sport Italia»-ն։
Նշենք, որ Ճապոնիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից Պրիմերայի 2010/11 թթ. մրցաշրջանում պայմանավորված խաղի կազմակերպման մեջ հնարավոր մասնակից լինելու պատճառով։
Վերջերս Ավստրալիայում կայացած Ասիայի գավաթում Ագիրեի սաները հասան մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարերում պարտվեցին ԱՄԷ-ի թիմին։
Նշենք, որ 57-ամյա Պրանդելին «Գալաթասարայի» գլխավոր մարզչի պաշտոնից հետո դեռ առանց աշխատանքի է մնում։