Գնաճի մասին ԱԺ քննարկումներում մեկը պետք է լինի պատասխանողը՝ գործադիրը. Աշոտ Խուրշուդյան
Tert.am-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ զրուցել է Ազգային ժողովում գնաճի թեմայով անցկացվելիք լսումների, ինչպես նաև դրանցից նրա ակնկալիքների մասին։ Տնտեսագետի խոսքով` ԱԺ–ում այս քննարկումների ժամանակ մեկը պետք է լինի պատասխանող կողմը՝ գործադիր մարմինը։ Աշոտ Խուրշուդյանի համոզմամբ՝ ԱԺ–ում մասնագիտական քննարկում չի լինելու, սակայն քննարկման քաղաքական որակը կարելի է ինչ-որ առումով գուշակել արդեն իսկ հնչած կարծիքներից։
– ԱԺ-ն առանձին ապրանքների գների բարձրացման և գնաճը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ է անցկացնելու։ Կարո՞ղ եք որևէ կարծիք հայտնել կամ իմաստ կա՞ նման քննարկում անցկացնելու։
– Շատ ենք խոսել այն մասին, որ գնաճը, փոխարժեքային տատանումները, ֆինանսական հատվածի զարգացումները շատ հանրայնացում, հրապարակային քննարկումներ չեն սիրում, քանի որ դրանք ավելորդ բացասական սպասումներ են ստեղծում, դրանով իսկ վնասում գործընթացներին։ Այնուամենայնիվ, եթե որոշել են ԱԺ-ում քննարկել, խիստ դեմ չեմ, ԱԺ-ում ամեն ինչ էլ քննարկելու իմաստ կա։ Հայաստանն անցում է կատարում դեպի խորհրդարանական կառավարում, և ես չափազանց ուրախ եմ տեսնել, որ այնտեղ ոչ միայն օրենքներ են իրար հետևից ընդունվում, այլև քննարկումներ են տեղի ունենում։ Ընդհանրապես, խորհրդարանում գործունեության ձևը հենց միայն խոսելն է։ Երբ ասում ենք օրենսդիր աշխատանք, դա ոչ միայն օրենք ընդունելն է, այլև քաղաքական հաղորդակցությունը, արժեքների շուրջ հաղորդակցությունը։ Երբ ասում ենք, որ Հայաստանը ներկայացուցչական ժողովրդավարություն է, առաջին հերթին ակնկալում ենք, որ ԱԺ-ում մարդիկ կտեսնեն ու կլսեն իրենց արժեքների, իրենց մտահոգող հարցերի շուրջ քննարկումներ։ Սրանք քաղաքական, բայց միաժամանակ շատ կարևոր ժողովրդավարական քննարկումներ են։
– Եվ ի՞նչ եք ակնկալում, որ այնտեղ կքննարկվի։
– Այստեղ արդեն իսկ հարց ունենք քննարկման որակի վերաբերյալ։ Բնական է, մասնագիտական քննարկում չի լինելու, մասնագիտական քննարկման վայրը գիտական համաժողովներն են, ամսագրերը։ Սակայն քննարկման քաղաքական որակը կարելի է ինչ-որ առումով գուշակել արդեն իսկ հնչած կարծիքներից։ Ահա այստեղ տեսնում եմ մտահոգություններ, որ ցանկացած տնտեսագետ կունենա։ Առաջին հերթին` ականջ շոյող կարծիքներն են լինելու։ Իհարկե, դրանք մարդկանց մեծամասնության մտահոգություններն են, սակայն եթե հանկարծ այնպես մտնենք պոպուլիստական քննարկման դաշտը, որից դուրս գալն անհնար է, ապա անարդյունք քննարկում կդառնա։ Ցավոք, նման ազդանշաններ արդեն լսել եմ. մի պահ ինձ թվաց, թե նույնիսկ լիբերալ հայացքների տեր մարդիկ վերադարձել են «սովետմիություն» և գներն ուղղակի կարգավորելու պահանջներ են ներկայացնում։ Այ սա մտահոգիչ է։ Նույնիսկ քննարկման վերնագիրը մտահոգիչ է։ Հասկանում եմ, շեշտել են «առանձին ապրանքները», քանի որ ընդհանուր ինֆլյացիոն ֆոն չկա, սակայն ի՞նչ է նշանակում այս կամ այն ապրանքատեսակի գնի գծով քննարկում անցկացնել։ Նույն տրամաբանությամբ կապի օպերատորները կարող են բողոքել, որ կապի գների էական նվազումը վտանգել է իրենց գործունեությունը ու հարց մտցնեն օրակարգ։ Հանրային օրակարգի համար անհրաժեշտ է հստակ հասկանալ հանրային շահը։ Այս դեպքում խնդիրը սոցիալական խոցելի խավերն են, աղքատությունն է, ցածր եկամուտներն են և այլն։ Այս կամ այն գների բարձրացում նախկինում էլ է եղել, ասենք նույն բենզինի գինն ավելի ցածր է, քան 2015 թվականին էր։ Եթե նման բարձր գին նախկինում եղել է ու տնտեսությունն այն հանգիստ մարսել է, ուրեմն խնդիր չկա։
–Պարո՛ն Խուրշուդյան, մի կողմից ասում եք, որ խնդիր կա, իսկ մյուս կողմից նշում եք, որ ողջունում եք նման քննարկումները։ Այդ ինչպե՞ս, իսկ ի՞նչ քննարկեն, եթե քննարկելու թեմա չկա։
– Ինչպես թե չկա։ Քննարկելու բազմաթիվ թեմաներ կան։ Ազգային ժողովը ոչ միայն օրենքներ է ընդունում, այլև վերահսկում է դրանց աշխատանքը։ Ազնիվ լինենք. այլ կառույցներ դեռևս չեն կարողանում օրենքները կիրառողին, այսինքն՝ գործադիրին, ավելի շատ հակակշռել, քան ԱԺ-ն։ Օրինակ՝ դատարանները։ Սա ցավալի է, բայց փաստ է։ Ու ահա հարց է ծագում, թե ո՞ր օրենքներն են, որ արդար գնագոյացման հիմքն են հանդիսանում ու ինչո՞ւ է ԱԺ-ին թվում, որ մի բան այնպես չէ, որ ինչ-որ կառուցվածքային սխալ է տեղի ունեցել, ու հենց դա էլ պետք է քննարկվի։ Սա պարզապես ընդդիմություն-իշխանական կուսակցություններ քննարկում չէ։ Այստեղ օրենսդիր-գործադիր թեմա է։
–Նկատի ունեք հակամենաշնորհային օրենսդրությո՞ւնը։
– Ոչ միայն։ Դա, եթե անկեղծ լինենք, շուկայի կարևոր, բայց փոքր մասն է։ Գնագոյացումը բարդ կառուցվածքի ու ինստիտուտների համադրություն է։ Այսպես ասեմ`մեր ամբողջ քաղաքացիական օրենսդրական դաշտը։ Տնտեսագիտությունը որքան էլ սիրում է տեսական սահմանումներ, դրանց տակ թաքնված հստակ, կոնկրետ պայմաններ կան դրված։ Այսպես, գնագոյացման պայմաններից մեկն է, օրինակ, տվյալ ապրանքի որակական հատկանիշները։ Ինչպե՞ս են դրանք սահմանված, համապատասխանո՞ւմ է արդյոք իրականը սահմանվածի հետ, ո՞ր կառույցն է այն վերահսկում, ինչպե՞ս է վերահսկում, խախտման հետևանքներն ինչպե՞ս են վերացվում, պատիժը համարժե՞ք է, թե՞ ոչ։ Մարդիկ բենզին, գազ են լցնում` վստահ չլինելով, որ ճիշտ ծավալի վառելիք են ստացել։ Հաջորդ հարցը ստվերն է, ապրանքի ճիշտ հաշվապահական գրանցումը և հարկերի հաշվարկն ու վճարը, մատակարարման