Երևանի օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը մրցահարթակ են ելել 105 և 105+ կգ քաշային կարգի ծանրորդները: 105 կգ քաշային կարգի հինգ մարզիկների մեջ լավագույն արդյունքն է արձանագրել Արտյոմ Պետրոսյանը՝ 321 կիլոգրամով դառնալով Հայաստանի չեմպիոն:
Նրան մեկ կիլոգրամ է զիջռլ Միքայել Միքայելյանը. բոնզե մեդալը երկամարտի 298 կգ-ով բաժին է հասել Սարրգիս Կիրակոսյանին:
+105 կգ քաշայինների պայքարում բացահայտ է եղել պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի առավելությունը: Նա պոկել է 180 և հրել 210 կիլոգրամ: Հայաստանի նորընծա չեմպիոնին 15 կիլոգրամ է զիջել Կարապետ Բարսեղյանը:
Մրցանակային եռյակը երկամարտի 312 կիլոգրամով եզրափակել է Անդրանիկ Հովհաննիսյանը:
Մրցումային վերջին օրվա լուսնկարները կարող եք տեսնել այստեղ: