ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը (թարմացվում է)
10.50
Հակառակորդի դիվերսիոն խումբը հետ է շպրտվել՝ մարտադաշտում թողնելով ադրբեջանցի կապիտանի դին. ԼՂՀ ՊԲ
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել:
«Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը»,– ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում:
09։17
Հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարը, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն 2 փորձ և հետ շպրտվել. ԼՂՀ ՊՆ
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ–ը:
Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:
Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել լուսանկարները։
00.24
Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ ամբողջությամբ
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետ ապագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ.
Մայա Խաչատրյան, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն. Տիկին կանցլեր, միջազգային հայտնի վերլուծական կենտրոնները, այդ թվում՝ ամերիկյան Ստրատֆորը, վաղուց արդեն կանխատեսում էին, որ նավթի միջազգային գների անկման և Ադրբեջանում սոցիալական վիճակի վատթարացման դեպքում Իլհամ Ալիևը պատերազմ կսկսի իր բնակչության ուշադրությունը շեղելու համար: Նավթի գներն ընկան: Ավելին, օրեր առաջ էլ բացահայտվեց Ալիևների գերդաստանի` Պանամայում աստղաբաշխական օֆշորային գումարներ պահելու սկանդալը, որի ց էլ կարիք կար շեղել Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը: Կիսու՞մ եք արդյոք վերլուծական կենտրոնների կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան պարզապես Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը սեփական լրջագույն խնդիրներից շեղելու նպատակ ունեին:
Անգելա Մերկել. Ո՛չ, այդ կապակցությամբ ես չեմ կարող որևէ բան ասել: Ես զբաղվում եմ ոչ թե վերլուծություններով, այլ` քաղաքականությամբ: Նախ և առաջ, նման խնդիրներ առաջանալիս անհրաժեշտ է լուծումը գտնելու գործընթացին որևէ կերպ աջակցել, այդ նպատակով անհրաժեշտ է, բնականաբար, իրավիճակը վերլուծել, և ըստ իս, դա հենց այն է, ինչ Գերմանիան պետք է անի: Եվ հենց այդ քայլերն էլ կիրականացվեն: Հենց այդ նպատակով էլ ԵԱՀԿ-ի համանախագահների հանդիպում է կազմակերպվել, համանախագահները որոշակի պատասխանատվություն են վերցրել իրենց վրա, և հենց դրա համար էլ Դաշնային Հանրապետության արտգործնախարարը քայլեր է ձեռնարկել: Մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված աշխատանքը՝ այն առաջարկները, որոնք նրանք մշակել են, խելամիտ հիմք են հանդիսանում: Այժմ անհրաժեշտ է փորձել հնարավորինս արագ վերականգնել նախկին կայունությունը: Ինչպես նշվեց` հարցը մի հակամարտության մասին է, որ շատ վաղուց չի լուծվում, սակայն վերջին ժամանակների իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է շուտափույթ լուծում գտնելը:
Թոմաս Լան, Գերմանիայի լրատվական գործակալություն. Տիկին կանցլեր, Դուք արդեն խոսեցիք Թուրքիայի մասին: Այժմ Բունդեսթագում առաջիկա շաբաթների ընթացքում բանաձև է քննարկվելու, որտեղ բացահայտ կերպով նշվելու է նաև հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության մասին: Թուրքիայի արձագանքը կանխատեսելի է: Արդյո՞ք նախապատրաստվել եք դրան: Եվ մի կարճ հարց ՀՀ Նախագահին: Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ-Թուրքիա սերտ հարաբերությունները փախստականների ճգնաժամի ֆոնին: Շնորհակալություն:
Անգելա Մերկել. Իրավացի եք, որ Բունդեսթագում քննարկվելու է նման բանաձև, ինչին հետևելու է թուրքական կողմը: Ավելին այս պահին չեմ կարող ասել:
Սերժ Սարգսյան. Ինձ համար շատ դժվար է գնահատական տալ Եվրամիության գործողություններին և ես իրավասու էլ չեմ: Միայն կարող եմ ասել, որ փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է, որովհետև Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր արևելքում հոծ հայկական համայնքներ կային, և այս կոնֆլիկտի հետևանքով Հայաստանն արդեն ընդունել է քսան հազարից ավելի փախստականներ, որովհետև նրանք ազգությամբ հայ են և նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Այնուհանդերձ, երեք միլիոնանոց երկրի համար քսան հազար մարդու սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելը բարդ է, և այս առումով, իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կանցլերին, Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
Զոհրաբ Հարոյան, Արմենիա հեռուստաընկերություն. Տիկին կանցլեր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորել միջազգային իրավունքի երեք հետևյալ սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքից հրաժարման և տարածքային ամբողջականություն սկզբունքների հիման վրա: Դուք, որպես ԵԱՀԿ գործող նախագահ երկրի ղեկավար, ընդունու՞մ եք արդյոք, որ հիմնահարցը պետք է լուծվի այդ երեք սկզբունքների` այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Անգելա Մերկել. Կարծում եմ՝ լուրջ արդյունքի կհասնենք, եթե զարգացնենք այդ սկզբունքները: Թեև երկար ժամանակ ենք աշխատել այդ սկզբունքների վրա, սակայն գոյություն ունի կարծիքների տարբերություն: Պետք է ամեն ինչ անել այդ տարբերությունը վերացնելու ուղղությամբ, բայց կարծում եմ, որ այդ սկզբունքներն այս պահին պետք չէ փոխել ղարաբաղյան հիմնախնդրի մասով, այլ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի կանխենք արյունահեղությունը և մարդկային զոհերը: Տևական զինադադարի հասնելու ուղղությամբ հնարավոր հրատապ ջանքերն այդ ուղղությամբ գործադրվում են, քանի որ որքան երկար են ընթանում ռազմական գործողությունները, այնքան դժվար է հասնել քաղաքական լուծման:
Առնդ Հենցե, ARD. Նախ Հայաստանի նախագահին եմ ուղղում հարցս: Պարոն Նախագահ, մի կողմից Ռուսաստանը Ձեր երկրի համար ռազմական պաշտպանողական ուժ է, մյուս կողմից՝ Ադրբեջանի ամենամեծ ու կարևոր զենք մատակարարող երկիրը: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը այս հակամարտությունում:
Տիկին Կանցլեր, Դուք ականատես եղաք այն բանին, թե ինչպես ՀՀ Նախագահն օգտագործեց այս ֆորումը՝ հակամարտության սրման վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելու համար: Հնարավոր չե՞ք համարում, որ Ձեր և Նախագահ Գաուկի հետ հանդիպումները կարող են թյուր տպավորություն ստեղծել, թե Գերմանիան ընկալվում է որպես հակամարտության կողմ, թե՞ ծրագրում եք նմանատիպ այց նաև Ադրբեջան:
Անգելա Մերկել. Նախատեսում ենք, արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսին կկայանա Ադրբեջանի նախագահի այցը, և մենք կքննարկենք իրադրությունը նաև իրենց տեսանկյունից: Պարբերաբար հանդիպում եմ Ալիևին: Մենք ջանքեր ենք գործադրում երկու կողմերին էլ լսելու ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյան. Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, և բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց Դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա: Միայն մի բան կարող եմ ասել՝ այո՛, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ, իրոք, այդ զինատեսակները գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների, և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիները ինչ կորուստներ ունեն, և մենք ինչքան կորուստներ ունենք, մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել. չեք կարող: Գիտե՛ք, պատերազմը շատ վատ բան է. դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումը ամենամեծ բանն է: Այ, ուժը դրա մեջ է: Շնորհակալ եմ:
07 Ապրիլի 2016թ.
20.50
Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ունեն արբանյակային հետախուզության տվյալներ, թե ով է առաջինը սկսել. Վազգեն Մանուկյան
Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի համար զարմանալի են միջազգային դիտորդների սիմետրիկ գնահատականները, որ «իրար վրա կրակում են», այն դեպքում, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն ունեն արբանյակային հետախուզության հստակ տվյալներ:
Այս մասին Ստեփանակերտում ԼՂՀ ՊԲ Օպերատիվ իրազեկման կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը:
«Այդ գնահատականներում նշվում է, որ «իրար վրա կրակում են»: Չէ, իրար վրա չեն կրակում, իրենք են հարձակվում, և Արևմուտքը դա շատ լավ գիտի: Դուք առիթ ունեցե՞լ եք տեսնել, թե ինչպես է արբանյակային նկարահանում կատարվում»,-հարցրեց ՀՀ ՊՆ նախկին նախարարը:
Նա վստահ է, որ այս գնահատականներն առավել քան անարդար են, քանի որ այդ մասին միջազգային հանրությունը` ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ունեն հստակ տեղեկատվություն, թե առաջինն ով է կրակել, որտեղ են եղել կուտակումները:
Վազգեն Մանուկյանը ԵԱՀԿ Մինսկի խմբում հետագա քայլերը տեսնում է հետևյալ առաջնահերթությամբ. կողմերը վերադառնում են իրենց դիրքերին, շարունակվում են բանակցությունները, ՄԽ-ն արբանյակային հետախուզություն է իրականացնում, որպեսզի «սրանից հետո ձև չանի, որ չգիտի, թե ով է սկսել»:
Ավելին՝ Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և բանակցություններն ընթանան տարածքների վերաբերյալ և ոչ թե Ղարաբաղի անկախության:
Եթե այդպես լինի, փորձ չի լինի պատերազմով լուծել հարցը: Վազգեն Մանուկյանը նկատեց, թե ինչու հիմա եղավ այն, ինչին նախապատրաստվել էին 12 տարի. դա նավթի գների համաշխարհային անկումն է, Պանամայի օֆշորային բացահայտումները, որոնցից Ալիևը իր երկրի երիտասարդությանը փորձեց շեղել:
Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը 12 տարի շարունակ նախապատրաստվում էր ապրիլի մեկին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ագրեսիային:
«12 տարի պատրաստվում էր սրան և ուժ էր հավաքում։ Մտածում էին, որ հեշտությամբ առաջ են գնալու: Այս էր իրենց ուժը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նրա ամփոփմամբ` ոչ միայն այն, որ հարցին ռազմական ճանապարհով լուծում չկա, այլև Ադրբեջանը չի էլ կարող լուծել այդ եղանակով:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն իր անհամաձայնությունը հայտնեց իրեն ներկայացնելու ձևի կապակցությամբ` ասելով. «Ինձ ներկայացրեցին հյուր, ես ինձ չեմ համարում Ղարաբաղում, այս սենյակում միգուցե»:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ նա նշեց, որ ընդհանրապես անընդունելի է կոնֆլիկտի կողմերին զենք վաճառելը:
«Վերջ ի վերջո, այդ զենքով են կրակում մեզ վրա»,-ասաց նա:
20.30
Վաղը ԵԱՀԿ Մինսկի խումբը կայցելի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին Ստեփանակերտում, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում հայտարարեց ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մենք սպասում ենք Մինսկի խմբի այցին վաղը: Նրանք երևի այստեղ կլինեն օրվա երկրորդ կեսին»,- նշեց ԼՂ նախագահի խոսնակը:
Ըստ նրա՝ եվրոպացի բարեկամները վերջերս ավելի լավ են հասկանում պատերազմական դրությունը, քանի որ իրենք են դարձել դրա զոհը:
«Մեր եվրոպացի բարեկամները, նամանավանդ վերջերս, ավելի լավ են հասկանում, թե ինչ է պատերազմը, ինչ է ահաբեկչությունը, որովհետև դարձել են դրա զոհը: Տեսնում եք՝ ինչ է կատարվել Փարիզում, ինչ եղավ Բրյուսելում։ Տա Աստված, որ այլևս որևէ տեղ չլինի ահաբեկչություն… Ողջամիտ մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում, ավելի լավ են սկսել հասկանալ մեր մոտեցումները, քանի որ առնչվում ենք ահաբեկչական պետության հետ»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Վերջինս նշեց, որ կան ծրագրված այցելություններ Ղարաբաղ, որոնք նախատեսված են եղել մինչև պատերազմական գործողությունները, բայց չի բացառվում, որ դրանք ունենան ավելի մեծ կազմ ու ավելի լայն աշխարհագրություն:
Օտարերկրացի լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նաև Ղարաբաղի համաձայնությամբ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, թե բանակցային ֆորմատը խեղաթյուրված է, քանի որ Արցախը բանակցային կողմ չէ: «Այն ինչ կա, դա շատ նման է բանակցային գործընթացին: Մենք գիտեք, որ ունենք խեղաթյուրված ձևաչափ: Բանակցային երեք կողմ կա, ավելի շուտ՝ երկուսն են՝ Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Արցախը ներգրավված չէ։ Բայց Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին, այստեղ են գալիս Մինսկի խմբի համանախագահները, հանդիպում ենք, քննարկում ենք… Եթե վերցնենք զուտ ֆորմալ, իրավական մասը, համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց քանի որ մենք ենք համաձայնության իրագործողը, բնական է, որ մենք էլ հանդիսանում ենք կողմերից մեկը»,- շեշտեց ԼՂ նախագահի խոսնակը:
Հարցին՝ Դաղստանում ռուսական բանակի կողմից անցկացվող զորավարժությունները տագնա՞պ էին Ադրբեջանի համար, Բաբայանը պատասխանեց, թե զորավարժություններն իրոք տեղի են ունենում, բայց, իր կարծիքով, դրանք չունեին ագրեսիվ բնույթ:
«Խնդիրը նրանում է, որ քանի որ հակամարտության պետություններն իրենց կամքին հակառակ կամա թե ակամա լինում են ներառված պատերազմական գործողությունների մեջ, ինչպես դա եղավ Իրանի դեպքում, երբ Ադրբեջանը հարվածեց իրանական սահմանին, հետևաբար, գուցե դա կապված էր դրա հետ: Բայց չեմ կարծում, թե զորավարժություններն ագրեսիվ բնույթ ունեին»,- նշեց նա:
20.05
Ապրիլի 1-ից 6-ը հայկական կողմն ունեցել է 32 զոհ և 121 վիրավոր. ԼՂ ՊԲ
Ադրբեջանական կողմը ապրիլի 6-ին շարունակել է հրաձգային զենքից կրակել Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով: Այս մասին Ստեփանակերտում, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում քիչ առաջ հայտարարեց ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
Վերջինս նշեց, որ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետեր, իսկ հարավային ուղղությամբ գործի են դրվել 60 միլիմետրանոց ականանետեր:
«Բացի այդ, հյուսիսային կողմում տանկից ոչնչացվել է սանիտարական մեքենան, որը շարժվում էր՝ սպանվածներին դուրս բերելու համար: Ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային կողմում առանձին խմբեր, շուրջ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը: Հակառակորդի փորձերը անհաջողության են մատնվել»,-մասնավորեցրեց Առուստամյանը՝ նշելով, որ սանիտարական մեքենայում անձնակազմ չի եղել և որևէ մեկը չի տուժել:
Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը, ԼՂ ՊԲ օպերատիվ բաժնի պետի փոխանցմամբ, ունեցել է հետևյալ կորուստները. «Մահացել են 32 հոգի, որոնցից 8-ը սպաներ, 24՝ շարքային, ժամկետային զինծառայողներ։ Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհետ կորել է 25 հոգի»:
Ինչ վերաբերում է Քարվաճառի դեպքերին, ապա Վիկտոր Առստամյանն ասաց, որ տարվում է ծառայողական քննություն՝ վերջնական որակավորում տալու դեպքին։
Հարցին, նրա խոսքով, ավելի մանրամասն հնարավոր կլինի անդրադառնալ ծառայողական քննությունից հետո:
18.30
Ապրիլի լույս 2-ի գիշերը հակառակորդի՝ շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկած գործողությունների ժամանակ ողջ հարվածը իրենց վրա վերցրին ԼՂՀ ՊԲ-ի մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները:
Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ավելացնելով. «Մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություններ, համապատասխան աշխատանք, նաև հետախուզություն, որը մշտապես, ուսումնասիրում է հակառակորդին, նրա բնույթը, կազմը, առաջխաղացման հնարավորությունները, և տրվում է համապատասխան տեղեկատվություն»:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ պարզապես անընդհատ տարբեր ոտնձգությունների, կրակի առկայության պայմաններում շատ դժվար է որոշել, թե որտեղ կարող են լինել ոտնձգություններ և որ ուղղությամբ, մանավանդ որ, ասաց, որ խոսքը լայնամասշտաբ դասական ոճի մարտական գործողությունների մասին չէ:
«Եվ այդ պայմաններում ԼՂ ՊԲ-ն իր վրա վերցրեց և կարծում եմ՝ արժանապատիվ իրականացրեց իր խնդիրները` պաշտպանական օպերացիայի պլանավորման բնույթի համաձայն»,-հավելեց Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա` նույնիսկ ամենաթեժ տեղերում նույնիսկ չնչին պաշտպանական կոնֆիգուրացիայի խախտման պայմաններում նախաձեռնողականությունը և կրակի վարման աստիճանը մեր վերահսկողության տակ է գտնվում:
«Եվ եր գնահատմամբ հակառակորդը ո՛չ ռազմավարական, ո՛չ մարտավարական առումով հաջողություններ չի ունեցել»,-ասաց Սեյրան Օհանյանը` հիշատակելով նաև հայ զինվորի բոլոր հերոսությունները:
«Մենք բոլորս այսօր գլուխ ենք խոնարհում բոլորի հիշատակի առջև, և կարող եմ ասել, որ նրանք մեզանից ուրիշ տեղ չեն գնում, նրանք մեր հայրենի հողում են»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը չպետք է խստացնի ր դիրքորոշումը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե հայկական կողմն այդ հարցերը մշտապես բարձրաձայնում է:
«Փորձում ենք խստացնել և արտահայտում ենք մեր մտահոգությունները: Միևնույն ժամանակ ասեմ, որ Արցախյան ազատամարտի սկզբից տարբեր տեսակի զենքեր կային, և մեզ թվում էր, թե երբ այդ տեսակները կիրառեն ամբողջությամբ, վատ կլինի, կոչնչացվենք: Հիմա ցանկանում եմ ասել, որ սովորել ենք այդ զինատեսակներին, և մեր զինվորները պատրաստ են յուրաքանչյուր զինատեսակի դեմ պայքարելու և արժանի հակահարված տալու, մանավանդ, որ մենք հիմա ունենք ճշգրիտ և հեռահար զինատեսակներ, որոնք մենք օգտագործելու ենք անհամաչափ խնդիրներ իրականացնելու համար»,-ասաց նա:
Թե ինչպես է գնահատում միջազգային հանրության գնահատականը, հատկապես ռուսական կողմի, նախարարը նշեց, որ պետք է համապատասխան աշխատանք տանել, որ արձագանքները թիրախային լինեն խախտող կողմի նկատմամբ:
«Գոյություն ունեցող պայմանագիրը բերել է այս իրականությանը՝ զինված դիմակայության, և դեռ ավելին՝ ոճրագործություն է կատարվել: Ելնելով իրավական նորմերից՝ բոլորը պետք է խախտող կողմին, հանցագործ կողմին պատասխանատվության ենթարկեն։ Կարծում եմ, որ այսօրվա մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ ուղղությամբ աշխատանք տանում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ միայն նոր տարածքներ վերցնելը կարող է զսպել Ադրբեջանին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Բերեք չխորանանք մեր ռազմական բոլոր պլանների մեջ, թույլ տվեք, որ ԼՂՀ ՊԲ-ն այդ բոլորը իրականացնի»:
17.41
Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի. Սերժ Սարգսյան
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը:
Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
«Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով կրկին գտնվել բարեկամ Գերմանիայում, որը Հայաստանի համար թե՛ եվրոպական և թե՛ միջազգային հարթակներում արժեքավոր բարեկամ է, հուսալի գործընկեր և հաստատակամ աջակից։ Շնորհակալ եմ, տիկի՛ն կանցլեր, հրավերի և ջերմ ընդունելության համար: Հայաստան-Գերմանիա հարաբերությունների օրակարգը չափազանց լայն է: Այն ներառում է թե՛ բազմոլորտ երկկողմ հարաբերությունների շրջանակ, թե՛ փոխգործակցություն Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ և խաղաղապահ առաքելությունների շրջանակներում։
