Հայաստանը պետք է ունենա զսպման և վրիժառության զենք. զինվորականներն ինձ կհասկանան. Ն. Տեր-Գրիգորյանց
Խորհրդային Միության և Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությանը, նշեց, որ նա նողկալի քաղաքական գործիչ է, ով հանդես է գալիս առաջին հերթին ընդդեմ ՌԴ շահերի: «Չորս միլիարդն ավելի լավ է,քան բարեկամությունն ու հայկական պետականությունը, որը ձեր թիկունքն է պահում հարավում»,-ասաց հայազգի զինվորականը: Անդրադառնալով առաջին գծում հայ զորակոչիկների սխրանքի դեպքերին՝ պաշտոնաթող գեներալը նշեց, որ նրանք, հիրավի, հերոսական մարդիկ են:
- Հայկական երկու պետությունների Զինված ուժերի զարգացման Ձեր հայեցակարգով և տեսլականով ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո բանակում բարեփոխումների կարիք տեսնո՞ւմ եք:
-Ես՝ որպես այդ Զինված ուժերի ստեղծողներից մեկը,կարող եմ ասել, որ դրանք կազմակերպված են, ղեկավարվող, քաղաքականապես գրագետ: Այն ժամանակ հագեցած լինելով՝ կարողացան Ցեղասպանությունից պաշտպանել իմ ժողովրդին ու Արցախն՝ Ադրբեջանի զինված ուժերից, որը հարձակվել էր ողջ ճակատով: Եվ դա արվեց ֆիդայինների ու նորաստեղծ բանակի կողմից, որը ջարդեց Ադրբեջանի Զինված ուժեր անվանվող ցեղասպան պետության այդ համակարգը և ոչ թե նվաճեց, այլ ազատագրեց Արցախը հարյուր տոկոսով:
20-ից ավելի տարիների ընթացքում այդ Զինված ուժերը պաշտպանել են ու կանգնած են եղել Ադրբեջանի դեմ: Եվ ոչ միայն, որովհետև մեր բանակը կանգնած է նաև Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի դեմ: Կրկնում եմ, մեր բանակը պաշտպանել է ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանն ու աշխարհի հայությանը:
Երկրորդ. հիմա թշնամական զինված ուժը` Ադրբեջանը,որը մշտապես գոռում է, թե մենք` հայերս, գրավել ենք Ադրբեջանի 20 տոկոսը, այդ ուղերձը հետևողականորեն հասցնում է աշխարհին ու ցույց տալիս, թե, իբր, Արցախը գրավյալ հող է: Հայերը ոչ մի բան չեն գրավել, հայերը ազատագրել են այդ տարածքները, ի դեպ, ենթարկվելով հարձակման: Կրկնում եմ` նրանց հարձակվել են, մերոնք` պաշտպանել, որովհետև սա դարեր, հազարամյակներ ի վեր հայկական հող է եղել:
Բայց այս անգամ Ադրբեջանը շատ մեծ թափով հարձակվեց: Եվ եթե սկզբում տպավորություն էր, որ սա գրոհով հետախուզություն է, պարզվեց, որ այն չափազանց ագրեսիվ հարձակում էր: Եվ եթե այնտեղ կանգնած մեր ԶՈՒ ստորաբաժանումները չկարողային դրա դեմն առնել, հասնելու էին մինչև Արցախ ու չգիտեմ` ուր: Այնպես որ, մեր բանակն, իհարկե, կատարեց իր խնդիրը, բայց, ըստ իս, հակադարձ հատվածը թույլ էր: Ես վերջերս հարցազրույց էի տվել և հայտարարել, որ ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կարծես խղճացել էին թշնամուն: Եվ պետք էր նրանց ամբողջությամբ թողնել հասնել այն կետին, որտեղ գտնվում է իրական պաշտպանությունը և ամբողջությամբ ջարդել այդ հրոսակներին, որոնց մեջ կային նաև «Իսլամական պետության» մարտիկներ:
-Ամեն դեպքում, Ադրբեջանը մեծ կորուստներ չկրե՞ց:
-Դա կարևո՞ր է… միշտ էլ պատերազմի ժամանակ կողմերից մեկը թաքցնում է կորուստները, իսկ մյուսն ասում, որ հակառակորդն ավելի շատ կորուստներ է կրել` ձգտելով ցույց տալ, որ ինքն ավելի խելացի է, գրագետ: Երկու կողմից կան կորուստներ, որովհետև սա պատերազմ է: Հրետակոծում են, արկակոծում են, հրթիռակոծում: Ես նայել եմ` Հայաստանը միշտ ազնվորեն ասում է իր կորուստների չափը:
-Ամեն դեպքում, Ադրբեջանի սպառազինության այս մակարդակի պայմաններում բարեփոխումների անհրաժեշտության հարց տեսնու՞մ եք՝ կառուցվածքայինից մինչև ռազմավարական բնույթի:
-Այո՛, Դուք ճիշտ եք` Ադրբեջանի ԶՈՒ-ն հագեցած է սպառազինությունների ավելի նոր տեսականիով: Նրանք ավելի շատ փող ունեն,նավթային դոլարներ ունեն, և պետք էր օգտվելով այս ագրեսիայից` ոչնչացնել այս բոլոր նավթային խողովակաշարերն ու մնացած «շարերը»: Որ այդ ամենն այնպես այրվեր, որ չկարողանային դրանցով սպառազինել իրենց բանակը: Այո, նրանք ունեն շատ տանկեր, համազարկային կրակի համակարգեր ու սպառազինություն, որը գնել են ՌԴ-ից: Հետո էլ Էրդողանը Ալիևին հրաման էր տվել, որ նրանք առաջին հերթին կրակեն ռուսական զենքով, ինչը և արեց Ալիևը, քանի որ, եթե նրանք կրակեին թուրքական զենքով, աշխարհը կասեր`«թուրքերն են տվել հրամանը»: Սա կոպիտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունների, և նրանք առաջին հերթին վիրավորանք են հասցրել Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև ստացվեց, որ ՌԴ-ն իրենց տվել էր այդ զենքով հայերին ոչնչացնելու քարտ բլանշ:
-Բայց ՌԴ-ն իրեն վիրավորված չի համարում, ավելին` Ռոգոզինը հայտնեց, որ վաճառել ու շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին:
-Ռոգոզինը նողկալի քաղաքական գործիչ է, որը տվյալ դեպքում աշխատել է ընդդեմ Ռուսաստանի: Ի դեպ, ես այդ մասին նամակ եմ գրել ու կարող եմ ասել, որ սա ընկեր Ռոգոզինի կոպտագույն ու անամոթ վերաբերմունքն է ռուս ժողովրդի ու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, որովհետև իր այդ խոսքն Ադրբեջանին ասես հրաման լինեն` «որ, դե, կրակի, ոչնչացրա»: Ինչն էլ նրանց պետք է` Ադրբեջանին ու Թուրքիային: Որովհետև սա առաջացնում է հայ ժողովրդի դժգոհությունը ՌԴ-ի հանդեպ: Եվ նրանց պետք է, որ Հայաստանը երես թեքի Ռուսաստանից ու գնա ՆԱՏՕ կամ ինչ-որ այլ տեղ: Իսկ Ռուսաստանը սրանով կկորցնի իր հարավային սահմաններում իր պաշտպանին` ՆԱՏՕ-ին ու իսլամական ռադիկալիզմին: Ինչը շատ վտանգավոր է, որովհետև ՌԴ–ի հարավային սահմաններին նրա միակ դաշնակիցը Հայաստանն է: Իսկ արևմուտքում էլ միայն Բելառուսն է:
Նրանք հասել են սրան: Այսինքն` Ռոգոզինը նրանց օգնեց դա անել: Ահա՛, Ձեզ Ռոգոզին: Այնպես որ, հիմա թող ՀՀ-ն ու ՌԴ-ն եզրահանգման գան, թե ինչ վիճակ է այդ սահմաններում, երբ շարքից հանեցին այնպիսի քրիստոնեական պետություններ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, հիմա` Հայաստանը, հետո կանցնեն Բելառուսին: Ամեն ինչ պարզ է չէ՞: Եվ այդ ժամանակ կզգան այդ 4 միլիարդի հոտը: Հիմա դեռ Թուրքիայից տասնյակ իսլամիստներ տեղափոխվում են Աֆղանստան, որտեղից կհարձակվեն Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ռուսաստանի վրա: Պարզ է, չէ՞, թե որտեղ է պետք դաշնակից պետություն: Սա Ռոգոզինի խղճի վրա է:
-Ինչո՞ւ միայն Ռոգոզինի, նա բարձրաձայնել է ՌԴ-ի տեսակետը:
- Այո, վարչապետն էլ է ելույթ ունեցել և ասել, որ վաճառվում ենք: Ես էլ ասում եմ «դե, շնորհավորում եմ», 4 միլիարդն ավելի լավ է,քան բարեկամությունը ու հայկական պետականությունը, որը ձեր թիկունքն է պահում հարավում: Հանեք Հայաստանը և Չեչնիան, Դաղստանը, Ինգուշեթիան, Ստավրոպոլի երկրամասը կապույտ կրակով են այրվելու: Մենք գիտենք` ինչպես Ադրբեջանն իր տարածքով օգնում էր արմատական իսլամիստներին:
-Բանակին մոտ կանգնած մի զինվորական վերջերս ասում էր, որ պետք է 18 տարեկաններին հանել առաջին գծից, կամավորներին էլ ու նրանց փոխարեն առաջին գծում շարել հատուկ պատրաստվածություն ունեցող մարտիկների, որոնք նաև բարձր աշխատավարձ կստանան: Ինչ-որ ռացիոնալ հատիկ կա՞ այս մոտեցման մեջ:
- Կարծում եմ` ճիշտ է այդ մարդը: Ճիշտ է` ամեն հայ պետք է պաշտպանի իր հողն ու տունը: Բայց համաձայն եմ, որ ավելի լավ պատրաստվածություն ունեցող և ավելի կատարելագործված մարտիկների կարիք կա: Եվ եթե այնտեղ կանգնած է պայմանագրային, ավելի հասուն մարդը 18 տարեկան տղայի փոխարեն, նա ավելի կազմակերպված է, ավելի ուսուցանված, ավելի առնական: Սա փաստ է: Նրանք կանգնած են առաջնագծում և դա պաշտպանություն չէ, բայց մեր տղաներն այնպես պաշտպանեցին, որ Ադրբեջանը չկարողացավ դիմանալ: Այս տղաները նույնիսկ իրենք իրենց պայթեցնում էին, այդ տղաները հերոսական մարդիկ են, երկնային արքայություն, զոհվածներին: Ըստ որում, սա պաշտպանություն չէ, սրանք դիտակետեր էին, որում կանգնած տղաները այդ ամբողջ տականք հրոսակախմբերին դիմակայեցին: Եվ, այո, այստեղ պետք է լինեն ավելի հասուն ու պատրաստված մարդիկ:
Եվ բացի այդ, այս գիծը կարելի է դարձնել ինչպես սահմանապահ գիծ` կապիտալ կերպով ականապատելով ամեն ինչ: Ամբողջությամբ ունենալ կառավարվող ականապատ դաշտեր, ռոբոտացված համակարգեր, այդ թվում` զարկի ավտոմատացված: Բայց սրա համար պետք է փող ունենալ: Ես չեմ քննադատում, ես ուղղակի ասում եմ` մեր բանակը պետք է լինի հագեցած, սպառազինված զինված հակամարտության բոլոր գործիքներով և ղեկավարվի բարձր մակարդակով: Նկատի ունեմ և՛ կոորդինացումը, և՛ փոխազդեցությունը, և՛ հետախուզությունը, որովհետև մենք ՆԱՏՕ-ական Թուրքիայի ու երկրորդ թուրքական պետության` Ադրբեջանի Զինված ուժերի շրջափակման մեջ ենք գտնվում, ագրեսիվ ու ցեղասպան շրջափակման, ինչպես նաև՝ դավաճանական Վրաստանի: Ու քանի որ Հայաստանը ոչ թե հարձակվող, այլ պաշտպանվող պետություն է, պետք է ավելի շատ պաշտպանողական բնույթի զենք ունենա: Եվ ինչու ոչ` ատոմային զենք, եթե ինչ-որ մեկը մեզ այն առաջարկի: Եվ սա զսպման ու վրիժառության զենք է լինելու: Ուզում եմ բացատրել` ՌԴ-ն ունի նման զենք, ոչ ոք նրա վրա չի հարձակվի: Սա է զսպման ու վրիժառության զենքը:
-Այսի՞նքն` Հայաստանն ունենա ատոմային զենք:
-Յուրաքանչյուր զենք, որը վրիժառության զենք է: Զինվորականները, որ կկարդան այս խոսքերը, գիտեն, թե դա ինչ է, ու դա միայն միջուկային զենքը չէ: Նման զենքերի տեսականին կարելի է մեկ ժամ շարունակ թվարկել: Եվ այս զենքը Հայաստանը պետք է ստանա: Կամ էլ գնի` իր բոլոր գումարները հավաքելով: Այլ կերպ լինել չի կարող, քանի որ այս վիճակը հավերժ տևելու է:
Որպես վերջաբան պետք է ասեմ, որ մենք պետք է ունենանք աշխատատեղեր, որպեսզի այստեղ ներդրումներ արվեն, ու որպեսզի Հայաստանից ոչ ոք չարտագաղթի: Այն ժամանակ ամեն ինչ լավ կլինի:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Տնտեսություն 10:43 • 24/11 COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովում շուրջ 200 երկիր փաստաթուղթ է ստորագրել՝ հարուստ պետությունների կողմից աղքատ երկրներին տարեկան 300 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
18:19 • 24.11.24 Արգենտինացի երկրպագուն պապի գանգը տարել է ֆուտբոլային հանդիպման
-
16:00 • 24.11.24 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում
Իրադարձային
-
17:52 • 24.11.24 Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
-
17:29 • 24.11.24 Էլեկտրահարության դեպք՝ Երևանի գազալցակայաններից մեկում
-
16:45 • 24.11.24 Ֆրանսիայի Բրոն քաղաքում բացվել է Մեղրի քաղաքի պուրակ
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»