պայմանները, ժամկետները, մրցակցային պայմանները՝ ազնիվ ու անազնիվ մրցակցությունը։ Մեծ տեղ ունի ինֆորմացիայի ասիմետրիայի խնդիրը։ Այս շարքը կարող եմ շարունակել։ Կարճ, այս ամենը կոչվում է ազատ շուկա ու արդար գնագոյացում։ Եթե այս ամենն ապահովված լիներ, ապա, օրինակ, ակցիզային հարկի ներմուծումը ճիշտ հաշվարկային կերպով կազդեր գնագոյացման վրա։ Իսկ այսօր այնքան հակասական ինֆորմացիա կա սրա մասին, որ մարդիկ սկսում են կասկածել, չվստահել ու բողոքել։ Գները կարող են փոփոխվել ոչ միայն ակցիզային հարկից, այլև այն հանգամանքից, որ հարկային վերահսկողությունը զուգահեռ մեծացնելով՝ ստվերն է կրճատվել, ինչն ավելի է բարձրացրել գները։ Ստացվում է՝ լավ բան է եղել, բայց մարդիկ հակառակ կարծիքին են։ Պատճառն ակնհայտ է՝ վստահության ռեսուրս չկա։
– Պարո՛ն Խուրշուդյան, այնքան շատ գործոններ նշեցիք, և ո՞վ պետք է այս հարցերը քննարկի ԱԺ-ում, ո՞վ պետք է պատասխաններ տա։ Ձեր ասածի համաձայն՝ բազմաթիվ պատասխանատուներ ու մասնագետներ է պետք հրավիրել։
– Այդ դեպքում քննարկումը վերջնականապես կտապալվի։ Սա այն դեպքն է, որ կանոնը պետք է պարզ լինի։ Կա օրենսդիր, որը իր հաստատած օրենքներով ակնկալում է շուկայական գնագոյացում և կա գործադիր, որը պետք է դրա իրացման վերաբերյալ պատասխաններ տա։ Ինչքան մասնատենք, այդքան կկորչի համապարփակ պատասխանատվությունը։ Կա՞ այսօր շուկա, թե՞ չկան շուկայական հարաբերություններ ու արդար գնագոյացում։ Գնաճի մասին ԱԺ քննարկումներում մեկը պետք է լինի պատասխանողը՝ գործադիրը։ Եթե կան հարցեր, որ արդեն իրավական այլ հարթությունում են, ինչպիսին կոռուպցիան է, սակայն գործադիրը ոչինչ չի կարող անել, ուրեմն կառուցվածքային խնդիրներ ունենք, ուրեմն կառավարման այն մոդելը, որը ստեղծել ենք, խոսքս այսպես կոչված անկախ հանձնաժողովների ու ծառայությունների ինստիտուտին է առնչվում, չի աշխատում։ Ուրեմն արդեն օրենսդիրն անելիք ունի, ուրեմն պետք է փոխենք մեր տնտեսության վերահսկման համակարգը, նորովի կառուցենք, բարեփոխենք այն։
– Ի՞նչ կապ ունի կոռուպցիան գների հետ։
– Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի հատուկ հանցագործությունների հարցերով բյուրոն հայտնաբերել էր, որ բժշկական ընկերության մասնաճյուղի տնօրենը Հունաստանում կոռուպցիոն գործարքի մեջ էր մտել առողջապահության տարբեր ներկայացուցիչների ու վիրաբույժների հետ, որի արդյունքում իրենց արտադրած պրոթեզներն էին ձեռք բերում։ Պրոթեզների գները Հունաստանում դրա արդյունքում կրկնակի բարձր էին, քան Եվրամիության այլ երկրներինը։ Իսկ քանի որ բժշկությունը Հունաստանում հանրային է, ի վերջո, այդ թանկությունը վճարում էին հարկատուները։ Ահա այսպիսի շղթաներով գները կարող են աճել, ու երկար ժամանակ մարդիկ նույնիսկ չնկատեն դա։
