Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից (թարմացվում է)
Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է
12.55
Բաղրամյան պողոտայում ատրճանակ են նկատել. կա բերման ենթարկված
Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան:
Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
12.50
Ոստիկանները ցուցարարներից ազատեցին Մաշտոցի պողոտան, երթևեկությունը վերականգնվեց։
12.40
Քաղաքացիների մի մասը այս պահին Բաղրամյան փողոցից դուրս է եկել և փորձում է ակցիան շարունակել նաև Ֆրանսիայի հրապարակում և Մաշտոցի պողոտայի սկզբնամասում։
Ոստիկանության ներկայացուցիչները հորդորեցին նրանց վերադառնալ Բաղրամյան փողոց և ազատել երթևեկելի հատվածը: Ցուցարարները սկսել են երթերով շարժվել Երևանի կենտրոնի փողոցներով։
23.50
Ոստիկանական ուժերի հիմնական մասը դուրս բերվեց. մնաց 1 շարքով կանգնած ոստիկանական պատը։
22.43
Ակցիայի մասնակիցները, անդրադառնալով Բաշխիչ ցանցերում աուդիտ անցկացնելու հայտարարությանը, ասացին, որ դա ուշացած քայլ է, և իրենց պահանջը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկումն է:
«Սա մեր բոլորի որոշումն է, որ մենք մնալու ենք փողոցում այնքան, մինչև որոշումը չեղյալ հայտարարվի»,-հայտարարեցին ակտիվիստները:
«Մենք աուդիտով չենք խաբվի: Իշխանությունները թող լավ լսեն, որ մենք այստեղից գնացողը չենք»,-ասացին ակտիվիստները և նկատեցին, որ ոչ միայն հոսանքի գնի բարձրացման խնդիրն է, այլ նաև դրա հետևանքով այլ ապրանքների գնի բարձրացման հարցն է:
22.08
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ են պատրաստվում անել, ասաց, որ քիչ անց կտեղեկացնի:
Բողոքի ակցիայի մասնակիցները չեն դադարում իրենց կարգախոսները բացականչելուց և իրենց հետ բացի տարբեր պաստառներից, բերել են շատ երկար, իրենց խոսքով՝ 100 մետրանոց ՀՀ դրոշը:
22.05
Բաղրամյան պողոտայում այս պահին ցուցարարները վանկարկում են՝ «Չե-ղար-կում», «Մենք ենք տերը մեր երկրի», «Հաղթանակ»:
Ոստիկանական շարքերի հետևում մեկ շարքով կանգնած են նաև «կարմիր բերետավորները»:
Բաղրամյան պողոտայում են ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Հունան Պողոսյանը:
Եկել նաև քաղաքական գործիչներ, պատգամավորներ, ովքեր կենդանի պատնեշ են կազմել ոստիկանների և ցուցարարների արանքում:
20.50
Ոստիկանությունը հայտարարում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական նոր ուժերի, կարմիր բերետավորների կենտրոնացմամբ ոստիկանությունը «իրականացնում է իր գործառույթը»:
20.27
Ցուցարարների և ոստիկանների միջև միջանցիկ տարածք են եկել մի քանի պատգամավորներ, մտավորականներ՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, նախաձեռնության ակտիվ անդամները։
Նրանք այդ միջանցիկ տարածքից տարհանում են մարդկանց. լարվածությունը մեծանում է երկու կողմից էլ։
20.18
Բաղրամյան պողոտայում ոստիկանների շարքերը խտանում են։
20.13
Ցուցարարների նոր խմբեր են գալիս Մաշտոցի պողոտայից և միանում Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարներին։ Մաշտոցի պողոտան ևս փակ է։
18.55