Բնականաբար, այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին:
Ես կանցլեր Մերկելին հանգամանորեն տեղեկացրեցի վերջին օրերի զարգացումների մասին: Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Դեռևս տարեսկզբին Գերմանիան վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման առաջարկը: Հայաստանը մշտապես կողմ է եղել դրան, ինչպես նաև, որպես վստահության ամրապնդման միջոց կամ կայունություն ապահովող միջոց, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկներին: Սակայն դրանք այդպես էլ չկենսագործվեցին. Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին՝ հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների։
Եվ այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին ս.թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Անտեսելով միջազգային հանրության՝ խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիների ջանքերը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Փաստացի իրականացրեցին զինադադարից ի վեր մասշտաբներով աննախադեպ, նաև խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակում։ Արդյունքում Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի։
Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ: Նրանք այլ ցանկություն չունեն:
Արդեն շուրջ երեսուն տարի` 1988-ից ի վեր, նրանք ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը: Եվ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման և փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր: Նրանք միջազգային հանրությունից ակնկալում են միայն մեկ բան` իրենց այդ իրավունքի ճանաչում:
Այս մասին եմ պատմել տիկին կանցլերին, ով քաջատեղյակ է պայքարող այդ ժողովրդի նորագույն պատմության մանրամասներին:
Օգտվելով առիթից` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը, անձամբ տիկին կանցլեր Ձեզ` Հայաստան-Եվրամիություն երկխոսությանը հետևողականորեն աջակցելու համար։ Դա կենսական է մեզ համար՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող ու հետևորդ ժողովուրդ։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առևտրային գործընկերն է։ Օրեր անց Երևանում կկայանա Գերմանիայի տնտեսական միության ներկայացուցչության բացումը, ինչը վկայում է խոստումնալից տնտեսական ներուժի մասին։ Տիկին Մերկելին ասացի, որ պատրաստ ենք հյուրընկալել գերմանացի գործարարներին Հայաստանում։
Օգտվելով առիթից՝ պետք է հատուկ նշեմ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Դրա ամենաթարմ օրինակն է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին միջազգային փորձի ներգրավման հարցում Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերված հետևողական օգնությունը:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ասել, որ հայկական կողմը կանի հնարավորը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման: Հույս եմ հայտնում նաև, որ Գերմանիայի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:
16:22
Ուժն այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը. Սերժ Սարգսյան
Ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժն այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով սպառազինությունների մասին հարցին:
«Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում: Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին։ Բայց շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ պրոցեսի վրա: Միայն մի բան կարող եմ ասել, այո՛, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են: Բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժն այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, ու մենք ինչքան կորուստներ ունենք: Մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել՝ չեք կարող գտնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Գիտեք, պատերազմը շատ վատ բան է: Դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումն ամենամեծ բանն է: Այ ուժը դրա մեջ է»,- ասել է ՀՀ Նախագահը։
16.00
Քարվաճառում երկու զինծառայող է զոհվել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Քարվաճառում երկու զինծառայող է զոհվել։ Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ։
15:09
Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի
Մոսկվայում հուսով են, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կկարողանան խաղաղ կարգավորման հասնել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է РИА Новости-ն։
«Մենք ելնում ենք նրանից, որ կստացվի։ Մենք այլ տարբերակ պարզապես չունենք»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե կստացվի՞ կողմերին գալ խաղաղ կարգավորման:
«Կարծում եմ, որ հարցը՝ կստացվի, թե ոչ, չի կարելի ձևակերպել: Եթե մենք թույլ տանք մեզ կասկածել, դա շատ վտանգավոր տրամաբանություն կլինի, որը կարող է ոգևորել նրանց, ովքեր իսկապես չեն ցանկանում խաղաղ կարգավորում»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
15:02
Պուտինը Նազարբաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այդ մասին ասված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրությունում, գրում է gazeta.ru-ն:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման մասին»,- նշված է հաղորդագրությունում:
Պուտինը զրույցի ընթացքում Նազարբաևին հայտնել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին՝ իրավիճակի կարգավորմանը նպաստելու նպատակով:
Կողմերը նաև քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
15.00
Կուշտ ենք միջազգային հանրության դատապարտող հայտարարություններից, դրա փոխարեն պետք է Ադրբեջանի ականջից քաշեն․ ԼՂ ԱԺ փոխնախագահ
Միջազգային հանրությունը դատապարտող հայտարարությունների փոխարեն պետք է կոնկրետ քայլեր նախաձեռնի, որոնք կզսպեն ադրբեջանական սադրանքը։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը։ Վերջինս ասաց, որ միջազգային կազմակերպությունները պետք է Ադրբեջանի «ականջից քաշեն», շարունակելու դեպքում կիրառեն պատժամիջոցներ, տնտեսական շրջափակում սկսեն Ադրբեջանի դեմ։ Հակառակ դեպքում, Վահրամ Բալայանի խոսքով, Արևելքում Իսլամական աշխարհի դեմ կանգնած միակ պետությունը կենթարկվի ահաբեկչության, իսկ դա Արևմուտքի համար սարսափազդու հետևանքներ կունենա։
- Ապրիլի 2-ին հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն մասին, որ Հայաստանը ԼՂ հետ կկնքի փոխօգնության մասին պայմանագիր։ Հայտնի է, որ Հայաստանը դե ֆակտո աջակցում է Ղարաբաղին, այդ թվում՝ ռազմական աջակցության տեսքով։ Ինչո՞ւ է հարկավոր դե յուրե ամրագրել այս աջակցությունը։
- Արցախի Զինված ուժերը մինչ այս պահը լավագույնս դիմադրում են հակառակորդի սադրիչ գործողություններին։ Ճիշտ է՝ Հայաստանի Հանրապետությունից մենք որոշակի օգնություն ստանում ենք, բայց նպատակն այն է, որ Հայաստանն այս պայմանագրով կզգուշացնի հակառակորդին, որ իր ուժերի ծավալի ամբողջ շրջանակով օգնություն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղին։ Փոխօգնության մասին պայմանագիրը հնարավորություն կտա իրավական հիմք ստեղծել պետությունների միջև, որպեսզի Հայաստանի Զինված ուժերն իրենց մասնակցությունն ունենան ռազմական գործողություններին։ Սա մեսիջ կլինի ոչ միայն հակառակորդին, այլև՝ միջազգային հանրությանը, որ նման քայլերի նախաձեռնության պայմաններում, երբ միջազգային հանրությունը անտարբեր է, Հայաստանին այլ բան չի մնում, քան փոխօգնության պայմանագրից բացի ստորագրել նաև քաղաքական պայմանագիր՝ ճանաչել Հայաստանի անկախությունը։ Կարծում եմ, որ սա առաջին քայլն է։
- Այսինքն՝ փոխօգնության պայմանագիրը սկիզբն է Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման գործընթացի։
- ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ձգտում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, բայց, ցավոք, հակառակորդը, այդպես էլ ականջալուր չեղավ ՀՀ կոչերին, գնաց ռազմական, ուժային լուծման ճանապարհով։ Ադրբեջանը բանակցություններ չի ուզում, պատերազմ է ուզում, ուստի Հայաստանին ու ԼՂ-ին այլ բան չի մնում, քան ռազմի դաշտում ցույց տալու, որ հակամարտությունը խաղաղ լուծելու ճանապարհին այլընտրանք չկա։
- Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց նաև, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը։
- Ճիշտն ասած, ես ռազմաճակատում էի, վերջին ժամերին չեմ հասցրել հետևել լրահոսին, ծանոթ չեմ հայտարարությանը, բայց կարծում եմ, որ հենց այդ նույն միտքն էի, որի մասին խոսում է՝ ռազմական համագործակցությանը գալիս է լրացնելու քաղաքական համագործակցությունը։
- Այս օրերին միջազգային կազմակերպությունները, կառույցները, պետությունների ղեկավարները, ԱԳ նախարարներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ ռազմական գործողություններից։ Բացի դատապարտող հայտարարություններ հնչեցնելուց այլ ակնկալիքներ միջազգային հանրությունից կա՞ն։
- Մենք կուշտ ենք նման հայտարարություններից։ ԼՂ ԱԺ-ն իր հայտարարության մեջ ևս հնչեցրել է այն միտքը, որ միջազգային հանրության կոչերը, որոնք ուղված են երկու կողմերին՝ պահպանելու համերաշխություն, սահմանափակվում են հայտարարություններով, որևէ քայլ դրանց չի հաջորդում։ Լավ գիտեք, որ միջազգային կառույցները հնարավորություն ունեն Ադրբեջանի «ականջից քաշելու», հատկապես, երբ իրենք գիտեն՝ ով է նախաձեռնողը, ով է ագրեսորը։ Ցավոք, խոսքը գործի չի վերածվում։ Հասկանում եմ, որ կան շահեր, կան պետություններ, որոնք հետաքրքրություններ ունեն Ադրբեջանի հետ համագործակցության՝ նավթի, գազի հարց կա, Թուրքիայի հետ հարաբերությունների, բայց միաժամանակ պետք չէ աչք փակել նրա վրա, ինչ կատարվում է։ Սա սոսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտություն չէ, սա Արևելքում Իսլամական աշխարհի դեմ կանգնած պետության դեմ ահաբեկչություն է։ Եթե չձեռնարկվեն համապատասխան քայլեր, Արևմուտքը կունենա ավելի սարսափազդու հետևանքներ։ Քրիստոնեական աշխարհի միակ կղզյակը, որը գտնվում է այս տարածաշրջանում, Արևմուտքի կողմից օժանդակության կարիք ունի։
- Միջազգային հանրության օժանդակող քայլերը ինչպե՞ս պետք է արտահայտվեն, որ խոսքը գործ դառնա։
- Պետք է Ադրբեջանի «ականջից քաշեն», հեռախոսը վերցնեն, զանգեն Ալիևին ու ասեն՝ «ականջիցդ քաշելու» ենք, որ եթե շարունակես՝ պատժամիջոցներ ենք կիրառելու, տնտեսական շրջափակում է լինելու, միջամտություն․․․
13:46
Բոլոր վիրավորների մոտ դրական տեղաշարժ կա, բոլորն էլ խիստ ուշադրության կենտրոնում են. ՀՀ առողջապահության նախարար
Բոլոր վիրավորների մոտ դեպի դրական տեղաշարժ կա, բոլորը գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են և՛ դեղորայքով, և՛ նեղ մասնագիտական օգնությունով: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Ունեինք մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ՝ գլխուղեղի վնասվածքով, և հուրախություն մեզ, նրա մոտ երեկվանից դրական դինամիկա է գրանցվում, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նախարարը:
13:07
Այլևս չասե՛ք Ղարաբաղը կվերցնենք. ադրբեջանցի քաղաքական գործիչը` Ալիևին
Azadliq.info լրատվական կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքական գործիչ Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, և հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»։
«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարևանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում և խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչո՞ւ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլևս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի՛ արեք, դա լուրջ չի ընդունվելու»,- Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանն ուղղված ուղերձում նշել է Ալի Քերիմլին:
13:06
Փոխօգնության պայմանագիրը վերջնական տեսքի բերվելուց հետո, կարող ենք խոսել վավերացման մասին. Շավարշ Քոչարյան
Փոխօգնության պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում և՛ Հայաստանի գերատեսչությունների միջև, և՛ Ղարաբաղի: Գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Վերջնական տեսքի բերելը պայմանավորված է նրանով, որ վերջնական տեսքի բերենք տեքստը, համաձայնեցնենք, ստորագրվի, որից հետո կարող ենք խոսել վավերացման մասին»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը, Շավարշ Քոչարյանն ասաց, թե այսօր այդպիսի գործընթաց նախատեսված չէ Հայաստանի կողմից:
«Իսկ պայմանագիրն այն փաստաթուղթն , որն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ մեր հարաբերություններն իրավահավասարության վրա են»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
12:56
Բանակի հոգևոր սպասավորների մեծ մասը Արցախ է մեկնել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Ինչպես երկու տասնյակ տարի առաջ, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հայոց բանակի կողքին է և այսօր էլ իր զորակցությունն է հայտնում Հայոց բանակին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նա նշեց, որ բացի կատարված աղոթքի արարողություններից Մայր Աթոռը մի քանի նախաձեռնությունով ներկայացավ: «Եղավ ռեսուրսների համախմբում։ Բանակի հոգևոր առաջնորդությունում ունենք շուրջ 45 հոգևոր սպասավոր, որոնցից մեծ մասը մեկնեց Արցախի տարբեր զորամասեր նաև՝ առաջին գիծ: Մեր առաջնորդները Պարգև Սրբազանի հետ միասին եղան Արցախում և շարունակաբար լինում են»,- ասաց նա:
Տեր Վահրամը հայտնեց, որ երեկ Մայր Աթոռում տեղի ունեցավ վանական խորհրդի նիստ Կաթողիկոսի գլխավորությամբ և կայացվեցին մի շարք որոշումներ: Ըստ այդ որոշումների՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը առաջիկա օրերին կայցելեն Արցախ և իրենց զորակցությունը կհայտնեն:
Բացի այդ, Տեր Վահրամը նշեց, որ Մայր Աթոռը Արցախի զորակցության հիմնադրամ է ստեղծել, որը հումանիտար օգնություն կցուցաբերի նահատակված հայորդիների ընտանիքներին, վիրավորված զինվորներին, ինչպես նաև բնակավայրերին: Նա նշեց, որ արդեն օգնության մի քանի բեռնատարներ առաքվել են Արցախ:
12:45
Բանակցային գործընթացին ԼՂ–ի ներգրավվումն այլընտրանք չունի. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախում կրակը դադարեցնելու ռեժիմին, և դրա շուրջ բանակցող կողմերին, ասաց, ԼՂՀ-ին բանակցային կողմ դարձնելու խնդիրը միշտ ՀՀ օրակարգում է եղել, և վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ շեշտեցին դրա կարևորությունը:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, Ղարաբաղը բանակցային գործընթացներին վերադարձնելու հարցը մեր օրակարգային խնդիրներից մեկն է: Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Ղարաբաղի ներգրավվումն այլընտրանք չունի, թե՛ այն առումով, որպեսզի կանխվեն ապագա նմանատիպ սադրանքները, թե՛ բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու հարցում»,-ասաց արտաքին գործերի փոխնախարարը:
11:39
ԼՂՀ ՊԲ–ն պատրաստ է արձագանքելու ցանկացած գործողության, և դեռ ավելին. Սեյրան. Օհանյան
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծի իրավիճակին, ասաց, թե բոլորը գիտեն, որ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների զինված ուժերի շտաբի պետերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ուղղությամբ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի փոխօգնության պայմանավորվածության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունից կամավորական շարժմամբ, ինչպես նաև համապատասխան միջոցառումների իրականացման պայմաններում, այսօր Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, նրա մարտական կարողությունները, պաշտպանության ընդհանուր առմամբ ձևավորված դասավորվածությունը, պաշտպանության բանակի ծավալումը համապատասխան հատվածներում և նրա պատրաստականության աստիճանը թույլ են տալիս ասելու, որ նրանք պատրաստ են այսօր պատրաստության և ոչ միայն պատրաստության, այլ նաև հետագա գործողությունների կանխարգելման ուղղությամբ արձագանքելու ցանկացած գործողության, և կարող եմ ասել՝ դեռ ավելին»,- հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
11:10
Պուտինի խոսնակը հայտնել է ԼՂ հարցով ՌԴ նախագահի և վարչապետի գործողությունների համաձայնեցման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված գործողություններն ամբողջությամբ համաձայնեցված են, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բնականաբար, տեղի է ունենում համաձայնեցում` հաշվի առնելով ՌԴ նախագահի զրույցների արդյունքներն Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյո՞ք պետության ղեկավարը որևէ հանձնարարական տվել է վարչապետին, որն ապրիլի 7-8-ին նախատեսում է այցելել Երևան և Բաքու, փոխանցում է Интерфакс-ը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ: Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով:
10։37
ԼՂՀ ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանցիների լուսանկարները, որոնք հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու պահին
Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:
Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
09:49
ԼՂՀ-ում վիրավորում ստացած երեխաների մոտ առկա է դրական դինամիկա
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր:
ԼՂՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է` դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է:
«Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է: Նրանցից Գևորգ Գրիգորյանն ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա:
Վարդան Անդրեասյանը երեկ վիրահատվել է. տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ: Վարդան Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով:
Լիարժեք ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը:
09:40
Ադրբեջանական բանակը հայտնել է մարտերում կորուստների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը 31 զինծառայող է կորցրել։ Այս մասին РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլըն։
ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը, սակայն, երեկ հայտնել է, որ հակառակորդի մարդկային կորուստներն անհամեմատ շատ են և որպես ապացույց ներկայացրել հակառակորդի տարածքում բնակվող երկու բնակիչների հեռախոսազրույցը, որտեղ սահմանին ապրող կինը պատմել է, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում միանգամից 2000 վիրավորի տարել հիվանդանոց, նրանցից որոշներին շտապօգնության ուղղաթիռներով են տեղափոխել:
Գնդապետ Առստամյանը հաղորդել է, որ ադրբեջական կողմն այս մարտերի ընթացքում կորցրել է 24 տանկ, 2 ուղղաթիռ, 4 հետևակի մարտական մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ»...
Ի դեպ, ադրբեջանական կործանված ուղղաթիռի, անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների ոչնչացումը հաստատող նկարներ ու տեսանյութեր են հրապարակվել։
08.55
Շփման գծում այս գիշեր հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
06 Ապրիլի 2016
20.30
Պետք է անմիջապես կասեցվի, եթե ոչ դադարեցվի ՌԴ-ի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը. Անդրեյ Արեշև
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է ադրբեջանա–ղարաբաղյան շփման գծում իրադարձություններին, հնարավոր ելքերի, կողմերի ռազմական պոտենցիալներին, դրդապատճառներին: Ըստ նրա` հայկական ու ադրբեջանական զինուժները համարժեք են , ինչը բացառում է բլիցկրիգի (կարճ և արագ պատերազմի) հավանականությունը: Նաև քաղաքագետը որպես իր անձնական կարծիք նշեց, որ անմիջապես պետք է կանգնեցվի, եթե ոչ` դադարեցվի ՌԴ–ի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների ոլորտում համագործակցությունը:
-Պարո՛ն Արեշև, ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում , սա լարված միջադե՞պ է, թե՞ արդեն պատերազմ:
- Իմ կարծիքով` այս պահին խոսքը ռազմական հակամարտության սուր փուլի մասին է: Ցավոք, կա հնարավորություն, որ այն վերածվի լայնամասշտաբ պատերազմի, եթե առաջիկայում ռազմական գործողությունները չդադարեցվեն: Այս իրավիճակը համարում եմ չափազանց բարդ և անկանխատեսելի:
- Քանի որ Ադրբեջանն է առաջինը սկսել մարտական գործողությունները, ուստի՝ ինչ դրդապատճառներ ուներ Ադրբեջանն այս ժամկետում նախահարձակ և ռազմական գործողություններ իրականացնելու:
-Իրոք հետաքրքիր հարց է, և կարծում եմ` այս պահին դրան հնարավոր է պատասխանել մոտավոր: Ըստ իս` Բաքվում հաշվարկել են, իրենց հայտնի պատճառներով, որ հենց հիմա` ապրիլի սկզբի այս ժամանակահատվածում առկա են ներքին ու արտաքին գործոններ, որոնք էլ դրդել են նման գործողությունների: Թե ինչ հիմքերով են Ադրբեջանում հանգել նման եզրահանգման, ինձ այս պահին դժվար է ասել: Ըստ իս` շատ մոտ ապագայում և արդեն իսկ տեղի ունեցող գործողությունները, այսինքն` Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի համարժեք պատասխանը պաշտոնական Բաքվին և նրանց հետևում կանգնած ուժերին ապացուցում են, թե որքան սխալ էր նման գործողություններին դիմելը:
-Ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ադրբեջանական բանակն ավելի մարտունակ է, քանի որ հրադադարի այս տարիներին շատ է հզորացել: Դուք նույնպե՞ս այդպես եք կարծում, եթե նկատի ունենանք նաև այն, որ այդ սպառազինությունները Բաքուն գնում է Ռուսաստանից: Այս թվում` «Սմերչ» համակարգը, որն ադրբեջանական զինուժն օգտագործեց առաջին անգամ՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը։
-Բարդ է մեկնաբանել գործընկերոջս` պարոն Ցիգանոկին, բայց իմ կարծիքով` միայն ռազմական հաշվեկշիռը չի ապահովվում բանակի հզորությունը, այլև այլ գործոններ ևս, և սա բոլորին քաջ հայտնի է:
Ինչ վերաբերում է ռազմական ներուժին, ըստ իս, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մի կողմից և մյուս կողմից` Ադրբեջանի զինուժները համարժեք են, ինչը բացառում է ինչ-որ բլիցկրիգի (կարճ և արագ պատերազմի) հավանականությունը : Եվ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի, ընդհանուր առմամբ, հաջողված գործողությունները հենց այդ մասին են վկայում: Ի դեպ, սրա լավագույն ապացույցն է ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում հաղթական տոնայնության և գոյություն չունեցող հաջողությունների մասին տեղեկատվության բացակայությունը: Այսօր օրինակ` Մատաղիսի գրավման նորություն կար: Ինչ վերաբերում է ոչնչացման այս կամ այն համակարգերի կիրառմանը, ապա այն, ինչ տեսնում ենք, վկայում է, որ Ադրբեջանի մոտ այնքան էլ չի հաջողվում: Եվ, վկայակոչելով հավաստի տեղեկություններ, կարող եմ ասել, որ հայ հրետանավորների կողմից «Սոլնցեպյոկ»-ի համակարգերից մեկը հայկական զինուժի կողմից ոչնչացվել է ավելի շուտ, քան այն գործողության մեջ կմտներ: Այնպես որ, եկեք սպասենք իրադարձությունների զարգացմանը, մասնավորապես, թե որքանով ադրբեջանական կողմը հաջողությամբ կկիրառի նման տիպի համակարգերը: Կցանկանայի նշել, որ նրանց կողմից օգտագործվում է ոչ միայն ռուսական զենք, այլև իսրայելական անօդաչուներ, ակնհայտորեն` թուրքական սպառազինություն, որն օգտագործվում է հետախուզական-դիվերսիոն նպատակներով: Հիանալի հասկանում ենք այն արձագանքը, որ կա Հայաստանում ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների մատակարարման ոլորտում համագործակցության շուրջ: Որպես իմ անձնական տեսակետ կարող եմ նշել, որ պետք է անմիջապես կանգնեցվի, եթե ոչ` դադարեցվի այս համագործակցությունը քաղաքացիական խաղաղ բնակավայրերի նկատմամբ նման զինատեսակներ կիրառող և պայթեցման գնացող կողմի հետ:
- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Երևան: Ի՞նչ արդյունքներ եք սպասում:
- Ցանկալի կլիներ, որ դրան անմիջապես հետևեր ռազմական գործողությունների դադարեցումը և կողմերի բնականոն երկխոսությանը, բայց ինչ–որ բան ինձ հուշում է, որ այդ ջանքերը մոտ ապագայում հաջողության կբերեն, քանի որ ՌԴ-ից բացի Հյուսիսային Կովկասում գործում են տարածաշրջանային որոշ խաղացողներ, որոնք ունեն ողջ Հյուսիսային Կովկասն ապակայունացնելու լուրջ ձգտումներ: Եթե գործընթացը ավելի լուրջ շրջադարձ ստանա, ապա այնպես կստացվի, որ միայն դիվանագիտական ջանքերը չեն բավարարի:
– Այստեղ տեսնո՞ւմ եք թուրքական հետք:
- Թուրքական հետքը տեսնում եմ ոչ միայն ես, այլ բազմաթիվ փորձագետներ, քանի որ դա առավել քան ակնհայտ է: Ինձնից լավ գիտեք Բաքու ու Անկարա փոխայցելությունների, նրանց միջև շփումների մասին և այս երկու պետությունների ռազմաքաղաքական համագործակցության բնույթը: Եվ ինձ թվում է, որ Անկարան կփորձի օգտագործել ներկա լարվածությունը, ինչպիսի ավարտ էլ այն ունենա, Ադրբեջանում իր դիրքերի հավելյալ ամրապնդման համար:
19.01
Հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո հակառակորդը կրակել է Մարտունու, Մարտակերտի ու Թալիշի ուղղությամբ. ՊԲ
Հակառակորդը այսօր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կրակ է բացել Մարտունու, Մարտակերտի ու Թալիշի ուղղությամբ: Այս մասին Արցախում բացված օպերատիվ տեղեկատվական կենտրոնում ասաց ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը։
Նա նշեց, որ թե որ ժամերին է կրակել հակառակորդը և ինչ զինատեսակներից: Նշենք, որ հակառակորդը կրակել է տանկերից և ականանետերից:
Գնդապետ Առստամյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը հակառակորդը առաջին անգամ կիրառել է «Սմերչ» տեսակի զենք, որը չի գործել։ Որպես ապացույց ցուցադրվեցին չգործած զենքի մասնիկները:
18.37
Հակառակորդը վերսկսել է կրակը, իսկ ՊԲ-ն հավատարիմ է մնում պայմանավորվածությանը. Սենոր Հասրաթյան
Հակառակորդը վերսկսել է կրակոցները, բայց ոչ նույն ինտենսիվությամբ, իսկ Պաշտպանության բանակը պատասխան քայլեր չի ձեռնարկում և փորձում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
Նա նշեց, որ հիմնականում կրակոցները հնչում են հյուսիս-արևելյան հատվածներում:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ից պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրակոցները դադարեցնելու մասին:
Խստորեն դատապարտում ենք շփման գծի երկայնքով աննախադեպ բռնությունների բռնկումը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) երկրների, ինչպես նաև գալիք ԵԱՀԿ ավստրիական նախագահության (2017) և ԵԱՀԿ սերբիական նախագահության (2015) ներկայացուցիչներս՝ խստորեն դատապարտում ենք Շփման գծի երկայնքով աննախադեպ բռնությունների բռնկումը: Հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասված է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությունում:
Ինչպես նշված է հայտարարությունում, իրավիճակի վատթարացումը ցույց է տալիս ԵԱՀԿ համանախագահների հովանո ներքո համընդգրկուն կարգավորման վերաբերյալ անհապաղ բանակցությունների անհրաժեշտությունը:
Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները հաստատել են իրենց աջակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների միջնորդության ջանքերի նկատմամբ և ողջունել են կողմերի հետ հնարավորինս շուտ ուղղակի խորհրդակցություններ անցկացնելու նրանց պլանները:
17:03
Նախագահը «Եռաբլուրում» մասնակցել է հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հանրապետության Նախագահը ցավակցության և զորակցության խոսք է ասել հուղարկավորության արարողության ժամանակ.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Սասուն Մկրտչյանի հարգելի՛ ծնողներ, հարազատներ, ընկերներ,
Այսօր մենք դեպի անմահություն ենք ճանապարհում հայ զինվորին: Զինվոր, ով իր անունը փառքով պսակեց, զինվոր, ով փառքով պսակեց իրեն ծնած ընտանիքին: Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի և մեր մնացած նահատակների սխրագործության առաջ:
Բոլոր նրանք, ովքեր վիճում են կամ կասկածում, թե այդ ինչպես եղավ, որ հայ ժողովուրդը հասավ մինչև 21-րդ դար այս բարդ տարածաշրջանում, պետք է հասկանան, որ պատասխանն այստեղ է՝ այստեղ հանգչող նահատակների գիտակցության մեջ, նրանց շուրթերին: Գիտակցված մահն անմահություն է: Մենք կռվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր ընտանիքը, մեր ինքնությունը: Եվ մեր այսօրվա լինելիությունն այս տարածաշրջանում ամենախոսուն ապացույցն է, թե մենք ինչպես ենք կարողանում կռվել: Հայ ժողովրդի աչքի առաջ մի քանի անգամ փոխվել է այս տարածաշրջանի էթնիկ ու կրոնական կազմը: Ով ասես եկել, ով ասես գնացել է, էլի են գալու ու գնալու են, բայց մենք եղել ենք, կանք ու լինելու ենք, որովհետև մենք գիտենք հավերժ ապրելու բանաձևը:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը ևս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, և այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին:
Այսօր մեր մտքերը մեր սահմանին կանգնած զինվորների ու սպաների հետ են: Մեր հոգիները ցավում են ամեն մի անմահացման դեպքում, բայց մեր սրտերը գոտեպնդվում են մեր հերոսների վարքով, մեզ հաղորդում վճռականություն, հաստատակամություն: Մենք այսօր դարձել ենք մեկ մարդ, և այդ միասնությունը սնուցելու է մեր ապագա սերնդին: Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր Հայրենիքը:
Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Հայրենիքի զինվոր»:
16:53
ԵՄ-ն մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների հետ. Մոգերինիի ներկայացուցիչ
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակին, հայտնել է, որ Եվրոպական միությունը մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունների հետ:
Ինչպես նշում է TACC գործակալությունը, միևնույն ժամանակ, Կոսյանչիչը հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղը պետք է ադրբեջանական դառնա»։
«Մենք չենք մեկնաբանում քաղաքական առաջնորդների առանձին հայտարարությունները»,-ասել է ներկայացուցիչը։
16:41
ԼՂ-ում իրավիճակի սրումը հղի է Կովկասում խոշոր հակամարտության առաջացմամբ, և առաջնորդները, նախևառաջ՝ Ադրբեջանի, պետք է դա գիտակցեն. Բորդյուժա
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է Կովկասում խոշոր հակամարտության հանգեցնել։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրում է РИА Новости-ն:
«Դա հղի է Կովկասում շատ խոշոր հակամարտության առաջացմամբ, այդ պատճառով առաջնորդները, նախևառաջ՝ Ադրբեջանի, պետք է դա գիտակցեն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր քաղաքական պոտենցիալով մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանը նպաստելուն։
«Այսօր մենք բոլորս պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ հակամարտությունը չսրվի, որպեսզի ռազմական գործողությունները, կրակոցները դադարեցվեն»,- ընդգծել է Բորդյուժան։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակը դադարեցվել է։
16:24
Մենք իրականացնում ենք բոլոր քայլերը՝ կրակը, թշնամանքը դադարեցնելու համար․ ՀՀ-ում ԵՄ դեսպան
Եվրամիությունն անում է ամեն ինչ՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ընթացող մարտերը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին հավաստիացրեց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մենք իրականացնում ենք բոլոր հնարավոր քայլերը կրակը, թշնամանքը դադարեցնելու համար ու արդյունավետ խաղաղ գործընթաց մեկնարկենք, սա է առաջնահերթությունը նաև ԵՄ-ի համար»,- նշեց դեսպանը։
15:56
Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մոտ օրերս կայցելեն Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը, հայտնում է РИА Новости գործակալությունը։
Շաբաթ օրը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ երկուշաբթի օրը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Նա հաստատել է Ֆրանսիայի ձգտումը Մինսկի խմբում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համանախագահության շրջանակում գործադրել բոլոր ջանքերն այդ հակամարտության խաղաղ և կայուն լուծում գտնելու համար: Կողմերի համաձայնությամբ՝ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահները մոտ օրերս կուղևորվեն Բաքու, Երևան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչը:
15.39
Այսօր ժամը 12-ից կրակը դադարեցվել է. բանակցություններ են ընթանում
Այսօր` ժամը 12:00-ից կրակը դադարեցվել է. այս մասին Tert.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը։ «Այո, կրակը դադարեցվել է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցություններ են ընթանում։
Նրա խոսքով՝ հրադադարի վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունը ձեռք է բերվել՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
15.05
Կրակը դադարեցնելու երկկողմ պայմանավորվածություն կա. Mediamax.am
Այսօր` ժամը 12:00-ից, երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ։
Այս մասին տեղեկությունը Մեդիամաքսի հետ հեռախոսազրույցում հաստատել է ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում:
14.27
Արդեն մի քանի ժամ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. artsakhpress.am
Սահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է պասիվ բնույթ են ստացել, տեղեկացնում է artsakhpress.am–ը՝ հղումանելով իր աղբյուրներին:
«Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն մի քանի ժամ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը»,– գրում է գործակալությունը:
13:47
LifeNews-ի լրագրողներին վտարել են Ադրբեջանից՝ երկրի սահմանամերձ շրջաններում տիրող խուճապի մասին հայտնելու համար
Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վտարել են Ադրբեջանից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ լրագրողներն Ադրբեջանի տարածքում աշխատել են «առանց հավատարմագրման»։
Նրա խոսքով՝ իրենց նյութերում «LifeNews-ը խեղաթյուրել է իրականությունը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական սահմանամերձ շրջաններ այցելած LifeNews հեռուստաալիքի լրագրողն իր ռեպորտաժում հայտնել էր, որ մարդիկ վախեցած են և զանգվածաբար լքում են իրենց տները։
13:24
Վրաստանը խաղաղություն է ցանկանում Կովկասում. Ուսուպաշվիլի
Վրաստանը ցանկանում է աջակցել Ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծմանը, քանի որ Վրաստանի համար կարևոր է Կովկասում խաղաղությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին բյուրոյի նիստի ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը։
«Մենք մտահոգված ենք, որ զինված հակամարտությունը տեղի է ունենում Վրաստանի համար երկու բարեկամական երկրների միջև: Մեր դիրքորոշումը եղել և մնում է անբեկանելի. մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում, մեր աշխարհում, մեր անմիջական հարևանությամբ: Մենք ցանկանում ենք աջակցել ցանկացած խնդրի լուծմանը խաղաղ ճանապարհով: Այդ պատճառով մենք ողջունում ենք այդ գործընթացում միջազգային հանրության ակտիվությունը»,- հայտարարել է Ուսուպաշվիլին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիմել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին` կոչ անելով առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար։
13.00
Ադրբեջանցիները դուրս են բերում իրենց իսկ գնդակահարած զինվորների դիերը. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Մատաղիսի հատվածում հակառակորդն իր դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից հանում են այն զինվորների դիերը, որոնք ոչնչացվել են հենց ադրբեջանական զինուժի կողմից։
«Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»,– գրել է նա:
12:07
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վերջին 2 օրվա ընթացքում կրած կորուստների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում երկրի զինուժն ունեցել է 16 կորուստ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Reuters գործակալությունը, մեջբերելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, նշում է, որ տասնամյակներ տևող հակամարտությունը մարելու նշաններ ցույց չի տալիս:
Գործակալությունը՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին, հայտնում է, որ Ադրբեջանն օր օրի մեծացնում է իր օգտագործած զենքի տրամաչափը և այս գիշեր «Սմերչ» համակարգեր է օգտագործել՝ ռմբակոծելով բնակավայրերն ու ռազմական հենակետերը:
«Պատերազմի վերադարձը կապակայունացնի տարածաշրջանը, որը ռազմավարական կարևորություն ունեցող նավթային և գազային խողովակների խաչմերուկ է»,- նշում է Reuters-ը։ Այն կարող է նաև ներքաշել տարածաշրջանային մեծ ուժերին՝ Ռուսաստանին և Թուրքիային, գրում է գործակալությունը։
12.00
ԼՂՀ ՊԲ երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում. Հայտարարություն
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում: Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է վերջինիս ղեկավարի նմանատիպ հայտարարությանն ի պատասխան երեկ տարածված հաղորդագրությունում:
11:53
Ամերիկացի կոնգրեսական Լինդա Սանչեսը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ ԼՂ-ի
Ամերիկացի կոնգրեսական Լինդա Սանչեսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու կոչ արել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հարգել հրադադարը։
Ստորև ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը` ANCA-ն, ներկայացնում է Սանչեսի հայտարարության ամբողջական տարբերակը.
«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ինչի հետևանքով սպանվել են բազմաթիվ հայ զինվորներ ու խաղաղ բնակիչներ։ Իրավիճակի սրումը հղի է ողջ տարածաշրջանը երկարատև ու արյունալի պատերազմի մեջ ներքաշելու վտանգով։ Կոչ եմ անում Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմն ու վերջ դնել բռնություններին»։
11:40
Եթե ԻՊ վարձկանների` Ադրբեջանի կողմից կռվելու փաստերը հաստատվեն, ապա կոնֆլիկտը շատ ավելի կմիջազգայնացվի.քաղաքագետ
Եթե Ստեփանակերտը կոնկրետ փաստեր ներկայացնի, որ ադրբեջանական կողմից կռվում են «Գորշ գայլերի» ու «Իսլամական պետության» մարտիկներ, ապա մեծ միջազգային արձագանք կստանա, բայց վիճելի հետևանքներով: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Միջազգային արձագանքը կփոխվի կոնֆլիկտի նկատմամբ, քանի որ հիմա աշխարհում գնում է հակաահաբեկչական լուրջ արշավ և եթե հաստատվի ԻՊ մասնակցության մասին, ապա չի բացառվում, որ կոնֆլիկտի մեջ մտնեն ԻՊ-ի դեմ պայքարող երկրները՝ Թուրքիան և Ռուսաստանը»,- ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը երեկ Tert.am-ին հայտնել էր, որ հիմքեր ունեն պնդելու, որ ադրբեջանական կողմից կռվում են «Գորշ գայլերի» ու «Իսլամական պետության» մարտիկներ, որոնք հենց լքված ադրբեջանական գյուղերում թալանով ու բռնաբարություններով են զբաղված:
Եթե կոնֆլիկտի մեջ մտնեն ԻՊ-ի դեմ պայքարող երկրներ Թուրքիան և Ռուսաստանը, ըստ Աղասի Ենոքյանի, այնքան էլ ձեռնտու չէ հայկական պետականությունների տեսանկյունից:
«Եվ եթե խոսվում է մի 50-70 ԻՊ մարտիկների մասին, որոնք ռազմաճակատում չեն կարող որոշակի փոփոխություն մտցնել, բայց նրանց առկայությունը կփոխի կոնֆլիկտի կոնֆիգուրացիան և իմաստը, ապա այն էապես կմիջազգայնացվի»,- ավելացրեց Աղասի Ենոքյանը:
11:11
Բաքուն կրկին սպառնացել է հրթիռային հարված հասցնել Ստեփանակերտին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին սպառնացել է հրթիռային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն։
Հիշեցնենք, որ նման սպառնալիք էր հնչեցվել նաև երեկ։
«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, թե կհարվածեն Ստեփանակերտին. այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Անջեյ Կասպրշիկին: Իսկ Հասանովին (Ադրբեջանի պաշտպանության նախարար- Խմբ.) ասում ենք` թող փորձի...»,- գրել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
11:00
Սենատոր Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
ԱՄՆ Իլինոիս նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունների համար։
«Բաքվի ռազմատենչությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ և՛ քաղաքացիական, և՛ ռազմական։ Ես լրջորեն դատապարտում եմ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այս բռնությունը հրահրելու համար, և կոչ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել իր ագրեսիվ ռազմական հարձակումը»,- ասված է սենատորի հայտարարությունում։
Քըրքը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղարությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկել բռնության համար և աջակցել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի ներկայացրած՝ խաղաղությանն ուղղված քայլերի իրականացմանը։ Դրանք ներառում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներ։
10:48
Կոնգրեսական Ջիմ Կոստան կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ բռնությունը
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ջիմ Կոստան կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել «Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ ուղղված բռնությունը»։
«Հրադադարի վերջին խախտումը շեշտում է Ադրբեջանի հակակրանքը խաղաղությանը և կայունությանը, և ես դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները»,- ասել է կոնգրեսականը, ում հայտարարությունը տարածել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
«Չնայած պետքարտուղար Ջոն Քերիի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ անցած շաբաթ ունեցած հանդիպումներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի երևում, որ հավատարիմ է հակամարտության կարգավորման գործընթացին, և ես հարցականի տակ եմ դնում նրա անկեղծությունը, թե նա փորձում է կարգավորման հասնել։ Ես հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Մինսկի խմբի հետ մինչև Ադրբեջանի իշխանությունը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ բռնությունները և չստանձնի քաղաքացիական հասարակության և օրենքի գերակայության պաշտպանությունը»,- ասել է նա։
10.21
Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ Ադրբեջանը որոշել է հաջողության հասնել քարոզչական հարթության վրա. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին վերագրվող մի նամակի վերաբերյալ, որի մասին հաղորդել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայն մարտադաշտում, այլև քարոզչական ճակատում: Ադրբեջանի ՊՆ «մասնագետները» հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտելիքներ:
Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ ադրբեջանցիները ըստ երևույթին որոշել են հաջողության հասնել քարոզչական հարթության վրա: Հերյուրելով մի կիսագրագետ նամակ, որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի կողմից, Ադրբեջանի ՊՆ վայ-քարոզիչները չեն հասկացել, որ հայերեն անդամագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է գոնե բավարար չափով իմանալ հայոց լեզուն:
Նամակի ոճն ու գրագիտությունը կամ ավելի ճիշտ անգրագիտությունը մեկնաբանության կարիք չունեն:
Ավելացնենք նաև, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երբևէ այդպիսի ստորագրություն չի ունեցել»:
10:15
Էրդողանը պատմություն չգիտի. ԼՂ-ի իրական տերերը հայերն են. Սերժ Թանկյան
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով ակտիվորեն հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին, հերթական գրառումն է արել Facebook-ում:
«Կարծում եմ` Էրդողանը (Թուրքիայի նախագահ- Խմբ.) պատմություն չգիտի: Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են, բայց Ստալինն այն տվել էր Ադրբեջանին»,- գրել է նա։
Սերժ Թանկյանը խոստանում է, որ Արևելյան Թուրքիան նույնպես մի օր կվերադառնա իր իսկական տերերին:
«Էս մարդը (Էրդողանը) էնքան ապուշ է, որ ցանկացած մեկը, ով նրա կողքին է կանգնում կամ աջակցում, նույնպիսի ապուշի տեսք է ստանում»,- գրել է Թանկյանը:
Գրառմանը կից Թանկյանը ներկայացրել է Էրդողանի հայտարարությունն առ այն, թե «Լեռնային Ղարաբաղը մի օր վերադառնալու է Ադրբեջանին»։
10:04
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա. ԱՄՆ պետդեպ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այդ մասին Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները։
«Մենք վճռականորեն աջակցում ենք Մինսկի խմբի շրջանակում տարվող գործընթացին: Մենք վճռականորեն աջակցում ենք համանախագահների ջանքերին՝ միջնորդելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արդար բանաձև, որը հիմնված է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- ասել է Թոները՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Նա կոչ է արել կողմերին վերադառնալ այդ գործընթացին, նվազեցնել իրավիճակի լարվածությունը, դադարեցնել շարունակվող ռազմական գործողությունները, վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում տարվող բանակցային գործընթացին:
«Հանգստյան օրերին տեղի ունեցած բռնությունը միայն վատթարացնում է իրավիճակը, միայն մեծացնում է լարվածությունը: Մենք կոչ ենք անում երկու կառավարություններին, երկու նախագահներին խուսափել հետագա սրումից և վերադառնալ արդեն հաստատված գործընթացին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասել է նա:
Թոների խոսքով՝ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման առնչությամբ։ «Վերջիվերջո այդ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է խաղաղություն, հրադադար հաստատելու և այս շարունակվող հակամարտության տևական խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամք գտնեն: Մեր կողմից մենք՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը, պատրաստ ենք շարունակել ջանքեր գործադրել՝ կողմերին բանակցային գործընթացին վերադարձնելու համար»,- ասել է նա։
Թոները նշել է, որ չի կարող նշել, թե որոնք են այս վերջին սրման դրդապատճառները և կարող է պարզապես վերահաստատել ԱՄՆ-ի խորին համոզմունքը, որ երկու կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը, դադարեցնեն բռնությունները և վերականգնեն հրադադարը:
«Կարծում եմ՝ կարևոր է այն, որ առաջին հերթին, դադարեն բռնությունները: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ տեսակի սրացում: Մենք ցանկանում ենք լարվածության նվազում: Մենք ցանկանում ենք տեսնել վստահելի հրադադարի վերադարձ»,- ասել է նա:
09:42
Լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշում. մեկ զինծառայող բեկորային վիրավորում է ստացել
Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):
ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:
08։35
Հակառակորդն այս գիշեր առաջին անգամ կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքովԱդրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերիև մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծիողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:
Իրադարձությունների հետագա զարգացման մասին՝ ԼՂՀ ՊԲ ռաջիկա հաղորդագրություններում:
00.05
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:
Այս մասին ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ։
«ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածն տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն»,-հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
05 Ապրիլի 2016թ.