– Կարծես, շեղվում ենք թեմայից։ Մեզ մոտ ամեն ինչ ավելի պարզ է, անդամակցել ենք ԵԱՏՄ-ին, նոր դրույքաչափերով որոշ ապրանքների գներ թանկացել են, որն էականորեն ազդել է մարդկանց բարեկեցության վրա։
– Իսկ ինձ համար պարզ չէ։ Ազնվորեն եմ ասում. երբ ինձ ասացին, որ թանկացումներ են, զարմացա, քանի որ ոչ մի էական շեղում թվերի մեջ չեմ նկատում, որ նախկինում եղած չլինի։ Գները միշտ էլ սեզոնային բարձրացել և իջել են։ Որոշ ապրանքատեսակներ միշտ էլ հանկարծ թանկացել են, հիշենք նախորդ տարվա կարագի թանկացումը։ Այդ ինչո՞ւ նախկին «ավելի» թանկացումները մարդկանց չմտահոգեցին, իսկ այս մեկը մտահոգեց։ Միակ բացատրությունը, որ գտնում եմ, ոչ թե սոցիալ-տնտեսական, այլ սոցիալ-քաղաքական բաղադրիչի մեջ է։ Այսինքն՝ մի կողմից, սոցիալական կողմից հարկային դրույքաչափի փոփոխությունն է, իսկ հարկերի բարձրացում ոչ-ոք չի սիրում, իսկ մյուս կողմից ԵԱՏՄ-ն է, որին անդամակցելը և որից դուրս գալը, գիտենք, որ քաղաքական օրակարգ է։ Ահա այս երկուսի համադրությունը երևի առաջացրեց այն ռեզոնանսը, որի ականատեսն ենք լինում։ Միակ մտահոգությունս այս ամենի տնտեսական փաստարկման հիմք գտնելն է, որ չկա։ Իսկ տնտեսական կանոններով մի պարզ ու մտահոգիչ երևույթ կա։ Չեղած տեղը հնարավոր է խուճապի միջոցով գների աճի հանգեցնել ու դրանով ռիսկի տակ դնել ամենախոցելի խավին։ Փորձի համար, թեպետ խնդրում եմ նման փորձ չանեք, գրեք, որ վաղը ինչ-որ կոնկրետ ապրանքի գին թանկանալու է, խնդրեք`ձեր բոլոր լրագրող գործընկերներն էլ նույնը գրեն ու կտեսնեք, որ իրոք թանկացավ։ Մեխանիզմը շատ հստակ է, խուճապի արդյունքում մարդիկ վազում են խանութ՝ տվյալ ապրանքը գնելու, պահանջարկը կտրուկ աճում է ու գները բարձրանում են։ Այսօր էլ արդեն իսկ անբարեխիղճները կօգտվեն խուճապից, գազալցակայաններ, տաքսիստներ, որ կսկսեն էականորեն ավելին գանձել հաճախորդներից՝ հղում անելով, որ գազը թանկացել է։ Գազը կթանկանա 20 դրամով, իրենք ավել կգանձեն 100 դրամ։
– Ու Ձեր ասած շղթայով մի՞թե չեն սկսվի շղթայաձև թանկացումները։
– Նման բան լինում է միայն կտրուկ տատանումների ժամանակ։ Այսօր նման բան չեմ տեսնում։ Իսկ ինքնարժեքով պայմանավորված շղթայաձև գնագոյացումը, ի վերջո, կարգավորվում է ամբողջական պահանջարկը զսպելով։ Իսկ սա կենտրոնական բանկի գործառույթն է, որը տասնյակ տարիներ կարողանում է դա անել և հիմա էլ կանի։ Ամբողջական պահանջարկը այլ կերպ է աշխատում, քան անհատական ապրանքի պահանջարկը։ Այն կախված է մեր տնօրինվող եկամուտներից։ Եթե մենք ավտոմեքենայի վառելիքի վրա շատ ծախսենք, ինչ-որ ապրանքի վրա սկսելու ենք քիչ ծախսել, օրինակ՝ շաքարի։ Սա պայմանական եմ ասում։ Արդյունքում` շաքարի գինը կընկնի, ու այդ չափով էլ սպառողական զամբյուղում գների վրա հակառակ՝ գնանկումային ազդեցություն կունենա։ Ահա այդ տարբեր ապրանքատեսակների գներով էլ պայմանավորված կձևավորվի սպառողական գների աճը։