Շարժման մասնակիցները հայտարարեցին, որ Բաղրամյան պողոտայում դրամահավաք չի իրականացվում և կոչ արեցին չմասնակցել նման բանի, եթե հավաքվածներին որևէ մեկը կմոտենա և գումար կպահանջի։
«Այստեղ ամեն ինչ դրված է, դրամանահավաքի կարիք չունենք, որևէ մեկին որևէ դրամ չփոխանցել»,-նշեցին հավաքվածները:
Այնուհետև ՀՀ Սահմանադրության օրինակներ բաժանվեցին քաղաքացիներին:
«Շատ կարևոր է, որ բոլորս իմանում ենք մեր իրավունքները»,-ասաց նա:
Այնուհետև Սահմանադրությունից ընթերցվեցին որոշ հոդվածներ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այլն:
18.49
Քիչ առաջ Ազատության հրապարկից մի խումբ քաղաքացիներ երթով միացան Բաղրամյան փողոցում ընդդեմ էլէներգիայի թանկացման նստացույց իրականացնող քաղաքացիներին։
«Պայքարելու ենք մինչև վերջ ու խաղաղ ճանապարհով, ինչպես քաղաքակիրթ հասարակություն»,-հայտարարեց ակտիվիստներից մեկը։
«Բոլորս հայ ենք միասին, և մեր պայքարի իմաստը հայ լինելն է»,-ասաց ակտիվիստը և կոչ արեց տարբերակում չդնել։
Բաղրամյան պողոտայում վարդեր են բաժանում բողոքի ակցիայի իգական սեռի ներկայացուցիչներին։
15։45
Հուսով եմ կարճ կտևի, բայց արդյունքը կլինի ժողովրդի օգտին. Գարիկ Պապոյան
«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանն ընտանիքով կրկին Բաղրամյան պողոտայում է՝ կնոջ և փոքր դստեր հետ: Նա հույս հայտնեց, որ այնպես կլինի, ինչպես նախաձեռնողներն են պլանավորել, իսկ ինքն ավելին չի կարող անել, քան իր և ընտանիքի ֆիզիկական ներկայությունն է:
«Հուսով եմ կարճ կտևի, բայց արդյունքը կլինի ժողովրդի օգտին»,- ասաց նա և նշեց, թե երբ նայում է պայքարողների կողմը և պաշտպանողների՝ հույսն ավելի շատ է լինում, որ պայքարողները կհաղթեն:
«Գնալով մարդկանց թիվն աճում է, կոնկրետ իմ հետ եկող մարդկանց թիվն աճել է, ամեն օր կծնվեն, կմեծանան և կգան»,- ասաց նա:
Իսկ թե իր կոլեգաներին կոչ անելու մտադրություն չունի, որ գան, միանան, Գարիկ Պապոյանը նշեց, թե դրա կարիքը չի տեսնում: «Իմ կոչը չի, որ նրանց կբերի, այլ խնդիրը, սա այն խնդիրներից է, որ բոլորին է վերաբերում»,- ասաց նա
15.35
Ցուցարարները սեփական ուժերով են աղբը տարածքից մաքրում. «Սանիտեք» ընկերությունը հրաժարվել է կուտակված աղբը տանել
Բաղրամյան պողոտայում հայտարարեցին, որ «Սանիտեք» ընկերությունը հրաժարվել է այսօր աղբը տանել, ուստի կոչ արեցին հավաքվածներն իրենց ուժերով աղբը մոտեցնել Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, որտեղից գուցե ընկերության աղբատար մեքենաները կտանեն աղբը:
Շարժման մասնակիցները նշում են, որ ընկերության աշխատակիցները նեղացել են ցուցարարներից, որ նրանք բարձրացել են աղբատար մեքենայի վրա: Մասնակիցներից Ալեն Սիմոնյանը նշեց, որ ըստ պայմանագրի՝ ընկերության պարտականությունն է աղբը մաքրել նաև հանրային միջոցառումների ու ակցիաների ժամանակ:
Ավելին՝ նա քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջեց բիոզուգարաններ տեղադրել պողոտայում: «Ես չեմ խնդրում 140 000 եվրոյանոց բիոզուգարաններից մեկը, որն այդպես էլ ոչ մեկ չտեսավ, քաղաքապետը պարտավոր է նման միջոցառումների ժամանակ ապահովել Երևանի բնակիչներին բիոզուգարաններով»,- ասաց նա:
14.54