22.51
Ըստ թարմացված տեղեկությունների, ապրիլի 4-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ, հակառակորդի կրած զինտեխնիկայի կորուստները հետևյալն են՝ 11 տանկ, 1 ՀՄՄ, 4 անօդաչու թռչող սարք և 2 ավտոտեխնիկա:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
21.23
Օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարք, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա:
Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը։
«Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:
Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ»,-ասվում է հաղորդագրությունում:
21.23
Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Կա 5 զոհ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զոհերի մեջ կան գյուղապետեր»,- հավելել է Արծրուն Հովհաննիսյանը:
20.53
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին զգուշացրել է Ադբրեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին. այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Անջեյ Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի...»,- գրել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հոխորտացել է հարվածել Ստեփանակերտին:
20.02
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ և 72 վիրավոր ունի:
Այս մասին Սենոր Հասրաթյանը հայտնել է Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ասուլիսին նշվել է, որ ևս 26 զինծառայող համարվում է անհայտ կորած: Ադրբեջանի զոհերի թիվը շուրջ 300 է։
18.39
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է քաղաքական հզոր ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ պատերազմ թույլ չտալու նպատակով. Վլ. Եվսեև
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի, մասնավորապես Ադրբեջանի վրա, պետք է գործադրվի քաղաքական հզոր ճնշում, որպեսզի սահմանային մարտերը դադարեն։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։ Վերջինս նշեց, որ ՄԽ համանախագահ պետություններից միայն Ռուսաստանն է, որ գործնական քայլեր է ձեռնարկում՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, իսկ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն թաքնվում են ՌԴ-ի մեջքի հետևում։
- Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ ղարաբաղաադրբեջանական շփման գոտում ընթացող մարտերը։ Հնարավո՞ր է, որ տեղի ունեցող ռազմական գործողությունները վերաճեն լայնամասշտաբ պատերազմի։
- Չեմ կարծում։ Պատերազմի վերսկսման հավանականությունը նվազագույնի է հասնում։ Ադրբեջանի փորձերը՝ գրավելու ղարաբաղյան մարտական դիրքերը, չեն հաջողվել։ Ես չգիտեմ, թե ինչ իրավիճակ է հիմա, կա՞ն արդյոք մարտական դիրքեր, որոնց համար պայքար է ընթանում, որովհետև այս մասին առայժմ չկա պաշտոնական տեղեկատվություն։ Նախորդ գիշերը, ինչպես ասացի, վտանգը չեզոքացվել է, ադրբեջանական կողմը հայկական դիրքերից հետ է շպրտվել։ Գիշերը կրակի տակ է եղել հայկական կողմի գյուղերից առնվազն մեկը։ Եվ սա, այո, վտանգավոր է։ Այն ճնշումը, որը Ռուսաստանը կիրառում է երկու կողմի վրա էլ, թույլ չի տա հակամարտության ընդլայնում։ Կարծում եմ, որ մեծ պատերազմի հավանականությունը մինիմալ է՝ չնայած, այն, ինչ կատարվում է, 1994թ․-ի հրադադարի ռեժիմի մասին պայմանագրի կնքումից ի վեր, աննախադեպ է։ Եթե մենք հենց այնպես նստենք ու սպասենք, հույսներս դնենք Մադրիդյան սկզբունքների վրա, կստանանք մեծ պատերազմ։
- Ի՞նչ պետք է անել։
- Կա մի քանի քայլ․ առաջինը՝ երկու կողմերը պետք է շփման գծից համապատասխան հեռավորության վրա հեռացնեն զինամթերքը՝ հաշվի առնելով բնակեցված վայրերի աշխարհագրական դիրքերը։
Երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունը պետք է աշխատի առանց դադարի։ Դիտորդական այս առաքելությունը պետք է ներառի տեխնիկական գործիքներ՝ վերահսկողության կազմակերպման համար, այդ թվում՝ թռչող սարքեր։ Բացի այդ, պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ՝ միջադեպերի հետաքննության համար, որը չկա, և ինչը թույլ է տալիս Ադրբեջանին հայտարարել, որ հարձակվել են հայերը, այն դեպքում, երբ չգիտես ինչու՝ գրավվել էին հայկական մարտական դիրքերը։ Սա տրամաբանության բացակայության վառ օրինակ է, չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են հարձակվել հայերը և միաժամանակ գրավվեն հայկական դիրքերը։
Երրորդը․ կարծում եմ, որ ԼՂ-ում պետք է արգելել մի քանի զինատեսակների կիրառությունը, ինչպիսին օրինակ «Սոնցեպյոկ» համազարկային կրակի համակարգը կամ «Բուրատինո»-ն, դրանք չպետք է այնտեղ աշխատեն, որովհետև սա կարող է աշխատել խաղաղ բնակչության դեմ։
- Որպես ռազմական փորձագետ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի զինված ուժերի պատրաստվածությունը։ Այն բավարա՞ր է ավելի լուրջ քայլերի կիրառման համար։
- Ադրբեջանական բանակը չունի ճնշող առավելություն։ Իրադարձությունները կարող են դասավորվել փորձերով՝ գրավել ղարաբաղյան մի քանի շրջան։ Սա հնարավոր է և նման փորձեր արվել են։ Սա կհանգեցնի հակամարտության էսկալացիայի, որը կարող է դուրս գալ ղարաբաղյան հակամարտության սահմաններից, ինչը վտանգավոր է։ Բաքվի կողմից կատարած քայլերը հենց դրանով են վտանգավոր։ Ուստի, ուժի կիրառմամբ «ազատագրել» ԼՂ հարակից շրջանները, այն է, ինչ անում է Ադրբեջանը, և պետք է խոչընդոտել նման բնույթի գործողությունները։ Հակամարտությունը չի կարող լուծվել ուժային կամ ռազմական ճանապարհով։
- ՌԴ պաշտպանության նախարարն այսօր այցելելու է Ադրբեջան, միաժամանակ սպասվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Վարշավայում։ Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեն ՄԽ կողմից և ի՞նչ կարող է անել Շոյգուն Բաքվում։
- Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ հակամարտության էսկալացիա թույլ չտալու նպատակով։ Պետք է փոխվի Մինսկի խմբի մանդատը։ Ներկայիս մանդատը, ցավոք, չի աշխատում, բավարար չէ։ Դրականն այն է, որ բոլոր համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, տրամադրված են էսկալացիայի թուլացմանը, նրանք համակարծիք են այն հարցում, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, սա կարող է նպաստել նրան, որ սահմանային արյունահեղությունը կանգնեցվի։ Եթե մենք կանգնենք ու ոչ մի բան չանենք, կոնֆլիկտը ամենայն հավանականության, նորից կկրկնվի։ Առաջիկա ամիսներին հնարավոր է, որ ամեն ինչ նորից կրկնվի, եթե չարվեն քայլեր։ Եվ այդ քայլերը չպետք է հիմնված լինեն Մադրիդյան սկզբունքների վրա, որովհետև դրանք քաղաքական կետեր են և չեն կարող աշխատել, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։ Իսկ հիմա պետք է կանգնեցնել պատերազմը։
- Դուք ասում եք, որ պետք է քայլեր ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ, բայց դատապարտող հայտարարոթյուններից թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ միջազգային այլ կազմակերպություններ չեն անում։
- Հայտարարություններից բացի պետք է կիրառվի հզոր քաղաքական ճնշում, ինչով զբաղված է Ռուսաստանը։ Լավ կլիներ, որ ԱՄՆ-ն էլ զբաղվեր այս գործով։
- Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ն չի զբաղվում։
- Զբաղվում են, բայց ոչ բավարար։ Կողմերի վրա պետք է գործադրել քաղաքական հզոր ճնշում, առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա։ Ես չեմ տեսնում ԱՄՆ-ի կողմից նման ջանքեր։ ԱՄՆ-ի, Բարաք Օբամայի կողմից արվող քայլերն ավելի շատ իմիտացիոն բնույթի են։ Բայց իմիտացիայի փոխարեն կոնկրետ քայլեր են պետք, ճնշում է պետք գործադրել, որ էսկալացիան դադարի։ Ռուսաստանը զբաղվում է սրանով, իսկ Վաշինգտոնը, ցավոք, թաքնվում է ՌԴ-ի հետևում, որ Մոսկվան այս ամենով զբաղվի։ Սա սխալ է։ ԱՄՆ-ն՝ որպես ՄԽ համանախագահ, պետք է կիսի պատասխանատվությունը, բայց Ֆրանսիան էլ, ԱՄՆ-ն էլ չեն մասնակցում գործընթացին, ճնշում չեն գործադրում, որ իրադարձությունները դադարեն։
18.24
Հիմքեր ունենք պնդելու, որ Ադրբեջանն առաջնագիծ է բերել ահաբեկիչների՝ «Գորշ գայլեր»-ից ու ՒՊ-ից. Դ. Բաբայան
Ստեփանակերտը ունի հիմքեր պնդելու, որ Ադրբեջանն առաջնագիծ է բերել վարձկանների թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունից, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մենք որոշ հիմքեր ունենք նման եզրակացություն անելու, ժամանակը ցույց կտա, որ երբ արդեն կլինեն կոնկրետ փաստեր, բնական է` կներկայացնենք»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ նույն այդ խմբավորումները թալան ու անգամ բռնաբարություններ են իրականացնում ամայացած ադրբեջանական վայրերում:
«Այսինքն` այն տեղերում, որտեղ բնակչությունն Ադրբեջանի ավանտյուրայի իսկ պատճառով թողել փախել է՝ Արցախի սահմանամերձ վայրերից: Կան նաև որոշ տվյալներ, որ այդ գրոհայինները թալանում ու բռնաբարում են բնակչությանը, կատարում են տարբեր վայրագություններ: Ամեն ինչ սկսվել է այդ ամայացած տները թալանելուց»,-ավելացրեց նա:
Ըստ նրա, վարձկաններ ու ահաբեկիչներ հրավիրելը բնորոշ է Ադրբեջանին. 1988-1994 թթ.-ին` Արցախյան շարժման տարիներին, Ադրբեջանում կային բազմաթիվ վարձկաններ Աֆղանստանից, «Գորշ գայլեր» կազմակերպությունից, Չեչնիայից:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ ներկայումս ամենաթեժ մարտերն ընթանում են հարավային և հյուսիսարևելյան թևերի որոշ շրջաններում:
17.47
Կենտրոնական զինվորական հոսպիտալում են 12 զինվորներ, որոնցից ծայրահեղ ծանր է գնահատվում մեկի վիճակը. Արամ Ասատուրյան
Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հոսպիտալում այս պահին գտնվում են Արցախում ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տարբեր վիրավորում ստացած 12 զինվորներ, որոնցից 2-ը բերվել են երեկ երեկոյան:
Երկուսն էլ ունեն վերջույթների բեկորային վնասվածքներ, իսկ վերակենդանացման բաժանմունքում են՝ երեքը:
«Մեկ զինծառայող ունենք, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Խոսքը վերաբերում է ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Թորոսյանին: Նա ստացել է գլխուղեղի հրազենային վնասվածք»,-ասաց Արամ Ասատուրյանը:
Հարցին, թե ինչպես է որոշվում՝ որ զինվորին տեղափոխել Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, պատասխանեց. «Ըստ անհրաժեշտության»:
17:35
Վերջերս էր, որ Ճգնաժամային խումբը նախազգուշացրել էր ԼՂ հակամարտության փոփոխվող դինամիկայի մասին. Կառլ Բիլդտ
Վերջերս էր, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախազգուշացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոփոխվող դինամիկայի մասին։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը։
Բիլդտը նաև կիսվել է ՄՃԽ-ի կայքում 2016 թվականի փետրվարի 26-ին հրապարակված վերլուծությամբ, որտեղ հոդվածագիրն այդ ժամանակ մոտ օրերին սպասվող ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ Հայաստան և Ադրբեջան նախատեսված այցելությունների ֆոնին գրում է, որ հակամարտությունը կարող է սառած թվալ հեռվից, բայց «Եվրոպայի ծայրում անավարտ պատերազմը շատ ավելի սպառնալից է երևում, քան անգամ մեկ տարի առաջ»:
Հոդվածագիրը նշում է, որ առնվազն չորս փոփոխություն է տեղի ունեցել, որոնց պետք է ուշադրություն դարձնեն ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը և ԵՄ անդամ պետությունները: Հեղինակի խոսքով՝ առաջինը Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների դինամիկան է, երկրորդը՝ տարածաշրջանի քաղաքականություն Իրանի վերադարձը, երրորդը՝ Հայաստանում և Ադրբեջանում տնտեսական խնդիրները, իսկ չորրորդը և ամենամտահոգիչ բաղադրիչն անվտանգության հետ կապված միջադեպերի աճն է։
17:24
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կողմերին տրամադրել միայն մարդասիրական օգնություն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կողմերին տրամադրել բացառապես մարդասիրական օգնություն։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կոմիտեի մամուլի քարտուղար Ջենիֆեր Թոբիասը։
«Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ մարդասիրական հարցերով: Օրինակ՝ երկու կողմերի դիմումի և համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք օգնել զոհերի մարմինների և վիրավորների տեղափոխման հարցում։ ԿԽՄԿ-ի դերը որպես չեզոք միջնորդ ամրագրված է միջազգային մարդասիրական օրենսդրությունում»,- ասել է նա:
«Մեր դերը բացառապես մարդասիրական է։ ԿԽՄԿ-ն ներգրավված չէ խաղաղ բանակցությունների գործընթացում»,- ընդգծել է նա։
Թոբիասի խոսքով՝ ԿԽՄԿ-ն միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որ ներկա է վայրում, այդ պատճառով կոմիտեն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, և այժմ գնահատում է իր գործունեությունը տարածաշրջանում՝ բռնության սրման հետևանքներին լավագույնս արձագանքելու համար։
Բացի այդ, ինչպես հայտնել է լրատվամիջոցը, Ռուսական Կարմիր խաչի Մոսկվայի բաժանմունքը մտադիր է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար մարդասիրական օգնություն կազմակերպել։
17:12
Երևանն ու Բաքուն պետք է գիտակցեն հակամարտության սրման անթույլատրելիության պատասխանատվությունը. Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է գիտակցեն Ղարաբաղյան հակամարտության սրման անթույլատրելիության պատասխանատվությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Պաշտոնյան կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը, ուժային գործողություններն ու նստել բանակցային սեղանի շուրջ։ Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանություներն ամեն ինչ անելու են հակամարտության սրումը զսպելու ու բանակցային գործընթացի վերսկսումն ապահովելու համար:
Նա հիշեցրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը միշտ էլ եղել է ռուսական իշխանությունների ուշադրության կենտրոնում։
17։18
Նախագահն այցելել է մարտական գործողությունների հետրանքով վիրավորված զինծառայողներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության Նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
17։01
1992-ին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, իսկ մինչև 1996-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 1-ի գիշերվանից ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, նկատեց. «Ինձ թվում է` Ադրբեջանը մի կողմից կոշտ քննադատում է, դեմ է արտահայտվում գործող ստատուս քվոյին, բայց միևնույն ժամանակ առավելագույն ջանքեր է գործադրում այն պահպանելու համար: Իսկ քանի որ նրանք դրա տակ հասկանում են մի շարք շրջանների հանձնում, ստեղծվել է արտասովոր շրջան. մի կողմից նրանք պահանջում են, որ հայերը ազատեն այդ շրջանները, մյուս կողմից՝ անընդհատ սպառնում են հայերին պատերազմի վերսկսումով: Ուստի հարց` միթե՞ հասկանալի չէ, որ նման պայմաններում, երբ հայկական կողմերը մշտապես նման սպառնալիքների են ենթարկվում և ենթարկվում են ամենաբարձր մակարդակով, պարզ չէ, որ հայկական կողմերը նման պայմաններում չեն ազատագրի այդ տարածքները»:
-Պարոն Կազիմիրով, ինչո՞ւ սկսվեցին վերջին ռազմական գործողությունները և համարո՞ւմ եք այն պատերազմ:
-Ոչ, այդ գործողությունները դեռ պատերազմ չեն, բայց սա գերակտիվացումն է այն ամենի , ինչ նախկինում էր: Շփման գծում էլ նախկինում հաճախ էին միջադեպեր արձանագրվում, բայց ոչ այս անգամվա նման: Սա արդեն ավելին է, քան միջադեպը: Կողմերը, ըստ էության, մոռանում են հրադադարի ժամանակ ստորագրված պարտավորությունների մասին: Բացի այդ, կողմերից ոչ բոլորն են, որ հարգում են մեկ այլ` մի քիչ ավելի ուշ`1995-ի փետրվարի ստորագրված համաձայնագիրը: Այն է` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը: Ափսոս, որ կողմերից մեկը չի ցանկանում կատարել այդ համաձայնագրերի պահանջները:
-Ի՞նչ եք կարծում, նման լայնամասշտաբ գործողություններ սկսելով ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը:
-Նրանց մոտ գերակա է այն մոտեցումը` հանգիստ ու դադար չտալ իրենց ձևակերպմամբ` օկուպանտներին: Դա Ադրբեջանի իշխանություններին պետք է և՛ իր ժողովրդից աջակցություն ստանալու, և՛ առավել հայրենասեր երևելու մտայնությամբ, չնայած կորուստներին, որոնք ունեն ոչ միայն հայերը, այլև իրենք: Խոսքը միայն մարդկային կորուստների մասին չէ, այլ նրա, որ սա անառողջ, հիվանդագին մթնոլորտ է ստեղծում սահմանակից շրջանների բնակիչների համար, որոնք լքում են իրենց բնակավայրերը: Այնպես որ, սա պատահական երևույթ չէ, այլ շարունակությունն է արդեն տասը տարի շարունակվող տարաբնույթ միջադեպերի: Եվ կողմերից մեկը` Ադրբեջանը, կտրականապես հրաժարվում է այս հակամարտության լուծման ընթացքում ուժ չկիրառելուց, չի արձագանքում առաջնագծից դիպուկահարներին հանելու առաջարկներին, դեմ է արտահայտվում սահմանային միջադեպերի հետաքննության առաջարկներին: Այս ամենը այդ կողմի միանգամայն բացասական, ես կասեի` ցինիկ վերաբերմունքն է նշված փաստաթղթերում ձեռք բերված պարտավորությունների նկատմամբ, որոնք ստորագրվել են նրանց հանրապետության առաջին դեմքերի մակարդակով:
-Ամեն դեպքում, Ադրբեջանի բուն շարժառիթը ո՞րն է: Արդյո՞ք միայն պարտվածի հոգեբանությունը, թե այլ, այդ թվում ներքին տնտեսական գործոններ կան:
-Ինձ թվում է` Ադրբեջանը մի կողմից կոշտ քննադատում է, դեմ է արտահայտվում գործող ստատուս քվոյին, բայց միևնույն ժամանակ առավելագույն ջանքեր է գործադրում` այդ նույն ստատուս քվոն պահպանելու համար: Իսկ նրանք դրա տակ հասկանում են մի շարք շրջանների հանձնում: Բանն այն է, որ ստեղծվել է արատավոր շրջան, մի կողմից նրանք պահանջում են, որ հայերը ազատեն այդ շրջանները և մյուս կողմից անընդհատ սպառնում են հայերին պատերազմի վերսկսումով: Ուստի հարց` երբ հայկական կողմերը մշտապես նման սպառնալիքների են ենթարկվում և ենթարկվում են` ամենաբարձր մակարդակով, պարզ չէ՞, որ հայկական կողմերը նման պայմաններում չեն ազատի այդ տարածքները:
-Տեսե՞լ եք Ադրբեջանի կողմից մի պահ գրաված սահմանամերձ Թալիշ գյուղում սպանված ու ականջները կտրած մարդկանց լուսանկարները և արդյոք սա չի՞ կարող դիտարկվել իբրև ռազմական հանցագործություն խաղաղ բնակիչների հանդեպ:
-Դա նորությո՞ւն է, չեմ իմացել այդ մասին, բայց եթե դա այդպես է, ապա որոշակի հետաքննության է պահանջում:
-Այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են ստեղված իրավիճակը: Ի՞նչ լուծումներ եք ակնկալում:
-Տարակույս չունեմ, որ համանախագահները քննադատելու են այդ միջադեպերը, կողմերին`զսպվածության ու հակամարտության խաղաղ լուծմանը վերադառնալուն կոչեր են անելու:
-Եթե հնարավորինս կարճ ժամկետում դադարեցվեն ռազմական գործողությունները, ի՞նչ եք կարծում, լինելո՞ւ է զինադադարի նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն, թե՞ հինը դեռ ուժի մեջ է լինելու:
-Խնդիրը համաձայնագիրը չէ, այլ դրանք կատարելը, կրկնում եմ, նախկին Խորհրդային տարածքի ոչ բոլոր երկրներն են սովորել կատարել պաշտոնական փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է լինելու այս փուլում այս լարվածության վերջնարդյունքը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ կողմերի:
- Արդեն ասացի, թե որն է այս հարցում միջազգային հանրության դիրքորոշումը, այն է՝ պահանջ, որ վերադառնան նախկին իրավիճակին ու պայմաններին:
16։47
Գնահատելի է այն, որ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և ԼՂ իշխանություններին. ՀՀ ՊՆ
Ապրիլի 2-ից սկսած միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:
Համակարծիք լինելով ռազմական գործողությունների դադարեցման կոչերին, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ուժերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման համար, քաղաքական հայտարարություններից զատ, անհրաժեշտ է համաձայնեցնել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ. մշակել հրադադարի սահմանման տեխնիկական պայմաններ, իրականացնել հակամարտող ուժերի հեռացում/բաժանում և հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության, 1970թ. Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի և Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերի, մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաև ադրբեջանական զինված ուժերի և զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հանդիսանում են ռազմական հանցագործություններ: Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլևս չմասնակցող կոմբատանտների և ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները և ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև:
16:45
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը մտադիր է Լավրովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
Գերմանիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հաղորդում է РИА Новости-ն:
«Շտայնմայերը պատրաստվում է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի արտգործնախարարի հետ: Ինչպես մենք գիտենք ԶԼՄ-ներից՝ Ռուսաստանի նախագահը և ԱԳՆ-ն արդեն շաբաթ օրվանից միացել են հակամարտության կարգավորմանը և կապվել են հակամարտության կողմերի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով»,- ասել է Շեֆերը։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
15:57
Վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամուն. ՀՀ ՊՆ խոսնակը զոհված կապիտանի սխրանքի մասին
4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ. Facebook-ի իր էջում զոհված հայ կապիտանի մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմի հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը՝ խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»,- գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Արմենակ Մերսի Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին։ ԶՈՒ-ում ծառայում է 2007 թվականից։
Նրա հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 17:00, հուղարկավորությունը՝ 06.04.2016թ. ժամը 14:00-ին՝ Երևան, Պռոշյան փողոց՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց։
15:42
Հայ զինվորները պատմում են, թե ինչպես են նռնականետով խոցել ադրբեջանական ուղղաթիռը (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տարածել է տեսանյութ, որում հայ զինվորները պատմում են, թե ինչպես են նռնականետով խոցել իրենց դիրքերի վրա կրակ բացել փորձող ադրբեջանական ուղղաթիռը։
Դեպքի մասին պատմում են ինքնաթիռը խոցած Նարեկ Մալխասյանն ու նրա զինակից ընկերները։
«Տեսա վերտալյոտը գալիս ա իմ վրա, կրակում ա, ես էլ կրակեցի իրա վրա»,-պատմել է Նարեկ Մալխասյանը։
15:39
Վրաստանի պաշտպանության նախարարը ԼՂ-ում իրավիճակը քննարկել է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ
Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմական գերատեսչության ղեկավար Թինատին Խիդաշելին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում Խիդաշելին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հույս է հայտնել։
Նախարարը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր հնարավորություններն իրավիճակի սրումը նվազեցնելու համար:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
16:37
Մինսկը հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին օգնություն տրամադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների լուրերը
Բելառուսի ԱԳՆ-ն հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին որոշ ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Բելառուսը ռազմական օգնություն է տրամադրում, մասնավորապես՝ զենք է մատակարարում Ադրբեջանին։
«Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ներում հնչած հայտարարություններին՝ Բելառուսի կողմից կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին, ապա դրանք անհիմն լուրեր են»,- ասված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ Բելառուսը «միշտ պատրաստ է նպաստել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանը»:
«Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին չի կարող ոչ մի խոսք լինել»,- հայտարարել է Միրոնչիկը: Նա նշել է, որ «գլխավոր դիրքորոշումը, որից ելնում է բելառուսական կողմը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու հստակ կոչն է, ինչպես դա նշված է ՄԱԿ-ի կանոնադրությունում կամ այլ հեղինակավոր միջազգային-իրավական փաստաթղթերում»։
Բելառուսի ԱԳՆ-ում «նախկինի պես վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն համընդհանուր ճանաչված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի համապատասխան»։
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2016թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:
Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:
Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
16:33
ԻԻՀ ռազմական կցորդը հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ: Իրանի ռազմական կցորդը չհաստատեց վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնեց, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:
Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնում է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Այս համատեքստում Արցախի պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը և համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին:
15:30
Կրեմլում լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ. Պեսկով
Կրեմլում լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ։ Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն:
Կրեմլում այժմ առաջնահերթ են համարում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը վերադառնալն ու ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով վնասները նվազագույնի հասցնելը, հայտարարել է Պեսկովը:
«Ես այժմ իմ կողմից կբացառեի այդ թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն։ Կարևորը կրակի դադարեցման ռեժիմին վերադառնալն է և ռազմական գործողությունների վերսկսումից վնասները նվազագույնի հասցնելը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ակնկալել Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարումից ՌԴ-ի հրաժարվելու որոշում, եթե զինված բախումները շարունակվեն։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
16:26
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման մասին դեռ հայտնի չէ. Պեսկով
Կրեմլում չգիտեն՝ մոտ ապագայում կհանդիպե՞ն արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Դե, ես դեռ չեմ կարող պատասխանել, որովհետև դեռ որևէ համաձայնեցված համատեղ միջոցառում չկա։ Եվ իհարկե, դուք գիտեք, որ բարձրագույն մակարդակով հանդիպումներին նախորդում է աշխատանքային մակարդակով շատ լարված աշխատանք, ավելի ցածր՝ փորձագիտական մակարդակով, որովհետև բարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է շատ լավ պատրաստված լինի, փորձագիտական մակարդակով աշխատանքը, դուք գիտեք, այժմ շատ ակտիվ է տարվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով նման հանդիպման հավանականության մասին հարցին։
16:25
Սա Ադրբեջանի համար մեծ դաս կլինի, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծման ճանապարհ չունի. Արտակ Զաքարյան
Ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները Ադրբեջանի համար մեծ դաս կլինի, որ ի վերջո պետք է հրաժարվի որևէ ձևով ռազմական լուծումներ փնտրելուց. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ մեկ օրվա ընթացքում հայկական կողմին անցած իրավիճակի վերահսկումը Ադրբեջանին ցույց տվեց, որ խնդիրը ռազմական լուծման ճանապարհ չունի: «Մենք էլ դասեր պետք է քաղենք, որ միջազգային հանրությունն իրենց պալիտետային և հավասարակշիռ հայտարարություններով այլևս չեն կարող օգտակար դերակատարություն ունենալ: Յուրաքանչյուր իրավիճակ պետք է ստանա հստակ քաղաքական գնահատական»,- ասաց նա:
Հարցին, որ եթե միջազգային հանրությունը չդադարի անհասցե գնահատական տալ, որն է լինելու հայկական կողմի գործողությունը, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Մենք պետք է մեն ինչ անենք, որ միջազգային հանրությունը բաց աչքերով և պարզ նայի իրականությանը»:
16:23
Ադրբեջանը հասկանում է, որ բանակցությունների միջոցով Արցախը չի մտնի իր կազմի մեջ, իսկ ռազմական միջոցով էլ՝ քթին ստացավ. Վազգեն Մանուկյան
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից այսպիսի հարձակումը սպասելի էր:
«Ադրբեջանը հստակ հասկանում է, որ բանակցությունների միջոցով երբեք Ղարաբաղը չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ, իր ցանկությունը բանակցություններով իրականացնել հնարավոր չէ, մնում է միայն ռազմական միջոցի դիմել: Սակայն ամբողջ հարցն այն է, որ ինքը համարյա պատերազմ սկսեց և եթե հաջողության հասներ, այն մեծածավալ պատերազմ էր դառնալու, սակայն քթին ստացավ և չկարողացավ իրականացնել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վազգեն Մանուկյանն ասաց, որ հակառակորդը հետ շպրտվեց, շատ մեծ զոհեր տվեց և նորից համոզվեց, որ չի կարողանալու հաջողության հասնել: «Ես կարծում եմ, որ այս ամբողջ ողբերգության հետ միասին, որ մարդիկ են զոհվել, արյուն է թափվել, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցվեց Ադրբեջանին, որ գոնե մոտակա ժամանակաշրջանում հարց լուծել չի կարող, և դա մեզ բերում է խաղաղ ժամանակաշրջանի: Ես չեմ ասում, որ սահմանի վրա էլ կրակոցներ չեն լինի, դա իրենց մտածելակերպն է և իրենց ոճն է, սակայն մեծածավալ ռազմական գործողություններ փաստորեն տապալվեցին»,- ասաց նա և նշեց, որ նույնը Ադրբեջանը 94 թվականին արեց՝ մեծածավալ պատերազմ սկսեց և պարտվեց, որից հետո զինադադարի փաստաթուղթ ստորագրեց:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների, այլ երկրներ արձագանքին սահմանային լարվածությանը, Վազգեն Մանուկյանն ասաց. «Մենք ունենք բարեկամներ, ունենք թշնամիներ»: Նա նկատեց, որ թեև բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանն է նախահարձակը, որովհետև Ղարաբաղին բացարձակապես պետք չէր հարձակվել, բայց դժվարանում են դա խոստովանել և միակողմանի գնահատական չեն ցանկանում տալ:
«Ամենակարևորն այն է, թե Ղարաբաղում առաջին գծի վրա մեր զինվորները, հրամանատարները, ղեկավարությունը ինչ հաջողություններ կունենան, մնացած ասվածքներն էլ միշտ էլ կհարմարվեն դրան»,- ասաց նա:
Անդրադառնալով մարդկանց այդքան արագ ինքնակազմակերպմանը, կամավորների սահման մեկնելուն՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Մենք զարմանալի ժողովուրդ ենք, սովորական պայմաններում բոլորն ասում են, թե պատերազմ լինի ով է գնալու, հետո բոլոր հենց այդ ասողները, հենց հայրենիքին մի վտանգ է սպառնում, հավաքվում են և ուզում են գնան պատերազմին մասնակցեն: Դա շատ հրաշալի հատկություն է մեր ժողովրդի և դրա շնորհիվ է, որ մենք նախորդ պատերազմն էլ կարողացանք հաղթել: Ճիշտ է, հիմա արդեն ջոկատների պատերազմ չի, հիմա ունենք կանոնավոր բանակ, բայց կամավորներ միշտ էլ պետք են գալու, և այդ ձգտումը, գնալ մասնակցել, զոհաբերվել հանուն հայրենիքի, շատ զարմանալի մի հատկություն է մեր ժողովրդի մեջ»:
Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ Հայաստանում եթե մի բան իսկապես կայացած է և լավ է աշխատում է, իր առաջ դրված խնդիրները լուծում է, դա Հայաստանի ու Ղարաբաղի միասնական բանակն է:
16:21
Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու խնդիր չի դրել, նա խնդիր է դրել շփման գիծն հօգուտ իրեն փոխելու. Վաղարշակ Հարությունյան
Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու խնդիր չի դրել, նա խնդիր է դրել շփման գիծը հօգուտ իրեն փոխելու: «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Այս իրավիճակի սրումն անսպասելի էր բնակչության համար, իսկ մեր բանակը ցույց տվեց, որ իր համար այն անսպասելի չի եղել. այն ծրագիրը, ինչ Ադրբեջանն էր մշակել, ձախողվել է»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը, շարունակելով. «Երբ մենք գնահատում ենք այն ուժերի քանակը, ինչ նա օգտագործում է, ակնհայտ է դառնում, որ նա իր առջև խնդիր չի դրել՝ վերցնել Ղարաբաղը»:
Ըստ Հարությունյանի՝ Ադրբեջանն այսպիսով ներքին խնդիր է լուծում՝ իր բնակչությանը ցույց տալով, թե այն ծախսերը, որ իրականացրել է, ապարդյուն չի եղել: «Այս քայլերով Իլհամ Ալիևը ցանկանում էր բարձրացնել բանակի մարտունակությունը և բարոյահոգեբանական վիճակը»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Անդրադառնալով արտաքին խնդիրներին, Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանը գիտակցելով, որ իր այսօրվա ռազմաքաղաքական ներուժը թույլ չի տալիս պատերազմ սկսել ու հասնել իր նպատակին, չի գնում լայնածավալ պատերազմի, բանակցային ճանապարհով նա նույնպես հարցի լուծմանը պատրաստ չէ:
«Այս քայլերով փորձում է շանտաժի ենթարկել բոլորին, որպեսզի համանախագահները և այլ կառույցներ վերցնեն Ղարաբաղը և հանձնեն իրեն»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը՝ միաժամանակ նշելով, որ այդպես չի կարող լինել:
Հարությունյանը նշեց, որ ադրբեջանցիների այդ ծրագիրը ձախողվեց՝ շնորհիվ Պաշտպանության բանակի, իսկ հայկական լրատվական դաշտը հստակ արձագանքեց և չտրվեց ադրբեջանցիների սադրանքներին:
15.13
Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:
***
ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման բացման խոսք
Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու և այստեղ ներկա գտնվելու համար: Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված եք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին: ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին այստեղ հրավիրելու նպատակը ձեզ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցելն է, ինչպես նաև ստեղծված իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելը:
Ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ:
Գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաև քաղաքացիական անձինք: Իրենց դպրոցի բակում զոհվել և ծանր վիրավորվել են երեխաներ: Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ` խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհի: Եվ դա արել է, այսպես կոչված, Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որովհետև Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել: Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմիջապես հետո ոչնչացվել է, բայց փաստը մնում է փաստ: Այդ կադրերը երեկ հայտնվեցին նաև լրատվամիջոցներում. նայեք այդ կադրերը ու համադրեք դրանք «հանդուրժողականության կղզյակ Ադրբեջանի կազմում» Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մասին հարևան պետության ղեկավարի պարբերաբար հնչեցվող խոսքերի հետ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ:
Նման մասշտաբի գործողություններ չի գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Հարձակողական սադրիչ գործողություններն ադրբեջանական կողմից վերսկսվել են հաջորդ օրն առավոտյան և շարունակվում են մինչև այս պահը: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը` օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ և հրանոթներ: Այսպես կոչված «միակողմանի զինադադարի» հայտարարումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ աշխատել է Ադրբեջանի հրետանին:
Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:
Ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը և առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված:
Ցավոք, հայկական կողմի բազմաթիվ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձարձակելու, և պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք: Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր: Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր: Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը և հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է ծանր հրետանի ու գնդակոծում խաղաղ բնակչությանը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերեն բառը օգնեմյոտ է կոչվում, և դրա տիպը, զինատեսակը կոչվում է «Տոս-1»: Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպվածություն»:
Ես երեք ուղերձ ունեմ ձեզ, որոնք ուզում եմ, որ փոխանցեք ձեր մայրաքաղաքներ.
1. Ադրբեջանի արտգործնախարարության, ինչո՞ւ միայն արտգործնախարարության՝ Ադրբեջանի նախագահի խոսքից էլ էր դա երևում, և այլ պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակավ հայտարարվել է, որ ինչ-որ նպատակներով, միգուցե իրենց համար հասկանալի, բայց մինչ օրս տեղի ունեցող գործընթացների մեջ որևէ կերպ չտեղավորվող պատճառներով, հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել: Իրենց բացատրությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որպեսզի լուծի խնդիրներ, որոնք, ենթադրվում է, որ պիտի լուծվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից:
Վերջին օրերին հնչեցին բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ: Դրանք արդյունավետ չեն այնքան ժամանակ, հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ միջազգային հանրությունը լուռ էր, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն նախատեսում հետևանքներ դրանց անտեսման համար:
Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ և առաջ զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաև ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը:
2. Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ որևէ հակամարտություն կարգավորելու հարցում, հատկապես` ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտությունների դեպքում, անհրաժեշտ է վերացնել հակամարտության պատճառը և հետո միայն անցնել դրանից բխող բոլոր կարգավորումներին:
Հայկական կողմը, և դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահներն ու այստեղ նստած երկրները ներկայացնող դեսպանները, երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորմանն ուղղված տրամաբանական փոխզիջումներից: Բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութակցվելու վտանգից: Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները:
3. Երրորդ. Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով` Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է պատասխան գործողությունները «թշնամու նկատմամբ» և սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշպանության ամրապնդման ծրագիրը: Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը և փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները և դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար:
Որևէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարն ուժի մեջ է, և Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին և ոգուն: Իմիջիայլոց, կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր իմ կարծիքով հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ: Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, և Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից հավանում է նրանց, թե` ոչ: Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության և գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը:
Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: Եթե առկա է կամք և ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը:
Եվ վերջում. ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից և բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը: Ադրբեջանը պարծենում է իր իբրև թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեև միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ և հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձևավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արևելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ ներկայութան համար և հույս հայտնել, որ հանուն համաեվրոպական անվտանգության ու խաղաղության իմ ուղերձն ու մտահոգությունները դրական արձագանք կգտնեն ձեր մայրաքաղաքներում:
Պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին:
15:09
Իսրայելի Կնեսետի փոխխոսնակը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները` դրանք որակելով ահաբեկչություն
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 4-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին:
Ողջունելով հյուրերին, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահություն է հայտնել, որ Կնեսետի խորհրդարանականների այցն արդյունավետ կլինի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Տիկին Նաղդալյանն առանձնապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ համատեքստում նշանակալի դերակատարություն վերապահել բարեկամական խմբերին: ԱԺ փոխնախագահի խոսքով, երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր բնագավառներում, որոնցից են մասնավորապես, առևտրատնտեսական, մշակութային, գյուղատնտեսական, ոլորտները, քաղավիացիան և տուրիզմը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել ցեղասպանությունների ճանաչման և կրկնության կանխարգելման գործում Իսրայելի ներդրումը և կարևորել Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ կապված զարգացումները: Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ Կնեսետի արձագանքն այդ կապակցությամբ ծանրակշիռ կլինի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կառավարությանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար և հույս հայտնել, որ առաջիկա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին Իսրայելի պատվիրակությունը մասնակցություն կունենա:
Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ է եղել հայ ժողովրդի համար ներկա ծանր իրավիճակին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ահաբեկչական և ագրեսիվ քաղաքականության մասին, որն առավել սրվել է վերջին օրերին: ԱԺ փոխնախագահը այս համատեքստում կարևորել է միջազգային հանրության միջամտությունը և հույս հայտնել, որ Իսրայելը՝ որպես ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունեցող պետություն, իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին:
Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում գործուն համագործակցության անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց արդյունքում արդեն ուրվագծվել են կոնկրետ ծրագրեր՝ ուղղված գործարար կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Տիկին Պլոսկովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը և միասնաբար պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար:
Անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններին, Թալի Պլոսկովն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին և խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները՝ որակելով դրանք որպես ահաբեկչություն՝ ուղղված ողջ տարածաշրջանին: Կնեսետի փոխխոսնակը կիսելով հայ ժողովրդի մտահոգությունը, իր պատրաստակամությունն է հայտնել՝ համատեղ բարձրաձայնելու ստեղծված անընդունելի իրավիճակի մասին և կոչ արել Ադրբեջանին դադարեցնել այդ՝ որևէ տեղ չտանող քաղաքականությունը:
15:05
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Վրաստանի, այլև` ընդհանուր տարածաշրջանի վրա. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
Ղարաբաղյան հակամարտությունն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, քանի որ այն կարող է ազդեցություն ունենալ Վրաստանի ու, ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանի վրա:
Ինչպես նշում է apsny.ge կայքը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն:
«Միշտ էլ հակամարտության առկայությունը վատ է ոչ միայն հակամարտող կողմերի, այլև` դրա շուրջը գտնվողների համար», - ասել է Լահյուն:
Պաշտոնյան նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն կողմ է մինսկյան ձևաչափում բանակցությունների շարունակությանը ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
14:53
ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելը նպատակահարմար չէ. Լավրով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելը նպատակահարմար չէ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովը հավելել է, որ Մինսկի խմբի համանախագահների եռյակը խնդրի կարգավորման առավել կարևոր մեխանիզմն է, հաղորդում է РИА Новости-ն:
Նախարարը խոսել է ՄԽ համանախագահների աշխատանքը խաթարելու փորձերի մասին։
«Մենք կարող ենք փաստել, որ փորձեր են արվում նրանց կողմից, որոնց չեն բավարարում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնարար մոտեցումները։ Նույն տրամաբանությամբ ճիշտ կլինի չփորձել վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին և չփորձել նսեմացնել այդ դերը, այն աշխատանքները, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն, որոնք ձեռք են բերվել վերջին մոտ 10 տարիների ընթացքում կողմերի հետ շփումների միջոցով, որովհետև ցանկացած գաղափար՝ այդ ջանքերը համանախագահների ռուս-ամերիկա-ֆրանսիական աշխատանքի շրջանակներից դուրս բերելու վերաբերյալ, հավանաբար կօգտագործվի նրանց կողմից, ովքեր կցանկանային կարգավորման գործընթացը եթե ոչ ամբողջությամբ տապալել, ապա լրջորեն բարդացնել»,- ասել է Լավրովը:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
15.04
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Հաստատված տեղեկությունների համաձայն ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին»:
14։47
Ադրբեջանի նպատակը ոչ այնքան ռազմական է, որքան քաղաքական. Ալ. Իսկանդարյան
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նեղացրել են և նա ղարաբաղա-ադրբեջանական սահմանները լարելու հրաման է տվել: Այս մասին այսօր լրաագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ իրավիճակի լարման առաջին օրը ադրբեջանական ԶԼՄ-ում որևէ տեղեկատվություն չկար, ինչը նշանակում է, որ հրամանը հանկարծակի է եղել:
«Իհարկե, ռազմական ուժերը իրենց ծրագիրն ունեն, բայց ցանկացած պատերազմ սկսելուց առաջ նախ պատրաստվում են տեղեկատվական պատերազմին, ինչը Ադրբեջանում չէր արվել: Ես դեռևս չգիտեմ՝ ինչ հրաման է տվել Ալիևը, արդյոք ի սկզբանե որոշել էր, որ պետք է նման մակարդակի գործողություններ իրականացվեն, հուսամ դա պարզ կլինի առաջիկայում, բայց ակնհայտ է, որ նրանց նպատակը ոչ այնքան ռազմական էր, որքան քաղաքական»,-ասաց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանը նաև նշեց, որ եթե Ադրբեջանը որոշել էր տեղային հաջողությունների հասնել, ապա պետք է նշել, որ ոչ մի տեղ հաջողության չհասավ: «Իրավիճակը սովորական չէ, բայց չի էլ կարելի այն լայնամասշտաբ պատերազմ համարել: Իհարկե, սրանք գործողություններ են, որոնք չէին եղել 1994թ-ից հետո»,- ասաց նա:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների ու անելիքների մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ միանշանակ է՝ հայտարարություններով հնարավոր չէ դադարեցնել այն էսկալացիան, որը սկսվել է սահմանին, բայց նաև ԼՂ խնդիրը միակն է, որտեղ կարողանում են համագործակցել բազմաթիվ այլ հակամարտություններում տարաձայնություններ ունեցող ԱՄՆ-ն, Եվրոպան և Ռուսաստանը:
«Պատճառն այն է, որ ոչ մեկին այստեղ պատերազմ պետք չէ, քանի որ առանց այդ էլ տարածաշրջանում հակամարտությունները շատ են: Ունենալ ևս մեկ մեծամասշտաբ պատերազմ, ոչ մեկ չի ցանկանում: Բոլորը փորձում են խաղաղություն պահպանել: Այլ հարց է, որ դա բավարար չէ, դա կարելի է անել այն ժամանակ, երբ համապատասխան միջավայր կլինի առաջնագծում:
Հարցին, թե նման իրավիճակում ինչ պետք է անի հայկական դիվանագիտությունը, քաղաքագետը պատասխանեց, որ արդեն իսկ անում է ինչ կարող է՝ աշխատում է միջազգային կառույցների հետ: «Լուրջ գործիքներ, որոնք կկանգնեցնին իրավիճակը, կարծում եմ, որ դիվանագիոտթւունը չունի, հիշենք վրացական կամ սիրիական պատերազմները»,-ասաց նա:
14:44
Ալիևը մտել է ավանտյուրայի մեջ ու վախենում է և՛ կանգնել, և՛ շարունակել. Դավիթ Բաբայան
Այս պահին իրավիճակը մնում է դեռևս ինչ-որ չափով լարված, սակայն, ընդհանուր առմամբ, վերահսկելի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը և նշեց, որ հակառակորդը կրկին փորձեր է կատարել ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք, ստացել է համարժեք պատասխան, հետ է շպրտվել բոլոր ուղղություններով, կրել է տասնյակ կորուստներ, խփվել է հինգ տանկ:
Դավիթ Բաբայանն ասաց, թե ժամանակը ցույց կտա, որքան կտևի այս վիճակը: «Ալիևն իրեն գցել է, այսպես ասած, վատ ծուղակի մեջ, կրում է հարյուրավոր զոհեր, տասնյակ կորուստներ, երկու տասնյակ տանկ է կորցրել, 4-5 անօդաչու սարքեր, հարյուրավոր վիրավորներ ունի, ինչպե՞ս պետք է նա իր ժողովրդին բացատրի, թե ինչի համար է այս ավանտյուրան կատարվում: Ալիևը մտել է այդ ավանտյուրայի մեջ և վախենում է և՛ կանգնել, և՛ շարունակել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային կոչերի արդյունավետությանը, ապա նա ասաց. «Իհարկե, կոչերը շատ կարևոր են, մենք նման կոչերն արժևորում ենք, բայց ակնկալում ենք ավելի կոշտ մոտեցում միջազգային հանրության, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, որովհետև Ալիևի այս պահվածքը պարզապես անընդունելի է և արդեն ամոթ կլինի, եթե ավելի կոշտ արձագանք չլինի»։
Դավիթ Բաբայանը նկատեց, որ միգուցե այդ կոշտ արձագանքը լինելու է ոչ հրապարակային, սակայն պետք է, որ լինի: «Բայց մենք մեր կողմից շարունակելու ենք Ադրբեջանին թույլ չտալ, որ ռազմավարական նախաձեռնությունը վերցնի ձեռքը»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախի բոլոր շրջաններից, Հայաստանի Հանրապետությունից կամավորագրվում են: «Նույնիսկ 14-17 տարեկան երեխաները ցանկանում են գալ և զինվորագրվել , իհարկե, տարիքի համար չենք ընդունում: Սփյուռքը ևս մեզ հետ է: Սա ոգևորիչ է և ցույց է տալիս, որ Արցախը միայնակ չէ, և հայ ժողովուրդը պատրաստակամ է իր անկախությունը, արժանապատվությունը և անվտանգությունը պահպանել, ապահովել: Սա նաև մեսիջ է ուղղված Ադրբեջանին և նրանց հովանավորող Թուրքիային, որ հայությունը միասնական է և հաստատակամ»,- հավելեց նա:
14:41
Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին անմիջապես դադարեցնել կրակը. Լավրով
Ռուսաստանը չի մեղադրում արտաքին ուժերին, այդ թվում՝ Անկարային, Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Մոսկվան հուսով է, որ խաղաղության կոչերը լսելի են եղել Երևանում և Բաքվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Լավրովը հայտարարել է, որ ինքը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել են Երևանում և Բաքվում իրենց գործընկերների հետ, մտահոգություն են հայտնել իրավիճակի առնչությամբ, կրակի դադարեցման կոչ են հղել։
«Մեր դիրքորոշումը ներկայացրել է նախագահը, ԱԳՆ-ն, պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ես կապվել ենք մեր գործընկերների հետ: Մենք մտահոգություն ենք հայտնել, հաստատել ենք նախագահի ուղերձը՝ հրադադարի ռեժիմի խախտումը հնարավորինս արագ դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հուսով եմ, որ այդ կոչերը լսելի են եղել»,- ասել է նա։
Ինչպես հաղորդել է РИА Новости-ն, Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:
«Կողմերը հայտարարել են, որ անհրաժեշտ հրահանգները տրվել են, ճիշտ է՝ մենք այսօր շարունակում ենք լսել հաղորդագրություններ, որ էքսցեսներն ամբողջությամբ չեն հարթվել։ Մենք շարունակում ենք Բաքվի և Երևանի հետ կապի միջոցով հասնել նրան, որ Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից ազդանշաններն այնուամենայնիվ լսելի դառնան»,- ասել է նա։
14.34
Այս պահին ՀՀ Նախագահը հանդիպում է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այս պահին հանդիպում է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը։
11:56
Եթե չկիրառվեն ադեկվատ միջոցներ, լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի. Մասիս Մայիլյան
Ադրբեջանը շարունակում է ռազմական ճնշման ճանապարհով միակողմանի զիջումների հասնել ԼՂ-ից: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողություններին, որոնց արդյունքում զոհեր կան:
«Քանի որ այդ փորձերը արդյունք չեն տալիս, սահմանին լարվածությունը, ճնշումը մեծանում է: Այս գիշեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնային դիրքերի և սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունների ինտենսիվությունն աննախադեպ է եղել ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թվականի մայիսին Հրադադարի համաձայնագրի ստորագրման պահից ի վեր»,- նշեց Մասիս Մայիլյանը:
Վերջինս նախազգուշացրեց. «Եթե չկիրառվեն ադեկվատ համապարփակ միջոցներ, ապա լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի՝ Հարավային Կովկասի և հարևան պետությունների համար անկանխատեսելի հետևանքներով: ԼՂ պետական մարմինները, այդ թվում՝ ԼՂ Զինված ուժերը, գործում են ադեկվատ ու համահունչ: Բաքուն պետք է ստանա հստակ և ոչ երկիմաստ ազդակներ ուժային կենտրոնների կողմից Ադրբեջանի ռազմական դիվանագիտության անհեռատեսության մասին»:
13:50
Հակառակորդն առաջին անգամ կիրառել է TOC ծանր հրանետային համակարգեր, ԼՂՀ զինուժը խոցել է ադրբեջանական 3 անօդաչու
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ:
Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր:
Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել: Բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են:
Դեպքերի հետագա զարագացումների մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:
13:39
Թբիլիսին Լեռնային Ղարաբաղում կրակի շուտափույթ դադարեցման հույս ունի. Վրաստանի ՊՆ
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը, հայտնել է, որ կրակի շուտափույթ դադարեցման հույս ունի։
Ինչպես նշում է ria.ru-ն, վրացական կողմն իր անհանգստությունն է հայտնել հակամարտության սրման առնչությամբ։ Նա ասել է, որ վրացական իշխանությունները հետևում են հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին` հույս հայտնելով, որ կրակի դադարեցման որոշումը շուտափույթ կընդունվի:
«Ներկա դրությամբ առաջնային խնդիրը կրակի դադարեցումն է: Դրանից հետո կարելի է քննարկել մյուս հարցերը: Ուստի՝ ես լիահույս եմ, որ Մինսկի խմբի հանդիպման շրջանակում առնվազն ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ որոշում կկայացվի»,-ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Պաշտոնյան հավելել է, որ վրացական կողմն ակտիվ կապի մեջ է թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, սակայն հակամարտող կողմերից ոչ մեկը դեռևս չի դիմել Թբիլիսիին որևէ կոնկրետ հարցով։
13:21
Հրապարակվել է զոհված զինծառայողներից ևս 4-ի անունը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքի իր էջում զոհված զինծառայողների ևս 4 անուն է հրապարակել։ «4 վ հրամանատար կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի (ծնվ. 1990 թ., 2007թ.-ից ՀՀ ԶՈւ-ում, Նորքի ԶԿ, հասցե՝ ք. Երևան, Նորքի 2-րդ զ-ծ , Մոլդովական փ. 48/16 բն, 37)։
4 վ 2 դ 5 ջ գնդացրող շարքային Սլոյան Քյարամ Քալայի (ծնվ. 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, գ Արտաշավան)։
15 վ 1դ 1ջ հրամանատար սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի (2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ ք Մարտունի)։
Զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)։
13:12
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:
12:51
Վրաստանը, եթե դա հնարավոր է, պետք է միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտության հարցում. երկրի ԶՈՒ ԳՇ պետ
Վրաստանը, եթե դա հնարավոր է, պետք է Ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդի դեր խաղա։ Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, հաղորդում է Грузия Online-ը։
Ինչպես հայտնել է Կապանաձեն՝ Վրաստանն այն երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի հակամարտության երկու կողմերի հետ:
«Շատ ցավալի է, որ այդ խնդիրը մի շարք պատճառներով չի ստացվել լուծել խաղաղ ճանապարհով։ Դա ողջ տարածաշրջանի համար ցավալի գործընթաց է։ Մենք շատ սերտ կապեր ունենք Ադրբեջանում և Հայաստանում մեր գործընկերների հետ, մենք ստանում ենք ամբողջական տեղեկատվություն»,- հայտարարել է Կապանաձեն և հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի իրավիճակը փոխել խաղաղ փուլի և դադարեցնել կրակը:
Միևնույն ժամանակ, Կապանաձեն նշել է, որ հակամարտության կողմերը դեռ չեն դիմել Վրաստանին որևէ խնդրանքով, բայց իր խոսքով՝ երկու կողմերը փորձում են Թբիլիսիին առավելագույնս տեղեկացնել իրավիճակի մասին:
«Իհարկե, յուրաքանչյուր կողմ իր տեսակետն ունի: Մենք փորձում ենք մերը ձևավորել և ավելի օբյեկտիվ լինել գնահատականներում»,- նշել է Կապանաձեն:
12:59
Սեփական հանրության շեղելու համար Ադրբեջանն ընտրել է ռազմական և զոհերի ճանապարհը. ՀՀԿ խմբակցության ղեկավար
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն նիստի ընթացքում հայտարարեց, թե վերջին ամիսների ընթացքում ագրեսոր Ադրբեջանի կողմից միջազգային կառույցներին և Մինսկի խմբին պարբերաբար քննադատություններին հետևում էր այն, որ նրանք խաղաղ բանակցային փուլը ցանկանում են փոխարինել ռազմական գործողություններով և ահաբեկչությամբ:
«Այսօր Ադրբեջանում ներքաղաքական վիճակը ծայրահեղ լարված է, և տնտեսական ու սոցիալական խնդիրներից սեփական հանրության շեղելու համար նրանք ընտրել են ռազմական ճանապարհը և զոհերի ճանապարհը»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Խմբակցության ղեկավարն ասաց, թե միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ են անում սաստել ալիևյան ագրեսիվ, լկտի, միջազգային պարտավորություններն արհամարհող պահվածքը:
«Նաև տեղեկացնում ենք, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը միասնական են, երկրապահները մեր զինվորի կողքին են և ԼՂՀ պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:
12:49
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով. կենտրոնի տնօրեն
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով, սակայն արյուն հանձնել ցանկացողների հոսքը չի դադարում արյունաբանական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սուրեն Դաղբաշյանը:
«Ոչ մեկին չենք մերժում, որովհետև մեր երիտասարդները, հիմնականում ուսանողները գալիս և ցանկություն են հայտնում իրենց արյունը հանձնել, այդ եղանակով աջակցել առաջնագծում կանգնած զինվորներին: Հիմնականում աղջիկներ են, ովքեր ասում են, թե այդ ձևով կարող են աջակցել իրենց եղբայրներին, ընկերներին: Լացում են, երբ չենք վերցնում իրենց արյունը, եթե քաշի, ճնշման կամ այլ խնդիր են ունենում»,- ասաց Սուրեն Դաղբաշյանը:
Կենտրոնի տնօրենն ասաց, թե աննախադեպ ակցիա է, ոգևորիչ: Նրա խոսքով՝ նման երիտասարդություն ունեցող ազգն ունի ապագա և այդ երիտասարդների այս օրինակ կամքը պետության հիմնական ուժի և ապագայի երաշխիքն է:
«Ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով, մենք հավաքագրում ենք այդ արյունը, արյունն օգտագործվում է բոլոր բուժծառայությունների կողմից, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ՝ սահմանամերձ մարզերում»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը՝ հավելելով, որ արյունատվության գործընթացը շարունակվելու է, ոչ մեկին հետ չեն ուղարկելու, որովհետև հավաքագրված արյունը կարող են պաշարել շուրջ երկու տարի:
12:41
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկխոսության և փոխզիջման միջոցով. ՌԴ Պետդումայի խոսնակ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկխոսության և փոխզիջման միջոցով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, հաղորդում է ТАСС-ը։
«Խաղաղության վերականգնումը հնարավոր է երկխոսության, փոխզիջման ճանապարհով, և հարկավոր է մշտապես երկու կողմերից հասնել այդ երկխոսությանն ու փոխզիջմանը»,- ընդգծել է խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նարիշկինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանն «այս շատ բարդ հակամարտության ողջ ընթացքում վարել է և շարունակում է վարել ինտենսիվ աշխատանք, նաև Մինսկի խմբում՝ այդ հակամարտությունը կարգավորելու նպատակով»։
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե ավելի, քան այլ երկրներ, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ»,- հավելել է Պետդումայի խոսնակը:
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության և ԱԳՆ-ի ղեկավարները զրույցներ են ունեցել Հայաստանում և Ադրբեջանում իրենց գործընկերների հետ, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է արել ՌԴ նախագահը։
12.37
Առաջիկա օրերին ռազմական գործողությունները կավարտվեն, այս բռնկումը չի պայթի. ռուս քաղաքագետ
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ընթացող մարտերը լայնածավալ պատերազմի չեն վերածվի։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը։
«Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, այն ավարտված է։ Խնդիրը Ղարաբաղի ստատուս-քվոն է։ ԼՂ անկախությունը չի կարող վերանայվել որևէ մեկի կողմից։ Պարզապես կարող է փոխվել ստատուս քվոն, ինչն էլ քննարկման ու լարվածության առարկա է դարձել»,- նշեց ռուս քաղաքագետը։
Ալեքսանդր Սոբյանինը շեշտեց, որ մեկնարկած ստատուս քվոն փոխելու գործընթացը լայնածավալ պատերազմի չի վերածվի, որովհետև Ադրբեջանը չունի համարժեք մարդկային ռեսուրսներ։ «Ադրբեջանը, որպես նախահարձակ կողմ, ունի լուրջ առավելություն՝ զինամթերքի առումով, բայց հայկական կողմն ունի լավագույն մարտական պատրաստվածություն, մարտական, զինված գործողությունների ավելի լավ ծրագիր, բանակ։ Այնպես որ, նման պայմաններում Ադրբեջանը չի գնա պատերազմը վերսկսելու ճանապարհով»,- նշեց Սոբյանինը։
Ըստ քաղաքագետի՝ կողմերը գիտակցում են, որ պատերազմը կհարվածի երկուսին է, բայց չեն հասկանում նրանք, ովքեր շահագրգռված են պատերազմի վերսկսման մեջ։ «Պատերազմի վերսկսման մեջ հետաքրքրված են արտաքին խաղացողներ, նրանք, ովքեր կանգնած են Ալիևի կողքին։ Առաջին հերթին ես նկատի ունեմ Թուրքիան, ապա ԱՄՆ-ն և Արևմուտքը։ Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը հանդիպեց Ալիևի հետ, իր աջակցությունը հայտնեց, տվեց երաշխիքներ և այս ամենը դեռևս պաշտոնական մակարդակում։ Թուրքական ԶԼՄ-ներն էլ աջակցում էին ադրբեջանական գործողությունները»,- ասաց Սոբյանինը։
Հարցին՝ ինչո՞ւ պիտի ԱՄՆ-ն ու Արևմուտքը հետաքրքրված լինեն պատերազմի վերսկսմամբ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են, ռուս վերլուծաբանը պատասխանեց. «Եվրոպան և ԱՄՆ-ն հետաքրքրված են Եվրասիական ինտեգրացիայի դադարեցմամբ, հետաքրքրված են նրանով, որ այն պետությունները, որոնք ԵՏՄ անդամ են, ՀԱՊԿ պետության անդամ, հստակ սահմանագծով հարաբերվեն իրար հետ։ Պատերազմի վերսկսմամբ հետաքրքրված չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Ադրբեջանը։ Կա մի պետություն, որը հետաքրքրված է սկսված գործընթացի դադարեցմամբ, խաղաղության վերահաստատմամբ, դա Ռուսաստանն է։ ՌԴ-ն չի կարող չեզոք լինել այս հարցում, չի կարող լռել կամ հանգիստ հետևել նրանց, թե ինչ է կատարվում։ ՌԴ-ն շահագրգռված է նրանով, որ ռազմական գործողությունները ավարտվեն։ Եթե ՌԴ ռազմական միջամտությունը հնարավոր չէ, ապա աջակցությունը՝ խաղաղության հաստատման ուղղությամբ, միանգամայն համարժեք է։ Կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում ռազմական գործողությունները կավարտվեն, այս բռնկումը չի պայթի»։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հանդիպմանը, որը ինչպես հայտնել էր ՄԽ ամերիկացի համանախագահը, տեղի կունենա Վարշավայում, Ալեքսանդր Սոբյանինն ասաց, որ պիտի ընդունվի լարվածության նվազմանը նպաստող որոշում, սակայն, քաղաքագետի համոզմամբ, ՄԽ-ն կաջակցի առաջին հերթին Իլհամ Ալիևի դիրքորոշմանը։
Միջազգային հանրության արձագանքը, Սոբյանինի համոզմամբ, կարևոր է, բայց ոչ վճռական, նրա խոսքով՝ կողմերի համար ազդեցիկ են ԱՄՆ և ՌԴ դիրքորոշումները, իսկ ՀԱՊԿ անդամ-պետություններ Ղազախստանն ու Բելառուսը, նրա համոզմամբ, չեն միջամտի։
12:23
Հայաստանի հետ պատերազմել նշանակում է՝ կռվի մեջ մտնել Ռուսաստանի հետ. քաղաքագետ Պյոտր Ակոպով
Ռուսական Взгляд պարբերականը զրուցել է քաղաքագետ Պյոտր Ակոպովի հետ, ով, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը, կարծիք է հայտնել, որ նոր պատերազմ չի լինի։
«Ներկայիս իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է 1990-ականների իրավիճակից: Այն ժամանակ Մոսկվան քաղաքական կամքի պակաս ուներ ու ի վիճակի չէր սթափեցնել Ղարաբաղի համար կռվի մեջ մտած հայերին ու ադրբեջանցիներին»,-ասել է քաղաքագետը:
«Եվրասիական միության ստեղծումից ի վեր Հայաստանը հանդիսացել է դրա մասը, և հաշվի առնելով այն փաստը, որ այն նաև Ռուսաստանի գործընկերն է ՀԱՊԿ-ի շրջանակում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հետ պատերազմել նշանակում է՝ կռվի մեջ մտնել Ռուսաստանի հետ: Իսկ Ադրբեջանին դա պետք չէ. Բաքուն ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել և՛ Մոսկվայի, և՛ թուրքերի հետ ու չի ցանկանում հակառուսական տրամադրություններ ստեղծել»,- ասել է Ակոպովը:
Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը ձեռնտու է միայն արտաքին ուժերին։ «Ռուսաստանը կոշտ կերպով կկանխի դա»,- եզրակացրել է քաղաքագետը:
12.21
Ադրբեջանը փորձում է ներքին խնդիրներից շեղել միջազգային հանրության ուշադրությունը. ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ կապված Արցախում ադրբեջանական զինուժի սանձազերծած մարտական գործողությունների հետ։
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: 2016թ. ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ: 1994թ.-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես և վտանգավոր ուղու վրա: Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանային անվտանգության համար:
Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունը ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը և չի խորշում դրա համար զոհել մարդկային կյանքեր:
Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պաշտպանական մարտերում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և կիսում ենք կորստյան ծանր վիշտը, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները, հայ զինվորների մարտական պատրաստականությունը, հայրենիքը պաշտպանելիս դրսևորած անձնազոհությունն ու արիությունը, ինչպես նաեւ մեր հասարակության միախմբումն ու միասնականությունը:
Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի նպատակային ձախողումն ու մերժումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը:
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար:
Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն` դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը և կմիանան Ադրբեջանին սանձելու միջազգային հանրության ջանքերին»:
12 11
ՊՆ խոսնակը հրապարակել է զոհված զինծառայողներից երեքի լուսանկարները և տեղեկացրել հոգեհանգստի ու հուղարկավորության մասին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված զինծառայողներից երեքի նկարները և տեղեկացրել, թե որտեղ է տեղի ունենալու վերջիններիս հոգեհանգիստն ու հուղարկավորությունը:
Նրանցից են Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող
շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյանը: Նա ծնվել է 1963թ., Մատաղիսի ԶԿ: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ., ժամը 17:00-ին: Հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 13:00-ին: Հասցեն` Լոռու մարզ, գյուղ Գուգարք (Մեղրուտ)։
Զոհվել է զորամասի ԻՍՎ հրամանատար,կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը՝ ծնված 1988թ.-ին: ԶՈՒ-ում ծառայում է 2006թ.-ից, Էջմիածնի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ.՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը` 05.04.2016թ.՝ ժամը 14:00-ին: Հասցեն` Արմավիրի մարզ, գյուղ Ապագա, գյուղի մշակույթի տուն:
Զոհված հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանը ծնվել է 1989թ., ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից, Արաբկիրի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 04.04.2016թ.՝ ժամը 17:30-ին, հուղարկավորությունը` 05.04.2016թ. ժամը 14:00-ին: Հասցե` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցի:
11:08
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վերջին օրվա ընթացքում ունեցած կորուստների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է վերջին օրվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտում ունեցած կորուստների մասին։
Գերատեսչությունը հայտնել է 3 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ սրվել է լույս շաբաթ օրը։ Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
Ադրբեջանի ռազմական կորուստները
11.20
Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են:
10:57
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հրապարակել է նոր հռչակագիր, որում դատապարտել է Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու համար։
Ինչպես հայտնում է Asbarez-ը, փաստաթղթում ասվում է, որ ադրբեջանական կողմի գործողությունները որակվում են որպես միջազգային իրավունքի խախտում:
«Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումն անչափ վտանգավոր է, քանի որ այն խախտում է 1994թ. կնքված հրադադարի ռեժիմը, ինչպես նաև հակասում է Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների սկզբունքին: Դա նաև միջազգային օրենքի լուրջ խախտում է, որը մենք ևս դատապարտում ենք:
Ավելին` քաղաքացիական օբյեկտները որպես ռազմական թիրախ օգտագործելը լիովին հակասում է զինված հակամարտության վարման հիմնարար կանոններին։ Նման բաները պետք է արգելվեն:
Տարածքային վեճերը նման բռնությամբ լուծելու դեպքում զոհեր են գրանցվում նաև խաղաղ բնակչության շրջանում, ինչն արդեն բարբարոսություն է:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերսկսել Մինսկի խմբի հետ բանակցությունները»,-նշվում է 35 անդամ պետություն ունեցող կազմակերպության հռչակագրում։
