Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար առնվազն 50%-անոց տնտեսական աճ է պետք. Խ. Քոքոբելյան
2018թ. ՀՀ առջև ծառացած հիմնական մարտահրավերը տնտեսական այս ծանրագույն վիճակն է, բառացիորեն՝ չզարգացող տնտեսություն ունենալն է, որը հաղթահարելու ուղղությամբ 2017 թվականին էլ իշխանությունները մատը մատին չխփեցին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքբելյանը։ «Որքան էլ խոսենք, որ ՀՀ-ում, ըստ պետական վիճակագրական տվյալների, կա որոշակի տոկոս տնտեսական աճ և որքան էլ դա ճշմարտացի լինի, միևնույն է՝ դա բացարձակապես անբավարար է Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար,-ասաց նա և հավելեց,- ես ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն այս վիճակից դուրս բերելու համար առնվազն 50 տոկոսանոց տնտեսական աճ է պետք, այլ ոչ թե 3, 4, 5, 6 կամ 7»։
-Պարո՛ն Քոքոբելյան, որո՞նք են լինելու 2018-ի հիմնական մարտահրավերները Հայաստանի համար: Նաև որպես անցած տարիներից մնացած ժառանգություն:
-Հայաստանի Հանրապետության համար հիմնական 3 մարտահրավերները եղել և մնում են՝
ա/ արցախյան հիմնախնդիրը՝ ոչ միայն որպես անվտանգության մարտահրավեր Հայաստանի և Արցախի համար, այլև այն առումով, որ չկանգնենք հիմնախնդրի պարտադրված լուծման առջև։ Այսինքն, որ չհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ միջազգային հանրության՝ հիմնական խաղացողների կողմից այնպիսի լուծում պարտադրվի, որը, մեղմ ասած, հայանպաստ չլինի և չբխի Արցախի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից: Ինչը, ցավոք սրտի, չեմ բացառում։ Իսկ պատերազմի վտանգը մինչ այս պահը ոչ միայն կասեցված չէ, այլև մեղմացված էլ չէ, որքան էլ միջազգային հանրության ամենատարբեր ներկայացուցիչներ տարբեր հարթակներում խոսեն, որ լարվածության թուլացման հարցում քայլեր են ձեռնարկվում: Մինչ այս պահը շփման գծում տեղադրված չեն այդքան քննարկված մշտադիտարկման սարքերը։ Այսինքն՝ գոնե այդ խնդիրը 2017-ին հնարավոր չեղավ լուծել, իսկ դրանց առկայության դեպքում ամբողջովին հնարավոր կլիներ հստակ տարորոշել, թե որ կողմն է նախահարձակ եղել և թե ով է ագրեսորը:
բ/ մյուս և հիմնական մարտահրավերը տնտեսական այս ծանրագույն վիճակն է, բառացիորեն՝ չզարգացող տնտեսություն ունենալն է, որը հաղթահարելու ուղղությամբ 2017 թվականին էլ իշխանությունները մատը մատին չխփեցին։ Որքան էլ խոսենք, որ Հայաստանի Հանրապետությունում, ըստ պետական վիճակագրական տվյալների, կա որոշակի տոկոս տնտեսական աճ և որքան էլ դա ճշմարտացի լինի, միևնույն է՝ դա բացարձակապես անբավարար է Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար:
գ/ ՀՀ-ի համար ահագնացող տեմպերի հասնող արտագաղթը ևս մարտահրավեր եմ համարում և շատ լուրջ մարտահրավեր։ Արտագաղթն օրեցօր ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում, Հայաստանից հեռանում են քաղաքացիներ, որոնք երկրի տնտեսության զարգացման և, առհասարակ, զարգացման համար անհրաժեշտ են: Եվ արտագաղթն արդեն այնպիսի սոսկալի չափերի է հասել, որ շատ ոլորտներում նույնիսկ նոր գործ սկսելու հնարավորությունն է վտանգվում՝ չկան որակյալ մասնագետներ՝ հենց նրանք են հեռանում։