Բաղրամյան պողոտայում համերգային ընդմիջում է, երգում է փոքրիկ երգիչների խումբը: «Զարնթիր լաո», «Խմողաց անուշ» երգերին ցույցի մասնակիցները ծափերով ձայնակցում են:
14։39
Նորից սադրիչ կանայք են հայտնվել, որոնք վիրավորում են երիտասարդներին
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նորից հայտնվել են սադրիչ կանայք, որոնք երիտասարդներին վիրավորում են ասելով` «ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, որ եկել, ստեղ պարում եք»:
Երբ լրատվամիջոցները փորձեցին ֆիքսել կանանց, ալ կարմիր մազերով կինը հարձակվեց «Առավոտի» լրագրողի վրա` «մի նկարի՛ր, այ գեղացի» խոսքերով:
Ակտիվիստներն էլ, ինչպես այսօր ավելի վաղ տեղի ունեցած նման միջադեպի ժամանակ, կոչ են անում չտրվել սադրանքների ու չգնալ նրանց հետ կոնտակտների:
Անձրևից հետո արևի դուրս գալուն պես տեղադրվեցին հովանոցները ու շարունակվեցին ազգային-հայրենասիրական պարերը:
14.34
Ռուբեն Հախվերդյանը Բաղրամյան պողոտայում էր, նա կոչ արեց քչով չբավարարվել
Հեղինակային երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը նույնպես Բաղրամյան պողոտա էր եկել, բայց փոքրիկ քայլերից գոհ չէ: Նրա կարծիքով՝ պետք է անկախ մարմին ստեղծել դրսից, որպեսզի տեղեկանան բոլորն էլ, թե ով ինչքան գումար ունի դրսում և բոլորը քրեական պատասխանատվության ենթարկվեն:
«Լափել են ու պետք է պատասխանեն, դրա համար քրեական հոդված է հասնում»,- ասաց նա և հավելեց, թե ինքը վաղուց էր սպասում, որ երիտասարդները ոտքի կանգնեն և կարծես ժամանակը եկել է:
Իսկ թե ի վիճակի է էլեկտրաէներգիայի սակագինը վճարել 47 դրամով, նշեց, թե այդ հարցերը կինն է լուծում:
14.32
Բաղրամյան պողոտայում ցուցարարները նորից հովանոցներ են տեղադրում՝ արևից պաշտպանվելու համար։
14.24
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է իր պահանջները
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ՀՀ իշխանություններից իր պահանջները: Հայտարարությունը՝ ստորև:
1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:
14.15
Կարևոր չէ, որ ՀԷՑ-ը ռուսական ընկերությանն է. Մաքսիմ Սարգսյան
«Այսօր այստեղ հազարից ավելի մարդ է լուսացրել, ինչը ռեկորդային է, ինչպես նաև ռեկորդային է փողոցի փակման օրերի թիվը։ Դա նշանակում է, որ մարդիկ հետաքրքրություն ունեն խնդրի հանդեպ»,- ասաց նա։
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները, գիշերը մնացողներ թիվը գնալով ավելանում է։ «Այսօր այստեղ հազարից ավելի մարդ է լուսացրել, ինչը ռեկորդային է, ինչպես նաև ռեկորդային է փողոցի փակման օրերի թիվը, դեռ նման նախադեպ չի եղել։ Դա նշանակում է, որ մարդիկ հետաքրքրություն ունեն խնդրի հանդեպ»,- ասաց նա։
Նա նշեց, որ իրենք նպատակադրված, ուղիղ գծով գնում ենք դեպի հաղթանակ, որը լինելու է ամսի 17-ին կայացրած ապօրինի որոշումը չեղարկելը։«Հստակ պահանջ ունենք, Նախագահի համար շատ հեշտ լուծելի հարց է, եթե նա ցանկանա մի քանի րոպեի ընթացքում այս հարցը կլուծվի։ Կարևոր չէ, որ ՀԷՑ-ը ռուսական ընկերությանն է, այն կարող էր եվրոպական, ամերիկյան ընկերությանը լիներ, այստեղ խնդիրը մեր իշխանությունների ոչ պատշաճ վերահսկողությունն է։ Ես որևէ կերպ չեմ մեղադրում ռուսական ընկերությանը, դա կարող էր լինել նույնիսկ հայկական ընկերություն և աշխատեր ոչ արդյունավետ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին՝ նա ասաց, որ իրենց խնդիրը պայքարն է, ոչ թե ինչպես աշխարհը կարձագանքի։ «Այստեղ որևէ այլ բան չկա, սոցիալական խնդիր է»,- ասաց նա։