10.53
Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր, հակառակորդը կորցրել է 5 տանկ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:
Հետագա զարգացումների մասին առաջիկա հաղորդագրություններում:
10:23
Ալիևը կուլ տվեց Էրդողանի խայծը. Սերժ Թանկյանը գրառում է արել շփման գծում լարվածության վերաբերյալ
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը` կարծիք հայտնելով, որ ստեղծված իրավիճակում կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործոնը։
«Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ պրն. Բայդենը (ԱՄՆ փոխնախագահ) և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ իր անհանգստությունն էր հայտնել շարունակվող բռնությունների վերաբերյալ, երկխոսության կոչ էր արել` ընդգծելով հակամարտության համապարփակ լուծման, տարածաշրջանում կայունության, ապահովության ու զարգացման կարևորությունը: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ:
Ալիևը կուլ տվեց խայծը, որը տվել էր Էրդողանը, ով իր հերթին ջանում է շեղել հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ամենամյա արարողությունից:
Սա դիտվում է որպես ապտակ ԱՄՆ փոխնախագահին ու պետքարտուղարին` Ադրբեջանի կողմից: Արդեն ժամանակն է, որ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» եզրույթն ու ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսսը»»,-գրել է Թանկյանը։
09:54
Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ շարունակվող ագրեսիայի պատճառով
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։
Կոնգրեսականի խոսքով՝ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հիասթափեցնող է։ Նա հիշեցրել է բազմաթիվ զոհերի մասին ու նշել, որ ինքը կոչ էր արել Ադրբեջանին՝ օգտագործել Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովը խաղաղության գործընթացին նպաստելու համար։
«Դրա փոխարեն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ես խստորեն դատապարտում եմ այդ ագրեսիան, և հավատում եմ, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ նա չի դադարեցրել ագրեսիան, հրաժարվել բռնությունից ու պարտավորվել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,-ասված է կոնգրեսականի տարածած հաղորդագրության մեջ։
09:40
ICIJ-ն օֆշորներում հայտնաբերել է Իլհամ Ալիևի ծածուկ պահված մասնաբաժինները
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։
Ինչպես հայտնում է rbc.ru-ն, լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ալիևի բարեկամներն օգտագործել են Պանամայում գրանցված հիմնադրամներն ու ընկերությունները` տվյալ բնագավառներում Ադրբեջանի նախագահի ունեցած մասնաբաժինների քողարկման նպատակով:
Հայտնի է, որ լրագրողներն այս բացահայտումներն արել են պանամական Mossack Fonseca փաստաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերի շնորհիվ, որոնցից պարզ է դարձել, որ Mossack Fonseca-ն հիմնել է կեղծ ընկերություններ ու կորպորատիվ կառույցներ՝ ակտիվների սեփականատերերին թաքուն պահելու համար:
Նշվում է, որ ադրբեջանցի առաջնորդն արդեն հայտնվել է ICIJ-ի ուշադրության կենտրոնում 3 տարի առաջ։
Ըստ փաստաթղթերի՝ Ալիևն ու նրա կինը` Մեհրիբանը, 2003թ. գնել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Rosamund International Ltd ընկերությունը։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ գործարքը կնքելու ժամանակ Ալիևը, ով նշվել է որպես ընկերության տնօրեն ու համասեփականատեր, եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իսկ նույն տարվա հոկտեմբերին` արդեն երկրի նախագահ: Փաստացի Ալիևը խախտել է պատգամավորներին ու նախագահին բիզնեսով զբաղվելն արգելող օրենքը։
Ավելի ուշ` 2008թ., Ալիևի դուստրերը` այդ ժամանակ 19-ամյա Արզուն և 23-ամյա Լեյլան, ձեռք են բերել կրկին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները: Գործարքը կնքվել է Ալիևի` նախագահի պաշտոնը զբաղեցնելուց 2 ամիս անց։ Ըստ ICIJ-ի տեղեկությունների՝ Ադրբեջանի ղեկավարությունն ահռելի ջանքեր է գործադրել տվյալ ընկերությունների գոյության փաստը հանրության համար գաղտնի պահելու ուղղությամբ:
09.35
Հայկական զինուժը հակառակորդի 3 նոր տանկ է խոցել. Արծրուն Հովհաննիսյան
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ԼՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանումները հակառակորդի երեք նոր տանկ են խոցել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրունը Հովհաննիսյանը։
«Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»,– գրել է նա:
09:21
Կանադան կոչ է անում վերականգնել հրադադարը Լեռնային Ղարաբաղում
Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնն անհանգստություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ և կոչ է արել հակամարտող կողմերին զսպվածություն դրսևորել ու վերադառնալ հրադադարի ռեժիմին, հաղորդվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում։
«Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում երկխոսության ակտիվ վերականգնմանը»,- ասվում է նախարարության կայքում:
Հաղորդագրությունում նշվում է, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների արդյունքում, փոխանցում է РИА Новости-ն:
09:05
RT-ի թղթակիցն այցելել է Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված ղարաբաղցի 2 երեխաներին (տեսանյութ)
Ռուսական RT միջազգային լրատվական հեռուստաընկերությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 2 երեխաներին, ովքեր վիրավորվել էին իրենց դպրոցի հարևանությամբ՝ Ադրբեջանի հրթիռահրետակոծության հետևանքով։
RT-ի թղթակիցն այցելել է Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ գտնվում են վիրավոր երեխաները։
«Մենք գնում էինք դպրոց, երբ հանկարծակի պայթյուն հնչեց: Ես ընկա: Մենք սկսեցինք օգնություն կանչել, այնուհետև տեղափոխվեցինք հոսպիտալ»,- պատմել է վիրավոր երեխաներից մեկը:
Երեխան նշել է, որ լուրջ վնասվածք է ստացել ազդրի շրջանում։
«Երկու կրակոց հնչեց: Մենք չէինք կարող թաքնվել, այդ պատճառով էլ վիրավորվեցինք»,- պատմել է մյուս վիրավոր տղան, ով նույնպես մի քանի տեղից վնասվածքներ է ստացել։
Բժիշկների համաձայն՝ երկու տղաներն էլ վիրահատվել են և գտնվում են կայուն վիճակում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են:
08.43
Սահմանային լարվածությունը շարունակվում է. հակառակորդը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ կայքը:
Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, "Գրադ" կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:
00.18
Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին։
Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Facebook-ի իր էջում։
04 Ապրիլի 2016
21.32
Ըստ Բաքվի՝ 21-ը հավասար 12-ի. Ադրբեջանի ՊՆ-ն սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի, հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:
Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական»,- այս մասին ասվում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրությունում։
20.00
Ոչնչացվել է ևս 1 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 անօդաչու թռչող սարք. ԼՂՀ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են:
«Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:
Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում»,–ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
19.33
Շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, շատ հատվածներում գտնվում ենք թելադրողի դիրքերում. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին ժամերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին
«Արցախի և ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում և ադրբեջանական կողմի որևէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող:
Մենք շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, ընդ որում ճակատի շատ հատվածներում գտնվում ենք թելադրողի դիրքերում: Կրկին ընդգծեմ, սակայն, որ ճակատի որոշ հատվածներում մարտերը դեռևս շարունակվում են, քանի որ հակառակորդը այդտեղ կուտակել է խոշոր ուժեր:
Հարկ եմ համարում անել մի քանի դիտարկումներ.
- Ադրբեջանական, այսպես կոչված՝ «ճակատային թողարկումները» ուշադիր դիտեք և ուշադրություն դարձրեք մի հստակ առանձնահատկության՝ ոչ մի նյութում հստակ և պարզորոշ չի երևում հայկական կողմի մարդկային և տեխնիկական որևէ կորուստ, նույնիսկ որևէ հստակ դիրք չի երևում, որ իրենք գրավել են: Մենք որոշակի կորուստներ ունեցել ենք, որի մասին չենք լռել, բայց իրենք նույնիսկ դա էլ ի վիճակի չեն ցուցադրել ու ներկայացնել։ Իսկ դա միայն նշանակում է այն, որ դաժան մարտերն ընթանում են իրենց զբաղեցրած բնագծերում և նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում:
- Ուշադրություն դարձրեք երկու հասարակությունների վերաբերմունքին արդեն երկրորդ օրն ընթացող մարտական գործողություններին, քանզի, եթե հայկական կողմում հասարակությունը ոգևորված է, իսկ դեպի ճակատ մեկնող կամավորների հոսքն էլ իրոք հսկայական է, ովքեր երգով ու պարով են գնում, ապա թշնամու կողմում լրիվ հակառակ պատկերն է:
-Ուզում եմ հատուկ ընդգծել նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների հստակ և հավասարակշռված պահվածքը, երբ առանձին լրատվամիջոցներ հաջողությամբ խուսափեցին հակառակորդի տեղեկատվական ծուղակներից` դրսևորելով սթափ, ազգամետ և արհեստավարժ դիրքորոշում, ինչ նշանակալից առաջընթաց է նախորդ տարիների ֆոնին:
Վերջում կրկին ուզում եմ ընդգծել, որ ուշադրություն մի՛ դարձրեք հայկական կողմի կրած մարդկային, տեխնիկական և տարածքային կորուստների մասին տարածվող հնարավոր հաղորդումներին, որոնք ուղղված են հասարակության շրջանում վախ և խուճապ առաջացնելուն, քանի որ տեղեկատվական հարձակումը հանդիսանում է ժամանակակից պատերազմի անբաժանելի մասը:
Մենք տիրապետում ենք հստակ և ամբողջական տեղեկատվությանը, ներկայումս այն վերլուծվում է, և շուտով կներկայացվի հասարակությանը»,-հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը:
17.05
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
2016թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:
Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
16.27
Ադրբեջանի ՊՆ-ի՝ մարտական գործողությունները միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ի` մարտական գործողությունները միակողմանի դադարեցնելու մասին հայտարարության վերաբերյալ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցման մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:
Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:
ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում»,-ասվում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրությունում:
14.20
Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը ոչ թե պայմանավորված է միջազգային հանրության կոչով, այլ որ այլևս չեն կարողանում գտնել համապատասխան մարդկային ռեսուրսներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները, ասաց, թե ադրբեջանցիները դա ասում են, որ դա անում են՝ հետևելով միջազգային կառույցների հորդորներին, մինչդեռ, ըստ քաղաքագետի՝ միջազգային կառույցներն առաջին օրը չէ, որ նման հորդորներով են հանդես գալիս Ադրբեջանի հասցեին:
«Ադրբեջանը փաստացի «լսում է» միայն այն դեպքում, երբ լուրջ կորուստներ է ունենում ռազմի դաշտում: Իրականում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այդ հայտարարությունը ոչ թե պայմանավորված է միջազգային հանրության կոչով, այլ այն փաստով, որ մեծ կորուստներ են ունեցել և այլևս չեն կարողանում գտնել համապատասխան մարդկային ռեսուրսներ՝ ռազմաճակատ ուղարկելու համար»,-հայտարարեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, թե Ադրբեջանը փորձում է այս իրավիճակում հնարավորինս մեծ օգուտ քաղել. «Բայց պետք է նշել, որ հրադադարի մասին միակողմանի հայտարարել նա ի վիճակի չէ, և դա հնարավոր կլինի առնվազն այն պարագայում, եթե իսկապես մինչև վերջ լսեն միջազգային հանրության հորդորները և վերադառնան իրենց ելման դիրքերը, և ապագայում էլ հրաժարվեն սահմանային իրավիճակը սրելու մարտավարությունից»:
Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է մեկ բան, որ Ադրբեջանի իշխանությունն այսօր փորձում է խուսափել մեծ կորուստներից և ցույց տալ, թե իրականում մեծ հաջողություններ է ունեցել, ինչը չի համապատասխանում իրականությանը և ընդամենն ապատեղեկատվություն է, որ պաշտոնապես տարածվում է Ադրբեջանի կողմից:
14.08
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում:
ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:
«Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:
Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:
Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:
Իրավիճակի զարգացման հետագա ընթացքին տեղեկանալու համար հետևեք ԼՂՀ ՊՆ հաղորդագրություններին»,–ասվում է հաղորդագրությունում:
13.46
Սա ադրբեջանական պրակտիկան է, երբ որ նրանք հայտարարում են մեկ բան, անում են այլ բան. Դ. Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները, ասաց, թե խնդիրն այն է, որ նրանք հայտարարում են մեկ բան, բայց տվյալներն այլ բան են վկայում՝ այն է, հակառակորդը շարունակում է գնդակոծել, փորձում է ինչ-որ ձևով ներխուժել մեր սահման:
«Սա ադրբեջանական պրակտիկան է, որ նրանք հայտարարում են մեկ բան, անում են այլ բան: Վերջին մեկ օրվա ընթացքում արդեն սա երկրորդ դեպքն է. մի անգամ երեկ երեկոյան նշվեց, որ պաշտոնապես հայտարարում են, թե դադարեցնում են հարձակումը, բայց չարեցին, հիմա դարձյալ նույնը»,-Tert.am-ին ասաց Դավիթ Բաբայանը:
«Մենք պատրաստ ենք ցանկացած կառուցողական քայլ ձեռնարկել, բայց խնդիրն այն է, որ հակառակորդը որևէ ձևով կառուցողական դաշտ չի մտնում, հայտարարում է մեկ բան, անում է այլ: Դրա համար մեզ այլ բան չի մնում, քան պարզապես զսպել նրան»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել:
«Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում:
Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):
Դեպքերի զարգացման ընթացքին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում»,-ասվում է հաղորդագրությունում։
12.53
ԼՂՀ Հանրապետական բժշկական կենտրոնում գտնվող վիրավորների վիճակը կայուն է. տնօրեն
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲԿ-ում գտնվող վիրավորների վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծնվ. 1961թ.) Մարտակերտի շրջանի գ. Թալիշից աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծնվ. 1973թ.) Մարտակերտի շրջանի գ. Թալիշից որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծնվ. 1985թ.) Մարտակերտի շրջանի գ. Մատաղիսից իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը (ծնվ. 1997թ. զինծառայող) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:
ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ` լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ` լապարատոմիա, լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա:
Այս պահին բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
12.20
Դևիդ Լիդինգտոնը հորդորել է շփման գծում դադարեցնել կրակը
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնը հորդորել է կողմերին դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տեղադրվել Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:
«Ես ցնցված և խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռիվների աճի և մարդկային կյանքերի կորուստի առնչությամբ: Կարևոր է, որ կողմերը շուտափույթ կերպով դադարեցնեն կրակը և հետագայում զսպվածություն ցուցաբերեն: Ես հորդորում եմ թե Հայաստանին, թե Ադրբեջանին գործել կառուցողական և ինտենսիվ կերպով` Մինսկի խմբի առաքելության միջոցով հասնելու բանակցային խաղաղ կարգավորման»,- ասվում է հայտարարության մեջ:
11.58
ԼՂՀ-ում վիրավորված երեխաների վիճակը կայուն է
Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ԼՂՀ առողջապահության նախարարությունից:
«Երեխաները շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում: Անջատված են արհեստական շնչառական ապարատները, նրանց վիճակը կայուն է»,-հաղորդեցին նախարարությունից:
Հիշեցնենք, որ Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:
Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում:
11.42
Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունները:
«Խորապես մտահոգված եմ և քննադատում եմ Ադրբեջանի ագրեսիայի այս նոր սրացումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ինչի հետևանքով զոհվել է 18 հայ զինվոր և առնվազն մեկ քաղաքացի՝ տղա: Այդ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոնում պետքարտուղար Քերիի և փոխնախագահ Բայդենի հետ հանդիպումներից վերադառնալուց հետո, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ու Մինսկի խմբի քաղաքականությունը պարզապես չի աշխատում:
Քանի դեռ Ադրբեջանի ուժգին ու բովանդակալից հետևանքներ չի ստացել իրավիճակը սրելու ու բռնության իր քաղաքականության համար, և ինքնանպատակ հրաժարվել է շփման գծում միջազգային մշտադիտարկումներին համաձայնվելուց, փոքր է հնարավորությունը, որ հակամարտությունը կլուծվի և հետագա արյունահեղությունները կբացառվեն»,-գրել է նա:
Ադամ Շիֆի համոզմամբ՝ Ադրբեջանի այդ քաղաքականության իրական զոհն Արցախի ժողովուրդն է, որը ցանկանում է ազատ ապրել դիպուկահարներից և իրականացնել իրենց ինքնորոշման իրավունքը:
11.35
Կենտրոնական հոսպիտալում խորհրդակցություն է. վիրավորների մասին տեղեկատվություն կտրվի ավելի ուշ
Կենտրոնական զինվորական հոսպիտալում այս պահին խորհրդակցություն է:
Հիշեցնենք, որ երեկ Մուրացանի հոպիտալ է տեղափոխվել երեք վիրավոր զինվոր: Զինվորներից երկուսին վիրահատական միջամտություն է ցուցաբերվել, վերջիններիս վիճակը գնահատվել էր կայուն ծանր:
Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ խորհրդակցության ավարտից հետո վիրավորների մասին տեղեկատվություն կտրվի:
10.33
Երկրապահական խմբերը` մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ. ԵԿՄ
Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության:
Այս մասին հայտնում են Երկրապահ կամավորական միության լրատվական ծառայությունից։
«ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում:
Ուշագրավ է, որ քաղաքացիների աննախադեպ աշխուժություն է նկատվում ԵԿՄ շտաբերում: Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Դիմողների թվում են նաև շատերը, որ նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել և այսօր են անդամագրվում Երկրապահին:
Այսօր վաղ առավոտից արդեն կամավորական առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը` մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ` համապատասխան առաջադրանքների:
Բնականաբար, քայլերը համաձայնեցվում են պետական կառույցների հետ` ՀՀ և Արցախի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների և պաշտպանության նախարարների»,-ասվում է հաղորդագրությունում:
10.05
Իրավիճակը մնում է լարված. որևէ խուճապ չկա, մարդիկ տրամադրված են մարտական. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը մնում է լարված:
«Թշնամին փորձում է ապակայունացնել իրավիճակը, որոշ հատվածներում ներթափանցել դեպի Արցախի Հանրապետության տարածք, կասեցվում են նրա ագրեսիվ և ահաբեկչական բոլոր փորձերը»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով նաև, որ որևէ խուճապ չկա, մարդիկ տրամադրված են մարտական:
«Երբ որ գալիս է օրհասական պահը, Արցախը դառնում է յուրահատուկ մի վայր: Այժմ այդպես էլ կա: Շուտով այնպիսի ջախջախիչ պարտություն կկրի ադրբեջանական կողմը, որ երկար կհիշի»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է իրադարձության վերաբերյալ միջազգային արձագանքներին, Դավիթ Բաբայանն ասաց, թե սա դեռ սկիզբն է, և ակնհայտ է, որ կոչերը կան ու դրանք ուղղված են երկու կողմերին:
«Հուսով եմ, որ ոչ հրապարակային ձևով Ադրբեջանին հասկացնում են, որ դա անընդունելի է: Կարծում եմ, որ պետք է նաև հրապարակային, ավելի կոշտ կոչեր հնչեն այդ ահաբեկիչների նկատմամբ»,-ընդգծեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:
9.34
Ջոն Քերին ԼՂ հակամարտող կողմերին զսպվածության և հրադադարը պահպանելու կոչ է արել
ԱՄՆ-ն վճռականապես դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնց պատճառով, համաձայն հաղորդումների, զոհեր կան նաև քաղաքացիների շրջանում:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Վերջինս նաև ցավակցել է բոլոր զոհերի ընտանիքներին ու կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարին:
«ԱՄՆ-ն դատապարտում է հրադադարի լայնամասշտաբ խախտումները Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծում, որը, համաձայն հաղորդագրությունների, զոհերի պատճառ է դարձել նաև խաղաղ բնակչության շրջանում»,-հայտարարել է Քերին:
«Անկայուն իրավիճակը ցույց է տալիս, թե ինչու պետք է կողմերն անհապաղ բանակցությունների նստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության լուծման համապարփակ համաձայնագրի հասնելու համար»,-ասել է նա:
Քերին կրկնել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ-ն, որպես ՄԽ համանախագահող երկիր, հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ տևական և բանակցային խաղաղության հասնելու համար:
08.35
Հակառակորդը շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը. ԼՂՀ ՊՆ
Առաջնային գծի հարավային ուղղությամբ այսօր՝ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքը։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար:
Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»,–ասվում է հաղորդագրությունում:
00:44
Թեհրանը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ Թեհրանը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին, այս մասին տեղեկացնում է irna.ir իրանական լրատվական գործակալությունը:
«Մենք մեր երկու հյուսիսային հարևաններին զսպվածության և իրավիճակը էլ ավելի բարդացնելուց խուսափելու կոչ ենք անում: Ականատես լինելով տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումների կործանարար գործողություններին, Իրանի Իսլամական Հանրապետության համար Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները մտահոգիչ են»,– ասել է Հոսեյն Ջաբերի Անսարին:
00:34
Ֆրանսուա Օլանդը խորը ափսոսանք է հայտնել ԼՂ–ում սահմանային միջադեպերի կապակցությամբ
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով այսօր ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողություններին, հայտարարել է որ «խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» կապակցությամբ։
Ինչպես ասվում է Ելիսեյան պալատի տարածածհաղորդագրությունում Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է անում «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, ինչպես նաև «անհապաղ, համընդհանուր և տևական» ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Ֆրանսուա Օլանդը, ով Հայաստանի և Ադրեջանի նախագահներին ընդունել էր 2014-ին, վերահաստատել է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ և հնարավորինս արագ կարգավորմանը։
