Ասել, որ պետք չէ հեղափոխական ալիքի վրա անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ, նույնն է, թե Փաշինյանին ասեն՝ քո հաղթանակը մեզ նվիրի՛ր. Խ. Քոքոբելյան (տեսանյութ)
Պետք չէ վախենալ քաղաքական էյֆորիայից և չպետք է վարչապետից պահանջել, որ ԱԺ արտահերթ ընտրությունները մյուս քաղաքական ուժերին մրցակցային պայմաններ ապահովելու համար ուշ անցկացնի: Դա նույնը կլինի՝ ասել, «թե քո հաղթանակը մեզ նվիրի՛ր», – Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ օրվա հրամայական գնահատելով Ազգային ժողովի լուծարումը և նոր արտահերթ ընտրությունների անցկացումը:
«Որովհետև այսօր ՀՀ քաղաքական դաշտում և, առհասարակ, իրավահասարակական հարաբերությունների առումով, միարժեքորեն կարելի է ասել, որ այս խորհրդարանը չի արտացոլում Հայաստանում առկա իրական պատկերը և հասարակական տրամադրությունը։ Մենք ի սկզբանե ասել ենք, և սա կարծես թե բոլորն են նշել, որ կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովով, որպես երկրի կայուն զարգացման հիմք ու հենակետ, չես կարող առաջ գնալ: Բոլորին հայտնի է՝ ինչ տեղի ունեցավ ապրիլից այս կողմ, և այսօր նոր իրավիճակ է, և ԱԺ արտահերթ ընտրություններով է, որ Հայաստանում կստեղծվի քաղաքական հստակություն և կայունություն, որը ՀՀ զարգացման ապահովման հնարավորություն կտա, նաև՝ անհրաժեշտ գործիքներ ապահովելու առումով»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն այլևս խորհրդարանական երկիր է, որտեղ կարևոր և էական դերակատար պետք է լինի Ազգային ժողովը, մինչդեռ ԱԺ-ն որպես ինստիտուտ այսօր խեղված և աղճատված վիճակում է․ «Նաև իր հեղինակության առումով՝ հասարակության ընկալման մեջ, և այս ամենն ուղղակի և անուղղակի անդրադառնում է նաև իրավաքաղաքական հարաբերությունների, այդ թվում՝ միջազգային կառույցների կողմից Հայաստանի քաղաքական համակարգի ընկալման առումով: Եվ պատահական չէ, որ քաղաքական տարբեր ամբիոններում, նաև միջազգային՝ ՄԱԿ-ից սկսված, հնչեցվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը»,-հավելեց ԱԴ նախագահը:
Նա նաև լիովին համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գնահատականի հետ, որ խորհրդարանական ընտրությունները պետք չէ «ափալ-թափալ» անցկացնել, ընդհակառակը՝ պետք է ապահովել դրա համար անհրաժեշտ նախապայմանները, այդ թվում՝ առաջնահերթ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը՝ Խաչատուր Քոքոբելյանի ձևակերպմամբ՝ «նախկին խայտառակ, հորինված ու կիսագրագետ մոտեցումներով լեցուն Ընտրական օրենսգրքի փոխարեն»:
Այս առնչությամբ նա ավելացրեց, որ իրականում Հայաստանը հնարավորություն է ստացել, որ իր քաղաքացին հնարավորություն ունենա առանց ավելորդ փողային շարժերի ու տարբեր ռեսուրսներից ճնշումների գնալ ընտրությունների:
«Իհարկե, շատերը վախենում են թե այսօր մի քիչ էյֆորիկ շրջան է, բայց դրանից վախենալու կարիք չկա, դա էլ հասարակական պրոցես է, և հատկապես Երևանի ընտրությունների հետ կապված՝ այն չի կարող միարժեքորեն դիտարկվել, քանի որ անկախ ամեն ինչից՝ ժողովուրդը միարժեք պատասխան տվեց, որ կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը: Եվ մեր քաղաքացին հստակ դիրքորոշում ցույց տվեց, որ դեմ է նախկինների վերադարձին և կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը: Դրանից չպետք է վախենալ, դիալեկտիկան մնում է դիալեկտիկա, զարգացումը չես կարող կասեցնել, եթե անգամ դրան չես հարմարվել: Եվ այն քաղաքական գործիչներն ու ուժերը, որոնք վախենում են զարգացումից, կարճ ժամանակ հետո ստիպված են լինելու հաշտվել նոր իրողության հետ»,- ավելացնում է Խաչատուր Քոքոբելյանը:
Անդրադառնալով հարցին, թե որը կլինի ԱԺ ընտրությունների անցկացման ամենառացիոնալ ժամկետը, Քոքոբելյանը նշեց, որ այն չի կարող ուշ լինել, քան 2019 –ի ապրիլ-մայիս ամիսները՝ նկատելով, թե վստահ է, որ սա գիտակցում են նաև ՔՊ-ում:
«Ինչո՞ւ, որովհետև դա արդեն սահմանադրական խնդիր է, որից հետո արդեն երկրում այլ տրամաբանություն կարող է զարգանալ»,- հավելեց նա:
Բնականաբար, հասցնելու դեպքում, ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի սկզբին, եթե ոչ, հաշվի առնելով, որ հունվարը տոնական ամիս է, ապա Խ. Քոքոբելյանը ամենատրամաբանական ժամկետը համարում է փետրվար-ապրիլ ժամանակահատվածը:
Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի «Հանրապետական» խմբակցությունը, որը քաղաքագետների գնահատմամբ արդեն իսկ տեխնիկական մեծամասնություն է, համաձայնի ԱԺ արտահերթ ընտրությունների՝ սահմանադրական հանրաքվեի կամ ԱԺ լուծարման միջոցով:
Խաչատուր Քոքոբելյանի գնահատմամբ՝ ՀՀԿ –ն արդեն իսկ անգամ տեխնիկական մեծամասնություն չունի:
«ՀՀԿ» խմբակցությունից դուրս եկողներ եղան, բիզնես սեկտորից, նաև տարբեր մարդիկ, ովքեր ՀՀԿ-ն այլևս չեն ներկայացնում, և այսօր ԱԺ-ում նման տեխնիկական մեծամասնություն չկա: Ես այն կարծիքն եմ, որ ԱԺ-ի լուծարման համար պետք է հասնել պայմանավորվածությունների այնպիսի մակարդակի, որ ո՛չ վարչապետը միտինգներ անելու անհրաժեշտություն ունենա, ո՛չ որևիցե սահմանադրական նորմ խախտելու անհրաժեշտություն լինի և ո՛չ էլ առաջանա անհրաժեշտություն՝ գնալ ծայրահեղ ճանապարհներով: Կարծում եմ՝ հանրաքվեի տարբերակն էլ լավագույնը չէ»,- հավելում է Խ. Քոքոբելյանը:
Նա տեսնում է սրան հասնելու առնվազն 3 գործիք, որոնից ամենաճիշտը, երկրի զարգացման պրոցեսներին չխոչընդոտելու տեսանկյունից, համարում է քաղաքական ուժերի միջև պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Արդյո՞ք քաղաքական պայմանավորվածությունները քաղաքական կատեգորիա են. այս հարցին ի պատասխան՝ ԱԴ նախագահն ասաց, որ տեսնում է ճիշտ առաջարկների, մոտեցումների ու մյուս կողմերի ըմբռնման դեպքում ԱԺ լուծարման շուրջ քաղաքական կոնսենսուսի հասնելու հնարավորություն, ապա ավելացրեց. «Այն, որ ասում եք՝ արդյո՞ք քաղաքական կատեգորիա է, գուցե հենց դա է պատճառը, որ Հայաստանում այս վիճակն է: Քաղաքական պայմանավորվածությունն, այո, քաղաքական կատեգորիա է, որի տակ ստորագրություն դնողները պետք է քաղաքական պարկեշտություն ունեցող և հասուն քաղաքական գործիչներ լինեն և իրենց վրա կրեն այդ պատասխանատվությունը»:
Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ 21-րդ դարում ավելի մեծ դերակատարություն ունեն պայմանավորվածությունները, քան գրավոր տեքստերը:
«Մեր հասարակությունն արդեն լավ ճանաչում է, թե ովքեր են, որ պայմանավորվածություններ չեն պահում, և ովքեր են, որ փորձում են խուսանավել դրանցից: Մեր քաղաքացիներն ուղղակի վաստակել են խաբված չլինելու իրավունքը, և քաղաքական գործիչները պետք է այլևս բառիս բուն իմաստով դերասանությամբ չզբաղվեն և քաղաքացու թիկունքում չգործեն իրենց իսկ հայտարարություններին հակառակ»,- ասաց նա ու ավելացրեց. «Մարդ կա՝ իրեն սրբի տեղ դրած՝ այնպես է խոսում, որ կարծես թե երկնքից է իջել: Հայաստանը, ցավոք, փոքր երկիր է, և բոլորը գիտեն՝ ով ինչպես է ապրում, ինչ է շնչում»:
Խ. Քոքոբելյանի ամփոփմամբ՝ մինչև այս փոփոխությունները հայաստանյան քաղաքական ու տնտեսական դաշտում գրեթե ամբողջովին գործել է քվոտավորման գործընթացը:
Դիտարկմանն էլ, որ շատերը պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը, ոչ որպես ՔՊ ղեկավար, այլ երկրի վարչապետ, պետք է մտածի մյուս կուսակցությունների մասին, այսինքն՝ հասկանա, որ եթե Հայաստանում դեռևս պահպանվող հեղափոխական ալիքի վրա անցկացվեն արդեն իսկ 2-րդ արտահերթ ընտրությունները , ապա նորից կստանա 80 և ավելի տոկոս, ինչը երկիրը ժողովրդավարական առումով ոչ մի լավ տեղ չի տանի, Խ. Քոքոբելյանը նկատեց, որ չի կիսում այդ մոտեցումը:
«Եվ չպետք է վախենալ էյֆորիայից, քաղաքական էյֆորիան քաղաքական գործընթաց է, և քաղաքական ուժերը պետք է ձգտեն առաջացնելու կամ չեզոքացնելու այդ էֆեկտը: Եվ քաղաքական կուսակցությունները, ոչ ավել, ոչ պակաս, այն գործիքներն են, որոնցով մասնակցություն և ազդեցություն են ունենում այդ պրոցեսների վրա։ Եվ երբ քաղաքական ուժերը մեղադրում են դիմացինին, թե այս փուլում բարձր ռեյտինգ ունես, սա ևս ճիշտ չէ, քանի որ նույնն է, որ ասես՝ քո հաղթանակը նվիրի՛ր ինձ»,- հավելեց Քոքոբելյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի՝ ՔՊ-ի հետ մրցակցությանը դիմանալ-չդիմանալուն, Քոքոբելյանն ասաց, որ անձամբ համարում է, որ ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի 90 տոկոսը նախկինում միանգամայն այլ պայմաններում է գործել:
«Նախկինում կային մոտիվացիոն տարբեր գործիքներ, որոնք որոշ քաղաքական ուժերի հիմնական գործիքներն էին՝ սկսած ընտրակաշառքից, վերջացրած իշխանական ռեսուրսով»,-ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի գազի և էլեկտրաէներգիայի գների համապատասխանությունը:
Անդրադառնալով ԱԺ նախագահի այս հայտարարությանը՝ Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ իր համար զարմանալի է, թե այդ ինչպես է, որ որոշ խորհրդարանականներ չգիտեն այդ «էլեմենտար ավստրիական թվաբանությունը»։
«Նույն պառլամենտի մեր հարգարժան ընկերները հնարավորություն ունեն մեկ զանգով՝ ՏՄՄՊՀ, կամ առանց զանգելու, իմանան, թե ինչպես է գոյանում գազի կամ էլեկտրաէներգիայի չհիմնավորված սակագինը՝ դա 5-րդ գումարման ԱԺ-ում մանրամասն ուսումնասիրվել է, և այդ փաստաթուղթը նաև այսօրվա ԱԺ-ի սեփականությունն է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Քաղաքականություն 17:20 • 22/11 Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը կբանավիճեն Երևանի ավագանու վերջին նիստում օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր․ «Պարոն Ավինյանը պատրաստ է բանավիճել ձեր քաղաքական առաջնորդի հետ ցանկացած ֆորմատով, ժամի և վայրում»,- դիմելով ավագանու «Ազգային Առաջընթաց» խմբակցության անդամներին։
-
Քաղաքականություն 21:26 • 22/11 Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սարուխանյանը մեկնաբանել է իր թեստի արդյունքները Անձինք, ովքեր պատերի տակ մշտապես խոսում էին իբր իրենք են ՔՊ թեկնածուն՝ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, շարունակեցին իմ դեմ արշավը՝ փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իմ անունը
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:48 • 22.11.24 Մեսսին կարոտում է Բարսելոնան
-
19:26 • 22.11.24 Հայտնի է՝ նախկին ակումբը որքան կվճարի Մբապեին
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»