Մտահոգիչ է, որ պետությունն ուզում է ձեռք քաշել հիմնարար գիտություններից. ԿԳ նախկին նախարար (տեսանյութ)
ԿԳՆ նախկին նախարար, ԳԱԱ ֆիզմաթ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Հայ –ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրայի գծով ՀՌՀ ռեկտորի տեղակալ Էդուարդ Ղազարյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադարձավ գիտական երկաստիճան համակարգից միաստիճանին անցնելու հեռանկարին, հիմնարար գիտությունների նկատմամբ կառավարության մոտեցումներին` այն մտահոգիչ համարելով, ինչպես նաև ԳԱԱ համակարգում հնարավոր օպտիմալացմանը։ Ակադեմիկոսը նշեց, որ եթե դա ստանա հարակից գիտական ինստիտուտների միավորման կերպ, ապա ինքը գաղափարը վատը չի համարի, սակայն եթե մարդկանց կրճատումների, ապա սրանից հետո «Հայաստանում գիտությունը կվերանա»:
- Պարո՛ն Ղազարյան, կառավարության նոր ծրագրում գիտությանն անդրադարձ էր կատարվել 3 կետով: Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը ծրագրի` գիտության հատվածի կառավարության շեշտադրումների նկատմամբ:
-Բավականին աղքատիկ են ներկայացված գիտության հիմնախնդիրներն այս ծրագրում. այո, ընդամենը 3 կետ է: Եվ ինձ, ու ոչ միայն ինձ, այլև գիտական հանրության շատ ներկայացուցիչների մտահոգում է հատկապես երրորդ կետը, որտեղ անդրադարձ կա ֆինանսավորման ծավալների ուղղորդմանը: Այսինքն, որ դրանք հիմնականում պետք է ուղղված լինեն կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրերին: Կարծում եմ` այստեղ մտահոգվելու կարիք կա, քանի որ շատ կարևոր է հիմնարար գիտության հետագա զարգացումը Հայաստանում: Մենք ունեցել ենք հիմնարար գիտությունների զարգացման փայլուն պատմություն, փայլուն արդյունքներ՝ հատկապես բնական գիտությունների ոլորտում։ Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա. այդ ոլորտներում համաշխարհային ներդրումներ ունենք առանձին անհատների կողմից։ Համբարձումյան, Ալիխանյան եղբայրներ, Մերգելյան, և կարող եմ շարունակել այդ ցուցակը: Եվ, կարծում եմ, մեր երկրի ու ժողովրդի համար հիմնարար գիտությունը կարևորվում է երկու առումով: Առաջինն այն է, որ շատ վտանգավոր է այն երկրի ապագան, որտեղ նոր գիտելիք չի ստեղծվում: Կյուրիի խոսքով ասեմ` եթե պետությունը չի հովանավորում և չի պաշտպանում հիմնարար գիտությունը, այդ պետությունը վաղ թե ուշ վերածվում է գաղութի: Դա հարցի մի կողմն է, որովհետև հիմնարար գիտությունը, մեր կարծիքով, նույնիսկ մշակույթի բաղկացուցիչ մաս է, ունի հսկայական ինտելեկտուալ գրավչություն և հիմնարար գիտությամբ զբաղվելու ու արդյունքներ տալու դեպքում, այսինքն` նոր գիտելիք ստեղծելու, հասարակության կրթվածության մակարդակը շատ ավելի է բարձրանում, և մենք իրավունք ենք ստանում հավասարվելու քաղաքակիրթ երկրներին: Դա մի կողմից, և մյուս կողմից, եթե շեշտադրում կա կիրառական գիտությունների վրա, ապա, այո, դա կարևոր է, հատկապես տնտեսության զարգացման առումով, բայց առանց նոր գիտելիքի՝ կիրառական գիտություն գոյություն չունի: Ժամանակակից նոր տեխնոլոգիաները բոլորը հենվում են հիմնարար գիտությունների ստացած արդյունքների վրա: Բավական է մատնանշել նանոտեխնոլոգիաները, որն ինձ հոգեհարազատ է` լինելով իմ մասնագիտությունը և որն այսօր լայն թափով զարգանում է ողջ քաղաքակիրթ աշխարհում: Ավելին` առանձին երկրներում նույնիսկ նանոգիտության ազգային ծրագրեր կան: Դա հիմնարար գիտության` ֆիզիկայի, քվանտային ֆիզիկայի բազայի վրա է հենված. նոր հատկություններով նյութերի ստացում, նոր տեխնոլոգիաներ և երրորդ՝ հեղաշրջում էլեկտրոնիկայի ոլորտում: Չլինեին այդ գիտելիքները, նոր հատկությունների ձեռքբերումը, նոր երևույթների ուսումնասիրությունը՝ քվանտային ֆիզիկայի մակարդակով, չէին լինի այդ նոր կիրառությունները, որոնք առողջապահության, բժշկագիտության, պաշտպանության և այլ ոլորտներում են: Եվ մեզ մտահոգում է, որ պետությունը, կարծես, ուզում է ձեռք քաշել հիմնարար գիտության ֆինանսավորումից:
-Այսինքն` ակադեմիայի՞:
-Ոչ միայն։ Այսօր գիտությամբ զբաղվում են նաև բուհերում, և գիտությամբ զբաղվողների մոտ կեսը աշխատում է բուհական համակարգում: Մենք այսօր ունենք մոտ 7000 գիտնական, և եթե 91-թ-ի հետ համեմատենք, համարյա 2 անգամ կրճատվել է գիտական աշխատողների թիվը: Եթե նկատի ունենանք, որ կա երկրորդ ճյուղը` հայագիտությունը, որը նույնպես պարտադիր պետք է ֆինանսավորվի, այս դեպքում ես չեմ հասկանում` եթե ֆինանսավորման մի մասն ուղղվում է կիրառականին, մյուս մասը` հայագիտությանը, հիմնարար գիտությունների համար գումար չի մնում:
- Սակայն հայագիտության առումով ևս մտահոգություններ են հնչում։ Այն մասով, որ սպասվող օպտիմալացման պայմաններում մեխանիկորեն իրար են միացվելու մի քանի բաժիններ՝ արևելագիտության, թուրքագիտության, իրանագիտության և այլն: Այս ամենը խառնել մի մեծ ընդհանուր կաթսայի մեջ և վերադառնալ 1935 թվականի մի իրավիճակի՞, երբ Հայաստանում զրոյից ամեն ինչ սկսում էին:
- Օպտիմալացման դեպքում պարտադիր չէ, որ լինեն կրճատումներ: Ես այդպես եմ հասկանում։ Օպտիմալացումն ուժերի համախմբում պետք է լինի, միջոցների կոլեկտիվ օգտագործման համախմբում: Այսինքն` թանկարժեք սարքավորումների համատեղ օգտագործում տարբեր ինստիտուտների կողմից, երբ մի ինստիտուտ սպասարկի նաև այլ ինստիտուտների գիտնականներին: Այսինքն` եթե օպտիմալացման նպատակը՝ ուժերի համախմբումը, ընդունելի է, և հետազոտությունների արդյունավետության բարձրացումն է, դա լավ նպատակ է: Բայց եթե նպատակը մարդկանց թիվը կրճատելն է, ես դա չեմ հասկանում. մենք հասել ենք գիտնականների մի այնպիսի կրիտիկական քանակի, որ դրանից այն կողմ կրճատվելու դեպքում Հայաստանում գիտությունը կվերանա:
- Կառավարությունը խոսում է միայն մարդկանց, ՊՈԱԿ-ների կրճատումների, տնտեսումների համատեքստում:
-Միակ պաշտոնական փաստաթուղթը, որին ծանոթ եմ, կառավարության կողմից ներկայացված զարգացման ծրագիրն է : Այստեղ նման կետ չկա։ Ես խոսել եմ մեր նախարարի հետ, կրճատումներ՝ 25 տոկոսի չափով , կա կառավարության հանձնարարություն՝ նախարարությունների և մյուս կազմակերպությունների համար: Բայց, ասենք, համալսարանների կամ գիտական ինստիտուտների թվի կրճատման խնդիր դրված չէ: Կարող է՝ հարակից գիտություններով զբաղվող ինստիտուտները միավորվեն, ինչ արվել է 10 տարի առաջ, երբ, օրինակ, քիմիայի տարբեր ճյուղերի 5-6 ինստիտուտներ միավորվեցին. ֆիզիկայի կամ կենսաբանության: Բայց մարդկանց թվի կրճատման մասին հրահանգ ակադեմիական համակարգում և համալսարանները չեն ստացել: Կամ՝ ես տեղյակ չեմ:
-Հնարավո՞ր է, որ տեղյակ չլինեիք:
-Ես խոսել եմ ակադեմիական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների հետ, իրենք նման հրահանգ չեն ստացել:
-Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն իր անհամաձայնությունն էր հայտնել առաջարկին, որով վերացվում է գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը` վերածելով այն միաստիճանի: Արդյոք սա մի կողմից չի՞ նշանակում, որ մի 10 հազար մարդ միանգամից կդառնա դոկտոր։ Ի վերջո, մենք ունենք չինովնիկներ, որոնք «պրեստիժի» համար պաշտպանել են թեկնածուական թեզեր և նրանք հիմա դառնալու են դոկտոր: Եվ մյուս կողմից՝կա կարծիք, որ երկաստիճան համակարգը խնդիրներ կառաջացնի ` վկայականների փոխճանաչման հարցում, քանի որ երկաստիճան համակարգը գործում է նաև Եվրոպայում ու Ռուսաստանում:
-Այս հարցին նույնպես տարիներ առաջ անդրադարձ եղել է։ Աշխատանքի բերումով մի քանի անգամ ես նախագահի մակարդակով քննարկումներին մասնակցել եմ: Մենք գտնվում ենք ԱՊՀ տարածքում, և, իսկապես, այդ տարածքում երկու աստիճան է՝ թեկնածու և դոկտոր: Կար կարծիք, որ ճիշտ կլիներ անցնել միաստիճան համակարգի` բերելով այն երկրների օրինակը, որտեղ այդպես է: Բայց ես կարծում եմ, որ այդ մտավախությունը վերացել է, որովհետև ծանոթացել եմ նախարարության կողմից ներկայացված նոր օրենքի նախագծին: Իրականում ի՞նչ է կատարվում. այս ծրագրում էլ գրված է՝ «գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում», որը համադրելի կլինի եվրոպական երկրների հետ: Մի շարք հզոր եվրոպական երկրներում գործում է 2 աստիճան, որտեղ թեկնածուն կոչվում է ոչ թե գիտությունների թեկնածու, այլ PHD: Հիմա այս նախագծով, կարծում եմ, միայն անվանափոխություն է նախատեսվում` գիտությունների թեկնածուն կոչվելու է մասնագիտության դոկտոր: Իսկ գիտությունների դոկտորը շարունակելու է մնալ, ինչպես Գերմանիայում, Ֆրանսիայում: Այսինքն` անունն են ուզում փոխել, հարմարեցնել:
Ինչ վերաբերում է հարցին, որ տասնյակ հազարավոր գիտությունների թեկնածուներ միանգամից դոկտոր կդառնան նման անցման դեպքում, դա ուղղակի խայտառակություն է: Նախ՝ եթե մոնիտորինգ անցկացվի, ես համոզված եմ, որ նրանց մի մասը վաղուց գիտությամբ չի զբաղվում: Այնպես որ, իրենց թեկնածուական թեզը պաշտպանել են, թող դրանով բավարարվեն: Առավել ևս պաշտոնյաները: Ռուսաստանն արդեն գնացել է դրան, և ես էլ հարց բարձրացրեցի, որ պաշտոն զբաղեցնող անձինք այդ ժամանակաշրջանում ոչ մի ատենախոսություն պաշտպանելու իրավունք չունենան: Եվ եթե դու նախարար ես կամ քաղաքապետ, կամ այլ բարձր պաշտոն ես զբաղեցնում և օր ու գիշեր զբաղված ես, ե՞րբ ես այդ դիսերտացիան գրում: Ուրեմն` քո փոխարեն գրում են:
Շարունակությունը` տեսանյութում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Տնտեսություն 12:32 • 23/11 Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից «Ռուսաստանի կամ Բելառուսի մասնակցությամբ HSBC-ի միջոցով մշակված ցանկացած վճարում հնարավոր է հետաձգվի հետագա վերանայման համար և, մեր բացարձակ հայեցողությամբ, կարող է մերժվի և միջոցները վերադարձվեն»,- ասվում է HSBC-ի տարածած հաղորդագրության մեջ:
-
Քաղաքականություն 17:52 • 23/11 Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:03 • 23.11.24 «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
11:02 • 24.11.24 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
-
10:29 • 24.11.24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»