Մինսկի խումբը պետք է հստակ արձագանքի հետաքննական մեխանիզմների հարցում Ալիևի մերժողական դիրքորոշմանը. Է. Շարմազանով
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրման փաստացի մերժման առթիվ հայտարարությանը, ասել է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը իրականացնում է բանակցությունների իմիտացիա, նպատակ չունի խաղաղ ճանապարհով իրականացնել խնդրի լուծումը և պարզապես ժամանակ է ձգում՝ հարմար առիթի դեպքում նոր ռազմական ավանտյուրա իրականացնելու համար:
«Կարծում եմ՝ Մինսկի խումբը պետք է հստակ արձագանքի Ադրբեջանի նախագահի մերժողական դիրքորոշմանը, որովհետև Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները բազմիցս խոսել են, որ վստահության մեխանիզմների ներդրումը անչափ կարևոր է: Սա ոչ թե հայկական կողմի ցանկությունն է, սա միջնորդ երկրների առաջարկն է եղել, եթե կուզեք՝ պահանջն է եղել»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրերս զինծառայողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին, ասել է, որ կողմ չէ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրմանը:
«Ինչ վերաբերում է հաշտեցման համար հայերի կողմից առաջադրված պայմանին՝ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմին, կարծում եմ, այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա: Նախ և առաջ՝ այդ մեխանիզմները գոյություն չունեն: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում՝ ինչ են իրենցից ներկայացնելու այդ մեխանիզմները: Այդ դեպքում այսօր այդ հարցը քննարկելը կլիներ սխալ»,-հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև ասել է, թե եթե դրանով նախատեսվում է կոնֆլիկտի սառեցում, ապա Ադրբեջանը չի գնա դրան: Բացի դա, ըստ նրա, սահմանին հետաքննական մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա, քանի որ Սանկտ Պետերբուրգում էլ արձանագրվել է, որ սահմանում այժմ հարաբերական հանգիստ է:
«Վստահության մեխանիզմերի մասին կա Վիեննայի փաստաթղթում, և հաշվի առնելով հանգամանքը, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը բոլոր կողմերը, այդ թվում՝ նաև Ադրբեջանը գնահատել են որպես Վիեննայի գագաթաժողովի շարունակություն, Ալիևը պետք է լինի բարի, ևս մեկ անգամ ընթերցի Վիեննայի փաստաթուղթը, որտեղ կարևորվում է վստահության մեխանիզմների իրականացումը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ շարունակելով. «Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահն ասում է՝ այսօր արդեն կա զինադադար, դա դեռ երաշխիք չէ, այսօր զինադադարը պահպանվում է, վաղը կարող է չպահպանվել»:
Ըստ Շարմազանովի՝ վստահության մեխանիզմների կիրառումը հնարավորություն կտա ավելի երկարատև խաղաղություն ապահովել և ճշտել, թե որ կողմն է խախտում զինադադարը. թերևս դա է նաև պատճառը, որ Ադրբեջանը կողմ չէ դրա ներդրմանը:
Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը ակնհայտ հակասության մեջ է Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնության հետ, ըստ որի՝ պետք է քայլեր ձեռնարկվեն մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման համար: Այս մասին հանդիպումից հետո ասել են նաև Մինսկի խմբի հայտարարության մեջ, որտեղ հիշեցնենք, որ ասվում է. «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը»:
Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո հայտարարեց, թե«Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ-ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքին»:
Ալիևը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, քանի որ դա Ադրբեջանի պատմական հողն է:
«Ադրբեջանը չէ, որ պետք է կարգավիճակ շնորհի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի աստվածատուր իրավունք՝ որոշել սեփական ճակատագիրը: Ինչպես ցանկացած ժողովուրդ՝ ԼՂ ժողովուրդը օգտվել և օգտվելու է իր՝ պարտադիր կամարտահայտության իրավունքից և Ադրբեջանի կազմում ԼՂ-ն ոչ մի օր չի եղել և չի լինելու: Այն, ինչ ԼՂ ժողովուրդը 1988 թ-ին պահանջել է, պետք է կյանքի կոչվի: Այսինքն՝ ԼՂՀ-ն ոչ մի կարգավիճակով ոչ մի ժամ չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-այդ առթիվ ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի՝ անհասկանալի է, թե որն է Ալիևի նշած՝ պատմական ադրբեջանական հողը, եթե Ադրբեջանի պատմությունն ընդամենը 98 տարվա է:
«Ինչո՞ւ Միացյալ Թագավորության քաղաքացիները իրավունք ունեն ռեֆերենդում անելու՝ որոշելու՝ մնան ԵՄ կազմում, թե չմնան։ Ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի մաս հանդիսացող Շոտլանդիայի քաղաքացիները իրավունք ունեն հանրաքվե անել՝ որոշելու՝ մնա՞ն Մեր Բրիտանիայի կազմում, թե ոչ, իսկ ԼՂՀ ժողովուրդը իրավունք չունի՞: Այդպես չի լինում: Եթե փուլային տարբերակի կողմնակից է, Ալիևը թող բարի լինի՝ առաջին փուլում ամրագրի Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 16:33 • 25/11 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին. ՌԴ մշտական ներկայացուցիչ Մասնավորապես, Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության առանցքային մարմինների՝ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։