14.08
Երիտասարդները կարողացան ամբողջ ժողովրդին միավորել. Վարդան Գրիգորյան
«Երիտասարդները իրական շարունակողներն են մեր հասարակության և ես վստահ եմ, որ մեր երկիրը լավ ձեռքերի ենք հանձնում։ Բաղրամյան պողոտայում նրանք կարողացան ամբողջ ժողովրդին միավորել»,- ասաց նա։
«Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդների նստացույցը, մեր մեջ միայն հպարտության զգացում է առաջ բերում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը։
«Երիտասարդները իրական շարունակողներն են մեր հասարակության և ես վստահ եմ, որ մեր երկիրը լավ ձեռքերի ենք հանձնում։ Բաղրամյան պողոտայում նրանք կարողացան ամբողջ ժողովրդին միավորել, և մարդիկ ձնագնդի նման անընդհատ ավելանում են»,-ասաց նա։
Վարդան Գրիգորյանը կարծում է, որ այս իշխանությունները վախենալուց են անապահով ընտանիքների նպաստն ավելացնում։ «Սակայն հանրապետությունում, ըստ ձեր հաշվարկի, 3 միլիոն մարդ կա, և դրանից 2 միլիոն 9 հարյուր հազարը անապահով խավ է»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ որևէ պետություն մեկ անգամից չի կառուցվում և կարծում է, թե այս պայքարը իր պտուղները կտա։
13։22
Չնայած անձրևին Բաղրամյան պողոտայում են ակտիվիստները
Չնայած տեղացող անձրևին, Բաղրամյան պողոտան չեն լքում ցուցարարները: Նրանք այս պահին անձրևանոցների, պոլիէթիլենային տոպրակների տակ ծածկված են, որպեսզի չթրջվեն:
12:40
Բաղրամյան 3-ում սադրիչ կանայք են հայտնվել, որոնք երիտասարդներին հորդորում են հարձակվել ոստիկանների վրա
Բաղրամյան 3-ում քիչ առաջ հայտնվել էին երկու` միջինից բարձր սերնդի կանայք, ովքեր նախ, հայտարարեցին,թ ե երիտասարդները ինչ « պիոներական ճամբար» են սարքել, ապա հայտարարեցին, որ իրենք պայքարել են մարտի 1-ին, ինչից հետո առաջարկեցին` այդքան էլ խաղաղ չգտնվել ոստիկանների նկատմամբ: Ավելի կոնկրետ` հարձակվել նրանց վրա:
Սա անմիջապես առաջացրեց աղմուկ, սուլոցներ, պարզաբանումներ, սակայն հանրահավաքի կազմակերպիչները շատ արագ զգուշացրեցին` սադրիչներին չպատասխանել. «Ժողովուրդ, կոնտակտի մեջ չենք մտնում»:
Ապա կանայք ընդհանուր խառնաշփոթի մեջ անհետացան:
Այս մասին որոշ աղմուկից հետո տեղյակ պահվեց Վալերի Օսիպյանին, ով հայտարարեց, թե ինչու անմիջապես չէին դիմել իրենց:
11.19
Թեպետ ՀՀ ոստիկանապետի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «Սանիտեք» ընկերության մեքենաները կգան և կտեղափոխեն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում աղբը, սակայն մինչև առավոտյան 11-ը աղբը հեռացված չէ:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտնեց, որ աղբահավաք ընկերության պահվածքում որոշակի միտում է տեսնում, հասկացնել տալով, որ լվից ուղտ են սարքում այն բանի համար, որ երեկ մի քանի երեխա բարձրացել էր ընկերության մեքենայի վրա, բայց իրենց զգուշացումից հետո անմիջապես ցած են իջել:
«Ու էդ դարձել է պատճառ «Սանիտեքին» հայտարարելու, որ աղբահանություն չի արվելու, քանի որ այստեղ վերահսկողություն չկա: Ու հիմա մենք աղբահանություն ենք իրականացրել, հավաքել ամենը տոպրակների մեջ ու «Սանիտեքը» չի գալիս»,- ասաց ակտիվիստը:
10.50
Մեր հզորությունը ոչ թե զոռբայության, այլ իմաստության մեջ է. ՀՀ ոստիկանապետը Բաղրամյան պողոտայում
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 26-ի առավոտյան կրկին Բաղրամյան պողոտայում էր: Նա մոտեցավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի նախաձեռնող խմբի անդամներին, որոնց հորդորեց ապահովել Երևանում աղբահանությունը կազմակերպող «Սանիթեք» ընկերության բնականոն աշխատանքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա նշեց, որ այն բանից հետո, երբ երեկ Բաղրամյան պողոտայում աշխատող աղբատար մեքենայի վրա է բարձրացել դեռահաս աղջիկ, ընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվում է կրկին մուտք գործել նստացույցի վայր: Նրանք պատրաստ են աղբը տանել, եթե ակցիայի մասնակիցները դրանք մոտեցնեն մեքենային: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, երաշխավորելով անվտանգությունն ու նման դեպքերի բացառումը, խնդրեց միջնորդել, որ ընկերության մեքենաները մոտենան ու տանեն աղբը: Խնդրանքն ընդունվեց ոստիկանապետի կողմից:
Բաղրամյան պողոտայում փոքրիկ զրույց տեղի ունեցավ Վլադիմիր Գասպարյանի և Տեր Եղիշեի միջև: Հոգևորականը տեղեկացրեց, որ ոստիկանապետի հետ հանդիպել են դեռևս Վազգեն Ա-ի կաթողիկոսության օրոք: Տեր Եղիշեն նշեց, որ պետք է պարծենալ ներկայի երիտասարդությամբ, իսկ ի պատասխան Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Երիտասարդությամբ ոչ միայն պետք է պարծենանք, այլ պետք է տանք այն դրականը, լավը, որ ունենք: Դատարկ հպարտությունը երբեք ոչ մի բանի չի բերում, բացի ինքնահավանությունից: Ես ընդունում եմ, որ մեր երիտասարդները մեզանից ավելի որակով են, դա նորմալ գործընթաց է: Այդ նոր որակների տակ մեր ակունքները պետք է պահենք, բայց շատ ժամանակ մեր ակունքները մոռացության են մատնված»: «Փորձ չունեն»,- ասաց Տեր Եղիշեն:
«Այո, քանի որ մեր երիտասարդները փորձ չունեն, ղեկավարվում են միայն ժխտողականությամբ, իսկ երբ դու կատեգորիկ ես լինում, փակում ես երկխոսությունը, դա ոչ թե խելամտության, այլ ընդհակառակի արդյունք է: Պետք է երկխոսել: Եթե ի սկզբանե ասում ես ոչ, խոսելու թեմա չկա: Ով է ասում ոչ, որը հիմքում չունի ոչինչ: Մենք փոքրաքանակ ազգ ենք, մեր հզորությունը ոչ թե ուժի ու զոռբայության մեջ պետք է լինի, այլ իմաստության»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետը նաև անընդունելի համարեց այն մոտեցումը, որ երկրի Նախագահին պահանջներ են դրվում երկխոսության գնալու համար: «Երկրի նախագահին պահանջներ չեն դնում, այդպես արդար չի: Երկրի քաղաքացին երկրի Նախագահի՝ գերագույն գլխավոր հրամանատարի երկխոսության կոչին չպետք է ասի` «այսպես լինի, այնպես լինի»: Երբ խոսքը գնում է կոնկրետ խնդիր լուծման մասին, երբ երկրի նախագահը ձեռք է մեկնում մեկ անգամ, երկու անգամ, իսկ դու ասում ես` այսպես լինի, այնպես լինի, խոսում է նրա մասին, որ չկա դեռ ծրագիր ու խոսելու բան»,-նշեց Գասպարյանը:
Նա նկատեց, որ իշխանությունները ծառաներ չեն, այլ իրականացնում են ծառայություն:
10.37
Նման շարժում եղել է իմ կյանքում 88-ին. ռեժիսոր Սարգիս Միքայելյան
Ռեժիսոր Սարգիս Միքայելյանին հոսանքի թանկացման դեմ երիտասարդների պայքարը հիշեցնում է 88-ի լուսավոր և լեգենդար օրերը: «Երբ մենք քանդեցինք Խորհրդային միությունը և այսօր… իհարկե, ողջունում եմ այս երիտասարդներին»,- Tert.am-ին ասաց Սարգիս Միքայելյանը:
Նա այստեղ է գալիս ավելի շատ առավոտները, քանի որ կարծում է, որ այս ժամերին Բաղրամյան 3-ում գիշերողներն ավելի խոցելի են: «Այս ժամերին հատկապես ուզում եմ իրենց կողքին լինել, որովհետև երբ քաղաքն արդեն արթնանում է, ամեն ինչ ավելի ապահով է»,- ասաց նա:
Ըստ Սարգիս Միքայելյանի` այս շարժման իմաստն ու հիմնական նպատակն այն է, որ անպատժելիությունը պետք է վերանա: «Հերթական նախագահը գալիս է ու տեսնում է, որ նախկինին պատիժ չկա, ու ինչ ուզում է, կարող է անել, ու երբ մեկին բերեն ու պատասխանատվության ներկայացնեն, հաջորդ նախագահը նման բան երբեք չի անի»:
Առավոտյան վաղ Բաղրամյանի սկզբնամասում գտնվող հաղորդավար Եգոր Գլումովի հետ էլ Tert.am-ը զրուցեց այն մասին, թե ինչու են ռուսական լրատվամիջոցները քաղաքականացնում, ավելին` «աշխարհաքաղաքականացնում» ու այս հարցին ի պատասխան մեջբերեց ռուսական ասացվածքը` «շունը հաչում է, քարավանը`շարժվում առաջ»:
«Մենք չենք կարող այնպես անել, որ Ռուսաստանի լրատվական միջոցները չանեն այն, ինչ անում են, մենք փորձում ենք անել այն, ինչ մենք կարող ենք անել մեր երկրում: Թե ինչ կասեն ռուսները, անգոլացիները կամ ամերիկացիները, մեզ չպետք է հետաքրքրի»,- ասաց Եգոր Գլումովը։
09.49
Չորրորդ առավոտը Բաղրամյանում բացվեց նախորդների նման. երիտասարդները, որ գիշերն անցկացրել էին տեղում, խմբերով ուղևորվում էին մոտակա խանութներ` սուրճ, հյութեր, խաչապուրիներ, միրգ գնելու, ոմանք սեփական նախաձեռնությամբ արդեն տներից` արկղերով միրգ և այլ ուտեստներ էին բերում, իսկ մի քանիսն էլ վոլեյբոլ էին խաղում։
Ավելի վաղ երիտասարդները խաղում էին «գործագործ»: Իսկ առավոտը սկսվեց աղբահավաքությամբ, որ համատեղ ուժերով արվեց և աղբը տեղավորվեց մեծ պոլիէթիլենե տոպրակներում:
Հիշեցենք, որ երեկ , երբ մի քանի ցուցարարներ բարձրացել էին աղբահավաք ընկերության մեքենայի վրա, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց աղբահանությունն անցկացնել ինքնուրույն, քանի որ եթե մեքենաների վրա ինչ-որ բան շարքից դուրս գա, ապա ո՞վ է պատասխան տալու:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց աղբահանության հարցով, որ մեքենաները կգան և աղբը կհեռացնեն: Այս ընթացքում ՀՀ ոստիկանապետի և ցուցարարների միջև խոսակցություն տեղի ունեցավ. մասնավորապես, երբ երիտասարդներից մեկը հայտարարեց, որ ոստիկանապետը ժողովրդի ծառան է, Վլադիմիր Գասպարյանը նկատեց` ծառայի ժողովրդին, բայց ոչ որևէ մեկի «նոքյարը»:
Արդեն 4-րդ օրը շարունակ փակ է Երևանի Բաղրամյան Պողոտայի սկզբնամասը, որտեղ ընթանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի խաղաղ ակցիան։
Ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով կասեցնել էլեկտրաէներգիան մոտ 7 դրամով թանկացնելու որոշումը։ Այս պահին նրանք վոլեյբոլ են խաղում։
Բաղրամյան պողոտայում կա երկու ջրցան և ոստիկանական մի քանի այլ ավտոմեքենա։ Այստեղ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով զրուցում է ցուցարարների հետ։
Բաղրամյան պողոտայում հունիսի 25-ին իրադարձությունների մասին կարող եք կարդալ այստեղ։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի գիշերը լույս 23-ի առավոտը ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ ցրեց բողոքի ակցիան, 237 մարդ բերման ենթարկվեց, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին։
Ուղիղ միացումը՝ Azatutyun.am–ի
Կարևոր փաստեր Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասին
• «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիան թանկացնել 17,08 դրամով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումով սակագինը բարձրացել է 6,93 դրամով մեկ 1 կՎտ/ժ-ի համար, որոշումն ուժի մեջ պետք է մտնի օգոստոսի 1-ից
• «Ոչ թալանին» նախաձեռնությունն անցած շաբաթ մի քանի օր նստացույց էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում։ Հունիսի 22-ին ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և փակեցին այն
• Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 06։30-07։00-ի սահմաններում ոստիկանությունը ցրեց բողոքի ակցիան՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, բերման ենթարկվեց 237 մարդ, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին
• Ոստիկանները, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով, ուժ կիրառեցին նաև մոտ մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ՝ վնասելով նրանց տեխնիկան, առայժմ այս փաստերի առթիվ քրեական գործ չի հարուցվել
• Ցուցարարները հրաժարվել են ՀՀ Նախագահի հետ հանդիպումից
• Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանում ցուցարարներն ու իշխանությունները փոխզիջման կհասնեն
• Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ոստիկանների կողմից ջրցան մեքենաների կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ
• «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է ոստիկանության կողմից լրագրողների դեմ «թիրախավորված բռնությունը»
• Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Երևանում ցուցարարների և լրագրողների դեմ ոստիկանության կիրառած բռնությունը
• ՄԱԿ-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին ու ցուցարարներին զերծ մնալ բռնությունից և երկխոսություն սկսել
• Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ սոցիալապես անապահով խմբերին էլէներգիայի սակագնի բարձրացման դիմաց սուբսիդիա կտրվի
• Ռուսաստանի պետական դումայի որոշ պատգամավորներ Հայաստանին խորհուրդ են տալիս երկրից արտաքսել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզին՝ պնդելով, թե նա է հրահրում Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
20:05 • 23.11.24 Հրդեհ՝ Կողբ գյուղում
-
19:45 • 23.11.24 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»