– Ըստ Ձեզ՝ Կենտրոնական բանկն ասելիք չունի՞։
– Հույս ունեմ, որ ոչինչ էլ չի ասի։ Եթե ամեն ապրանքատեսակի գների գծով Կենտրոնական բանկն ասելիք ունենա, մեզ լավ օրեր չեն սպասի։ Այսպես եմ ասում, քանի որ արդեն նշեցի, մոտս «սովետմիության» ուրվականի տեսիլքի վախ է ձևավորվել։ Կենտրոնական բանկի թիվ մեկ կանոնն է՝ այն առանձին ապրանքների գներ չի կարգավորում։ Շուկան ազատականացրած երկրի գործադիրի կանոնն էլ է նույնը՝ գործադիրը գներ չի ամրագրում։ Պատկերացնո՞ւմ եք տնտեսվարողի վիճակը, եթե պետությունը սկսեր միջամտել ու անհատական գներ թելադրեր։ Ինչպես ասացի, իշխանությունը մի գործառույթ ունի՝ ապահովել ազատ, մրցակցային, արդար գնագոյացումը։ Այ այստեղ հարցականներ շատ կան։
–Պարո՛ն Խուրշուդյան, գոնե մեկ կոնկրետ ապրանքի թանկացումների մասով ի՞նչ կասեք։
– Խնդրեմ։ Օրինակ՝ ինձ հուզում է սեղմված գազի գնագոյացումը։ Ակցիզային հարկը բարձրացրեց գինը, բայց ինչքան հաշվում եմ, այն համադրելիորեն դեռևս էականորեն ցածր է բենզինից։ Երբ ունենք երկու վառելիքի տեսակ, պետք է հստակ քաղաքականություն լինի ու բացատրություն, թե ինչու մեկի ակցիզն այդքան բարձր է եղել տարիներ շարունակ, իսկ մյուսինը՝ ցածր։ Սա քաղաքականություն էր, որի արդյունքում մարդիկ փոխեցին վարքագիծ, Հայաստանով մեկ ստեղծվեց ենթակառուցվածք, ու մարդիկ այնպես սովորեցին այս կենցաղին, որ ակցիզի կիրառումը հանեց նրանց հավասարակշռությունից։ Այստեղ իմ հարցն է, թե ինչու էին այսքան տարի սեղմված գազի լցակայաններն այսքան արտոնյալ վիճակում։ Ես ինքս արել եմ հաշվարկներ, և այդ տարբերությունն էականորեն ավելի մեծ է, քան բնություն արտանետված ածխաթթու գազի տարբերությունը։ Մենք անուղղակի սուբսիդավորում էինք գազալցակայանները, իսկ այժմ, ընդհանուր դաշտ մտնելով, մեզ ստիպեցին ավելի ընդհանուր կանոնների անցնել, որն էլ բերեց այսօրվա «անհավասարակշռությանը»։
Ես գիտեմ, որ սա առանձին ու ավելի լայն թեմա է, քանի որ խաչվում են ստվերը, հարկերը, բյուջեն, էկոլոգիան, տրանսպորտի քաղաքականությունը, ավտոպարկը և նույնիսկ արդարությունը։ Ցավալին այն է, որ չկա մի փաստաթուղթ, որ այս ամենը քաղաքականության տեսքով արտահայտած լինի, մենք էլ իմանանք ինչն ենք փոխում, ու փոխելով` ում ինչքան օգուտ և ում ինչքան վնաս ենք տալիս։ Ինչպես տեսնում եք, ինձ համար խնդիրը միայն գազի գնի մեջ չէ, այլ համընդհանուր մոտեցման բացակայության։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
20:05 • 23.11.24 Հրդեհ՝ Կողբ գյուղում
-
19:45 • 23.11.24 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»