-2018-ի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում նախատեսված է կառավարության ցրում, նոր վարչապետի նշանակում, նոր կառավարություն: Սա որքանո՞վ կարող է սպասողական իրավիճակ առաջացնել և ի՞նչ վտանգներ է պարունակում:
-2018 թվականին, ինչպես գիտեք, համաձայն Սահմանադրության՝ ամբողջովին անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ այդ առումով էական փոփոխություն չի լինելու: Դա շատ տեսանելի է: Այսինքն՝ պաշտոնների անվանումներ կփոխվեն, բայց էական փոփոխություն Հայաստանում չի լինի: Եվ այս առումով շատ կարևորում եմ առկա տնտեսական՝ արտաքին պարտքով պայմանավորված մարտահրավերը: Բոլորս տեղյակ ենք, որ այս տարվանից սկսած Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադարձնի պետական պարտքը, իսկ հաշվի առնելով ՀՀ թե՛ ներկայիս տնտեսական աճը, թե՛ բյուջեով նախատեսված ծախսերը, որևիցե կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես են կարողանալու սկսել արտաքին պարտքի սպասարկման գործընթացը: Ես ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն այս վիճակից դուրս բերելու համար առնվազն 50 տոկոսանոց տնտեսական աճ է պետք, այլ ոչ թե 3, 4, 5, 6 կամ 7, ինչպես Հանրապետության նախագահն է հայտարարում, թե «յոթ տոկոսից ցածր տնտեսական աճի դեպքում կառավարության աշխատանքը կհամարի բացասական»:
Մի պարզ օրինակ բերեմ. պատկերացրեք, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին, որին անհրաժեշտ է x միավոր դեղամիջոց, տալիս ենք այդ չափաբաժնի մի քանի տոկոսը, պարզ է չէ՞, որ դա հիվանդին որևէ օգուտ չի տալու և նրա վիճակը չի մեղմացնելու: Նույնը ՀՀ ներկայիս տնտեսական ծանր վիճակն է, որը շտկելու, ՀՀ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար և ի վերջո՝ Հայաստանը զարգացնելու, Հայաստանում արժանապատիվ աշխատանք ու աշխատատեղեր ապահովելու համար ոչ թե այդքան հայտարարվող 7 տոկոսանոց աճերն են պետք, այլ առնվազն 50 տոկոսանոց տնտեսական աճ։ Եվ այն կառավարությունը կլինի ադեկվատ, որը կկարողանա հաղթահարել այս տնտեսական մարտահրավերը։ Ակնհայտ է, որ այսօրվա գործող իշխանական էլիտան ի զորու չէ այդ խնդիրը լուծելու, ինչպես որ ի զորու չեն եղել մինչ այս պահը եղած Հայաստանի մյուս բոլոր կառավարությունները: Ինչո՞ւ, որովհետև Հայաստանում 1991-ից սկսած արտագաղթը եղել և ավելացել է, այդ տխուր թվերը բոլորին հայտնի են, չեմ ուզում կրկնել, իսկ դրան զուգահեռ տնտեսական աճը նույն մակարդակի վրա է մնացել՝ միանիշ թվերի շարան, բացառությամբ մեկ-երկու տարիների «նկարչության»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է հիսուն տոկոսանոց տնտեսական աճ ապահովել, ապա միարժեքորեն ասում եմ՝ այո՛, և եթե իշխանությունները չեն կարողանում դա անել, դա դեռ չի նշանակում, որ պետք է փորձեն ամենատարբեր հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու չեն կարողանում: Միայն ՀՀ-ում առկա ստվերը հարկային դաշտ բերելու հաշվին կարելի է ապահովել այդ հիսուն տոկոսանոց աճը: Մյուս գործիքը ևս շատ պարզ է՝ հարկային մեխանիզմներով կարելի է ապահովել այնպիսի հարկային դաշտ, որ նոր ստեղծվող ձեռնարկություններն իրենց հարկային արտոնությունների հաշվին գայթակղիչ լինեն և ապահովեն օտարերկրյա ներդրումներ:
-ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունից հետո, ըստ մամուլի, կլինի երկրորդը, որում ըստ, կանխատեսումների, ռուսաստանաբնակ շատ հայազգի գործարարների անուններ կշոշափվեն։ Հիմնականում՝ «Ներդրողների ակումբից»: Արդեն իսկ կա կարծիք, որ սույն՝ ռուսաստանցի հայ գործարարները, կանխազգալով վտանգը, կփորձեն իրենց բիզնեսների մի մասը տեղափոխել Հայաստան՝ հուսալով, որ այստեղ ԱՄՆ-ի ձեռքերը չեն հասնի:
-Ցավոք, ու շատ կուզենայի, որ այդպես չլիներ, բայց Հայաստանը մոլորակի վրա շատ փոքր տեղ է զբաղեցնում: Իսկ այսօրվա միջազգային-ֆինանսատնտեսական անցուդարձում ամեն ինչ շատ տեսանելի է և շատ հստակ: Այսինքն` եթե այստեղ շատ-շատերը տներում նստած չունեն այդ գործիքակազմը`ախտորոշելու, թե ով որտեղ և ինչով է զբաղված, ապա միջազգային պատկան կառույցներն այդ գործիքակազմն ունեն և հստակ կարողանում են որոշել: Եվ երկրորդ՝ այստեղ, միանշանակ, առկա է Միացյալ Նահանգների քաղաքական մոտեցումը ևս, ինչի մասին են վկայում, օրինակ՝ Չեչնիայի նախագահի թվիթերյան և ֆեյսբուքյան հաշիվների փակումը: Սա արդեն ակնհայտ քաղաքական մոտեցում է, և կա մի հստակ իրողություն, որ այլևս Ռուսաստանում գործող այն գործիչները, որոնք ցանկալի չեն ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով իրենց փողերի ծագման աղբյուրները, այդ ցուցակներից խուսափելու հնարավորություն չեն ունենալու՝ անկախ նրանից, թե ուր կփորձեն տեղափոխել իրենց ֆինանսական միջոցները։ Անշուշտ, չեմ կիսում կարծիքը, թե Հայաստանում ցանկացած մարդ կարող է ներդրումներ անել, միայն թե այդպիսիք լինեն։ Այդ մասին որոշ նախարարներ խոսեցին, որ կարևոր չէ` որտեղից է, ոնց է, կարևորը ներդրում է արվում, բայց, ըստ իս, սա քաղաքական մեծ կարճատեսություն է, երբ չեն պատկերացնում, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ նման կազմակերպությունների կամ մարդկանց հետ գործ ունենալը, թե դա ինչ ռիսկային դաշտ կարող է տանել Հայաստանը թե՛ տնտեսական ազատությունների առումով, թե՛ առհասարակ: Եվ շատ զարմանալի է, որ այդ մասին նախարարներ են խոսում:
-Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ում քվեարկությունից հետո ԱՄՆ նախագահը սպառնաց, որ կպատժվեն այն երկրները, որոնք դեմ քվեարկեցին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելուն: Մեզանում այս հարցը աշխույժ քննարկվում էր, նաև այն համատեքստում, թե ինչու մենք այս հարցում ձեռնպահ չմնացինք` առաջ տանելով այսպես կոչված և ՀՀ-ի համար հաջողված համարվող «և, և»-ի քաղաքականությունը:
-Նախ, ես չեմ համարում, որ մեզ հաջողվել է տանել «և, և»-ի քաղաքականություն: Այլ բան է, որ, ինչպես ժողովուրդն է ասում, երկու հոգի իրար են ընկնում, իրենք ասում, իրենք լսում են, և «քաղաքագետ» անվան տակ հանդես եկող տարբեր անձինք, որ իշխանություններին տարբեր ծառայություններ են մատուցում, փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանին հաջողվել է իրականացնել այդ «և, և»-ի քաղաքականությունը: Իսկ չի հաջողվել, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ Ասոցացման համաձայնագիրն իր ծավալով և ընձեռող հնարավորություններով տասն անգամ մեծ էր, քան այն պայմանագիրը, որը ստորագրեցինք Բրյուսելում։ Իհարկե, ողջունում եմ, որ ստորագրեցին, որովհետև սա հույսի մի շող է, փոքր, բայց նոր հնարավորություն է: Եվ հենց այդ տեսանկյունից նախորդ տարվա ամենամեծ քաղաքական ձեռքբերումը դա եմ համարում:
Իմ գնահատմամբ, «և, և»-ի քաղաքականությունը Հայաստանը կհաջողեր, եթե տնտեսական բաժինը, որը կար Ասոցացման պայմանագրում, ներառված լիներ վերջերս ստորագրված համաձայնագրում, ինչը հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ Եվրասիական տնտեսական միության անդամությունն արդեն իսկ պարտավորեցնում է չկատարել մաքսատուրքերի փոփոխություններ: Սա ևս համարում եմ մեր տնտեսության համար լրջագույն մարտահրավեր, որովհետև ՀՀ-ն հնարավորություն չունի որևիցե մաքսատուրքի փոփոխություն կատարելու`առանց ԵԱՏՄ կոլեգիայի համաձայնության, իսկ մաքսային դրույքաչափերի ճկուն քաղաքականություն իրացնելը Հայաստանի տնտեսության համար չափազանց անհրաժեշտ է, այն էլ տնտեսական այս ծանր պայմաններում:
Ու եթե ավելի պատկերավոր ասեմ` սա ոչ թե «և, և»-ի քաղաքականություն էր, այլ «և, նաև»-ի:
Ինչ վերաբերում է Երուսաղեմի հարցին, ապա, իմ խորին համոզմամբ, Հայաստանը, անշուշտ, չպետք է մասնակցեր քվեարկությանը։ Թեկուզ միայն այն պատճառով, որ իմաստ չուներ հակադրության մեջ մտնելու աշխարհաքաղաքական այնպիսի կենտրոնի հետ, ինչպիսին Միացյալ Նահանգներն էր։ Հայաստանը, իհարկե, բացառապես և միայն իր շահով պետք է առաջնորդվի, բայց այստեղ մեր շահը չէր պահանջում, որ գնայինք այդ քվեարկությանը: Թեկուզ այն պատճառով, որ մենք նմանատիպ խնդիր ունենք՝ նկատի ունեմ Արցախյան հիմնախնդիրը, ինչո՞ւ ոչ՝ նաև ֆինանսական բաղադրիչն էլ պետք է հաշվի առնեին։ Իհարկե, հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները, հասկանալով Հայաստանի վիճակը, կփորձի մեղմել իր իսկ՝ ընդհանուրին ուղղված հայտարարության բովանդակությունից բխող հետևանքները, բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ մենք չպետք է մասնակցեինք այդ քվեարկությանը: Իսկ մասնակցեցինք, որովհետև դա մեր ինքնուրույն կայացրած որոշումը չէր, և ընդհանրապես վերջին տարիներին միջազգային բոլոր հարթակներում և հատկապես ՄԱԿ-ում Հայաստանը որևէ ինքնուրույն քվեարկություն չի ունեցել: Գոնե ես չեմ հիշում: Եվ եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ մեր այդ քվեարկություններով բացառապես սպասարկել ենք ռուսական արտաքին քաղաքական շահերը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
20:05 • 23.11.24 Հրդեհ՝ Կողբ գյուղում
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»