00:16
Բան Կի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Բան Կի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու լիովին հետել հրադադարի պահպանմանն ու անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապասրացման ուղղությամբ:
«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի մասշտաբային խախտումներից: Նրան հատկապես մտահոգում են ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, մասին լուրերը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Դրանով պայմանավորված՝ Բան Կի Մունը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին ու բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են «այդ վտանգավոր իրավիճակի լուծման» և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների հիմքով լուծման վրա:
00:05
Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է. Թոմաս դե Վաալ
Քաղաքագետ Թոմաս դե Վաալը «Դոյչե Վելլե» ռադիոկայանին հայտնել է, որ տարածաշրջանում նոր զարգացումները տեղի են ունենում Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի նոր շրջադարձի ֆոնին:
«Հայկական կողմին ձեռնտու է ստատուս քվոն: Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է, որը սպառնում է ներկայիս իշխանությանը, քանզի Ադրբեջանում վերջանում է տնտեսական զարգացման ոսկե ժամանակաշրջանը: Ընկնում են նավթի գները և Ադրբեջանը մտնում է նոր շրջափուլ»,- ասել է նա։
Ղարաբաղյան խաղաքարտը միակ գործոնն է, որ կարող է համախմբել ադրբեջանցիներին հայերի դեմ, «Դոյչե Վելլե» ռադիոկայանին ասել է դե Վաալը:
00:03
Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ (տեսանյութ) Times.am
Ըստ հավաստի տեղեկությունների ՀՀ ԶՈւ-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդեն Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ, այս մասին տեղեկացնում է Times.am–ը։
Մինչև այդ մամուլում հայտնվել էին նաև տեղեկություններ այլ ուժերի, մասնավորապես օդուժի տեղափոխման մասին:
00:01
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն. Լիտվայի ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական սրացումը պետք է դադարեցվի. Twitter-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը:
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կատարեն հակամարտությունը ոչ ռազմական ճանապարհով լուծելու հանձնառությունը»,- գրել է նա:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը. տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայկական կողմի տեղեկություններով՝ ադրբեջանական բանակն ավելի քան 200 զոհ ունի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսքով՝ հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր:
Ապրիլի 3, 2016
Ապրիլի 2, 2016թ.
23:27
Ֆրանսահայերը բողոքի ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև
Ֆրանսահայերն ապրիլի 9-ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջև` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախահարձակ գործողություններ իրականացնելու և հրադադարի ռեժիմը սրելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, այդ մասին հայտարարություն է տարա ել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը:
Միաժամանակ, ֆրանսահայերը Ֆրանսիայի կառավարությունից պահանջելու են պարտադրել Ադրբեջանին` հարգել հրադադարի ռեժիմը, Փարիզում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր գագաթնաժողով, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն Ադրբեջանի բանակի հանցավոր գործողություններից:
Ադրբեջանի դեսպանության մոտ բողոքի ակցիան ապրիլի 9-ին կմեկնարկի տեղական ժամանակով 16:00-ին:
23:02
Հայաստանյան որոշ կայքերի խափանումը DDoS հարձակումների արդյունք է. փորձագետ
ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հայաստանյան որոշ կայքերի խափանումը բացատրում է DDoS հարձակումներով:
Փորձագետը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով նշված կիբերհարձակումներին ասաց. «DDoS հարձակումները, առավել պարզ լեզվով ասած, կեղծ և մեծաքանակ այցելություններ են կայքեր: Դրանք գումարվելով իրական այցելություններին առաջացնում են գերծանրաբեռնվածություն, ինչն էլ խափանում է կայքերի աշխատանքը»։
22:54
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը հանգեցնում է Ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների. ԼՂՀ ԱԺ
Ապրիլի 2-ին խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը. տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Օրակարգում ունենալով մեկ հարց՝ ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ի նախահարձակ գործողության վերաբերյալ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Հրադադարից հետո տարիներ շարունակ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը քայլ առ քայլ տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Ապրիլի 2-ին Ադրբեջանն աննախադեպ լայնածավալ հարձակում ձեռնարկեց՝ հարվածելով ոչ միայն Արցախի ռազմական օբյեկտներին, այլև խաղաղ բնակավայրերին, որի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում անմեղ երեխաներ:
Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այս ահաբեկչական գործողությունները ոչ միայն ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության դեմ, այլև հարված են միջազգային անվտանգության համակարգին:
ԼՂՀ Ազգային ժողովը, իր վստահությունն արտահայտելով Պաշտպանության բանակի հմուտ գործողություններին, Արցախի քաղաքացիների և հատկապես սահմանային բնակավայրերի բնակչության բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությանը,
- համարում է, որ միջազգային հանրությունը, անընդհատ ենթարկվելով պաշտոնական Բաքվի շանտաժին, տարիներ շարունակ իր մոտեցումներով հավասարության նշան դնելով կողմերի միջև՝ շարունակում է ոգևորել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները,
- փաստում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը հանգեցնում է Ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների: Ագրեսորին չզսպելը բերելու է տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքներով նոր սրացումների, ինչի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլև նրան սատարող ուժերի վրա:
22:48
Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին. Վալերի Բուայե
Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն թվիթերյան իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակին: «Սիրելիներս, մեր բոլորի մտքերը Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Լեռնային Ղարաբաղի մեր հայ ընկերների հետ են: Եվս մեկ անգամ քրիստոնյաները ենթարկվում են հարձակման: Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- « Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Բուայեն:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն այս պահի դրությամբ 18 զոհ ունի և 35-ին մոտ վիրավոր:
22:41
Ադրբեջանական 5 տանկեր շրջափակման մեջ են հայտնվել. Интефакс
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, որի կազմում 5 տանկեր են, շրջափակման մեջ են ընկել շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժային կառույցների աղբյուրը:
«ԼՂՀ բանակի հմուտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի ուղղությամբ շրջափակման մեջ են հայտնվել ադրբեջանական զինված ուժերի 5 տանկեր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրանք գրավելու կամ վերացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ լարվածությունը պահպանվում է հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով:
22:37
Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք հայրենիքի սահմանները պաշտպանելու. ԼՂՀ վարչապետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ապրիլի 2-ի երեկոյան հանդիպել է հրապարակում հավաքված կամավորների մի մասին, նրանց ներկայացրել է սահմանի իրավիճակը, հավաստիացրել է, որ Պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է ռազմական դրությանը և ծանր կորուստներ է պատճառել ադրբեջանական բանակին. այս մասին հաղորդում է ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
«Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին: Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այս փուլում հորդորում եմ զերծ մնալ խուճապային տրամադրություններից՝ բարձր պահելով ողջ հասարակության մարտական ոգին»,- ասել է վարչապետը:
22:30
ՀՀ ՊՆ փոխնախարարը Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպանների հետ քննարկել է հակառակորդի գործողությունները կասեցնելուն ուղղված քայլեր
Ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլ ծառայությունը:
Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում ձևավորված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված հայկական կողմի գործողությունների բովանդակությունը:
22:21
Հայաստանը պարտավոր է իրականացնել Արցախի ժողովրդի անվտանգությունը. Է. Շարմազանով
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը հանդիսանալով պատրաստ է ռազմական փոխօգնության մասին պայմանագիր կնքել ԼՂ հետ:
Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությանը, որ անհրաժեշտ է համագործակցել ԼՂ ԱԳՆ-ի հետ և աշխատել ԼՂ հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
«Կարծում եմ, որ արտգործնախարարների համապատասխան աշխատանքից հետո, երբ փաթեթը կուղարկվի ԱԺ, մենք պատրաստ կլինենք մեր ողջ լիազորությունների չափով կատարել հանրապետության նախագահի հանձնարարականը: Միանշանակ, սրա անհրաժեշտությունը կա, որովհետև Ադրբեջանն իր ավագ եղբայր Թուրքիայի հորդորով գնում է ահաբեկչության ճանապարհով»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ ադրբեջանական գործողություններն ուղակի վտանգ են ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ Հայաստանը պարտավոր է իրականացնել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իսկ դրա իրականացման համար անհրաժեշտ է իրավապայմանագրային բազա՝ վավերացված ԼՂ և ՀՀ Ազգային ժողովների կողմից:
Շարմազանովը հայտնեց, որ ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերը, անկախ քաղաքական դիրքորոշումից՝ ընդդիմություն, թե իշխանություն, միասնական են ու պատրաստակամ՝ համատեղելու ջանքերը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման համար:
22:14
Ավստրիայի ԱԳ նախարարը անընդունելի է համարել իրավիճակի լարումը Լեռնային Ղարաբաղում
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի առնչությամբ:
«Անընդունելի է լարումը Լեռնային Ղարաբաղում: Ես բոլոր կողմերին կոչ եմ աննում զերծ մնալ հետագա բռնություններից»,- գրել է նա:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը. տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայկական կողմի տեղեկություններով՝ ադրբեջանական բանակն ավելի քան 200 զոհ ունի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսքով՝ հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր:
20։16
Կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել ԼՂՀ ԱԳՆ-ի հետ և աշխատել ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ. Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նիստի սկզբում Հանրապետության Նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի սադրիչ գործողություններին ի պատասխան ձեռնարկված գործուն քայլերը` կանխելու սանձազերծված ագրեսիան: Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:
«Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները և բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր:
Միացյալ Նահանգներից վերադարձիս ճանապարհին պարբերաբար իրավիճակը ինձ զեկուցվել է, և համարում եմ, որ ընդունված որոշումները տեղին են, անհրաժեշտ և ճիշտ: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներ էի այցելել մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովին և այդ Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերիի հետ: Նրանց կոչ եմ արել, որպեսզի սաստեն Ադրբեջանին՝ չխախտել հրադադարի կանոնները, բայց, ինչպես տեսաք, այդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ դեռևս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն: Այս պահին սադրանքները շարունակվում են. հյուսիսում և հարավում կա որոշակի լարվածություն, բայց, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը գործում են ըստ նախապես մշակված պլանի, և որոշակի նախարարություններ, կարծում եմ, առանց աժիոտաժի, առանց որևէ լարվածության պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզված եմ և առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք: Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ:
Բացի Զինված ուժերից իրենց գործը կատարում են մեր մյուս գերատեսչությունները. կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ: Այնուհանդերձ, ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, մեր խնդիրները մենք պետք է լուծենք և բնավ չթերագնահատվելով որևէ մեկի օգնությունը: Հիմա Պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը հարցը կզեկուցեն ռազմական տեսանկյունից, Արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ դիվանագիտական ջանքերի մասին, այնուհետև կընդունենք համապատասխան որոշումներ»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
19.00
Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճանլարված, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:
Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ:
Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 («Գրադ») տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը,որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:
18։56
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարություն է տարածել Արցախում այսօր ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների վերաբերյալ, որում ասվում է.
«Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Միթե՞ այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, քան կողմերին միևնույն նժարի վրա դնելը:
Որքան էլ արդարացի է միջազգային հանրությանն ուղղված մեր պահանջն ու ակնկալիքը, այդուհանդերձ պետք է ապավինենք մեր ուժին:
Խոր երախտագիտությամբ, հույսով ու հավատով ենք լցված թշնամուն դիմագրավող մեր բանակի զինվորների ու սպաների հանդեպ: Աստված պահապան»:
18։16
Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով. ԼՂՀ ԱԳՆ
ԼՂՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ կապված այսօր ադրբեջանական զինուժի կողմից հարձակողական գործողությունների հետ։ Հայտարարութությունում ասվում է.
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։
Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար»։
18.03
Ապատեղակատվություն են լուրերը, թե հակառակորդը ԼՂՀ տարածքում գրավել է բնակավայրեր, իսկ հայկական կողմը կրել է կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:
«Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք:
Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին»,– ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
17:49
ԼՂՀ-ից Մուրացանի հոսպիտալ է տեղափոխել 3 վիրավոր զինծառայող, որոնց վիճակը կայուն ծանր է. Ա. Ասատուրյան
ԼՂՀ-ից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխվել երեք զինծառայողներ, որոնց վիճակը ծանր կայուն է.
այս մասին Tert.am-ին ասաց Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետը տեղեկացրեց, որ վիրավորներից երկուսին վիրահատում են, իսկ մյուսը վիրահատության կարիք չունի:
17:24
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինուժի և տեխնիկայի կորուստների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող մարտերի հետևանքով զոհվել է ադրբեջանցի 12 զինծառայող։ Այդ մասին հաղորդվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական բանակը մարտերի հետևանքով կորցրել է 1 Մի-24 ուղղաթիռ և 1 տանկ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԼՂՀ զինուժը շարքից հանել է հակառակորդի 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
16:59
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խոր մտահոգություն են հայտնել հրադադարի խախտումների առնչությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խոր մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոն) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ Մենք խոստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը, և ցավում ենք անիմաստ կորուստների համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակոցները և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար:
«Նրանք վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի և որ պատերազմը տարբերակ չէ»,- ասված է հայտարարությունում:
16:32
Ուղղաթիռով Հայաստան են տեղափոխվել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը
Ուղղաթիռով Հայաստան են տեղափոխում ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսին: «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ այս պահին «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնությունը տեղափոխում է վիրավորներին «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
16.06
Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են:
«Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,– ասվում է ֆեյսբուքում նրա կատարած գրառման մեջ:
15.29
Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության կոչերը և լարում է իրավիճակը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինուժի նախաձեռնած հարձակողական գործողությունների վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է.
«Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումների թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։
Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով խոսելու հերթական ապարդյուն փորձերն են։
Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին:
Մենք բազմիցս ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտումները` աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այնպիսի զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից:
Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը»:
15:15
Բաքվի գործողությունները հանգեցնում են Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը. ՀԱՊԿ
Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Այդ մասին «Интерфакс-АВН»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Այս դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրմանը»,- ասել է Զայնետդինովը:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ մշտական կապի մեջ են:
«Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք տեղի ունեցած զինված բախման մասին ողջ լիարժեք տեղեկատվությունը։ Համարում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Զայնետդինովը։
13։06
ԼՂՀ զինուժը շարքից հանել է հակառակորդի 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
«Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվում էր ԼՂՀ ՊԲ–ի կողմից հակառակորդի մեկ ուղղաթիռի խոցման մասին։
12:11
ԼՂՀ զինուժը հայտնաբերել և ոչնչացել է հակառակորդի դիվերսիոն խումբը, որը թողնելով դիակներ` նահանջել է
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մարտական գործողությունները շարունակվում են:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով»,– ասվում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայքով հարձակողական գործողություններ է իրականացրել՝ կիրառելով տանկ, հրետանի և օդուժ։ ԼՂՀ ՊՆ զինուծը խողել է հայկական դիրքերի գրոհող մեկ ուղղակիռ։ Ադրբեջանի զինուժի կողմից «Գրադ» ռեսակի հրթիռահրետանային կայանքից արձակված կրակոցների հետևանքով Արցախում 12-ամյա երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
11:43
Բաքուն ավելացնում է լարվածությունը՝ միջազգային հանրության քննադատությունների ներքո. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից բռնության վերջին դեպքերին:
«Ըստ երևույթին՝ Բաքուն ավելացնում է լարվածությունը՝ ԼՂ հարցում ոչ կառուցողական կեցվածքի և մարդու իրավունքների խախտումների հարցում միջազգային հանրության աճող քննադատությունների ներքո»,-գրել է Տիգրան Բալայանը:
Նա նաև հայտնել է, որ գիշերն Ադրբեջանը հրետանային կրակ է բացել ու բռնություն է կիրառել շփման գծի ողջ երկայնքով։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Հիշեցնենք, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, հակառակորդը կիրառում է հրետանի և օդուժ, կրակում խաղաղ բնակավայրերի վրա։ ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը։
12:24
Ադրբեջանական զինուժի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է. ԼՂՀ ԱՆ
Ադրբեջանական զինուժի կողմից այսօր առավոտյան Մարտունու պաշտպանական ուղղությամբ իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է. Tert.am-ին ասացին ԼՂՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը:
Նշենք, որ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է:
Արմեն Առաքելյանը տեղեկացրեց, որ երեխաներից մեկին վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, մյուսին էլ շուտով կտեղափոխեն:
10:37
Հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են
Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Հիշեցնենք, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, հակառակորդը կիրառում է հրետանի և օդուժ, կրակում խաղաղ բնակավայրերի վրա։ ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը։
09:53
Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այս գիշեր ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողությունների վերաբերյալը, որը ներկայացվում է ստորև։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:
Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների:
Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար»:
08:59
Շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, հակառակորդը կիրառում է հրետանի և օդուժ, կրակում խաղաղ բնակավայրերի վրա. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:
09:17
ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
«ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Տնտեսություն 17:50 • 20/11 Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ. Թուրքիայի տրանսպորտի նախարար Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքներ
-
Իրադարձային 14:23 • 20/11 Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են շահագրգիռ բոլոր կողմերին Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։
-
Իրադարձային 17:12 • 20/11 Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
17:36 • 21.11.24 Ռաֆինյան կազմել է «Բարսելոնա»-ի լեգենդների խորհրդանշական հավաքականը
Իրադարձային
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»